PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ պլանշետ գնելու

Freeman
01.11.2013, 23:18
Նմանատիպ թեմա կար՝ հեռախոսների վերաբերյալ, այդ պատճառով որոշեցի, որ այս մեկն էլ գոյություն ունենալու իրավունք ունի:

Բնականաբար առաջինը ես խորհուրդ հարցնեմ. 150 դոլարի սահմաններում անդրոիդ OS-ով ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք գնել, թեկուզ ինտերնետ կայքերից (մասնավորապես pandawill-ից):

Ռուֆուս
01.11.2013, 23:46
Մի քիչ փող ավելացրու, Նեքսուս 7 առ։

Վահե-91
01.11.2013, 23:54
Մոդերատորական: Թեման տեղափոխվել է համապատասխան բաժին:

Freeman
02.11.2013, 00:58
Մի քիչ փող ավելացրու, Նեքսուս 7 առ։

Ուրու՞շ :))

Ruby Rue
02.11.2013, 08:22
Ժող, իրա (http://www.officemax.com/technology/computers/tablets/product-prod4770016) մասին ի՞նչ կասեք: Ինքը համ էժան ա, համ էլ՝ կողքի խանութում կա: :D
Ինձ շատ բան պետք չի, ուղղակի ճանապարհորդելուց հե՜չ հավես չունեմ նոթբուքս քարշ տալու:

Վահե-91
02.11.2013, 10:04

Վատը չի...բայց մի քիչ ավելի թանկանոց չկա՞ :))

Հայկօ
02.11.2013, 21:18
Ժող, իրա (http://www.officemax.com/technology/computers/tablets/product-prod4770016) մասին ի՞նչ կասեք: Ինքը համ էժան ա, համ էլ՝ կողքի խանութում կա: :D
Ինձ շատ բան պետք չի, ուղղակի ճանապարհորդելուց հե՜չ հավես չունեմ նոթբուքս քարշ տալու:

Վատը չի, մանավանդ՝ էդ գնով: Սկսնակի համար հենց ինքն ա: Մինուսներից՝ դանդաղ ա (ծանր խաղեր-մաղեր դժվար թե քաշի), էկրանը էն չի (պայծառություն, խտություն), լիցքը մի հինգ ժամ հազիվ պահի (եթե անընդհատ օգտագործես): Ես էլ Nexus 7 կառաջարկեի, բայց չգիտեմ՝ $90-ով կամ նույնիսկ մի քիչ ավելով կճարես, թե չէ: Եթե քեզ հարմար գնով Nexus 7 ճարես, առանց մտածելու առ: Եթե չէ, սա էլ կլինի:

Գալաթեա
02.11.2013, 23:22
Յա Նեքսուս 7 խաչու:
Մալենկիյ:
Ամուսին գավարիտ՝ խարոշիյ:

ivy
02.11.2013, 23:37
Յա Նեքսուս 7 խաչու:
Մալենկիյ:
Ամուսին գավարիտ՝ խարոշիյ:

Կարող եմ մենակ հաստատել, որ իսկականից շատ լավն ա։

Ռուֆուս
02.11.2013, 23:42
Կարող եմ մենակ հաստատել, որ իսկականից շատ լավն ա։

Ես էլ եմ հաստատում, իսկ նոր՝ 2013ի Նեքսուս 7ը մի գլուխ ավելի լավն ա հնից։

Աթեիստ
02.11.2013, 23:56
Ես էլ եմ հաստատում, իսկ նոր՝ 2013ի Նեքսուս 7ը մի գլուխ ավելի լավն ա հնից։

Իմ հեղինակություններն էլ պնդում են (http://www.exler.ru/blog/item/14535/), որ Samsung GALAXY Note 8 Wifi+3G-ը մի քանի բանով դրան ծալում ա ։)

Ռուֆուս
03.11.2013, 00:31
Իմ հեղինակություններն էլ պնդում են (http://www.exler.ru/blog/item/14535/), որ Samsung GALAXY Note 8 Wifi+3G-ը մի քանի բանով դրան ծալում ա ։)

Իսկ էդ հեղինակությունները Սամսունգի համար արագ տեմպերով OS ափդեյթներ խոստանու՞մ են։ Եթե ոչ, չարժի առնել, ինչքան էլ ծալի։

Վահե-91
03.11.2013, 00:37
Իմ հեղինակություններն էլ պնդում են (http://www.exler.ru/blog/item/14535/), որ Samsung GALAXY Note 8 Wifi+3G-ը մի քանի բանով դրան ծալում ա ։)
note-ի գինն էլ ծալած կունենա նեքսուսին...դրանք կլասով համեմատելի չեն, իմ կարծիքով

Աթեիստ
03.11.2013, 00:42
Նենց չի, որ շաբաթ մեկ թարմացման կարիք եմ ունենում ...
Մեկ էլ 2 օր փորձեցի յոլա գնալ առանց սամսունգական ֆինտերի (ցիանոգեն էի դրել), 3-րդ օրը հետ էկա սամսունգին։ Անդրոիդին անդրոիդ սարքողը հենց սամսունգն էր։ Իրա կողմից էնքան հարմար բաներ ա ավելացնում, որ առանց դրանց արդեն նեղվում էս։ Մի բանից եմ դժգոհ, որ անդրոիդ 4.2, 4.3-ից հանել ա մի քանի օգտվողի պրոֆիլ ստեղծելու հնարավորությունը. երեխեքի համար հարմար կլներ։

Ռուֆուս
03.11.2013, 01:06

Պաստված էլ բեթարից ազատի, Սոսուքրիստոս։

Անդրոիդին անդրոիդ սարքողը Գուգլն ա, ոչ մի սկին չի կարա օգտագործողին էն user experience-ը տա, ինչ վանիլլա անդրոիդը։

Vaio
09.01.2014, 17:48
Կարդացեք:

Հայկական առաջին պլանշետի «գաղտնիքը»՝ հայ ինժեներների ինտելեկտը. Armtab Technologies-ը պարզաբանում է (http://www.tert.am/am/news/2013/12/09/armtabtechnologies/):

Armtab. Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին է ներկայացվել հայկական արտադրության առաջին պլանշետը (լուսանկարներ) (http://www.tert.am/am/news/2013/12/06/plachette/) :

masivec
09.01.2014, 20:50
Որը խորհորդ կտաք արնեմ և ինչու? Samsung Galaxy Tab 3 10,1 թե Samsung Galaxy Note 10,1(2012)?

Արամէ
11.01.2014, 12:43
Ունեմ Asus Transformer TF 101
Հնոտ է, մի քիչ թուլոտ է բայց ինձ լրիվ հերիք է։ Էկրանը շատ լավն է, գույները։
Մի քիչ ձայնն է թույլ։ Անդրոիդ 4 է, Ջելի Բին չկա։
Լավ դիմացկուն է։ թութու՛՛

Vaio
21.01.2014, 19:43
Հայաստանից նման բան լսելն անսովոր էր. Financial Times-ն անդրադարձել է հայկական արտադրության առաջին պլանշետին

Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականն իր բլոգում ուշագրավ անդրադարձ է կատարել դեկտեմբերին ներկայացված հայկական արտադրության առաջին պլանշետին, ինչը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։
Հոդվածագիր Մոնիկա Էլենան նկատում է, որ 2 հարևան պետությունների հետ փակ սահմաններ, արտահանման քիչ ծավալներ, զգալի տնտեսական մենաշնորհ ունեցող ու հիմնականում դրսից եկող դրամական փոխանցումների շնորհիվ գոյատևող Հայաստանից անսովոր էր նման բան լսելը։
Միևնույն ժամանակ հեղինակն անմիջապես հակադարձում է ինքն իրեն՝ նկատելով, որ հայկական պլանշետի գաղափարն այնքան էլ անհավանական չի թվում, երբ հիշում ենք այն հայտնի փաստը, որ նախքան անկախացումը Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ երկրների շարքում ամենաշատ թվով գիտնականներն ու մասնագետներն է ունեցել։
Էլենան նաև հավելում է, որ Խորհրդային Միության պաշտպանական ոլորտի ու տիեզերական համակարգերի համար օգտագործվող սարքավորումների 30%-ը մշակվել ու արտադրվել է հենց Երևանում։
«Այժմ այս փոքր ու շրջափակված կովկասյան պետության կառավարությունը հույս ունի վերածնել տեղեկատվության ու տեխնոլոգիայի ոլորտն ու դառնալ «էլեկտրոնային» հասարակության անդամ»,-շարունակում է հեղինակը՝ նշելով, որ հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/ArmtabTechnologies Company համատեղ ընկերության ներկայացրած առաջին հայկական ArmTab պլանշետի ու ArmPhone սմարթֆոնի դիզայնը մշակված է Երևանում։
Երկու սարքն էլ գործում են Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա, սակայն հայտնի է, որ նորույթները կհավաքվեն Հոնկոնգում ու Միացյալ Նահանգներում։
Դրանց ստեղծողները հայտնել են, որ հիմնականում տարածաշրջանային շուկայի համար նախատեսված պլանշետն ու սմարթֆոնը մանրածախ վաճառքի համար հասանելի կլինեն 2014թ. վերջից։

Աղբյուր` www.tert.am

Vaio
03.02.2014, 20:05
Առաջին հայկական պլանշետների պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 4–ին (http://telecom.arka.am/am/news/development/_4_planshetshnorhandes432/)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ArmTab առաջին հայկական պլանշետների պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 4–ին, հաղորդում է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է, որ շնորհանդեսի արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Technology and Science Dynamics Inc.–ի հիմնադիր Վահան Չակարյանը։
Միջոցառմանը ներկա կլինեն Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը Eric C. Ryan), ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Շնորհանդեսի ընթացքում կներկայացվի հայկական պլանշետների արտադրության հարցում ընկերության գործունեությունն ու նրա հետագա քայլերը։ Նախատեսվում է նաև ներկայացնել 2015 թ.–ից Հայաստանի կրթական համակարգում պլանշետների կիրառման հեռանկարները, «Արաքս» առաջին հայկական օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ArmTab պլանշետներում, ինչպես նաև կրթական հավելվածները, որոնք հասանելի կլինեն ArmTab–ի օգտատերերի համար։
Technology and Science Dynamics Inc.–ը Հայաստանի ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ՏՀՏ ընկերությունն է։
Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
«Technology and Science Dynamics Inc/Armtab Technology» պլանշետ արտադրող ընկերությունը կառավարության որոշմամբ ստացել է գործունեության ծավալման սկզբնական թույլտվություն ազատ տնտեսական գոտում` «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ–ի տարածքում` 3 տարի ժամկետով։ Նախագծում կատարվող ընդհանուր ներդրումներն առաջիկա 3 տարիներին կկազմեն մոտ 6.7 մլն դոլար։ Համաձայն բիզնես–ծրագրի, ընկերությունը պլանշետներ կհավաքի և ծրագրեր կտեղադրի։ Աշխատանքի առաջին տարում ընկերությունը պատրաստվում է վաճառել 10 հազար պլանշետ, իսկ երկրորդ և երրորդ տարիներին, համապատասխանաբար, 30 և 50 հազար պլանշետ։ Աստիճանաբար Հայաստան կտեղափոխվեն պլանշետների մշակման և արտադրության բոլոր փուլերը։ Ընկերությունում չեն բացառել նաև ստորաբաժանման ստեղծումն ԱՏԳ–ից դուրս` հայկական ներքին շուկայի հետ աշխատելու համար։
http://telecom.arka.am

Աթեիստ
03.02.2014, 22:51
էսօր մտածում էի մասնակցեմ (մոռացել էի, որ Վերային տանում եմ ստուգման), էն էլ ծրագիրը նայեցի, Էլ վարչափեդ, էլ էշոտյան։ Տենց էլ չգտա, թե որ փուլում են ապրանքը ներկայացնելու...

http://s7.postimg.org/5odpoi71n/armtab.jpg

Chuk
03.02.2014, 22:54
Բա կարմիր լենտան ո՞վ ա կտրելու: Քոչի ականջը կանչի, սերժիկը չի՞ անելու :think

Hda
04.02.2014, 00:20
[URL="http://telecom.arka.am/am/news/development/_4_planshetshnorhandes432/"][B][SIZE=3]Առաջին հայկական ....

Նախատեսվում է նաև ներկայացնել 2015 թ.–ից Հայաստանի կրթական համակարգում պլանշետների կիրառման հեռանկարները, ....

վսյո, հայկական կրթական համակարգը հելավ տամա

Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

Ամերիկացիք իրանց բրենդները սկի Ամերիկայում չեն արտադրում՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Տենում է՞ք, արտագաղթը ինչ առավելություն ունի, իսկ ավելի լուրջ, չեմ պատկերացնում բացի ծրագրային ապահովումից էլ ինչը կարա հայկական լինի, ԵՐԱԶԸ որ գոնէ համարում էինք հայկական, տարբեր մասնագիտությունների աշխատատեղեր էր ապահովում՝ սենց միայն հայ ծրագրավորողներ ու ամերիկացի և հոնկոնգցի աշխատուժ իրանց սարքավորումներով…

…Աստիճանաբար Հայաստան կտեղափոխվեն պլանշետների մշակման և արտադրության բոլոր փուլերը։

սաշիկը արդեն անդրոիդին էլ փայ մտավ հա՞

Վահե-91
04.02.2014, 00:26
«Արաքս» առաջին հայկական օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ArmTab պլանշետներում
:D էս էն մեր արարատ օհ-ն գրողն ա գրել տենա՞ս

Chuk
04.02.2014, 00:31
:D էս էն մեր արարատ օհ-ն գրողն ա գրել տենա՞ս

Արաքսի մասին կարծիք ասել չեմ կարող, որտև չեմ օգտագործել, բայց ստեղծողները լուրջ տղերք են, համեմատել հաստատ հնարավոր չի:

Վահե-91
04.02.2014, 00:32
Արաքսի մասին կարծիք ասել չեմ կարող, որտև չեմ օգտագործել, բայց ստեղծողները լուրջ տղերք են, համեմատել հաստատ հնարավոր չի:
միգուցե լավ էլ օհ ստեղծեն, բայց անունը նույն պրինցիպով ա ընտրած :))

Chuk
04.02.2014, 00:36
միգուցե լավ էլ օհ ստեղծեն, բայց անունը նույն պրինցիպով ա ընտրած :))
Դե էդ հայերի մոտ բարդույթավորված խասյաթ ա, էդ հեչ :)

Աթեիստ
04.02.2014, 01:22
Միակ վիդեոն էն ՕՀ- հետ կապված, որ կարացա գտնեմ էս ա։

http://www.youtube.com/watch?v=eTQEQBOTVUc

Ստեղ հին ուբունտուի պես մի բան ա՝ հայերեն թարգմանված։ Համ թարգմանությունն ա կիսատ (վիդեն համարյա մի տարվայա), համ տառասխալներ կան, համ ինքը անդրոիդի հենքի վրա չի, համ էլ ոչ մի ձև օպտիմիզացած չի հպումով ղեկավարման համար։

Ենթադրում եմ, ԱրտԹաբում ինչ որ ուրիշ Արաքս են դնելու, բայց էդ դեպքում չեմ հասկանում նույն անունը դնելու իմաստը։ Չնայած եթե մի բանին վարչափեդն ու էշոտյանը խառնվել են, իմաստ ունի՞ իմաստ փնտրել։

Chuk
04.02.2014, 01:31
համ ինքը անդրոիդի հենքի վրա չի
Հա, նա հաստատ լինուքս էր

Տրիբուն
04.02.2014, 01:33
Արմենիկումի կարգի դվիժենի ա ...

Հայկօ
04.02.2014, 01:58
Արաքսը վախեցնում ա: Էսօր ցանկացած սմարտ գործիք, որը չունի լավ էկոհամակարգ, դատապարտված ա դաժան մահվան: Հենա, WP8-ով հեռախոսները չարչարվում են, որ 5% շուկայից ավել գրավեն, BB-ն լրիվ մեռավ, մնացած սեյլֆիշներն ու տիզենները խիստ մարգինալ են... Չնայած՝ մեկ ա՝ անդրոիդ ա լինելու հայփադերի վրա, էդ «սաղ մերը, սաղ հայկականը» հերթական ռազմահայրենասիրական դեմագոգ լոլո ա:

Տրիբուն
04.02.2014, 02:07
.... Չնայած՝ մեկ ա՝ անդրոիդ ա լինելու հայփադերի վրա, էդ «սաղ մերը, սաղ հայկականը» հերթական ռազմահայրենասիրական դեմագոգ լոլո ա:
Տենց մի ասա ... Գյումրին սարքում ենք տեխնոպարկ ...

Պոզիտրոն
10.07.2014, 21:28
Ժող մի 150.000-ով ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք:
Էս (http://www.nout.am/index.php?page=shop.product_details&flypage=flypage_new.tpl&product_id=1559&category_id=88&option=com_virtuemart&Itemid=51) ո՞նցն ա:
Ու մեկել կա՞ նենց խանութ, որ մենակ սոցքարտ անձնագրով ապառիկ վերցնեմ:

Cassiopeia
11.07.2014, 01:53
Ժող մի 150.000-ով ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք:
Էս (http://www.nout.am/index.php?page=shop.product_details&flypage=flypage_new.tpl&product_id=1559&category_id=88&option=com_virtuemart&Itemid=51) ո՞նցն ա:
Ու մեկել կա՞ նենց խանութ, որ մենակ սոցքարտ անձնագրով ապառիկ վերցնեմ:
Իմը Lenovo yoga tablet 8 ա, շատ գոհ եմ: 3G-ով ա, 169000դրամ: Առանց 3G-ինը 150000 կարգի ա: Իմինի ու քո նշածի միջև տարբերությունը ակումուլյատորն ա (յոգայինը ավելի հզոր ա) ու դիզայնը ( ավելի հարմարավետ):

Նաիրուհի
11.07.2014, 10:06
Ժող, 300 դոլարի կարգի ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք, օնլայն պատվիրելու համար։

Zangezur
12.07.2014, 02:18
Ժող, 300 դոլարի կարգի ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք, օնլայն պատվիրելու համար։

Cube Talk 9X (https://www.youtube.com/watch?v=AYTmmcKiwuw)
Pipo P1 3G (https://www.youtube.com/watch?v=hZrZ8zPE1Lg)

հ.գ. pandawill.com-ից եթե պատվիրող կա, կարող եմ կոնտակտներ տալ և կայքի գնից էժան ձեր համար կպատվիրեն + եթե "ենթադրենք" չհասնի - գումարի վերադարձ:
Եթե գումարը սկզբում տալիս եք - նույնիսկ կայքի գնից էժան
Եթե գումարի կեսն եք սկզբում տալիս - կայքի գնից 5% թանկ
Եթե գումարը չեք տալիս սկզբում - կայքի գնից 10 % թանկ
Եթե գումարը սկզբում չեք տալիս + երաշխիք - կայքի գնից 20 % թանկ

Արէա
27.08.2014, 13:05
Էս ի՞նչ ա իրանից ներկայացնում, ժող:
http://www.ebay.com/itm/201087870418?var=500264950195
4-5 դասարանի երեխային որպես նվեր արժի՞ վերցնել:

Կամ, էս գնի սահմաններում ավելի հարամար ինչ-որ բան հնարավո՞ր ա գտնել:

Վազգեն1997
27.08.2014, 21:22

http://ru.aliexpress.com/item/Quad-Core-9-inch-DDR2GB-ram-HD16GB-Wifi-Camera-HDMI-Tablet-PC-Tablets-PCS-Android/1811726456.html էս ել վատը չի:

Գորտուկ
28.08.2014, 13:16
Պլանշետ չեմ գնում , բայց իմ պլանշետը չի միանում երեկ գիշերվանից ... ամբողջովին նստեց մարտկոցը , ես միացրեցի իրան ու փորձեցի աշխատեցնել նստած էր չպահեց էդպես... հետո էլ թողեցի էդպես ամբողջ գիշեր, հիմա ընդհամենը մի հատվածն է մարտկոցը լցնում ու էլ առաջ չի գնում... Ինչի՞ց կլինի... Հնարավո՞ր է , որ բնիկից լինի...

0david0
28.08.2014, 22:07

1.Չի կարելի սարքերը լրիվ լիցքաթափել:
2.Ի՞նչ մոդել ա:

Գորտուկ
29.08.2014, 02:14
Սամսունգ 2: Իսկ ես գիտեի , թե հակառակի պես պետք է ամբողջովին նստի լիցքավորումը ու նոր դնես լիցքավորման::(
Ի՞սկ կարող ես ինձ մասնագիտացված խանութի տեղ ասես, որտեղ հարմար գներեև ու կարևորը որակով կվերանորոգեն պլանշետս.. ի դեպ նույն խնդիրը հեռախոսիս հետ է պատահել.. ու ես մտածում եմ , որ դա լույսերի վատ լինելուց եղավ... հեռախոսս էլ է սամսունգ գալաքսի էս 3: Իսկ հեռախոսս ընդհանրապես լիցք էլ չի վերցնում...:(

Վազգեն1997
29.08.2014, 11:11

Իսկ usb ով միացրել ես, հնարավորա զարյադշնիկից լինի:

Գորտուկ
29.08.2014, 15:27
հա միացրեցի , չի վերցնում ... կառոտկի կա չէ՞ մեջը... թե հակառակը ,եթե գոնե մի գիծ էլ գնում ա ուրեմն կառոտկի չի, ես դրանք չեմ հասկանում ::(

Վազգեն1997
30.08.2014, 16:26
հա միացրեցի , չի վերցնում ... կառոտկի կա չէ՞ մեջը... թե հակառակը ,եթե գոնե մի գիծ էլ գնում ա ուրեմն կառոտկի չի, ես դրանք չեմ հասկանում ::(

Եթե պահի տակ միանում անջատվումա, ուրեմն շատ հնարավորա որ թույլ տեղ ունենա, այսինքն լարը ինչ որ տեղից պոկված լինի: Եթե հնարավորա այլ զայրադշնիկով միացրա կամ ել ունիվերսալով դիր ու տես կմիանա թե չէ:

Գորտուկ
31.08.2014, 00:26
Եթե պահի տակ միանում անջատվումա, ուրեմն շատ հնարավորա որ թույլ տեղ ունենա, այսինքն լարը ինչ որ տեղից պոկված լինի: Եթե հնարավորա այլ զայրադշնիկով միացրա կամ ել ունիվերսալով դիր ու տես կմիանա թե չէ:

նայել տվեցի , փաստորեն իրոք լարի հետ էր խնդիրը ... ամեն ինչ կարգին է ՃՃՃ: Շնորհակալություն խորհուրդների համար...

Lusina
17.11.2014, 21:46
Ժողովուրդ ինձ մանկական թաբլետ խորհուրդ տվեք էլի, 3+ -ի համար.
Առաջին աչքովս ընկածը սա (http://www.amazon.co.uk/dp/B00MVPXTG4?psc=1) ա, բայց չգիտեմ արժե, թե չէ. Գնային առումով լավ կլինի սրանից թանկ չլինի.

unknown
18.11.2014, 00:02
Երեխեք ջան ինձ ձեր խորհուրդնա պետք շտապ ի՞նչ պլանշետ խորհուրդ կտայիք գնել...

Վահե-91
18.11.2014, 16:07
Երեխեք ջան ինձ ձեր խորհուրդնա պետք շտապ ի՞նչ պլանշետ խորհուրդ կտայիք գնել...

Գոնե ասա ի՞նչ չափի, ի՞նչ գնի սահմաններում

http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/2977/84/tablets/samsung-galaxy-tab4-lte.html

http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/3071/84/tablets/huawei-mediapad-10-link-+-3g.html

unknown
18.11.2014, 16:14
մինչև 150.000 սահմաններում, չափը քո ուղարկածների նման:)սամսունգ չեմ ուզում ընդհանրապես:(

Վահե-91
18.11.2014, 16:17
մինչև 150.000 սահմաններում, չափը միջին ոչ շատ մեծ ոչ փոքր բայց բարակ:)
Կարևորը բարակ լինի հա՞ :think
Չգիտեմ քո ուզածի պես բարակ ա թե չէ, բայց լավն ա երևում
http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/3233/84/tablets/lg--g-pad-v490-e8

unknown
18.11.2014, 16:27
չէ փոքրա:)իսկ սա լավնա՞
http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/1559/84/tablets/lenovo-ideatab-s6000.html

Վահե-91
18.11.2014, 18:19
չէ փոքրա:)իսկ սա լավնա՞
http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/1559/84/tablets/lenovo-ideatab-s6000.html

հա ..

Zangezur
19.11.2014, 03:45
չէ փոքրա:)իսկ սա լավնա՞
http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/1559/84/tablets/lenovo-ideatab-s6000.html

Ավելի լավ չի մի ամիս սպասես, բայց 50.000 դրամ քիչ տաս??
http://www.aliexpress.com/item/Original-Lenovo-S6000-Multi-languages-IdeaTab-Tablet-PC-10-1-IPS-1280x800-MTK8125-Quadcore1-2G-1G/1238685914.html

և հետո հեչ էլ լավ պլանշետ չի, android 4.2, 1 ԳԲ ռամ, 4 միջուկ պռոց, 1280x800 էկրան և այլ հնություններ

Խորհուրդ կտամ CUBE TALK9X մաքսիմալ գինը 250դոլար, իսկ պառամետրերը կրկնակի եռակի ուժեղ
Android 4.4, 2GB ram, 8 միջուկ պռոց, 2048 x 1536 ռետինա էկրան և այլն

http://www.youtube.com/watch?v=AYTmmcKiwuw

unknown
19.11.2014, 16:16

շնորհակալություն խորհուրդի համար բայց սպասելու տեղ չունեմ ինձ շտապա պետք... ու ամենակարևորը կոնկրետ խանութից ոչ թե ինտեռնետով

Փոքրիկ շրջմոլիկ
03.01.2015, 18:36
ինչ եք կարծում, իր գնի համեմատ լավ պլանշետ չի՞
http://www.aliexpress.com/item/Original-N9106-10-inch-3G-android-quad-core-phone-call-tablet-pc-1280x800-android-4-4/32257973124.html

Աթեիստ
03.01.2015, 21:39
ինչ եք կարծում, իր գնի համեմատ լավ պլանշետ չի՞
http://www.aliexpress.com/item/Original-N9106-10-inch-3G-android-quad-core-phone-call-tablet-pc-1280x800-android-4-4/32257973124.html

Ասեմ, որ կամերայից առանձնապես սպասումներ չունենաս։ Մնացածը ոնց որ լավն ա։
Եթե գրածին լրիվ համապատասխանում ա։

Rhayader
05.01.2015, 00:40
Եկել եմ որ ասեմ՝ Kindle Fire HD 6 (վերջին սերնդի)-ը սարք է, որը ստիպում է քեզ իրեն սիրահարվել մի քանի օրվա մեջ:

piacere
08.01.2015, 16:34
ողջույն բոլորին...

Ինչ պլանշետ խորհուրդ կտայիք գնել 110 հազարի սահմաններում, 10" և անդրոիդ համակարգով: Եվ Հայաստանում ամենաէժան գները որտեղ են և արդյոք արժի օնլայն արտերկրից պատվիրել:

0david0
08.01.2015, 18:23
ողջույն բոլորին...

Ինչ պլանշետ խորհուրդ կտայիք գնել 110 հազարի սահմաններում, 10" և անդրոիդ համակարգով: Եվ Հայաստանում ամենաէժան գները որտեղ են և արդյոք արժի օնլայն արտերկրից պատվիրել:

10", թե 9.7" ? Cube i6 (http://www.pandawill.com/cube-i6-tablet-pc-intel-z3735f-quad-core-97-android-44-retina-ips-2gb-32gb-3g-wcdma-p96889.html), Cube talk 9x (http://www.pandawill.com/cube-talk9x-u65gt-tablet-pc-mtk8392-octa-core-97-android-44-retina-screen-32gb-blue-p93733.html), սրանց ինչ կասես? :love Եվ Հայաստանում դու միայն պետությանը 20% ես տալու, ու էտ գնով տենց բան չես կարա ճարես :) Ալիում որ նայես ավելի էժան կլինեն հաստատ :think

piacere
09.01.2015, 17:00

10" եմ ուզում... իսկ էս cube-ը չինական ա? ճիշտն ասած ես չինականներից մենակ asus-ին եմ վստահում: իսկ եթե ոչ չինական?

keyboard
10.01.2015, 20:19
10" եմ ուզում... իսկ էս cube-ը չինական ա? ճիշտն ասած ես չինականներից մենակ asus-ին եմ վստահում: իսկ եթե ոչ չինական?

Էփլն էլ ա չինական, սոնին էլ, ասունս էլ, սվեռխսուպեռ գիգանտ բոլոր տեխնիկան էլ չինական ա :)

piacere
10.01.2015, 22:40
Էփլն էլ ա չինական, սոնին էլ, ասունս էլ, սվեռխսուպեռ գիգանտ բոլոր տեխնիկան էլ չինական ա :)

հա բոլորն էլ Չինաստանում են հավաքվում, այ բայց կոնցեպտը ամերիկյան, կորեական կամ ճապոնական ա լինում նաև : իսկ բացի cube-ից էլ որը խորհուրդ կտաք:

իսկ որևէ մեկը փորձ ունեցել ա օնլայն պատվերների: :think

Աթեիստ
10.01.2015, 23:18
Գուշակի, թե որ երկրի կոնցեպտ ա աշխարհի ամենահաջող պլանշետներից մեկը՝ Lenovo Yoga Tablet ։)

piacere
10.01.2015, 23:23
Գուշակի, թե որ երկրի կոնցեպտ ա աշխարհի ամենահաջող պլանշետներից մեկը՝ Lenovo Yoga Tablet ։)

Աթեիստ ջան հիմա իմ մոտ անհիմն նախապաշարմունք ա չինական ամեն ինչի հանդեպ? :think դնեմ չինական պլանշետ առնեմ: :oy

Աթեիստ
10.01.2015, 23:44
Ոչ թե չինական առ, այլ լավը առ, անկախ արտադրող ընկերության կենտրոնական գրասենյակի երկրից։

Իմ համար էսօրվա լավագույնը մնում ա գրածս մոդելի 2-ը տարբերակը Yoga Tablet 2 8", բայց դա թանկ ա, ու ֆայնում մենակ 10"-ն ա։

piacere
11.01.2015, 20:33

Դե նկատի ունեմ չինական լավը որն ա՝ բացի նշված asus, lenovo ու cube-ից:

Մեկ էլ սրանց մասին ինչ կասեք.

http://vdcomputers.com/61-tablet/1155-asus-memo-pad-10-me102a-16gb.html

http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/3231/84/tablets/lg--g-pad-v700-e10

Աթեիստ
11.01.2015, 20:46
Դե նկատի ունեմ չինական լավը որն ա՝ բացի նշված asus, lenovo ու cube-ից:

Հարցն անիմաստ ա, քանի որ լավը լինում ա ապրանքը։ Բոլորն էլ ունենում են և՛ շատ լավ ապրանք, և՛ աղբ։

Մեկ էլ սրանց մասին ինչ կասեք.

http://vdcomputers.com/61-tablet/1155-asus-memo-pad-10-me102a-16gb.html

http://www.nout.am/2012-06-02-19-08-46/tablet/details/3231/84/tablets/lg--g-pad-v700-e10

Դու ընտրի ինչ պլանշետ ես ուզում, ես կփորձեմ հարմար գնով դա ճարել։
Մեկ էլ ասա կանխի՞կ ես ուզում, թե՞ ապառիկ։

Համենայն դեպս մի երկու հղում տամ։

ТОП 10 китайских планшетов 2014 (http://gooosha.ru/top-10-kitajskix-planshetov-2014/)

Лучшие китайские планшеты 2014 года (http://www.tehnoprosto.ru/luchshie-kitajskie-planshety-2014-goda/)

Обзор китайских планшетных ПК (http://china-review.com.ua/reviews/tablet-pc-reviews/)

Ինձ պարբերաբար շատ լավ կարծիքներ են հասնում Huawei ֆիրմայի պլանշետների մասին, որպես շատ էժան ու շատ որակով, մոդելը չեմ հիշել, քանի որ չէր հետաքրքրում։

piacere
15.01.2015, 00:09
Հարցն անիմաստ ա, քանի որ լավը լինում ա ապրանքը։ Բոլորն էլ ունենում են և՛ շատ լավ ապրանք, և՛ աղբ։

Դու ընտրի ինչ պլանշետ ես ուզում, ես կփորձեմ հարմար գնով դա ճարել։
Մեկ էլ ասա կանխի՞կ ես ուզում, թե՞ ապառիկ։

Համենայն դեպս մի երկու հղում տամ։

ТОП 10 китайских планшетов 2014 (http://gooosha.ru/top-10-kitajskix-planshetov-2014/)

Лучшие китайские планшеты 2014 года (http://www.tehnoprosto.ru/luchshie-kitajskie-planshety-2014-goda/)

Обзор китайских планшетных ПК (http://china-review.com.ua/reviews/tablet-pc-reviews/)

Ինձ պարբերաբար շատ լավ կարծիքներ են հասնում Huawei ֆիրմայի պլանշետների մասին, որպես շատ էժան ու շատ որակով, մոդելը չեմ հիշել, քանի որ չէր հետաքրքրում։

Աթեիստ ջան, ավելի հակված եմ ապառիկ տարբերակով, բայց եթե լավ հարմար գինի լինի օնլայն տիրույթներում, միգուցե միանգամից գնեմ :
ընտրեցի ի վերջո cube talk 9x...
Մեկ էլ տատանվում եմ էս asus memo pad 10-ի վրա... :think :oy

Շատ շնորհակալ կլինեմ ժամանակիդ և ջանքերիդ համար:

Աթեիստ
15.01.2015, 00:35
Վատը չի։
Ես չգիտեմ, էս ֆիրման ապառիկ տալիս ա թե չէ, բայց երաշխիք տալիս են, չնայած երաշխիքի պայմանները մի քիչ նորմալ չեն (Չինաստան ուղարկելը գնորդի հաշվին)։
Գինն էլ վատը չի։

http://device.am/am/cubetalk9x32

Ստեղ նայի թերությունները։

https://www.youtube.com/watch?v=kGMIRIxXRgk

Վահե-91
15.01.2015, 00:54
Այ էս՝ http://device.am/am/xiaomimipad16gb , հաստատ կարգին բան ա, ուղղակի էկրանը 7.9" ա:

Zangezur
18.01.2015, 03:45
Այ էս՝ http://device.am/am/xiaomimipad16gb , հաստատ կարգին բան ա, ուղղակի էկրանը 7.9" ա:

Ամենալավը Xiaomi MiPad-նա, բայց 110 դոլլար չարժե ավել վճարել ուրիշին, եթե ինքնուրույն կարաք պատվիրեք 250 դոլարի սահմաններում, ոչ թե 363, ոնց որ էտ սայտումա նշած, ու դեռ հարցականա առակյության հարցը, ոնց որ սայտում նշածա

Zangezur
18.01.2015, 03:56
Վատը չի։
Ես չգիտեմ, էս ֆիրման ապառիկ տալիս ա թե չէ, բայց երաշխիք տալիս են, չնայած երաշխիքի պայմանները մի քիչ նորմալ չեն (Չինաստան ուղարկելը գնորդի հաշվին)։
Գինն էլ վատը չի։

http://device.am/am/cubetalk9x32

Ստեղ նայի թերությունները։

https://www.youtube.com/watch?v=kGMIRIxXRgk

Ինչ միամիտ եք
Ահագին թանկ վաճառում են, անհասկանալի երաշխիք, ավելի ճիշտ իմ համար հասկանալիա, բայց անտեղյակ մարդու համար անհասկանալիա, որտև տեղեկցված չեն, որ են երշախիքային պայմանները որ տրված են ես սայտում, տալիս են գրեթե բոլոր հեղիանակավոր չինական ընկերությունները, այսինքն ՝
մեկ տարվա երշախիք, խնդրի դեպքում ուղարկելու ծախսերը ձեր վրա և այլն էտ սայտում գրված բլաբլաները:
Փորձեք ինքնուրույն պատվիրել, ոչ մի վախենալու բան չկա, իսկ բռենդային ապրանքների մեջ դեֆեկտի հավանակությունը շատ փոքրա:

piacere
21.01.2015, 14:51
Շնորհակալություն բոլորին ձեր օգնության համար.... :oy

Վահե-91
21.01.2015, 21:10
Շնորհակալություն բոլորին ձեր օգնության համար.... :oy
Վերջը չառա՞ր

piacere
28.01.2015, 15:06
Չէ դեռ: Ապառիկ որոշեցի չգնել... հնարավորություն կա Ամերիկայից կամ Գերմանիայից բերեն.. ուղղակի մինչև հիմա չեմ կողմնորոշվել ինչ մոդել ընտրեմ: :think:oy

Փոքրիկ շրջմոլիկ
02.03.2015, 11:01
ինչ եք կարծում, իր գնի համեմատ լավ պլանշետ չի՞
http://www.aliexpress.com/item/Original-N9106-10-inch-3G-android-quad-core-phone-call-tablet-pc-1280x800-android-4-4/32257973124.html

Ի դեպ վատ պլանշետ չի, չնայած մի քիչ ուշ եկավ՝ համարյա երկու ամսում, բայց գրածին համապատասխանում էր :)

insider
01.03.2016, 15:57
Ոչ թե չինական առ, այլ լավը առ, անկախ արտադրող ընկերության կենտրոնական գրասենյակի երկրից։

Իմ համար էսօրվա լավագույնը մնում ա գրածս մոդելի 2-ը տարբերակը Yoga Tablet 2 8", բայց դա թանկ ա, ու ֆայնում մենակ 10"-ն ա։

Իսկ Yoga Tablet 3 8" նույնքան լավնա՞, ոնց որ 2-ը: Հայաստանում նայում եմ գինը 140.000-170.000: Թե՞ էդ գնի սահմաններում ուրիշ ավելի լավ բան կգտնեմ:

Աթեիստ
01.03.2016, 18:02
Ես չեմ օգտվել, բայց օրինակ Էքսլերը, որի կարծիքին ես վստահում եմ, ՇԱՏ գոհ ա 3-ից։