PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ որբերի գործած գորգը



StrangeLittleGirl
01.11.2013, 22:38
Լսե՞լ եք էս գորգի պատմությունը, որ 20-ականներին հայ որբերը գորգ են գործել, ուղարկել Սպիտակ Տուն: 1925թ. ներկայացված ա էղել Սպիտակ տանը, իսկ հետո հայտնվել ա պահեստում: Ու հիմա պահանջում են, որ էդ գորգը ցուցադրվի, Սպիտակ Տունը մերժում ա:

Մի խոսքով, ամբողջական նյութ էս թեմայով եք կարդալ ստեղ. http://www.aravot.am/2013/10/22/398597/

Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Սպիտակ Տունը չի ուզում գորգը ցուցադրել:

Ու մեկ էլ, ամերիկահայ ակումբցիները կարող են մտնել ստեղ (https://petitions.whitehouse.gov/petition/share-armenian-orphan-rug-american-people/pjNm7FBg)ու մասնակցել ստորագրահավաքին:

մարիօ
02.11.2013, 00:10
Սաղ էս պատմության տարօրինակ էն էր, թե ինչի են հիմա գաղտնի պահում ու կապ չունի, որ գորգը լավ վիճակում է գտնվում, նույնիսկ չեն թողնում վիդեոներ անել…:think ինչի՞ ախր

Vardik!
02.11.2013, 12:08
Շնորհակալություն հետաքրքիր նյութը ակունբցիներին հասանելի դարձնելու համար: :)

Մի բան միայն կասեմ. ամեն անգամ,երբ ԱՄՆ-ը սենց խնամքով մի բան թաքցնումա,ուրեմն պոչների տակ հերթական աղբնա թաքնված: Հենց նենց ոչինչ չեն թաքցնում: