PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մայրության տոնը



Lusntag Lusine
03.11.2013, 10:16
Սենյակը մշուշի մեջ էր սիգարետի ծխից: Կատյան աչքերը բացեց, ծանրացած գլուխը բարձրացրեց բարձին փոխարինող շորակույտի վրայից: Մահճակալին շորերով ու կոշիկներով ընկած էր Սաշան: Աթոռին նստած, գլուխը սեղանին դրած քնած էր հարևան Վասյան: Սեղանի տակ մի քանի դատարկ օղու շշեր կային, իսկ սեղանի վրա երեք օղու բաժակներ ու մի կտոր սոխ:
-Վեր կաց,- Սաշայի մեջքին սկսեց հարվածել Կատյան:
-Ըըըըը,- աչքերը փակ շուռ ու մուռ էր գալիս Սաշան:
-Քեզ ասում եմ վեր կաց, գնա օղի բեր:
Օղու անունը լսելով, մի քանի անգամ անհաջող փորձերից հետո, ճոճվելով ոտքի կանգնեց: Տանյան սեղանի տակից վերցրեց դատարկ մի շիշ ու տվեց Սաշային.
- Էս էլ փողը,- գրպանից հանեց ճմռթված թղթադրամը:,- շուտ կգաս, գլուխս պայթումա:




* * *


Խանութում իր հերթին էր սպասում փոքրիկ Մաքսիմը: Տոպրակի մեջ դատարկ գարեջրի շշեր էին: Երբ նրա հերթը հասավ, տոպրակով տվեց վաճառողուհուն: Դատարկ շշերը արկղի մեջ դասավորելուց հետո վաճառողուհին հարցրեց.
-Ի՞նչ ես ուզում?
-Հաց տվեք:
-Գումարը հացի չի հերիքում, կարող եմ մի քանի կարկանդակ կշռել, ուզու՞մ ես?
-Հա,- Մաքսիմը վերցրեց կարկանդակներն ու դուրս եկավ խանութից:


* * *

Սիրելի մայրիկներ, տատիկներ - մեր տոնական հանդեսը շարունակում են հինգերորդ դասարանի աշակերտները: Այժմ ելույթ կունենա Իվանովա Նադեժդան:

Անհամարձակ քայլերով շարքից երկու քայլ առաջ եկավ մի նիհար, թախծոտ աչքերով աղջնակ:

Մայր իմ հարազատ ու միակ,
Թռչնակ բարության ու ջերմության,
Քեզ համար եղել եմ և կամ երեխա,
Ինձ համար ամենաթանկն ես դու:
Ես քեզ անվերջ տեսնել եմ ուզում,
Առողջությանդ համար աստծուն կաղոթեմ
Քանի դեռ կրծքումս բաբախում է սիրտս
Քեզ կորցնելուց շատ եմ վախենում;
Քանի դեռ ապրում եմ ու շնչում
Դու իմ սրտում միշտ կապրես
Ուզում եմ անվերջ նայել քեզ
Ինչո՞ւ հագենալ չեմ կարողանում,
Մայր իմ հարազատ ու միակ:



* * *


-Տոնդ շնորհավոր,- բաժակը բարձրացրեց Սաշան:
-Շնորհավոր,- կմկմաց Վասյան ու խմեց: Սեղանից վերցրեց մի կտոր սոխը, հոտ քաշեց ու նորից դրեց սեղանին: