PDA

Դիտել ողջ տարբերակը : HDR լուսանկարչություն



Rhayader
14.10.2013, 22:36
Թեման կսկսեմ HDR-ի ցուցադրությունից, հետո կբացատրեմ, թե ինչն ինչոց է ու ինչպես է արվում:) Աշխատելու ենք այս նկարի հետ.

http://s11.postimg.org/lzfr73vpv/IMG_5266.jpg

Rhayader
14.10.2013, 22:44
Նախնական ֆայլերը, եթե սեփականները նկարել պատրաստ չեք/ալարում եք/հնարավորություն չկա, կարող եք քաշել այստեղ (https://docs.google.com/file/d/0B1yO7ZdR9tyzRUxPVlJHWGxBNU0/edit?usp=sharing): Լուսանկարի բնույթի ու թերությունների մասին մտածելու կարիք չկա, ես արագ նկարել եմ, ինչ հասցրել եմ :)) ու նորը նկարել ալարում եմ:

Rhayader
14.10.2013, 23:09
Նկարը խամրած է, կոնտրաստ չկա, ռելյեֆն ու տարածությունը, չնայած փոքր depth of field-ի, քիչ են զգացվում, ու ընդհանուր առմամբ այս լուսանկարը մարդու ցույց տալու բան չի (մանրամասներ, որ Ակումբում լուսանկարներ տեղադրող շատ մարդիկ ավելի լավ կլիներ՝ հաշվի առնեին, անուններ չտամ):

Փորձենք Photoshop-ով լիարժեք մշակման ենթարկել, ու տեսնել, նկարն ավելի լավը կդառնա դրանից, թե ոչ.

http://s23.postimg.org/uhrwelojv/Photoshopped.jpg

Արդյունքն, ինչպես տեսնում ենք, ավելի լավն է, քան կարելի էր սպասել: Բայց նաև ի հայտ է գալիս սովորական լուսանկարների մի թերություն՝ լուսանկարչական ապարատներն ունեն գունային ու լուսային խիստ սահմանափակ միջակայք: Այսինքն, վառ կարմիր գույնի հետ մեկտեղ վառ կապույտ գույն նկարելիս կորցնում ենք երանգներ: Շատ դեղին նկարի մեջ մանուշակագույն իրերը դեղնում են ու նախնական գույներն, առանց ինֆորմացիա կորցնելու չի լինում վերականգնել: Մութ նկարներում կորցնում ենք («վառում») լուսավոր կետերը (highlights): Լուսավոր նկարներում` ստվերները (shadows):

Rhayader
14.10.2013, 23:19
Իսկ հիմա փորձենք լուսանկարել նույնը 5 տարբեր exposure-ներով (եթե չգիտեք, թե դա ինչ է, ապա ձեզ դեռ շուտ է HDR-լուսանկարչությամբ զբաղվել), հնարավորինս անշարժ պահելով ֆոտոխցիկը, ու բոլոր 5 նկարներում կստանանք տարբեր մանրամասներ՝ ըստ նրա, թե որ exposure-ը գունային ու լուսային պարունակության որ մասն է ընդգրկել: Համատեղենք այդ նկարներն ու կստանանք HDR լուսանկար (High Dynamic Range, բարձր դինամիկ միջակայք): Այս անգամ ես դա կանեմ ամենաարագ ու ամենափնթի ձևով՝ առանց նախապես լուսանկարները մշակելու ու մաքրելու (ֆոտոխցիկը թույլ էր, ու ISO400-ի տակ բավականին այլանդակ գունային աղմուկ է մտցրել): Վերջնական արդյունքն էլ բացարձակապես ոչ մի մշակման չեմ ենթարկի: Պատրաստվեք կախարդանքին.
http://s8.postimg.org/qogdat8jp/HRDed.jpg
Հետաքրքրե՞ց:) մի քիչ կարծիքներ հայտնեք, հետո ես կանցնեմ նրան, թե ինչպես ստանալ այսպիսի ու, ինչու ոչ, ավելի լավ արդյունք:

Ու սեղմեք այստեղ (https://www.google.com/search?q=realistic+hdr+photography&safe=off&source=lnms&tbm=isch&sa=X&ei=Y0NcUoDgD6iO4ATh7YHwAw&sqi=2&ved=0CAcQ_AUoAQ&biw=1600&bih=732&dpr=1) մասնագետ լուսանկարիչների աշխատանքներ տեսնելու համար:

Rhayader
14.10.2013, 23:26
Նշեմ, որ առաջին արդյունքի համար անհրաժեշտ է եղել երկու ֆիլտր ու երեք adjustment layer՝ Nik Color Efex Pro-ի Detail Extractor, Glamour Glow, Vignette էֆեկտները, Nik Dfine՝ արդյունքն աղմուկից մաքրելու համար, իսկ շերտերը՝ Vibrance, Brightness/Contrast, Levels: Երկրորդի համար պետք է եղել ընդամենը մի գործիք (իրականում կարող է մի քիչ ավելի բարդ լինել, քան իմ դեպքում, բայց առաջինին երբեք չի հասնի): Այլ կերպ ասած, բացի ավելի լավ արդյունք տալուց, HDR-ն նաև շատ ավելի քիչ ժամանակ ու աշխատանք է տանում:

Իհարկե, այն ունի իր թերություններն ու կիրառելի է ոչ բոլոր լուսանկարների նկատմամբ:

Rhayader
14.10.2013, 23:34
Ժող, մինչև հարցեր, կարծիքներ չլինեն, ես բացատրելու փուլին չեմ անցնելու:) դատարկ լսարանին լեկցիա կարդացող չկա:

Վահե-91
14.10.2013, 23:52
Ժող, մինչև հարցեր, կարծիքներ չլինեն, ես բացատրելու փուլին չեմ անցնելու:)
Ո՞նց եմ ես քեզ հասկանում :D
Դու բացատրի, ես միշտ ուզեցել եմ իմանալ HDR ստանալու ձևը, հետո կկիրառեմ :)

Ներսես_AM
15.10.2013, 01:16
Ռայ, ես ի դեպ մի խորհուրդ էի ուզում հարցնել, ու կասկածում էի որ պատասխանը HDR–ն ա‎։ Ամեն դեպքում հարցնեմ, եթե այդպես լինի ապա տեղին կլինի։ Օրինակ այսպիսի իրավիճակներում ինչպես նկարել, երբ արևը ուղղակի վառում է կադրի մի հատվածը և այլանդակ ստվեր ստացվում մյուս հատվածում‎։

https://www.dropbox.com/s/7v6bztxqtok4ygt/IMG_1376.jpg

HDR՞ :think

Ի դեպ նկարել եմ 3 տարբեր exposure–ներով, կարող եմ տրամադրել փորձերի համար :)

Հ․Գ․ եթե HDR չի մոդերներին կխնդրեմ հարցս տեղափոխեն ավելի հարմար թեմա‎։

Ներսես_AM
15.10.2013, 01:18
Սենց հարց տամ, որ դեպքերում HDR նկարելը նպատակահարմար չի, որովհետև եթե նայենք զուտ տեսական մասին, ապա մենք մեր բոլոր նկարները պիտի աշխատենք HDR նկարել։ Համենայն դեպս անշարժ պատկերները։

Rhayader
15.10.2013, 01:26
Ռայ, ես ի դեպ մի խորհուրդ էի ուզում հարցնել, ու կասկածում էի որ պատասխանը HDR–ն ա‎։ Ամեն դեպքում հարցնեմ, եթե այդպես լինի ապա տեղին կլինի։ Օրինակ այսպիսի իրավիճակներում ինչպես նկարել, երբ արևը ուղղակի վառում է կադրի մի հատվածը և այլանդակ ստվեր ստացվում մյուս հատվածում‎։

https://www.dropbox.com/s/7v6bztxqtok4ygt/IMG_1376.jpg

HDR՞ :think

Ի դեպ նկարել եմ 3 տարբեր exposure–ներով, կարող եմ տրամադրել փորձերի համար :)

Հ․Գ․ եթե HDR չի մոդերներին կխնդրեմ հարցս տեղափոխեն ավելի հարմար թեմա‎։

HDR-ն էլ կօգնի (պիտի շտատիվով նկարես, իհարկե), բայց ավելի հեշտ լուծում էլ կա՝ հասարակ պոլյարիզացիոն ֆիլտր ես դնում օբյեկտիվի վրա, գրեթե պարտադիր պայման է ուժեղ արևի պայմաններում նկարելիս:

Rhayader
15.10.2013, 01:33
Սենց հարց տամ, որ դեպքերում HDR նկարելը նպատակահարմար չի, որովհետև եթե նայենք զուտ տեսական մասին, ապա մենք մեր բոլոր նկարները պիտի աշխատենք HDR նկարել։ Համենայն դեպս անշարժ պատկերները։

HDR-ն հաճախ մի քիչ մուլտֆիլմանման է ստացվում, հետագա խմբագրությունն առանց դեստրուկտիվ փոփոխությունների դժվար է (RGB/16bpc ու RGB/32bpc ռեժիմներում է աշխատում, եթե էքսպորտ չանես), լավ աչք է պահանջում ու առանց փլագինների անելն ավելի կառավարելի, բայց նաև ավելի բարդ պրոցես է: + լուսանկարչական ապարատի թերություններն էլ են շատ լուսանկարիչների կողմից օգտագործվում որպես հնարք, ինչպես, օրինակ, film grain-ն ու մոնոխրոմ/սեպիա լուսանկարները: Բացի դրանից, ոչ լիարժեք միջակայքն օգնում է ազատվել ավելորդ մանրամասններից ու դիտողի ուշադրությունը կենտրոնացնել կարևորի վրա:

Ուրիշ խնդիր էլ կա՝ HDR լուսանկարներն ինչքան ռեալիստիկ են, այնքան ոճային առումով նմանվում են իրար, ի վերջո, տարբեր մարդկանց աչքերը գրեթե նույն կերպ են տեսնում, իսկ նույն մոդելի տեսախցիկները տարբեր կարգավորումներով տարբեր բաներ կարող են տեսնել: Իսկ HDR-ն ձգտում է շրջանցել տեսախցիկի ունակություններն ու մոտենալ աչքի տեսածին:

Այլ կերպ ասած, եթե անշարժ կադրն ուզում ես հնարավորինս ամբողջական լուսային/գունային գամմայով նկարել, ու պատրաստ ես վստահել աչքիդ ու մոնիտորիդ, ու չես պատրաստվում նկարի վրա լրացուցիչ փոփոխություններ անել, ապա HDR-ն նախընտրելի տարբերակ է: Եթե ոչ՝ ապա առանց HDR-ի:

Rhayader
15.10.2013, 01:58
Ռայ, ես ի դեպ մի խորհուրդ էի ուզում հարցնել, ու կասկածում էի որ պատասխանը HDR–ն ա‎։ Ամեն դեպքում հարցնեմ, եթե այդպես լինի ապա տեղին կլինի։ Օրինակ այսպիսի իրավիճակներում ինչպես նկարել, երբ արևը ուղղակի վառում է կադրի մի հատվածը և այլանդակ ստվեր ստացվում մյուս հատվածում‎։

https://www.dropbox.com/s/7v6bztxqtok4ygt/IMG_1376.jpg

HDR՞ :think

Ի դեպ նկարել եմ 3 տարբեր exposure–ներով, կարող եմ տրամադրել փորձերի համար :)

Հ․Գ․ եթե HDR չի մոդերներին կխնդրեմ հարցս տեղափոխեն ավելի հարմար թեմա‎։

Նկարիդ վայրը, ցավոք, չեմ տեսել, գուշակելով էի անում, բայց փորձեցի առանց HDR-ի ստվերները փրկել, չնայած clipping-ն աննշան էր, բայց շատ քիչ մանրամասններ էր վերցրել ներքևի պահուհաններից: Կարճ ասած, արդյունքը: Եթե CS6 ու Nik-ի փաթեթն ունես, PSD ֆայլն էլ տամ, տեսնես, թե ինչ եմ արել.

http://s23.postimg.org/krnk8qpor/Nerses.jpg

Բնական է, որ ավելի ցածր exposure-ի դեպքում ստվերները շատ լավ դուրս կգան, երկինքը կվառի, իսկ բարձրի դեպքում կկորեն ստվերները: HDR-ով կպցնես իրար՝ կստացվի, ինչ ուզում ես: Պոլյարիզացիոն ֆիլտրը պարզապես կպաշտպանի արևի լույսի պատճառով նկարի անհրաժեշտից ավելի վառ highlight-ներ ու մուգ ստվերներ (ասել է թե՝ անբնական բարձր կոնտրաստ) լինելուց:

Ռուֆուս
15.10.2013, 02:17
Ռայ, էս երկու նկարներից կարող ես ուղղություն վերցնես.

http://farm3.staticflickr.com/2297/2482257271_3eed6943e6_z.jpg?zz=1

http://wvs.topleftpixel.com/photos/2006/10/italy_siena_court_tower_looking-up_01.jpg

Rhayader
15.10.2013, 02:54
Աչքը պիտի տեսնի, ամեն նկարի վրա աղյուսը մի գույնի է:) համ էլ Ներսեսի խնդիրը դա չէր :D բայց շնորհակալություն:

Rhayader
15.10.2013, 15:58
Նախ ցույց կտամ HDR ստանալու առավել պարզ, ավտոմատացված տարբերակներից մեկը: Անհրաժեշտ է ունենալ.

1) ֆոտոխցիկ, որը հնարավորություն է տալիս փոփոխել exposure-ը
2) Photoshop CS6
3) Nik Software HDR Efex Pro 2 փլագին Photoshop-ի համար

Ցանկալի է ունենալ նաև՝ շտատիվ ու պուլտ, որ նկարահանելիս ֆոտոխցիկը չշարժվի:

Նկարում եք ձեր կադրը տարբեր Exposure-ներով. կարելի է նկարել 3-ից 13 լուսանկար (-2-ից 1/3 քայլերով մինչև +2), ես նախընտրում եմ անել 5 լուսանկար (-2/-1/0/+1/+2): Հիշեք, որ ֆոտոխցիկն այնպիսի ռեժիմում պետք է լինի, որ ISO-ն (լուսազգայունությունը) ֆիքսվի, հակառակ դեպքում ավտոմատ ISO-ն պարզապես կկոմպենսացնի ձեր Exposure-ն ու ձեր արած գործը ջուրը կընկնի:

Նկարեցի՞ք: Լավ: Գցենք նկարները համակարգչի մեջ, բացենք Photoshop-ը: Մտնենք File->Automate->Merge to HDR Efex Pro 2.

http://s12.postimg.org/svzcobycd/HDR1.jpg

Բացված պատուհանի մեջ բացեք լուսանկարները, անպայման միացրեք Create Smart Object-ը (որ դեստրուկտիվ փոփոխություններ չլինեն).

http://s22.postimg.org/kr861jtup/HDR2.jpg

Սեղմեք «Merge dialog»: Ծրագիրը հաշվարկներ կանի, ու կանցնի երկրորդ փուլին՝ Merge dialog-ին.

http://s14.postimg.org/4l36txgrl/HDR3.jpg

Եթե ծրագիրն exif-ից ավտոմատ չի կարդացել Exposure-ները, ապա կարող եք դրանք ձեռքով դնել այստեղ: Բացատրեմ աջ կողմի ֆունկցիաները.
* Alignment - եթե առանց տրիպոդի եք նկարել, ծրագիրն ավտոմատ կհամապատասխանեցնի նկարների դիրքերն ըստ տարրերի
* Ghost Reduction - եթե օբյեկտը շարժվել է նկարների ընթացքում, այն սովորաբար հետևից ghost (ուրվագծային հետք) է թողնում: Այս ֆունկցիան օգնում է դա հաղթահարել: Օգտակար է, օրինակ, ծառեր, ծով կամ քաղաք նկարելիս:
* Chromatic Aberration - երբեմն նկարելիս գծերի շուրջը տարբեր գույների գծեր են հայտնվում՝ առկա է գրեթե բոլոր ֆոտոխցիկներում: Եթե տեսանելի այդ բնույթի երևույթ կա, կարող եք դրանցից ազատվել ներքևի գործիքներով

Ներքևում կարող եք դիտել ձեր նկարը տարբեր Exposure range-երում, ու ամեն մակարդակի վրա տեսնել, թե ինչ հնարավոր դեֆեկտներ կան, որ ուղղեք դրանք: Ներքևի կարգավորումները նկարի մեջ փոփոխություններ չեն մտցնում, նախատեսված են միայն նախադիտման համար:

Կարգավորումներ կատարելուց հետո սեղմեք «Create HDR»: Ծրագիրը կկիրառի ձեր ընտրած կարգավորումներն ու կանցնի հիմնական ինտերֆեյսին: Այստեղ կան ստանդարտ preset-ներ, որոնք խմբավորված են ըստ լուսանկարի թեմայի, բայց կարող եք ամեն ինչ ինքնուրույն անել ու նույնիսկ ստեղծել ձեր սեփական Preset-ները.

http://s24.postimg.org/5ixef269x/HDR4.jpg

Վերջին կարգավորումներից հետո սեղմեք OK, կտեղափոխվեք Photoshop՝ պատրաստի HDR նկարով, որի նկատմամբ կարող եք (բավականին սահմանափակ) վերջին շտրիխներ անել:

Փորձեք, մինչև ես հոգեպես նախապատրաստվեմ «ձեռքով» HDR ստանալու ուսուցողական գրելուն:

One_Way_Ticket
15.10.2013, 16:20
Ռայ, իսկ մի նկարից հնարավոր չի՞ HDR անել: Ես երբ խմբագրիչում պայծառությունը փոխում եմ, հաճախ ուրիշ exposure-ով նկարածի համ է տալիս: Երբեմն equalise էֆֆեկտից եմ օգտվում, որը բոլոր պիքսելները բերում է նույն պայծառության, բայց արյդյունքը շատ հազվադեպ է գոհացուցիչ լինում:
Շտատիվ պարզապես ալարում եմ հետս քարշ տալ: Ինչ վերաբերվում է պուլտին, եթե նպատակը ֆոտոխցիկին չկպնելն է, ապա կարելի է պարզապես կարճ թայմեր դնել (իմ խցիկը ունի 2 վայրկյանանոց օպցիա):

Rhayader
15.10.2013, 16:54
Ռայ, իսկ մի նկարից հնարավոր չի՞ HDR անել: Ես երբ խմբագրիչում պայծառությունը փոխում եմ, հաճախ ուրիշ exposure-ով նկարածի համ է տալիս: Երբեմն equalise էֆֆեկտից եմ օգտվում, որը բոլոր պիքսելները բերում է նույն պայծառության, բայց արյդյունքը շատ հազվադեպ է գոհացուցիչ լինում:
Շտատիվ պարզապես ալարում եմ հետս քարշ տալ: Ինչ վերաբերվում է պուլտին, եթե նպատակը ֆոտոխցիկին չկպնելն է, ապա կարելի է պարզապես կարճ թայմեր դնել (իմ խցիկը ունի 2 վայրկյանանոց օպցիա):

Մի նկարից հնարավոր չի, որովհետև չնայած ստանում ես տարբեր exposure-ների տպավորություն. մանրամասները, որ առանձին exposure-ներ ֆիքսում են, ամենակարևորն են, ու դրանք հնարավոր չի վերականգնել: HDR-ի նպատակը կոնկրետ exposure-ի ժամանակ կորցրածն այլ exposure-ներով հետ բերելն է:

Եթե շտատիվ չկա, ու ձեռքդ տանելի պինդ կպահի ֆոտոխցիկը, փորձիր առանց շտատիվի, փլագինը փոքր տեղաշարժը կկոմպենսացնի: Ներսեսի նկարի օրինակի վրա, պատուհանների ներքևի շարքն ինչքան էլ equalize անես, տեսախցիկը պարզապես չի ֆիքսել կամարների տեքստուրան:

Rhayader
09.06.2014, 20:51
https://farm4.staticflickr.com/3725/12154259175_5ff5dc4865_b.jpg

HDR նկարելիս ինչ արդյունք կստանաք՝ կախված է միայն ձեզանից: Պարտադիր չի, որ գույներն ու detail extraction-ը աչք ուտեն միանգամից: Այս օրինակում HDR-ի շնորհիվ անդրադարձնող (reflectiv) մակերևույթները լավ են ստացվել՝ չնայած անհաջող (60 վատտ վոլֆրամ) լուսավորությանն ու պլաստիկե kit օբյեկտիվի:

Rhayader
09.06.2014, 20:57
Ափսոս, այս օրինակը հնարավոր չի ներդնել, տեսնելու համար հետևեք հղմանը (https://www.flickr.com/photos/margall69/7162527471/):

Հեղինակը կողքը նկատողություններ է գրել HDR լուսանկարչության մասին.


Այսպիսի պատկերները հնարավոր է նկարել միայն HDR-ի միջոցով
Ստվերված ու պայծառ մասերի սուր կոնտրաստը շեղված է երեք exposure-ներով ու միավորված մի կադրի մեջ:
HDR-ի ամենամեծ թերությու՞նը:
Հեշտությամբ կարելի է «հավեսի ընկնել» ու հետմշակման արդյունքում ստանալ շատ անիրական նկարներ:
Ես միշտ փորձում եմ ճիշտ հավասարակշռություն գտնել՝ առանց աղավաղելու այն, թե ինչ տեսք ուներ տեսարանը, երբ ես այն լուսանկարում էի, ու հուսով եմ՝ գոնե երբեմն ինձ մոտ դա ստացվում է:

Rhayader
09.06.2014, 21:00
https://farm1.staticflickr.com/249/518336548_8acc7b6dbf_b.jpg

Հեղինակ՝ Դիրկ Պեյսլեր (https://www.flickr.com/photos/dirkpaessler/):

Rhayader
09.06.2014, 21:21
Վատ HDR-ի օրինակ: Հեղինակը կողքը գրել է (https://www.flickr.com/photos/whosdadog/3106530236), թե ինչպես է քարտեզագրել երանգները: Անգիր արեք ու երբեք այդպես մի արեք.

https://farm4.staticflickr.com/3038/3106530236_525c43224a_b.jpg

Rhayader
09.06.2014, 21:24
Մոնոխրոմ HDR լուսանկար (հեղինակ՝ Մարկ Վինտերբորն (https://www.flickr.com/photos/lbaviation/))-

https://farm4.staticflickr.com/3721/9033875423_477ac9f8f4_b.jpg

Rhayader
09.06.2014, 21:25
HDR ու սովորական լուսանկարների տարբերությունը (ձախինը HDR է, հեղինակ՝ Մ. Եվրիպիդու (https://www.flickr.com/photos/poseidon_simons/)).

https://farm4.staticflickr.com/3639/3465916380_af482ef084_o.jpg