PDA

Դիտել ողջ տարբերակը : Համատարած հոսանքազրկում հանրապետության գրեթե ողջ տարածքում



Ձայնալար
02.11.2013, 12:46
Այսօր առավոտից հոզանքազրկված էր գրեթե ողջ Երևանը ու ասում են նաև մարզերը: Պատասխանատու մարմինները դեռ հոդաբաշխ բացատրություն չեն տալիս ԶԼՄ-ներին:

Վթար գլխավոր ենթակայանում. ՀԷՑ-ը` զանգվածային հոսանքազրկման մասին


Քիչ առաջ զանգվածային հասանքազրկում է եղել ամբողջ հանրապետությունում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից Լուրեր.com-ը փորձեց ճշտել, թե որն է եղել անջատումների պատճառը:

ՀԷՑ-ից մեզ տեղեկացրին, որ գլխավոր ենթակայանում վթար է տեղի ունեցել:

«Գլխավոր ենթակայանում վթար է տեղի ունեցել: Հոսանքազրկվել է գրեթե ամբողջ Երևանը. նաև մարզերից ենք մենք զանգեր ստանում: Լաբորատորիայի աշխատողները դուրս են եկել ճշտելու, թե ինչում է խնդիրը: Քանի որ վթարը գլխավոր ենթակայանում է եղել, հոսանքազրկված ուղղություները բավականին շատ են:

Հարցին, թե կան մարզեր կամ համյանքներ, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնված է, ասացին. «Այս պահին մաս-մաս փորձում են վերականգնել, նախնական երկու ժամում կփորձեն խնդիրը լուծել»:
http://lurer.com/?p=120382&l=am

V!k
02.11.2013, 12:49
Հոսանքի անջատումների պատճառը Էներգետիկայի նախարարության կառույցի աշխատանքներ են


«Հայաստանի էլեկտրաան ցանցեր» ՓԲԸ մամուլի քատուղար Նատալյա Սարջանյանը HayNews.am-ին հայտնեց, որ հոսանքազրկվել է ողջ կամ գրեթե ողջ հանրապետությունում:
Նրա տեղեկացմամբ` հոսանքազրկման պատճառը Էներգետիկյայի նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում է, համակարգն անջատել է էներգամատակարարումը. «Այս պահին նոր բան չեմ կարող ասել։ Որոշ թաղամասերում լույսն արդեն միացվել է, աշխատանքները շարունակվում են»:

Նշենք, որ մենք զանգահարեցինք նաեւ Էներգետիկյայի նախարարություն, սակայն զանգերն անպատասխան մնացին` հավանաբար այն պատճառով, որ նախարարությունում այս օրը աշխատնաքային չէ։

Հիշեցնենք, որ Երեւանի մի շարք թաղամասերում այս պահին դեռ լույս չկա։

Հոսանքազրկված էին Կենտրոն վարչական շրջանի մեծ մասը, Նոր Նորքը, Ավանը, Զեյթունը, Քանաքեռը, Նորք-Մարաշը, Շենգավիթը եւ այլն։


Գրեթե ամեն տեղ մոտավորապես 15 րոպեով անջատվել է հոսանքը։ Կարելի է ասել` հանրապետությունում հովհարային անջատումներ էին, քանի որ Մարտունիում եւ Զերմուկում նույնպես լույս չկար։
http://haynews.am/hy/1383378207

Ձայնալար
02.11.2013, 12:52
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում մասնակի հոսանքազրկումներ են


Մայրաքաղաքի և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում որոշ թաղամասերում համատարած հոսանքազրկումներ են:

Երևանում չէր աշխատում նաև մետրոպոլիտենը:

Նշենք, որ ո՛չ մետրոպոլիտենից, ոչ Հայաստանի բաշխիչ ցանցերից չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոսանքազրկան հետ կապված պարզաբանում է ներկայացրել, որում մասնավորապես ասվում է. «Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ»:
http://www.tert.am/am/news/2013/11/02/electricity/

Նշեմ նաև, որ կաթվածահար են եղել մետրոպոլիտենը, քաղաքի լուսացույցները, բանկոմատները …

John
02.11.2013, 13:06
մեր մոտ (Էրեբունի համայնք) միացրեցին արդեն... լավ էր. հասցրեցի մի կես ժամ քնել :D

Ձայնալար
02.11.2013, 13:07
Էս պահին արդեն մեր մոտ (Աջափնյակում) էլ կա

V!k
02.11.2013, 13:11
Էս պահին արդեն մեր մոտ (Աջափնյակում) էլ կա
Շնեգավիթ համայնքի մեծ մասում, Կենտրոնում (Մաշտոցի պողոտա, շրջանային) մոտ 11:00-ից արդեն վերականգնվել էր

Վահե-91
02.11.2013, 13:34
:sad նեթիս ակումլյատորը հանեցի, միացրեցի բիլայնի մոդեմին, սպասեցի մինչև կապը կպնի, լան կաբելը տարա նոութբուկիս կպցնեմ, որ մի քիչ ինետ մտնեմ, էն էլ հոսանքը տվեցին :sad

Smokie
02.11.2013, 13:51
Մեր մոտ մոտավորապես մի-երեք ժամ առաջ անջատեցին մի քսան րոպեով երևի:8

V!k
02.11.2013, 13:59
Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի էներգահամակարգից
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան 10:24-ից Երևանում և որոշ մարզերում անջատվել է էլեկտրամատակարարումը: Այժմ վերականգնվել է հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը: Այս մասին «Առաջին լրատվական» (http://www.1in.am/arm/index_.html)-ին տեղեկացրին Էներգետիկայի նախարարությունից: 10:24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ից դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան և պլանային նորոգման ու անվտանգության միջոցառումների ներդրման համար: Այս աշխատանքները տևելու են 54 օր, այս օրերին Իրանից Հայաստան է ներկրվում 190 մեգավատտ էլեկտրաէներգիա:

Հանրապետության էներգահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգի հաճախականությունը իջել է մինչև 45 հերց, որի պատճառով տեղի է ունեցել հոսանքազրկում:

Ժամը 10:26-ին վերականգնվել է Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, իսկ ժամը 11:30-ին վերականգնվել է հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը: Միաժամանակ ընթանում է մասնագիտական քննություն՝ պարզելու ինչից է առաջացել մեկուսացումը՝ հետագայում նույնպիսի խնդիրը կանխելու համար:

Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին տեխնիկական աշխատանքներ են ընթանում հանրապետության մյուս 30 տոկոսի էներգամատակարարումը վերականգնելու համար:
http://blognews.am/arm/news/100722/

Chuk
02.11.2013, 15:54
Մի քանի ժամ ասում ես շաբաթ օրով քնեմ, հանգստանամ, երկիրը ձեռից գնում ա :(

Լեո
02.11.2013, 16:33
Մի երկու ժամով հոսանքը անջատել են, խառնվել ենք իրար: Հլը հիշեք հին ժամանակները, է՜խ )))

StrangeLittleGirl
02.11.2013, 16:41
Մի երկու ժամով հոսանքը անջատել են, խառնվել ենք իրար: Հլը հիշեք հին ժամանակները, է՜խ )))

Հիմա ավելի շատ ենք հոսանքից կախված, քան էն ժամանակ: Էլեմենտար բանկոմատը օրինակ, էսօր ընկերուհիս անփող ֆռֆռում էր... չնայած էն ժամանակ ու՞ր էր փող, որ մի հատ էլ բանկոմատի կարիք ունենայինք:

Ի դեպ, Դիլիջանում էլ լույս չկար, նոր տվեցին:

Dayana
02.11.2013, 16:44
Մի երկու ժամով հոսանքը անջատել են, խառնվել ենք իրար: Հլը հիշեք հին ժամանակները, է՜խ )))
Էս տեմպերով որ գնա, չենք հիշի հին ժամանակները, կտեղափոխվենք էնտեղ: :)

Վերջը պարվե՞ց պատճառը, թե դեռ նախարարությունում ճոռոմ տեքստ են գրում:

Վահե-91
02.11.2013, 16:52
Էս տեմպերով որ գնա, չենք հիշի հին ժամանակները, կտեղափոխվենք էնտեղ: :)

90-ականներին փող չկար, լույս չկար, զատո մարդ կար...հիմա ով մնացել ա, բոլորը գնում են

Alphaone
02.11.2013, 17:54
Գեղարքունիքում էլ էր նույն վիճակը...

Ձայնալար
03.11.2013, 13:28
Հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր


Այսօր առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանն ու մի շարք մարզեր։ Օրվա երկրորդ կեսին, ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց Էներգետիկայի և բնակաան պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, բոլոր խնդիրները լուծվել են ու ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Հարությունյանը փոխանցեց, որ նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով` պարզելու տեղի ունեցածի պատճառները:

Հոսանքազրկման պատճառը, ինչպես ավելի վաղ տարածած հաղորդագրությունում նշում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է։

Լուսինե Հարությունյանն ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընթանում է մասնագիտական քննություն. - «Տեխնիկական խնդիր է առաջացել, մեր համակարգը ավտոմատ մեկուսացել է, անջատվել է Իրանի համակարգից»:

«Արդեն երկար ժամանակվա պատմություն ունի, դա նորություն չէ` էլեկտրաէներգիայի փոխանակումը. ամռանը տալիս ենք իրենց, ձմռանը հիմնականում վերցնում ենք իրենցից», - պարզաբանել էր խոսնակը:

Այս դեպքում կարիք է եղել Իրանից էլեկտրաէներգիա վերցնել այն պատճառով, որ սեպտեմբերի 22-ից Մեծամորի ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների իրականացման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Որպեսզի երկրի ներսում էլեկտրաէներգիայի պակաս չլինի, այս ընթացքում Իրանից ներկրվում էր 198 մեգավատտ էլեկտրաէներգիա։

Հարությունյանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ էլեկտրահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգում հաճախականությունը իջել էր մինչև 45 հերցի, ինչի պատճառով էլ տեղի ունեցան հոսանքազրկումները։

Հոսանքազրկման պատճառով մայրաքաղաքում կաթվածահար է եղել մետրոպոլիտենը, էլեկտրական տրանսպորտը, ինտերնետը։

Երևանում ուղևորները հայտնվել են անելանելի վիճակում՝ մնալով մութ վագոններում։ «Ազատության» հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ կարճ ժամկետներում մետրոպոլիտենի վագոններում մնացած մարդկանց տարհանել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները. - «Ժամը 11-ն անց 17-ի դրությամբ բոլոր քաղաքացիները անվնաս դուրս են բերվել շարժակազմերից»:

Գրիգորյանը նշում է, որ հոսանքազրկումը արտակարգ իրավիճակի խնդիր չի առաջացրել. - «Նման խնդիր չկա: Մեզ խոստացան, որ շատ արագ վերականգնումը կիրականացվի»:
http://www.azatutyun.am/content/article/25155939.html

Էլեկտրական ցանցերից հասկացող մարդ կա՞: Ի՞նչ ա նշանակում էներգահամակարգերի մեկուսացում: Կամ, հնարավոր չի՞ նենց անել, որ նման դեպքերում ստրատեգիկ նշանակության հոսանք սպառող օբյեկտները չանջատվեն:

Նիկեա
03.11.2013, 21:13
Իսկ ինձ թվում էր,թե էլի մեր էլեկտրիկն է որոշել էլեկտրալարերի հետ խաղալ:Առհասարակ էդ մարդուն մոտերքում տեսնելը վկայում է մենակ մի բանի մասին. ինքը տրամադրություն չունի ու կպած ուզում ա մերն էլ գցի: