PDA

Դիտել ողջ տարբերակը : KLEIN / G.I.C.I. / Schizophrenia /



Սամ-Քլայն
31.10.2013, 23:01
ՇԻԶՈՖՐԵՆԻԱ l

– Սկսե´լ հետհաշվարկը` 10, 9, 8…
– Տեսախցիկները պատրա´ստ…
– 6, 5, 4…
– Լույսերը` վառ…
– 3, 2, 1…
– Աստված քեզ հետ…
– 0…
Իմ քույրն ու եղբայրը չեն խոսում ինձ հետ… Բայց ես չեմ մեղադրում նրանց, չեմ մեղադրում նրանց: Երևի յուրաքանչյուրն էլ նրանց փոխարեն լիներ` նույն կերպ վարվեր: Ինչպե՞ս կվարվեիր դու ինձ հետ, եթե ես անընդհատ խոսեի անսահմանությունից ու ինչ–որ մեկից, ում չես էլ ճանաչում:
Ես ի սկզբանե պատմվածքս պիտի վերնագրեի ՍԵՐԵՐ ԻՄ, ու իրոք կանեի, եթե շիզոֆրենիայի նախանշանները զգացնել չտային ինձ… Ես խելագարվում եմ: Մահացու հիվանդություն, որը կոչվում է սեր… սա է իմ ախտորոշումը:
« Բարև… Եթե կարդում ես սա, ապա իմացի՛ր, որ ես արդեն օդանավում եմ.գնում եմ հայրենի երկիրս` Ռումինիա: Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց:
Դու իմ կյանքի մութ էջերից մեկն ես, ոչ ոք չգիտի քո մասին,ես փորձում եմ ամեն ինչ մոռանալ, սակայն մատնում եմ ինձ:
Գիտես` քո ներկայությունը բացեց աչքերս, սակայն թե հակառակի հնարավորությունը լիներ,ապա, գրողի ծոցը, կնախընտրեի կույր մնալ:
Դու հայտնվեցիր այն պահին, երբ քաղաքը մեռած էր. հորդառատ անձրև էր գալիս, և ես ՄԵՐ սրճարանում էի: Չգիտեմ` որ ծակից հայտնվեցիր դու՛և թաշկինակս խնդրեցիր: Իսկ ես` հիմարս (խուզարկու շան հայացքով), հետևում եմ դիմախաղիդ: Սիրտս կծկվեց, իսկ ուղեղս` մթագնեց:
Ես հիշում եմ քո օդային համբույրները,որ հեղեղի նման տեղում էին գլխիս ամեն անգամ քեզ մխիթարելուց հետո: Հետո,երբ անկողնում էինք, որ թքած ունեինք մեր թերությունների վրա, որ արձակած մազերովդ խուտուտ էիր տալիս անդամս, որ չափչփում էինք քաղաքն ու հիշում մոռացված օրերը:Թվում էր` երբեք չենք բաժանվի, սակայն արդեն…. Արդեն հերթական սևագիրն եմ պատռում, ու ստիպված եմ լինում ամեն ինչ շարադրել նորից…
Հիշում եմ, երբ առաջին անգամ ոտքի վրա չմնալու չափ խմած տուն եկար, ինձ հայհոյեցիր`մտածելով, թե կգրգռվեմ ու գիրկդ կնետվեմ: Ապտակեցի քեզ, իսկ դու պատասխանեցիր`Դեգեներա՛տ: Ես ինձ լավ չեմ զգում:
Ու հիվանդանո՜ց: Չարաշահել էիր ալկոհոլը: Կյանքդ մազից էր կախված,իսկ ես հիմարի նման կորցրել էի գլուխս: Աղոթում էի, մինչդեռ հոգիս ուզում էր, որ սատկեիր:Որովհետև զզվել էի քեզնից: Սիրտս նորություն էր ուզում, իսկ դու ընդամենը լսված ձայնասկավառակի էիր նման: Ձանձրալի էիր, բայց…. դու՛…..դու՛ սեքսուալ էիր, միաժամանակ: Քո համբույրները ստիպում էին հալեցնել սառույցն ու ժպտալ, մատներով ուղղել հոնքերդ, ապա սահեցնել մարմնիդ մութ անկյուններով:
Հոգիս լցված էր դեգեներատիկ սիրով ու ատելությամբ: Որովհետև մարդ լինելով` ավելի ցինիկ կարող էիր գտնվել, քան մարդը: Դու միֆ էիր… Չգիտեմ: Անգամ հիմա` օդանավում`այս ամենը վերհիշելիս, էլի գլխի չեմ ընկնում: Չգիտեմ նաև` դու կկարդաս սա,թե կնետես աղբահորը, բայց վստահ եմ, որ մարմնովդ դող կանցնի, ու կգնաս լոգարան` շպարդ մաքրելու:
Չէ՞ որ հայրդ ասաց` չտեսնեմ այդ խեղկատակին թոռանս գրկելիս:Կարող էի տարիներ շարունակ ասել` թքած հորդ վրա, քեզ վրա էլ… Բայց չէ, իմ երեխան իմը լինելուց բացի քոնն էր,ու ես իրավունք չունեի քեզ զրկելու նրա ծով աչքերը տեսնելու բերկրանքից: Երրորդն ավելորդ էր`դու, ես, երեխան: Չէ… Այդքանից հետո` մեր համատեղ գիշերներից, քո ցավից, իմ հիմարությունից հետո մարմինդ զգալն իմ կողմից արդեն ստորություն կլիներ:
Նոր եմ զգում, որ փոխվել էի. այն աստիճան, որ իմ սեփական երեխան ինձ անունով էր դիմում:
Նոր եմ զգում, որ սխալ էի:
Դա կայծ էր, որ մարեց: Կիրք էր, մոդա… Հասկացի՛ր, դա անցողիկ էր: Երկուսս էլ հոգնել էինք:Այժմ ես ետ եմ գնում այնտեղ, որտեղից սկսեցի իմ ճանապարհը:Չեմ զղջում նման կյանք ապրելու համար:Հեռվից կզգամ քո սրտի զարկերն ու փոքրիկի կցկտուր խոսքերը: Նույնիսկ թե աշխարհը շուռ գա,ես գիտեմ, որ գոնե երկուսի սրտերը կցավեն ինձ համար: Եթե իհարկե ժամանակի`վերքեր բուժելու ճշմարտությունը չգործի մեր դեպքում: Ես այլ ճար չունեմ: Ների՛ր ինձ… »

Փոլ Ամաուրու 06 / 21
Ռումինիա - Երևան

Հ.Գ.Գրողը քեզ տանի…
Գրում եմ, ջնջում եմ, գրում եմ, ջնջում եմ, ուզում եմ հեռվից գալ, չհասնեմ բուն նյութին, ու մտքիս մեջ նա´ է անընդհատ` դրդելով ինձ չմտածված քայլերի ու անկեղծ խոստովանությունների:
Ու անընդհատ ես սկսում եմ նոր տողից, փորձում շարադրել խոսքս: Երևի ես դրա պատճառով երգիչ չեմ դարձել: Ես չունեմ ձայն, որ կարողանամ մի գոռոցով դուրս թափել միջիս մաղձը, հաղթահարել ինքս ինձ ու գնալ ապտակել նրան, որ նույն գոռոցը իր ուղեղը մտցնելով` հասկացնել, որ ես Սիրում եմ նրան:
Բոլոր օծանելիքների բույրերը փոխակերպվել են մեկի` Քոնին…
Speak to me, baby` Խոսիր ինձ հետ, քաղցրիկս… Ես սիրում եմ, որ դու ցերեկային կեղծավորությունից հետո լրջացնում ես թեմաներն ու դառնում այլ տարերք… Ինձ հետ խոսում ես կեսգիշերն անց, աաաայլ թեմաներից, աաաայլ կյանքերի մասին: Ինչքան էլ ձայնդ ծխախոտիցկոշտացած լինի, ես սիրում եմ լսել քեզ ու արձագանք ավելացնել իմ հոգում: Երբ ես զգում եմ մարմնիդ բույրը` քրտինքի ու օծանելիքի անհասկանալի խառնուրդ: Դու կին ես, ես` տղամարդ… + ու - … դրական ու բացասական, սև ու սպիտակ… ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՜Ր: Բայց ես սիրում եմ քեզ, դու` ինձ: Մենք միաձուլվում ենք ու դառնում յուրօրինակություն, դառնում անհասանելի ու հեղափոխական:
Մենք անմահ ենք հոգով,
Մահկանացու` մարմնով.
Ես սիրում եմ բույրդ` օծանելիքի ու քրտինքի անհասկանալի մի խառնուրդ, որ զգում եմ ամեն վայրկյան, ամեն ակնթարթ, բոլորի աչքերում, բոլորի ոտքերի տակ, պատերից քո պատկերներն են սահում ցած ու բարձրանում վերև, աչքերս փակում եմ ու հայտնվում էդ Ü մոլորակում,որտեղ դու թագադրում ես մեծ Փառքով, ու ես սիրով ծառայում եմ քեզ:
Ես սիրում եմ քո ինքնաբուխ ժպիտը, որ կարծես մխիթարի ինձ` վերջնականապես չցնորվելու համար:

Es sirum em qo lrutyuny:
S.

Es gnahatum em da.
X.

Es anmah em qez het u es Parqi tern em Qez het.
S.

Ari Linenq Miasin.
X.

Ես սիրում եմ էս կիսացնորային վիճակս, երբ անգամ մոռանում եմ մազերս սանրել` տնից դուրս գալուց առաջ, քանզի դրանում Դու՛ ես մեղավոր ես: Դու սպանում ես ինձ, ու ես հպարտ եմ դրանում: Դու շնչահեղձ ես անում ինձ… ՇԸՆՉԱՀԷՂՁ…
Նրա հայացքի մեջ կա ինչ-որ աղվեսայնություն: Գող–գող հայացքով քննում է ինձ: Հասկանում իմ ենթատեքստերը, ես պարտվում եմ նրա առաջ միշտ, բայց դա միայն տանը: Երբ փակում եմ տան դուռը, բոլորն էլ փրձում են հասկանալ ինձ: Չե´ք կարող, ես փակ եմ… ձեզ համար: Ես բաց եմ միայն նրա առաջ:
Իմ քույրն ու եղբայրը չեն խոսում ինձ հետ, բայց ես չեմ մեղադրում նրանց… Ես դրա ժամանակն էլ չունեմ: Ես մտածում եմ նրա մասին: Չեմ ծխում, բայց ես գիտեմ դրա էրոտիկ ազդեցությունն ինձ վրա: Զզվում եմ, երբ հայրս ծուխը բաց է թողնում ինձ վրա, բայց ես միտումնավոր եմ Նրա կողքը նստում, որ որսամ ամեն մի էմոցիան… Անհասկանալի է` սա սե՞ր է, թե՞ կախվածություն:
Օր եկավ, որ պիտի գնար… ու ես պիտի մենակ գիշերեի: Մեն-մենակ, հասկանու՞մ եք… Ոչ մեկ չունեմ: Բայց իմ բախտը բերեց` դու էնքան էլ խորամանկ չես: Դու հետք էիր թողել մահճակալիդ վրա… Քո օծանելիքը: Շորերով պառկել եմ քո մահճակալին ու անհագորեն շնչում եմ քեզ… Դու երևի հեռվում մոռացել ես ինձ, բայց չգիտես, եր դու դեռ իմ մտքում ես… Ավելին, քան երբևէ:
Շորերով քնում եմ, շորերով արթնանում եմ, իմ ջինսերը քեզնով են բուրում, ես տանը ինձ մենակ չեմ զգում…: Երեբեմն չէի դիմանում: Ախր ես քո աչքերի կարիքն էլ էի զգում, իսկ օծանելիքիդ բույրը ցնդում էր… ու դու չկաս…
Օրերն անցնում են… Տպավորություն էր, կարծես ես ինքս ինձ հետ էի ամուսնացած. Ինքս ինձ հետ քնում էի, ինքս ինձ համար պատրաստում էի, ինքս ինձ էի պաշտպանում… Կասկածները կրծում էին ուղեղս:
Ու մի օր անաղմուկ մտնում ես տուն: Ետևումդ պայթեցրած մի ողջ աշխարհ, ու հերոսի նման գալիս ես ինձ ընդառաջ… Գրկում ես… Ամեն ինչ վերակենդանանում է… Ես սովոր եմ իմ օրերը ընկալել որպես առանձին ստեղծագործություններ, ու ես էդ մի գրկախառնութան համար պարաստ եմ ջրել բոլոր կասկածները… մոռանալ ու էլի նետվել դեպ քեզ…
Հա դե… օծանելիքի մասին չէի մտածել: Ճիշտ էր գուշակել: Ես ուզում էի անսպասելի հեռանալ, անսպասելի հայտնվել: Չէի մտածել, որ ՆԱ´ էի այդ օծանելիքը նվիրել… սկզբից էլ գիտեի, որ մի բան այն չէ: Վստահ էի, որ դավաճանության մասին չի մտածում… Իմ հեռանալու ժամանակահատվածը հաստատ դավաճանության համար հարմար ժամանակ էր… Բայց դե մենք էդքան էլ էժան չէինք, որովհետև սիրուց բացի մենք ամեն ինչին ռեալ ենք նայել, գիտեր` ում հետ էր ամուսնանում, ես էլ գիտեի` ում հետ եմ անկողին կիսելու (Ես երկրորդ անգամ եմ ամուսնացել): Հուհ… առաջինը… ջունգլիային սեր էր դա…: Առաջինն անտառային սեր էր, երկրորդը` քաղաքային` ավելի հասուն…
Երբ ես ետ եմ նայում իմ ացնյալին, ես գիտակցում եմ, որ ալտեր–կյանք եմ ունեցել… Ոչնչով նման չի իմ ապրածը ուրիշների ապրածին: Ես ոչ մի հատուկ բան չեմ արել… կարծես հենց էդպես էլ պիտի լիներ:
Ի սկզբանե ես սիրահարված եմ եղել ազատությանը: Իմ առաջին կինը վկա: Նա նկարահանում էր իմ ամեն քայլը, ամեն շարժումը` որպես մարդու, այլ ոչ որպես ամուսնու: Ես խնդրեցի նրան մենակ թողնել ինձ, երբ ասաց, թե անակնկալ ունի: Դա ֆիլմ էր իմ մասին: Ու մի տեսարան մնաց իմ հիշողության մեջ, որը նորովի հիշեցի իմ երկրորդ ամուսնության ժամանակ` եկեղեցում:
– Ես վազում էի մի ամայության մեջ` իմ ազատությանն ընդառաջ: Շուրջբոլորը սարեր էին, մարդ չկար, անսահման լռություն: Օդը կանաչ գույներ ուներ իր մեջ պարունակած, ես վազում էի աչքերս փակ, երկար մազերս ծածանվում էին դրոշակի նման: Ձեռքերս մինչև վերջ պարզած: Փարվում էի օդին, իմ վայրի ազատությանը:
Ու դա բարձրացնում էր իմ գինը…
Ու գնի հետ իմ գիտակցությունն էր բարձրանում: Ես գնալով հասկանում էի, որ սխալ ընտրություն եմ արել: Նամակը թողեցի նրա ննջարանում, ու դուրս եկա տնից… Երևի թե զգացած կլիներ, որ ես փոխվել եմ, ագրեսիվ եմ դարձել… Մենք այլևս հասուն մարդիկ էինք, ու ավելորդ ինտրիգների կարիք չունեինք: Իմ ազատությունը թքեց դեմքիս, ու իմ առօրյան դարձավ երկարաթև: Ամեն ինչ կորցնելով` տապալվում ես գետնին` բերանումդ մի բուռ հող` ամեն վայրկյան պատրաստ կուլ տալու: Բայց ես ոտքի կանգնեցի… աներեսությունս ի ցույց դնելով ճակատագրին…
Երկար թևերով, մի քանի ճամպրուկներով բեռնավորված գնում եմ ինքս էլ չգիտեմ ուր… Կործանված էի զգում ինձ: Անզոր… Կինս, երեխաս ինձնից հեռու, ես նրանցից հեռու… Ընդմիշտ… Infinite silence. Հյուրանոցում միայն լռություն կա. Կամ ես, բայց ես իմ գինը չեմ զգում: Երևի թե վերջ… Կարելի է հանգիստ գնալ:
Գիտեք, երբ հանդիպեցի նրան, ոչ մի էֆֆեկտ մարմնումս չզգացի: Սովորական տղամարդ էր… մի քիչ անսովոր հագուկապով, մի քիչ էլ անխնամ էր: Բայց գրավիչ էր…
Բայց վերելակում ես հասկացա, որ մի բան այն չէ: Կարծես կարևոր մի բան վերևում եմ թողել, ու գիտակցաբար չեմ գնում, որ վերցնեմ… Անջատված վերելակով իջնում եմ: Վերջին վայրկյանին` Գրո´ղը տանի, ու հետդարձ տասներկուերորդ հարկ…
Եվ մեկ ամիս անց մենք ամուսնացանք. Նա դարձավ իմ ամուսինը.
Եվ մեկ ամիս անց մենք ամուսնացանք. Նա դարձավ իմ կինը…
Ես պարտավորվածություն չեմ զգում, որ նա իմ կինն է, մեր մեջ պիտի գծված ամուսնական հարաբերություններ լինեն: Մենք քույր ու եղբայր ենք: Մեր հարաբերություններն ազատ են, նույնիսկ այնչափ, որ նա ոչ մի ռեակցիա չտվեց` իմ կենդանական անցյալի մասին լսելով:
Եթե լռում ենք, լռում ենք միասին, լալիս ենք, լալիս ենք միասին…
Մենք էն մարդկանցից ենք, ովքեր կյանքին նայում են գլոբալ տեսանկյունից: Չենք ֆիտում կյանքը որպես պարտադիր գործողությունների շարան` ծնունդ, ուսում, ուսում, ուսում, աշխատանք, ամուսնություն, երեխաներ, աշխատանք, աշխատանք, Մահ… Բնավ: Ապրում ենք կյանքը… Վայելում ենք կյանքը… Ու սա ֆինանսի հետ բնավ կապ չունի, ինչպես սովոր են արդարանալ շատ անհաջողակներ…
Եվ սա կոչվում է Փառք: Շիզոֆրենիկ Փառք:
Նման տեսարաններ մեր կյանքում հաճախ են կրկնվում:
ՈՒՂՂԱԿԻ ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ԱՄԵՆ ԽՆԴՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ ՄԻԱՍԻՆ… ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՄԵՐ ՍԻՐՈՒՆ, ԻՆՉԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ: ԳՆԱԼՈՎ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՈՒ ԳՐԵԼՈՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԵԶԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ…