Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կիսաբացի լուսաբացը



Baltazar
21.10.2013, 18:55
Երկու հոգի հեռուստատեսության տաղավարում վիճում էին: Նրանցից մեկը բղավում էր.
- Ուրեմն հիմա ինձ լսի: Ինձ խաբող էսքան վախտ չի ծնվել: Եթե էսօր էտ փողերը չեն էղել, ոտերդ կջարդեմ , էղա՞վ արա: Լռիվ քեզ առար, անցար:

Հեռվից լսվեց ռեժիսյորի ձայնը.
-Հրաչ, 10 վայրկյանից սկսում ենք եթերը: Էտ հարիֆին ասա՝ թող գնա:

Հրաչը շարունակում էր բղավել.
- Դավայ, հելար ստից:

Անծանոթը հեռացավ բեմից: Հրաչը դեմքի արտահայտությունը փոխեց , նայեց տեսախցիկին և սկսեց իր սովորական ճառը.

- Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ : A-tv-ի եթերում երկրի ամենասկադնալային թոկ շոուն է: Այսօր մենք խոսելու ենք Վերին Բփռեջ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին: Այնտեղ Մանուշակ անունով մի կին իսկական իրարանցում է առաջացրել համագյուղացիների շրջանում: Նա սիրավեպեր է ունեցել գյուղի մի քանի տղամարդկանց հետ, որոնց արդյունքում նրանց ընտանիքները քանդվել են: Մեր առաջին հյուրը Վերին Բփռեջ գյուղի բնակիչ, գործազուրկ Սլավիկն է:

Տաղավարում հայտնվեց Սլավիկը` ձեռքին տոպրակ: Նա հանեց կոշիկները ու ոտաբոբիկ մոտեցավ հաղորդավարին՝ բարևելով նրան.

- Բարև նաչալնիկ ջան, էս էլ քեզ իմ կողմից նվեր:

Սլավիկը տոպրակից հանեց սպիտակ նյութով բանկան ու տվեց հաղորդավարին:

- Սա ի՞նչ է: Գյուղի տնական մածու՞ն է ,- հարցրեց հաղորդավարը:
- Չէ ապո, էսի մայոնեզ ա: Ներքևի սուտի մառկետից մի քանի պաշկա առա , ճզմեցի էս բանկի մեջ:

Հաղորդավարը ձեռքը տարավ տոպրակի մեջ և այնտեղից հանեց մեկ այլ դեղնավուն բանկա:

- Իսկ սա մե՞ղր է:
- Չէ , ես քո ցավը տանեմ, էս քո համար չի. էսի անալիզներս ա : Պտի վաղը տանեմ քաղքի հոսպիտալ:

Սլավիկը տեղավորվեց հարմարավետ բազկաթոռին:

- Սլավիկ, կպատմե՞ք գյուղում տեղի ունեցածի մասին:
- Պրիզ:
- Սլավիկ, ասում եմ ` կպատմե՞ք դեպքի մասին:
- Պրիզ:
- Սլավիկ, չե՞ք հասկանում` ինչ եմ ասում:
- Պրիզ:
- Ի՞նչ պրիզ: Ի՞նչ եք անընդհատ պրիզ ասում:
- Ինչի էս պոլե չուդեսը չի՞: Էս չուդեսը չի՞:
- Վայ հորս ... պարոն Սլավիկ, սա "կիսաբաց լուսամուտներ" հաղորդումն է :
- Հաաա ... ես ձեր ցավը տանեմ: Սպասի զանգեմ կնգաս: Ալո ... կնիկ, տելեվիզռը միացրեք: Էս էն կիսաբացի լուսաբացը հաղորդումն ա ... էն ֆիկստուլ գյադեն, որ վարում ա: Էն որ վեշնի սադախլոից առած կաստյում շլվար ա հագնում:Հա-հա, հենց ինքը :
- Լավ, անցնենք հաղորդման բուն թեմային: Պարոն Սլավիկ, դուք Մանուշակի հետ քնել ե՞ք:
- Հա ոնց չեմ քնել: Էրեխա վախտ ճամբարում Մանուշակի հետ ոտ ու գլուխ քնում էինք:
- Չէ , ճիշտ չհասկացաք: Ո՞նց ավելի պարզ ասեմ ... Դուք Մանուշակի հետ շնացել ե՞ք:
- Հա , շնացել եմ: էրկու օր առաջ գյուղապետարանի մոտ իրան տեսա, շան տեղ չդրեցի:
- Իմ ունեցած տեղեկություններով Ձեր գյուղի տղամարդիկ Մանուշակին բավականին թանկարժեք նվերներ են անում:
- Հա անում են: Օրինակ էն մեր ղասաբը` Մոսոն, ռակուշկա էր նվիրել: Յանի նամյոկ ա անում, որ Մանուշակի ականջներն իրան դուր են էկել: Էն մեր գեղի տրակտորիստը` Թորգոմը, պամադայա նվիրել. սա էլ նամյոկ ա անում իրա նվերով , որ Մանուշակի շուրթերն են իրան դուր էկել:
- Իսկ Դուք ի՞նչ եք նվիրել, պարոն Սլավիկ:
- Ես էրկու բանկա կաթ եմ նվիրել:
- Հասկանալի է: Պարոն Սլավիկ, Մանուշակը տղա ունի: Դուք նրան ճանաչում ե՞ք:
- Հա, ոնց չեմ ճանաչում: Էտ էրեխեն ոնց որ գազի ամսական վճարի թուղթ լինի:
- Ինչու՞:
- Ով տենում , քրֆում ա:
- Լավ, իսկ Մանուշակը գյուղի տղամարդկանցից ու՞մ հետ է բոլորից մոտիկ:
- Հաա, Մանուշակը մոտ ա Ճիպոտ Վաղոյի հետ:
- Ո՞վ է, Ճիպոտ Վաղոն:
- Ճիպոտ Վաղոն մեր գեղում, էն էրեվանցիքդ ո՞նց եք ասում, հա թաղային թյուրիմացություն ա:
- Երևի նկատի ունեք` թաղային հեղինակություն:
- Հա , հենց էտ դրանից ա: Մեր գեղի կրյոստնի մեռզավեցն ա:
- Крестный отец-ը:
- Հա հա : Վաղոն ու Մանուշակը հմի իրար հետ են: Էս Վաղոն Մանուշակին խոստացել ա, որ հետը կամուսնանա, տղուն կորդեգրի, Մանուշակի դոմիկը ռեմոնտ կանի, բախչեն կմշակի: Մանուշակն էլ միամիտ-միամիտ սպասում ա , որ Վաղոն իրա խոստումները կկատարի: Էն էլ առը հա քեզ , թե մի բան կանի:
-Ինչու՞:
-Որտև Վաղոն հանրապետական ա: Ու ասեմ քեզ ` շատ լկտի, խուժան գյադայա էտ Վաղոն: Քանի վախտ առաջ էկել ա , ասում ա՝ կնգադ էրկու ամսով տուր, տանեմ հնձեմ, այ էս այֆոն չորսը կնվիրեմ քեզ,- ասաց Սլավիկը՝ գրպանից հանելով այֆոնը:
- Պարոն Սլավիկ, Դուք Մանուշակի հետ վերջերս ոչ մի շփում չե՞ք ունեցել:
- Ունեցել եմ, ինչ մեղքս թաքցնեմ: Ինտերնետի միջումը` ադնակվասնիկ սայթում, էջ ունեմ: Որ կվասնիկով փնտրտուք տաս, գրես սլադկի խուլիգան 27, իմ էջը կբերի: Սենց մուսկուլոտ կյաժ, չախկալ տղու նկար ա: Էտ ես եմ: Ուրեմ էտ էջով մտել եմ, Մանուշակին գռեհիկ , լկտի բաներ եմ գրել: Անհարմար եմ զգում սկի հիմիկ ասեմ:
- Օրինակ, ի՞նչ եք գրել :
- Ախր շատ գռեհիկ ա է: Ես ադաթավոր, հարգված մարդ եմ: Բայց պիտի ասեմ :Գրել եմ ` ուզում եմ քեզ այս աստղազարդ երկնքի տակ ամուր գրկել: Հետո ավելի վատ բան եմ գրել: Գրել եմ ` այս մշուշոտ երեկոյին ուզում եմ կողքս լինես և քո ձեռքը ջերմորեն բռնեմ: Այ սենց խուժանական բաներ եմ գրել: Հիմա ամոթից գետինն եմ մտնում:
- Իսկ ի՞նչ պատասխանեց Մանուշակը Ձեր նամակին:
- Ասավ` արի մոտս, իմ չքնաղ արքայազն: Ես էլ ափալ -թափալ հելա Մանուշակենց տուն: Գնացի իրանց տուն, թուշս կծեց:
- Դուք քիչ առաջ ասում էիք, որ Մանուշակի հետ հարաբերություններ չեք ունեցել:
- Ապո, Մանուշակը չկծեց է թուշս: Իրա շունը հայաթում կապած էր, հարձակվեց վրես , ձախ թուշս կծեց. մինչև հիմա չեմ կարում նորմալ նստեմ:
- Հարգելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը շարունակվում է: Այս պահին առաջարկում եմ տաղավար հրավիրել Վերին Բփռեջ գյուղի հովիվ Գառնիկին:
- Հա, շատ իմաստուն մարդ ա Գառնիկը, - նկատեց Սլավիկը:

Dayana
21.10.2013, 19:05
Baltazar, շարունակություն վ ստուծիու, պռոսիմ :))

Baltazar
21.10.2013, 19:14
Տաղավորում հայտնվեց Գառնիկը` ձեռքին այփեդ: Հաղորդավարը ձեռքով բարևեց նրան` ներկայանալով.

- Հրաչ Մուրադյան, "կիսաբաց լուսամուտներ" հաղորդում:
- Գռնո Մուսուֆյան , շահել եմ ֆեն:

Գառնիկը նստեց` ասելով.

- Ինձ մի հատ դառը Կապուչինո ու հանքային ջուր:
- Գառնիկ, այդ ի՞նչ է Ձեր ձեռքին,- ասաց հաղորդավարը` նկատի ունենալով այփեդը:
- Էսի ոչխարներիս մատյանն ա:
- Գառնիկ, կպատմե՞ք գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին:
- Ես շատ բան չգիտեմ գյուղում տեղի ունեցածի մասին: Արձակուրդ էի: Արձակուրդի հետ կապված շատ խորը բանաստեղծություն ունեմ գրած, թույլ կտա՞ք արտասանեմ:
- Իհարկե, խնդրեմ:
- Փղիկները վարդագույն աշուն են նկարում,
Դելֆինները խիստ դեմքով վազում են փողոցով:
Փոքրիկ կատուն է լուռ պպզել կայարանում
Ախ ինչ արագ անցան օրերը Հոկտեմբերյանում:
- Դուք Մանուշակին նվերներ արել ե՞ք:
- Հա , իհարկե արել եմ: Թերևս ամենագեղեցիկ ու անըստգյուտ նվերները ես եմ արել: Իմ բախչում ինչքան ծաղիկ ու բույս կա նվիրել եմ Մանուշակին ... բացի մեկից:
- Ինչու՞ բացի մեկից:
- Էտ մեկը ծխում եմ:
- Գառնիկ Դուք գյուղում հայտնի եք որպես բանաստեղծություններ գրող:
- Այո, շատ ճիշտ եք նկատել: Ես թեպետ հովիվ եմ, բայցևայնպես հոգու խորքում պոետ եմ: Այդ մասին բանաստեղծություն ունեմ գրած ...

Գրող եմ ես, գրող ահավասիկ:
Գրում եմ ահա իմ ընկերների մասին:
Ռազն էր, Սամոն, Կյաժն ու Ծյոմիկը սիրուն:
Վախ, պարոն ոստիկան, ախր շատ է ցավում:
- Հարգելի հեռուստադիտողներ, ինձ նոր հայտնեցին, որ մենք ունենք հեռախոսազանգ: Ալո, Դուք եթերում եք;

Տաղավարում սկսեց լսվել անծանոթ տղամարդու ձայն.

- Բարև Ձեզ, իմ անունը Միսակ ա: Ես Վերին Բփռեջի կողի գյուղից եմ:
- Ի՞նչ է այդ գյուղի անունը,- հարցրեց հաղորդավարը:
- Կողագյուղ: Ես մի խնդրանքով եմ զանգել: Հիմա ձեր մոտ` դահլիճում, նստած ա մեր կողմերում հայտնի բանաստեղծ հովիվ Գառնիկը: Էսօր քեռի Անտոնի ծնունդն ա:
Գառնիկը իրան լավ ա ճանաչում: Որ խնդրեմ, մի քառատող չի՞ նվիրի քեռի Անտոնին:
- Համեցեք Գառնիկ,- դիմեց հաղորդավարը Գառնիկին:

Գառնիկը պաշտոնական դեմքով ասաց.

- Հա Անտոնին հեսա երկու տող կձոնեմ:
Իմ վաղեմի ծանոթ դու Անտոն,
Կարգին մարդ էիր, դարձար ...
- Հարգելի հեռուստադիտողներ , գովազդ մեր եթերում,- ընդհատեց հաղորդավարը:

Գովազդից հետո եթերը շարունակվեց: Հաղորդավար սկսեց տալ իր հարցերը.

- Լավ Գառնիկ: Ձեր մասին Ձեր համագյուղացիները հակասակ բաներ են պատմում: Օրինակ ` ինձ հայտնել են, որ Դուք բռնի ուժով կենդանիներին փախցնում եք ու նրանց հետ այլասեռված հարաբերությունների մեջ մտնում:
- Էտ ի՞նչ հեքիաթներ են, ի՞նչ բռնի ուժով: Ոչ մի բռնի ուժ էլ չի էղել:
- Պարոն Գառնիկ ...
- Գռնո:
- Լավ , Գռնո:
-Չէ , պարոն Գռնո:
-Պարոն Գռնո, իմ ունեցած տեղեկութուններով Դուք Մանուշակին սիրել եք:
- Հա սիրել եմ: Էտ առիթով բանաստեղծություն ունեմ գրած: Թույլ կտա՞ք արտասանեմ:
- Խնդրեմ,- չուզենալով արտաբերեց հաղորդավարը:
- Սիրելիս պետք է ուշիմ լինել:
Սիրելիս պետք է հեռուն նայել:
Մանուշակին սիրելիս պետք է զգույշ լինել ,
Թե չէ ինն ամիս անց կարող ես քաշվել:
- Շնորհակալություն , իսկ կարող եք Մանուշակի հետ կապված մի ռոմանտիկ դեպք պատմել:
- Հա հիմա մտաբերում եմ մի այդպիսի դեպք: Մեղմ քամի էր: Ես հոգնած դաշտից տուն էի գալիս: Օդը պարուրված էր սիրո երանգներով: Մեկ էլ հեռվում մի հատ շարժվող բան տեսա: Կարծեցի գելա. էկելա ոչխարներիս հոշոտի: Վազեցի վրեն գերանդիով տվի, գլուխը բացի , սպանեցի: Պարզվեց Մանուշակի քուրն էր:
- Բայց Ձեր պատմածի ի՞նչն էր ռոմանտիկ:
-Էտ օրը փետրվարի տասնչորսն էր` սուրբ Վալենտինի օրը:
- Հարգելի հեռուստադիտողներ , ինչպես տեսնում եք, կրքերը թեժանում են: Մեր հյուրերը չկարողացան պարզաբանում մտցնել Մանուշակի հետ կապված սկանդալային միջադեպի վերաբերյալ: Այդ պատճառով առաջարկում եմ տաղավար հրավիրել Վերին Բփռեջի գյուղապետին` պարոն Սիմոնին, ով հույս ունեմ մեզ կպատմի, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել:

Baltazar
21.10.2013, 19:29
Բեմ բարձրացավ գյուղապետը` ձեռքին թերթ: Նա մոտեցավ Գառնիկին ու սկսեց թերթով հարվածել նրան` բղավելով.

- Վայ, հողեմ գլուխդ, չունչուլվես կլխիդ վրա: Չե՞ս ամաչում: Էլի կայֆ ե՞ս արա, էլի ծխել ե՞ս: Խայտառակ արիք սաղ ռեսպուբլիկայով:

Սիմոնը մոտեցավ Սլավիկին ու նրան էլ թերթով հարվածներ հասցրեց:

- Բա էս-էս, էս ղամազը: Քու մարդ ասողին: Ես քեզ հետո ցույց կտամ: Մոզի:

Սիմոնը մոտեցավ նաև հաղորդավարին ու սկսեց ջղայնացած հարցեր տալ:

- Ծխում ե՞ս:
-Չէ,- վախվորած պատասխանեց հաղորդավարը:
-Խմում ե՞ս:
-Չէ:
- Բանակում ծառայել ե՞ս:
-Չէ:

Այդ "չէ"-ի վրա Սիմոնը հարվածեց հաղորդավարի գլխին ու շարունակեց իր հարցաքննությունը.
- Ո՞վ ա գրել Սամվելը:
- Րաֆֆին:
- Ո՞վ ա գրել Անլռելի Զանգակատունը:
- Պարույր Սևակը:
- Ով ա Տաճատ Թադևոսյանը:
- Չգիտեմ:

Այդ "չգիտեմ"-ի վրա Սիմոնը կատաղեց,էլ ավելի ուժեղ հարվածեց հաղորդավարի գլխին ու ինքնագոհ դեմքով հարմարավետ տեղավորվեց բաղկաթոռին:

- Ո՞վ ա , Տաճատ Թադևոսյանը, - զարմացած հարցրեց հաղորդավարը:
- Հերս ա: 59 թվին ճանաչվել ա սայուզի երկրորդ անասնաբույժ: Որ դպրոցում աշխարհագրություն լավ սովորեիր, կիմանայիր:
- Պարոն Սիմոն, Ձեր համագյուղացիները չկարողացան մեր հարցերին բավարար պատասխան տալ: Ի վերջո կպատմեք, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել:
- Որտև սրանք թավաքյալի անլուրջ մարդիկ են: Սրանց բերանը դուզ խոսք չկա: Հիմիկ իմ ծանրակշիռ խոսքը լսեք, որ իմանաք իրականում ինչ ա էղել: Իրականությունն էնա, որ 2003 թվականի հունիսին Մանուշակին այլմոլորակայինները փախցրել, տարել են ու վրեն փորձարկումներ են արել: Էտ օրվանից էտ աղջիկը խախտվել ա ու սկսել ա խուժան բաներով զբաղվել: Մեր գեղում էսքան վախտ ոչ մի անառակ չի ծնվել: Էս Մանուշակի դեպքը հատուկ ծառայությունների կազմակերպածն ա: Դու դրանց խաղերը չգիտես. էտ քո խելքի բանը չի:
- Եթե նման բան կա, ինչի՞ առաջ չէիք ասում:
- Թադևոսյան Սիմոնը թաքցնելու բան չունի: Ամեն ինչ անում ա գյուղացու հետ, գյուղացու համար: Թող մեկը կանգնի ասի Սիմոնը արդար չի կամ գյուղի բյուջեից մի կոպեկ կերել ա:

Սիմոնը , կարծես ինչ-որ բան հիշելով, մոտեցավ հաղորդավարին ու շշուկով ասաց նրան.

- Լսի ջահել, Գուղնախարարությունը կարկուտից տուժած գյուղացիներ համար ինձ երկու տոննա հացահատիկի սերմա տվել: Էտի ո՞նց կարանք Էրեվան գյոզերով խուրդենք:
- Չգիտեմ ճիշտն ասած:

Սիմոնը հետ գնաց և նորից նստեց բակաթոռին և շարունակեց իր խոսքը.

- Կարևորը կյանքում միշտ ու բոլոր հարցերում տղամարդ լինելն ա: Ես տղամարդկային իմ խոսքն ասեցի:
- Ինձ նոր տեղակացրեցին, որ մենք հեռախոսազանգ ունենք: Զանգահարողը ներկայացել է Մարգո անունով: Ալո, տիկին Մարգո, մենք Ձեզ լսում ենք:

Տաղավարում սկսեց լսվել անծանոթ կնոջ զայրացած ձայնը.

- Ալո, էտ ո՞վ ա ըտեղ տղամարդկությունից խոսում: Հողեմ գլուխդ. քեզնից ի՞նչ գյուղապետ կամ քեզնից ի՞նչ տղամարդ: Որ տղամարդ լինեիր, էրեխեքիդ մի անգամ գոնե Կոպուլետի կտանեյիր: Կամ որ տղամարդ լինեիր գիշերները քո ամուսնական պարտականությունները կկատարեիր ...
- Էէէ կնիկ, հիմա զանգել ես ստեղ ` խայտառակ անես ինձ: Գժվել ե՞ս, կգամ տուն, կխոսանք, - սրտնեղեց Սիմոնը:
- Կգաս տուն , ինչ որ պետքն ա կասեմ, Սիմոն տղա: Գալուց հետդ երկու հատ մատնաքաշ կբերես, մեկ էլ ձեթ: Հլը հեռախոսը տվեք Գառնիկին:
- Բայց մեր մոտ ուղիղ միացում ..., - փորձեց միջամտել հաղորդավարը:
- Դու սուս , այ կիսաբաց պադագոյնիկ, - ընդհատեց նրան Մարգոն:
- Հա , Մարգո ջան, - արձագանքեց Գառնիկը:
- Կյանքսսս, տեսար էտ հոգնած մարդուս ոնց տեղը դրեցի: Գյուղապետ ա վիդիծե լի: Բա երբ ե՞ս գալու մոտս , էն անգամվա պես ինձ տանջես:
- Այ Մարգո ջան, ի՞նչ ես խոսում: Մեր մեջ բան չկա:
- Լավ գազանս, քեզ կսպասեմ, բայց նայի էտ հոգնածից շուտ հասնես գեղ, որ քեզնից բան հասկանամ: Հլը հեռախոսը հետ տուր դրան:
Լսի Սիմոն տղա, աղջիկդ ասում ա` իրան քաղաքից կալգոտկի կբերես:
- Ասա` կբերեմ,- պատասխանեց Սիմոնը:
- Լավ, ես Մանուշակին տենց էլ կասեմ:

E-la Via
22.10.2013, 14:37
Baltazar, էն խեղճ Հրաչն ու Կիսաբաց լուսամուտները քեզ վատ բան ի՞նչ էին արել:D:
Եթե հեղինակը կարողանում է տետ-տեղ լավ ծիծաղացնել, ուրեմն կարգին գործ է արել:
Ու իրոք, հումորն ու սարկազմը տեղը, թեթև կարդացվող հավես պատմվածք է:
Շնորհակալություն:

Lusntag Lusine
22.10.2013, 14:45
Ասում էիր գրել կարդալուց հեռու ես Բալթազար ջան :) ԱՊՐԵՍ :hands

Baltazar
22.10.2013, 16:53
Baltazar, էն խեղճ Հրաչն ու Կիսաբաց լուսամուտները քեզ վատ բան ի՞նչ էին արել:D:
Եթե հեղինակը կարողանում է տետ-տեղ լավ ծիծաղացնել, ուրեմն կարգին գործ է արել:
Ու իրոք, հումորն ու սարկազմը տեղը, թեթև կարդացվող հավես պատմվածք է:
Շնորհակալություն:

Շատ դժվար ա ծիծաղեցնելը իրականում, ուրախ եմ, որ ստացվել ա գոնե տեղ-տեղ : :)

Baltazar
22.10.2013, 16:54
Ասում էիր գրել կարդալուց հեռու ես Բալթազար ջան :) ԱՊՐԵՍ :hands

Դե էլի հեռու եմ :) մի քիչ էլ համեստ

Sambitbaba
22.10.2013, 17:14
Շատ դժվար ա ծիծաղեցնելը իրականում, ուրախ եմ, որ ստացվել ա գոնե տեղ-տեղ : :)

Չէի ասի, թե տեղ-տեղ: Կասեի, որ տեղ-տեղ չափից դուրս լավ է ստացվել:
Բայց մնացածն էլ շատ լավ է:

Dayana
22.10.2013, 17:20
Վե՞րջ :unsure


Առաջին մասը լավն էր, Baltazar ջան, մյուս մասերը կամաց-կամաց սկսեցին զիջել, բայց առաջինը դուրս շատ եկավ։

Baltazar
22.10.2013, 17:28
Վե՞րջ :unsure


Առաջին մասը լավն էր, Baltazar ջան, մյուս մասերը կամաց-կամաց սկսեցին զիջել, բայց առաջինը դուրս շատ եկավ։

Հա վերջ: Դե ավել գրեի, համը կհելներ: Օքեյ , հիմա ուշադիր կնայեմ երկրորդ հատվածի թերությունները, որ հաջորդ պատմվածքի համար շտկեմ: