PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜



Աթեիստ
09.10.2013, 23:47
Քանի մեր ժամային գոտով օրը չի փոխվել շնորհավորեմ շատ սիրելի կնոջս՝ Վերոնիկային։
Կյանքս, ծնունդդ շնորհավոր, մեր կողքից անպակաս լինես :love

Ամեն տխուր պահերիդ էլ հիշի տղեդ ոնց էր առավոտյան (ու ոչ միայն) շնորհավորում։ Սաղ օրվա լավ տրամադրությունն ապահովված ա։

StrangeLittleGirl
09.10.2013, 23:49
Վաաաայ, ակումբում թեմա չկա՞ր մինչև հիմա: Տես է...

Վեր ջան, մի հատ էլ էստեղ քեզ շնորհավորեմ: Գրկում եմ քեզ ու պաչում: Նույն մաղթանքից. քեզ լիիիիքը երջանկություն Արտակի ու ճտերի հետ:

_Հրաչ_
09.10.2013, 23:52
Շնորհավորում եմ: :)

Alphaone
09.10.2013, 23:52
Ամենամեծ երջանկությունը, Վերոնիկա ջան, ռիսկ չեմ անում ակումբային մականուն գրել, քանի որ վերջերս բառացիորեն խառնում եմ ով ում բարեկամն ա :oy Անկախ ամեն ինչից սրտանց լավն եմ մաղթում, ակումբցի ընտանքիներն ու այդ ընտանիքի անդամներին առանձնահատուկ եմ սիրում... https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcR3ZaA1JeFI5pFWi6omPLaYOaaTIxvy4dyg_PqPc1MvbS8Xfws5

keyboard
10.10.2013, 00:03
Վեր ջան, դու էնքան սիրուն ժպիտ ունես, որ էդ ժպիտդ կարա ամենավատ տրամադրության ժամանակ մարդուն դրական ուղղության տանի:
Շնորհավորում եմ, էդ պոզիտիվ ժպիտդ միշտ կյանք տա քո ամուսնուն ու բալիկներին ընտանիքիդ ու մեզ:
Էն ոնց էի ասում՝ մեռնեմ ջանիիիիիիիիի՜ն ու սրանից հետո դեպրեսիա մեպրեսիա չլսեմ :)

John
10.10.2013, 00:13
Վերա ջան, Նիկա ջան (էն սկզբներում քեզ տենց էի դիմում, չգիտեմ հիշում ես թե չէ :D ) իմ լավ ընկեր ջան, բարեկամս, քույրիկս քեզ էնքա՜ն լավ բաներ եմ մաղթում ենթագիտակցական մակարդակում, որ անզոր եմ էդքանը հանել գիտակցական մակարդակ, հլը մի բան էլ գրել: Պստոներդ, մեծ ախպերս՝ Արտակը էնքան լավն են, որ ես քեզ համար հանգիստ եմ, գիտեմ, որ երջանիկ ես ու գիտեմ, որ այլ կերպ չի էլ կարող լինել, շնորհակալ եմ Ձեզ Վերա ջան ու Արտակ ջան, որ սենց հրաշք ընտանիք ունեք, որ ամեն անգամ Ձեզ տեսնելիս, ձեր նկարներին նայելիս, ձեր պստոների մասին հերթական գրառումը կարդալիս դրական հույզեր եմ ստանում… Թո՛ղ էդ դրական էներգետիկան կրկնապատիկ վերադառնա Ձեզ ու էլ ավելի երջանիկ դարձնի: Շատ եմ սիրում Ձեզ, չնայած անամոթաբար Ձեր կողմերում չեմ երևում տարիներով :oy


հ.գ.
Լավ ա էլի ամուսնացած լինելը ))) ես մինչև հիմա ջղայնանում եմ ,որ հիշում եմ ծննդյանս օրը տենց էլ թեմա չբացվեց ԱԿումբում :oy (բաց գույնով գրեցի, բայց սմայլիկը դրեցի, որ հասկացվի բան կա գրած :D )
շատ շեղվեցի ինչ–որ…

E-la Via
10.10.2013, 00:32
Մի տեսակ ընենց ուրախացա, որ տեսա էս թեման հենց Արթեիստն ա բացել :):

Cassiopea ջան, ակումբում շատ քիչ ես լինում ու չեմ հասցրել քչից-շատից ճանաչել քեզ, բայց ձեր ընտանիքի նկարները տեսնելով՝ էնքան դրականով եմ լցված ձեր հանդեպ:
Շնորհավոր ծնունդդ, քեզ մաղթում եմ, որ լուծվելով ընտանիքիդ անդամների մեջ՝ չմոռանաս ու պահես Cassiopea-յի իրական գույնը ու դրանով էլ ավելի ամրացնես ընտանիքիդ հիմքերը: :flower:

CactuSoul
10.10.2013, 01:17
Վերա ջան, շնորհավո՜ր :kiss
Քո դրականությունը հաստատ կհերիքի ցանկացած դժվարություն հաղթահարելուն, դեպրեսիա-մեպրեսիա չկա սրանից հետո, եղա՞վ ;) Ոնց երջանիկ մամա եղել ես, տենց էլ ու էլ ավելի երջանիկ լինես: Երազանքներիդ իրականացո՜ւմ :drinks

Ուլուանա
10.10.2013, 02:37
Մի հատ էլ էստեղ շնորհավոր, Վեր ջան :)։ Միշտ տենց երջանիկ ու ներդաշնակ ընտանիք ունենաք :)։

Jarre
10.10.2013, 03:19
Ժողովուրդ, դադարե՛ք Վերոնիկային Վերա անվանել։ Հուսով եմ էտ բառի նշանակությունը բոլորդ գիտեք ու հասկանում եք, թե հատկապես էս դեպքում խի ա սխալ էտ տարբերակը օգտագործելը։ Ճիշտ եմ, չէ՞, Աթեիստ ջան :))

Վերոնիկա ջան, սրտանց շնորհավորում եմ ծնունդդ։ Ճիշտ է մենք անձնական շփում չենք ունեցել (հիշում եմ, որ միայն մի անգամ ենք իրար տեսել մի քանի վայրկյանով երբ դու օպերայի մոտ Ֆրեյայի հետ էիր), բայց ես ձեր ընտանիքի մասին արդեն ունեմ տպավորություններ հետևելով ձեր ՖԲ-յան էջին և նկարներին :) Ես քեզ մաղթում եմ երջանկություն ու լիքը սեր ու հարգանք։ Ամենալավ բաները քեզ և ձեր ընտանիքին։

Mephistopheles
10.10.2013, 05:47
Քանի մեր ժամային գոտով օրը չի փոխվել շնորհավորեմ շատ սիրելի կնոջս՝ Վերոնիկային։
Կյանքս, ծնունդդ շնորհավոր, մեր կողքից անպակաս լինես :love

Ամեն տխուր պահերիդ էլ հիշի տղեդ ոնց էր առավոտյան (ու ոչ միայն) շնորհավորում։ Սաղ օրվա լավ տրամադրությունն ապահովված ա։

Արտ, էս երգը միացնում եմ քո ցանկություններին… ոչ ոք քեզնից լավ չգիտի քո մյուս կեսի արժեքը… ոչ ոք բացի քեզնից… ուզում եմ որ իրար կեսը լինեք… շատ բան չի ուզածս…


http://youtu.be/fMmWSpUnVF0

boooooooom
10.10.2013, 09:09
Ֆբ-ում տեսնում եմ, որ ծնունդ կա, ասում եմ մտնեմ Ակումբում շնորհավորեմ, մտնում եմ Ակումբ՝ ձեն-ձուն չկա։ Մտածում եմ երևի գաղտնիքա։ Առավոտյան հայտնաբերեցի, որ հեչ էլ գաղտնիք չի։
Ուշ լինի նուշից էլ համով լինի. ապրի Աթեիստը։ Ասածս էնա, որ թույլ տվեք ես էլ միանամ բարեմաղթանքներին՝ ասելով Շնո՜ր-հա՜-վո՜ր ծնունդդ և նոր Բալիկդ։ Պրծ :)

Vardik!
10.10.2013, 10:08
Շնորհավոր: :rose




:bux:

Անվերնագիր
10.10.2013, 10:58
Շնորհավորում եմ Cassiopeia ջան: Ցանկանում եմ... ըըը, մարդ չգիտի՝ ի՞նչ ցանկանա. ախր ամեն ինչ ունեք, է :P: Ձեզ՝ քեզ ու Աթեիստին, ընդամենը մեկ անգամ եմ տեսել, բայց էտ էլ հերիք էր կարծիք կազմելու, որ դուք հրաշալի մարդիկ եք (ստեղ, երևի նոր բան չեմ ասում :) ):
Մի խոսքով առողջություն ու երջանկություն եմ ցանկանում ձեզ, իհարկե ճուտիկ-բուլիկների հետ միասին:

impression
10.10.2013, 11:35
Վեր ջան, ծնունդդ շնորհավոր, լավ-լավ բաներ քեզ ու քո շուտով բազմանդամ ընտանիքին ;)

Հայկօ
10.10.2013, 12:22
Շնորհավո՜ր, Վեր ջան :): Նենց լավն եք տենց բոլորով իրար հետ, նայում եմ ձեզ, տրամադրությունս բարձրանում ա :):

Այբ
10.10.2013, 18:19
Շնորհավորում եմ: :)

Chuk
10.10.2013, 18:55
Վեռա ջան, շնորհավորում եմ :) Քո հրաշք զավակների ու Աթեիստի հետ երջանիկ եղիր, քեզ լիքը ժպիտ եմ ցանկանում, ուզում եմ, որ դեպրեսիան քո մասին իսպառ մոռանա ու մենք շնորհակալություն դնենք միայն ու միայն ուրախ գրառումներիդ (ինչն էլ հիմնականում անում ենք :)): Կենացդ, Վեռա ջան, լավ մարդ ջան :drinks

My World My Space
11.10.2013, 15:46
Վերոնիկա ջան շնորհավոր...
ֆեյսում ու էստեղ տեղադրած նկարներիդ առատությունը խոսում են քո երջանկության մասին, մաղթում եմ, որ տրաքացնես բոլոր սերվերները... :))

Smokie
11.10.2013, 16:34
Շնորհավորում եմ հարգելի Cassiopeia:aha Սերը հո կա ու կա, վստահ եմ երբեք չի խամրի:hands Երրորդ հրաշք ա սպասվում, էլ ի՞նչ կարող եմ մաղթել էսքանից հետո: Հա՛, մաղթում եմ որ բնությունը համաձայն լինի ձեր հետ այս հարցում ու հրաշքը հայտնվի որպես աղջիկ:love