PDA

Դիտել ողջ տարբերակը : Աստիճան



Claudia Mori
14.10.2013, 10:41
Այս կյանքում հաղթում է նա, ով կարողանում է աստիճան բարձրանալ գրագետ, առանց վազելու, վազելուց հետո խելքը գլուխը շուտ հավաքելու շնորհիվ: Ես էլ ասում եմ, թե մարդիկ ինչու են դառնում փիլիսոփա, իմաստուն մտքեր արտահայտող: Աստված դրա համար էլ երեւի մեզ տվել է բանականություն, որ մենք անընդհատ փորձենք փնտրել ու գտնել նորը, երբեք չլճանալ հնի մեջ անգամ եթե այդ հինը ամենանորն է: Մի տեսակ տատիկական մտքեր եմ ասում, բայց սենց մտքերից հետո է, որ հայտնվում են նոր գաղափարներ ու սկսում ես գոռալ, ուրախանալ երեխայի նման: Գալիս է պահ, երբ օտարանում ես ամեն ինչից անգամ քեզնից: Դա կարող է տեւել ժամեր, օրեր, ամիսներ, երբեմն տարիներ, կարեւորը դրան ընթացք տալն է, այլ չխեղդելը օրորոցում: Ոտքս օդի մեջ է... աստիճանը տեսնում եմ, բայց դեռ ժամանակը չէ, որ քայլ անեմ...

Claudia Mori
04.11.2013, 14:49
Այսօր թշնամիներիս ու ինձ պարզապես չսիրողների հաղթանակի օրն է: Չգիտեմ, ոնց հայտնեմ նրանց այդ մասին, որ ուրախանան: Միգուցե նրանց ուրախությունը տեսնելով` ես էլ մի քիչ ուրախանամ: Այսօր կանգնել եմ ուղղակի աստիճանի վրա, ոչ առաջ եմ քայլում, ոչ էլ հետ: Սա նման է այն ֆիլմերին կամ երազներին, երբ կյանքը մի պահ կանգ է առնում ու սկսում է շարժվել այն պահից, երբ դու ուզում ես... Կարեւորը հետ չեմ նայել, դեռ հույս կա...

Claudia Mori
12.11.2013, 09:54
Բարձրացա ;)

Claudia Mori
19.01.2014, 18:39
Ջնջեցի ամեն ինչ ու հիմա նոր գիրք եմ բացել: Ավելի շուտ չջնջեցի, հերթական հատորն եմ բացել, ու եթե նախկին հատորները իրար հետ կապ ունեին, էս մի հատորս մի տեսակ ուրիշ է, մի տեսակ շրջադարձային: Անում եմ բաներ, որ ով լսում է, ասում է, ախր դու դրա մասնագետը չես, բայց ոնց որ թե գոհ են: Ոչ մեկին ոչինչ չեմ ստիպում, ուղղակի կյանքիս հերթական հատորն եմ գրում լրիվ ուրիշ գրիչով ու թանաքով:

Էնքան հեռու է վերջնակետը, բայց միեւնույն ժամանակ էնքան մոտիկ, նպատակները պարզ են այնքան, որքան երբեւէ չեն եղել: Մտածում եմ շաբաթական 10 ժամ աշխատելով՝ 60000 դրամ աշխատելը երեւէի վատ չէ մի երկրում, որտեղ ես ընդամենը մի քանի ամիս եմ: Ու հեռանկար կա, որ հետագայում մեկ ամսվա համար այդ 60000-ը կդառնա գրեթե միլիոն: Ուրեմն միլիոնն է հաջորդ աստիճանը, կհանդիպենք, երբ հասնեմ դրան ;)