PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջարկում եմ աշխատանք (Քոփիրայթինգ, копирайтинг)

ARMbrain
23.10.2013, 11:37
Աշխատելու համար անհրաժեշտ է ռուսերենին տիրապետել գերազանց, կարողանալ որոնում կատարել համացանցում, և օգտվել բոլոր այն նյութերից որոնք որ կապ ունեն աշխատանքի հետ։ Աշխատանքի բնույթը հետևյալն է, դուք պետք է գրեք հոդված ինչ որ թեմայի վերաբերյալ, կախված առաջադրանքի պահանջներից, ես Ձեզ ուղարկում եմ կոնկրետ առաջադրանք, գրված ռուսերեն լեզվով: Առաջադրանքը իր մեջ ներառում է այն ամենը ինչը որ անհրաժեշտ է հոդվածը գրելիս, օրինակ՝ հոդվածը գրելու ժամանակը, հոդվածի սիմվոլների քանակը, հոդվածի թեման, հոդվածում օգտագործվող բանալի բառերի քանակը: Եթե առաջադրանքի մեջ բանալի բառեր չեն նշվում, բայց ցանկանում են որ հոդվածի մեջ լինեն բանալի բառեր, ուրեմն բանալի բառերը պետք է գրեք դուք, իսկ եթե նշվում են բանալի բառեր ուրեմն պետք է օգտագործեք առաջադրանքում նշած բանալի բառերը։ Հոդվածները գրելիս կարող եք օգտվել համացանցից, թեմայի մասին տեղեկություն ստանալու նպատակով, բայց ոչ երբեք արտագրելու: Անգամ մի նախադասություն COPY & PASTE անել չի կարելի: Հոդվածները պետք է լինեն ունիկալ:

Օրական գրելով 17.000-20.000 սիմվոլ(տառ, թիվ, նշան), ամսական կստանաք 120.000 դրամ։
Իսկ եթե օրական գրեք 27.000-30.000 սիմվոլ, ամսական կստանաք 220.000 դրամ: Սիմվոլների քանակը կարող է շատ լինել առաջադրանքում նշված սիմվոլների քանակից, բայց ոչ երբեք քիչ։ Սիմվոլների քանակը հաշվում ենք առանց պռոբելի։ Գումարի տրամադրումը կատարվում է կամ առձեռն կամ էլ բանկային փոխանցման միջոցով։

-Հնարավոր է աշխատել նաև ազատ գրաֆիկով։
-Աշխատանքը կատարվում է տանից։
-Հոդվածները պետք է գրվեն ռուսերեն։

Աշխատել ցանկացողները թող գրեն PM (https://www.facebook.com/minasyan.manuk)(Personal Message): Սկզբից ես Ձեզ կտրամադրեմ փորձնական առաջադրանք, որը որ պարզաբանելուց հետո կսկսեք կատարել, եթե ստացվի` մեկ օր կաշխատենք փորձնական, պրակտիկ գիտելիքներ ստանալու և Ձեր կատարած աշխատանքի արդյունքը տեսնելու համար։ Եթե ամեն ինչ նորմալ ստացվի կանցնեք աշխատանքի։

Շնորհակալություն։

Արամ
23.10.2013, 14:55
Ուղղակի, որ հասկանալի լինի թե 20.000 սիմվոլը, աչքի համար ինչքան ա`
http://s16.postimg.org/ke67npu01/Untitled.jpg (http://postimg.org/image/ke67npu01/)

StrangeLittleGirl
23.10.2013, 14:58
Ուղղակի, որ հասկանալի լինի թե 20.000 սիմվոլը, աչքի համար ինչքան ա`
http://s16.postimg.org/ke67npu01/Untitled.jpg (http://postimg.org/image/ke67npu01/)

Հա, Արամ ջան, 20 000 սիմվոլը (բացատները հաշված) 12 ֆոնտով մոտ 10 էջ ա word-ի: Դե գնա ու օրը էդքան գրի... ու էդքանի համար ընդամենը 120 000 դրամ:

Ռուֆուս
23.10.2013, 15:07
Հա, Արամ ջան, 20 000 սիմվոլը (բացատները հաշված) 12 ֆոնտով մոտ 10 էջ ա word-ի: Դե գնա ու օրը էդքան գրի... ու էդքանի համար ընդամենը 120 000 դրամ:

Բայց կարաս 30 000 սիմվոլ գրես 220 000ի դիմաց :D

Արամ
23.10.2013, 15:08
Հա, Արամ ջան, 20 000 սիմվոլը (բացատները հաշված) 12 ֆոնտով մոտ 10 էջ ա word-ի: Դե գնա ու օրը էդքան գրի... ու էդքանի համար ընդամենը 120 000 դրամ:

Ես խիստ կասկածում եմ`
Հավաքելու արագությունը հլա մի կողմ դնենք, դու պետք ա ամեն որ 10 էջ նոր-բան գրես, կարողա մտքերի գենեռատոր ես, ի՞նչա:

Վահե-91
23.10.2013, 15:15
Ես խիստ կասկածում եմ`
Հավաքելու արագությունը հլա մի կողմ դնենք, դու պետք ա ամեն որ 10 էջ նոր-բան գրես, կարողա մտքերի գենեռատոր ես, ի՞նչա:
Գրած ա ինտերնետից օգտվել կարելի ա, բայց ոչ քոփի-փեստ անել: Դե համենայն դեպս ես, մինչև ծայրահեղ նեղը չնընկնեմ, չեմ անի էս գործը, որովհետև եթե ինձ հետաքրքող թեմայի մասին չեղավ հոդվածը, կես էջից ավել չեմ կարա գրեմ (ոնց որ դպրոցի շարադրությունները :))):

StrangeLittleGirl
23.10.2013, 15:22
Ես խիստ կասկածում եմ`
Հավաքելու արագությունը հլա մի կողմ դնենք, դու պետք ա ամեն որ 10 էջ նոր-բան գրես, կարողա մտքերի գենեռատոր ես, ի՞նչա:

Դե հա, տպելու արագությունը հեչ կապ չունի: Ես նմանատիպ գործ արել եմ սըրչով ու անգլերեն/ռուսերենից հայերեն թարգմանելով, էդ ժամանակ մի էջը գրվում էր մի ժամում (ու դա միջինից էլ բարձր արագություն ա): 10 էջի համար ստացվում ա 10 ժամ, այսինքն՝ ավելի երկար, քան նորմալ աշխատանքային օրն ա: Ու դեռ չի ասվում՝ մեջը շաբաթ-կիրակի կա, թե չէ: Էլ չեմ ասում, որ հոգնել կա, բան կա, հոգնելուց հետո կարա մի էջը ոչ թե մի, այլ մեկուկես ժամում գրվի: Թալան ա, թալան:

StrangeLittleGirl
23.10.2013, 15:24
Բայց կարաս 30 000 սիմվոլ գրես 220 000ի դիմաց :D

Նայի վերևի հաշվարկը: Այսինքն, աշխատես օրը 15 ժամ, տակը մնում ա 9 ժամ: 8 ժամ քնում ես, էդ գործից բացի ունենում ես մի ժամ ուրիշ բանով զբաղվելու համար: :think
Բայց ոնց որ որակի մասին բան չի ասում: Կարելի՞ ա 10-15 էջ տուֆտել:

Վահե-91
23.10.2013, 15:25
Բայց հոդվածը ո՞նց ա փող բերում :esim

Արամ
23.10.2013, 15:28
Odesk-ում լիքը, տենց հայտարարություններ կա, մեր ՀայՄոզգ-ն էլ ընդուց երևի վեկալում ա, կամ նմանատիպ տեղից ու վերավաճառում::)

StrangeLittleGirl
23.10.2013, 15:29
Սիմվոլների քանակը հաշվում ենք առանց պռոբելի։
:' էս չէի նկատել: ուրեմն խոսքս հետ եմ վերցնում, 20 000-ը 10 էջ չի, ավելի շատ ա :' էս գործատուն ընդհանրապես պատկերացնու՞մ ա ինքը ինչ ա ուզում, թե՞ ուզում ա ստրկատիրությամբ զբաղվի

Արամ
23.10.2013, 15:30
:' էս չէի նկատել: ուրեմն խոսքս հետ եմ վերցնում, 20 000-ը 10 էջ չի, ավելի շատ ա :' էս գործատուն ընդհանրապես պատկերացնու՞մ ա ինքը ինչ ա ուզում, թե՞ ուզում ա ստրկատիրությամբ զբաղվի

Բա առանց էդ էլ դրա դիմաց կոպեկներ են տալիս, մի երկու կոպեկ էլ վրից չավելացնի, նոր վաճառի: :)

StrangeLittleGirl
23.10.2013, 15:31
Odesk-ում լիքը, տենց հայտարարություններ կա, մեր ՀայՄոզգ-ն էլ ընդուց երևի վեկալում ա, կամ նմանատիպ տեղից ու վերավաճառում::)

խոշոր հաշվով ես դեմ չեմ սենց աշխատանք կատարելուն, մանավանդ որ հիմա վիզ աշխատանք ա պետք... բայց սա լացելու առաջարկ ա:

Արամ
23.10.2013, 15:32
խոշոր հաշվով ես դեմ չեմ սենց աշխատանք կատարելուն, մանավանդ որ հիմա վիզ աշխատանք ա պետք... բայց սա լացելու առաջարկ ա:
Բյուր դե դու անգլերեն գիտես, կարաս թարգմանություններ անես, մի հատ odesk.com-ում նայի, ինձ թվում ա քեզ հարմար բան կգտնես, հաստատ:

ARMbrain
23.10.2013, 16:36
Ժող ջան որակն էլ պետք ա նորմալ լինի :), համ էլ հիմա մարդիկ կան որ հետները աշխատում եմ, ցանկացած թեմայի մասին գրում են, 1000 սիմվոլի համար էլ պահանջվում ա իրանցից 20 րոպե, ոչ ավել։ Ակումբցիների համար 20.000 դրամ էլ կավելասնեմ, թող տակը ինձ քիչ փոխ մնա, բայց մնա:

ARMbrain
23.10.2013, 16:38
Առաջադրանքի օրինակ`

Задача:
Требуется написать уникальную статью про чип тюнинг Toyota Corolla с помощью модулей Power Box. Полное описание продукта есть на сайте www.power-box.ru!!! Внимательно прочитайте! Интересует статья именно чип тюнинг Toyota Corolla модулями Power-box. Должно быть 2-3 заголовка с ключем. В тексте использовать ключ не более 2-3 раз.
Требования к контенту и уникальности: Уникальность контента 95%. Статьи будут размещать на сайте www.power-box.ru. Соответственно нужно про преимущество модуля Power-box для данной модели.

Порядок работы:
1. Заходите на сайт www.power-box.ru изучаете продукт!
2. Пишите статью про чип тюнинг Toyota Corolla модулями Power box.

Необходимая длина сообщения, символов: 1000

Ключевые слова: чип тюнинг Toyota Corolla

Вы должны использовать не менее: 1 ключевых слов

Baltazar
23.10.2013, 17:21
Բայց հոդվածը ո՞նց ա փող բերում :esim

Ունիկալ հոդվածները պետ են սայթը լցնելու համար: Եթե ունիկալ չեղավ սայթը պաիսկավիկները չեն գտնի: Հոդվածների մեջ պետք ա բանալիներ դնի, որ խոսքի մեկը յանդեքսով ինչ-որ բառ պոիսկ տա ու իրա սայթը բերի: Սայթի վրա էլ ադսենս կդնի, տիզերներ: 200 հոդվածանոց սայթից էլ տարեկան կտրվածքով ինքը կարա աշխատի 1000-5000 դոլար: Այսինքն` իրա համար եթե մեկը օրական 27,000-30,000 սիմվոլ գրի, կստացվի օրական 30 հոդված: Ընդամենը մեկ շաբաթում ինքը կունենա սայթ 210 հոդվածով: Իսկ մեկ ամսում կունենա 4 սայթ : 120,000 աշխատավարձ կտա, բայց էտ չորս սայթից կունենա տարեկան մինիմում 5000 դոլար` 2,000,000 դրամ: Վատ չի չէ? 120,000 ծախս ա անում, դիմացը 2,000,000 ստանում ա:

Baltazar
23.10.2013, 17:23
Առաջադրանքի օրինակ`

Задача:
Требуется написать уникальную статью про чип тюнинг Toyota Corolla с помощью модулей Power Box. Полное описание продукта есть на сайте www.power-box.ru!!! Внимательно прочитайте! Интересует статья именно чип тюнинг Toyota Corolla модулями Power-box. Должно быть 2-3 заголовка с ключем. В тексте использовать ключ не более 2-3 раз.
Требования к контенту и уникальности: Уникальность контента 95%. Статьи будут размещать на сайте www.power-box.ru. Соответственно нужно про преимущество модуля Power-box для данной модели.

Порядок работы:
1. Заходите на сайт www.power-box.ru изучаете продукт!
2. Пишите статью про чип тюнинг Toyota Corolla модулями Power box.

Необходимая длина сообщения, символов: 1000

Ключевые слова: чип тюнинг Toyota Corolla

Вы должны использовать не менее: 1 ключевых слов

Իմ մոտ տպավորություն ա, որ դու ուղղակի հոդվածները վերավաճառում ես :)

Baltazar
23.10.2013, 17:26
խոշոր հաշվով ես դեմ չեմ սենց աշխատանք կատարելուն, մանավանդ որ հիմա վիզ աշխատանք ա պետք... բայց սա լացելու առաջարկ ա:

Բայց պետք ա նշեմ, որ 120,000-ն ահագին շատ ա էս գործի համար: Ես սևագործ քոփիրայթերներ ունեմ ազգությամբ հնդիկ կամ ուկրաինացի, որ նման ծավալի աշխատանքը կես գնով են անում: 120,000-ը նորմալ փող ա էս կարգի աշխատանքի համար, եթե ռուսերեն լավ գիտես: Ըստ էության պետք ա ընդամենը փոխադրություն գրես: Էս ծավալի փոխադրություն գրելը ռուսախոս մարդու համար 4 ժամվա աշխատանք ա:

ARMbrain
23.10.2013, 17:41
Իմ մոտ տպավորություն ա, որ դու ուղղակի հոդվածները վերավաճառում ես :)

Ճիշտ տպավորություն է։ Դեռ վերավաճառում եմ, բայց շուտով քո ասած տարբերակով էլ կսկսեմ աշխատելը։

Baltazar
23.10.2013, 17:56
Թեման պալիտ արեցի, բայց ոչինչ թող մեր հայերն էլ փող աշխատեն, թե չէ հնդիկներն ու չինացիները համը հանում են իրանց MFA-ներով:
Սայթերի բիզնեսում ամենազոռը հոդվածներն են: Եթե միջինը երկու հարյուր հատ ունիկալ հոդված ունես, հաշվի սայթդ պատրաստ ա, որտև բուն սայթ սարքելն իրա տեխնիկական հարցերով էսօրվա դրությամբ մի օրվա պատմություն ա:
Ժողովուրդ շատ ձեռնտու պայման ա առաջարկում ArmBrain-ը: Էսօր Հայաստանում գրողներին էտքան փող կարող են տալ միայն թերթերը, որոնք էրկու էջանոց հոդվածները սկսել են 2000 դրամով առնել: ԲԱյց թերթերը 100 հատ առաջարկից մեկն են ընդունում: 120,000 աշխատելու համար թերթերում պետք ա 60 հոդված գրեք : Բայց 60 հատ թերթի հոդվածը չեք կարա ոչ մի ձև ծախեք: Համ էլ 60 հատ ունիկալ նյութ որտեղից եք մոգոնելու մեր թերթերի համար, կխելռեք : Ոբշմ ձև չունեք, պետք ա էս առաջարկը բաց չթողնեք: Ստեղ պետք ա ընդամենը փոխադրություն գրեք:

Հետո երբ ես բանկում էի առաջ աշխատում, 120,000 էի ստանում, բայց մոռթվում էի: Իսկ էս տարբերակը համ նյարդեր ա խնայում համ էլ տնից դուրս չեք գալիս: Օրական 10 հոդված գրելն ա անռեալ, իսկ օրական 20 հատ փոխադրոթյունը գրելը լավ էլ ռեալ ա: Իսկ ստեղ օրական ընդամենը 10 փոխադրություն ա պահանջվում: ԲԱցում եք օնլայն հոմանիշների բառարանը ու սկսում եք ամեն երրրորդ բառը փոխել կամ վերադասավորել:

StrangeLittleGirl
23.10.2013, 18:13

Թերթում աշխատել եմ, շատ ավելի բարձր եմ ստացել մի հոդվածի համար:

Baltazar
23.10.2013, 18:19
Թերթում աշխատել եմ, շատ ավելի բարձր եմ ստացել մի հոդվածի համար:

Հիմա շատ բան ա փոխվել: Թեկուզ չորս հազարով առնի թերթը, 30 հատ ռեալ չի վաճառելը. էտ պետք ա մի քանի տեղ խորագիր ունենաս: Թե չէ էտքան նյութ չես կարա պեղես, պեղես էլ, հարց ա` թերթը կառնի , թե չէ:

Ինտերնետը սպանում ա թերթերը: Նենց չի, որ թերթերը կվերանան, բայց շատ դժվար են սպառվելու քանի գնա: Էտ նեղությունը արդեն արտահայտվում ա ցածր հոնորարների տեսքով: Պրոֆեսիոնալ լրագրողն էլ, պետք ա միշտ կիզակետում լինի նորմալ փող աշխատելու համար: Իսկ կիզակետում լինելը նշանակում ա ծախս, քֆուր ու լիքը տհաճ բաներ : Տանը նստած թերթերի գրողները չեն կարող 120,000 աշխատել…

Baltazar
23.10.2013, 18:29
Ճիշտ տպավորություն է։ Դեռ վերավաճառում եմ, բայց շուտով քո ասած տարբերակով էլ կսկսեմ աշխատելը։

Armbrain ջան , թույլ կտա՞ս մի հատ հոդված մեջբերեմ, որը առաջին հայացքից կարա օֆֆտոպ թվա, բայց էտ հոդվածի իմաստը էն կլինի, որ մարդիկ հասկանա, թե ահավոր բարդ միջազգային քաղաքական հոդվածի համար ինչքան քիչ փող են տալիս ու հասկանան , որ քո առաջարկած տարբերակը իդեալական ա…

ARMbrain
23.10.2013, 18:33

Հա հանգիստ տեղադրի, թուլ տալու կամ չտալու խնդիր չկա։

Baltazar
23.10.2013, 18:40
Ուրեմն աչքով անցկացրեք էս հոդվածը ու վերջում փորձեք գուշակել, թե ինչքան են վճարում այս կարգի հոդվածների համար: Էսպիսի հոդված գրելու համար ձեզնից կպահանջվի մի ամբողջ աշխատանքային օր… Ընդ որում՝ հոդվածը հայերեն է: Հոդվածը ես եմ գրել, բայց փողի համար չէ. ինձ հետաքրքրող թեմա է դրա համար եմ գրել

Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend կայքը, Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը իր վերջին ելույթներից մեկում սրտնեղել է, թե ՆԱՏՕ-ն քաղաքական կամքի ակտիվություն չի ցուցաբերում ղարաբաղյան և վրաց-աբխազական կոնֆլիկտներին միջամտելու հարցում: Նրա խոսքերով` Ադրբեջանն այսօր մեծ ակնկալիքներ ունի ՆԱՏՕ-ից, ԵԱՀԿ-ից և այլ կազմակերպություններից, որոնց հետ նա համագործակցում է: Իհարկե, պարտված երկրի պաշտոնյայի կողմից հնչեցված նման դիվանագիտական «ղզիկությունը» գլխովին հասկանալի է: Հասկանալի չէ միայն այն ընդհատակյա քայլը Ռուսաստանի դեմ , երբ խոսվում է վրաց-աբխազական կոնֆլիկտում ՆԱՏՕ-ի քիչ ներգրավվածության մասին: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններում միշտ եղել են և կան բազմաթիվ, մեղմ ասած, հակասություններ: Բավական է միայն նշել, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքները չեն վերահսկվում Վրաստանի կողմից, և ԱՄՆ Նախագահի աշխատակազմը, Եվրոպական հանձնաժողովը դրանք համարում են Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներ: Իսկ ովքեր են Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները: ԱՄՆ-ն , Կանադան և եվրոպական մի շարք երկրներ: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Ռյաբկովի 2009 թվականին արված հայտարարության համաձայն` ՆԱՏՕ-ն չափից դուրս մեծ ուշադրություն է դարձնում իր աշխարհագրական պատասխանատվության ավանդական գոտուց դուրս խնդիրներին: Ըստ նրա` հատկապես Հարավսլավիայի ռմբակոծությունից հետո ՆԱՏՕ-ի մի շարք փաստաթղթերում ուժի կիրառման չափանիշները աղավաղված են ներկայացված: Եվ այս ֆոնի վրա Ալի Հասանովի նման անտակտ արտահայտությունը տարակուսական կարծիք է ստեղծում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Հակառակ դեպքում նրա կողմից արված այդ արտահայտությունը կարելի է դիտարկել որպես տարատեսակ հույզերով պայմանավորված խիստ զգացմունքային խոսքեր: Այդ դեպքում ինչ գործ ունի նման անհավասարակշիռ մարդը Նախագահի աշխատակազմում: Գուցե Ադրբեջանում ժամանակն է եկել պետական պաշտոնյաներին պետական բյուջեի հաշվին «վալերիանա » բաժանել:
Ֆորմալ առումով Հասանովը իր տեսանկյունից ճիշտ է և իր տեսակետն է արտահայտում, բայց ,առհասարակ, կյանքում ճշտախոսությունը անզգուշաբար վերածվում է անշնորհքության ու անդաստիարակության. կյանքում չի կարելի ասել, թե ինչ հիմար սանրվածք ունես, թե դու ինձ հաճելի չես, ես ուղղակի ստիպված եմ քեզ հետ շփվել, որովհետև նույն տեղում ենք աշխատում , և իրար պետք ենք:
Ադրբեջանցիները մեծ հույսեր ունեն ՆԱՏՕ-ի հետ: Նրանք փորձում են ամեն կերպ հաճոյանալ դաշինքին: Այդ ամենի հետ մեկտեղ նրանք իրենց խաբված են զգում, քանի որ գտնում են, որ իրենց չարչարանքները (աջակցությունը նավթադոլարներով) և ակտիվությունը գործընկերության շրջանակներում հավուր պատշաճի չեն գնահատվում դաշինքի կողմից: Թերևս դրանով կարելի է բացատրել նաև Ալի Հասանովի նյարդային ջղաձգումները:
Մայիսի 21-ն ամեն ինչ դրեց իր տեղը: Այդ օրը Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Աֆղանստանի գծով մի շարք երկրների հանդիպում: Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Չնայած նրան, որ հանդիպման ֆորմատը բոլորովին այլ էր, կարելի է ենթադրել, որ Ալիևը գնացել էր ղարաբաղյան հարցում , ասած Ալի Հասանովի, ՆԱՏՕ-ի քաղաքական կամքը ակտիվացնելու: Չանդրադառնալով հանդիպման մանրամասներին ` միայն առանձնացնենք Իլհամ Ալիևի խոսքերը: Նա ասել է . «Ադրբեջանն առաջին իսկ տարիներից բոլոր ջանքերը ներդրել է Աֆղանստանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Այս ոլորտում Ադրբեջանը հանդիսանում է դաշինքի ամենաակտիվ գործընկերներից մեկը: Ադրբեջանը շարունակում է իր զինվորականների մասնակցությամբ խաղաղասիրական առաքելությունը Աֆղանստանում: Բացի այդ, մենք ներդրում ենք կատարում Աֆղանստանում` տարբեր ոլորտներում Աֆղանստանի զինվորականների համար դասընթացներ և ուսուցումներ իրականացնելով : Ադրբեջանը կշարունակի իր օգնությունը Աֆղանստանին մինչև 2014 թվականը, եթե անհրաժեշտ լինի հետագայում ևս Ադրբեջանն այդ գործում ջանք չի խնայի»:
Աֆղանստանը բոլոր ռեսուրսների առումով ոչ մի գերտերության չի հետաքրքրում: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Ամերիկան ՆԱՏՕ-ի հետ միասին ներխուժեց այդ երկիր շատ ավելի կարևոր նպատակներով: Աֆղանստանի միակ և կարևորագույն առավելությունն իր աշխարհագրական դիրքն է: Այն սահմանակցում է Իրանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Չինաստանի հետ: Դժվար է գտնել Միջին Արևելքում ավելի հարմար երկիր ստրատեգիական նպատակներով տեղակայվելու համար: Ամերիկային և ՆԱՏՕ-ին հաճոյանալու ամենահարմար տարբերակը Ադրբեջանի համար Աֆղանստանն է: Հիմա գաղտնազերծենք Իլհամ Ալիևի մայիսի 21-ի խոսքերը: Նա , ըստ էության, ասել է. «Մենք գիտենք , որ դուք թուլություն ունեք Աֆղանստանի նկատմամբ: Մենք էլ ահագին մոտիկ ենք գտնվում, կարող ենք հետագայում էլ ավելի պիտանի լինել: Մենք ներդրում ունենք Աֆղանստանում, շատ ակտիվ ենք եղել :Եթե դուք էլ ակտիվություն ցուցաբերեք Ղարաբաղի հարցում, մենք կշարունակենք օգնել ձեզ»
Գործընկերություն հանուն խաղաղության
1994 թվականին ստեղծվեց ՆԱՏՕ-ի հետ եվրոպական երկրների , դաշինքի անդամ չհանդիսացող Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի նախկին սովետական հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագիր` «Գործընկերություն հանուն խաղաղության» անվամբ : Ծրագրի պաշտոնական հիմքը Շրջանակային փաստաթուղթն է : 1994 թվականին Հայաստանի կողմից այն ստորագրել է այնժամանակվա արտգործնախարար Վահան Փափազյանը, իսկ Ադրբեջանի կողմից` նախկին նախագահ Հեյդար Ալիևը: Շրջանակային փաստաթղթում ամրագրված է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները (այդ թվում և Թուրքիան) պարտավորված են անցկացնել խորհրդատվություններ ցանկացած գործընկեր պետության հետ , եթե այդ պետության կարծիքով գոյություն ունի իր տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության և անվտանգության նկատմամբ ուղիղ սպառնալիք: Այսքանով սկսվում և ավարտվում է ՆԱՏՕ-ի դերը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ուրեմն թող Ադրբեջանը այս պահի դրությամբ առանձնապես մեծ հույսեր չկապի ՆԱՏՕ-ի հետ և բավարարվի իր մեծ եղբոր (համատեղությամբ նաև ՆԱՏՕ-ի անդամ) խորհրդատվություններով:

Եթե սա արժե 4000 դրամ, ուրեմն սուս ու փուս պետք է գնալ ու էտ ավտոների մասին պուպուշ ռուսերեն փոխադրությունները գրել
Ես եթե աշխատանքի խնդիր ունենայի միանշանակ կհամաձայնեի այդ առաջարկին:

StrangeLittleGirl
23.10.2013, 21:42
Հիմա շատ բան ա փոխվել: Թեկուզ չորս հազարով առնի թերթը, 30 հատ ռեալ չի վաճառելը. էտ պետք ա մի քանի տեղ խորագիր ունենաս: Թե չէ էտքան նյութ չես կարա պեղես, պեղես էլ, հարց ա` թերթը կառնի , թե չէ:

Ինտերնետը սպանում ա թերթերը: Նենց չի, որ թերթերը կվերանան, բայց շատ դժվար են սպառվելու քանի գնա: Էտ նեղությունը արդեն արտահայտվում ա ցածր հոնորարների տեսքով: Պրոֆեսիոնալ լրագրողն էլ, պետք ա միշտ կիզակետում լինի նորմալ փող աշխատելու համար: Իսկ կիզակետում լինելը նշանակում ա ծախս, քֆուր ու լիքը տհաճ բաներ : Տանը նստած թերթերի գրողները չեն կարող 120,000 աշխատել…

Բայց էդ բոլոր թերթերն ունեն իրենց էլեկտրոնային տարբերակները, որոնց հաշվին ահագին փող են աշխատում: Բացի դրանից, իմ շրջապատում կան շատ լրագրողներ, որոնք դրանից ավելին են վաստակում: