PDA

Դիտել ողջ տարբերակը : Էվոլյուցիա. Սկիզբ



Սամ-Քլայն
08.10.2013, 23:20
Մենք այստեղ ենք, որպեսզի ստեղծենք նոր իրականություն, որը կարող է ոգեշնչող լինել մարդկանց համար, որը սկիզբ կդնի նոր արժեհամակարգի ու նոր փոխհարաբերությունների: Որտեղ չկան ազգեր, սեռեր, տարածքներ: Սահմաններ գոյություն չունեն, եթե կա սեր, էվոլուցիա, հաղթանակ:Մենք ակամայից, գալով այս աշխարհ, ձևավորում ենք նոր միջավայր, որտեղ Տիեզերքի մի մասն է խտացած: Այդ տիեզերքի մի մասն եմ նաև ես… Ու ես ստեղծում եմ իմ մոլորակը, որտեղ էլ կտանեմ քե՜զ…

Սամ-Քլայն
09.10.2013, 22:15
Երբ դու վարակված ես Ապագա ստեղծելու հիվանդությամբ, դու ավտոմատ սկսում ես պլաններ գծել, կշռադատել քայլերդ, քայլեր ձեռնարկել, դուրս մղել մնացյալ վախերդ: Սակայն երբ քայլերիցդ մեկը չի արադարացնում իրեն, շղթայական ռեակցիայի պես չեղարկվում են մյուսները: Ինչը խելագարեցնող է, դրդում է չնախատեսված քայլերի, որոնք երբեմն հակասում են էությանդ և գծած պլաններիդ: Գլուխդ պատերին տալուց ու ճակատագրին մեղադրելուց հետո ներսումդ սպիտակ գույնն է իշխում: Ինչպես սպիտակ թուղթը: Այդ նույն ճակատագիր կոչվածը քեզ հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել նորից: Նորից գրել այդ սպիտակի վրա ու նորովի գտնել ապագա տանող ճանապարհը: Դու հոգեբանորեն պատրաստ ես զգում քեզ նորովի բացահայտել տաղանդներդ, որոնց շնորհիվ կհասնես նպատակներիդ:
Այժմ…
Իմ ներսում գորշ է, չեմ խուսափի: Էությամբ գնում եմ գորշի ետևից, ինչը խանգարում է ինձ: Սակայն չեմ թաքցնի` իմ հոգում էլ է եղել այդ սպիտակությունը, որոնց վրա գրելով, երբեմն էլ ագահորեն խզբզելով բացահայտել եմ ներսս… քիչ թե շատ: Եվ այժմ ես այստեղ եմ… Նոր բարձրության վրա, որը և´ վախեցնում է, և´ հավատ ներշնչում: Վախ և Բավականություն միաժամանակ:
Վախ, որովհետր ես երբեք չեմ պատկերացրել ինձ բարձրություններ հաղթահարելիս, բարձունքի հասնելիս` այն թողնելով ուրիշներին: Եվ բավականություն. Դա ռիսկային է և խոստումնալից:
Հաստատուն քայլերով ես գրում եմ իմ պատմությունը…
Թե ես ինչ ներս ունեմ, գիտեն քչերը: Եթե շատերը գիտեն իմ անունը, դեռ չի նշանակում, որ գիտեն իմ ներսը…

Սամ-Քլայն
09.10.2013, 22:17
Ես շարժման մեջ... կրկնվող եմ:


http://www.youtube.com/watch?v=fdMDesBJhqk&list=PLkX4VWGFN3dJrhCJXgVCf4V4guQELlCMt&feature=mh_lolz

Սամ-Քլայն
10.10.2013, 21:28
Զգալ




Զգալ: Դուք գոնե գիտե՞ք` ինչ է նշանակում զգալ: Զգալ ոչ թե այն, ինչ պատկերանում է ձեզ, այլ այն, ինչը խտացած է այնտեղ, որն էլ բանալի կհանդիսանա տեսնել մեդալի հակառակ երեսը: Զգալ ոչ թե դեմքը, այլ մեջքը … ինչ– որ մեկի, ով նստած է հենց հիմա, իմ դիմաց: Երբ աչքի ամեն շարժումով հետևում եմ նրա թեթև շնչառությանը: Ես ատամներս սեղմած սպասում եմ, ով ուր որ է` կշրջվի, կնայի աչքերիս մեջ ու ջուր կլցնի մեջս բռնկված հրդեհի վրա: Ուստի ես բնազդաբար ու անջատված կրկնում եմ`չշրջվես, չշրջվես, չշրջվես, չշրջվես… Ես պաշտում եմ քեզ:
Զգալ, որ կյանքը երկուսով անվերջ է, իսկ մենակ (մենակյացություն) մնալը` հաշված ժամերի թիթեռի կյանք: Որովհետև ես ապրում եմ ինքս ինձ համար: Ես կարող եմ և չապրել ինքս ինձ համար: Մինչդեռ դիմացիս նստածը կարող էր հանկարծակի աստվածային կերպով շրջվել ու ուղղակի ասել` մի´ արա դա:
Զգալ պահի մեղեդայնությունը: Ես աթեիստ եմ, բայց և զգալ պահի աստվածայնությունը: Որ ահա, քիչ հեըո տեղի կունենա տիեզերային մի պայթյուն, և Աստծո ու Մարդու ձեռքերը, վերջ ի վերջո, անհիշելի ժամանակներ անց, մեր (քո) շնորհիվ կհպվեն միմյանց, և հրեշտակները կանցնեն գործի: Կբզկտեն մարդու մարմինը: Արյունը կկաթա նրան ընդգրկող ափսեից իմ սեղանի ու ձեռագրերիս վրա: Ես ձեռքով արագ–արագ կմաքրեմ արյունը ու կներկեմ նրա պարանոցը:
Ու ես կզգաաաաաաաաաաաաաաաաաաաաաաամ, որ նա, այնուամենայնիվ, կա: Որ նա կենցաղ է, երբ նստած է իմ դիմաց ու օդից շղարշներով է սահմանազատված: Եվ իմ աչքի մի թարթոցը կազատի մեզ ամեն տեսակ պատնեշներից ու գավառականությունից: Մենք կձուլվենք օդում: Կմիանանք, ինչպես Աստվածը` Մարդուն, երբ մատները միմյանց հպելուց հետո շոշափվեցին ձեռքերը, և հրեշտակներն ավարտեցին իրենց երեկոյան ընթրիքը:
Ես լարված գրում եմ սա ու ատամներս սեղմած սպասում եմ, որ ուր որ է ` նա կշրջվի…
Չնայես, չնայես, չնայես, չնայես, չնայե´ս…: Բայց ես սիրում եմ քեզ, չնայես, չնայես, չնայես, չնայես… Բայց թողնում եմ մի հատված, որ նայես, ու ձեռքերով փակում ինձ: Չնայես, չնայես, չնայես: Բայց քո աչքերը մոլորված նայում են ինձ, ու ես դեռ շարունակում եմ գրել սա:
Թանաքի փոխարեն արյամբ կգրեի սա, անկեղծ, իրոք, դու էլ կուզեիր, բայց գրում եմ թանաքով:
Որպես շարադրություն, որպես գեղարվեստ:

ԲԱՅՑ ՈՎ ՍԱՏԱՆԱ, ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ: ՉԷ ՈՐ ԱՌԱՆՑ ՔԵԶ ԵՍ ԷԼ ՇՆՉԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ:
ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ… ինձ: Խնդրում եմ քեզ:
~
Ինձ դու կհասկանաս…

Սամ-Քլայն
13.10.2013, 17:05
Ես սիրում եմ ստեղծել բառեր, որոնք հիմնված են զգացմունքների վրա: Միգուցե լինգվիստիկ առումով որևէ իմաստ չեն արտահայտում, փոխարենը արտահայտում են զգացմունքներ ու իրավիճակ ( հոգեվիճակ ):
Դրանք հիմնականում գոյականներ են ոըժւ ձայնարկություններ:

***
***

Նորմալ մարդկանց մոտ, երբ նստարանին երկու անծանոթներ են նստում իրար կողք, նկատում ես անռեակցիա դեմքեր, շփումը զրոյացված, նույնիսկ իրար դեմքի չեն նայում:
Երբ ես անցնում եմ նրանց կողքով, նայում եմ, ապա վերև, ժպտալով արտահայտում ցնծությունս` հույսով, որ իմ գնալուց հետո նրանք միմյանց կնայեն, ու ինչ–որ մեկի բախտը կբերի ու նա կերջանկանա....
#cupid

Սամ-Քլայն
15.10.2013, 22:02
Ես պատահաբար ցած գցեցի ծաղկամանը, որ մայրիկիս իր տատիկից էր մնացել: Վարդեր էին մեջը` արնագույն վարդեր: Ես գցեցի այն, ու ջարդեցի: 1000 կտոր հիշողություններ: Ես շփոթված էի, ձեռքս մեկնեցի, որ հավաքեմ ապակու կտորները, և վնասեց ինքս ինձ: Ձեռքերս մի վայրկյանում արյունոտվեց: Գիտեք, արյու՜ն... Կարմիր գույնի արտասովոր հեղուկ: Ես միշտ սովոր եմ եղել արյունը կարդալ գրքերում ու ֆիլմերում տեսնել: Իսկ այն հիմա դուրս է հորդում իմ երակներից լույս աշխարհ: Ես շտապելու տեղ չունեմ: Գեղեցկությանն եմ հանդիպել, որ իմն է, իմ սեփականը: Արյան կաթիլներն ինձ հույս են տալիս: Որ ես դեռ չեմ մեռել, արյունս ջուր չի դարձել, որ կարող եմ սիրել, սիրել ու սիրե՜լ...
Իմ արյունն իմ ձեռքերն ի վար են գնում, կաթում մորս հիշողությունների վրա: Ես դրանում ինձ եմ տեսնում: Իմ մտքերի լուռ վկային, իմ արյան մեջ իմ չասված մտքերն են գրանցված: Իմ չնկարված դիմանկարը: Իմ աչքերն են անդրադառնում նրա միջից: Ու ես միշտ զարմացել եմ` Աստված ի՜նչ կատարյալ կարող էր ստեղծել մարդուն...
Արյունս տարածվել է մարմնովս մեկ, ես ամենազոր եմ դառնում, դառնում եմ Դու, փակում աչքերս ու հրճվում արյան շքեղությամբ: Վերջապես բացահայտեցի ինձ ներսից, որ Դու ազատ մուտք ունես իմ մարմին, կարող ես մտնել ու չխեղդվել... իմ արյունն իմ շուրջն է տարածվեծ: Կլիզեմ այն, քեզ կներառեմ իմ մարմնում, ու մենք կփախչենք անհայտ հեռուներ....
Իսկ ես միայն կոտրեցի մորս մնացած ժառանգությունը` տատիկիս ծաղկամանը,, որ բանալի դարձավ իմ հոգու մութ նկուղի, որտեղ Սատանաներն են վխտում, ու երբեմն էլ ուզում եմ այդ բանալին Քեզ հանձնել...
Ես էլ չկամ...

© Արյուն, 18 հուլիս, 2013

Սամ-Քլայն
20.10.2013, 12:25
ԿՅԱՆՔՈՒՄ ՆՄԱՆ ԶԶՎԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ.
ԶԶՎԱՆՔ ԶԶՎԵԼՈՒՑ.
ԵՍ ԶԶՎՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՐԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՉԵՆ ԴԱՌՆԱ
ԻԷՆ ԱՄԵՆԻՑ ԻՆՉ ԻՄ ՀԵՏԱ ԿԱՊՎԱԾ...
ՀԱՆԳՍՏԱՆԱԼԱ ՊԵՏՔ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
ԲՈԼՈՐԻՑ
ԿԱՄ ՎԵՐԱԳՏՆԵԼ ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ ԳՆԱԼ.
ՄԱՐԴԻԿ ՃԻՇՏ ԵՆ ԵՐԵՎԻ ՍԱՐՍԱՓԵԼԻԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԷՆՔԱՆ ՈՐ ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ ԴՐԱՆ

Սամ-Քլայն
20.10.2013, 22:15
Ուրախ – ուրախ – հպարտ.
Քլայն. Շուտով

https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/1392079_249454318538500_658252755_n.jpg

Սամ-Քլայն
22.10.2013, 19:07
ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ | ՔԼԱՅՆ (https://www.facebook.com/pages/Klein/249453565205242).

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

01. Մուտք
02. Ագաթա
03. Հայացք Ներսից. Ասմաթ Ռաջա
04. Քաղաքի Մեկ Օրը
05. Շիզոֆրենիա
06. Գիչի
07. Ես եմ, եկել եմ...
08. Ռադիո Երևան
09. Քլայն
10 Վերջաբան


~ Ես ինձ երգիչ եմ զգում... ^_^
Քայլ առ քայլ... Դանդաղ, բայց հաստատուն:
Ես մոտենում եմ եզրագծին:
Ինձ օրհնված եմ զգում:
Սա մեծ փոփոխություն կարելի է համարել:

Հրապարակ է դուրս գալիս KLEIN - ը:

Սամ-Քլայն
27.10.2013, 12:11
EP հասկացությունը երաժշտության մեջ բնորոշվում է այսպես.
Սա ձայնագրության մի տեսակ է, որը պարունակում է ավելին, քան սինգլը, միաժամանակ ավելի քիչ, քան ամբողջական ձայնասկավառակը:
ԵՍ ԻՆՁ ԵՐԳԻՉ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ.
Ես շատ եմ արտահայտում միտքն այս, ու իրոք շատ նմանություններ կան երգչի և հեղինակի միջև:
Նրա երգերն իմ տողերն են,
Նրանը նոտաներն են, իմը` բառերը,
Ձայներիզներ, մենահամերգներ, գրքեր, գրական հանդիպումներ:

Քլայնը կարելի է համարել EP` գրականության ասպարեզում:
Իմ տողերում կա երաժշտություն, պատկեր: Ամեն պատմություն` առանձին ֆիլմ, առանձին աշխարհներ, որոնցում ապրում են հարյուրավոր մարդիկ տարբեր բոլորից ու ամեն ինչից: Նրան նրանք են: Իմ EP – ում երգեր կան, խոստովանություններ, ռոմանսներ, իրականություն... նաև փախուստ իրականությունից:

Ես կուզեի երգել, պարել, նկարահանել աշխարհը, բոլոր հնարավոր միջոցներով արտահայտել էմոցիաներս ու ստեղծագործել այնքան, որքան կդիմանա օրգանիզմս...

Ես ինձ իրոք երջանիկ եմ զգում...

Սամվել.

Սամ-Քլայն
29.10.2013, 00:17
http://www.youtube.com/watch?v=VcBAUFY0C4c&feature=c4-overview&list=UUgPSLdqld2MRgKyn66EX7CA

Սամ-Քլայն
30.10.2013, 20:13
ՔԼԱՅՆԸ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4 - ԻՆ