PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրագիր, ուր կարող են լինել քննարկումներ



Alphaone
09.10.2013, 23:42
Երբեմն սովորական օրագրային գրառում ես անում, բայց ուզում ես մարդկանց կարծիքն այնուամենայնիվ լսել: Վարկանիշների ու այցելուի հաղորդագրության պես չէ, հենց քննարկման: Այս թեման ստեղծված է այդ նպատակով, այստեղ կարելի է քննարկման ենթակա գրառումներ անել :)

StrangeLittleGirl
09.10.2013, 23:48
վախենամ` այս թեման փակվի բաժնի կանոններին չհամապատասխանելու պատճառաբանությամբ

Mephistopheles
09.10.2013, 23:48
Երբեմն սովորական օրագրային գրառում ես անում, բայց ուզում ես մարդկանց կարծիքն այնուամենայնիվ լսել: Վարկանիշների ու այցելուի հաղորդագրության պես չէ, հենց քննարկման: Այս թեման ստեղծված է այդ նպատակով :)

այսինքն կարանք գնանք մեկի օրագրից մի հատ գրառում առնենք բերենք ստեղ տփե՞նք… քացու տակ քցե՞նք…

Alphaone
09.10.2013, 23:54
Ոչ Մեֆ, այսինքն՝ ով էստեղ ռիսկ անի ու գրառում ունենա, իր գրածը կարող եք մեկնաբանել, իսկ եթե էդքան վատն եք, որ պիտի քացու տաք քցեք, արդեն դուք, ձեր խիղճը...

StrangeLittleGirl
09.10.2013, 23:55
ասա` անկապին մրցակից ես բացել :D
ու՞ր են ջղային մոդերները

keyboard
09.10.2013, 23:57
Ալֆա ջան, վախենամ հերթական զիբիլանոցը դառնա :)

բացի այդ, ցանկացած օրագրից, ցանկացած գրառում կարելի է մեջբերել թեմայից դուս-ում ու ցեխոտել ;)

Alphaone
10.10.2013, 00:00
Մեր ձեռքը չի՝ ուզենք զիբիլանոց կդարձնենք, ուզենք նորմալ թեմա...

Mephistopheles
10.10.2013, 00:02
Ոչ Մեֆ, այսինքն՝ ով էստեղ ռիսկ անի ու գրառում ունենա, իր գրածը կարող եք մեկնաբանել, իսկ եթե էդքան վատն եք, որ պիտի քացու տաք քցեք, արդեն դուք, ձեր խիղճը...

հասկանալի ա… կարծում եմ վատ գաղափար չի… բայց պետք ա հստակեցնենք… ի՞նչն ենք քննարկում, տեքստը՞ թե վարքը… սրանք տարբեր բաներ են… տեքստի դեպքում դու մարդու արածը չես դատում… իսկ վարքի դեպքում տեքստի որակը կարևոր չի…

մի քիչ հստակեցում կարա մտցվի…

Alphaone
10.10.2013, 00:03
Էս տարի ամեն ինչի մոտիվացիան կորցրել եմ, անցյալ տարի հոգեբանությունն ինձ արտակարգ ձգում էր, ամեն տառը հաճույքով էի կարդում, հիմա անգամ քննությունների նախորդ օրերին չեմ կարողանում կենտրոնանալ, կարդալ, դասախոսներն արդեն բաց տեքստով ասում են, որ ոչ թե գիտելիքն են գնահատում, այլ՝ ինքնուրույն մտածելու կարողությունը (ես էդ կարողությունն իրանց ասելով ունեմ, էլի :D): Վաղը քննության եմ ու ոչ թե վախենում եմ վատ գնահատականից կամ կտրվելուց, իմ համար արդեն միևնույն է, այլ՝ վախենում եմ ինձ հարգող մարդիկ դադարեն ինձ հարգել, առարկան տարբեր գիտնականների տեսություններն են, էստեղ կամ գիտես, կամ չէ, տրամաբնությունը չի փրկի: Ինձ դանդաղ, բայց հաստատուն խորտակվող նավ եմ զգում, կապիտանն էլ առնետներից շուտ է նավից թռել... :(

StrangeLittleGirl
10.10.2013, 00:04
Ալֆա ջան, վախենամ հերթական զիբիլանոցը դառնա :)

բացի այդ, ցանկացած օրագրից, ցանկացած գրառում կարելի է մեջբերել թեմայից դուս-ում ու ցեխոտել ;)

ճիշտ ա ասում :hands
(հիշեցնեմ, որ կտրականապես որոշել եմ շնորհակալական համակարգից չօգտվել)

Mephistopheles
10.10.2013, 00:05
Մեր ձեռքը չի՝ ուզենք զիբիլանոց կդարձնենք, ուզենք նորմալ թեմա...

Զիբիլը միշտ էլ ժամանակի ընթացքում մաքրվում ա… ամեն թեմա էլ կարա զիբիլ դառնա…

Alphaone
10.10.2013, 00:06
հասկանալի ա… կարծում եմ վատ գաղափար չի… բայց պետք ա հստակեցնենք… ի՞նչն ենք քննարկում, տեքստը՞ թե վարքը… սրանք տարբեր բաներ են… տեքստի դեպքում դու մարդու արածը չես դատում… իսկ վարքի դեպքում տեքստի որակը կարևոր չի…

մի քիչ հստակեցում կարա մտցվի…

Մեֆ, ինձ թվում ա ամեն ինչ, էդ պահին վարքը միտք ծնեց՝ վարքը, էդ պահին տեքստն անհեթե թվաց, տեքստը(իհարկե նկատի ունենալով, որ գրառումը ոչ թե որպես գեղարվեստական գործ է ներկայացվել, այլ՝ որպես ապրում, մտածմունք, իրավիճակ...): Եթե անորոշություններ էլ լինեն, կարող ենք քննարկել, վերջնական հստակեցում մտցնել, մոդերատորներին խնդրել, որ խմբագրեն:

Mephistopheles
10.10.2013, 00:06
կամ էլ կարա բերողն ասի ինչն ա ուզում քննարկվի…

Mephistopheles
10.10.2013, 00:08
ճիշտն ասած երբեն օրագրերում շատ լավ գրառումներ են լինում, որ կարա ընթացք ստանա…

Alphaone
10.10.2013, 00:08
կամ էլ կարա բերողն ասի ինչն ա ուզում քննարկվի…

Մեֆ, չէ, էստեղ չենք բերում ուրիշ օրագրերից, դրա համար թեմայից դուրսը կա ու կա, էստեղ ով գրառում ուզի անել, հենց թեմայում արած գրառումներն ենք քննարկում, թե չէ կստացվի նույն նպատակի համար երկու թեմա...

Mephistopheles
10.10.2013, 00:11
Մեֆ, չէ, էստեղ չենք բերում ուրիշ օրագրերից, դրա համար թեմայից դուրսը կա ու կա, էստեղ ով գրառում ուզի անել, հենց թեմայում արած գրառումներն ենք քննարկում, թե չէ կստացվի նույն նպատակի համար երկու թեմա...

օքեյ, ուրեմն պիտի մի հատ լավ հստակեցնես… ընենց որ բոլոկրի մոտ նույն կետրպ ընկալվի… ու տարբեր լինի այլ նմանատիպ թեմաներից…

Alphaone
10.10.2013, 00:17
օքեյ, ուրեմն պիտի մի հատ լավ հստակեցնես… ընենց որ բոլոկրի մոտ նույն կետրպ ընկալվի… ու տարբեր լինի այլ նմանատիպ թեմաներից…

Վաղը հենց քննությունից եկա, ադմինների հետ վերջնական կքննարկենք, ավելորդ գրառումները երևի կջնջեն, ավելի հստակ կլինի ամեն ինչ, բայց նման օրագրի կարիք գոնե ես զգում էի, քանի որ հաճախ ինձ տանջող մտքեր էի գրում, որ փակուղի են տանում ու շատ էի ուզում քննարկում լինի, քննարկման արդյունքում ելք գտնեմ...

keyboard
10.10.2013, 00:25
Մեֆ, չէ, էստեղ չենք բերում ուրիշ օրագրերից, դրա համար թեմայից դուրսը կա ու կա, էստեղ ով գրառում ուզի անել, հենց թեմայում արած գրառումներն ենք քննարկում, թե չէ կստացվի նույն նպատակի համար երկու թեմա...

Հա սկսում ենք լուրջ քննարկում, մեկ էլ դրա էն ամենաթեժ պահին, մեկն էլ ա օրագրային գրառում անում, որ պետք ա քննարկել, հետո մյուսը ու տենց դառնում ա աջաբ-սանդալ, էս ինչ բառ էր, մեղա-մեղա կամ էլ թեմայի կանոններում գրվում ա, որ մինչև մի քննարկումը չվերջանա, օրագրային գրառում չանեք ու սնեց ով էլ սելիք ուներ մոռանում ա...

Հա կայֆ ա, ինձ էդ գաղափարը արդեն բացում ա :D

John
10.10.2013, 00:40
Ես ուրիշ առաջարկ ունեմ. անձնական օրագիր բացելիս, առաջին գրառման մեջ, կամ, ավելի լավ է վերնագրի մեջ, ինչ–որ փոքր, բայց երևացող ձևով հեղինակը նշի՝ կո՞ղմ է արդյոք իր օրագրում քննարկումների առկայությանը թե՞ ոչ։ Ու իր որոշումից կախված թույլատրվի կամ չթույլատրվի։ Ես օրինակ դեմ չեմ, որ իմ օրագրային գրառումները քննարկվի (իսկ եթե կոնկրետ մի գրառում չուզենամ քննարկվի, թեմատիկ օրագրեր կան դրա համար, կարող եմ իմ օրագրում չգրել , եթե նշել եմ, որ իմ օրագրում քննարկումները թույլատրվում են)։ Ժամանակին, երբ նման արգելք չկար, չկար նույնիսկ «օրագրեր» ենթաբաժինը, ես ունեի օրագիր, որտեղ լինում էին քննարկումներ ու ամեն ինչ նորմալ էր :)
ահա խնդրեմ, կարող եք համոզվել (http://www.akumb.am/showthread.php/7849-%D5%80%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D6%83%D5%AB-%D5%BE%D5%AB%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A1%D5%AC-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8)

One_Way_Ticket
10.10.2013, 02:29
Ես անկապ օրագրում գրառում եմ անում հազվադեպ, երբ ինչ-որ բան կա մտքիս, որ չեմ ուզում մեջս պահեմ, բայց միաժամանակ չեմ էլ ուզում քննարկել, հարցերի պատասխանել:
Քննարկում ես ուզում, ընտրի համապատասխան բաժին ու թեմա բաց: Ընդհանրապես, ակումբում վերջին ժամանակներս շատ հազվադեպ է նոր թեմա բացվում, ինչը սխալ է: Ասենք, ամբողջ քաղաքականությունը քննարկվում է "թեմայից դուրս" բաժնում: Ով հարց ունի, փոխանակ բաժին ընտրի ու թեմա բացի, գրում է "Հարցրու այստեղ" թեմայում: Հետագայում կտանջվես մի բան գտնել: Կորում է ֆորումի իմաստը, դարձել է սոց. ցանցի նման մի բան:

Sambitbaba
10.10.2013, 17:29
Հետաքրքիր է, իսկ մոդերները "կտփե՞ն", եթե ինչ-որ մեկն օրագիր բացի և այդ օրագրում սկսի քննարկել ուրիշների օրագրերը…:8

Chuk
10.10.2013, 17:33
Մոդերատորական քննարկում:

Ակումբի ընդհանուր ու առանձին բաժինների կանոնները քննարկել, փոփոխությունների առաջարկներ անել կարելի է «Առաջարկներ և դիտողություններ (http://www.akumb.am/forumdisplay.php/34-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)» բաժնում: Օրագրեր բաժնի կանոնները կարելի է քննարկել նաև «Օրագրեր բաժնի կանոնները (http://www.akumb.am/showthread.php/53734-%C2%AB%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)» թեմայում: Սույն թեման ջնջման ենթակա է գործող օրենքները խախտելու համար: