PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Սամ Քլայն՝ 17 տարեկան



Արևանուռ
14.10.2013, 23:48
Շնորհավոր տարեդարձդ, Սամվել ջան:
Դու կարող ուժ ես, պոտենցիալով լի:Ցանկանմում եմ, որ առաջինը ինքդ քեզ հավատաս, հետո ուրիշներին: Դե, երկար բարակ չեմ անում, էլի շնորհավոր ու թուշիկիդ՝ պաչիկ:love
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn%3AANd9GcQf2pU3OvKr-vqneSuExj_ccNGX5LiGH6k4rxuTDYdPvvgbyfot

Արամ
14.10.2013, 23:49
Շնորհավոր Սամվել ջան: ;)

Վահե-91
15.10.2013, 00:00
Շնորհավոր :)

Ուլուանա
15.10.2013, 00:06
Շնորհավոր, Քլայն ջան։ Քեզ ստեղծագործական հաջողություններ, հետաքրքիր ու օգտակար նպատակներ ու դրանց բարեհաջող իրականացում :)։

Baltazar
15.10.2013, 00:09
Շնորհավոր Քլայն ջան: Ամենայն բարիք քեզ:

Mephistopheles
15.10.2013, 05:14
Քլայն ջան, ծնունդդ շնորհավոր ապեր… ամեն ինչ նոր ա սկսում… դուխոն չվախենաս…

Jarre
15.10.2013, 05:42
Շնորհավոր Սամ Քլայն ջան։
Ջոն ջան ասել էի, բայց կյանքում չէի մտածում, որ Քլայն ջան էլ կասեմ :))
Ու դեռ մի ամբողջ կյանք դեմներս ա :))

Նիկեա
15.10.2013, 08:49
Շնորհավորում եմ քեզ,լիքը երջանկություն հաջողություն մեր ակումբն էլ գլխիցդ անպակաս:;)

Սամ-Քլայն
15.10.2013, 10:23
Շնորհակալ եմ բոլոր բոլոր բոլոր բոլորից :))

Vardik!
15.10.2013, 10:47
Ծնունդտ շնորհավո՜ր,քեզ ամենալավն եմ ցանկանում: Կյանքիդ լավագույն տարիներն են առջևում: :drinks
Ինչ էլ լավ անուն ունես,տղայիս անունն էլա Սամվել:

Սամ-Քլայն
15.10.2013, 10:54
իսկ կասե՞ք ակումբից ջնջվել նարավորա թե չէ.
շնորհակալ եմ:

Վահե-91
15.10.2013, 10:57
իսկ կասե՞ք ակումբից ջնջվել նարավորա թե չէ.
շնորհակալ եմ:
ասում ենք ծնունդդ շնորհավոր, դու ջնջվելու՞ ձևն ես հարցնում :sad
ջնջվելն անհնար ա...

Vardik!
15.10.2013, 11:01
իսկ կասե՞ք ակումբից ջնջվել նարավորա թե չէ.
շնորհակալ եմ:

Ես չգիտեմ ջնջելու ձևը,չգիտեմ պատճառը,բայց ամեն դեպքում խորհուրդ չէի տա: Հիմա գուցե հետ չկանգնես էդ մտքից,բայց հետո դու էլ կփոշմանես:
Քեզնից մի տաս տարի մեծ եմ,վստահիր փորձիս...
Էսօր ծնունդտ նշիր,հետո կմտածես: Ուրախ ծնունդ: :)

Ռուֆուս
15.10.2013, 11:43
Ծնունդդ շնորհավորում եմ։ :) էդ ջնջվել մնջվելուն էլ թարկը տուր, մի քիչ էլ մնա Ակումբում, հանդիպումներին մասնակցի, մարդկանց հետ իրական կյանքում ծանոթացիր ու էլ լքելու ցանկություն չես ունենա :)

Alphaone
15.10.2013, 12:16
Քլայն ջան, դու էնքան ունիկալ ու պոզիտիվ մարդ ես, էնքան շատ եմ ուզում ժամանակի հետ քո լավ հատկությունները երկրաչափական պրոգրեսիայով աճեն... թող կյանքդ հագեցած լինի, որ միշտ գրելու բան լինի, ներշնչանքն անպակաս, քեզ վրա էնքան աշխատիր, որ տեխնիկադ հղկվի, գրածդ մի շնչով կարդան ու դեռ նորից ցանկանան կարդալ, միշտ թող քեզ համար կարևոր մարդկանց ուշադրության կենտրոնում լինես, դե դասեր, քննություններ, դրանցում հաջողություն մաղթելն էլ ինքստինքյան: Մեկ էլ արկածներ :) ՇՆՈՐՀԱՎՈՐ...

Chuk
15.10.2013, 12:48
Շնորհավոր Սամ ու համ էլ ուշացումով բարի գալուստ ակումբ: Իհարկե, ինչքան էլ ծնունդդ լինի, չենք ջնջի քեզ էստեղից ու էդ ցանկությունդ չենք կատարի, բայց կարծում եմ, որ հետագայում շնորհակալ կլինես դրա համար: Քեզ ամենայն բարիք եմ ցանկանում ու լիարժեք ընդգրկում էս համայնքում :)

E-la Via
15.10.2013, 13:01
Սամ-Քլայն ջան, դեռ ինձնից նեղացա՞ծ ես:
Ամեն դեպքում արի մի անգամ էլ էստեղ ասեմ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ: Դե մաղթանքս արդեն հղել եմ:
Շարունակի մնալ այստեղ: Ոնց վերևի գրառումներում ասվեց՝ չես փոշմանի:

StrangeLittleGirl
15.10.2013, 14:06
Շնորհավոր ծնունդդ, Սամ: Մաղթում եմ մի քիչ պակաս նեղացկոտություն :)

Անվերնագիր
15.10.2013, 14:22
Շնորհավոր Քլա՜յն :)

Lusntag Lusine
15.10.2013, 15:06
Սամվել ջան շնորհավորում եմ: Քեզ ամենալավն ու բարին եմ մաղթում, ստեղծագործական վերելքներ: :)

John
15.10.2013, 16:30
Շնորհավորում եմ Սամվել ջան: Երևի տեղյակ ես ինչքան Մեծեր են սկզբում չհասկացված եղել... Նենց որ լսի մարդկանց խորհուրդները, ճիշտ հետևություններ արա, ոչ թե ինչ ասեն հալած յուղի տեղ ընդունի, ու շարունակի առաջընթացդ (ոչ միայն ստեղծագործական): Հետաքրքիր պատանեկություն եմ մաղթում քեզ: Երջանիկ էղի ;)

Գալաթեա
15.10.2013, 16:37
Սամ ջան, Ակումբը մենակ մուտք ունի, ստեղից ելք չկա:
Նենց որ չհամարձակվես դուխաթափ լինել ու հանձնվել:
Ստեղ մարդիկ ինչ կրքոտությամբ որ գրածդ ոտնատակ են տալիս իրենց կարծիքներում, նույն ձևի կրքոտությամբ էլ քեզ ժամանակի ընթացքում դարձնելու են իրենցից մեկը, ու ընդունելու են քեզ էս մեծ ընտանիքում, մենակ մի քիչ համբերություն ունեցի:
Գլուխդ ու քիթդ բարձր :)

Ու շնորհավոր, պուպուշ տղա :)
Լավ ա լինելու ամեն ինչ:

Mephistopheles
15.10.2013, 16:42
Շնորհավոր ծնունդդ, Սամ: Մաղթում եմ մի քիչ պակաս նեղացկոտություն :)

ով ասեր… ով մաղթեր…

Շինարար
15.10.2013, 16:49
Սամ ջան, շնորհավորում եմ: Ամենալավն եմ քեզ մաղթում:

Սամ-Քլայն
15.10.2013, 18:06
Ակումբից հեռանալը հետաձգվում է...

Sambitbaba
15.10.2013, 18:29
Ակումբից հեռանալը հետաձգվում է...

Այ ապրես, ադաշ ջան…

Եվ եկ այս խոսքերդ համարենք քո առաջին ստեղծագործությունը, որ մեզ բոլորիս շատ դուր եկավ հարյուր տոկոսով:
Ու խնդրում եմ, էլ երբեք այդքան բացասականորեն չմտածես Ակումբի մասին. թե՞ քեզ թվում է, դու առաջին քլնգվողն ես այստեղ: Բայց տես, թե երեկվա քլնգողներն ինչպես են պաշտպանում Ակումբն այսօր: Լսիր, օրինակ Ալֆային, էդ աղջիկը հո սուտ չի ասում… Մեր մեջ ասած, ինձ թվում է, որ այսօրվա ամենաշատ քլնգողներն առ այսօր մնացել են ամենաշատ քլնգվողները: Բյուրը քեզ օրինակ, տես, քանի տարի է արդեն, գլուխը քլնգոցների տակ է և դրա հետ մեկտեղ նա Ակումբի ամենասիրված անդամներից մեկն է… Բյուր ջան, ազնվորեն, ես քեզանով հպարտանում եմ:love

Հ.Գ. Հա, ծնունդդ էլ շատ-շատ շնորհավոր: Ամենայն բարիքներ քեզ, երջանկություն, ու մի քիչ էլ համբերություն, որ հասցնես խելքի գալ ու ինքդ քեզ վրա մի լավ ծիծաղես նոր ընտանիքդ լքելու տուֆտա մտքերիդ համար…:)

ivy
15.10.2013, 18:52
Քլայն ջան, ծնունդդ շնորհավո՜ր, մնա մեզ հետ, մենք շատ ենք դմբո-դմբո խոսում, բայց վատը չենք :)

Շինարար
15.10.2013, 21:11
Ակումբից հեռանալը հետաձգվում է...
Սամ ջան, էդ հեռանալու պահով ասեմ, որ իսկական ակումբցի ես: Էլ ի՞նչ ակումբցի, որ մի չորս-հինգ անգամ ակումբից հեռացած, հրաժեշտի բոցաշունչ նամակ գրած չլինի, բայց դեռ էստեղ լինի: Գիտես՝ հե՞շտ ա, ծխելը թողնելն ավելի հեշտ ա, քան ակումբը :)

Վոլտերա
15.10.2013, 22:03
Նեղացկոտի մեկը :P Շնորհավոր
Էդ ակումբից դուրս գալն էլ թարգի
Հիշում ես չէ՞ ասածներս;)
Քեզ էստեղ բոլորս սիրում ենք (Ես որ հաստատ :)))
Քլունգների հետ էլ աշխատիր յոլա գնա, փորձիր իրանց սիրել :)) Կամաց-կամաց իմունիտետ ձեռք կբերես քլունգի դեմ ու ինքն էլ քեզ չի ծակի
մի խոսքով շաբաթ օրը քեզ սիրով կընդունենք մեր համով նորեկ :kiss

enna
15.10.2013, 23:10
Շնորհավոր:)