PDA

Դիտել ողջ տարբերակը : Բյո՜ւր :kiss



Նաիրուհի
24.10.2013, 00:50
Եկեք համայն Ակումբով շնորհավորենք հայ հոգեբույժ, դասախոս, գրող, ազատ լրագրող, բլոգեր, ակտիվ հասարակական գործիչ Բյուրի ծնունդը և հպարտանանք, որ նրան ճանաչում ենք, մի բան էլ հետը անունով ու դու-ով ենք խոսում։

Բյո՜ւր :love

Համ էլ շնորհավոր, Վիքիում հոդված (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6_%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6) էլ ունեցար :D

http://i.imgur.com/Zp0pB08l.png

Վահե-91
24.10.2013, 00:55
շնորհավորում եմ :)

John
24.10.2013, 01:08
Շնորհավորում եմ Բյուր։ Մաղթում եմ, որ երջանիկ լինես Հայաստանում, կամ, գոնե աշխարհի էն ծայրում, ուր քեզ ավելի լավ կզգաս։ Մի խոսքով երջանիկ էղի։ Պաչիկ

Շինարար
24.10.2013, 01:37
Շնորհավոր, Բյուր ջան: Քեզ շատ եմ սիրում: Քեզ հետ կռվելն ա անգամ հաճելի: Ուզում եմ, որ դու շատ երջանիկ լինես, չնայած էն ներքին լույսը որ քեզնից ա ճառագում քեզ այլընտրանք էլ չի թողնում: Ուզում եմ, որ դու գիրք հրատարակես, որ թարգմանվի 17 լեզուներով ու վաճառվի 2 միլիոն 300 հազար օրինակով՝ ամենաքիչը:
Մարդիկ կան, որ իրենց պահվածքով, կերպարով մի տեսակ հակառակ են գնում հասարակությանը, դա իհարկե հրաշք կարողություն ա: Բայց ավելի հրաշք ա քո կերպը, երբ ուղղակի հավատարիմ ես մնում ինքդ քեզ, որքան էլ դա հակառակ լինի հասարակությանը: Դա հանկարծ երբեք չկորցնես: :love :flower

Ուզում էի շնորհավորանքս սկսեմ՝ այ պռճվես դու-ով, ոչ թե ինչ-որ ձևի համար, այլ եսիմ, մի տեսակ ինձ էնքան հարազատ ես, որ ուզում էի հնարավորինս պաշտոնականությունից հեռու գրեմ, սկզբում չգրեցի, բայց էստեղ հարմարացրի :D

Արամ
24.10.2013, 01:40
Շնորհավոր :)

Գալաթեա
24.10.2013, 01:50
Բյուր ջան, շնորհավոր:
Քեզ լիքը այլ լավ ու սիրուն բաների հետ միասին՝ մաղթում եմ նաև շատ ձեռքբերումներ ու հաղթանակներ կյանքում: Լիքը հուզումներ ու կայֆ անակնկալներ: Ու լավ մարդիկ: Ու նոր քաղաքներ:

Ու ուզում եմ, որ տեղդ գտնես, բառացիորեն: Որ եթե Հայաստանում լինես՝ մի երկու շաբաթից, կարոտն առնելուց հետո, չսկսես հիասթափվել ու ուզել հետ գնալ: Կամ ուրիշ տեղում՝ Հայաստանը չձգի, որտև էնտեղ պահող բան չկա...
Գտնես էն՝, ինչ իսկապես քեզ պետք ա ինքնաբավ ու անհոգ լինելու համար: Լինի դա աշխատանք, զակատ արած սիրած տղա թե որևէ այլ բան: Որտեղ ուզում ա լինի, տեղը կարևոր չի:

Երջանիկ լինես :)
Պաչ:

Jarre
24.10.2013, 03:14
Շնորհավոր Բյուր ջան :)

Baltazar
24.10.2013, 03:16
Շնահավոր :hands

Ruby Rue
24.10.2013, 04:19
Բյուրի՜, շնորհավոր ծնունդդ:
Մաղթում եմ, որ լիքը նոր երկրներ ու քաղաքներ գնաս ու որ բոլոր տեղերում էլ իրենց լեզուն իմանաս:

Պաչ ու գըրկ: :kiss

Ուլուանա
24.10.2013, 04:59
Բյու՜ր, շնորհավոր :)։ Քեզ լիքը դրական հույզեր, ստեղծագործական նոր նվաճումներ, գժոտ արկածներ, հետաքրքիր ու եկամտաբեր աշխատանք ու ընդհանրապես պայծառ ու բարեկեցիկ Հայաստան, այսինքն՝ նենց Հայաստան, որը լքելու նվազագույն ցանկություն անգամ չունենաս :))։
Պաչիկ ու մի հատ երկար գրկուկ :love։

Արևանուռ
24.10.2013, 07:53
Շնորհավորում եմ տարեդարձդ, :rose:rose:rose

enna
24.10.2013, 11:20
Շնորհավոր Բյո~ւր: Թող մոտակա ժամանակներս քո ուզած աշխատանքը գտնես:)) Հետո թող քո վիկիի էջում լինի գրած.<<Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում` <<Ամենաշատ վաճառվող գիրք>>, <<Տարվա գրող>> եւ այլն>>:

Chuk
24.10.2013, 12:52
Շնորհավոր Բյուր ջան :)
Ուզում եմ շուտով լավ ու քեզ դուր եկող գործ ճարես: Ու որ էլ ստեղից գնալու մասին երբեք մտածելու առիթ չունենաս: Քեզ անսպառ երջանկություն եմ ցանկանում :)

Freeman
24.10.2013, 13:53
Շնորհավոր, Բյուր ջան

Dayana
24.10.2013, 14:02
Բյուր ջան, շնորհավոր ծնունդդ։ Որտեղ էլ որ լինես, ինչ աշխատանք էլ ունենաս, գնահատված լինես ու հաճույք ստանաս էդ աշխատանքից։ Պաչիկ :*

Chilly
24.10.2013, 14:50
Էս ինչ հրաշալի մարդու ծնունդ ա :) Բյուր ջան, մաղթում եմ օգտագործվող շանսեր ու կատարված անհնարներ :kiss

Այբ
24.10.2013, 15:18
Բյուր ջան, շնորհավոր::flower
Շատ եմ սիրում քեզ:
:kiss

ivy
24.10.2013, 15:31
Շնորհավո՜ր, Բյուր ջան :)
Ես քեզ նենց շատ եմ սիրում: Բայց էդ հեչ կապ չունի նրա հետ, որ Սիդի հետ նույն օրն ես ծնվել :))

Քեզ մաղթում եմ հանգստություն ու կայունություն կյանքում, որ քո տեղը գտնես ու երջանիկ ապրես, որ երկրում էլ լինի:
Բայց ուր էլ գնաս-չգնաս, իմացիր, որ դու Երևանին շատ ես սազում, ու էդ քաղաքին քեզ նման լի՜քը մարդ է պետք՝ այ տենց պուպուշ հեծոյով, բնական սիրուն տեսքով, պայծառ ուղեղով ու բազմազան տաղանդներով:

:kiss

Անվերնագիր
24.10.2013, 16:23
Շնորհավոր Բյուր, որ դու ստեղ չլինեիր, ո՞նց կլներ մեր հալը։
։:kiss

Smokie
24.10.2013, 18:46
Բյուրիի՜:flower Շնորհավորում եմ սրտանց:) Ցանկանում եմ, որ քո կերպարային փայլը երբեք չկորցնես, ինքնությունդ չփոխես, հակառակ դեպքում ընկերներդ կդեպրեսվեն (չկասկածես):

E-la Via
24.10.2013, 18:59
Քոնին հավատարիմ մնացող ու դրա համար մինչև վերջ պայքարող մարդ ջան, շնորհավոր ծնունդ:
Լավն ես դու ու թող միշտ էդպիսին մնաս :flower:

Mephistopheles
24.10.2013, 19:27
շնորհաբոր Բկուր՝ ծնունդդ… էն երգողը ես եմ, պարողն էլ՝ դու…


http://youtu.be/XnBbjc5hmho

ivy
24.10.2013, 19:32
էն երգողը ես եմ, պարողն էլ՝ դու…

Թուլացա ես :D
Մի հատ հլը նայեք՝ իսկականից պատկերացնելով, որ էդ Մեֆն ա երգում, Բյուրն էլ՝ պարում :D :D

Աթեիստ
24.10.2013, 19:59
Բյուր ջան, ընդունի նաև մեր շնորհավորանքները։ Մաղթում ենք անձնական ու մասնագիտական կտրուկ առաջընթաց ;)

Meme
24.10.2013, 20:18
Բյուր ջան, շնորհավոր:)...
ամենթանկը ինչը քեզ համար կարևորա, ցականում եմ գտնես ինքդ ....

LisBeth
24.10.2013, 21:11
Բյուր, Բյուրակն, Բյուրիե... էսի Մեֆի համար որ տենց թախանձագին խնդրում էր քեզ անունդ ասել։ Շնորհավոր նորից :kiss

boooooooom
24.10.2013, 21:32
SLG ջան, ես էլ եմ շնորհավորում ծնունդդ, ապրեն ծնողներդ. լավ մարդ են ստեղծել։ Քեզ էլ մաղթում եմ հետաքրքիր կյանք :)

keyboard
24.10.2013, 21:50
Բյուր ջան, առավոտից մտնում եմ ակումբ, ուզում եմ երկար գրեմ ասելիքս, անընդհատ մի բան խանգարում ա, ես էլ որոշեցի կարճ գրեմ.

Շնորհավոր Բյուր ջան, ինչքան էլ, որ դու մտածես, որ մենք խոսելու կարիք ունենք "զուտ մասնագիտական" :D մեկա, ես չեմ փոխվելու:P

Բյուր ջան, շնորհավորում եմ, դու թե մեր երկրի,թե ակումբի ու թե քեզ ճանաչող-չճանաչողների համար շատ պիտանի մարդ ես ու ամենակարևորը լավ ընկեր ու ես վստահ կարամ ասեմ, որ դու իմ ընկերն ես ու ես

դրա համար շատ ուրախ եմ: Ինչ նպատակ ունես, թող հնարավորինս շուտ կատարվի, թե անձնական, թե գործնական և թե քաղաքակաֆինանասատենտեսական առումներով:

Մի խոսքով գրեմ հա կգրեմ, շնորհավոր ընկերս :)

Հ.Գ. Բյուր, ես քո տեղը շնորհակալում եմ, բայց հիմի դու տենց անտարբեր էլ անցնելու ես մարդկանց շնորհավորանքների կողքով, ըըըը վրայով :D

Arpine
24.10.2013, 22:18
ԲՅուրիիիիիի շնորհավոր լինի ծնունդդ :kiss

Վոլտերա
24.10.2013, 22:23
Բյու՜ր, այ Բյու՜ր, Բյուրչակ, Բյուրծիկ, Բյուրե, Բյուրամբար:love
Մտածում եմ որ դու չլինեիր, ոնց էր լինելու ընդհանրապես, երևի ոչ մի ձև էլ չէր լինի :) մի բան պակաս կլիներ, կամ վաբշե ոչմիբան չէր լինի
Ես քեզ շատ եմ սիրում
Շա՜տ, շա՜տ
Խուճուճներիցդ շատ
Լուրջ եմ ասում
Վարդանանքի էջերից շատ
Հարազատի մեկը՜ :kiss
Ապրես, որ ծնվել ես
Քեզ լավ պահիր Բյուր, քո միջինին լավ պահիր, հանկարծ չկորցնես, էն իսկակա՜ն Բյուրին, որին ես ամենաշատն եմ սիրում
Ուզում եմ որ միշտ մեզ հետ լինես: Ուզում եմ որ ընդհանրապես չգնաս: Ստեղ մնաս: Այ տենց էգոիստական ցանկություններ: Ու մեկ էլ ամենաշատն ուզում եմ, որ քո էն երկրորդին գտնես:
Երջանիկ եղիր, կարևորը առողջ, թող միջիդ եռանդը քեզ անընդհատ ուտի, հանգիստ չտա, թող մրցույթներում միշտ կրես, վատագույն դեպքում երկրորդ տեղ ընկնես, ու մեկ էլ միշտ ժպտաս :) Բյուրչակի մեկը
Մեր ակումբի գլխից էլ միշտ անպակաս

Հա, ինչ պիտի ասեի

Շնորհավո՜ր

Նարե91
24.10.2013, 22:31
Շնորհավորանքներս:
Ցանկանում եմ մուսաների այցելություններ ու դրանից բխող սիրուն հետևանքներ` հետաքրքիր պատմվածքների տեսքով: :)

Alphaone
24.10.2013, 22:45
Բյո՜ւր, հարազատ մարդ, շնորհավոր: Դրել բարեմաղթանքներն էի կարդում, բայց էնքան լավ-լավ բաներ էիր գրել, որ վախեցա վերջում ինձ բարեմաղթելու բան չմնա, դրա համար սրտիս զեղումները հանձնեմ ստեղնաշարին, եթե մի բան կրկնվեց էլ, դու արդեն գիտես՝ գրագողություն չի :) :kiss
Բյուր, քեզ մաղթում եմ խաղաղություն, իսկական՝ սպիտակ դրոշով, աղավնիով, բայց էդ խաղաղության պայմաններում քեզ մաղթում եմ լիքը հաղթանակներ, որ կյանքումդ հաղթանակները սպորտային հետաքրքրություն ունենան, որ հաղթանակից հետո մաքուր ուրախություն մնա, առանց մի կաթիլ դառնության:
Քեզ մաղթում եմ էն ֆանտաստիկայի ժանրից երջանկությունը, որ սիրես էնպիսի մարդու, ում լրիվ սթափ բանականությամբ կընտրեիր, որ սիրտն ու ուղեղը միշտ բոլոր հարցերում հաշտ լինեն, իսկ եթե հակամարտեն էլ, միայն քեզ ավելի լավն ու ավելի ուժեղ դարձնելու համար:
Քեզ մաղթում եմ մուսա, էնպիսի ուժեղ, առողջ, կայացած մուսա, որ միշտ կարողանա քո ռիթմին համահունչ կողքիդ լինել, հետևիցդ հասցնի, էլի...
Քեզ մաղթում եմ գրքեր՝ լիքը, լի՜քը, մեկը մեկից հետաքրքիր, բովանդակալի, որ համ բեստսելլեր դառնան, համ էլ մի պահ չսելվեն ու սպառվեն, այլ՝ մնան ժամանակի մեջ ու էն ամբողջ պոզիտիվը, էներգիան, ռացիոնալիզմն ու մենակ քեզ բոնորոշ երազկոտությունը դեռ երկար ժամանակ շատ մարդկանց հասցնեն:
Քեզ մաղթում եմ անգամ Հայաստանից հեռու լինելու դեպքում (էս չեմ կռռում, դու հլը բախտդ փորձի գնա:D) քո երազած Հայաստանը, հեծանիվներ, մաքուր օդ ու մաքուր մարդիկ՝ թե ֆիզիկապես (անճաշակ ու աննմորմալ շատ օծանելիքից մաքուրն էլ ներառյալ :)) ), թե հոգեպես:

Քեզ մաղթում եմ աշխարհի ամենալավ զակատի հարմարանքներն ու բնականաբար՝ արկածներ: Բյուր, քո դեպքում արկածները թող ինչքան հնարավոր ա շատ լինեն մեկ էլ մի դաժան բան եմ մաղթում, որ մենակ ուժեղ մարդկանց եմ մաղթում, ընկերս, քեզ փորձություններ, առանց կորուստների փորձություններ, որոնք անցնելուց հետո դու իրականում զգաս, որ էլ ավելի ուժեղ ես, քան անցյալում, բայց երբեք ոչ էն փորձություննեից, որ կոտրում են, այլ էն փորձություններից, որոնցում հաղթանակում ես...

Մեկ էլ լիքը արև, ջերմություն... Գրկեցի... Պաչիկեցի...

Այլմոլորակայիններն էլ մնացածը կասեն.


http://www.youtube.com/watch?v=dePMU8R131s

StrangeLittleGirl
24.10.2013, 23:32
Ժող, քանի որ շնորհակալությունները բոյկոտում եմ, երևի չգիտեք, թե ինչքան շնորհակալ եմ :))
Մի խոսքով, շատ շնորհակալություն բոլորիդ: Ապրեք, որ կաք, բոլորիդ շատ եմ սիրում:

einnA
24.10.2013, 23:50
Բյուր, շնորհավոր :flower

Սիրում եմ իմ ընկալած քո տեսակը: Ուզում եմ, որ բոլորից թաքուն մնացած ցանկություններդ կամ նպատակներդ կամ երազանքներդ, ինչ անուն էլ էտ ամենն ունենան, կարևոր չի, թող որ քեզ հաջողվի հասնել դրանց:

Դատարկություն
25.10.2013, 00:52
Բյուրի՜
Շնորհավոր լինի ծնունդդ ևս մեկ և այս տարվա մեջ վերջին անգամ :))
Էնքան ուրախ էի, որ էսօր իրականում պատահական (կամ պատահական իրականում) կարացա գրկեմ ու շնորհավորեմ քեզ:
Քեզ շատ եմ սիրում :oy

:flower

Srtik
25.10.2013, 14:09
Շնորհավորում եմ, Բյուրակն։ Քեզ լիքը լավ բաներ եմ ցանկանում, համ էլ ԿՄ-ում շատ գրիր, 30 պատմությունը քեզ է սպասում։ :love

VisTolog
25.10.2013, 15:42
Շնորհավոր Բյուր ջան: Ինչ ուզում էի ասեի, արդեն ասել են: Լավ եղիր: :)

Vardik!
25.10.2013, 20:38
Սրտանց շնորհավորում եմ: Ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում,երջանիկ լինեք: :) :rose

_Հրաչ_
25.10.2013, 21:28
Շնորհավորում եմ: :)

Հայկօ
25.10.2013, 21:42
Շնորհավո՜ր, Բյուր ջան :):

Պիրիտ
26.10.2013, 01:31
շնորհավոր, իմ ալտեր-էգո :D

My World My Space
26.10.2013, 11:27
Բյուր, ա՛յ Բյուր…, շնավոր էղնի, ապ…
էս էն դեպքերից ա, որ դժվարանում եմ որոշակի բաներ մաղթելուց։ Պարզապես լավագույնը։
Ողջ լեր…

Նուշություն
26.10.2013, 12:03
Շնորհավոոոր....ամենաարևային բաները :)

Նիկեա
26.10.2013, 22:13
Շնորհավորում եմ:Ձեզ լիքը երջանկություն, հաջողություն:Միշտ մեր հետ ու մեր կողքին:;)