PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալիս Մունրո



StrangeLittleGirl
10.10.2013, 15:30
Մի քանի րոպե առաջ իմացա, որ էս տարվա գրականության Նոբելյան մրցանակը շնորհվելու ա կանադացի գրող Ալիս Մունրոյին: Անկեղծ ասած, նրա անունն առաջին անգամ էի լսում: Բայց հենց կարդացի լուրը, օգտվեցի առիթից, որ գտնվում եմ գրադարանում, վազեցի, գտա իր գրքերից, ու հիմա սկսելու եմ կարդալ: Հետաքրքիր ա՝ ակումբցիները ծանո՞թ են հեղինակին, կարդացե՞լ են:

Երբ մի գիրք եմ վերցնում կարդալու, միշտ շուռ եմ տալիս հետևի կողմը, որ տեսնեմ՝ հեղինակի մասին ինչ կա գրված: Էստեղ երկար-բարակ կենսագրություն չէր, ընդամենը մի նախադասություն. «Նա մեր Չեխովն է և գերազանցելու է իր ժամանակակիցներից շատերին»: Խոսքերի հեղինակն ինձ համար նույնքան անծանոթ Սինթիա Օզիքն է:

StrangeLittleGirl
27.03.2015, 18:13
Ուրեմն վախտին մի պատմվածք կարդացի, կիսատ թողեցի գիրքը, կյանքս շարունակեցի: Հետո հանգամանքների բերումով մի երկրորդ ժողովածու վերցրի: Երկրորդ պատմվածքից հետո էլի ուզեցի կիսատ թողնել, բայց զոռով ինձ ստիպեցի շարունակել: Ոնց որ սկսում եմ մանրից հասկանալ հեղինակին ու իրա կերպարներին: Բայց որ չկա նենց պատմվածք, որ մեջը նամակ չլինի, իմ ներվերի վրա արդեն ազդում ա:

Ակումբցիներ, ո՞վ ա հեչ կարդացել Մունրոյին: Արտահայտվեք էլի, մի քիչ քննարկենք: