PDA

Դիտել ողջ տարբերակը : Սովորենք վեբ ծրագրավորում օնլայն և անվճար

Sagittarius
21.10.2013, 22:22
Ոնց հասկանում եմ Ակումբում մեծ թվով ծրագրավորողներ կան: Սակայն կան նաև մարդիկ, որոնք ծրագրավորող չեն, բայց ցանկանում են ինքնուրույն /վեբ/ ծրագրավորման որոշ գիտելիքներ ձեռք բերել:

Էս թեմայում առաջարկում եմ կիսվել օնլայն անվճար աղբյուրներով, որոնց միջոցով կարելի ա ծրագրավորման տարբեր լեզուներ սովորել ու կատարելագործել: Փորձառու ծրագրավորողներին էլ կխնդրեի ակտիվ մասնակցել իրենց խորհուրդներով. հատկապես այս կամ այն աղբյուրի «օդ» լինելու հարցում:

Հիմա, վեբ ծրագրավորման լեզունների համար օգտվում եմ այս կարգից՝

http://www.codecademy.com/de/learn?locale_code=en

Վահե-91
21.10.2013, 22:58
:hi քանի որ անգլերենից շատ ուժեղ չեմ, էս (http://javascript.ru/) կայքից եմ օգտվում, ահագին ինֆորմացիա ու գրքեր կան:

Ներսես_AM
22.10.2013, 02:16
CodeAcademy–ի մասին լսել էի, մի թեթև էլ աչքի անցկացրեցի, հաստատ կարող եմ ասել որ «օդ» չի։ ՈՒղղակի չգիտեմ սկսնակների համար ինֆորմացիան քիչ ա, շատ ա թե իսկը ինքն ա :))

Baltazar
22.10.2013, 03:34
Евгений Попов, Все технические моменты инфобизнеса ` php, java, jquery և այլն , գուգլեք, ռուսերեն կարդացողների համար լավագույն տարբերակն ա: Վիդեոդասեր են ` կոնկրետ օրինակներով:

Chuk
22.10.2013, 10:07
CodeAcademy–ի մասին լսել էի, մի թեթև էլ աչքի անցկացրեցի, հաստատ կարող եմ ասել որ «օդ» չի։ ՈՒղղակի չգիտեմ սկսնակների համար ինֆորմացիան քիչ ա, շատ ա թե իսկը ինքն ա :))

Իմ դուրն եկավ: Դեռ իհարկե չեմ խորացել: Բայց Jquery բացեցի, ու առաջին տպավորությամբս սկսնակների համար չի, եսի՞մ

Արէա
22.10.2013, 13:35
CodeAcademy-ն լավն ա, բայց իմ կարծիքով պիտի սկզբնական բազա ունենաս, որ կարողանաս օգտվել:
Սկսելու համար շատ ավելի հարմար ա օգտվել Lynda (http://www.lynda.com/Web-training-tutorials/88-0.html)-ի վիդեոդասերից: Համարյա ցանկացած ոլորտից դասեր ունեն, ու շատ մանրամասն են սովորեցնում:
Եթե անգլերենը հասանելի չի, շատ ռուսերեն, որակով վիդեոդասեր կան ինտերնետում: Ես հիմա ֆրոնտենդ ծրագրավորմամբ եմ զբաղվում, մասնագիտությամբ ծրագրավորող չեմ, սովորել եմ ինքնուրույն, ռուսերեն վիդեոդասերով, չեմ դժգոհում: Ավելի լավ, որևէ ծրագրավորման վճարովի դասընթացի ընթացքում, չէին սովորեցնի:

Sagittarius
02.11.2013, 14:54
Էսօր հայտնաբերեցի ctr+shift+c կախարդական կոմբինացիան Գուգլ Քրոմում: Չեմ հասկանում, բոլոր կայքերի կոդերը սենց հասանելի՞ ա ափաշքյարա: :think

ARMbrain
02.11.2013, 14:59
Էսօր հայտնաբերեցի ctr+shift+c կախարդական կոմբինացիան Գուգլ Քրոմում: Չեմ հասկանում, բոլոր կայքերի կոդերը սենց հասանելի՞ ա ափաշքյարա: :think

Էտ ուղղակի front-endն ա, որը որ բոլոր կայքերի մոտ հասանելի ա, բայց օրինակ facebookի կոդերից բան չես ջոգի։ Իսկ back-endը ոչ մի կայքի մոտ հասանելի չի սովորական դիտարկիչին:

ARMbrain
02.11.2013, 15:05
PHP սովորողների համար (http://www.youtube.com/playlist?list=PLAC771AE11F3E84F5), շատ լավ վիդեո դասեր են, ու ամենա կարևորը հեշտ ընկալելի, համենայնդեպս իմ համար։

Sagittarius
02.11.2013, 15:12
Էտ ուղղակի front-endն ա, որը որ բոլոր կայքերի մոտ հասանելի ա, բայց օրինակ facebookի կոդերից բան չես ջոգի։ Իսկ back-endը ոչ մի կայքի մոտ հասանելի չի սովորական դիտարկիչին:

օքեյ, փաստորեն օգտվելով սրանից ցանկացած մարդ կարո՞ղ ա արտաքնապես ֆեյսբուքին նման կայք պատրաստել, բայց առանց back-end կոդերի: Էտ դեպքում ինչը չի աշխատի՞.... էս դեպքում back-end կոդերը ինչի՞ համար են պատասխանատու: (դիմացեք նուբ հարցերիս :)) )

ARMbrain
02.11.2013, 15:18

Front-end կոդերը պատասխանատու են կայքի արտաքին տեսքի և արտաքին ֆունկցիոնալության համար, բայց javascriptը արտաքին ֆունկցիոնալություն ապահովելուց բացի,կարող է աշխատել նաև back-endի հետ, back-endին տվյալներ փոխանցելով, և back-endից տվյալներ ստանալով, իսկ ահա back-endի կոդերը պատասխանատու են կայքի ադմինիստրատիվ մասի, հետին ֆունկցիոնալության ու բազայի հետ աշխատելու համար։ Եթե օրինակի համար մենք ֆեյսբուքում գրենք մենակ front-end(HTML/CSS/JS), ապա ֆեյսբուքում գրանցվել հնարավոր չի լինի, նկարները լայքել չի լինի, մենակ կայքի արտաքին տեսքը կլինի, որը որ բոլոր մարդկանց մոտ նույնը կլինի:

Արամ
03.01.2014, 11:25
Սկսնակների համար միանշանակ` http://www.w3schools.com (http://www.w3schools.com/) ^^

Freeman
04.01.2014, 00:12
Ի՞նչ կասեք սրան. (https://www.diigo.com/user/mruben0)
Python
Java
C
JavaScript
PHP
Shell
C#

Sagittarius
04.01.2014, 01:41
Սկսնակների համար միանշանակ` http://www.w3schools.com (http://www.w3schools.com/) ^^

հա, էս էլ ա շատ լավը ու ոչ միայն ծրագրավորելու համար՝ SQL էլ կարելի ա սովորել (խորհուրդ եմ տալիս բիզնես մասնագետներին):

Արամ
04.01.2014, 01:44
հա, էս էլ ա շատ լավը ու ոչ միայն ծրագրավորելու համար՝ SQL էլ կարելի ա սովորել (խորհուրդ եմ տալիս բիզնես մասնագետներին):
Ժամանակին շատ լավ գործ էի ձեռքիս բաց թողել SQL չիմանալու պատճառով:
Մեկ էլ ինչ որ մեկը W3Schools-ի տված սերտիֆիկատներին բանի տեղ դնում ա՞:

ARMbrain
04.01.2014, 01:50
Ժամանակին շատ լավ գործ էի ձեռքիս բաց թողել SQL չիմանալու պատճառով:
Մեկ էլ ինչ որ մեկը W3Schools-ի տված սերտիֆիկատներին բանի տեղ դնում ա՞:
Չէ հա, դու էլ, իսկի համալսարանի կարմիր դիպլոմին ուշադրություն չեն դարցնում, նորմալ portfolio, նորմալ պաունակությամբ ունեցար, ցույց տվիր պատվիրատուին, դուրը եկավ, պրծավ գնաց։ Ըհը քեզ սերտիֆիկատ ու կարմիր դիպլոմ:

Sagittarius
04.01.2014, 01:55
Ժամանակին շատ լավ գործ էի ձեռքիս բաց թողել SQL չիմանալու պատճառով:
Մեկ էլ ինչ որ մեկը W3Schools-ի տված սերտիֆիկատներին բանի տեղ դնում ա՞:

չեմ կարող ասել, բայց SQL գիտելիքները հարցազրույցների ընթացքում մի քանի արագ հարցերի միջոցով էլ կարող են ստուգել (ստեղ տենց էլ անում են):

Արամ
04.01.2014, 02:03
չեմ կարող ասել, բայց SQL գիտելիքները հարցազրույցների ընթացքում մի քանի արագ հարցերի միջոցով էլ կարող են ստուգել (ստեղ տենց էլ անում են):
Հա ու իրանից եսիմինչ չի ներկայացնում, շատ արագ ստացվում ա սովորել:

Sagittarius
04.01.2014, 02:13
Հա ու իրանից եսիմինչ չի ներկայացնում, շատ արագ ստացվում ա սովորել:

:aha

Արամ
04.01.2014, 02:18
Հա մեկ էլ, ինձ խորհուրդ տվեք էլի, հիմա կամ PHP եմ ուզում սովորել կամ Ruby: Որը՞ սկսեմ, թե՞ ավելի լավ տարբերակ կա: Ընդամենը Hobby-ի համար:

Գյուլխ
04.01.2014, 02:20
Հա մեկ էլ, ինձ խորհուրդ տվեք էլի, հիմա կամ PHP եմ ուզում սովորել կամ Ruby: Որը՞ սկսեմ, թե՞ ավելի լավ տարբերակ կա: Ընդամենը Hobby-ի համար:

Ruby

Արամ
04.01.2014, 02:21
Ruby
Հա Գյուլխ ջան ես էլ եմ ուզում Ruby սովորեմ, բայց դե C++-ից հետո մի քիչ «մանկական» ա էլի:
syntax-ով php-ն ավելի մոտիկ ա, ոնց որ:

Գյուլխ
04.01.2014, 02:23
Հա Գյուլխ ջան ես էլ եմ ուզում Ruby սովորեմ, բայց դե C++-ից հետո մի քիչ «մանկական» ա էլի:

պռոստո ամեն քայլափոխին php են սովորում/գիտեն: Ճիշտ ա եթե գործի համար php իմանալով ավելի հեշտ գործի կանցնես, բայց եթե հոբբի ավելի լավ ա ինչ-որ ուրիշ բան փորձես:

Արամ
04.01.2014, 02:27
պռոստո ամեն քայլափոխին php են սովորում/գիտեն: Ճիշտ ա եթե գործի համար php իմանալով ավելի հեշտ գործի կանցնես, բայց եթե հոբբի ավելի լավ ա ինչ-որ ուրիշ բան փորձես:
Չէ դե աշխատանքիս համար PHP-ի պետք չի, էն ProvideX-ը զոռով եմ հասցնում: Դե գիտենալը շատ հարաբերականա: Այ օրինակ էս երկու օրը JavaScript-ի գրադարաններն էի նայում, գազանություն են, ուրիշ բառ չկա դրանց ասելու, լրիվ արվեստի գործ:
Օրինակ (http://jonobr1.github.io/two.js/examples/animate-stroke.html) 1 (http://jonobr1.github.io/two.js/examples/):
Օրինակ 2: (http://jonobr1.github.io/two.js/examples/tween.html)

Հա, եթե ինչ որ մեկին հետաքրքրի էս Two գրադարանն ա: (http://jonobr1.github.io/two.js/)

Աթեիստ
04.01.2014, 23:28
http://codepen.io/ - ստեղ չեն սովորեցնում, բայց էնքան պատրաստի բան կա, որ ...
Մտնում ես, փնտրում ուզածդ բանը, արդյունքներից ընտրում հավանածդ տարբերակն ու ուսումնասիրում կոդը (HTML, CSS, JS):

armeninio
03.02.2014, 16:38
Բարև բոլորին, ծրագրավորում, ալգորիթմներ, բնական գիտություններ և ընդհանրապես համակարգիչների ու տարբեր թեմաների հետ կապված շատ հետաքրքիր դասեր կարելի է ստանալ ներքոհիշյալ կայքերում: Շատ օգտակար ու գիտական տեսանկյունից լավ կազմված դասեր են, անձամբ մասնակցել եմ ու բոլորին խորհուրդ եմ տալիս…
www.coursera.org
https://www.udacity.com
https://www.khanacademy.org/

urartu
19.08.2014, 13:34
բարև բոլորին, վեբ ծրագրավորման, ինչ ուսումնական կենտրոններ խորհուրդ կտաիք, որ ուսումնական կուրսը յուրացնելուց հետո կարողանաինք ստացված գիտելիքներով աշխատել?

Փոքրիկ շրջմոլիկ
25.02.2016, 19:07
ինձ html, css, php, javascript առաջադրանքների,թեստերի կայքեր կասեք ?(ցանկալի ա իրանց պատասխաններով ու առանձնացված թեմաներով լինեն).գիտելիքները ստուգելու ու սովորածը ամրապնդելու համար.

Աթեիստ
25.02.2016, 21:38
Sololearn.com
Հայկական պրոեկտ ա։ Շատ լավն ա։

Փոքրիկ շրջմոլիկ
08.07.2016, 21:23
կարող եք ինձ գիրք կամ կայք ասել, որի կուրսը քիչ թե շատ համապատասխանում ա ուսումնական կենտրոնների 6 ամսյա վեբ ծրագրավորման դասընթացների կուրսերին?
Ուզում եմ դասավանդվող գիտելիքների չափը հասկանալ..