PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)



Alphaone
12.10.2013, 15:20
Ժողովուրդ, էսօր ահավոր հետաքրքիր, ահագին խելոք մի քիչ էլ լավ իմաստով գիժ մարդու ծնունդն ա- Արամ (http://www.akumb.am/member.php/2249-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4)

Արամ ջան, քեզ լիքը մոտիվացիաներ եմ մաղթում, էնքան շատ, որ անընդհատ էներգիան եռա:
Հետևողականություն եմ մաղթում, որ սկսած գործն ավարտն կարողանաս հասցնել:
Մի քիչ դեպրեսվածություն եմ մաղթում, որ աշխարհին ավելի խորն ու բազմակողմանի նայես, բայց շաաատ քիչ, որ քեզ հանկարծ ոչ մի պարագայում չընկճի:
Դե արկածներն իմ դեպքում շաբլոն բարեմաղթանք է՝ լիքը հետաքրքիր, նոր ու օրիգինալ արկածներ, որ չհասցնես ձանձրանալ ու արդյունքում ամեն անգամ նոր բան բացահայտես, սովորես, հասկանաս...
էլի լիքը-լիքը լավ-լավ բաներ, ինչ որ մարդ ապագայից իր անցյալի «ես»-ին կբարեմաղթեր ;)
Ուրախ տարեդարձ...
Տորթն էլ դու գիտես ինչի հատկապես էս :D

http://i.imgur.com/4flqHsK.jpg

Նարե91
12.10.2013, 15:42
Շնորհավոր Արամ ջան, ուրախ տարեդարձ... ասեմ իմանաս` օրագրիդ մշտական ընթերցողներից եմ: Դեպքերը հետաքրքիր ներկայացնելու յուրահատուկ շնորհ ունես: Շատունակի´ր գրել:

Նիկեա
12.10.2013, 17:06
Վայ վերջապես:Առավոտվանից ուզում էի թեմա բացել,բայց ես մեր հոբելյարին լավ չեմ ճանաչում,դրա համար էլ էդ պատիվը ընկերներին էի թողել:Տնաշեններ,աչքս ջուր կտրեց:Լավ էլ չեմ երկարացնում:Միանում եմ բոլոր շնորհավորանքներին ՇՆՈՐՀԱՎՈՐ:;)

Ուլուանա
12.10.2013, 17:15
Շնորհավոր Արամ ջան։ Ալֆայի մաղթանքներին մի բան ավելացնեմ. մաղթում եմ, որ ունեցածդ պոտենցիալը առավելագույնս կարողանաս իրականացնել :)։

John
12.10.2013, 17:25
Շնորհավոր Արամ ախպեր))) մաղթում եմ քեզ լուրջ հարցերում լրջություն, թեթև հարցերում քեզ բնորոշ հումորով մոտեցում ու ցանկացած խնդրի համար համապատասխան ամենահարմար լուծում գտնես, մի խոսքով լավ էղի ախպերս

Վահե-91
12.10.2013, 17:39
Շնորհավոր եղբայր :B
Թող ուղեղիդ Hard disk-ը էլ երբեք չլցվի, որ դաժը յախք բառը մոռանաս :))

Այբ
12.10.2013, 17:42
Շնորհավորում եմ::)

Chuk
12.10.2013, 18:20
Շնորհավոր Արամ ջան :)
Ամենալավն ու բարին եմ ցանկանում Արամ ջան, մեկ էլ որ առաջիկայում հաջողացնենք, իրար հետ խմենք :))
Կենացդ :drinks

Jarre
12.10.2013, 19:00
Շնորհավոր, Արամ ջան :)
Քեզ մաղթում եմ կայիֆ կյանք (քո պատկերացումով)։

Dayana
12.10.2013, 19:19
Շնորհավոր ծնունդդ, Արամ ջան: Ես համոզված եմ, որ դու շատ ավելի լավն ես, քան քո կողմից ներկայացված մեծամիտ Արամը, շատ եմ ուզում, որ բոլոր նպատակներդ ու երազանքներդ իրականացնես, ու որ ծնողներդ, սիրածդ աղջիկն ու դու ինքդ քեզնով հպարտանաս:

Շինարար
12.10.2013, 19:44
Շնորհավորում եմ, Արամ ջան:

Vardik!
12.10.2013, 20:04
Սրտանց շնորհավորում եմ: :drinks

Alphaone
12.10.2013, 20:31
մոդերատորներ ջան, կոչականից առաջ ստորակետը դրեք, խնդրում եմ, գոնե թեմայի վերնագրում առանց կետադրական սխալների գրեմ :D

boooooooom
12.10.2013, 21:37
Շնորհավոր ծնունդդ Արամ ջան ։չխկ

StrangeLittleGirl
12.10.2013, 23:03
շնորհավոր :)

My World My Space
13.10.2013, 00:11
Արամ՝ ամեն ինչ կարամ...
Քեզ տենանք...
Շնորհավոր...

Ambrosine
13.10.2013, 00:22
Շնորհավոր, Արամ ջան :):

Աթեիստ
13.10.2013, 00:25
Արամ ջան, մի հատ էլ ստեղ մեր կողմից շնորհավորանքներ։
Բանակից հետո ահագին փոխվել ես դեպի լավը, արդեն մեծացել ես, մաղթում եմ գործերիդ հաջողություն, ու ... էլ մի մեծացի ։)

Ruby Rue
13.10.2013, 01:12
Արամ ջան, շնորհավոր ծնունդդ:
Թող «յախք» անելու առիթներ քիչ ունենաս, չնայած առանց դրանց կյանքն անհետաքրքիր ա դառնում:
Մեկ էլ մաղթում եմ, որ Ruby ու Python սովորես, սլավոնականի հետ էլ խաղաղ ապրես էս մի քանի տարին: :)

erexa
13.10.2013, 01:54
Շնորհավորում եմ: :drinks

Անվերնագիր
13.10.2013, 10:50
Արամ ջան ծնունդտ շնորհավոր, :drinks

Meme
13.10.2013, 14:51
Արամ ջան ուշացումով ընդունիր շնորհավորանքներս...:flower
ուրախ եմ, որ խելացի ակումբցի ես. և ուզում եմ, որ երբեք չկորցնես դիամցինին քո խելացի կերպով ձեռք մեկնելու ընդունակությունդ .

Արամ
13.10.2013, 19:17
Ոնց, որ բոլորիցդ շնորհակալություն հայտնեցի: Բայց`
Alphaone :love ապրե՛ս թեման բացելու համար: Հա մեկ էլ, եթե հետաքրքրում ա ամենաօրիգինալ շնորհավորանքը StrangeLittleGirl -իննա`


շնորհավոր :)
Շնորհակալ եմ Բյուր ջան, զարմանում եմ, ոնց էլ չես ալարել էդ սմայլիկը դրել ես :love

armen9494
13.10.2013, 21:12
Ուշացումով, բայց շնորհավոր ախպեր:drinks

enna
15.10.2013, 23:09
Շնորհավոր Արա՜մ:roll:
Ուզում եմ մաղթել այն,ինչ դու կկամենաս ,որ քեզ մաղթեն :