Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
Քվեարկության պայմանները
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը
Քվեարկությունը տևելու է 6 օր
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու
Քվեարկության 6 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել
6 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակների անունները վիրտուալ տարածքից դուրս, հիշեցման կարգով՝ ժամը չորսին, Process փաբում
Տարբերակ 1.
Կունդերայի վեց պատահականությունները
Ամստերդամի կենտրոնից դուրս՝ տուրիստների աչքերից հեռու, ջրանցքներ կան, որոնց եզրին կարելի է նստել ու ոտքերն օդի մեջ օրորելով բադերի լողին հետևել՝ առանց վախենալու, որ որևէ մեկի լուսանկարի ֆոնը կփչացնես: Թերեզան, ծանոթ լինելով քաղաքի բոլոր ծակուծուկերին, ցանկանալով հեռանալ մարդկությունից և օգտվելով հազվագյուտ լավ եղանակից, հարմարվել էր մի այդպիսի ջրանցքի եզրին ու փորձում էր հաշվել, թե քանի պատահականության արդյունքում ծանոթացավ Ժակի հետ:
Եթե այդ տարի Բարսելոնայում հանգստանար, հաստատ Բրյուսելի գիտաժողովին չէր մասնակցի, այնտեղ չէր ծանոթանա Օլգայի հետ, Օլգան չէր հրավիրի Պրահայի ֆորումին: Եթե ֆորումի համար կրթաթոշակ չստանար, Ամստերդամ էլ չէր հասնի. թանկ կնստեր: Եթե Ամստերդամ չհասներ, Պրահայից շուտ կվերադառնար, այն բազմաթիվ բարդ ինքնաթիռային համակցություններն այդ օրը նրան չէին հասցնի Պրահայի միջազգային օդանավակայան...
Այստեղ Թերեզան խճճվեց: Ինքնաթիռային համակցությունները որքա՞ն են պատահականություն կոչվում, քանի՞ հատ կարելի է հաշվել: «Օլգան ու ինքնանթիռները մեկ»,- մտածեց:
Պատահականությունների ինչ-որ բարդ համակցության արդյունքում այդ օրը Թերեզան Ամստերդամից ու Հռոմից հետո հայտնվեց Պրահա-Երևան չվերթի ելքի մոտ: Պատահականություն էր նաև այն, որ մարդախույս Թերեզան սպասասրահի մի անկյունում թաքնվելու փոխարեն հայտնվել էր ուղևորային եռուզեռի կենտրոնում: Ու պատահականություն էր, որ օդանավակայանում անվճար ինտերնետ կար: «Դեմս սիմպո տղա ա նստել»,- Ֆեյսբուքում գրել էր ընկերուհուն, հետո գլուխը բարձրացել: «Սիմպո տղան» ժպտացել էր ու անգլերեն հարցրել, թե արդյոք Երևանի օդանավակայանից կենտրոն հասնելը թանկ արժե:
«Մարդամեջ տեղավորվելս՝ երկու»,- հաշվեց Թերեզան:
Հետո տղան նկատել էր Թերեզայի կողքին դրված գիրքը ու հարցրել, թե արդյոք դուրը գալիս է: Կունդերայի «Էության անտանելի թեթևության» ֆրանսերեն հրատարակությունն էր: Գրքում էլ Թերեզայի ու Տոմաշի ծանոթությունն էր վեց պատահականության արդյունք: Պատահականություն էր, որ Թերեզայի անունը Թերեզա էր: «Երեք,- հաշվեց,- բայց սա կապ չունի ծանոթության հետ»:
«Ժակ»,- ներկայացել էր տղան՝ ցուցադրաբար փակելով ձեռքի գիրքը. Կունդերա, էլի ֆրանսերեն, այլ գիրք:
Պատահականություն էր, որ Ժակի անունը Տոմաշ չէր, իսկ ձեռքին էլ Կունդերայի մի ուրիշ գիրք էր, որի վերնագիրը Թերեզան ոչ մի կերպ չէր հիշում:
«Ֆրանսերե՞ն ես կարդում»,- հարցրել էր Ժակը:
Պատահականություն էր նաև, որ Թերեզան այդ ժամանակ ֆրանսերեն էր կարդում, որովհետև լեզուն վերջերս էր սովորել ինքն էլ չհասկանալով, թե ինչի համար: «Երևի որ Կունդերա կարդամ,- մտածեց Թերեզան ու մի կտոր հաց նետեց ներքևում աղաղակող բադերին,- ֆրանսերենը չորս»:
Նստեցման հերթի մեջ Թերեզան Ժակի կողքին էր կանգնել՝ ջանալով հնարավորինս երկար նրա հետ մնալ, բայց պարզվում էր՝ դրա կարիքը չկար, որովհետև հինգերորդ պատահականությունն էլ այն էր, որ Ժակի ու իր տեղերը նույն շարքում էին: Հետո պետք է ընդամենը մի ուղևորի խնդրեին՝ տեղափոխվի, որ իրար կողք հայտնվեն:
Ամրագոտին կապելուն պես Ժակն անցել էր ֆրանսերենի, իսկ Թերեզան բնավ չէր հրաժարվել զրույցը Ժակի մայրենի լեզվով շարունակելուց ու ներողություն խնդրել հոգնած գլուխը պատահաբար նրա ուսին դնելու համար:
Ընթացքում Թերեզան հասցրել էր պարզել, որ Ժակը ֆրանսիացի տուրիստ էր, գալիս էր Հայաստանը հետազոտելու: «Ինչու՞ հենց Հայաստան»,- հարցրել էր: «Աչքերս փակ մատս դրեցի քարտեզին, Հայաստան ստացվեց»,- պատասխանել էր:
«Վեց»,- քթի տակ շշջնաց Թերեզան ու պայուսակից հանեց ժակետը, որ հագնի. ցրտում էր:
Ինքնաթիռում Ժակը քնել էր մատը գրքի էջերի մեջ պահած, իսկ Թերեզան ուշադիր զննել էր այդ ամուր ձեռքը և ուզել էր, շատ էր ուզել բռնել այն: «Հոգնած էի»,- հիշեց Թերեզան: Հիշեց, որ մինչև Պրահայի օդանավակայան հասնելը, մինչև Հռոմում մի ինքնաթիռից մյուսը վազելը մի էդպիսի արևոտ օր էլ Ամստերդամում էր անցկացրել: Հիշեց խոնավ տոթը ու շորերին կպչող տաք քրտինքը: «Տեսնես Ժակը վրայիցս հոտեր չառա՞վ»:
Զվարթնոցում Ժակը Թերեզայի համարն էր խնդրել: Մի քանի անգամ ստուգել էր, որ համոզվի՝ ճիշտ է գրանցել:
Թերեզան լավ չէր հիշում, թե քանի օր անցավ, բայց օր ու գիշեր Ժակի մասին էր մտածում: «Ո՞նց գտնեմ»: Մտքով ինչ ասես չէր անցնում. հայտնվել Երևանի ամենատուրիստական տեղերում, հսկել բոլոր հյուրանոցների ելումուտը, ֆեյսբուքում հազարավոր Ժակերի միջից գտնել այդ մեկին ու ընկերության առաջարկ ուղարկել: Հետո ինքն իրեն հանգստացրել էր. «Եթե իրեն պետք լինեմ, գետնի տակից էլ կհանի»:
Որոշ ժամանակ անց անսովոր կիրթ ու գրագետ էս-էմ-էս էր ստացել. «Սիրելի Թերեզա, քեզ գրում է Ժակը: Մենք ինքնաթիռում ենք հանդիպել: Ուրախ կլինեի քեզ նորից տեսնել»:
Պայմանավորվել էին հրապարակում: Ժակը մի քիչ ուշացել էր: «Այնքան անհամբեր էի, որ ճանապարհը շփոթեցի»,- արդարացել էր: Թերեզան նրան տարել էր հին Երևանի մնացորդները ցույց տալու: Ժակն առաջ ընկած, բերանը բաց շուրջն էր նայել, իսկ Թերեզան թաքուն հետևել էր նրան՝ միաժամանակ ամառային թեթև զգեստի վրայից թափ տալով շինարարական փոշին, երբեմն էլ կանգ առնելով ու հիանալով Ժակի՝ արևի տակ փայլող շագանակագույն գանգուրներով:
«Մաշտոցի պուրակն էր... հա, հաստատ էնտեղ էր»,- հիշեց Թերեզան: Այդ ժամանակ էր, երբ Ժակը բռնել էր ձեռքն ու ասել, որ հույս ունի՝ Մարսել կգա իր մոտ: «Այդքան արա՞գ»,- մինչև հիմա զարմանում է Թերեզան:
Հենց այդտեղ էր, որ Թերեզան պատմել էր Ամստերդամում աշխատանքի առաջարկ ստանալու ու շուտով այնտեղ տեղափոխվելու մասին, իսկ Ժակը նստել էր այն ժամանակվա դեռևս քարուքանդ Մաշտոցի պուրակի քարերից մեկին, Թերեզային ձեռքերի մեջ առել, որ այլևս երբեք բաց չթողնի:
«Այլևս երբեք,- քմծիծաղեց Թերեզան,- վեց պատահականություն»:
«Ամստերդամը հեռու չէ»,- շշնջացել էր: Այնուհետև Թերեզայի մազերը նրբորեն հեռացրել էր դեմքից ու համբուրել:
Հետո նրանք միասին Հայաստանը ոտքի տակ են տվել: Արագածի գագաթին ամառ օրով տաք շորեր են հագել, սողացել Մագիլի քարանձավում, Գյումրիում յուղոտ խինկալի կերել, այրվել Սևանում, վերադարձել Երևան ու շրջապատի բազմությանը մոռացած պարել հրապարակի շատրվանների մոտ Շառլ Ազնավուրի La Bohème-ի տակ: «Սա նշանակում է, որ դու սիրուն ես»,- Շառլի խոսքերը Թերեզայի ականջին կրկնել էր Ժակը:
«Սիրելի Թերեզա, հույս ունեմ՝ ինձ հյուր կգաս Մարսելում: Մտածում եմ քո մասին»,- գրում էր Ժակը Հայաստանից մեկնելուց հետո: «Սիրելի Ժակ, այս վիքենդին զբաղված եմ: Կփորձեմ հաջորդ շաբաթ: Համբույրներով»,- պատասխանում էր Թերեզան: Պատասխանում էր երեք ամիս շարունակ:
«Սիրելի Թերեզա, շնորհավոր Նոր տարի: Ես Ամստերդամում եմ: Հյուրանոց Վան Գոգ, սենյակ 203: Սպասում եմ քեզ»:
«Սիրելի Ժակ, շնորհավոր Նոր տարի: Ես Հայաստանում եմ: Համբույրներով»:
«Բայց ինչու՞ Մարսել չգնացի,- ինքն իրեն հարցրեց Թերեզան,- հը՞ն, բադիկ, ինչու՞ Մարսել չգնացի,- մի կտոր էլ հաց շպրտեց ներքևում մնացած միակ բադին,- մի հիմարություն վեց պատահականության կողքին»:
Հանկարծ Թերեզան ուզեց, որ Ժակն այնտեղ լիներ՝ Ամստերդամում, որ միասին բադերին կերակրեին, միասին ոտքերն օրորեին ջրանցքի եզրին նստած, միասին հիշեին իրենց ծանոթության պատճառ դարձած վեց պատահականությունները, ուզեց, որ չլիներ մի հիմարությունը:
Անձրևի մի կաթիլ ընկավ Թերեզայի ձեռքին: Նայեց երկնքին. ամպերը կուտակվել էին: «Էխ հոլանդական եղանակ»: Տեղից վեր կացավ, վերցրեց պայուսակն ու առաջ քայլեց: Քիչ այն կողմ՝ ջրանցքի եզրին, նստած էր մի տղա, ձեռքին՝ գիրք: Անձրևը նրան էլ անհանգստացրեց, ոտքի կանգնեց, հավաքվեց, որ գնա: Ամպերի արանքից ընկնող արևի բարակ ճառագայթների տակ փայլեցին տղայի շագանակագույն գանգուրները: Նկատեց, որ Թերեզան իրեն է նայում: Փակեց ձեռքի գիրքը և ժպտաց:
- Տոմաշ,- ներկայացավ:
Տարբերակ 2.
Ճանապարհ Մահից Առաջ
Մենք այստեղ ենք, որպեսզի ստեղծենք նոր իրականություն, որը կարող է ոգեշնչող լինել մարդկանց համար, որը սկիզբ կդնի նոր արժեհամակարգի ու նոր փոխհարաբերությունների: Որտեղ չկան ազգեր, սեռեր, տարածքներ: Սահմաններ գոյություն չունեն, եթե կա սեր, էվոլուցիա, հաղթանակ:Մենք ակամայից, գալով այս աշխարհ, ձևավորում ենք նոր միջավայր, որտեղ Տիեզերքի մի մասն է խտացած: Այդ տիեզերքի մի մասն եմ նաև ես… Ու ես ստեղծում եմ իմ մոլորակը, որտեղ էլ կտանեմ քե՜զ…
Պապիս տնկած բարդիները միշտ էլ եղել են իմ ու ընկերներիս հանգստի սիրելի վայրը: Դրանք դարձել են մանկությունից մնացած ամենատպավորիչ հուշերը: Գյուղական միջավայրը, դաշտերի հոտը, կիզիչ արևն ու քամուց խշխշացող բարդու տերևները ամբողջացնում էին ամեն օրը: Յուրաքանչյուր օր նման էր մի հեքիաթի, ամեն ինչ հիանալի էր, պարզ, վառ գույներով լի, առանց խնդրի… նա Մանկությունն էր՝ընկերս, ով մեռավ քաղաքի փոշու ու աղմուկի մեջ՝ իր հետևից թողնելով լոկ հուշեր:
Նա ժպտում էր ինձ, ձեռքս բռնել, տանում էր ինձ կյանքի փայլող արահետով: Ես ունեի ընտանիք, հարազատներ, ընկերներ: Ես ՊԱՇՏՈՒՄ էի նրանց, նրանք սիրում էին ինձ: Թվում էր՝ մեզ ոչ ոք չէր կարող բաժանել: Դիմացս՝ լույս, ետևում՝ խավար: Իսկ ճակատագիրն իմ թիկունքում էր: Նա բռնեց իմ մյուս ձեռքը և քաշեց իրեն:
Եղանակն ամպոտ էր, տեղում էր հորդառատ անձրև, գյուղի լույսերն անջատել էին, և ցերեկը գիշեր էր թվում: Հայրս տենդի մեջ էր. աշխատելիս ձեռքը մնացել էր մեքենայի տակ, արնաքամ էր եղել: Չկար կապի ոչ մի միջոց, բժիշկ չկար, մենք հուսահատ էինք: Մայրս հանգստացնում էր ինձ ու քրոջս՝ ինքն էլ չհավատալով իր խոսքերին: Ես ոչինչ չէի զգում. ժամանակն ասես կանգ էր առել, շունչս կտրվում էր: Ճակատագիրն առաջ ընկավ:
- Ապրի՛ր այնպես, ինչես սիրտդ է թելադրում: Հասի՛ր երազանքիդ, ես քեզ հետ եմ…
Հայրս մահացավ իմ ձեռքերում: Գնաց այն մարդը, ով ամենաշատը գիտեր իմ ու իմ ցանկությունների մասին, ով օգնեց ինձ նայել իմ Ապագայի աչքերին: Մանկությունս կանգնեց: Նա ինձ նայում էր թախծոտ ու հիասթափված աչքերով: Սակայն անձայն մոտեցավ, բռնեց ձեռքս և շարունակեց քայլել ինձ հետ: Նա այլևս այն չէր: Ճակատագիրը չարախինդ ժպտաց,կկոցեց հրեշային աչքերն ու նայեց ինձ:
Մենք միասին գնում էինք մթին մի արահետով: Շուրջբոլորը խավար էր, երևում էր միայն մի կարմիր կետ, որն ավելի էր վախեցնում ինձ: Ես նայում էի այդ կետին, ապա Ճակատագրին: Նա սեղմում էր ձեռքս ու ժպտում: Նա Սատանան էր,ով ինձ դեպի կործանում էր տանում:
Հորս մահից անցավ մեկ տարի: Օրեր՝ մենակ ու անորոշ, օրեր դատարկ ու անգույն: Ասում են՝Ժամանակը բուժում է բոլոր վերքերը,սակայն այն մեռավ հորս հետ,իսկ վերքերը մնացին բաց: Բութ ցավեր, որոնք խոցում էին ինձ: Իսկ ես մեծանում էի, փոխվում, անցնում դեռահասին հատուկ շրջանները, և չկար մեկն, ով կօգներ ինձ գլուխ հանել այդ խառնաշփոթից: Ես տանջվում էի հոգուս խորքում, իսկ դրսում ես ուրախ էի, վստահ, վճռական: Դպրոցական կռիվներ, ուսում, առաջին սեր, կարիերա: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չտրվեց. հորս մահից հետո ընտանիքս սնանկացավ, դարձավ օրվա հացին կարոտ: Ես չէի հաշտվում այդ մտքի հետ, մեղադրում էի բոլորին, անգամ Աստծուն, ով, պարզվեց, միակ փրկիչը եղավ հետագայում… Մայրս, քաջ գիտակցելով իմ նպատակները, որոշեց վաճառել մեր հայրական տունը՝ ինձ անուսում ու սոված չթողնելու համար: Պատկերացնում ե՞ք՝ընտանիքս՝մայրս ու քույրս, պատրաստ էին դրսում մնալ, մենակ թե ես ուսում ստանայի: Ես ինձ խեղկատակ էի զգում: Եվ այդ օրվանից երդվեցի ինձ լինել ազնիվ իմ քայլերում: Ճակատագիրն էր՝ Նեռը, ով աչքով էր անում ինձ՝ասելով.
- Բարև, դժբա՛խտ… Ես քո մահն եմ. արի՛ իմ ետևից: Եվ ես չէի կարող չգնալ. ոտքերս ինձ չէին ենթարկվում…
Ինչ-որ տեղ՝ վերևում, որտեղ կա կատարելություն, որտեղ ամեն ինչ անսխալական է, անբիծ, անաղարտ, ապրում է Նա, ում տվեցի իմ հոգին: Նա իմ կողքին էր, ով հետո դարձավ անհասանելի: Նա ապրում է Վերևում՝ աստվածների հետ, հեռվից ժպտում է ինձ, հմայում իր աչքերով, ապրելու ուժ տալիս: Նա իմ Մուսան է՝ Աստծո եղբայրը: Ով բարձրացավ անդունդից, կանգնեց իմ դիմաց, ժպտաց, ականջիս հավատարմության խոսքեր շշնջաց ու մտավ իմ մեջ: Նա իմ սրտում է, իմ գիտակցության մեջ: Ես չեմ կարող ապրել առանց նրա:
Իտալիայի օդանավակայանում խառնաշփոթ էր: Մարդիկ վազքի մեջ էին, շտապում էին ինչ-որ տեղ: Այդ հոսքի մեջ դժվար էր հասկանալ՝ով ում բարեկամն է: Խառնվել էին մարդկային ճակատագրեր, դեմքեր ու դեպքեր, թախիծ ու ժպիտ, լաց ու ծիծաղ: Միայն մեկն էր, ով շշմած կանգնել էր սրահի մեջտեղում: Նա զարմացած աչքերով նայում էր շուրջը՝. մի՞թե այդ ամենը իր հետ էր կատարվում: Հագին հասարակ ջինս էր, կապույտ վերնաշապիկ ու կոշիկներ: Դեմքն այլայլված էր ու թախծոտ: Դա ես էի… : Ես եկել էի հորս ընկերներից մեկի՝ Բենի մոտ: Նա, իմանալով հորս մահվան բոթը, իսկույն ևեթ համաձայնեց ինձ ընդունել իր տանը և իր ձեռքը վերցնել իմ խնամակալությունը: Նա հազիվ կլիներ 40 տարեկան, սակայն լավ խնամված երիտասարդի տեսք ուներ: Այրի էր. կինը մահացել էր ավտովթարից, և նրանք այդպես էլ չզգացին ծնող լինելու բերկրանքը: Միգուցե դա՞ էր պատճառը,որ նա որոշեց հյուրընկալել ինձ…-
- Ալե՛ք, ո՛նց ես մեծացել… Ո՞նց անցավ ճանապարհորդությունդ:
- Բարև ձեզ, Բե՛ն: Այո, սպասվածից հանգիստ անցավ:
- Ես քեզ վերջին անգամ 5 տարեկանում եմ տեսել: Շատ ակտիվ երեխա էիր, շատ էիր նման հորդ … Բենը լեզուն կծեց:
Մարմնովս դող անցավ: Ցանկացա թաքցնել լցված աչքերս, բայց ապարդյուն: Բենը հասկացավ, որ լավ բան չասեց, ապա մեղմ ժպտաց, ձեռքով մաքրեց արցունքներս, գրկեց ինձ և վերցնելով իմ ճամպրուկը՝ ուղեկցեց դեպի ելքը:
Մեծ ու լայն փողոցներ, ծանրաբեռնված մայթեր, ավտոմեքենաների խլացնող ազդանշաններ, աղմոււկ, շարժում, բզզոց… Բարի գալուստ Քաղաք…
Մի քանի օրվա մեջ այնքան բան փոխվեց, որ դժվար էր ուշքի գալ: Գյուղից հետո գալ քաղաք ու ընկնել քաղաքային ռիթմի մեջ դժվար էր: Բացվեցին աչքերս: Հարուստ առօրյայով քաղաքում ես առաջին անգամ զգացի գյուղացի լինելու այդ տհաճ պիտակը: Բայց հետաքրքիր էր, տարօրինակ էր, ճակատագրական էր… Հանկարծ սարսուռ զգացի. Նեռը սեղմեց ձեռքս ու ասաց.
- Բարի գալուստ Քաղաք, զո´հ… Ես չէի կարողանում հասկանալ՝ ինչն է ստիպում ինձ հապաղել ու կանգնել նույն տեղում: Միգուցե սա մորս ցանկությունն էր, կամ հորս վերջին բառերը: Հյուրանոցում չկարողացա աչք փակել: Քաղաքն արթնացրեց իմ ցանկությունները, որոնց մասին միայն հայրս գիտեր,այն ցանկությունները, որոնք երկար ժամանակ ներսումս լռեցրել եմ, որ ծաղրի առարկա չդառնամ: Լարվածությունը գումարվեց հորս բառերի հետ ու խոցեցին ինձ: Արդյո՞ք գնալ այդ քայլին… Բարի գալուստ Քա-ղաք… Արդեն առավոտ էր:
Կարմիր կետ… Իրականում դրանք Դժոխքի դարպասներն էին: Մենք կանգնեցինք դրանց առջև, սակայն ես չկարողացա շրջվել ու տեսնել այդ Անծանոթին, ով ուղեկցում էր ինձ … Նա ինձ այնքան ծանոթ էր թվում: Ճակատագիրը քմծիծաղ տվեց ու սկսեց.
- Մի՛ կարծիր, թե կարող ես պրծնել ինձնից: Է՜խ, ապուշ, դու ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը: Դու շարքային ես: Այո, հասարակ մահկանացու, ով ընկավ իմ ծուղակը: Իսկ ես անողոք եմ նրանց հանդեպ, ովքեր կփորձեն դիմադրել: Իսկ պաշտել Աստծուն` նշանակում է դիմադրել ինձ: Նա դանդաղ բացեց դարպասները: Իսկ այժմ եկել է ԺԱՄԱՆԱԿԸ, երբ դու կմտնես իմ թագավորություն:
Նա ասաց այդ խոսքերը և ոտքով հրեց ինձ դարպասներից ներս……………………
- Արթնացի՛ր գրողը տանի, մենք ուշանում ենք: Ախ, Ալեք, դե վար կաց:
- Դե թող մի փոքր էլ քնեմ, էլի: Մեկ է՝ չենք ուշանա:
- Ախ, գրողի տարած, մենք արդեն ուշացել ենք… Դե վեր կաց:
Բենը կատաղության մեջ էր: Մեզ հրավիրել էին կարևոր գործնական միջոցառման, որին ես էլ էի մասնակցում՝ որպես Բենի «մարդ» : Մենք 5 րոպեից պետք է լինեինք Բենի աշխատավայրում: Արագ կարգի բերելով ինձ՝ դուրս թռանք տնից: Այնքան արագ էր Բենը վարում մեքենան, որ քիչ էր մնում մի կնոջ վրաերթի ենթարկեր: Բարեբախտաբար, մենք ժամանակին տեղ հասանք: Բարձրացանք աստիճաններով ու մտանք մի մեծ սրահ՝ զարդարված Վերածննդի ժամանակաշրջանի նկարներով, թանկարժեք կարմիր վարագույրներով: Այստեղ այնքան շատ մարդ կար, որ մոտդ ակամայից գլխապտույտ էր առաջանում : Ես նախանձում էի Բենին: Նա այսքան մեծ շրջապատ ուներ, և ես ինձ այնտեղ ճնշված էի զգում… Աշխատողները ինչ-որ բան էին քչփչում. ասում էին, թե ոմն Ալբերտ Միշելը ուշանում է: Ես հարցրի Բենին, թե ով է այդ Ալբերտը, իսկ նա կտրուկ պատասխանեց՝ շուտով կիմանաս… Սրահի դիմաց կանգնեց սև, շքեզ մի մեքենա: Բոլորը հիացական բացականչություններ արտահայտեցին: Այդ պարոնը ներս մտավ: Նա բարձրանում է աստիճաններով, և ես ուշադիր նայում եմ նրան: Նա բարձրացավ …
Սատանան ժպտաց:
Նա իմ Մուսան էր: Աստվածն արդեն իմ դիմաց էր: Ես նրան երկնել էի իմ երազներում, իսկ նա գոյություն ունի: Դա դուրս էր բանականությունից. դա Վերևի խարդավանքն էր: Նույն շարժումները, նույն միմիկան… Աստված իմ, նա գոյություն ունի (!!)
Նա դանդաղ մոտենում էր մեզ, և մարմնովս տհաճ դող էր անցնում: Սիրտս արագ էր բաբախում, շշմել էի: Նրան հասարակ մահանացուի դերում տեսնելը տհաճ էր, տարօրինակ : Եվ հանկարծ…
- Ալե՞ք: Շշմե՞լ ես, ինչ է: Պարոն Միշելը քեզ հարց տվեց:
Ես մոլորված նայում եմ Ալբերտին, ու հասկանում: Իմ տեսիլքներն իրական էին: Հանկարծ սթափվեցի, և դողդոջուն ձեռքս մեկնեցի նրան:
- Ա… Ալեք, պարո՛ն: Շատ հաճելի է: Ալբերտը անթարթ նայեց ինձ, ինչն ինձ ավելի լարեց:
- Ալբերտ Միշել: Շատ հաճելի է: Ի՞նչ է պատահել, ինչ-որ բան այն չէ՞:
Մի կերպ զսպելով հուզմունքս՝ասացի՝ ոչ,ամեն ինչ նորմալ է:
Նա նուրբ ժպտաց ու ձեքով շոյեց գլուխս:
- Դե լավ է: Բենն ասաց ինձ, որ դու շատ նպատակասլաց երիտասարդ ես: Նաև ասաց, որ շատ ես ցանկանում ֆիլմ նկարել, այնպես չէ՞:
Չէ,սա արդեն հնարավոր չէր հանդուրժել: Հույզերի պայթյուն,ՄՏՔԻ ՉԵՐՆՈԲԻԼ…
- Կներե՛ք ինձ,- ասացի ես ու դուրս վազեցի սրահից: Դրսում արդեն ցուրտ էր, ամպամած: Նստած եմ քարե աստիճանների վրա, և սառած նայում եմ դիմացս: Մի՞թե այս ամենն իրական է: Մի՞թե սա խաբկանք չէ: Չէ որ ես նրան հորինել էի իմ մտքում: Նա չէր կարող իրականում գոյություն ունենալ, իսկ ես նրան էի տվել իմ սերը, նվիրումը: Նա էր լույս տալիս ինձ մութ ժամանակ, նա էր ինձ սատար կանգնում: Մինչդեռ նա չկար, նա օդ էր, իլյուզիա: Իսկ այժմ նա բարևեց ինձ: Նա կա… ՆԱ ԿԱ…
Ալբերտը, հասկանալով, որ ինձ հետ մի բան այն չէ, նույնպես դուրս եկավ սրահից և եկավ ինձ մոտ: Նա բռնեց ձեռքս և ասաց.
- Ես գիտեմ քեզ հետ ինչ է եղել: Շատ եմ ցավում: Բայց պետք չի անցյալով ապրել, նայի՛ր դիմացդ, տղա՛: Սա է քո ներկան, իսկ անցյալով ապրելը քեզ կկործանի: Ինչ է, դու՞ չէիր ցանկանում աշխարհահռչակ դառնալ, հայտնի լինել:
Ես քեզ եմ մեկնում իմ ձեռքը… Արի՛ միասին շրջենք աշխարհը, ցույց տանք բոլորին, որ դու կաս, որ ես կամ: Որ մենք կարող ենք ամեն ինչ անել:
Նա չգիտեր այն, ինչ զգում էի ես… Ուժ չէի գտնում մեջս ասելու:
- Բենի պատմածն ինձ ստիպեց հիանալ քեզնով. քչերին է հաջողվում խոսքով գրավել ուշադրությունս: Իսկ ես հավատում եմ քեզ, սիրում եմ քեզ:
Մինչ նա խոսում էր,ես ուշադիր ու թաց աչքերով նայում էի նրա դեմքին: Ամեն ինչ նույնն էր, առանց փոփոխության: Այնքան հարազատ էր նա ինձ համար, այնքան աստվածային: Իմ ձեռքերը հուզմունքից քրտնել էին, իսկ նա բռնել էր դրանք ու բաց չէր թողնում: Բայց դա հաճելի էր, դրախտային էր թվում : Ես առանց վարանելու նրան հայտնեցի իմ պատրաստակամությունը միասին հանդես գալու, միասին տապալելու բոլորին: Նա իմ Մուսան է, իմ կեսը, իմ Ամեն ինչը, և ես պատրաստ էի մինչև մահ գնալ նրա հետ: Նա գրկեց ինձ: Մենք միասին գնացինք նրա հյուրանոց՝ առանց Բենին հրաժեշտ տալու: Ես չէի զգում ոչինչ: Միայն նրան ու նրա կախարդող շունչը:
Հիվանդանոցում քար լռություն էր: Ինձ հերթական ներարկումն էին անում: Մտքերս իրար էին խառնվել, չէի զգում ոչինչ, ոչ մեկին չէի նկատում: Ես էի ու իմ հիշողությունները: Նա չկա: Չի էլ զանգել: Տեսնես՝ ինչ է մտածում հիմա, կամ հիշում է ինձ, թե ոչ… ես սխալվեցի, որ տրվեցի նրան:
Սենյակում քար լռություն էր: Ես նստած էի մահճակալին, իսկ Ալբերտը՝ բազմոցին: Չէի էլ հասցրել իրերը դասավորել, երբ նա ինձ մեկնեց գինով լի գավաթը: Նա անթարթ նայում էր ինձ, ես՝ նրան: Տարօրինակ էր, բայց հաճելի: Ես ինձ հաղթողի դերում էի զգում: Կարծես թե հասել էի իմ ուզածին: Ես ձեռք բերեցի տարիներ շարունակ փնտրածս, և այսուհետ կապրեմ նրա հետ հագեցած ու բովանդակ կյանքով:
Նայում էր ինձ, մերթ ժպտում էր, մերթ լրջանում: Հանկարծ նկատեցի, որ նրա աչքերը թաց են… Չգիտեմ՝ ինչ էր կատարվում նրա հետ:
- Չմտածե՛ս,- սկսեց նա,- ես քո կողքին կլինեմ, ու անհիմն են քո այդ կասկածները: Քեզ թվում է, թե ես չե՞մ զգում այն, ինչ հիմա դու ես զգում : Սխալվում ես, իմացի՛ր, ես դավաճանողներից չեմ:
- Ես քեզ ցանկանում եմ մի բան ասել, չգիտեմ՝ ինչպես կընդունես:
- Լսում եմ, ասա,- ժպտալով ասաց Ալբերտը:
- Միգուցե քեզ վրա տհասի տպավորություն թողնեմ, սակայն ես ունեմ Մուսա, ով մինչ այժմ ուղեկցում էր ինձ կյանքում: Նա հորինվածք էր, ես նրան ծնել էի իմ մտքում: Նա կատարյալ էր, առանց թերության: Նա Աստված էր, (դադար...) դա Դու էիր…
Ալբերտն անակնկալի եկավ:
- Ահա, դու էիր… (չեմ կարողանում կառավարել ինձ): Դու էիր, ես քեզ հորինել էի, բայց դու կաս, դու գոյություն ունես: Չեմ պատկերացնում, եթե չգայի Իտալիա, միգուցե դու այդպես էլ երազանք ու ոգեղեն մնայիր: Դու անտեսանելի ուժ էիր, բայց հիմա իմ դիմաց նստած ես: Նույն աչքերը, նույն դեմը, նույն ժպիտը.. Ամենն այնքան իրական էր, ամեն ինչ այնքան անկեղծ էր:
Ալբերտ, դու իմ Մուսան ես: Ու փակեցի աչքերս: Նա դեռ նայում էր ինձ, բայց ես զգում էի՝ նա շփոթված էր:
Դանդաղ մոտեցավ ինձ, մաքրեց արցունքներս ու գրկեց ինձ: Հողը փախավ ոտքերիս տակից:
Նա շշնջաց ականջիս.
- Ես ոչ մի տեղ չեմ գնա: Կմնամ քո մեջ… ՄԻՇՏ:
Հաջորդ օրը Ալբերտը հայտնեց իր պատրաստակամությունը նկարահանվելու այն ֆիլմում, որը կցանկանայի նկարել: Ցանկանում էի նկարել համր ֆիլմ իմ մասին: Թե ինչպես եմ ինքս նայում աշխարհին, ինչպես է աշխարհս նայում ինձ: Ես արդեն հաղթող էի, քանզի ես կարտահայտեի իմ մտքերը նրա շուրթերով: Նկարահանումների ժամանակ ես ուշագնաց եղա. շատ լարված էի: Վերջ ի վերջո սա իմ առաջին քայլերն էին, և ես այդ քայլերը նրա հետ էի անում: Դա իսկական խենթություն էր, կյանքում չեմ մոռանա այն վայրկյանները, երբ նա նայում էր ինձ ու ժպտում էր, ձեռքով հասկացնում, որ անջատեի տեսախցիկը, փակում աչքը …
Ֆիլմի փակ դիտման համար Ալբերտը հրավիրեց իր ընկերներից մի քանիսին: Մինչ նրանք դիտում էին ֆիլմը, ես ուշադիր նայում էի Ալբերտի դեմքին: Նա լուռ էր, բազմիմաստ ժպտում էր, ինձ աչքով անում ու դեմքով արտահայտում հիացական նշաններ: Ընկերներն էլ հավանեցին, շնորհավորեցին ինձ, իսկ նրանցից մեկը՝ Ժանը, ժպտաց ինձ ու ասաց.
- Քեզ մեծ ապագա է սպասում: Ես նրա գնալուց հետո միայն իմացա, որ նա ռեժիսոր է:
Իսկ հաջորդ օրը նամակ եկավ,որտեղ ասվում էր, որ ինձ հրավիրել են երիտասարդ ռեժիսորների ամենամյա մրցույթին, և ես նոմինացված եմ որպես «Տարվա բացահայտում»: Ալբերտը, ինչպես միշտ, լուռ նայում էր ինձ, ապա ասաց.
- It’s you, It’s all for yoü, Everything i do… Ասաց, ու համբուրեց աչքս… :
Անօրինակ ցավ զգացի մարմնումս: Սկսեցի ինձ վատ զգալ: Այն աստիճան, որ չկարողացա ոտքի վրա մնալ: Շտապ օգնության ձայներն եմ հիշում… ու ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ: Մեղմ է ասած՝ դատարկություն…
Աչքերս բացում եմ. ինձ տանում են հիվանդասենյակ, իսկ նա գալիս էր իմ ետևից՝ կարմրած աչքերով ու տնային շորերով: Ցանկանում էր ժպտալ, սակայն արցունքները խեղդում էին ժպիտը: Նա եկավ մինչև հիվանդասենյակ ու գամված մնաց դռան դիմաց: Նա ուղղակի ասաց մի բան, որը մինչ ի մահ կտանեմ հետս:
- Աշխարհն էլ շրջվի մեր դեմ, ես քո կողքին կլինեմ: Ու չքվեց:
Աչքերս բացում եմ հիվանդասենյակում:
Առաստաղ, դրսից սենյակ մտնող կուրացնող լույս, սպիտակ մահճակալ, սպիտակ պատեր, իսկ դիմացս նստած է Ալբերտը՝ սև հագուստով, կարմրած աչքերով ու դողացող ձեռքերով: Բայց նա ժպտում էր տարօրինակ թեթևությամբ: Այնքան երաժշտություն կար այդ լռության մեջ: Մենք լռում էինք, և դա մեզ դուր էր գալիս: Վերջապես նա խոսեց.
- Ո՞նց ես զգում քեզ, տարվա բացահայտում:
- Ի՞նչ:
- Հարցնում եմ՝ ո՞նց ես, տարվա բացահայտում:
- … Լավ, արդեն լավ: Ի՞նչ ասեց բժիշկը:
- Դա լարվածությունից է, դու այն օրն այնքան լարված էիր, որ հանկարծակի սկսեցիր քեզ վատ զգալ: Լավ, արի՛ դրա մասին չխոսենք: Դու Իտալիայի տարվա բացահայտումն ես: Քո ֆիլմն արժանացավ այդ կոչմանը:
Սրտիցս ասես մեծ քար ընկավ: Թուլացա ու ժպտացի, իսկ նա ավելացրեց՝ Դու արժանի ես դրան: Այդ փաստը ստիպեց ինձ արագ ապաքինվել. ես այնքա՛ն բան ունեի անելու…Կարծես սիրտս հանած լինեին, ու փոխարենը դրել էին մեքենա, որը չէր զգում հոգնածություն, ծուլություն, վախ, ամոթ…
- Ես էլ ունեի Մուսա, ով ինձ տարավ կյանքի ճանապարհով: Նա էլ էր ինձ համար Աստված, ես պաշտում էի նրան, սակայն նա թողեց ինձ: Ես մենակ մնացի կես ճամփին: Դրա համար ես հասկանում եմ քեզ… թեև ես կյանքում էլ Մուսա չեմ ունենա: Նա իմ հայրն էր: Ժամանակին նա իմ պանծանքն էր, ես հպարտ էի, որ նրա որդին եմ, սակայն հետո ես հասկացա, որ շտապել եմ: Նա սկսեց խմել, ծեծել մորս, քրոջս, հայհոյում էր, գողություն անում: Ես չէի մեղադրում նրան. նրա ուղեղն արդեն մթագնել էր, և նա էլ չգիտեր՝ինչ է անում: Ես ինքս ինձ էի մեղադրում, որ կարող էի նրան իմ կուռքը համարել: Ամեն ինչ աբսուրդի էր վերածվել…(ձայնը սկսեց դողալ) : Ես թողեցի ամեն ինչ ու եկա Իտալիա: Մեն-մենակ՝ հեռվում թողնելով դառը մանկությունս, դեմքով դեպի ապագան:
Ես լսում էի նրան՝ուշադիր նայելով աչքերին: Նա այնքան անկեղծ էր, այնքան թափանցիկ: Կարծես թե ես նրան ճանաչել եմ ամբողջ կյանքում: Ամեն անգամ նրա ձայնը լսելիս մարմնովս դող էր անցնում: Ձայն՝ շատ սպասված ու ցանկալի:
Ժամանակն արագ անցնում էր: Մենք տեղափոխվեցինք Ալբերտի տուն, շարունակեցինք աշխատել, մենք քիչ թե շատ հայտնի դարձանք, սկսեցինք փառքի ճանապարհով քայլել: Ձեռք ձեռքի տված,հանգիստ ու անշտապ: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր նա պատուհանի մոտ կանգնած ծխում,շրջում տանը հնամաշ ջինսերով ու գարեջրի շիշը ձեռքին: Չեմ մոռանա՝ ինչպես էր օգնում ինձ իմ աշխատանքում: Ես ինձ սպառված էի զգում նրա կողքին:
Գիշերն ապրելու համար էր, ոչ թե քնելու: Քնել գիշերը՝ նշանակում էր հետ մնալ իրական կյանքից: Մենք մեր գիշերները ծախսում էինք ֆիլմերի ու զրույցների վրա: Խոսում էինք ամեն ինչից՝ անկախ նրանից՝մենք գաղափար ունեինք, թե ոչ: Բայց միասին աշխարհը մի բուռ էր թվում:
***
Առողջականս գնալով վատանում էր: Սիրտս էր: Չէի հասկանում, թե ինչից կարող էր լինել: Սկզբում թաքցնում էի նրանից, բայց հետո ամեն ինչ անկառավարելի դարձավ: Դարձա անկողնային հիվանդ: Նա իմ աչքին արդեն երեքաչքանի էր թվում, հրեշային, որը մոտեցավ ինձ ու ասեց. «Ես քեզ ստում էի» : Մտքումս կառուցած դրախտը փլվեց գլխիս: Իսկ նա, վառած մոմը ձեռքին, կանգնեց իմ գլխավերևում: Բայց հետո նա դարձավ նույնը, նույն Ալբերտը, ով նստեց կողքիս ու : Ապա ժպտաց ու գնաց տնից:…
Պատուհանից այն կողմ երեկոյան լույսերով ողողված Իտալիան էր: Քաղաքը եռում էր, իսկ ես տանը պառկած էի անձայն ու անշարժ: Ինձ չէր նեղում իմ վիճակը: Ինձ հիստերիայի հասցրեց նրա չքվելը: Փաստորեն, այսքան ժամանակ նա ստում էր ինձ, խաղում ինձ հետ: Իսկ եթե այս ամենը ՎԵՐԵՎԻ գործն է: Առաստաղը կարմրել էր: Հանկարծ մեկը փակեց աչքերս ու ասաց՝ Ժպտա, ես այստեղ եմ: Նա ցինիկ էր, ավելին, քան երբևե:
Ինձ էլի տարան հիվանդանոց: Այս անգամ ասեցին, որ ես ծանր սրտի հիվանդ եմ, ու ինձ վիրահատություն է պետք: Լույսերը վառեցին ու ինձ վիրահատարան տարան: Նա ձեռքով փակեց աչքերն ու դուրս թռավ հիվանդանոցից: Ես հասկանում էի նրան: Ո՞վ էի ես, որ նրան անհանգստություն պատճառեի: Երազիս նա եկավ: Սև շորերով էր, մի աչքը՝ կապած: Նա մոտեցավ ինձ, ժպտաց, համբուրեց աչքս ու ասաց՝ ես խաբել եմ քեզ: Ու նետվեց անդունդը: Լույսերը մարեցին, ու ես բացեցի աչքերս:
Մի քանի օրից ինձ դուրս գրեցին հիվանդանոցից: Իսկ Ալբերտը չկար: Երկար էի սպասում նրան, իսկ նա էլի չկար: Միայն համարում՝ մահճակալի վրա տեսա նրա երկտողը՝ Կներե՛ս, ես չգիտեմ՝ինձ հետ ինչ է կատարվում: Ես պիտի հասկանամ ինքս ինձ: Սպասի՛ր ինձ:
Նա թողեց ինձ: Երբ ես այնքան շատ ունեի նրա կարծիքը, երբ նա էր այն միակը, ով ուժ տվեց ինձ ապաքինվելու: Ինքնազգացողությունս էլի վատացավ: Սա, հաստատ, Սատանայի գործն էր: Չէ որ նա ինձ ասել էր դրա մասին: Մի քանի բանական վայրկյան և….
Հիվանդասենյակում ճնշող լռություն էր: Օդում դեռ զգացվում էր նրա օծանելիքի հոտը: Ամեն ինչ նրան էր հիշեցնում: Առաջին անգամ ցանկացա մոռանալ նրա մասին: Դա և՛ ճնշող էր, և՛ հաճելի: Չէի զգում ոչինչ. աչքերս բաց էին, բայց անզգայացած, թույլ: Հանկարծ նկատեցի, որ կողքս մեկը կա: Նա թեժ էր, դա կրակ էր, ծուխ ու կայծ էին վրայիս հորդում: Միաժամանակ մահվան հոտ էր փչում վրայից, գազանային ու հրեշային: Wow, Սատանան էր՝ կարմիր փառքը, իսկ մյուս կողմում զգացվում էր եթերային հանգստություն, նրբություն ու խախաղություն: Աստված: Մեկը եկել էր ինձ թաղելու, մյուսը՝ կյանք տալու համար: Սատանան խոսում էր փառքի, հարստության, փողի ու այլ վայելքների մասին.
- Դու կարող ես լինել երազանքներիդ մարդը, կարող ես աշխարհը ոտքիդ տակ փռել, եթե միայն ցանկանաս: Եթե ցանկանում ես՝ ես քեզ կտամ քո Ալբերտին, միայն թե գաս ինձ հետ: Ինչ կարող է տալ կողքիդ ոգին, հը՞, ասա՛, ինչ… Ոչինչ չի կարող այնքան բան տալ քեզ, որքան ես: Արի՛ ինձ հետ:
Նրա ձայնն արձագանքում էր, կախարդող, աչքերը փայլում էին դժոխային կրակով: Նրա դեմքն այլանդակված էր, վախեցնող: Աստված լսեց այդ ամենը, ուղղակի ժպտաց ու ասաց.
- Ես նրան ուղարկեցի քեզ, որ դու հասկանաս, որ դու այսքան ժամանակ ճիշտ ես եղել: Դու արժանի ես եղել դրան, ուղղակի հավատա՛ ինքդ քեզ ու քո սրտի ձայնին: Դա ես եմ, դա նա է: Աստված օրհնի՛ քեզ: Նա քոնն է, դուք անմահ եք… Միասին: Եվ ձեռքը իջեցրեց գլխիս:
Պարտված Սատանան ոչինչ չասաց, անհետացավ օդում ու պատի վրա արյան հետքեր երևացին:
Ես չէի զգում Սատանային: Ինձ միայն Աստծո շունչն էր հասու, ես նրան զգում էի ողջ մարմնով: Նրա աստվածային ուժը մեղմեց ցավերս ու հանգստություն տվեց: ԴՈՒՔ ԱՆՄԱՀ ԵՔ ՄԻԱՍԻՆ: Շատ լավ է ասված, իրոք… Ես իրավունք չունեմ մտածելու, որ իմ Մուսան դժոխքի արարած է, ու իմ իլյուզիաները Սատանայի ձեռքի գործն են: Թեև փառք էի ուզում, բայց ոչ նրա ձեռքից: Ես մերժեցի նրան, դրա համար կյանքովս եմ հատուցում: Ես կմեռնեմ, բայց հոգիս Ալբերտի հետ անմահ կմնա: Միշտ: Անկախ նրանից՝ մյուսներն ինչ կասեն: Սատանան ինձ տարավ այդ կարմիր կետը՝ իր Տուն, իր միջավայր, բայց Աստված ինձ հանեց դրանից ու դարձի բերեց: Սա է իմ Աստվածը, սա՛ եմ ես:
Արդեն հանգիստ կարող եմ մաքրել հաշիվներս կյանքիս հետ: Դուռը բացվեց, ու ներս մտավ Ալբերտը: Նա ժպտում էր անկեղծ ժպիտով: Աչքերը առաջվա պես փայլում էին, թաց էին և անմեղ միաժամանակ: Նա եկավ նստեց կողքիս, վերցրեց ձեռքս իր ափերի մեջ ու ասաց.
-Մեր հոգիներն անմահ են միասին: Անկախ նրանից՝ ես քո կողքին կլինեմ, թե ոչ: Մի օր մենք կհանդիպենք Վերևում: Հաստատ: Սպասի՛ր ինձ:
Հաշված րոպեներ, ու ես կմեռնեմ Մուսայիս գրկում: Ի՞նչը կարող էր ավելի ռոմանտիկ լինել, քան դա…
Մենք մնացինք միասին: Ես նայում եմ նրան վերևից ու հասկանում, որ իզուր չեմ ապրել, որ պարտավոր էի ապրել նրան ժպտալիս տեսնելու համար: Որ պարտավոր էի ապրել նրան տեսնելու ու զգալու համար: Ես հաղթող եմ:
Տարբերակ 3.
Արտասուքե աղբյուրը
Ո՜նց չի սիրում այս ընդհանուր լողավազանները. պիտի բոլորի աչքի առաջ մերկանա, բոլորի հետ մտնի նույն ջուրը, մարմինը նախանձով տնտղող հայացքներն էլ չասած: Միակ լավ բանը բուժիչ պղպջակներն են, որ ծակծկում, խուտուտ են տալիս մաշկը, մարմինը ընդարմացնում: Ինքը փակում է աչքերը, մոռանում ամեն ինչ ու բոլորին:
Այստեղից դուրս կգա, կքայլի պուրակում: Կնստի հոր ծանոթ նկարչի կողքին, կզրուցի հետը, ամեն հետաքրքրվողի էլ կաբացատրի, որ նկարների մեջ գերիշխող դեղինը քաղաքին շատ պակասող արևն է: Պատկերացնելով այդ պահին նկարչի հպարտ կեցվածքը, ինքն իրեն ժպտաց:
Մեկ ժամը շատ արագ անցավ:
Սիրուն քաղաք է Ցխալտուբոն, կանա՜չ-կանա՜չ կիպարիսների մեջ: Բնակիչները սպիտակամաշկ են, գեղեցիկ: Սկզբում զարմացած էր. բոլոր կանայք սևազգեստ են ու սև գլխաշորերով: Իր ենթադրությունը, թե քաղաքը սուգի մեջ է, բարեբախտաբար հերքվեց: Ուղղակի մոդա է սև գույնը:
Ոչ նկարիչն է իր տեղում, ոչ էլ նրա անհասկանալի դեղինով կտավները: Նստեց նստարանին:
- Գամար ջոբա:
- Բարև, զդրաստվույտե:
- Դաթո, տո իստ Դավիդ:
- Ալլա,- ակամայից ասաց անունն ու երկուսով միաժամանակ փռթկացրեցին:
- Արմյա՞նկա, ատդըխաե՞տե, յա իզ Տբիլիսի, ա գդե՞ Ռազո:
- Եվո նետու, յա իզ Երևանա, ռադիտելի նա պրոցեդուրախ, ժդու պոկա պրիդուտ, - իր նստարանին մենակ նստելը անգիր արածի նման արդարացրեց ու էլի երկուսով ծիծաղեցին:
Բարձրահասակ, սիրուն աչք-ունքով երիտասարդ է Դաթոն: Ճանապարհաշինարար է: Ավարտել է գործերն ու մեկնելուց առաջ որոշել է հրաժեշտ տալ նկարիչ բարեկամին: Դե, քանի որ նա էլ էստեղ չի, իրեն մնում է վեր կենալ ու շարժվել դեպի հայրենի քաղաք, թե՞...
Ալլան մտովի թարգմանում էր Դաթոյի խոսքերը.
- Կուզե՞ս քայլենք մի քիչ, մեքենաս այգու մյուս կողմում է, համ էլ ինձ կճանապարհես:
Այդպես ավելի լավ կլինի, մտածեց աղջիկն ու վեր կացավ:
Քայլելով հասան ոլորապտույտ աստիճաններին ու սկսեցին իջնել:
- Արքայազնը սիրահարված էր մի գեղջկուհու: Ամեն հնարքի դիմում է, որ աղջկա սիրուն արժանանա, սակայն ապարդյուն: Աղջիկը չի սիրում ու չի սիրում նրան: Սիրուց տանջված պատանին գալիս, ծառերի տակ նստում է ու քնով անցնում: Գիշերը շատ ցուրտ է լինում: Առավոտյան պալատականները նրան գտնում են սառած: Աղջիկը լսում է լուրը, գալիս է, ու ի զարմանս ներկաների, այդ պահին տղայի աչքերից արտասուք է հորդում: Աղջիկը համտեսում է արցունքն ու սիրտը ճմլվում է: Նա հասկանում է, որ արդեն սիրում է: Պատանուն այդ վայրում էլ հողին են հանձնում: Որոշ ժամանակ անց գետնի տակից սկսում է ջուր դուրս գալ: Աղբյուրի գերբնական ուժի համբավը տարածվում է ողջ երկրով մեկ ու նրա սահմաններից դուրս: Ժամանակների միջով այն անցել ու մեզ է հասել: Ով խմում է այդ ջրից, սկսում է սիրել:
Բազալտե աստիճանները տարան մի ընդարձակ հրապարակ, ուր մշտադալար թփերի մեջ քարե ցայտաղբյուր է առանձնանում:
- Չե՞ս ուզում փորձել.
- Վախենում եմ:
- Սիրելը վախենալի չէ:
- Շուտ է...
Ինչքա՜ն հաճելի է լռությունը:
Ալլայի աչքերը ժպտում են, Դաթոյի ձեռքերը՝ համոզում, երկուսի շուրթերը՝ դողում...
Ժամանակն է հրաժեշտի:
Տարբերակ 4.
Ամիմիա
- Ես նրանց անվանում եմ խորհրդավոր կանայք։ Այդպիսիք շատ են, դու էլ ես չէ՞ դրանցից մեկը։
- Ախպեր էդ ում հետ ե՞ս, – հարցնում է Վալոդը, բութ մատով քիթը փորելուց հետո ձեռքը ղեկին վերադարձնելով։
Ես հայելու մեջից նայում եմ նրա քրտնած ճակատին.
– Քեզ հետ չեմ, պատուհանը բացի՛։
Մեկուսարանից դուրս գալուց ի վեր դեմիս նստած բուժքույրը կարմիր մազափնջի տակից ինձ է նայում անթափանց դեմքով, գիտե՞ք, այն հայտնի դերասանների նման, որ բնական ռեսուրսների պահպանման ու երկրի փրկության մասին են խոսում։ Երբեք գլխի չես ընկնում դա նրանց իրոք հուզո՞ւմ է, թե չէ։ Ուղղակի պառկած ձեռնաշարժությամբ ես զբաղում, որովհետև դա ահագին լիցքաթափում է։
– Մի առնետ կար, բունը մութ էր..., – ասում է նա, երեք մատները դնելով հիվանդի բազկային զարկերակին, – ես ասում էի, որ պետք չի սրան ոչ մի տեղ տեղափոխել, տաս րոպեից ուշքի կգա։
– Վալոդ այսօր մենք էլ ոչ մեկի չենք փրկելու չէ՞, – սիգարետի թութունն եմ դատարկում, որ կանաչավուն բորբոս հիշեցնողը լցնեմ տեղը։
– Ի՞նչ իմանամ, ուստա, արդեն մթնեց։
– Ռոզի, հա՞, ասում ես, ինչպե՞ս ես այդ դժողքում հայտնվել։
– Ձեռքիդ ի՞նչ թել է, – ես ձեռքս հետ եմ քաշում, երբ նա ուզում է դիպչել։
– Հավատամք է կոչվում, երազանքի նման մի բան էլի, լամայն ու կուսակրոնները աղոթում են, որ այն կատարվի։ Ես միշտ էլ մատածել եմ, որ խելացի լինելու համար ճգնավոր պետք է դառնաս։
– Դու դրա համար Տիբեթ ես հասե՞լ։
– Ի՞նչ Տիբեթ։ Բուդդիստական տաճարներ մենակ այնտեղ չեն լինում։ Պա՛տայա։
– Ու դու մտածում ես թե այդ համընդհանուր պոռնկամոլության մթնոլորտում աղոթքը երկինք է հասնելու, եթե իհարկե դեռ աղոթում են։
Փակում եմ աչքերս, ու ամեն ինչ չքվում է, վերանում։ Նա էլ։
– Չես ուզո՞ւմ իմանաս հիվանդիդ մասին։
Սթափվում եմ սառը օդից։
– Դեմքը ծանոթ է, – ասում եմ, – բայց ինձ ավելի շատ հուզում է, թե ինչո՞ւ ենք գծային բրիգադի գործով մենք զբաղվում ու ինչո՞ւ ենք քեզ հետներս վերցրել։ Ինձ հուզում է, թե ո՞վ մի շաբաթ առաջ այգում շանս սատկացնողը։
– Ինքն է։
– Ո՞վ է ինքը...Ի՞նչ, – իրականությունը նահանջում է, ես արդեն երկու ծուխ ներս եմ քաշել։
Աչքերս փակում եմ, բացում, ծնկած եմ հիվանդի գլխի մոտ, չեմ հասկանում ե՞րբ, ինչո՞ւ եմ հայտնվել այստեղ։ Անընդհատ կրկնում եմ.
– Այսօր ամսի 15ն է, ժամը... ժամը...
Աչքերս փակում եմ, բացում, պուրպուր հեղուկը հոսում է լանցետի ծայրից, իսկ անծանոթուհին կարմիր մազափունջը հետ տարած ծիծաղում է անհոգ։
Մթության մեջ սրտիս զարկերն եմ զգում միայն, վստահ չեմ կոնկրետ որտեղ, կոկորդիս մեջ երևի։ Հաջորդ ակնթարթին ես համբուրում եմ նրա կրծքերն ու լսում եմ վայրի ճիչերը, նրա մարմինը գալավում է իմ գրկում։
Աչքերս բացում եմ` մեկ սանտիմետր երկարությամբ բարակ կտրվածք, ցուցամատս մտնում է խլխլացող անցքի մեջ.
– Սեփական մատներով կհանեմ բողղազդ անասուն։
Աչքերս բացում եմ.
– Բոլորովին անգիտակից մարդ, – ամեն ինչ սպիտակի մեջ է նորից, – պատկերացրո՛ւ, – ասում է նա, – դու աշխատանքից հետո տուն ես գալիս, ննջասենյակից կնոջդ տնքոցներն ես լսում։ Դու դրանք ոչ մի այլ բանի հետ չես շփոթի, նա հաճախ փորձում է կեղծել դրանք անկողնում։ Թափով ներս ես մտնում ու հաջորդ տեսարանը «քո ոչնչության նոր էտապն» է։ Ֆրանսիական գամփռդ հեծնել է չորեքթաթ ծնկած կնոջդ մերկ մարմնին ու լոզոտում է նրա մեջքը, իսկ կինդ փսլնքախառը լացում է լսափողում, ինչ–որ մեկին ասելով, թե կապ է ընկել. «Օգնե՛ք, օգնե՛ք»։ Դու չես կարող քո ուզածով օգնել նրան, մենակ շանդ։ Դու մտածում ես, որ պետք է օգնել այգիներում միամիտ կռացած կանանց մեջքին ցատկող շներին` նրանք արդեն վարժված են, անտուն ու կորած շներին, որովհետև իրանց տեսնելիս հիշում ես, թե ոնց էր քո շունը դոմփում կնոջդ։
Ես արդեն մեջքի վրա եմ, «պատկերացրու»–ից հետո երևակայությունս չհերիքեց, իսկ նա անտարբեր պատմում է.
– Փորձված մեթոդ է, գդալը կամ հացի կտորը կուլ են տալիս, որ շտապի մեքենայից փախչեն։
Աչքերս բացում եմ, հիվանդի տեղը թափուր է արդեն։ Ես էլ մտածում էի թողեց։
– Վալո՛դ, արա՛, քաշի վերջը կանգնի, կարող է ուզում ես հաջորդին էլի մենք գնանք։
– Ուզե՜ս, չուզե՜ս, – ազդեցիկ հետույքով դիսպեչերը արհեստական ճանկերով աչքերիս առաջ թափահարում է նոր կանչի թուղթը։
Բարձրահարկի վերելակը չի աշխատում։ Աստիճաններով շնչակտուր վերև ենք նետվում։ Սայլակը հազիվ ենք քարշ տալիս, կարմրահեր օգնականս դեռ անփորձ է։ Երբ թակում եմ դուռը, նա ասում է.
– Դու դառնում ես ինձ նման, – դեմքին ոչ մի արտահայտություն։
Հաստլիկ մի ձեռք բացում է դուռը մեր առջև.
– Ո՞ւր է հիվանդը։
–Ես եմ։
Ես թղթին նայում եմ համոզվելու համար, որ ռենիմացիոն կանչ է գրանցվել։
Գերձգված այտերի մաշկը ուր որ է կճաքճքի։ Նա գլխով հետևելու նշան է անում։ Ես ապշածի նման ակամա ենթարկվում եմ։
Նա փամփլիկ ձեռքով բարձրացնում է զուգարանակոնքը ու մեջի պարունակությունը ցույց տալով, անմեղ հարցնում.
– Բժիշկ ջան, ասեք, նորմալ մարդը կարող է այսքան ք**ել...
Տարբերակ 5.
ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մի անվերջանալի ծանոթության պատմություն հիշեցի այսօր իմ անցած կյանքից, այն ժամանակներից, երբ դեռ Ռուսաստանի քաղաքացի էի և աշխատում էի Սանկտ Պետերբուրգի Մեծ Դրամատիկական Թատրոնում: Պատմեցի ընկերներիս՝ լավ ծիծաղեցին, իսկ ես այդ պահին հիշեցի մեր մրցույթրը և որոշեցի փորձել ձեզ էլ ուրախացնել: Ով գիտի, միգուցէ հաջողվի՞…
Թատրոնում աշխատանքիս տասներեք տարիների ընթացքում ահագին ընկերական շրջապատ ստեղծվեց, բայց ընկերներիցս երեքի հետ մոտ էինք առանձնապես՝ այնքան, որ արդեն ընտանիքներով էինք ընկերացել, նույնիսկ մինչև քավոր-սանիկ հարաբերություններ և այլն և այլն… Հաճախ էինք միասին ժամանակ անց կացնում. հավաքում էինք կանանց - երեխաներին և մի քանի մեքենայով դուրս էինք գնում քաղաքից՝ սունկ հավաքելու կամ ուղղակի Լենինգրադի շրջանի բազմաթիվ լճերից մեկում լողանալու: Բայց դե, եթե ճշմարիտն ասեմ, ով լողանում էր, իսկ ով՝ լինելով այդ բոլորի մեջ միակ հայը, զբաղվում էր լողանալուց հետո ավելի սաստկացած սովից արդեն համարյա գայլացած ոհմակի համար խորոված պատրաստելով…
Անխտիր նշում էինք նաև մեր խմբի բոլոր անդամների ծննդյան օրերը: Սրանք առանձնահատուկ հանդիպումներ էին այն առումով, որ այդ օրերին ներկա էին լինում տվյալ օրվա հերոսի նաև այն ընկերները, ում հետ նա շփվում էր թատրոնի պատերից դուրս: Ու սրանց էլ արդեն կարելի էր ընդհանուր ընկերներ համարել, քանզի մեկ տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ հանդիպում էինք և այդպես էր ոչ թե մեկ տարի:
Վյաչեսլավը թատրոնի բեմադրությունները մակետավորողն էր, ավարտել էր Գեղարվեստի Ակադեմիան և ահագին հետաքրքիր համակուրսեցիներ ուներ, որոնց հետ շատ հաճելի ժամանակ էինք անց կացնում թե նրա և թե նրա կնոջ ծննդյան օրերին: Եվ այդ համակուրսեցիների մեջ մի աղջիկ կար…
Այստեղ հարկ է խոստովանել, որ ամբողջ կյանքումս չի եղել գոնե կարճ ժամանակաշրջան, որ հակառակ սեռի հանդեպ սիրոց ու հարգանքից բացի, որևէ այլ զգացմունք ունենամ, կամ պահ անգամ փորձած լինեմ վերևից նայել և նման բաներ…
Ախր գոնե այս աղջկա մի տեղը պակաս լիներ… կամ տգեղ լիներ… Այդ դեպքում գոնե պատճառ կունենայի ինձ արդարացնելու: Թարսի պես, շատ հրապուրիչ աղջիկ էր, հաճելի արտաքինով, միշտ ուրախ, ասող-խոսող, հումորով, ճաշակով նկարիչ… Թե ի՞նչ թունավոր մոծակ էր ինձ խայթել…
Մինչև օրս ես նրա անունը չգիտեմ… այդպես էլ չկարողացա հիշել…
Բայց եկեք, պայմանականորեն կոչենք նրան “Ն”:
Հանդիպում ենք առաջին անգամ, Սլավան ծանոթացնում է մեզ. “Սամ, ծանոթացիր, Ն-ն է, - Ն, ծանոթացիր, Սամն է”:
Հաջորդ ծննդյան օրը դիմում եմ աղջկան: “Ես Սամն եմ, իսկ Դու՞ք…” Զարմացած մեկնում է ձեռքը. “Ն…”
Հաջորդ ծննդյան օրը. “Ես Սամն եմ…” ու, երբ դանդաղ սկսում եմ սթափվել կնոջս կճմթոցի ցավից, լսում եմ աղջկա հիասթափված ձայնը. “Ն…”
Եվ այդպես մի քանի տարի: Ի՞նչն էր դրա պատճառը… չգիտեմ: Ն-ի հետ իմ ծանոթանալը պատմում էին անեկդոտի պես ու հռհռում, իսկ ես… ամեն հերթական ծծնդյան օր շարունակում էի անկեղծորեն ծանոթանալ խեղճ Ն-ի հետ…
Վերջին ծննդյան օրը, երբ բոլորին արդեն հայտնի էր, որ մենք գնում ենք Ամերիկա, ընկերությունը հավաքվել էր ամբողջ կազմով՝ հարմար պահ էր մեզ հրաժեշտ տալու: Կնոջս հետ քիչ ուշացած եկանք՝ դե, լիքը կիսատ-պռատ անելիքներ կային երկար ճանապարհից առաջ, - բոլորն արդեն հավաքվել էին: Երբ ներս մտանք, Ն-ը վեր կացավ տեղից ու մոտեցավ մեզ: “Ես Ն-ն եմ, - ասաց: - Գոնե այս վերջին անգամ հիշիր, որ ես՝ Ն-ն եմ…”
. . . . . . . . . . . . .
Մի քանի տարի անց, արդեն Ամերիկայից, հյուր ենք գնացել Սանկտ Պետերբուրգ, և այնպես է ստացվել, որ մեր գալուստը համընկել է Սլավայի ծննդյան օրվա հետ: Պարզ է, հավաքվեցինք կնոջս, դստերս հետ, գնացինք: Տանից դուս գալուց առաջ կինս ասում է. “Լսիր, եթե հանկարծ փորձել ես նորից ծանոթանալ Ն-ի հետ՝ ձեռքիցս չես պրծնի”:
Հասնում ենք տեղ: Ներս ենք մտնում: Միջանցքում, քանի դեռ հանվում ենք, կամաց հարցնում եմ կնոջս. “Լսիր, ու՞մ հետ չպետք է ծանոթանայի…”
Հետևից մեկը կամաց դիպչում է ուսիս. “Ինձ հետ, - ու մեկնում է ձեռքը. – Ն”…
Տարբերակ 6.
Կարենը
-Մեկ րոպե, խնդրում եմ,- վերելակի դռները բացվելուն պես լսեցին աղջիկները:
Հին կահույքից առաջացած բարիկադները խանգարում էին վերելակից դուրս գալ: Նրաց անմիջապես համակած զայրույթը փոխարինվեց ծիծաղի, երբ մետաղական դռների արանքից նկատեցին, թե ոնց է մի գնդլիկ տղա իրենից մեծ աթոռները արագ-արագ մի կողմ քաշում, որ տեղ բացի ու չխանգարի անցնողներին:
-Ներեցեք,- անցնելու համար վերջապես մի փոքր տեղ բացելով՝ ասաց նա:
-Ոչինչ, բան չկա,- ժպտալով պատասխանեցին աղջիկները ու դուրս եկան շենքից:
…
-Գև՛, ձեր շենք նոր բնակիչնե՞ր են եկել,- հարցրեց Աննան:
-Հա՛, երեկ պապան ասում էր, որ մի շիկահեր կին է իր տղայի ու մոր հետ վարձով ապրելու առաջին հարկի դատարկ բնակարանում, ինքն էլ օգնել էր իրերը տեղափոխել,- պատասխանեց շենքի բակում խմբով հավաքված երեխաներից տարիքով ու բոյով առանձնացող Գևորգը:
-Իսկ դու տեսե՞լ ես նրանց:
-Չէ՛, բայց եկեք տան մոտ գնանք , կարող է և հանդիպենք: Համ էլ կծանոթանանք:
…
-Բարև: Մենք արդեն հանդիպել ենք: Ես Մարին եմ, կողքիս պոչավորը Աննան է: Սա Վահիկն է, Արմանը, Գևորգը ու մեր մյուս Աննան, որին առաջին Աննայից տարբերելու համար Այծիկ ենք ասում: Ուրախ ենք ծանոթանալու համար,- ասաց Մարին ու ձեռքը մեկնեց լիքոտ, կարմրաթուշ, միամիտ բարի ժպիտով տղային, որը, մի փոքր քաշվելով, սեղմեց մեկնված ձեռքը ու ներկայացավ.
-Կարեն, ես էլ եմ ուրախ:
-Կարե՛ն, այսօր երեկոյան վեցից հետո հավաքվելու ենք շենքի ներքին բակում: Եթե ուզես, կարող ես մեզ միանալ:
-Շնորհակալություն, անպայման կմիանամ:
-Դե առայժ:
-Առայժմ:
…
-Մեկնումեկդ քարտերը բաժանեք: Ես էսօր հավես չունեմ, - աթոռի վրա ճոճվելով՝ ասաց Վահիկն ու շրջվեց Կարենի կողմը:
- Խաղալ գիտես, չէ՞:
-Ոչ էնքան լավ:
-Ոչինչ, կսովորես… Կարեն, դու որտեղի՞ց ես:
-Մինչ այստեղ գալը երեք ամիս Մասիվում ենք ապրել:
-Իսկ Մասիվից առա՞ջ:
- Կես տարի Բանգլադեշում:
-Բա դրանի՞ց առաջ:
-Մի տարի Աբովյան քաղաքում:
-Դուք ի՞նչ է, ցիգանների նման անընդհատ տեղից տեղ եք տեղափոխվում: Կարո՞ղ է ցիգան եք, մենք էլ բանից անտեղյակ ենք:
Գևորգի խոսքի վրա բոլորը ծիծաղեցին, իսկ Կարենը միայն համեստ ժպտաց:
-Բա էստեղ ոքա՞ն ժամանակ եք մնալու:
-Էրեխե՛ք, հերի՛ք լեզուներիդ տաք, խաղի վրա կենտրոնացեք,- մեջ ընկավ Մարին՝ չթողնելով լսել Կարենի պատասխանը:
…
Մայթեզրին կանգնած Կարենի մորը մեքենա սպասելիս տեսնելով՝ Այծիկն ասաց.
-Կարենն ի՜նչ սիրուն մամա ունի, չէ՞: Տեսնես հայրն ո՞ւր է:
-Հայր չունի,- պատասխանեց Գևորգը:
-Մահացե՞լ է,- հարցրեց Աննան:
- Չէ, պապան ասում է՝ չունի:
-Ի՞նչ ես անկապ-անկապ խոսում, Գևորգ, ո՞նց կարա նման բան լինի,- վրա բերեց Մարին: -Դու ի՞նչ է, էդպես էլ բան չսովորեցիր դպրոցում:
- Ասեցիր դպրոց՝ հիշեցի. վաղը ստուգողականի ենք, բայց մեզանից ոչ ոք ոչինչ չի արել: Գնանք պարապենք:- Բոլորին արագ ոտքի հանեց Աննան :
…
-Գև՛, բա դու ասում էիր՝ Կարենը հայր չունի: Արդեն քանի օր է տեսնում եմ, որ նրանց տանից մի մարդ է դուրս գալիս: Ինձ թվում է՝ Կարենի հայրն է,- ասաց Մարին:
-Հնարավոր չի: Ասում եմ, չէ՞, նա հայր չունի:
-Նայի՛, Կարենն է գալիս: Հենց նրանից էլ կհարցնենք:
-Բարև ձեզ,- ասաց Կարենը:
-Գիտե՞ս՝ հենց քեզանից էլ խոսում էինք Գևորգի հետ: Կարեն, էն բոյով տղամարդը, որն այսօր ձեր տանից էր դուրս գալիս, հայրդ է, չէ՞:
- Ես հայր չունեմ: Այդ մարդն ընդամենը մեր… մեր ծանոթն է ,- ասաց Կարենն ու գլուխը կախ շարունակեց ճանապարհը:
- Չէ մի, ծանոթը, - հետևից շպրտեց Գևորգը ու մենակ թողեց Մարիին:
…
-Մարի՛, ձեր այդ նոր ընկերն ինչպիսի՞ն է:
-Եսիմ, մա՛մ, շատ ամաչկոտ ու քչախոս է:
-Իսկ նրանց տանը շա՞տ եք լինում:
-Ոչ այնքան: Ինչի՞ ես հարցնում, մա՛մ:
-Հենց այնպես, բալե՛ս: Ուզում էի իմանալ ինչպիսի՞ կին է մայրը: Ձեզ լա՞վ է վերաբերվում:
-Շատ գեղեցիկ կին է: Մեզ էլ միշտ համեղ քաղցրավենիքներ է հյուրասիրում:
-Աղջի՛կս, կարծում եմ չպետք է շատ հաճախեք Կարենենց տուն: Որքան որ տեղյակ եմ, հիվանդ տատիկ ունի: Նրան անհանգստություն կպատճառեք:
-Հանգիստ թող երեխային: Եթե մարդկանց հարմար չլինի, կզգուշացնեն: Իսկ մինչ այդ, որքան ուզում են թող լինեն իրենց ընկերոջ տանը,- խոսակցությանը միջամտեց Մարիի հայրը:
…
-Էլի դու պարտվեցիր, Կարե՛ն,- ասաց Արամը:
-Էսքան ժամանակ չես կարողանում մի խաղ սովորել: Էդքան բարդ է, հա՞,- հարցրեց Վահիկը:
-Հերի՛ք գլուխներդ գովեք: Մոռացե՞լ եք, թե Կարենից առաջա ովքեր էին ամենից շատ պարտվում: Եթե, այո , ուրեմն, Գևո՛րգ, մի անգամ էլ բաժանի, հիշեցնենք սրանց,- տղաներին սսկացրեց Այծիկն ու ձեռքն առավ Գևորգի բաժանած քարտերը:
-Կարե՜ն, Կարենչո՜, Կրյո՜ւշիկ, ինչի՞ չես ասում ձեր ‹‹ծանոթներից›› մեկին քեզ խաղալ սովորեցնի: Կարող ա՞ էդ ‹‹ծանոթներն›› էնքան շատ են զբաղված մամայիդ հետ, որ քեզ սովորեցնելու ժամանակ չուենեն: Կամ կարող ա՞ քեզ էս խաղն էդքան էլ հետաքրքիր չի ու դրա փոխարեն մորդ սենյակի դռան հետևից ուրիշ խաղեր ես նայում: Հը՞, Կարյուշիկ, ինչի՞ ես սուս մնում:
Գևորգի թունոտ շպրտած խոսքերը վայրկենապես շիկացրեցին մթնոլորտը: Բոլորը մեկ իրար էին նայում, մեկ՝ Կարենին: Իսկ Կարենը կարմրած, բարկությունը հազիվ զսպելով՝ քարտերը շպրտեց սեղանին ու արագ հեռացավ: Նրան հետևեց Գևորգը:
…
-Մոռացել ենք Կարենին կանչել: Արագ գնամ ձեն տամ ու գամ:
-Քեզ նեղություն մի տուր, Այծի՛կ, ոչ թե մոռացել ենք, այլ չենք կանչել,- պատասխանեց Գևորգը:
-Իսկ կարելի է իմանալ` ինչի՞:
-Կարելի է: Պապան ասում է, որ նրա մերը քածի մեկն է: Ու որ Կարենի հետ այլևս չպետք է շփվենք:
Մի պահ տևած քար լռությունն ընդհատեց Մարին:
-Էլի՞, Գևո՛րգ: Հերիք չէ՞ր երեկվա արածդ:
-Ասում եմ՝ էդպես է, ուրեմն ՝ էդպես է: Ու կանենք էնպես, ոնց պապաս է ասում:
-Ուզում ես՝ մի՛ շփվիր: Մենք կշփվենք: Կարենը մեր ընկերն է:
Սա ասելով՝ Մարին պատրաստվում էր հեռանալ, երբ լսեց.
-Արամն ու Վահիկն էլ չեն պատրաստվում շփվել հետը:
Մարին շրջվեց ու տեսավ նրանց հաստատող գլխի շարժումները:
-Աննա՛, Այծի՛կ, գնա՛նք, սրանք ինչ ուզում են, թող անեն:
Աղջիկները վազելով հեռացան՝ չլսելով, թե ինչ էին բղավում տղաները:
…
-Ալո, Մարի՞: Նոր պատուհանից տեսա, թե տղերքը ոնց էին Կարենի թևերից բռնած՝ հրելով տանում մեր թաքստոց: Ինձ թվում է՝ պետք է շուտ էնտեղ գնաս: Գևորգի մոր զանգից հետո ինձ ու Այծիկին մեր ծնողներն արգելել են տանից դուրս գալ: Եթե դեռ ձեր տուն չի զանգել, շուտ այնտեղ գնա:
Հեռախոսը ցած դնելով՝ Մարին շտապեց դեպի թաքստոց:
…
-Չե՞ս լսում, արա՛: Ինչի՞ հարցիս չես պատասխանում: Ի՞նչ էր անում հերս երեկ ձեր տանը, հը՞, ա՛յ բոզի տղա: Խոսա՛, արա՛, ձե՛ն հանի:
-Գևո՛րգ, էս ի՞նչ ես անում: Շուտ վերջ տուր,- բղավեց նոր ներս մտած ու Կարենի արյունլվիկ տեսքից սարսափած Մարին:
-Սա քո խելքի բանը չի, Մարի՛: Գնա՛ էստեղից,-սևացած աչքերը Կարենից չկտրելով՝ գոռաց Գևորգը:
-Չե՛մ գնա: Հենց հիմա Կարենին բաց… Գևորգ, չանե՛ս:
-Ուրեմն սրա քած մոր պատճառով հերս մորս ծեծի, հա՞: Ուրեմն սրանց պատճառով մերս էդ օրն ընկնի, հա՞,- հարվածներ տեղալով ու չհանգստանալով՝ Գևորգն անընդհատ նույն նախադասություններն էր կրկնում, քանի դեռ ականջին չհասավ Մարիի լացակումած ձայնը, որը սպառնում էր հորը կանչել:
Գևորգը նշան արեց, որ տղաները բաց թողնեն Կարենին, մի վերջին անգամ էլ հարվածեց, կոպիտ բռնեց մուտքի առջև կանգնած Մարիի թևից ու նրան մի կողմ հրելով՝ հեռացավ:
…
-Մեկուկես ամիս,- շշնջաց Մարին՝ հայացքով ճանապարհելով մեքենա նստող Կարենին ու նրա ընտանիքին:
Շրջվեց, որ տուն գնա, երբ աչքն ընկավ պատշգամբներին թառած կաչաղակներին:
Տարբերակ 7.
Այգում
- Այսպես լա՞վ է, - հարցրեց իր, խորը, փափուկ ձայնով:
- Լա՞վ, - լսվեց պառկած կնոջ նվաղկոտ ձայնը, - դեռ ոչ մի անգամ այսպես չէր եղել...չդադարեցնես...
- Դժվար թե, էլի եղած կլինի - թեթևակի կասկած արտահայտեց՝ կանգ չառնելով:
- Չէ, իսկապես, ինձ թվում է հիմա ուշագնաց կլինեմ... ինչպե՞ս ես կարողանում այդքան լավ զգալ, թե ինչ է ինձ պետք ու ինչպես...
- Սովորելու վրա է, մի քիչ էլ՝ մարդուն հասկանալու:
- Երանի ժամանակը չվերջանար:
- Դեռ հինգ րոպե ունես:
- Այդքան քի՞չ: Կարո՞ղ ես մի քիչ էլ շարունակել, ես հավելյալ կվճարեմ: Էլի եմ ուզում...
- Սխալ կլինի, ես նախօրոք, ըստ մարդուն պետք եղած չափի եմ որոշում ժամանակն ու ըստ այդմ աշխատում:
Կինն ափսոսանքի հաճույքախառը հառաչանք արձակեց:
Այդ օրն այլևս հաճախորդ չուներ: Աջ դաստակին կապած ժամացույցով ճշտեց ժամը: Արդեն կարող էր գնալ: Հանդարտ քայլերով մոտեցավ սենյակի դռանը, բացեց ու կանչեց դեպի ներս՝
- Լուիզ, այսօր վերջ, ես դուրս եմ գալիս:
- Գա՞մ հետդ, - լսվեց ներսից:
- Չէ, մյուս անգամ, - ամեն անգամվա պատասխանը տվեց, - մեկ էլ խնդրում եմ, վաղվա հաճախորդներիս ցուցակը ճշտիր:
- Փողի կարիք ունե՞ս, Դավ - հարցրեց Լուիզան:
- Չէ, կա մոտս:
Սենյակից դուրս գալուց առաջ ձեռքը մեկնեց դեպի լույսի անջատիչը և քմծիծաղը դեմքին անջատեց մեղմ դեղնավուն լույսը:
Քաղաքում աշուն էր:
Ձայներն ու հոտերը նույնն էին, օդի շարժումը նույնն էր: Երբ անցնում էր հրուշակեղենի խանութի մոտով, ժպտաց իր մանկությանն ու երևի հարյուրերորդ անգամ ափսոսաց, որ էլ քաղցր չի սիրում:
Սուպերմարկետի մոտ դիտմամբ ավտոմատ դռներին մոտիկ քայլելով անցավ, որ բացվեն-փակվեն: Ըստ ավանդույթի փորձեց հաշվել՝ բաց լինելու ընթացքում քանի տարբեր ձայն հասցրեց լսել ներսից ու քանիսն էին դրանցից սոպրանո: Սոպրանո հաշվելու օրն էր:
Պատրաստվում էր այգու մոտի փողոցը կտրել, երբ՝
- Ձեռքս կբռնե՞ք՝ միասին անցնենք փողոցը:
Ամենաշատը տասներկու տարեկան կլիներ:
- Որ մտքովդ անցել է, ինչպե՞ս կարող եմ մերժել, - ձեռքը մեկնեց փոքրիկ աղջկան:
Փողոցն անցնելուց հետո դանդաղ քայլեցին դեպի այգի: Մուտքի մոտ, իր սպասածից ավելի ջերմ հրաժեշտից հետո, Բելլան գնաց ջութակի դասի՝ անկարող լինելով ընդունել քաղցր չսիրելու փաստը և Դավիթի ձեռքում թողնելով իր մոտ եղած երկու Սնիկերսներից մեկը:
Իր սիրած նստարանն ազատ էր, ինչպես գրեթե միշտ այս վերջերս: Փաստ, որ զարմացնում էր Դավիթին… ախր այնքան լավ տեղում էր գտնվում: Հսկա կաղնու տակ, փոքրիկ արհեստական լճակին շատ մոտ:
Դեռ հեռվից լսեց նրանց: Նավակի մեջ նստած խոսում էին՝ դեպի բետոնե ափը մոտենալով: Տղան փոքր-ինչ շնչակտուր էր: Պետք է որ դժվար լիներ՝ համ թիավարել, համ խոսել:
- Ինձ բերել նստեցրել ես էս քնձռոտ փայտի կտորի մեջ, որ ասես, որ թողնո՞ւմ ես ինձ, լավ չե՞ս դու: Ավելի շուտ չէիր կարո՞ղ ասել: Գիտես՝ չեմ սիրում ջրի վրա լինել:
- Ցածր խոսիր, խնդրում եմ: Ուզում էի, որ ասելուցս հետո անմիջապես վեր չկենայիր ու փախչեիր, ինչպես միշտ ես անում, հենց քեզ դուր չեկող բան ես լսում... ուզում էի ճանապարհ չունենայիր: Ուզում եմ բացատրել:
- Բացատրիր բայց ափից ուղղությունդ չփոխես: Լսում եմ: Արագ քշիր:
- Թիավարիր նկատի, ունեիր...
- Նյարդերիս հետ խաղալու շատ վատ ժամանակ ես ընտրել:
- Ես էլ քեզ չեմ սիրում, Սյուզ: Ու էլ չեմ կարողանում ձևացնել, որ սիրում եմ:
- Ես էդպես էլ գիտեի:
- Ո՞ր պահը:
- Ուրիշը կա: Ո՞վ է: էն հետդ աշխատող անդուրը, չէ՞: Ինքն է՞...
- Սյուզ, միջին վիճակագրական մի եղիր, խնդրում եմ... չկա ոչ ոք, պարզապես դու էլ այլևս չկաս: Ինչքան կարող էի՝ պահեցի, ապրեցրի զգացմունքը, զգացմունքի ստվերը.... չէի ուզում վիրավորել, սիրտդ կոտրել: Բայց էլ չեմ կարող, ներիր...
- Երբվանի՞ց:
- Առաջին անգամ մոտ երկու ամիս առաջ եմ հասկացել: Սրճարանում նստած էինք երկուսով, դու շատ սիրուն էիր էդ օրը... սպիտակ զգեստով, մազերիդ մեջ սպիտակ ժապավեն կար... ու ես ինձ բռնացրի նրա վրա, որ մտածում եմ՝ տեսնես ինչու է մատուցողը րոպեն մեկ կզակը քորում: Հետո սկսեցի ենթադրություններ անել, որ երևի սափրվելու փրփուրը կամ ածելին անորակ են, ու այդ մասի մաշկը գրգռվել է՝ առավել նուրբ լինելու պատճառով:
- Ե՞վ:
- Ե՞վ... Սյուզ, առաջ ես չէի կարողանա աչքս քեզնից վայրկյան անգամ կտրել ու մատուցողին չէի նկատի՝ մինչև սուրճը սեղանին դնելու փոխարեն վրաս չլցներ:
- Վայ, շնորհակալ եմ: Եվ ինչո՞ւ էլ չես սիրում: Ի՞նչ եմ արել:
- Չգիտեմ Սյուզ, ոչ մի կոնկրետ բան չես արել, - տղան ասաց՝ փոքր-ինչ տատանվելուց հետո:
Նավակը խուլ դմփոցով դիպավ բետոնե ափին:
- Ափսոս, պետք է արած լինեի:
Աղջիկը կանգնեց, բավականին լավ պահելով հավասարակշռությունը, ոտքը դրեց ափին ու առանց հետ նայելու՝ արագ քայլեց դեպի այգու ելքը:
Տղան նույնպես դուրս եկավ նավակից ու գլուխը կախ քայլեց դեպի ամենամոտիկ նստարանը:
Դավիթը սպասում էր` շուրթերին հազիվ որսալի ժպիտ: Զգում էր. խոսելու է:
– Այդ Սնիկերսն ուտելո՞ւ եք, - երկար սպասելու կարիք չեղավ:
- Ես քաղցր չեմ ուտում, - ասաց՝ շոկոլադի սալիկը մեկնելով տղային:
- Այդ դեպքում ինչո՞ւ...
- Բելլան տվեց: Իր ամենասիրելի գրողը Խաժակ Գյուլնազարյանն է, ամենասիրելի միրգը՝ թթու սալորը ու ամենաշատը երազում է Նոր Զելանդիայի կղզիներից մեկի՝ անունը մոռացա, հեքիաթային քարանձավները տեսնել:
Տղան շոկոլադը դանդաղ ուտելով նայում էր:
- Եվ նա ինձ խնդրեց՝ ես իր ձեռքը բռնեմ, չասաց՝ եկեք օգնեմ ձեզ:
- Պարզ է, - ասաց տղան՝ ասես վերջին ասածն ամեն ինչ իր տեղը գցեց:
Լռեցին մի քիչ՝ յուրաքանչյուրն իր մտքերով:
- Օգնե՞ց, - քիչ անց հարցրեց Դավիթը՝ Սնիկերսի թղթի ճռճռոցը լսելով:
- Վատ չէր... Սերոբ, - անսպասելի ներկայացավ:
Դավիթն անսխալ գտավ մեկնած ձեռքն ու իր հերթին ներկայանալով սեղմեց այն՝ սովորականից փոքր-ինչ երկար պահելով իր ափում:
- Լավ անուն ունես... փաստորեն Սյուզին քեզ կրճատ դիմելիս ասում եր՝ Սեր:
Սերոբը զարմանքը չթաքցրեց:
- Բարձր էիք խոսում, մանավանդ Սյուզին: Ջրի մակերեսն էլ հիանալի արտացոլիչ է ձայնի համար: Որ խնդրեմ՝ ինձ կասե՞ս՝ ինչու դադարեցիր սիրել: Իրեն չուզեցիր ասել...
Տղան ոտքից գլուխ չափեց Դավիթին:
- Հորոսկոպով չէինք բռնում իրար:
- Կարո՞ղ եմ ենթադրել, որ ջրային նշան չի:
Ծիծաղեցին:
- Որպես կին դադարեց ինձ ձգել, չէի ուզում էլ իրեն, - Սերոբը դանդաղ ասաց՝ կարծես բարձրաձայն մտածելով, նորից ու նորից ճշտելով ու վերահաստատելով ինքն իր համար այդ փաստը:
- Իսկ մտածե՞լ ես՝ ինչու:
- Չեմ կարողանում հասկանալ:
- Թույլ կտա՞ս վարկած հայտնել:
- Ինչպե՞ս կարող եմ նման անձնական հարցում մերժել մի մարդու, ով ինձ շոկոլադ տվեց:
Դավիթն անտեսեց հեգնանքը:
- Քո ձեռքերը տաք են, համարյա միշտ, անգամ ձմռան ցրտին: Ժողովրդական ասած՝ արյունդ մեջդ եռում է: Ձայնդ կրծքային է, խորը, վատ թաքցրած կրքոտություն կա մեջը, համենայն դեպս՝ իմ ականջին... Սյուզին քեզ թողնո՞ւմ էր մարդկանց մեջ գրկել, համբուրել իրեն:
- Ոչ... նեղվում էր:
- Իսկ երբ մենա՞կ էիք:
Սերոբն անհանգիստ շարժվեց նստած տեղում:
- Ներիր... երևի չափն անցնում եմ...
- Մենակ լինելու առիթ հազվադեպ էր լինում, - Սերոբը ձեռքը թափ տվեց:
- Իսկ իր՝ քեզ հրելը թուլացնո՞ւմ էր կրակը, թե՞ ավելի էր ձգում դեպի Սյուզին:
- Սկզբում մեկը, հետո մյուսը:
- Ռիսկի դիմե՞մ և ճիշտ դասավորությունը գուշակեմ:
Սերոբը, հայացքը լճակին, մտածում էր:
- Իսկապե՞ս դա է պատճառը, - հարցրեց:
Դավիթը կռացավ և վերցրեց քամու պոկած դեղնավուն տերևը, որ իր դեմքի մոտով օրորվելով ընկել էր սառը գետնին, իր ոտքերի մոտ:
- Իհարկե ոչ, Սերոբ, ես ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ որն է պատճառը: Քո կյանքն է, քո սերը, քո Սյուզին: Լավ, վերջինն արդեն քոնը չի... Ես կարող եմ միայն անտակտ ձևով քիթս խոթել քո գործերի մեջ և «խելոք-խելոք» անհիմն ենթադրություններ անել: Մեկ էլ քեզ պրոֆեսիոնալ մերսում առաջարկել: Համառ կարծիք է պտտվում, որ այդ երկու բանը լավ եմ անում:
Սերոբը նայեց Դավիթի ձեռքերին, որոնցում դեռ հանգչում էր աշնան տերևը, հայացքը դարձրեց բետոնե ափի մոտի նավակին, որի մեջ արդեն ուրիշ զույգ էր տեղավորվում, հազիվ իրեն զսպեց, որ աչքով չտա նավակի միջից իրեն ծիկրակող աղջկան՝ մինչ տղան թիերն էր ձեռքը վերցնում, և ցածրաձայն ասաց.
- Չլացեց, մի կաթիլ անգամ չլացեց:
- Լացեց, պարզապես բավականաչափ հեռու գնալուց հետո սկսեց, որ դու չլսես:
Սերոբը նայեց Սյուզիի գնացած ուղղությամբ, ասես դեռ կարող էր ինչ-որ բան լսել, եթե շատ ուզեր, վեր կացավ, շոկոլադի թուղթը նետեց մոտակա աղբարկղի մեջ ու վերադարձավ Դավիթի մոտ:
- Արի գնանք մի բան խմենք: Մի փողոց այն կողմ լավ տեղ կա, շատ համով գլինտվեյն են սարքում: Իսկական գերմանական ձևով:
- Գլինտվե՞յն... հմմ... օձի լեզու ունես, Սերոբ:
Դավիթը տերևը խնամքով դրեց նստարանին, վերցրեց կողքին հենած երկարուկ ձեռնափայտը և կանգնեց:
- Բայց ես եմ հյուրասիրում, - ասաց:
Սերոբը նայեց տերևին, տեսավ նստարանին գրվածը, ճիշտ այնտեղ, ուր քիչ առաջ նստած էր Դավիթը և մտքում հայհոյեց երկոտանի անասունին, ով թողել էր սույն «ստեղծագործությունը»:
- Փողոցն անցնելիս թևս կբռնե՞ս՝ - դիմեց Դավիթին:
Դավիթի ժպիտը Սերոբի ձեռքերի պես տաք էր:
Տարբերակ 8.
Հին ընկերը
Կիսահարբած թառել էինք բազիրքին ու իններորդ հարկի վեհությունից նայում էինք ոտքերի տակ փռված քաղաքին:
- Մեկնումեկս կընկնի:
- Հրե՞մ:
Աննորմալ բարձր ծիծաղելու պատճառով նկատողություն ստացանք հարևան պատշգամբում ծխող տատիկից: Ավելի բարձր ու ավելի լպիրշ ծիծաղեցինք: Ուրիշ ժամանակ բարեկիրթ ու բարի մարդիկ էինք, էս անգամ տաս տարի իրար չտեսնելուց հետո ուղղակի հանդիպել էինք փողոցում, իրար ժպտացել, ծանոթացել, մի քանի րոպե տևած մշուշոտ կասկածներից հետո իրար վերագտել:
- Գիտե՞ս, որ քո մասին տանեցիներին պատմում էի, մտածում էին երևակայական ըներ ես, էդպես էլ ախր չհաջողվեց ծանոթացնել:
- Հիհի, իսկ ես քո մասին ոչ էլ պատմում էի, բայց որ պատմեի, նույնն էին մտածելու:
Նորից ծիծաղեցինք, հազիվ ինձ պահեց, որ վար չընկնեմ: Կիսահարբած վիճակի սթափ կեսը երկուսիս էլ վար իջեցրեց պատշգամբ:
- Անդաստիարակներ, - ասաց տատիկը, վար ներեց ծխախոտն ու ներս անցավ:
Հաջորդ օրը մերոնց ոգևորված պատմեցի:
- Արդեն մե՞ծ չես երևակայական ընկերների համար:
- Ինքը երևակայական չի:
Հեռախոսը սառն ու ռոբոտային ասում էր, որ նման համար գոյություն չունի: Սպասում էի, որ ինքը կզանգի, ապարդյուն: Իներորդ հարկի բնակարանի դուռը փակ էր: Հանկարծ դիմացի դռնից դուրս եկավ երեկվա տատիկը:
- Հիշո՞ւմ եք, երեկ իմ հետ մի մարդ կար, էստեղ, պատշգամբում:
- Էն անդաստիարա՞կը:
Որախացա, փաթաթվեցի շփոթված պառավին ու աննորմալ արագությամբ աստիճաններով վար սլացա, բնականաբար, միանգամից մի քանի աստիճան ցատկելով: Ուրեմն նա գոյություն ուներ, ուրեմն կզանգի: Չզանգեց: Հիմա մտածում եմ. գուցե տատիին էլ էի ես հորինել:
2 տարբերակը ես ինչ երկար ա
Mephistopheles
14.10.2013, 20:39
Ձեզ հաճելի քննարկումներ :P
բարև Չուկ… Չուկը քիչ էր հիմա էլ դու սկսեցի՞ր…
Mephistopheles
14.10.2013, 20:48
2 տարբերակը ես ինչ երկար ա
տեսնես ո՞վ ա Գրել…
Ինձ մենակ առաջին տարբերակը դուր եկավ։
6-րդի հեղինակը շատ արագ ա գրել, ու ահագին տուժել ա գործը դրանից։
7-րդ տարբերակն էլ շատ «ձևական» ու արհեստական էր, չհավատացի։
Մնացածները շատ չտպավորվեցին։
Ժողովորդ, ութերորդ տարբերակ է ավելացել: Հեղինակ ջան կներես անուշադրությանս համար
Էս 8-րդ տարբերակը որտեղի՞ց հայտնվեց, էն էլ՝ իմ քվեարկելուց հետո :think
Լավն էր :)
Էս 8-րդ տարբերակը որտեղի՞ց հայտնվեց, էն էլ՝ իմ քվեարկելուց հետո :think
Լավն էր :)
ինչի էս վռազ վռազ քվեարկել, էն էլ հենց էդ տարբերակի օգտին :)
ինչի էս վռազ վռազ քվեարկել, էն էլ հենց էդ տարբերակի օգտին :)
Քանի կոմպ կա ձեռիս տակ, կարդացի, քվեարկեցի, որ վերջինը շուտ դրած լինեին, դրան էլ կքվեարկեի :)
տեսնես ո՞վ ա Գրել…
Սամը... Քլայն, առաջի նախադասությունն եմ կարդացել հլը որ...
StrangeLittleGirl
14.10.2013, 21:02
Մտածում եմ` հատ-հատ անդրադառնամ սաղ գործերին, թե ներվ չկա :think
Քանի կոմպ կա ձեռիս տակ, կարդացի, քվեարկեցի, որ վերջինը շուտ դրած լինեին, դրան էլ կքվեարկեի :)
Կարող եմ քանի դեռ ուրիշ քվեարկած չկա, հարցումը զրոյացնեմ, նորից քվեարկես :))
Չուկը չի՞ կարող քվե ավելացնել կամ զրոյացնել իմ քվեն, նորից քվեարկեմ, սրտիս դարդ չլինի:
Կարող եմ քանի դեռ ուրիշ քվեարկած չկա, հարցումը զրոյացնեմ, նորից քվեարկես :))
Խաբեցի, չեմ կարող :(
Բայց քանի որ ստեղ կազմակերպչական խնդիր կար, առաջարկում եմ, որ եթե իսկապես դրա օգտին քվեարկելու էիր, էդ մի ձեն ավելը հաշվվի :)
Մտածում եմ` հատ-հատ անդրադառնամ սաղ գործերին, թե ներվ չկա :think
անդրադարձի, առաջինից սկսած
Հա, հաշվեք :)
Կամ նոր քվեարկություն բացեք, էս թեման տեղափոխեք էնտեղ, սա ջնջեք :P
Mephistopheles
14.10.2013, 21:05
Ժող, առաջին տարբերակը հաղթում ա… 100% ձեն ունի…
StrangeLittleGirl
14.10.2013, 21:05
անդրադարձի, առաջինից սկսած
երկրորդից եմ սկսել կարդալ, ասեցի տեսնեմ` էդ ինչու՞ չի կարդացվում: լիքը բան ունեմ էս գործի մասին ասելու, բայց ամաչում եմ բարձրաձայնել
Թող ութերորդ տարբերակի հեղինակն ինքն իրեն քվեարկի ու դա կհաշվենք:
StrangeLittleGirl
14.10.2013, 21:08
Թող ութերորդ տարբերակի հեղինակն ինքն իրեն քվեարկի ու դա կհաշվենք:
բայց դա ինքնաբացահայտում չի՞ :))
Հա, հաշվեք :)
Կամ նոր քվեարկություն բացեք, էս թեման տեղափոխեք էնտեղ, սա ջնջեք :P
Մի ձեն քո կողմից ավելացրեցի էդ տարբերակի օգտին, ուղղակի տակը չի երևա, որ դու ես քվեարկողը:
Հարցումը զրոյացնել ու նորից սկսել էլ կարող էի, բայց թե՛ էդ դեպքում, թե՛ քո առաջարկած դեպքում հարցումի վերջնաժամկետն էր փոխվելու ու 19:55-ի փոխարեն ավարտվելու էն ժամին, որին նորը կբացեի կամ կթարմացնեի:
Թող ութերորդ տարբերակի հեղինակն ինքն իրեն քվեարկի ու դա կհաշվենք:
տենց կջոկենք ինքը ով ա, յանիմ չենք ջոկել :)
երկրորդից եմ սկսել կարդալ, ասեցի տեսնեմ` էդ ինչու՞ չի կարդացվում: լիքը բան ունեմ էս գործի մասին ասելու, բայց ամաչում եմ բարձրաձայնել
մի ամաչի, ասա, գոնե ստիմուլ կլնի կկարդամ
Դե թող բոլորն իմանան՝ էն վերջին տարբերակի ձայնը որ չի երևում, թե ով ա տվել, էդ ես եմ :))
Ինձ մենակ առաջին տարբերակը դուր եկավ։
6-րդի հեղինակը շատ արագ ա գրել, ու ահագին տուժել ա գործը դրանից։
7-րդ տարբերակն էլ շատ «ձևական» ու արհեստական էր, չհավատացի։
Մնացածները շատ չտպավորվեցին։
մտահաղացումը լավն ա, հեշտ ա կարդացվում ու կատարումն էլ բարձր մակարդակի վրայա, սկիզբը գրավում ա, ընթացքը տանում հերոսի հետ, առանց ավելորդ նկարագրությունների, մանրամասնության, չգիտեմ ինձ որ դու էկավ, Մեֆին կհրավիրեի որ վերլուծի էս տարբերակը, բայց ռիսկ չեմ անում, կարող ա հեղինակին դա պետք չլինի
Alphaone
14.10.2013, 21:12
Տարբերակ 1.
Կունդերայի վեց պատահականությունները
Բյուր, խնդրում եմ, էս դու եղիր, ոչինչ, որ էլի զակատանման ա :D Լավն էր :)
Էսի հո լրիվ բաց մրցույթ ա, եթե ես գուշակելուց լավ եմ
մտահաղացումը լավն ա, հեշտ ա կարդացվում ու կատարումն էլ բարձր մակարդակի վրայա, սկիզբը գրավում ա, ընթացքը տանում հերոսի հետ, առանց ավելորդ նկարագրությունների, մանրամասնության, չգիտեմ ինձ որ դու էկավ, Մեֆին կհրավիրեի որ վերլուծի էս տարբերակը, բայց ռիսկ չեմ անում, կարող ա հեղինակին դա պետք չլինի
Դու կարո՞ղ ես հավատալ էդ բոլոր խոսակցություններին ու իրադարձություններին, ես չհավատացի:
StrangeLittleGirl
14.10.2013, 21:16
էս երկրորդը չի պրծնում :cry ու սա դեռ Պրոցեսու՞մ էլ պիտի լսենք
Բյուր, խնդրում եմ, էս դու եղիր, ոչինչ, որ էլի զակատանման ա :D Լավն էր :)
Դժվար Բյուրը լինի, հատկապես առաջին տողին աչք ծակող Ամստերդամը հեչ իր օգտին չի խոսում :think
Դժվար Բյուրը լինի, հատկապես առաջին տողին աչք ծակող Ամստերդամը հեչ իր օգտին չի խոսում :think
Էս գրառման տակ մոռացա քանդվող սմայլիկ դնել :D
E-la Via
14.10.2013, 21:30
Տարբերակ 4.
Ամիմիա
Կարդացածիցս բան չհասկացա: Հեղինակ ջան, երկրորդ, երրորդ անգամ կարդալուց հետո էլ, որ չհասկանամ, լուսավորի էլի: Էնքան եմ ուզում հասկանամ:
StrangeLittleGirl
14.10.2013, 21:32
Լավ, որոշեցի արտահայտվել: Հեսա երկրորդը բզիկ-բզիկ եմ անելու: Նեղանալ-մեղանալ չկա:
Ճանապարհ մահից առաջ
Այ Սամ Քլայն ջան, որ նախորդ մրցույթին էդքան քլնգեցին գործդ, ասեցին` չի կարդացվում, երկար ա, դու ո՞նց ես ռիսկ արել էլի էդ երկարության գործ ուղարկել: Տեսնես սաղ ակումբցիներն ինձ նման բարի կգտնվե՞ն, որ զոռով մինչև վերջ կարդան:
Կամ որ ասում եմ` ակումբցիները սիրում են լացացնող գործեր, ինչու՞ ես դա բառացի հասկացել ու սաղի աչքերը պարբերաբար թացացնում ես: Քո կարծիքով դա լացացնո՞ղ ա: Եսի՞մ այսինքն, կարող ա էս գործից որոշ ակումբցիներ լացեն:
Ամեն դեպքում, պատմվածքի լավ կողմերից էին պարզ ու հասկանալի, կարճ նախադասությունները: Հիմա անցնենք վատ կողմերին...
Տխուր ա, որ ամեն նորեկի համար սա պետք ա կրկնել, բայց դե... Սամ ջան, ախր չի կարելի գրել մի տեղի, մարդու, երևույթի կամ մեկ այլ բանի մասին, որը լավ չես ուսումնասիրել: Իտալիայի օդանավակայանը ո՞րս էր: Իտալիայում գիտե՞ս քանի օդանավակայան կա: Ո՞ր մեկում իջավ հեղինակը: Ո՞ր քաղաքում էր ապրում: Պատուհանից դուրս Իտալիան չի, Իտալիայի կոնկրետ քաղաք ա, էդ կոնկրետ քաղաքի կոնկրետ փողոց:
Կամ դու երբևէ լսե՞լ ես իտալական անուններ: Ըստ քեզ, հերոսներդ իտալական անուններ ունեի՞ն, թե՞ ընդհանրապես իտալացի չէին: Էդ դեպքում ի՞նչ գործ ունեին Իտալիայում: Էդ անգլերեն նախադասություններն ու՞մ էին պետք:
Բա էդ մեծատառերդ: Ախր ինչու՞ ես բոլոր վերացական գոյականները մեծատառերով գրել: Որ փոքրատառ լիներ, ճակատագիրը ճակատագիր չէ՞ր լինի, մահն էլ մա՞հ: Ախր էդ մեծատառերը խանգարում են ահավոր:
Ու ընդհանրապես, Ալեքը վկա, էս գործն ինձ Դորիանի Սատանան մայրամուտին պատմվածքը հիշեցրեց: Ուղղակի էստեղ հոմոսեքսուալիզմն էդքան բացահայտ չէր:
Դու կարո՞ղ ես հավատալ էդ բոլոր խոսակցություններին ու իրադարձություններին, ես չհավատացի:
էստեղ իրականության խնդիրը չի Այվ, եթե վավերագրություն լիներ, խնդրեմ, դեմ չեմ, կասկածներդ տեղին կլինեին։ Կարող ա սիտուացիան արհեստական թվա քեզ, բայց ինքը ճիշտ ա կատարված, խոսակցությունները պատմելու համար են, ու նման ձևը մի առավելություն ունի, տեքտը հոծ չի։
Սամ-Քլայն
14.10.2013, 21:37
Խմբագրված.
Հա, Ճանապարհի հեղինակը ես եմ: Նույն տեքստը փոքրատառով չգրելու համար կարճ: Առաջինն էն, ինչը լրիվ surprise էր:
1. Հոմոսեքսուալիզմ չկա: Նման ռեակցիա սպասում էի, բայց նման բան չկա: Պատմության իմաստը լրիվ այլ է: Մի փորձեք ուղիղ հասկանալ, մանավանդ այս պատմությունը:
2. Բանասիրությանն ու աշխարհագրությանը ուշադրություն չեմ դարձնում: Անուններ, տեղանք և այլն զուտ տարածականություն ցույց տալու համարա: Հայկական միջավայրին բնորոշ գրեի միգուցե ավելի փչանար գրածս:
3. ես չեմ գրում փաստ արձանագրելու համար: Ես գրում եմ էմոցիա ու պատկեր տալու համար:Հիմնականում դրանք...
Փաս.
StrangeLittleGirl
14.10.2013, 21:37
Հին ընկերը
Գործի առավելություններից էր, որ կարճ էր: Դրա համար արխային երկու անգամ կարդացի: Առայժմ չեմ փորձում կռահել, թե ով է հեղինակը, բայց որ արագ-արագ է գրել, Մարիի` գործերը տեղադրելու պահին, փորձել հասցնել, դա կասկածից դուրս է: Լիքը տառեր են թռած, անմշակ է: Միտքն ընդհանուր լավն էր, ծխող տատիկը դեմքություն: Բայց հետո էլ հիշեցի մրցույթի թեման ու սկսեցի մտածել` էս գործն ի՞նչ կապ ունի: Դեռ կմտածեմ` քվեարկեմ, թե չէ: Բայց դժվար...
StrangeLittleGirl
14.10.2013, 21:39
ԴԵ ՔԱՆԻ ՈՐ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ԳՈՒՇԱԿԵԼ ԵՆ, ՈՐ ԴԱ ԵՍ ԵՄ, ՄԻ ԵՐԿՈՒ ԲԱՆ ԷԼ ԵՍ ԱՍԵՄ:
ՀԱ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՍ ԵՄ:
ՄԻՋԻՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՐԴԸ Ի ԴԵՄՍ ԻՄ ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՆՈՒՅՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵՑ ՈՒՂՂԱԿԻ ԱՎԵԼԻ ԿՈՊԻՏ: ՄԻՆՉԴԵՌ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄ ՍՏԵՂ ՉԿԱ: ԵՐԵՎԻ ԴՈՒՔ ՁԵԶ ՆԵՐՇՆՉՈՂ ՄԱՐԴՈՒՆ ԴԵՌ ՉԵՔ ԳՏԵԼ... ՀԵՏՈ ԿՀԱՍԿԱՆԱՔ ԻՆՁ
ԵՍ ՉԵՄ ԳՐԵԼ ՈՐ ԴՈՒՔ ԿՊՆԵՔ ԲԱՌԵՐԻՆ ԱՆՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՆՄԱՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻՆ: ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ՈՐ ՄԱՐԴԻԿ ՊԱՏԿԵՐ ՈՒ ԷՄՈՑԻԱ ՏԵՍՆԵՆ ՈՉ ԹԵ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԺՈՂ ՋԱՆ ԵՍ ՓԱՍ:
Սամ ջան, ինչու՞ ես մեծատառերով գրում: Չգիտեմ` դու ինչու ես գրում, բայց ես ազատ եմ իմ կարծիքն արտահայտելու: Ու լիքը տենց «բանասիրական մանրուքներ» ահագին փչացնում են գործը, հավատա, իսկ «աշխարհագրական մանրուքները» միանգամից ստիպում են, որ հեղինակի մասին ոչ էնքան դրական կարծիք կազմես: Ինչևէ, փաս, փաս: Քո գործն ա:
Ուլուանա
14.10.2013, 21:50
Գործերը դեռ չեմ կարդացել, բայց ուզում եմ հիշեցնել, որ փակ անուններով մրցույթներում ինքնաբացահայտում չի թույլատրվում ;)։
StrangeLittleGirl
14.10.2013, 21:57
Ամիմիա
Լիզբեթ, այ Լիզբեթ, դու դեմք ես :)) Մենակ դու կարաս անհասկանալի գործերը նենց գրես, որ քլնգելս չգա, որ ասեմ` բան չհասկացա, բայց մեկ ա լավն էր: Ախր նկարագրությունները շատ կենդանի են: Վերջին նախադասություններն էլ սպանիչ էր: Կարող ա էս գործի օգտին քվեարկեմ, դեռ կմտածեմ:
StrangeLittleGirl
14.10.2013, 21:58
Հա, ժող, մի բան էլ ասեմ... Եթե էս մրցույթին մասնակցել եմ, ապա ղժժ չկա գրածիս մեջ, խնդրում եմ ամենայն լրջությամբ ընդունել... բայց եթե մասնակցել եմ:
Ամիմիա
Լիզբեթ, այ Լիզբեթ, դու դեմք ես :)) Մենակ դու կարաս անհասկանալի գործերը նենց գրես, որ քլնգելս չգա, որ ասեմ` բան չհասկացա, բայց մեկ ա լավն էր: Ախր նկարագրությունները շատ կենդանի են: Վերջին նախադասություններն էլ սպանիչ էր: Կարող ա էս գործի օգտին քվեարկեմ, դեռ կմտածեմ:
էսա Քլայնի նման հանձնվելու եմ շատ շուտ, ինքնաբացահայտվեմ որ սաղ անհասկանալի ու դաժան տարբերակները ինձ չվերագրեն :)
StrangeLittleGirl
14.10.2013, 22:07
էսա Քլայնի նման հանձնվելու եմ շատ շուտ, ինքնաբացահայտվեմ որ սաղ անհասկանալի ու դաժան տարբերակները ինձ չվերագրեն :)
իիիի, կսպանեմ, եթե դու չեղար :))
իիիի, կսպանեմ, եթե դու չեղար :))
ես էլ քեզ կսպանեմ, եթե չես մասնակցել, կամ էլ տարբերակդ ղժժ ա, գնամ առաջինը տարբերակը ուշադիր կարդամ այդ նպատակով:)
էս տարբերակում ղժժ չկա, կա խուսափում, կա փախուստ ու կան շատ ու շատ պատահականություններ (բազմակետ)
Հեղինակը չգիտեմ ով ա, բայց ինքը իրան հասկանալ ա տվել։
Արտասուքին ձայն տվող չկա՞
հայերենով գրած ռուսերեն տեքստը միշտ էլ զվարճալի ա, մենակ չհասկացա թե Ալլան ինչ հենց սկզբից մտովի չէր թարգմանում, մեկ էլ իրա թարգմանածը հետ էի թարգմանում, էլի հայերեն տառերով տեքստ, որ հետաքրքրեմ ինքս ինձ էս պատմվածքի հանդեպ։ Լավ էր որ կարճ էր։
StrangeLittleGirl
14.10.2013, 22:41

գնամ Արտասուքը կարդալու
Տարբերակ 1.
Կունդերայի վեց պատահականությունները
հետաքրքիր էր, հաճույքով կարդացի, «Բյուրական» ոճով էր, եթե նույնիսկ Ամստերդամն ու Երևանը հաշվի չառնենք :) հավանեցի :) մեկ էլ մի բան էլ կա, բայց էդ հետո հիշացրու կասեմ Բյուր, քվեարկության ավարտից հետո էլի :) ի դեպ, եթե Բյուրը չի իրականում հեղինակը, ուրեմն իրան առանձին ասելիք չունեմ :D
StrangeLittleGirl
14.10.2013, 22:45
Արտասուքե աղբյուրը
Աչքիս էս գործի հեղինակն էլ ա «լացացնող գործ» արտահայտությունը բառացի հասկացել: Չլացացրեց: Ընդհանրապես բան չասեց: Չեմ քվեարկի:
էս թեժ պայքարի իրավիճակը ծանոթ ա բայց ինձ, սպասելու եմ վերջինը քվեարկեմ, էն որ ասում ա մատներիցդ որ մեկն էլ կտրես, նման մի ընտրության առաջ կանգնելով
StrangeLittleGirl
14.10.2013, 23:13
էս թեժ պայքարի իրավիճակը ծանոթ ա բայց ինձ, սպասելու եմ վերջինը քվեարկեմ, էն որ ասում ա մատներիցդ որ մեկն էլ կտրես, նման մի ընտրության առաջ կանգնելով
Հլը նոր-նոր ա ամեն ինչ սկսվում, սենց չի մնա :)
Ուֆ, մնացածն էլ վաղը կկարդամ, գլուխս հոգնեց:
Հլը նոր-նոր ա ամեն ինչ սկսվում, սենց չի մնա :)
Ուֆ, մնացածն էլ վաղը կկարդամ, գլուխս հոգնեց:
հիմիկվանից մաշուր ա որ տարբերակների միջև ա պայքարը գնալու
Լիզբեթ, հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ունեիր, որ ինձ ասում էիր՝ իմ գործը «հաճույքով» կարդալը ճիշտ չի ասված:
Էդ ինչ ես գրել ու ինչի համար, էհ...
StrangeLittleGirl
14.10.2013, 23:24
Անվերջանալի ծանոթություն
Սամ ջան (Սամբիթ), էս դու ես, չէ՞: Ուրեմն էս պարբերությունը լրիվ ավելորդ ա.
Մի անվերջանալի ծանոթության պատմություն հիշեցի այսօր իմ անցած կյանքից, այն ժամանակներից, երբ դեռ Ռուսաստանի քաղաքացի էի և աշխատում էի Սանկտ Պետերբուրգի Մեծ Դրամատիկական Թատրոնում: Պատմեցի ընկերներիս՝ լավ ծիծաղեցին, իսկ ես այդ պահին հիշեցի մեր մրցույթրը և որոշեցի փորձել ձեզ էլ ուրախացնել: Ով գիտի, միգուցէ հաջողվի՞…
Նենց հետաքրքիր ա, երբ ակումբի ամեն հաջորդ մրցույթում նախորդի կնիքն ես տեսնում: Թեև ոչ ոք չի ասել, որ սա վավերագրական մրցույթ ա, արդեն երկրորդ գործն եմ կարդում լրիվ վավերագրական ձևով շարադրած:
Ժպտացրեց ինձ էս գործը: Որպես վավերագրություն` լավն էր: Սամ ջան, բայց գեղարվեստականություն առանձնապես չկար, նյութը հում էր: Էս պատմությունից կարելի ա շատ լավ գործ ստանալ:
Լիզբեթ, հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ունեիր, որ ինձ ասում էիր՝ իմ գործը «հաճույքով» կարդալը ճիշտ չի ասված:
Էդ ինչ ես գրել ու ինչի համար, էհ...
էհ, ինչ ասեմ որ ճիշտ ասեմ, դերասանություն չլնի:)
էհ, ինչ ասեմ որ ճիշտ ասեմ, դերասանություն չլնի:)
Դե վերջում կասես:
Համ էլ հնարավոր է՝ լիքը մարդու դուր գա. ես չափանիշ չեմ:
Դե վերջում կասես:
Համ էլ հնարավոր է՝ լիքը մարդու դուր գա. ես չափանիշ չեմ:
ամեն ինչ էլ հնարավոր ա :)
Mephistopheles
14.10.2013, 23:39
Բյուր, էս ի՞նչ ղարաչիություն ես անում, ախչի… ձենդ մինչ ամերիկա ա հասնում…
StrangeLittleGirl
14.10.2013, 23:40
Կարենը
Լիզ, էս երկու գո՞րծ ես ուղարկել:
Էս գործի սկիզբը լավն էր, բայց երբ հեղինակը սկսեց «իրերն իրենց անուններով կոչել», համը դուրս եկավ: Այ էդ ցույց տալու պահն էր, որ դարձել էր պատմել: Սկզբում հեղինակը լավ ցույց ա տալիս, հետո անցնում ա պատմելուն: Բայց ինձ դուր եկավ Մարիի կերպարը: Մեկ էլ շատ դուրս եկավ գործի ասելիքը... չգիտեմ, կարող ա սխալ հասկացա, բայց հեղինակն ահագին բարդ ընտանեկան հարաբերություններ ա էստեղ ցույց տալիս պարզ երկխոսություններով` ընթերցողին հարց տալով, թե ի վերջո ինչ տիպի ընտանիքն է ավելի վատ:
StrangeLittleGirl
14.10.2013, 23:40
Բյուր, էս ի՞նչ ղարաչիություն ես անում, ախչի… ձենդ մինչ ամերիկա ա հասնում…
հը՞
Baltazar
14.10.2013, 23:45
տեսնես ո՞վ ա Գրել…
Քլայնն ա իմ կարծիքով:
Կարենը
Լիզ, էս երկու գո՞րծ ես ուղարկել:
Էս գործի սկիզբը լավն էր, բայց երբ հեղինակը սկսեց «իրերն իրենց անուններով կոչել», համը դուրս եկավ: Այ էդ ցույց տալու պահն էր, որ դարձել էր պատմել: Սկզբում հեղինակը լավ ցույց ա տալիս, հետո անցնում ա պատմելուն: Բայց ինձ դուր եկավ Մարիի կերպարը: Մեկ էլ շատ դուրս եկավ գործի ասելիքը... չգիտեմ, կարող ա սխալ հասկացա, բայց հեղինակն ահագին բարդ ընտանեկան հարաբերություններ ա էստեղ ցույց տալիս պարզ երկխոսություններով` ընթերցողին հարց տալով, թե ի վերջո ինչ տիպի ընտանիքն է ավելի վատ:
գնամ կարդամ, աչքիս մի ֆավորիտ էլ կգումարվի, ես սիրում եմ էն գործերն որ ինձ են վերագրում
StrangeLittleGirl
14.10.2013, 23:46
Քլայնն ա իմ կարծիքով:
Քո կարծիքովը ո՞րն ա: Էն ա, ոտի վրա ինքնաբացահայտվեց :))
Քլայնն ա իմ կարծիքով:
Բալթազար մի քիչ ուշացել ես
Mephistopheles
14.10.2013, 23:51
հը՞
հեչ, սաղ կարդացիր, պատմեցիր, քննարկեցիր, բացահայտեցիր, պրծար… հավեսս փախավ…
Մեֆ, դու մեկ ա կարծիք գրի ամեն գործի մասին:
Ինձ որ շատ հետաքրքիր ա, ու հաստատ ոչ միայն ինձ:
Կարող ես վերջից սկսել, օրինակ՝ էն ութերորդից, որի տակ «շնորհակալություն» ես դրել, ուրեմն մի բան հավանել ես մեջը: Հեղինակը ես չեմ, անձնական շահ չունեմ, ուղղակի հետաքրքիր են վերլուծություններդ:
Mephistopheles
15.10.2013, 00:04

…շնորհակայլություն եմ տվե՞լ… ե՞ս… էդ ե՞րբ… սպասի հլա նայեմ…
Mephistopheles
15.10.2013, 00:05
այֆօնով եմ եղել, մատս կպել ա պատահաբար… չեմ կարդացել դեռ…
Մեֆ, դու մեկ ա կարծիք գրի ամեն գործի մասին:
Ինձ որ շատ հետաքրքիր ա, ու հաստատ ոչ միայն ինձ:
Կարող ես վերջից սկսել, օրինակ՝ էն ութերորդից, որի տակ «շնորհակալություն» ես դրել, ուրեմն մի բան հավանել ես մեջը: Հեղինակը ես չեմ, անձնական շահ չունեմ, ուղղակի հետաքրքիր են վերլուծություններդ:
հիմա ենթադրենք, թե հեղինակը դու ես, էն ահագին շուխուռ հանած ձայնը չի՞ հաշվվելու
այֆօնով եմ եղել, մատս կպել ա պատահաբար… չեմ կարդացել դեռ…
ռեկլամ
Baltazar
15.10.2013, 00:07
Ճանապարհ Մահից Առաջ
Ահավոր վատն ա էս գործը: Բյուրի հետ համաձայն եմ, որ աշխարհագրական տեղանուններին պետք է ուշադրություն դարձնել: Դա էտքան էլ բարդ չի , և ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ընթերցողի նկատմամբ: Շատ իզուր Քլայն ջան, որ էտ «մանրուքներին» ուշադրություն չես դարձնում: Չափից դուրս էմոցիոնալ, ես կասեի հիստերիկ պատմվածք ա: Անցումները անհասկանալի են: Ընդհանուր պատմվածքը ոչ հուզում է, ոչ մտածելու նյութ տալիս, ոչ վախեցնում ... միայն նյարդայնացնում է ու վանում: Ես հոմոֆոբ չեմ բայց պատմվածքի հերոսը գեյի տպավորություն թողեց :
հիմա ենթադրենք, թե հեղինակը դու ես, էն ահագին շուխուռ հանած ձայնը չի՞ հաշվվելու
Քանի որ հեղինակը հաստատ ես չեմ, էդ հարցը քննարկելն իմաստ չունի:
Բայց տեսականորեն՝ հա, չէր հաշվվելու: Ուղղակի մարդ ինչքան դոդ պիտի լինի (տվյալ դեպքում՝ ես)՝ տենց շուխուռ գցի չհաշվող ձայնի համար :))
Քանի որ հեղինակը հաստատ ես չեմ, էդ հարցը քննարկելն իմաստ չունի:
Բայց տեսականորեն՝ հա, չէր հաշվվելու: Ուղղակի մարդ ինչքան դոդ պիտի լինի (տվյալ դեպքում՝ ես)՝ տենց շուխուռ գցի չհաշվող ձայնի համար :))
կարող ա դու չէիր ուզում, կասկածները վրայիցդ հանելու համար ստիպված արեցիր, դա կոչվում ա խորամանկ ոչ թե դոդ
Սամ-Քլայն
15.10.2013, 00:12
կներեք դա ձր ոճնա, թե իրոք էդպիսին եք, բայց չափերն անցնում եք արդեն
Baltazar
15.10.2013, 00:13
Բյուրը հենց իրա հոլանդիաներով ինքնաբացահայտվել ա միանգամից: Ես չեմ հասկանում՝ ինչի էր տենց պայքարում փակ մրցույթի համար:
Mephistopheles
15.10.2013, 00:13
ռեկլամ
օքեյ… որ ասում ես…
կարող ա դու չէիր ուզում, կասկածները վրայիցդ հանելու համար ստիպված արեցիր, դա կոչվում ա խորամանկ ոչ թե դոդ
Եթե ես տեսնեի՝ իմ տարբերակը չկա, ոչ թե կարծիք կգրեի, կքվեարկեի, այլ ամեն ինչ կանեի, որ նախ և առաջ վրիպումն ուղղվեր, ու տարբերակս բերվեր:
Չկամ ես էս մրցույթում, ճիշտ եմ ասում, բայց դե չհավատալն էլ ձեր իրավունքն ա:
Mephistopheles
15.10.2013, 00:15
Ժող, ես ձեզ ասել էի 20 նիշ, դուք 2000 նիշ եք գրել…
Baltazar
15.10.2013, 00:15
կներեք դա ձր ոճնա, թե իրոք էդպիսին եք, բայց չափերն անցնում եք արդեն
Եթե ակումբում ես, պետք է սովորես քննադատություն ընդունել: Ստեղ կարծիքները սուբյեկտիվ են: Քննադատում եմ ստեղծագործությունը ոչ թե քեզ: Ուստի չափերն անցնելու խնդիր չի կարող լինել:
Հեռախոսով եմ, երկար չեմ կարա գրեմ, գնահատում եմ հինգ բալանի համակարգով, հետո եթե ժամանակ եղավ, տարբերակներին առանձին-առանձին կանդրադառնամ։
Տարբերակ 1 — 2
Տարբերակ 2 — 0
Տարբերակ 3 — 0
Տարբերակ 4 — 0
Տարբերակ 5 — 3
Տարբերակ 6 — -1
Տարբերակ 7 — 4
Տարբերակ 8 — 2
կներեք դա ձր ոճնա, թե իրոք էդպիսին եք, բայց չափերն անցնում եք արդեն
Քլայն ջան սովորիր կարծիքները լսել, սիրտդ լեն պահիր ու նման բաներ։ Թե չէ շուտ սապոն պարան կոմբինացիայի ես հասնելու։
Համ էլ Մարին ոնց կգրեր սենց բան, եթե ես լինեի հեղինակը ու արդեն իսկ քվեարկած չլինեի էդ տարբերակի օգտին.
Թող ութերորդ տարբերակի հեղինակն ինքն իրեն քվեարկի ու դա կհաշվենք:
Էս ինչ մի խորացա :))
Եթե ես տեսնեի՝ իմ տարբերակը չկա, ոչ թե կարծիք կգրեի, կքվեարկեի, այլ ամեն ինչ կանեի, որ նախ և առաջ վրիպումն ուղղվեր, ու տարբերակս բերվեր:
Չկամ ես էս մրցույթում, ճիշտ եմ ասում, բայց դե չհավատալն էլ ձեր իրավունքն ա:
մենք քեզ հավատում ենք :)
Սամ-Քլայն
15.10.2013, 00:18
ես ինձ ակուբի անդամ սկսում եմ չհամարել, որովհետև քննադատությունը ծաղրիա հասնում արդեն,...
Համ էլ Մարին ոնց կգրեր սենց բան, եթե ես լինեի հեղինակը ու արդեն իսկ քվեարկած չլինեի էդ տարբերակի օգտին.
Էս ինչ մի խորացա :))
շատ ես արդարանում ։կասկած
օքեյ… որ ասում ես…
բա չես ուզում իմանաս ինչի ռեկլամ
StrangeLittleGirl
15.10.2013, 00:21
Ռիփ, հանգստացի, վերջինը դու չես գրել :D ոնց որ Ալֆուշն ա, բայց պրիզնատ չի գալիս:
Mephistopheles
15.10.2013, 00:22
բա չես ուզում իմանաս ինչի ռեկլամ
ուզում եմ, ասա…
StrangeLittleGirl
15.10.2013, 00:22
ես ինձ ակուբի անդամ սկսում եմ չհամարել, որովհետև քննադատությունը ծաղրիա հասնում արդեն,...
որտե՞ղ ծաղր տեսար :'
StrangeLittleGirl
15.10.2013, 00:23
Հեռախոսով եմ, երկար չեմ կարա գրեմ, գնահատում եմ հինգ բալանի համակարգով, հետո եթե ժամանակ եղավ, տարբերակներին առանձին-առանձին կանդրադառնամ։
Տարբերակ 1 — 2
Տարբերակ 2 — 0
Տարբերակ 3 — 0
Տարբերակ 4 — 0
Տարբերակ 5 — 3
Տարբերակ 6 — -1
Տարբերակ 7 — 4
Տարբերակ 8 — 2
մեռա :D
ուզում եմ, ասա…
բա էլ ինչի՞ հետ էիր շտապ համաձայնվել, Պ.Ս. թեմայի սահմաններում մի բան գրի որ չարգելափակեն
Baltazar
15.10.2013, 00:28
Կունդերայի վեց պատահականությունները ... դուրս էկավ: Հազիվ մի նորմալ բան գրեցիր Բյուր:
E-la Via
15.10.2013, 00:29
Խմբագրված.
Հա, Ճանապարհի հեղինակը ես եմ: Նույն տեքստը փոքրատառով չգրելու համար կարճ: Առաջինն էն, ինչը լրիվ surprise էր:
1. Հոմոսեքսուալիզմ չկա: Նման ռեակցիա սպասում էի, բայց նման բան չկա: Պատմության իմաստը լրիվ այլ է: Մի փորձեք ուղիղ հասկանալ, մանավանդ այս պատմությունը:
2. Բանասիրությանն ու աշխարհագրությանը ուշադրություն չեմ դարձնում: Անուններ, տեղանք և այլն զուտ տարածականություն ցույց տալու համարա: Հայկական միջավայրին բնորոշ գրեի միգուցե ավելի փչանար գրածս:
3. ես չեմ գրում փաստ արձանագրելու համար: Ես գրում եմ էմոցիա ու պատկեր տալու համար:Հիմնականում դրանք...
Փաս.
Սամ Քլայն ջան, իզուր ես էսպես միանգամից Փաս ասում ու թողնում գնում:
Երևի ամենաշատը պատմվածքի մեջ ընթերցողի կողմից թաքնված հոմոսեքսուալիզմ տեսնելը քեզ նեղացրեց: Բայց արի դու դրանից մի նեղվի ու սթափ դատի. ես ինքս էլ նման միտք ունեցա, բայց շարունակելով կարդալ՝ հերքեցի դա: Հավատա,գրածդ ձևից ելնելով, ընթերցողների մեծամասնության մոտ նման միտք կառաջանա: Բայց իմ կարծիքով հենց դա չի գործդ փչացնում:
Դու ձգտել ես էմոցիա ու պատկեր փոխանցել, ինչն իմ համար գնահատելի է, բայց դրա փոխարեն ընթերցողը միայն հեղինակի էմոցիախեղդ պատկերնեն է տեսնում: Իսկ էն ՛՛մարունքներին՛՛ իրոք պետք է ուշադրություն դարձնել: Դրանք ցույց են տալիս հեղինակի գործի հանդեպ ունեցած լուրջ վերաբերմունքը:
Սամ Քլայն, որ հիշում եմ ինձ , իմ ունեցած մտքերն ու շարադրման ձևը 17 տարեկանում ու համեմատում քոնոնց հետ, ծիծաղս էլ է գալիս: Դու բավական հասուն մտքեր ու հետաքրքիր մոտեցում ունես: Էնպես որ, էստեղի նույնիսկ ամենասուր քննադատությանը փորձիր ճիշտ մոտեցում ցուցաբերել, շատ բաներ գցել-բռնել, շարունակել ստեղծագործել, ու կտեսնես, որ ժամանակի ընթացքում դրանից միայն կշահես ;):
մեռա :D
ես ուզում եմ իմանամ թե քանի բալային համակարգով ա սենց, 10՞ , 6ը որ մեկն էր, մինուս մեկ ա ստացել
StrangeLittleGirl
15.10.2013, 00:31
Այգում
Շարադրանքն ընդհանուր լավն էր, բայց ի՞նչ էր ուզում հեղինակն ասած լինել, մի քիչ գոմիկական հոտ առա, դրանից էն կողմ ասելիք չտեսա: Լավն էն էր, որ էս գործը մրցույթի ևս մի քանի գործի պես թեմայի սահմաններում մնացել էր:
Mephistopheles
15.10.2013, 00:31
բա էլ ինչի՞ հետ էիր շտապ համաձայնվել, Պ.Ս. թեմայի սահմաններում մի բան գրի որ չարգելափակեն
ի՞նձ… ես ի՞նչ եմ արել որ արգելափակեն… ոչ հայհոյել եմ, ոչ սադրել…
դե որ ասիր ռեկլամ ա, ասի երևի մի բան գիտես… քո հետ կռվել չեմ կարող, պատեպատ կտաս…
StrangeLittleGirl
15.10.2013, 00:32
ես ուզում եմ իմանամ թե քանի բալային համակարգով ա սենց, 10՞ , 6ը որ մեկն էր, մինուս մեկ ա ստացել
գրել ա. հինգ :))
բայց ասենք Կարենը հաստատ էս մրցույթի ամենավատ գործը չի էլի, որ տենց չորով մինուս ա ստանում:
Ինչևէ, կարդալու պարտքս կատարեցի, մնաց քվեարկելու պարտքս: Ես ինձ Բյուրի հավատարիմ խոսք եմ տալիս, որ էս անգամ մեկից շատ ձայն չեմ տալու: Նենց որ պետք ա մտածել` էդ մեկն ով ա ստանալու ու ինչ սկզբունքով:
Սամ-Քլայն
15.10.2013, 00:33
Սամ Քլայն ջան, իզուր ես էսպես միանգամից Փաս ասում ու թողնում գնում:
Երևի ամենաշատը պատմվածքի մեջ ընթերցողի կողմից թաքնված հոմոսեքսուալիզմ տեսնելը քեզ նեղացրեց: Բայց արի դու դրանից մի նեղվի ու սթափ դատի. ես ինքս էլ նման միտք ունեցա, բայց շարունակելով կարդալ՝ հերքեցի դա: Հավատա,գրածդ ձևից ելնելով, ընթերցողների մեծամասնության մոտ նման միտք կառաջանա: Բայց իմ կարծիքով հենց դա չի գործդ փչացնում:
Դու ձգտել ես էմոցիա ու պատկեր փոխանցել, ինչն իմ համար գնահատելի է, բայց դրա փոխարեն ընթերցողը միայն հեղինակի էմոցիախեղդ պատկերնեն է տեսնում: Իսկ էն ՛՛մարունքներին՛՛ իրոք պետք է ուշադրություն դարձնել: Դրանք ցույց են տալիս հեղինակի գործի հանդեպ ունեցած լուրջ վերաբերմունքը:
Սամ Քլայն, որ հիշում եմ ինձ , իմ ունեցած մտքերն ու շարադրման ձևը 17 տարեկանում ու համեմատում քոնոնց հետ, ծիծաղս էլ է գալիս: Դու բավական հասուն մտքեր ու հետաքրքիր մոտեցում ունես: Էնպես որ, էստեղի նույնիսկ ամենասուր քննադատությանը փորձիր ճիշտ մոտեցում ցուցաբերել, շատ բաներ գցել-բռնել, շարունակել ստեղծագործել, ու կտեսնես, որ ժամանակի ընթացքում դրանից միայն կշահես ;):
ուղղակի մենակ, հեռու, առանց ինչ–որ մեկի, ոնց սկսել եմ
StrangeLittleGirl
15.10.2013, 00:34
Կունդերայի վեց պատահականությունները ... դուրս էկավ: Հազիվ մի նորմալ բան գրեցիր Բյուր:
Բյուրը նորմալ բա՞ն: Չի կարող պատահել, ինչ-որ բան շփոթում ես :'
գրել ա. հինգ :))
բայց ասենք Կարենը հաստատ էս մրցույթի ամենավատ գործը չի էլի, որ տենց չորով մինուս ա ստանում:
Ինչևէ, կարդալու պարտքս կատարեցի, մնաց քվեարկելու պարտքս: Ես ինձ Բյուրի հավատարիմ խոսք եմ տալիս, որ էս անգամ մեկից շատ ձայն չեմ տալու: Նենց որ պետք ա մտածել` էդ մեկն ով ա ստանալու ու ինչ սկզբունքով:
հա վայ չէի տեսել, միանգամից գնահատականներին նայեցի
Mephistopheles
15.10.2013, 00:37
Ժող, կարա՞նք մյուս անգամ գուշակություններն արգելենք…
Baltazar
15.10.2013, 00:38
Արտասուքե աղբյուրը
Լեգենդը լավն էր: Մալոչ հեղինակ:
ի՞նձ… ես ի՞նչ եմ արել որ արգելափակեն… ոչ հայհոյել եմ, ոչ սադրել…
դե որ ասիր ռեկլամ ա, ասի երևի մի բան գիտես… քո հետ կռվել չեմ կարող, պատեպատ կտաս…
անհանգստանում եմ քեզ համար, ես մրցույթի թեժ պահին հանկարծ մի բան չեղնի էլի, թե չէ պատեպատ տալու մեջ էլ կարելի կլներ մի հետաքրքիր բան գտնել...
Ժող, կարա՞նք մյուս անգամ գուշակություններն արգելենք…
լրիվ շեղում են չէ՞
Baltazar
15.10.2013, 00:41
Բյուրը նորմալ բա՞ն: Չի կարող պատահել, ինչ-որ բան շփոթում ես :'
Բայց դու էտ եվրոպաների մասին քիչ գրի: Ֆանտազիադ ոնց որ լռված լինի մենակ էտ շրջաններում: Օրինակ ինչի Ղազախստանի մասին չես գրում:
Դրա համար եմ ասում՝ թող միշտ բաց անուններով լինի. թե չէ հնարավոր չի գուշակություններից հեռու մնալ:
Մեֆ, դու ավելի լավ ա, կարդա, վերլուծի:
Բոլոր տարբերակները կարդացի, իմ կարծիքով էդքան էլ հաջող մրցույթ չէր, մեջը մի երկու գործ էր ընդամենը աչքի ընկնում: Դրա համար էլ մենակ ամենաշատը դուր եկած տարբերակի օգտին եմ քվեարկել:
Տարբերակ 1.Կունդերայի վեց պատահականությունները Երկրորդ ամենաշատը դուրս եկած տարբերակն ա, Բյուրի ձեռագիրը հենց առաջին նախադասությունից ճանաչեցի: Չեմ քվեարկել :)
Տարբերակ 2.Ճանապարհ Մահից Առաջ Մի կերպ հասա «Իտալիայի օդանավակայանին», լայն ժպտացի ու անցա հաջորդ պատմվածքին: Բյուրի քննադատության տակ ստորագրում եմ, եթե գործողությունները տեղափոխում եք ուրիշ երկիր նախ ուշադիր եղեք անհամատեղելիությունները վերացնել (Իտալիայի օդանավական, անհասկանալի ազգությամբ ինչ-որ Բեն, ով չգիտեմ ոնց հայտնվել ա Իտալիայում), համ էլ մի քիչ էդ երկրին բնորոշ նկարագրություններ տվեք: Մի խոսքով անցանք առաջ:
Տարբերակ 3.Արտասուքե աղբյուրը Գամարջոբա: Ալլայի արկածները գարյաչի գրուզինսկի պարենի հետ: Անցանք առաջ:
Տարբերակ 4.Ամիմիա WTF դեմքի արտահայտությամբ կլանված կարդացի մինչև վերջ, հենց հասա ունիտազի մեջ լողացող ք*քին, բարձրաձայն ասի WTF! Դե հեղինակը բնականաբար Դեյվիդ Լինչն ա, էէէ, Լիզբեթը: Ու քանի որ ես Դեյվիդ Լինչին, էէէէ, Լիզբեթին շատ եմ սիրում ու անկեղծ ուզում եմ, որ Պրոցեսում էս գործը բարձրաձայն կարդա (չնայած ցավոք, ներկա չեմ կարող գտնվել, բայց հուսով եմ, վիդեո կնկարեն ու ափլոդ կանեն), քվեարկել եմ սրա օգտին ու ուզում եմ, որ հաղթի:
Տարբերակ 5.ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Բառերի մեծ մասը եթե հանեինք, կդառնար Ակումբի «Զվարճալի պատմություններ» թեմայի ապրանք: Որպես անեկդոտ լավն էր, որպես պատմվածք էնքան էլ չէ:
Տարբերակ 6. Կարենը Չգիտեմ հեղինակն ով է, բայց շատ անհաջող էր գրված:
Տարբերակ 7. Այգում Մինչև վերջ չձգեցի, հեղինակ՝ ներող:
Տարբերակ 8. Հին ընկերը Եսիմ, մի տեսակ բլղրտած էր ու կիսատ:
StrangeLittleGirl
15.10.2013, 00:45
Բայց դու էտ եվրոպաների մասին քիչ գրի: Ֆանտազիադ ոնց որ լռված լինի մենակ էտ շրջաններում: Օրինակ ինչի Ղազախստանի մասին չես գրում:
Ես ինձ անծանոթ թեմաներով չեմ գրում: Իսկ քո ասածը նույնն ա, եթե ասենք, որ Հայաստանների մասին գրողների ֆանտազիան լռված ա Հայաստանում
Mephistopheles
15.10.2013, 00:45
լրիվ շեղում են չէ՞
լրիվ… գործը թողած ընկել ենք եսիմինչերի հետևից…
գոնե թողնեն վերջին օրը գուշակությունները…
StrangeLittleGirl
15.10.2013, 00:46
Դրա համար եմ ասում՝ թող միշտ բաց անուններով լինի. թե չէ հնարավոր չի գուշակություններից հեռու մնալ:
Մեֆ, դու ավելի լավ ա, կարդա, վերլուծի:
Չէ, Ռիփ, ոչ մի բարդ մրցույթ: Գուշակություն ա, ինչ ա, սենց ավելի լավ ա:
Mephistopheles
15.10.2013, 00:47
անհանգստանում եմ քեզ համար, ես մրցույթի թեժ պահին հանկարծ մի բան չեղնի էլի,
yeah, sure…
…չէ պատեպատ տալու մեջ էլ կարելի կլներ մի հետաքրքիր բան գտնել...
դու կգտնես, մանավանդ ինձ պատեպատ տալու մեջ… հետաքրքրություն չգիտեմ, բայց հաճույք՝ հաստատ…
Mephistopheles
15.10.2013, 00:48
Դրա համար եմ ասում՝ թող միշտ բաց անուններով լինի. թե չէ հնարավոր չի գուշակություններից հեռու մնալ:
Մեֆ, դու ավելի լավ ա, կարդա, վերլուծի:
կսկսեմ հես ա Այվի ջան…
Baltazar
15.10.2013, 00:48
Լիզբեթը աղջիկ ա՞ : Հասկանում եմ, որ աղջկա անունը էԼիզաբեթը, բայց զարմանալի ա, որ աղջիկը կարող է էտպես գրել: Լավը լավն ա, բայց Ամիմիայի ոճն ա տղայական , եթե ինքն ա գրել:
Baltazar
15.10.2013, 00:50
Ես ինձ անծանոթ թեմաներով չեմ գրում: Իսկ քո ասածը նույնն ա, եթե ասենք, որ Հայաստանների մասին գրողների ֆանտազիան լռված ա Հայաստանում
Փաստորեն պրիզնատ էկար, որ ԿՈւնդերան դու ես գրել: Անուղղակի ընդունեցիր, որ դու ես գրել, իսկ ինքնաբացահայտումը կանոնների խախտում է: Ուրեմն պահանջում եմ, որ քո պատմվածքը քվեարկությունից հանվի Ճ
Mephistopheles
15.10.2013, 00:51
Լիզբեթը աղջիկ ա՞ : Հասկանում եմ, որ աղջկա անունը էԼիզաբեթը, բայց զարմանալի ա, որ աղջիկը կարող է էտպես գրել: Լավը լավն ա, բայց Ամիմիայի ոճն ա տղայական , եթե ինքն ա գրել:
ինչի՞… ինչն ա զարմանալի… որ տղայական ա՞… well…
Տարբերություն չկա, երկու դեպքում էլ հեղինակները, վերջերս նաև հեղինակ-քվեարկող (աբսուրդ) փոխհարաբերությունները ավելի շատ են քննարկվել, քան ստեղծագործությունները։
Baltazar
15.10.2013, 00:53
ինչի՞… ինչն ա զարմանալի… որ տղայական ա՞… well…
Մոֆ ջան, հեղինակներին բացահայտելով գնում եմ: Հիմա ով որ պետք ա, թող ինքը պատասխանի:
yeah, sure…
դու կգտնես, մանավանդ ինձ պատեպատ տալու մեջ… հետաքրքրություն չգիտեմ, բայց հաճույք՝ հաստատ…
ես կարամ դա նենց անեմ որ քեզ էլ հաճելի լինի...
Mephistopheles
15.10.2013, 00:54
Չէ, Ռիփ, ոչ մի բարդ մրցույթ: Գուշակություն ա, ինչ ա, սենց ավելի լավ ա:
խի՞ որ բաց ա լինում քո գործը մի անգամից իմանում ենք, իսկ փակ՝ լրիվ անհայտ ա՞…
Mephistopheles
15.10.2013, 00:54
ես կարամ դա նենց անեմ որ քեզ էլ հաճելի լինի...
դե արա…
Մոֆ ջան, հեղինակներին բացահայտելով գնում եմ: Հիմա ով որ պետք ա, թող ինքը պատասխանի:
ես ասում եմ նույնը` ինչի՞… ինչն ա զարմանալի… որ տղայական ա՞… well…
StrangeLittleGirl
15.10.2013, 00:55
Լիզբեթը աղջիկ ա՞ : Հասկանում եմ, որ աղջկա անունը էԼիզաբեթը, բայց զարմանալի ա, որ աղջիկը կարող է էտպես գրել: Լավը լավն ա, բայց Ամիմիայի ոճն ա տղայական , եթե ինքն ա գրել:
Հա, Լիզբեթը տղայական ա գրում... կարող ա նաև տղա ա ինքը
Փաստորեն պրիզնատ էկար, որ ԿՈւնդերան դու ես գրել: Անուղղակի ընդունեցիր, որ դու ես գրել, իսկ ինքնաբացահայտումը կանոնների խախտում է: Ուրեմն պահանջում եմ, որ քո պատմվածքը քվեարկությունից հանվի Ճ
չէ, քո ներվերի հետ եմ խաղում: Կարենն էլ եմ ես գրել ;)
StrangeLittleGirl
15.10.2013, 00:56
խի՞ որ բաց ա լինում քո գործը մի անգամից իմանում ենք, իսկ փակ՝ լրիվ անհայտ ա՞…
հա Մեֆ :)) ոչ մեկ չգիտի, թե քանի գործ ունեմ էս մրցույթում ;)
StrangeLittleGirl
15.10.2013, 00:56
Տարբերություն չկա, երկու դեպքում էլ հեղինակները, վերջերս նաև հեղինակ-քվեարկող (աբսուրդ) փոխհարաբերությունները ավելի շատ են քննարկվել, քան ստեղծագործությունները։
էլի կպավ :D
Mephistopheles
15.10.2013, 00:56
հա Մեֆ :)) ոչ մեկ չգիտի, թե քանի գործ ունեմ էս մրցույթում ;)
4 հատ…
Baltazar
15.10.2013, 00:56
ես ասում եմ նույնը` ինչի՞… ինչն ա զարմանալի… որ տղայական ա՞… well…
Շնորհակալություն, դու պատասխանեցիր իմ հարցին:
StrangeLittleGirl
15.10.2013, 00:58
Ի՞նչ եմ արել։
հեչ, մինուսի վրա բացեց: ու չհասկացա, թե էդ խեղճ գործն ինչ էր արել, որ երկրորդից վատն էր դարձել
Բյուր ու Արէա, կլինի՞ դուք իրար հետ էս մրցույթներում չշփվեք... Էս ա էլի պիտի մի տասը էջ կռիվ գնա:
դե արա…
մի ուրիշ անգամ, դու մանրից վերլուծի, էսօր քո ողջ ուշադրությունը տարբերակներին եմ նվիրում
StrangeLittleGirl
15.10.2013, 00:59
Բյուր ու Արէա, կլինի՞ դուք իրար հետ էս մրցույթներում չշփվեք... Էս ա էլի պիտի մի տասը էջ կռիվ գնա:
Ռիփ, ես բա՞ն եմ ասել: Իմ գործի մասին կարծիք ա գրել, արձագանքել եմ: :D
հեչ, մինուսի վրա բացեց: ու չհասկացա, թե էդ խեղճ գործն ինչ էր արել, որ երկրորդից վատն էր դարձել
Լավը չէր, ի՞նչ պիտի աներ։
StrangeLittleGirl
15.10.2013, 01:00
Լավը չէր, ի՞նչ պիտի աներ։
բայց էդքա՞ն վատը, որ հինգ բալանոցով մինուս ես տալիս
Ռիփ, ես բա՞ն եմ ասել: Իմ գործի մասին կարծիք ա գրել, արձագանքել եմ: :D
Ո՞րն ա քոնը։
StrangeLittleGirl
15.10.2013, 01:01
Ո՞րն ա քոնը։
ութից ամենաքիչը երկուսը :))
Ու երկուսից ոչ մեկը հիմա չի նահանջի :))
StrangeLittleGirl
15.10.2013, 01:02
Շին, ես տեսնում եմ, որ դու տարածքում սուսուփուս ֆռֆռում ես: Արի, արտահայտվի, ինձ քո կարծիքը հետաքրքրում ա:
բայց էդքա՞ն վատը, որ հինգ բալանոցով մինուս ես տալիս
է հա, ուրիշ պատճառ կարա՞ր լիներ։
Առաջին ու վերջին տարբերակների օգտին եմ քվեարկել: Դերասանություն չանեմ, առաջին տարբերակի դեպքում վստահ եմ, որ հեղինակը Բյուրն էր: Ռուֆուսի հետ համաձայն եմ՝ ահագին անհաջող մրցույթ էր:
Երկու իմ կարծիքով կարևոր հարցերի մասին եմ ուզում խոսամ: Նախ՝ ստեղծագործությունների լեզուն: Ախր, հա, էլի գրական, բայց ոչ էսքան շինծու: Երբ որ ստեղծագործության մեջ Սերոբ անուն ես տեսնում, ակնկալում ես, որ լեզուն չպետք ա լինի անհաջող թարգմանության լեզու: Ամենագրական բառապաշարով ախր կարելի ա էնքան սիրուն խոսակցական հայերեն ստանալ: Ամեն նախադասություն գրելիս կարելի ա մի հատ բարձրաձայն կարդալ, պատկերացնել, թե ինքդ ոնց կասեիր էդ նախադասությունը, գրի առնել ու հետո ուղղակի բոլոր խոսակցական բառերը փոխարինել գրականներով. եթե խոսակցական տարբերակի շարադասությունը չփոխեք, հաստատ էդ արհեստականությունը, շինծուությունը ահագին կկոտրեք: Գոնե մի քիչ պիտի հավատանք, որ էդ զրույցը կարա իրականում տեղի ունենա: Էլ չեմ ասում, որ շատ դեպքերում էդպիսի նախադասություններով զրույցներ՝ թեկուզ ամենախոսակցական բառերով գրված, էդ մարդկանց մեջ հավատալու չի, որ լինի: Խոսքս հատկապես, բայց ոչ միայն 7-րդ տարբերակին ա վերաբերվում:
Երկրորդը էլի ինչ-որ չափով առաջին դիտարկմանս հետ ա կապված, բայց արդեն ոչ զրույցների: Չակերտների մեջ գրում եք ինչ-որ բան, հետո հիշեց, մտածեց, ու էդ չակերտի մեջինը էնքան հստակ ձևակերպված ա՝ շարադասորեն ճիշտ, ամբողջական: Էդպես ո՞վ ա հիշում կամ մտածում: Ախր եթե հիշածն ու մտածածը ամբողջովին իմաստ չունի վերծանելը, ձեզ կոնկրետ էդ հատվածն ա պետք առանձնացնել, կարելի ա նույնը պատմելով, առանց չակերտի գրել: Բյուր ջան, սա քո գործում հենց տեսա, ուղղակի քո գրածն ինձ մոտ էնպիսի հարազատություն ա առաջացնում, որ էսպես թե էնպես սիրում եմ, դուսր գալիս ա, քո պատմելը շատ լավն ա, դա էլ մանր տեխնիկական հարցի շուրջ իմ շատ սուբյեկտիվ կարծիքն ա:
Մյուս քվեարկածս տարբերակի մասին էլ ասեմ: Լավ ճեպանկար էր, կարելի ա լավ գործ ստանալ, վերջում պետք չի հարցնել, թե տատն էլ գուցե չկար, էն ա տեսանք, որ տարօրինակ կերպով ուրիշ դռնից դուսր եկավ, կամ կարելիադա մի ուրիշ ձև ցույց տալ, էդ հարցադրումը պետք չէր, իմ սխալական կարծիքով: Քվեարկել եմ միայն ու միայն հետաքրքիր մտահղացման համար, էնպես չի, որ շատ նորարական ա, անցած տարի էր, թե էս՝ երկու հատ վիպակ եմ կարդացել՝ ահագին ծավալուն, էդ երևակայականի ու իրականի միաձուլման մասին: Բայց եսիմ, ինձ դա հետաքրքիր ա:
StrangeLittleGirl
15.10.2013, 01:02
Ու երկուսից ոչ մեկը հիմա չի նահանջի :))
նահանջեմ, գնամ քնելու: ներվերս ափսոս են :))
Mephistopheles
15.10.2013, 01:03
Բյուր ու Արէա, կլինի՞ դուք իրար հետ էս մրցույթներում չշփվեք... Էս ա էլի պիտի մի տասը էջ կռիվ գնա:
խի՞ … լավ ա… թող շփվեն, իրար մի քիչ ճանաչեն… կարող ա նույնիսկ սիրեն զմիմյանս…
StrangeLittleGirl
15.10.2013, 01:05
է հա, ուրիշ պատճառ կարա՞ր լիներ։
հիմնավորու՞մ: էդ գործի ի՞նչն էր էդքան վատ, որ մինուս տվեցիր:
Ու երկուսից ոչ մեկը հիմա չի նահանջի :))
Ձեր զրույցները քննարկում են կոչվում, մերը՝ վեճ։
Բարի գիշեր։
Mephistopheles
15.10.2013, 01:05
մի ուրիշ անգամ, դու մանրից վերլուծի, էսօր քո ողջ ուշադրությունը տարբերակներին եմ նվիրում
դու իմ ուշադրությունը նվիրում ես տարբերակների՞ն… մերսի…
Լիզ, դու տղա ե՞ս թե աղջիկ…
Երկու իմ կարծիքով կարևոր հարցերի մասին եմ ուզում խոսամ: Նախ՝ ստեղծագործությունների լեզուն: Ախր, հա, էլի գրական, բայց ոչ էսքան շինծու: Երբ որ ստեղծագործության մեջ Սերոբ անուն ես տեսնում, ակնկալում ես, որ լեզուն չպետք ա լինի անհաջող թարգմանության լեզու: Ամենագրական բառապաշարով ախր կարելի ա էնքան սիրուն խոսակցական հայերեն ստանալ: Ամեն նախադասություն գրելիս կարելի ա մի հատ բարձրաձայն կարդալ, պատկերացնել, թե ինքդ ոնց կասեիր էդ նախադասությունը, գրի առնել ու հետո ուղղակի բոլոր խոսակցական բառերը փոխարինել գրականներով. եթե խոսակցական տարբերակի շարադասությունը չփոխեք, հաստատ էդ արհեստականությունը, շինծուությունը ահագին կկոտրեք: Գոնե մի քիչ պիտի հավատանք, որ էդ զրույցը կարա իրականում տեղի ունենա: Էլ չեմ ասում, որ շատ դեպքերում էդպիսի նախադասություններով զրույցներ՝ թեկուզ ամենախոսակցական բառերով գրված, էդ մարդկանց մեջ հավատալու չի, որ լինի: Խոսքս հատկապես, բայց ոչ միայն 7-րդ տարբերակին ա վերաբերվում:
7-րդի հետ կապված լրիվ նույն զգացողություններն եմ ունեցել:
Բյուր լրիվ սուբյեկտիվ հիմքերի վրայա էս ամենը, չմոռանանք ճաշակ ասվածի մասին, մարդու սրտին դուր չի գալիսու վերջ, չեմ կոնկրետացնում ինչը, սյուժե, ոճ ևն , հո չես կարող համոզես որ դա ամենավատ գործը չի, կամ որ մնացածներն են դրանից վատը։
StrangeLittleGirl
15.10.2013, 01:07
Առաջին ու վերջին տարբերակների օգտին եմ քվեարկել: Դերասանություն չանեմ, առաջին տարբերակի դեպքում վստահ եմ, որ հեղինակը Բյուրն էր: Ռուֆուսի հետ համաձայն եմ՝ ահագին անհաջող մրցույթ էր:
Երկու իմ կարծիքով կարևոր հարցերի մասին եմ ուզում խոսամ: Նախ՝ ստեղծագործությունների լեզուն: Ախր, հա, էլի գրական, բայց ոչ էսքան շինծու: Երբ որ ստեղծագործության մեջ Սերոբ անուն ես տեսնում, ակնկալում ես, որ լեզուն չպետք ա լինի անհաջող թարգմանության լեզու: Ամենագրական բառապաշարով ախր կարելի ա էնքան սիրուն խոսակցական հայերեն ստանալ: Ամեն նախադասություն գրելիս կարելի ա մի հատ բարձրաձայն կարդալ, պատկերացնել, թե ինքդ ոնց կասեիր էդ նախադասությունը, գրի առնել ու հետո ուղղակի բոլոր խոսակցական բառերը փոխարինել գրականներով. եթե խոսակցական տարբերակի շարադասությունը չփոխեք, հաստատ էդ արհեստականությունը, շինծուությունը ահագին կկոտրեք: Գոնե մի քիչ պիտի հավատանք, որ էդ զրույցը կարա իրականում տեղի ունենա: Էլ չեմ ասում, որ շատ դեպքերում էդպիսի նախադասություններով զրույցներ՝ թեկուզ ամենախոսակցական բառերով գրված, էդ մարդկանց մեջ հավատալու չի, որ լինի: Խոսքս հատկապես, բայց ոչ միայն 7-րդ տարբերակին ա վերաբերվում:
Երկրորդը էլի ինչ-որ չափով առաջին դիտարկմանս հետ ա կապված, բայց արդեն ոչ զրույցների: Չակերտների մեջ գրում եք ինչ-որ բան, հետո հիշեց, մտածեց, ու էդ չակերտի մեջինը էնքան հստակ ձևակերպված ա՝ շարադասորեն ճիշտ, ամբողջական: Էդպես ո՞վ ա հիշում կամ մտածում: Ախր եթե հիշածն ու մտածածը ամբողջովին իմաստ չունի վերծանելը, ձեզ կոնկրետ էդ հատվածն ա պետք առանձնացնել, կարելի ա նույնը պատմելով, առանց չակերտի գրել: Բյուր ջան, սա քո գործում հենց տեսա, ուղղակի քո գրածն ինձ մոտ էնպիսի հարազատություն ա առաջացնում, որ էսպես թե էնպես սիրում եմ, դուսր գալիս ա, քո պատմելը շատ լավն ա, դա էլ մանր տեխնիկական հարցի շուրջ իմ շատ սուբյեկտիվ կարծիքն ա:
Մյուս քվեարկածս տարբերակի մասին էլ ասեմ: Լավ ճեպանկար էր, կարելի ա լավ գործ ստանալ, վերջում պետք չի հարցնել, թե տատն էլ գուցե չկար, էն ա տեսանք, որ տարօրինակ կերպով ուրիշ դռնից դուսր եկավ, կամ կարելիադա մի ուրիշ ձև ցույց տալ, էդ հարցադրումը պետք չէր, իմ սխալական կարծիքով: Քվեարկել եմ միայն ու միայն հետաքրքիր մտահղացման համար, էնպես չի, որ շատ նորարական ա, անցած տարի էր, թե էս՝ երկու հատ վիպակ եմ կարդացել՝ ահագին ծավալուն, էդ երևակայականի ու իրականի միաձուլման մասին: Բայց եսիմ, ինձ դա հետաքրքիր ա:
Որ Բալթազարը չասի` ինքնաբացահայտվում եմ, ասեմ` ի՞նչ գիտես, որ էդ ես եմ :D
Իսկ ընդհանրապես, դու ինչքան ուզում ես, ինձ քլնգի, ես քեզնից չեմ նեղվում: :oy
դու իմ ուշադրությունը նվիրում ես տարբերակների՞ն… մերսի…
Լիզ, դու տղա ե՞ս թե աղջիկ…
Մեֆ լավ էլի, իսկ դու ի՞նչ ես կարծում
StrangeLittleGirl
15.10.2013, 01:09
Բյուր լրիվ սուբյեկտիվ հիմքերի վրայա էս ամենը, չմոռանանք ճաշակ ասվածի մասին, մարդու սրտին դուր չի գալիսու վերջ, չեմ կոնկրետացնում ինչը, սյուժե, ոճ ևն , հո չես կարող համոզես որ դա ամենավատ գործը չի, կամ որ մնացածներն են դրանից վատը։
Լիզ, հասկանու՞մ ես, նորմալ ա, որ հինգ բալանոց համակարգով իր սուբյեկտիվ կարծիքով ու ճաշակով զրո ա դնում, բայց երբ մինուս ա դնում, ուրեմն ինչ-որ բան էդ գործի մեջ մի այլ կարգի դուր չի եկել: Ես էլ ուզում եմ իմանալ` ինչը: Մարդ ես, կարող ա էդ գործի օգտին եմ քվեարկում:
Ձեր զրույցները քննարկում են կոչվում, մերը՝ վեճ։
Բարի գիշեր։
Արէա ջան, նեղանալ պետք չի, հատակպես որ վերջերս գրել էիր՝ «էդ տարիքից դուրս ես եկել»:
Լիզ, հասկանու՞մ ես, նորմալ ա, որ հինգ բալանոց համակարգով իր սուբյեկտիվ կարծիքով ու ճաշակով զրո ա դնում, բայց երբ մինուս ա դնում, ուրեմն ինչ-որ բան էդ գործի մեջ մի այլ կարգի դուր չի եկել: Ես էլ ուզում եմ իմանալ` ինչը: Մարդ ես, կարող ա էդ գործի օգտին եմ քվեարկում:
եթե դու չես տեսել մի այլ կարգի դուր չեկող բան, քվեարկի պրծավ գնաց։ Հիմա որ Արէան ասի ինչը դուր չի եկել, դու էլ չե՞ս քվեարկի գործի օգտին։
E-la Via
15.10.2013, 01:13
Ձեր զրույցները քննարկում են կոչվում, մերը՝ վեճ։
Բարի գիշեր։
Արէա ջան, արի քունդ մի լավ առ, վաղը հենց ժամանակ ունենաս՝ տարբերակների վերաբերյալ կարծիքներդ էլ գրի էլի:
Էս մրցույթների ընթացքում, բացի հավեսով ստեղծագործություններ կարդալը, շատ եմ սիրում հատկապես մի քանի ակումբցիների վերլուծությունները, որոնց թվին դու էլ ես պատկանում:
Baltazar
15.10.2013, 01:14
Բյուր, մուրազիդ հասար: Աչքիս հաղթելու ես:
StrangeLittleGirl
15.10.2013, 01:14
եթե դու չես տեսել մի այլ կարգի դուր չեկող բան, քվեարկի պրծավ գնաց։ Հիմա որ Արէան ասի ինչը դուր չի եկել, դու էլ չե՞ս քվեարկի գործի օգտին։
Լիզ, դեռ չեմ կողմնորոշվում` որի օգտին քվեարկեմ: Համ էլ հետաքրքիր ա: Ուզում եմ վերջապես հասկանալ, թե ինչու են ինձ միշտ էն գործերը դուր գալիս, որոնք Արէային դուր չեն գալիս և հակառակը :))
StrangeLittleGirl
15.10.2013, 01:16
Բյուր, մուրազիդ հասար: Աչքիս հաղթելու ես:
ի՞նչ մուրազ :'
Լիզ, դեռ չեմ կողմնորոշվում` որի օգտին քվեարկեմ: Համ էլ հետաքրքիր ա: Ուզում եմ վերջապես հասկանալ, թե ինչու են ինձ միշտ էն գործերը դուր գալիս, որոնք Արէային դուր չեն գալիս և հակառակը :))
մի հատ գնում եք փաբ, խմում, ջիգյարով զրուցում ու պարզում եք դա։ Արդյունքում էլ Մեֆի ասածը չի բացառվում։:)
StrangeLittleGirl
15.10.2013, 01:17
մի հատ գնում եք փաբ, խմում, ջիգյարով զրուցում ու պարզում եք դա։ Արդյունքում էլ Մեֆի ասածը չի բացառվում։:)
լավ, հասկացա :)
ստեղ ավելի շուտ քեզ ա խնայել պետք:
E-la Via
15.10.2013, 01:21
ի՞նչ մուրազ :'
Ոնց թե ի՞նչ մուրազ, Բյուր: Ակումբի ստեղծագործական մրցույթներում հաղթելու մուրազդ :D:
լավ, հասկացա :)
ստեղ ավելի շուտ քեզ ա խնայել պետք:
էդ հաշվով կարաս հանգիստ լինես :)
StrangeLittleGirl
15.10.2013, 01:22
Ոնց թե ի՞նչ մուրազ, Բյուր: Ակումբի ստեղծագործական մրցույթներում հաղթելու մուրազդ :)):
ես տենց մուրազ չունեմ: երկու անգամ հաղթել եմ արդեն, մի քանի քանի անգամ էլ երկրորդ-երրորդ տեղ ընկել: հերիք չի՞
E-la Via
15.10.2013, 01:23
ես տենց մուրազ չունեմ: երկու անգամ հաղթել եմ արդեն, մի քանի քանի անգամ էլ երկրորդ-երրորդ տեղ ընկել: հերիք չի՞
'
Փաստորեն չէ :):
StrangeLittleGirl
15.10.2013, 01:24
'
Փաստորեն չէ :):
բացարձակապես հաղթելու հավակնություններ չունեմ էս մրցույթում ;) համենայնդեպս, հավակնոտ գործեր չեմ ուղարկել:
Մի բան ասեմ ընդհանուր: Գուցե ես էլ եմ հաճախ էդ սխալը անում, բայց համենայնդեպս կողքի աչքով լավ է երևում:
Երբ մարդ կերպար է ստեղծում, էդ կերպարը պիտի վերացական չլինի: Իր անունը, խոսելու ձևը, օգտագործած ֆրազներ, ամեն ինչը պիտի ծառայեն նույն նպատակին՝ էդ կերպարի ամբողջական ստեղծմանը: Մարդ պիտի կարդալուց զգա՝ էդ կերպարն ով էր, որտեղ էր, որ իրականության մեջ, որ երկրում, որ ժամանակ: Երբ էդ ամենի շարադրանքը սկսվում է լղոզվել ու ինքն իրեն հակասել կամ ուղղակի չծառայել կերպարին, էդ գործը տուժում է, որովհետև՝ ուղղակի չես պատկերացնում, չես հավատում, գործը դառնում է կեղծ:
Ու էդ իմ կարծիքով, շատ կարևոր բան է, որի վրա արժի մեծ ուշադրություն դարձնել:
Mephistopheles
15.10.2013, 01:26
Բյուր լրիվ սուբյեկտիվ հիմքերի վրայա էս ամենը, չմոռանանք ճաշակ ասվածի մասին, մարդու սրտին դուր չի գալիսու վերջ, չեմ կոնկրետացնում ինչը, սյուժե, ոճ ևն , հո չես կարող համոզես որ դա ամենավատ գործը չի, կամ որ մնացածներն են դրանից վատը։
չէ, համաձայն չեմ…
Mephistopheles
15.10.2013, 01:27
վերջինը նոր կարդացի…
StrangeLittleGirl
15.10.2013, 01:27
Մի բան ասեմ ընդհանուր: Գուցե ես էլ եմ հաճախ էդ սխալը անում, բայց համենայնդեպս կողքի աչքով լավ է երևում:
Երբ մարդ կերպար է ստեղծում, էդ կերպարը պիտի վերացական չլինի: Իր անունը, խոսելու ձևը, օգտագործած ֆրազներ, ամեն ինչը պիտի ծառայեն նույն նպատակին՝ էդ կերպարի ամբողջական ստեղծմանը: Մարդ պիտի կարդալուց զգա՝ էդ կերպարն ով էր, որտեղ էր, որ իրականության մեջ, որ երկրում, որ ժամանակ: Երբ էդ ամենի շարադրանքը սկսվում է լղոզվել ու ինքն իրեն հակասել կամ ուղղակի չծառայել կերպարին, էդ գործը տուժում է, որովհետև՝ ուղղակի չես պատկերացնում, չես հավատում, գործը դառնում է կեղծ:
Ու էդ իմ կարծիքով, շատ կարևոր բան է, որի վրա արժի մեծ ուշադրություն դարձնել:
Ռիփ, ո՞ր գործի մասին ա ասածդ:
Ռիփ, ո՞ր գործի մասին ա ասածդ:
Ընդհանուր ստեղծագործական դիտարկում:
Baltazar
15.10.2013, 01:29
բացարձակապես հաղթելու հավակնություններ չունեմ էս մրցույթում ;) համենայնդեպս, հավակնոտ գործեր չեմ ուղարկել:
Դու ուզում ես միշտ հաղթես, այլ ոչ թե ինչ-որ գրական ճիճու, հասարակ մահկանացու :)
StrangeLittleGirl
15.10.2013, 01:29
Ընդհանուր ստեղծագործական դիտարկում:
Ինչի՞, Արտասուքե աղբյուրում դա շատ լավ արած ա:
E-la Via
15.10.2013, 01:30
բացարձակապես հաղթելու հավակնություններ չունեմ էս մրցույթում ;) համենայնդեպս, հավակնոտ գործեր չեմ ուղարկել:
Բյուր ջան, ես իրականում Բալտազարի ասածն էի մեկնաբանում:
Բայց ես էլ եմ ասում ՝ հերիք չի:
Համ էլ հերիք համեստություն անես՝ հենա, երեք գործերդ առաջին երեք տեղով են գնում;):
StrangeLittleGirl
15.10.2013, 01:30
Դու ուզում ես միշտ հաղթես, այլ ոչ թե ինչ-որ գրական ճիճու, հասարակ մահկանացու :)
չարաչար սխալվում ես: ;) երբ մի անգամ հաղթեցի մի գործով, որը հեչ դուրս չէր էկել, իսկ դուր էկածս գործը չորրորդ տեղ ընկավ, հասկացա, որ հաղթելուց կարևոր բաներ կան աշխարհում:
Ինչի՞, Արտասուքե աղբյուրում դա շատ լավ արած ա:
Բյուր, նկատի չունեմ՝ բոլորին ա վերաբերում կամ կոնկրետ որևէ գործին, նկատի ունեմ՝ ընդհանուր մտքովս անցավ սա, ուզեցի կիսել:
չէ, համաձայն չեմ…
մանրամասնի մի քիչ...
StrangeLittleGirl
15.10.2013, 01:32
Բյուր ջան, ես իրականում Բալտազարի ասածն էի մեկնաբանում:
Բայց ես էլ եմ ասում ՝ հերիք չի:
Համ էլ հերիք համեստություն անես՝ հենա, երեք գործերդ առաջին երեք տեղով են գնում;):
չէ, մեկը վերջինում ա :))
Mephistopheles
15.10.2013, 01:40
մանրամասնի մի քիչ...
եթե ամեն ինչը թողնենք անձնական կարծիքի ու ճաշակների սուբյեկտիվությանը, ապա կարող ա քննարկումներն անիմաստ լինեն…
StrangeLittleGirl
15.10.2013, 01:41
եթե ամեն ինչը թողնենք անձնական կարծիքի ու ճաշակների սուբյեկտիվությանը, ապա կարող ա քննարկումներն անիմաստ լինեն…
Մեֆ, որոշ դեպքերում պետք ա քաղաքավարիորեն ասել` դա քո անձնական սուբյեկտիվ ճաշակն ա ու անցնել առաջ, տենց ավելի հարմար ա ;)
Mephistopheles
15.10.2013, 01:43
Մեֆ, որոշ դեպքերում պետք ա քաղաքավարիորեն ասել` դա քո անձնական սուբյեկտիվ ճաշակն ա ու անցնել առաջ, տենց ավելի հարմար ա ;)
էտ ուրիշ հարց ա, դա մեկ ա իմ ասածի հակառակը չի ապացուցում…
impression
15.10.2013, 01:44
Տարբերակ 1.
Կունդերայի վեց պատահականությունները
դուր եկավ, լավն էր, քվեարկում եմ միանշանակ
Տարբերակ 2.
Ճանապարհ Մահից Առաջ
որոշ բառեր մեծատառերով գրելը չի ուժգնացնում քո նկարագրելու տաղանդը, հեղինակ ու մեկ էլ՝ հայերենում !! կետադրական նշան չկա
էնքան էր ժամանակները խառնած իրար, վաղակատարն ու անկատարը, կատարյալն ու ըղձականը էնքան վարպետորեն էր խառնած իրար, որ ես բան չհասկացա էս պատմվածքից
անտեղի, անհարկի, անհասկանալի երկար էր ու... անիմաստ, կներեք
Տարբերակ 3.
Արտասուքե աղբյուրը
...իսկ Սանասար Բաղդասարն էլ մի ուրիշ հոյակապ ջրի արդյունք էին, մյուս անգամ էլ կարելի է դա մեջբերել ;) եսիմ, ես մի տեսակ չիմացա սրա ինչն էր պատմվածք
սկեչ էր ուղղակի, էլ էն՝ առանց որևէ գրական հնարքի գործածության, եթե չհաշվենք սկզբի ուղեղ քերող ռուսերենը :)
Տարբերակ 4.
Ամիմիա
Լամայն ո՞վ է
Դալայ Լամայի մականուններից մեկը՝ մոտիկների համա՞ր
ընդգծված գռեհկությունն ինչի՞ համար ա, սա ընդհանրապես ի՞նչ կապ ուներ մրցույթի հետ, սա ինչ էր... արդեն երրորդ գործը, որ ես ուղղակի չե՛մ հասկանում: էդ վերջն էլ էն նախորդ մրցույթի Կախարդի չստացված պարոդիան էր երևի: ուֆ լավ էլի ժողովուրդ...
Տարբերակ 5.
ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
էս մեկը հասկացա :) բայց որպես պատմվածք հեչ բան էր
Տարբերակ 6.
Կարենը
ըհըն, էս մեկը պատմվածք էր, մի բան հիշվեց գոնե՝ Կարենի մաման քած էր
դուր չեկավ ինձ պատմելու ոճը, ոճ չկար, ու բացի վերջին նախադասությունից ուրիշ ոչ մի բան սիրուն չէր
Տարբերակ 7.
Այգում
ինձ թվում ա՝ ես չափազանց մեծ սպասումներ ունեմ մրցույթներից
լավը չէր, հորինած էր անտանելի շատ ու չհամոզեց հեչ
ախր պատահական ծանոթությունը նենց թեմա չի, որ սենց թքած կպցրած բաներ գրվեն էլի, լիքը կյանքից բաներ կան, լիքը մեզ հետ պատահել ա, լիքը նման բաներ ենք կարդացել...
Տարբերակ 8.
Հին ընկերը
իմ օրագրային գրառումներից մեկը հիշեցրեց, կներեք անհամեստության համար
ու էլի պատմվածք չէր
դուր չեկավ :(
Ինչ-որ մեկը էստեղ պատրաստվում ա՞ գործերից խոսել, թե գնամ քնեմ:
Ուխ, Լիլը գրեց:
եթե ամեն ինչը թողնենք անձնական կարծիքի ու ճաշակների սուբյեկտիվությանը, ապա կարող ա քննարկումներն անիմաստ լինեն…
ամեն ինչ չենք թողնում, մենակ չհիմնավորվածները, օբյեկտիվորեն չապացուծվածները... եթե մեկը ասում ա լավն ա կամ վատն ա, դրան ուրիշ բացատրություն չտալով, քննարկելու բան չի էլ մնում... եթե նշվի կոնկրետ թերացումներ, մնացածներն էլ կհամաձայնեն, կամ կհակաճառեն, կստացվի քննարկում
Mephistopheles
15.10.2013, 01:51

համաձայն եմ մենակ մի խփի…
ճիշտ ա, բայց էդ դեպքում էդ տեսակի քոմենթը կարելի ա պարզապես "որակազրկել" անկախ ամեն ինչից դրական ա թե բացասական… դա իրա մեջ որևէ արժեք չի պարունակում…
հլա որ կուզես, ես ընենց կանեի որ քվեարկողները պտի անպայման գրեն գոնե իրենց քվեարկած գործի մասին…
քննարկումները դրանք գնահատման համակարգի մաս չեն կազմում…

մյուս մրցույթին էս հարցը առաջ կքաշես, կքննարկենք դրա ճիշտ ու սխալ կողմերը, ինձ չգիտեմ ինչի թվում ա որ շատերին դա հետ կպահի քվեարկելուց...
StrangeLittleGirl
15.10.2013, 02:17
մյուս մրցույթին էս հարցը առաջ կքաշես, կքննարկենք դրա ճիշտ ու սխալ կողմերը, ինձ չգիտեմ ինչի թվում ա որ շատերին դա հետ կպահի քվեարկելուց...
շնորհակալական համակարգն էլ բոյկոտելը սենց ա լինում, ամեն գրառման պատասխանում ես :))
ասում եմ` համաձայն եմ: ինձ թվում ա` քվեարկելուց հետ չի պահի, բայց անկապ քննարկումները կշատանան
Mephistopheles
15.10.2013, 02:25
մյուս մրցույթին էս հարցը առաջ կքաշես, կքննարկենք դրա ճիշտ ու սխալ կողմերը, ինձ չգիտեմ ինչի թվում ա որ շատերին դա հետ կպահի քվեարկելուց...
կարող ա… շատ հավանական ա…
Այգումի միակ թերությունը երկխոսությունների գրական ուռճեցումն ա, բայց չեմ կարծում որ դա իրոք էդքան անհավանական ա սարքում ամեն ինչ, իսկ սիտուացիան հենց էն սովորական մեզ հետ կատարվող բաներից ա... ինչ ա չի կարա մասաժիստը հանդիպի իրեն սնիկերս հյուրասիրող փոքր աղջկա, հետո էլ հոգի մերկացնող զրույցի բռնվի անծանոթ տղամարդու հետ... սենց որ ասում եմ իմ հավատն էլ ա թուլանում, նո սուծ նէ վ էտըմ, ստեղ հարցը հերոսի հոգեվիճակի մեջ ա, որ հենց էդ անհավանական խոսակցություններից ու նկարագրություններից ա "հյուսվում"...
նա Մանկությունն էր՝ընկերս, ով մեռավ քաղաքի փոշու ու աղմուկի մեջ՝ իր հետևից թողնելով լոկ հուշեր:
Քլայն մի հատ նայի էս նախադասությանը... ընդգծածս մասը ... ավելի լավ ա չլիներ, միտքը դրանից միայն կշահեր, էլ չասեմ որ ռաբիզ երգ ա հիշացնում, աշխատի խուսափես նմանատիպ արտահայտություններից, ավելորդ բացահայտումներից:
Սաղ պարերը պարել էի, մնացել էր շաֆթալոլոն...
Հոգնեցի էս մենախոսությունից:
Լավն էր Կարենը, ավելի շուտ` միտքը, իսկ գրելաոճն էդքան չհավանեցի, շըփ-թըփ էր գրված. դա հստակ զգացվում էր, տնաշե´ն, մի քիչ վրեն, որ աշխատեիր, առաջին հորիզոնականում գուցե լիներ: Դրա օգտին եմ քվեարկել մենակ: Մեկ էլ առաջին գործն եմ հավանել, բայց մի տեսակ քվեարկելս չեկավ :esim Մնացածները բացարձակ չտպավորվեցին: Սորրի, հեղինակներ: Անգամ երկրորդ գործը մինչև վերջ չկարողացա կարդալ: Իսկ վերջինը ... թե ինչի՞ ա էդքան ձայն ստացել: Բան չհհասկացա: Բայց մի հատ էլ կկարդամ երևի:
E-la Via
15.10.2013, 10:51
Սաղ պարերը պարել էի, մնացել էր շաֆթալոլոն...
Հոգնեցի էս մենախոսությունից:
Լիզ, արի Ամիմիայի մասին էլ կարծիք հայտնի էլի: Ինձ թվում ա դու պետք ա ինչ-որ չափով դրանից գլուխ հանես:
Սամ-Քլայն
15.10.2013, 10:57
Ժող, ակումբից ջնջվել հնարավորա՞
Պետք չի պատմվածք գրել կեղտի մասին, պետք չի երգեր հորինել կեղտի մասին, պետք չի ֆիլմ (սերիալ) նկարել կեղտի մասին, եթե դրա կողքին ոչ մի լուսավոր բան չես ցույց տալու, եթե ոչ մի հակակշիռ չես ստեղծելու, եթե ոչ մի վերաբերմունք, դու, կամ հերոսներիցդ որևէ մեկը չի ցույց տալու:
Պետք չի պատմվածք գրել նրա մասին թե ինչպես էր հայրը ամեն երեկո գալիս տուն, բրնձով սուպ ուտում, բռնաբարում աղջկան ու ֆուտբոլ նայում, ու վերջ, վերջացնել պատմությունը:
Պետք չի արդարանալ թե իրականում հենց տենց ա, Դիանա Գրիգորյանն էլ ա տենց անում, պետք չի դժվար ապրուստի սցենար գրել:
Մի մոտեցում ցույց տվեք, մի կերպար ստեղծեք թող մի բան անի, մի հակակշիռ ստեղծեք էդ կեղտին, մի լուսավոր բան հորինեք:
Սա վեցերորդ տարբերակի մասին, որպես երեկվա գնահատականիս պարզաբանում, մնացածի մասին հետո:
Նաիրուհի
15.10.2013, 11:01
Ժող, ակումբից ջնջվել հնարավորա՞
Ոչ, հնարավոր չէ, առավել ևս նման խռովկան բնավորությամբ և նեղացած տրամադրությամբ ;)
Նաիրուհի
15.10.2013, 11:05
Պետք չի պատմվածք գրել կեղտի մասին, պետք չի երգեր հորինել կեղտի մասին, պետք չի ֆիլմ (սերիալ) նկարել կեղտի մասին, եթե դրա կողքին ոչ մի լուսավոր բան չես ցույց տալու, եթե ոչ մի հակակշիռ չես ստեղծելու, եթե ոչ մի վերաբերմունք, դու, կամ հերոսներիցդ որևէ մեկը չի ցույց տալու:
Պետք չի պատմվածք գրել նրա մասին թե ինչպես էր հայրը ամեն երեկո գալիս տուն, բրնձով սուպ ուտում, բռնաբարում աղջկան ու ֆուտբոլ նայում, ու վերջ, վերջացնել պատմությունը:
Պետք չի արդարանալ թե իրականում հենց տենց ա, Դիանա Գրիգորյանն էլ ա տենց անում, պետք չի դժվար ապրուստի սցենար գրել:
Մի մոտեցում ցույց տվեք, մի կերպար ստեղծեք թող մի բան անի, մի հակակշիռ ստեղծեք էդ կեղտին, մի լուսավոր բան հորինեք:
Արէա ջան, ես ամեն բառիդ հետ համաձայն եմ։ Բայց «Կարենը» տենց վատը չէր։ Աղջիկների կերպարները լավն էին. էդ էլ քեզ լուսավոր բանը:
Ինձ որ շատ հետաքրքիր էր. ես ահագին բան ապրեցի էդ գործից, մտածելու տեղ էլ տվեց (էս առումով միակն էր մասնակցած պատմվածքներից), էնպես որ, հեղինակ ջան, շնորհակալ եմ։ Ճիշտ է, վրան աշխատելու, հղկելու տեղեր կան, բայց ինձ իրոք ինչ-որ բան մնաց գրածիցդ։
Ու՜ֆ, էլի հետ եմ մնում քննարկումներից:(
Լիզ, արի Ամիմիայի մասին էլ կարծիք հայտնի էլի: Ինձ թվում ա դու պետք ա ինչ-որ չափով դրանից գլուխ հանես:
Ընթացքում կանդրադառնամ ու կվերլուծեմ էս տարբերակը, մի անգամ էլ պետք ա կարդամ:)
E-la Via
15.10.2013, 11:59
Լավ, եկեք էս անգամ ես էլ բոլոր տարբերակների մասին իմ կարծիքը գրեմ:
Տարբերակ 1. Կունդերայի վեց պատահականությունները
Ռոմանտիկը ռոմանտիկով, բայց վերնագրից սկսած մինչև շարադրման ձև դուրս եկել ա: Հեղինակի ինքն իրեն հավատարիմ մնալն էստեղ իր գործն արել ա:
Տարբերակ 2.Ճանապարհ Մահից Առաջ
Էս տարբերակի մասին կարծիքս արդեն հայտնել եմ:
Տարբերակ 3. Արտասուքե աղբյուրը
Կուրորտային փոքրիկ արկածներն ո՞ւմ են խանգարում որ: Էստեղ միայն հեղինակին: Ախր նման պատմություններ լիքն են: Նման ծամված թեմա գրելուց կամ պետք է շարադման ձևով տարբերվեիր, կամ ինչ-որ օրիգինալ տարր մտցնեիր սյուժեի մեջ:
Տարբերակ 4. Ամիմիա
Ոնց հեղինակին խոստացել էի, ևս մեկ անգամ կարդացի: Սթափ գլխով կարդալուց էր, թե ինչ, բայց էս անգամ սյուժե տեսա, թեկուզև շատ խառն ա ու վերնագրից սկսած հարցականներ մնացին: Պետք է խոստովանեմ, որ ինձ ավելի շատ հեղինակն ա հետաքրքրում , քան պատմվածքը: Կուզեի հասկանալ նման մտքերի հոսք ունեցող մարդուն: Եթե իհարկե նման բան հնարավոր է: Իսկ էս պատմվածքի ֆիշկեն հենց անհասկանալիության գրավչությունն ա:
Տարբերակ 5.ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Թեթև, լուսավոր պատմվածք: Բյուրի հետ համաձայն եմ, որ էն առաջին պարբերությունը պետք է հանվի: Դա ոնց որ ասի՝ ակումբցիներ ջան, էս մրցույթն ինձ չի հետաքրքրում, ես միայն ուզում եմ ձեզ մի քանի հաճելի թեթև րոպեներ պարգևել: Բայց եթե էդպես լիներ, էս պատմվածքը էս թեմաայում չէր լինի, չէ՞: Կարծում եմ հեղինակն էս թեմայի շուրջ շատ ավելի հետաքրքիր պատմվածք կարող էր գրել: Հատկապես, եթե նա իրոք Sambitbaban է:
Տարբերակ 6. Կարենը
Ինձ դուր եկավ հեղինակի կողմից պատմվածքում արծարծվող թեմայի չոր ներկայացման ոճը: Հեղինակն իր անձնական մոտեցումը ցույց չի տալիս ու ամեն ինչ թողնում է ընթերցողի ընկալման վրա: Նման մոտեցումը մի կողմից լավ է՝ էսպես կարողանում ենք թեմայի վերաբերյալ մեր ուրույն կարծիքը կազմել, իսկ մյուս կողմից էլ ընթերցողի մոտ շատ բացեր են մնում, որոնք կարող են լցվել պատմվածքի օգտին ոչ էնքան ճիշտ դատողություններով: Ինձ մոտ էլ էն տպավորությունը ստեղծվեց, որ պատմվածքը հում է: Հղկելու դեպքում այն միայն կշահի:
Տարբերակ 7. Այգում
Էս պատմվածքի առաջին պարբերության առաջին տողերը կարդալուց ինչ ՛՛պղտոր՛՛ բան ասեց մտքովս չանցավ: Համ էլ հեղինակի հետ էդ մի քանի վայրկյանում հասցրեցի կռիվ տալ: Ասում եմ՝ այ հեղինակ ջան, ո՞վ ա էդ նեղ մաջալին էդքան խոսում: Էն էլ դու մի ասա... Սա դեռ հերիք չէր, վերջին երկխոսության ժամանակ էլ սկսեցի մտածել մերսողը համ էլ փիքափի մասնագետ ա: Հեղինակ ջան, էս քեզանից չի, ինձնից ա :
Իսկ հիմա լուրջ:
Գործին գրագետ մոտեցում, սահուն կառուցվածք: Էն սնիկերս հյուրասիրող երեխեն դուրս շատ եկավ, էնքան լավ տեսա իրեն: Բայց ինչ-որ բան խանգարում ա էս պատմվածքի օգտին քվեարկելու որոշում կայացնելու հարցում: Դեռ կմտածեմ:
Տարբերակ 8.Հին ընկերը
Այ էս տարբերակի վերաբերյալ կարծիք չեմ հայտնելու: Շատ կուզեի հավանողները մի քանի նախադասությամբ ասեին, թե հատկապես ինչն են հավանում:
Հավանաբար կքվեարկեմ միայն առաջին և վեցերորդ տարբերակների օգտին: Բայց չեմ շտապում…
StrangeLittleGirl
15.10.2013, 12:18
Պետք չի պատմվածք գրել կեղտի մասին, պետք չի երգեր հորինել կեղտի մասին, պետք չի ֆիլմ (սերիալ) նկարել կեղտի մասին, եթե դրա կողքին ոչ մի լուսավոր բան չես ցույց տալու, եթե ոչ մի հակակշիռ չես ստեղծելու, եթե ոչ մի վերաբերմունք, դու, կամ հերոսներիցդ որևէ մեկը չի ցույց տալու:
Պետք չի պատմվածք գրել նրա մասին թե ինչպես էր հայրը ամեն երեկո գալիս տուն, բրնձով սուպ ուտում, բռնաբարում աղջկան ու ֆուտբոլ նայում, ու վերջ, վերջացնել պատմությունը:
Պետք չի արդարանալ թե իրականում հենց տենց ա, Դիանա Գրիգորյանն էլ ա տենց անում, պետք չի դժվար ապրուստի սցենար գրել:
Մի մոտեցում ցույց տվեք, մի կերպար ստեղծեք թող մի բան անի, մի հակակշիռ ստեղծեք էդ կեղտին, մի լուսավոր բան հորինեք:
Սա վեցերորդ տարբերակի մասին, որպես երեկվա գնահատականիս պարզաբանում, մնացածի մասին հետո:
Այ էս ա լուծումը.
-Մեկուկես ամիս,- շշնջաց Մարին՝ հայացքով ճանապարհելով մեքենա նստող Կարենին ու նրա ընտանիքին:
Շրջվեց, որ տուն գնա, երբ աչքն ընկավ պատշգամբներին թառած կաչաղակներին:
Արէա ջան, նորից պիտի խնդրեմ. փորձի տեսնել ոչ թե էն, ինչ հեղինակն ասում ա, այլ էն, ինչ հեղինակը ցույց ա տալիս:
Արէա իսկ ես ամեն մի բառի հետ չէ որ համաձայն եմ, օրինակ որ պետք չի գրել կեղտի մասին, կամ էլ դրա մասին գրելուց հակակշիռ պետք ա տալ, կլասիկա: Չպետքերի մի ամբողջ ցուցակ, ում չի պետք? կարող ա ինձ էլ պետք ա գրել էդ կեղտի մասին ու լուծում չտալ դրան, անպատիժ թողնել, ոչ թե ստեղծել մի գերմարդ, մի հզոր էություն որին կապավինեն բոլորը, ու կսպասեն որ ինքը մատուցի բոլոր հարցերի պատասխանները, որոնք իրականում իրանց մեջ պետք ա փնտրեն, վերաբերմունքն էլ ներառյալ...
Հա ու եթե գործը սերիալ ա լուսավոր պահը կամ երջանիկ ավարտը դրան չի փրկի, ընդհակառակը
Խառը հերթականությամբ եմ կարդում:)
Հին ընկերը. Վատը չէր:) Պարզ, կարճ, հեշտ կարդացվող:
Ամիմիա. Խառնաշփոթ պատմություն էր, մինիմում երևի 40%-ը հասկացա ու տհաճություն զգալով էի կարդում:pardon Ստեղծագործական մրցույթներին բազմիցս ասել եմ, որ չեմ սիրում նման թեմաներ ու սյուժեներ:
Անվերջ ծանոթություններ. Լաաա՜վն էր:hands Հետաքրքիր էր, հաճույքով ու ժպիտով էի կարդում: Ըստ երևույթին քվեարկելու եմ:aha
Կարենը. Սա էլ էր պարզ, հեշտությամբ էր կարդացվում, առանց ձանձրացնելու: «Հին ընկեր»ից լավն էր:aha
Այ էս ա լուծումը.
Արէա ջան, նորից պիտի խնդրեմ. փորձի տեսնել ոչ թե էն, ինչ հեղինակն ասում ա, այլ էն, ինչ հեղինակը ցույց ա տալիս:
Մի քանի անգամ կարդացել եմ էդ կաչաղակների պահը, բայց չեմ կարողանում կապել պատմվածքի հետ: Կաչաղակներն ի՞նչ: Ի՞նչ ա ցույց տալիս հեղինակը:
Արէա իսկ ես ամեն մի բառի հետ չէ որ համաձայն եմ, օրինակ որ պետք չի գրել կեղտի մասին, կամ էլ դրա մասին գրելուց հակակշիռ պետք ա տալ, կլասիկա: Չպետքերի մի ամբողջ ցուցակ, ում չի պետք? կարող ա ինձ էլ պետք ա գրել էդ կեղտի մասին ու լուծում չտալ դրան, անպատիժ թողնել, ոչ թե ստեղծել մի գերմարդ, մի հզոր էություն որին կապավինեն բոլորը, ու կսպասեն որ ինքը մատուցի բոլոր հարցերի պատասխանները, որոնք իրականում իրանց մեջ պետք ա փնտրեն, վերաբերմունքն էլ ներառյալ...
Հա ու եթե գործը սերիալ ա լուսավոր պահը կամ երջանիկ ավարտը դրան չի փրկի, ընդհակառակը
Չէ, չեմ կարողանում բացատրել, ես չեմ ասում մեկը գնար Գևորին ցխեր, հակակշիռը դա չի:
Ասենք վերջում, մի քանի տող ընդամենը, սենց մի տեսարան լիներ.
Կարենը քնած ա, մայրը մոտենում, ծածկում ա բացված վերմակը, հետո կամած մոտենում ա պահարանին, բացում դուռն ու սպիտակեղենի տակ պահված գումարի վրա մի քանի թղթադրամ ա ավելացնում:
Կամ ուրիշ մի բան, առաջի մտքիս եկածն ասեցի, վերջում պետք ա էդ կնոջն ու երեխային մենակ չթողնել, իրանց վերջում անպայման ցույց տալ ա պետք, դա ա հակակշիռը:
Ոչ թե Կարենի մերը բոզ էր, երեխեքը ծեծեցին Կարենին, Կարենենք էլի տեղափոխվեցին ու ինչ-որ մի աղջիկ նայեց ինչ-որ կաչաղակների: Կիսատ ա, միակողմանի ա, լավը չի:

Ես ընդհանրապես կեղտի մասին գրելուն էի ասում: Իսկ ինչ վերաբերվում ա Կարենին, միակողմանի չի, ես տենց չեմ տեսնում, Բյուրի ասած լուծումն էլ փչացնում ա դա: Դու կարաս նայես բոլոր տեսանկյուններից էս պատմությամ մեջ` Մարիի, Կարենի, Գևորի, որը նույնպես զուտ բացասական կերպար չի` հանգամանքներ` դրդապատճառ, հասունության պակաս - սխալ քայլ, մեկ էլ բացասականի պոտենցիալը հենց Կարենի մեջ տեսնես: Մակերեսային ես նայում: Չեմ ասում սա անթերի գործ ա, բայց մինուս մեկը շատ խիստ էր ասված:
StrangeLittleGirl
15.10.2013, 13:45

Լիզ, ես էստեղ ուրիշ բան տեսա... տեսա Գևորի ընտանիք, որն ավելի պրոբլեմատիկ էր, քան Կարենինը, այսինքն՝ մորը ծեծող հայր: Հեղինակը միտումնավոր չի մանրամասնում, թե ոնց կարա Կարենը ծեծի պատճառ դառնա, բայց եթե կա ընտանիքում ծեծ, ուրեմն կա նաև խնդիր, կա ավելի վատ ընտանիք: Կարենն էլ ա տանն ինչ-որ բաներ տեսնում, բայց հեղինակը կարծես հարց ա տալիս՝ ո՞րն ա ավելի վատ. հորը ծեծող մո՞րը տեսնելը, թե՞ մոր մոտ եկող «ծանոթներ»: Ու կա մի երրորդ ընտանիք՝ Մարիի ընտանիքը, որտեղ թեև մայրը չեմուչում ա անում, բայց հայրը ռացիոնալ ա ու ճիշտ ա դաստիարակում: Եթե նայում ենք էդ ընտանիքներից դուրս եկած երեխաներին, Մարին մեջներից նորմալն ա, հասունը, հասկացողը: Գևորը վայրենի ա, իրա վրա իր հոր վայրենությունն ա: Կարենն էլ քաշվող ա, որովհետև իր ընտանիքում բաներ կան, որ ինքն ուզում ա թաքցնի:
Ինչ վերաբերում ա կաչաղակներին, ապա ընդամենը շատ սիրուն պատկեր ա: Մարին, որը հասկանում ա Կարենի հետ կատարվածը, ֆիքսում կատարվածը, նայում ա պատշգամբին, որը դատարկ ա, որտեղ արդեն մարդ չի ապրում, դրա համար կաչաղակները իրանց համար հարմարվել են:
Alphaone
15.10.2013, 13:48
Տարբերակ 2.
Ճանապարհ Մահից Առաջ
Անմշակ ու հում էր, երևի հենց դրա համար էր, որ ասելիքը չհասկացա: Ինչքանով էլ որ հասկացա, դեռ հում, չձևավորված, աբստրակտ կրոնական հայացքներ, բարու-չարի լղոզված ընկալում: Էնպիսի զգացողություն էր, որ հեղինակն ինչ-որ բան շատ խորը, շատ հասուն ընկալել, բայց ի վիճակի չի եղել տեղ հասցնել...
Lusntag Lusine
15.10.2013, 13:48
Կունդերայի վեց պատահականությունները - Պատահական բառը սկզբում այնքան շատա գործածված, որ ձանձրացնում էր ընթերցումը: Կարդալուց հետո էլ ոչինչ չմնաց, որ ասեմ այ այս պահը տպավորվեց, հուզեց, մտածելու տեղիք տվեց - չէ:
Ճանապարհ Մահից Առաջ - Չգիտեմ ով ինչպես, ես մինչև վերջ կարդացի: Հետաքրքիր էր իրավիճակը, հեղինակի ապրումները, զգացմունքները: Ի տարբերություն առաջինի, տպավորեց ու մտածելու տեղիք տվեց շատ կարևոր հարցերի շուրջ:
Արտասուքե աղբյուրը - Հետաքրքիր էր, ռոմանտիկ: Հեշտությամբ կարդացվեց ու բավականին դրական էմոցիաներ տվեց: Շնորհակալություն հեղինակին:
Ամիմիա - Էս պատմության միտքը չհասկացա, իմաստը ո՞րն էր: Չեմ հասկանում այսպիսի գործերը ու՞մ համար են գրվում: Թող ներող լինի հեղինակը, բայց այս գործը զզվանք առաջացրեց:
ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Մեծ հետաքրքրությամբ կարդացի, մի քիչ անհավանական է ռուս, գեղեցիկ կնոջ անունը չհիշել, բայց այնքան հետաքրքիր էր կարդացում, որ այդ մանրունքներին ուշադրություն չես դարձնում:
Կարենը - Լավ էր գրված, շատ պատկերավոր: Բոլոր հերոսներին կարծես տեսնեի: Շնորհակալություն հեղինակին:
Այգում - Որ ասեմ վատն էր, չէր կարդացվում - չէ: Բայց կարդալուց հետո ոչինչ չմնաց:
Հին ընկերը - Միտքը լավն էր, բայց շատ կարճ էր գրված, որը խանգարելա պատմվածքին:
Լիզ, ես էստեղ ուրիշ բան տեսա... տեսա Գևորի ընտանիք, որն ավելի պրոբլեմատիկ էր, քան Կարենինը, այսինքն՝ մորը ծեծող հայր: Հեղինակը միտումնավոր չի մանրամասնում, թե ոնց կարա Կարենը ծեծի պատճառ դառնա, բայց եթե կա ընտանիքում ծեծ, ուրեմն կա նաև խնդիր, կա ավելի վատ ընտանիք: Կարենն էլ ա տանն ինչ-որ բաներ տեսնում, բայց հեղինակը կարծես հարց ա տալիս՝ ո՞րն ա ավելի վատ. հորը ծեծող մո՞րը տեսնելը, թե՞ մոր մոտ եկող «ծանոթներ»: Ու կա մի երրորդ ընտանիք՝ Մարիի ընտանիքը, որտեղ թեև մայրը չեմուչում ա անում, բայց հայրը ռացիոնալ ա ու ճիշտ ա դաստիարակում: Եթե նայում ենք էդ ընտանիքներից դուրս եկած երեխաներին, Մարին մեջներից նորմալն ա, հասունը, հասկացողը: Գևորը վայրենի ա, իրա վրա իր հոր վայրենությունն ա: Կարենն էլ քաշվող ա, որովհետև իր ընտանիքում բաներ կան, որ ինքն ուզում ա թաքցնի:
Ինչ վերաբերում ա կաչաղակներին, ապա ընդամենը շատ սիրուն պատկեր ա: Մարին, որը հասկանում ա Կարենի հետ կատարվածը, ֆիքսում կատարվածը, նայում ա պատշգամբին, որը դատարկ ա, որտեղ արդեն մարդ չի ապրում, դրա համար կաչաղակները իրանց համար հարմարվել են:
Բյուր կաչաղակները փչացնում են, դա ոչ էնա սիրուն տեսարան ա, ոչ էնա ասոցիացիա... թող նայեր դատարկ պատշգամբին:
StrangeLittleGirl
15.10.2013, 14:00
Բյուր կաչաղակները փչացնում են, դա ոչ էնա սիրուն տեսարան ա, ոչ էնա ասոցիացիա... թող նայեր դատարկ պատշգամբին:
իսկ ինձ թվում ա՝ սիրունացնում են: դատարկ պատշգամբը շատ անկապ ու ընդհանուր ա: Գուցե պարադոքսալ ա հնչում, բայց պիտի մի բան լիներ պատշգամբում, որ ընդգծեր դատարկությունը: Հեղինակն ընտրել ա կաչաղակներին:
StrangeLittleGirl
15.10.2013, 14:01
Հ.Գ. Լիզ, ի դեպ, սկսում եմ մտածել, որ Կարենը դու չես գրել, այլ Լուսնթագ Լուսինեն :))
Տարբերակ 7. Այգում
Մի անգամ էլ կարդացի:
Ճիշտն ասած էսօր 4 չէի գնահատի, էս տարբերակը: Արդեն համարյա 5-ի ա ձգում, հեսա մի հատ էլ կարդամ ...
E-la Via
15.10.2013, 14:14
Հ.Գ. Լիզ, ի դեպ, սկսում եմ մտածել, որ Կարենը դու չես գրել, այլ Լուսնթագ Լուսինեն :))
Ես էլ արդեն ուզում եմ համոզվել, որ դու ես գրել :)
Հ.Գ. Լիզ, ի դեպ, սկսում եմ մտածել, որ Կարենը դու չես գրել, այլ Լուսնթագ Լուսինեն :))
Չի բացառվում, կամ էլ Արևանուռն ա:
Մի քիչ գրեմ իմ ընտրած տարբերակների մասին:
Տարբերակ 1. Կունդերայի վեց պատահականությունները
Շատ սիրուն ու գրագետ գրված գործ էր: Էն, ինչ ինձ հաճախ խանգարում է տվյալ հեղինակի ուրիշ գործերի մեջ՝ չոր-ցամաքությունը, էստեղ բացակայում էր: Պատկերներն ամբողջական էին, շարադրանքը՝ հագեցած:
Սյուժեն հետաքրքիր էր. Կունդերայի «Էության անտանելի թեթևություն» գրքի հետ կապ ստեղծելը օրիգինալ գաղափար էր: Մի կողմից՝ գրքային Թերազան ու Տոմաշը, մյուս կողմից՝ իրական Թերազան ու Ժակը: Զուգահեռները լավն էին: Ու էստեղ մի չբացահայտված գիծ կա՝ «պատահականություն-ճակատագիր-արդեն իսկ գոյություն ունեցող սցենար» անունով: Ինչո՞ւ էր Թերազան իր կյանքի մեջ տեսնում Կունդերայի Թերեզային, ինչո՞ւ էր շարժվում արդեն հայտնի «պատահականությունների» սցենարով: Կամ ի՞նքն էր շարժվում, թե դա միստիկ զուգադիպություն էր, որը պիտի ամբողջին կյանքի կոչվեր միայն էն ժամանակ, երբ Ժակի փոխարեն հայտնվեր Տոմաշը՝ արդեն իրական, բայց նաև գրքային սցենարից մեզ հայտնի: Էս պահը շատ հետաքրքիր ու խորն է, չբացված: Լիքը շերտեր ունի ու մտածելու տեղ է տալիս:
Տարբերակ 8.
Հին ընկերը
Եթե էս գործը սկզբից ևեթ դրված լիներ, գուցե և չքվեարկեի իր օգտին: Համաձայն եմ, որ վերջում հայտնվելու ու կոմպակտ լինելու էֆեկտը ազդեց մի քիչ:
Հում է գործը, բայց լավն է: Մեջը քաղցրություն կա, չգիտեմ՝ էլ ուրիշ ինչ անուն տամ: Հենց էսպիսի պարզ ու նաիվ քաղցրություն: Մշակված չի, «երևակայական ընկեր» արտահայտությունը շատ ու անտեղի է կրկնվում, բայց էդ էլ կարծես ուտվում է շարադրանքի մեջ: Վերջն էլ էնքան «վույ» էր, մի տեսակ ուզեցի գրկել հեղինակին ու բարի ժպիտով հանգստացնել: Երևի մի պստո մեկն է գրել :)
StrangeLittleGirl
15.10.2013, 14:17
Ես էլ արդեն ուզում եմ համոզվել, որ դու ես գրել :)
Դե ինձնից հեռու չի տենց գործ գրելը (մի հատ նմանատիպ բան ունեմ գրած լրիվ երկխոսությունների վրա հիմնված ու «փչացածություն» կոչվածի մասին), նենց որ կարող ա :))
Չի բացառվում, կամ էլ Արևանուռն ա:
Չէ, Արևանուռը դժվար: :)) ինքը արտասուքն ա գրել: Լուսինեն վերջերս լավ աճում ա, դրա համար եմ ասում :))
իսկ ինձ թվում ա՝ սիրունացնում են: դատարկ պատշգամբը շատ անկապ ու ընդհանուր ա: Գուցե պարադոքսալ ա հնչում, բայց պիտի մի բան լիներ պատշգամբում, որ ընդգծեր դատարկությունը: Հեղինակն ընտրել ա կաչաղակներին:
Լավ համոզեցիր թող լինեն կաչաղակները, իմաստ չեմ տա ամեն ինչ տեղը կընկնի:
Lusntag Lusine
15.10.2013, 14:18
Հ.Գ. Լիզ, ի դեպ, սկսում եմ մտածել, որ Կարենը դու չես գրել, այլ Լուսնթագ Լուսինեն :))
Երևի :D
E-la Via
15.10.2013, 14:36
Դե ինձնից հեռու չի տենց գործ գրելը (մի հատ նմանատիպ բան ունեմ գրած լրիվ երկխոսությունների վրա հիմնված ու «փչացածություն» կոչվածի մասին), նենց որ կարող ա :))
Հետաքրքրեց… Բյուր, հղումը տուր կարդամ, համ էլ կասկածներս կփորձեմ փարատել:
StrangeLittleGirl
15.10.2013, 14:38
Հետաքրքրեց… Բյուր, հղումը տուր կարդամ, համ էլ կասկածներս կփորձեմ փարատել:
Էս (http://www.akumb.am/showthread.php/18261-%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B3%D5%B7%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%84%D5%A5%D6%80%D5%AB%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6) ա: Վերջերս վերամշակել էի, բայց տենց էլ դուրս չեկավ, դրա համար հենց առաջին տարբերակն եմ տալիս:
Արևանուռ
15.10.2013, 14:39
Չէ, Արևանուռը դժվար: ինքը արտասուքն ա գրել:
մտածում եմ, եթե ես լինեի Ալլան, այդքան արագ կծանոթանայի՞ անծանոթ քաղաքում: Բայց կուզենայի հեղինակը լինել, քանի որ պատմվածքն ինձ իրոք դուր է եկել, հատկապես ծանոթությունից հետո մինչև վերջ
StrangeLittleGirl
15.10.2013, 14:42
մտածում եմ, եթե ես լինեի Ալլան, այդքան արագ կծանոթանայի՞ անծանոթ քաղաքում: Բայց կուզենայի հեղինակը լինել, քանի որ պատմվածքն ինձ իրոք դուր է եկել, հատկապես ծանոթությունից հետո մինչև վերջ
Դե մենք քննարկում ենք, թե որ գործի հեղինակն ով է, ոչ թե որ գործի հերոսն ով է:
Արէա ջան, ես ամեն բառիդ հետ համաձայն եմ։ Բայց «Կարենը» տենց վատը չէր։ Աղջիկների կերպարները լավն էին. էդ էլ քեզ լուսավոր բանը:
Ինձ որ շատ հետաքրքիր էր. ես ահագին բան ապրեցի էդ գործից, մտածելու տեղ էլ տվեց (էս առումով միակն էր մասնակցած պատմվածքներից), էնպես որ, հեղինակ ջան, շնորհակալ եմ։ Ճիշտ է, վրան աշխատելու, հղկելու տեղեր կան, բայց ինձ իրոք ինչ-որ բան մնաց գրածիցդ։
Համաձայն եմ Նաիրուհու հետ: Էս գործը էդքան վատը չի. լիքը մշակելու տեղ ունի, դրանում ոչ մի խոսք, բայց հաստատ մինուս մեկ չի:
Էդ մինուս մեկի վրա ինչքան էլ կենտրոնացաք:
Երևի պիտի պարզ լիներ, որ դա իմ չափազանց սուբյեկտիվ կարծիքն ա:
Ցանկացած գործ, լինի գրականություն, լինի կինո, լինի թատրոն, որը պարունակում ա դաժանություն, ու որտեղ էդ դաժանությանը հակադրվող ոչինչ չկա, ամբողջ ստեղծագործությունը հիմնված ա էդ դաժանության վրա, բռնության, անարդարության վրա, երբ չես բողոքում, վերաբերմունք ցույց չես տալիս, ուղղակի պատմում ես, սենց իմիջայլոց, իբր սենց բան էլ կա, տհաճ ու զզվելի ա իմ համար. ԻՄ ՀԱՄԱՐ, ժողովուրդ:
StrangeLittleGirl
15.10.2013, 14:59
Էդ մինուս մեկի վրա ինչքան էլ կենտրոնացաք:
Երևի պիտի պարզ լիներ, որ դա իմ չափազանց սուբյեկտիվ կարծիքն ա:
Ցանկացած գործ, լինի գրականություն, լինի կինո, լինի թատրոն, որը պարունակում ա դաժանություն, ու որտեղ էդ դաժանությանը հակադրվող ոչինչ չկա, ամբողջ ստեղծագործությունը հիմնված ա էդ դաժանության վրա, բռնության, անարդարության վրա, տհաճ ու զզվելի ա իմ համար. ԻՄ ՀԱՄԱՐ, ժողովուրդ:
էդ տեսանկյունից Ամիմիան շատ ավելի դաժան ա :think
Alphaone
15.10.2013, 15:03
Տարբերակ 3.
Արտասուքե աղբյուրը
Բթացել եմ ոնց որ, էս արդեն երկրորդ գործն ա, որ ուղեղիս չհասավ: Լեգենդն էլ դուր չեկավ էն դեպքում, երբ ես նման պատմությունների երկրպագու եմ :(
էդ տեսանկյունից Ամիմիան շատ ավելի դաժան ա :think
Չէ Բյուր, ոնց որ պատմես թե երեխեքը ոնց էին շան ձագին խեղդում առվի մեջ, մանրամասն դնես պատմես, առանց բողոքելու, առանց կարծիք արտահայտելու, առանց հերոսներից որևէ մեկին որևէ հակադիր գործողություն անել տալու, ուղղակի պատմես թե ոնց էին շանը խեղդում, ու վերջացնես: Սրա նման մի բան զգացի ես էդ պատմությունը կարդալուց:
StrangeLittleGirl
15.10.2013, 15:08
Ես գիտեմ, որ կռիս եմ, բայց էկա մի հատ ուրիշ հարց բարձրացնելու:
Մարի, էս որ քվեարկությունը մինչև ամսի 20-ն ա, ո՞նց են անուններն ամսի 19-ին հրապարակվելու :think
E-la Via
15.10.2013, 15:13
Չէ Բյուր, ոնց որ պատմես թե երեխեքը ոնց էին շան ձագին խեղդում առվի մեջ, մանրամասն դնես պատմես, առանց բողոքելու, առանց կարծիք արտահայտելու, առանց հերոսներից որևէ մեկին որևէ հակադիր գործողություն անել տալու, ուղղակի պատմես թե ոնց էին շանը խեղդում, ու վերջացնես: Սրա նման մի բան զգացի ես էդ պատմությունը կարդալուց:
Արէա, բա Մարի՞ն: Բա տանը իրենց կարծիքի համար փակված էն երկու աղջիկնե՞րը:
Իմ մոտ էն տպավորությունը չստեղծվեց , որ Կարենին շան ձագի պես խեղդում են… Բացի այդ ոնց հասկացա, Գևորգը չէր ծեծում Կարենին մոր անբարոյական պահվածքի համար, այլ որովհետև մի օր առաջ իր հայրն էր դուրս եկել նրանց տանից, իսկ մայրն էլ դա տեսնելով՝ կռիվ էր սկսել, որի համար ամուսնու կողմից ծեծի էր ենթարկվել:
Ոնց Լիզն ասեց, Գևորգը միանշանակ վատ կերպար չի: Գևորգն իր ընտանիքին ա էստեղ ներկայացնում ու մորն էդ վիճակում տեսնելու ցավից առաջացած համապատասխան քայլեր ա անում:
Alphaone
15.10.2013, 15:38
Տարբերակ 4.
Ամիմիա
Մեֆ, դո՞ւ ես հեղինակը...
Չգիտեմ գործն ինչքանով թեմայի հետ կապ ուներ: Գաղափարը լավն էր, ներկայացման ձևը ոչ էթիկ, ոչ էսթետիկ, գրված էր նաև ահավոր քաոսային, ստիպում էր լարվես կարդալուց, որ մի բան հասկանաս, իսկ եթե շատ նման գործերի դեպքում վերջում մտածում ես, որ արժեր լարվել հանուն սրա, էս դեպքում կգերադասեի միանգամից հաջորդին անցնել...
Alphaone
15.10.2013, 15:48
Տարբերակ 5.
ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Զվարճալի էր, հետաքրքիր շարարդանք, բայց պատմվա՞ծք էր, թե ուղղակի օրագրային հավես գրառում: Ամբողջ ընթացքում էնպիսի զգացողություն էր, որ հեղինակը հայերեն չի մտածում, ոնց որ հայերեն բառեր էին, բայց միտքն արտահայտելու ձևը, շարադրանքն օտարալեզու մտածելու հետք ունեին... Ոնց որ չստացվեց մտքինս ձևակերպել, եթե մութ մնա, մրցույթից հետո հեղինակին կբացատրեմ ինչ նկատի ունեի... Սամբիտբաբա ջան, եթե դու ես հեղինակը, ներիր, բայց ես գործին եմ ձայն տալիս, ոչ թե հեղինակին, հակառակ դեպքում երկու ձեռքով կքեվարկեի... :)
Alphaone
15.10.2013, 15:55
Տարբերակ 6.
Կարենը
Լավն էր, բայց ֆավորիտ դեռ չի, եթե մինչև վերջ ակնհայտ ֆավորիտ չունենամ, մի երկու գործի հետ սրան էլ ձայն կտամ չնայած նրան, որ դիալոգներն ու սյուժեն ահավոր արհեստական էին, ասելքին էլ իմ ժանրից դուրս էր :)
Alphaone
15.10.2013, 16:06
Տարբերակ 7.
Այգում
Երևի առաջինի ու սրա օգտին քվեարկեմ :) ես լուրջ փորձեցի հասկանալ, թե ինչը հատկապես էս գործի մեջ դուր եկավ, բացի շատ հաջող շարադրանքից, բայց չհասկացա, փոխարենը շատ խորն էմոցիոնալ ազդեցություն թողեց, թե ինչքանով նաև մտածելիք, հետո կերևա... :)
Alphaone
15.10.2013, 16:08
Տարբերակ 8.
Հին ընկերը
Մար, դո՞ւ ես հեղինակը: :D Լավն էր, բայց քանի որ արդեն ֆավորիտներ ունեմ, էլ ձայն չեմ տա... :)
Alphaone
15.10.2013, 16:17
Ու ընդհանրապես, Ալեքը վկա, էս գործն ինձ Դորիանի Սատանան մայրամուտին պատմվածքը հիշեցրեց: Ուղղակի էստեղ հոմոսեքսուալիզմն էդքան բացահայտ չէր:
Բյուր, մի պահ ինձ էլ, ուղղակի վերջում կասկածեցի, որ էդ ուղղությամբ չի :D
Alphaone
15.10.2013, 16:28
ես ինձ ակուբի անդամ սկսում եմ չհամարել, որովհետև քննադատությունը ծաղրիա հասնում արդեն,...
Քյալն ջան, երբ նոր եկա ակումբ, գրական մրցույի միջոցով եկա, էն կարգի ծաղր ու ծանակ էր, որ արդեն ակումբից պիտի դուրս գայի, բայց դուր չեկա, սկսեցի բոլոր դիտողությունները ուշադիր կարդալ, ինձ համար լիքը բան առանձնացնել, եղավ ահավոր շատ կարծիքներ, որ չընդունեցի, էլ ավելի շատ կարծիքներ ընդունեցի ու համ էլ գրական մրցույթներում արդեն առաջին տեղ էի գրավում ոչ միայն ակումբում: Մի ժամանակ էլ լրիվ ուրիշ տեղ՝ գրական ակումբում Ռայը քլնգեց էնպես, որ մինչև հիմա գանգիս քլունգի սպին կա, բայց էդ եթե սկզբում կոտրեց, ապա հետո էնքան ստիմուլ եղավ, որ գործերիցս մեկը մատերս դողալով իրեն ուղարկեցի ու հանկարծ մարդը գովեստներ շռայլեց... :)
CactuSoul
15.10.2013, 18:04
Ես դեռ մենակ վերնագրերն եմ կարդացել հարցման մեջ, էն էլ ոչ բոլորը, բայց արդեն մի կոնկրետ ստեղծագործության հեղինակի վերաբերյալ կասկածներ ունեմ :)) «Կարենը» :)) Միանգամից Լիլոշին հիշեցի :D
CactuSoul
15.10.2013, 18:07
Կունդերայի վեց պատահականությունները
Ամստերդամի կենտրոնից դուրս՝...
Բյուրակն :))
StrangeLittleGirl
15.10.2013, 18:08
Ես դեռ մենակ վերնագրերն եմ կարդացել հարցման մեջ, էն էլ ոչ բոլորը, բայց արդեն մի կոնկրետ ստեղծագործության հեղինակի վերաբերյալ կասկածներ ունեմ :)) «Կարենը» :)) Միանգամից Լիլոշին հիշեցի :D
ինքը չի :D մրցույթի հովանավորը ո՞նց կմասնակցի մրցույթին
Mephistopheles
15.10.2013, 18:23
Մեֆ, դո՞ւ ես հեղինակը...
Չգիտեմ գործն ինչքանով թեմայի հետ կապ ուներ: Գաղափարը լավն էր, ներկայացման ձևը ոչ էթիկ, ոչ էսթետիկ, գրված էր նաև ահավոր քաոսային, ստիպում էր լարվես կարդալուց, որ մի բան հասկանաս, իսկ եթե շատ նման գործերի դեպքում վերջում մտածում ես, որ արժեր լարվել հանուն սրա, էս դեպքում կգերադասեի միանգամից հաջորդին անցնել...
Ո՞նց իմացար որ ես եմ… էտ ե՞ս մտածում իմ մասին… ոչ էսթետկ, ոչ էթիկ… մերսի
CactuSoul
15.10.2013, 18:38
Ճանապարհ Մահից Առաջ
:blin
Էնպիսի տպավորություն էր, որ հեղինակը ղժժում ա ընթերցողի (այս դեպքում՝ ինձ) վրա: Վիրավորվեցի, անկեղծ ասած:
Մյուս կողմից՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ինձ մի թեթև վատ եմ զգում, որ վիրավորվել եմ. կարող է հեղինակի համար իրոք ինչ-որ կարևոր ու իմաստալից գործ է սա… :}
Չգիտեմ, հեչ դուրս չեկավ։ :(
CactuSoul
15.10.2013, 18:52
Ամիմիա
Ուֆ, հես ա էլի ինձնից մարդիկ են նեղանալու :( Հա բայց ո՞նց չասեմ, որ հիմարություն էր :aaa
CactuSoul
15.10.2013, 19:02
ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Պատմեցի ընկերներիս՝ լավ ծիծաղեցին, իսկ ես այդ պահին հիշեցի մեր մրցույթրը և որոշեցի փորձել ձեզ էլ ուրախացնել: Ով գիտի, միգուցէ հաջողվի՞…
Պատմությունը լավն էր, բայց պատմվածք չէր ու չէր կարող լինել՝ հենց մենակ նշածս բառերի պատճառով:
«Մանրապատումներ» թեմային կսազեր :)
E-la Via
15.10.2013, 19:15
Մեֆ, բայց էս քո ձեն չհանելը մի տեսակ կասկածի տեղիք ա տալիս: Կարող ա՞ դու էլ ես տարբերակ ուղարկել ու քո ասածի համաձայն որոշել պատմվածքների վերաբերյալ կարծիք չհայտնել:
Մեֆ, բայց էս քո ձեն չհանելը մի տեսակ կասկածի տեղիք ա տալիս: Կարող ա՞ դու էլ ես տարբերակ ուղարկել ու քո ասածի համաձայն որոշել պատմվածքների վերաբերյալ կարծիք չհայտնել:
Չէ հա, նա ուղղակի ալարում ա կարդալ :))