Դիտել ողջ տարբերակը : Պաստաֆարիանիզմ
Պաստաֆարիանիզմը կամ Թռչող Մակարոնե Հրեշի Եկեղեցին Բոբի Հենդերսոնի կողմից 2005 թվականինհիմնված նմանակում-կրոն է ի նշան բողոքի ընդդեմ Կանզասի նահանգի կրթության դեպարտամենտի ընդունած որոշման, ըստ որի դպրոցական ծրագիր պետք է մտցվեր "գիտակից մտքի" կոնցեպցիան՝ ի հակադրություն էվոլյուցիայի տեսության: Չուվակը չդիամանալով այդ անարդարությանը գրեց և իր վեբ-կայքում տեղադրեց նոր կրոնի/ուսմունքի մասին տեղեկատվություն և պահանջեց նահանգի ղեկավարությունից, որ ուսումնասիրեն նոր կրոնը դպրոցներում այլ ուղղությունների հետ միաժամանակ՝ օգտագործելով աբսուրդի հասցնելու արգումենտը (reductio ad absurdum): Չնայած կրոնի պարոդիականությանը այն ունի պաշտոնական կարգավիճակ և գոյություն ունի նույն իրավունքներով՝ ինչպես մնացած կրոնները:
Կրոնի անվանումը ստեղծվել է բառախաղի արդյունքում և ասոցացվում է րաստաֆարիանիզմի ու իտալական հայտնի պաստայի հետ: Ուսմունքի հետևորդները իրենց անվանում են պաստաֆարիանիստներ կամ պաստաֆարիաններ:
Պաստաֆարիանիստները հավատում են որ անտեսանելի և անշոշափելի Թռչող Մակարոնե Հրեշը արարել է տիեզերքը սկսելով լեռանից, ծառերից և թզուկից։ Էվոլյուցիայի մասին բոլոր փաստերը դիտավորյալ կերպով ստեղծվել են ԹՄՀ-ի կողմից՝ փորձելու համար մեր հավատքը։ Պաստաֆարիանիզմի դրախտը իր մեջ ներառում է առնվազն մեկ գարեջրի հրաբուխ և մեկ մերկապարի ֆաբրիկա։
Արարիչը հանձնել է Ծովահեն Մոսեյին 10 <<Ավելի լավ է դու դա չանես>> պատվիրանները, որոնցից 2-ը նա կորցրել է Սալսա լեռանից տանող ճանապարհին։
1․Ավելի լավ է դու քեզ չպահես ինչպես ինքնահավան ավանակ և սրբություն, երբ քարոզում ես Իմ Մակարոնյան շնորհը։ Եթե ուրիշները ինձ չեն հավատում, վախենալու բան չկա։ Ես այդքան ինքնահավան չեմ, ազնիվ խոսք։ Բացի դրանից խոսքը այդ մարդկանց մասին չէ, այնպես որ չշեղվենք։
2․Ավելի լավ է որ դու Իմ անվամբ չարդարացնես կեղեքումը, ստրկացումը, կոտորումը կամ ուրիշների շահագործումը, դե ինքդ ես հասկանում, ընդհանրապես զզվելի վերաբերմունքը շրջապատի հանդեպ։ Ես զոհեր չեմ պահանջում, մաքրությունը պարտադիր է խմելու ջրի համար, ոչ թե մարդկանց։
երեք-չորս-հինգ
6.Ավելի լավ է չծախես հսկա միջոցներ՝ իմ պատվին եկեղեցիներ, տաճարներ կառուցելու համար, այլ օրնկակ պայքարես աղքատության, հիվանդության դեմ, կամ հանուն խաղաղ կյանքի, կրքոտ սիրո և էժան ինտերնետի:
մնացածն էլ հետո կթարգմանեմ
Ռ'ամեն !
Rhayader
28.10.2013, 18:18
Ռ'ամեն:) կարծում եմ, նրա Լապշայակերպ Վերջույթը քեզ դիպել ու օրհնել է Իր Իմաստությամբ :)
Էս թեման ոնց էր աչքիցս վրիպել. վերջապես իմացա, թե էդ Թռչող մակարոնե հրեշը, որի մասին վերջերս շատ եմ լսում, որտեղից է հայտնվել :D
Alphaone
28.10.2013, 18:23
Էս թեման ոնց էր աչքիցս վրիպել. վերջապես իմացա, թե էդ Թռչող մակարոնե հրեշը, որի մասին վերջերս շատ եմ լսում, որտեղից է հայտնվել :D
Այվ, իմ շրջապատում պարզվեց էնքան շատ մարդ ա իրան երկրպագում, որ հետազոտություն արեցի, մտածեցի գուցե ես էլ հետևորդ դառնամ, էն էլ չհրապուրեց մի տեսակ :D
Փաստորեն ես պաստաֆարիան եմ, պրոստո նոր եմ իմանում դրա մասին
Հա, Ռուֆ, էս էլ քո Թռչող մակարոնե հրեշը, տես, չչարացնես իրեն, պաստադ ժամանակին կուտես:
http://i42.tinypic.com/245n6ft.jpg
Sagittarius
28.10.2013, 18:51
Pastafarians celebrate every Friday as a holy day.
չէ, էս լրիվ իմ կրոնն ա
Sagittarius
28.10.2013, 18:57
Միլիոնավոր, եթե ոչ հազարավոր, նվիրյալ հավատացյալներով Թռչող Մակարոնե Հրեշի եկեղեցին ճանաչվում է որպես օրինական կրոն, նույնիսկ իր ընդդիմախոսների կողմից՝ հիմնականում ֆունդամենտալ քրիստոնյանների, որոնք ընդունում են, որ մեր Աստվածը ավելի մեծ ձվեր ունի քան իրանցը:
Բոբի Հենդերսոն
Ես չգիտեի, որ Հայաստանում էսքան գաղափարակիցներ ունեմ :D
Ջահել ու պոնչո ժամանակներս ես նույնիսկ պաստաֆարիանական համազգեստ ունեի: :}
http://i.imgur.com/48oWl3B.jpg
Բայց դրան փոխարինեց զինվորական համազգեստը, իսկ միակ ու ճշմարիտ Պաստվածը հետին պլան մղվեց: :cry2
Հունիսին Այրիշում հավատս նորոգելու եմ:
Անվերնագիր
28.10.2013, 20:54
Էս էլ մեր հիմնը
http://www.youtube.com/watch?v=g1jJ-ttrSd8#t=33
Հավատակիցներ, մի հատ տեխնիկական հարց ունեմ: Ասենք, էն պահն ա, որ ուզում ես ասես` օ, աստվածներ, կամ օ, Զևս, էդ տիպի, ո՞նց ենք անում Նրա Մակարոնային Շոշափուկության դեպքում: Օ, Թռչող Սպագետտիի Հրեշ, մի տեսակ շատ երկար ա:
Alphaone
28.10.2013, 21:22
Ալլահ են ասում :D
Ալլահ են ասում :D
Դե ինքը չի նեղանա, բայց ալլահը կարող ա նեղանա :))
Sagittarius
28.10.2013, 21:29
Դե ինքը չի նեղանա, բայց ալլահը կարող ա նեղանա :))
ալլահը չգիտեմ, բայց անթրաշ, ղզզնած-չբավարարված, ֆանատիկների ամբոխը կարող ա «նեղանա» ու հարձակվի մոտակա իտալական ռեստորանի վրա :))
ալլահը չգիտեմ, բայց անթրաշ, ղզզնած-չբավարարված, ֆանատիկների ամբոխը կարող ա «նեղանա» ու հարձակվի մոտակա իտալական ռեստորանի վրա :))
Պահ, փոխարենը մի ողջ հավերժություն թթված պիվա են խմելու իրանց քառասուն կույսերի հետ:
Հավատակիցներ, մի հատ տեխնիկական հարց ունեմ: Ասենք, էն պահն ա, որ ուզում ես ասես` օ, աստվածներ, կամ օ, Զևս, էդ տիպի, ո՞նց ենք անում Նրա Մակարոնային Շոշափուկության դեպքում: Օ, Թռչող Սպագետտիի Հրեշ, մի տեսակ շատ երկար ա:
Լավ նկատառում էր: Ես նախընտրում եմ օգտագործել օ~ մակարոններ կամ տե'ր իմ թռչող: Ուրախ կլինեմ լսել ձեր տարբերակները:
Լավ նկատառում էր: Ես նախընտրում եմ օգտագործել օ~ մակարոններ կամ տե'ր իմ թռչող: Ուրախ կլինեմ լսել ձեր տարբերակները:
Մակարոնները դուրս շատ եկավ:Իմ կարծիքով ամենահարմարն ու պրակտիկն ա:
Rhayader
29.10.2013, 22:16
Դե ինքը չի նեղանա, բայց ալլահը կարող ա նեղանա :))
Ասում ենք Նորին Շոշափուկավորություն, որի Մսագնդերն օրհնյալ են :)
Mephistopheles
29.10.2013, 23:05
Ասում ենք Նորին Շոշափուկավորություն, որի Մսագնդերն օրհնյալ են :)
մսագունդ ասելով ի՞նի նկատի ունես…
Rhayader
29.10.2013, 23:43
մսագունդ ասելով ի՞նի նկատի ունես…
http://loltheists.com/wp-content/uploads/2011/02/FSM3.jpg
Հայկական «կոլոլակ» համարժեքը լավ չէր հնչում, էլի:
CactuSoul
29.10.2013, 23:54
Սկեպտի տարբերակը լավն ա. Պաստված:
Mephistopheles
29.10.2013, 23:58
http://loltheists.com/wp-content/uploads/2011/02/FSM3.jpg
Հայկական «կոլոլակ» համարժեքը լավ չէր հնչում, էլի:
հաաա՜… ես ուրիշ բան հասկացա…