Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Զուգահեռ տիեզերքներ



Պիրիտ
08.10.2013, 00:33
Փակում եմ պատուհանը։ Դրսից եկող ձայներից գլուխս սկսում է պտտվել, թվում է, թե շուտով կընկնեմ և կհայտնվեմ ելակի դաշտերում ու կսկսեմ վազե՜լ, վազե՜լ, փախչել արդարության ըմբոստացած ճիչերից։

"Սերժիկ, հեռացի՛ր, Սերժիկ հեռացի՛ր"։ Ձայները գլխումս դառնում են մի ծանր մեղեդի, ռեքվիեմ։ Ես գիտակցում եմ, որ այս երկրում ինձ գրեթե բոլորը համարում են հանցագործ, արյունոտ ձեռքերով մի սրիկա, ով մոռացել է, թե ինչ բան է խիղճը։ Միգուցե նրանք չե՞ն սխալվում։ Երբեմն՝ երբ հիշում եմ, թե ինչ հոտ ունի թոնրից նոր հանած լավաշը, թե ինչպես են փայլում թոռնիկիս աչքերը, թե ինչ անուշ էին առաջին սիրուս վարսերը, ուզում եմ մի կողմ նետել կոստյումս, իջնել և գրկել այս առնետանոցի դիմաց կանգնած խիզախ մարդկանց, ովքեր բողոքում են իմ դեմ, վերցնել պաստառներից մեկն ու գոռալ նրանց հետ․ "Սերժիկ, հեռացի՛ր, Սերժիկ հեռացի՛ր"։ Այո՛, թող հեռանա այն Սերժիկը, ով ամեն նոր տարի նայում է մարդկանց աչքերին ու ստում, թե այս տարին լավն էր, մյուսն ավելի լավը կլինի։ Թող հեռանա այն Սերժիկը, ով խեղկատակի պես կոստյում է հագնում ու սեղմում այնպիսի պետությունների դեսպանների ձեռքերը, որոնց մասին միայն Աստված և հենց իրենք գիտեն։ Թող հեռանա ու թույլ տա շնչել այն Սերժիկին, ով վեց տարեկանում խոտի դեզի վրա պառկած նայում էր Արցախի անամպ երկնքին, աստղերից նկարում հարևան Մարոյին ու վալս պարում նրա հետ գիշերով։ Ապրելով իմ երևակայական աշխարհում՝ ես երբեք չէի մտածում, որ նախագահ կդառնամ, կունենամ հարուստ ու ազդեցիկ ընկերներ, քաղաքում կշրջեմ անցյալիս պես սև մեքենայով, ու իմ հետևից կվազեն Աճառյանի բառարանի պես հաստ վզով տղաներ և որ բազմաթիվ տհաճ միջադեպերի մասնիկը կդառնամ։ Այդ միջադեպերին ես ստիպված եմ մասնակցում։ Հաճախ դա անում եմ պաշտոնս պահպանելու, փող կուտակելու ու ավելի հաճախ՝ սեփական փառասիրությունը բավարարելու համար։

Երիտասարդ ժամանակ ինձ հետաքրքիր էին թվում գաղտնի գործողությունները։ Սիրում էի "Շտիրլից" ֆիլմը։ Դրա համար էլ սկսեցի համագործակցել Սովետական Միության հատուկ ծառայությունների հետ։ Այնտեղ իդեպ մի շիկահեր տղա կար, ով դյուդո էր սիրում և ձիասպորտ, բայց նրա մասին ուրիշ անգամ։ Հիմա արդեն սիրտս խառնում է ամեն ինչից՝ թե՛ անցյալից, թե՛ ներկայից։ Ուզում եմ փոխվել, դառնալ մանկությանս երազած կերպարը և անվերջ կռիվ տալ հողմաղացների հետ, բայց վախենում եմ, շատ եմ վախենում։ Հիսունվեց տարիների ընթացքում կուտակածս կեղտը հետապնդում է ինձ։ Ես, ընտանիքս ու բոլոր հարազատներս մի շատ տաք ու լավ պայմաններում գտնվող վանդակի մեջ ենք ապրում, որից ելք չկա։

Բավականին դժվար է ապրել Հայաստանում, երբ ամեն վատ բանի համար մարդիկ քեզ են մեղադրում, ու բոլորի ուշադրության կենտրոնում ես։ Նյարդայնացնում են բոլոր ԶԼՄ-ները, նույնիսկ իշխանականները, որոնք ավելորդ պաթետիկ տոնով են խոսում իմ մասին։ Ընդդիմադիր ու պսևդոընդիմադիր թերթերը ավելի տանելի են և ավելի հեշտ են կառավարվում։ Զզվում եմ իմ հրապարակային տեքստերը գրողներից, որոնք օգտագործում են վաղուց ժանգոտված սովետական մոտեցումներ։ Բայց ստիպված կարդում եմ դրանք, որովհետև իմ սեփական մտքերը միայն վնաս կարող են հասցնել ինձ ու ինձ շրջապատող մարդկանց։

Վերջերս իմ ելույթներից հետո իմ արտահայտությունների մի մասը ինտերնետային մեմ են դարձել։ Ինձ դա դուր է գալիս, որովհետև, թեկուզ և բոլորը օգտագործում են դրանք ինձ ծաղրելու համար, դա նրանց դրական լիցքեր է հաղորդում։ Իսկ այս գաղջ մթնոլորտում, որի կառուցվածքային մասնիկներից ամենագլխավորը ես եմ, կարևոր է ամեն ժպիտ։ Տատիս շատ էի սիրում։ Նա սիրում էր ասել․ "չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել", երբ ընկերուհիներով հավաքվում էին չիբուխ ծխելու և թղթախաղով զբաղվելու։

Ամեն անգամ, երբ ստադիոնում մեր հավաքականը պարտվում է, ես ինձ մեղավոր եմ զգում։ Ինձ թվում է, թե ֆուտբոլիստները ճնշվում են իմ ու գերմանացի ըմկերոջս ներկայությունից։ Նրանք վախենում են իրենց բողոքը բարձրաձայն արտահայտել, քանի որ կախյալ մարդիկ են ու լուռ պարտվում են։ Բայց պարտվում են հպարտ դեմքերով, կարծես դրանով իրենց զորակցուությունն են հայտնում հրապարակներում ու պուրակներում համակարգի դեմ բողոքողներին։ Ես սիրում եմ մեր այն երիտասարդներին, որոնք իմ նման վախկոտ չեն։

Իմ մտքերը շատ ավելի խառն են, քան տասնչորս տարեկան սիրահարված աղջնակինը։ Ես ինձ աշխարհի ամենամիայնակ մարդն եմ զգում․ չկա որևէ մեկը, ում հետ կարող եմ կիսվել, երբ տխուր եմ, կամ երբ մանկական երազաանքներիցս ինչ-որ մեկը ուզում եմ իրականություն դարձնել։ Շփումը վտանգավոր է բոլորի հետ, նույնիսկ կնոջս։ Չունեմ ընկերներ, փոխարենը ունեմ բազմաթիվ հանցակիցներ։ Երազումս ես մենակ եմ վազում ելակի դաշտով, լրիվ մենակ, և չկա ինչ-որ մեկը, ով ձեռքերը պարզած սպասում է ներքևում, որ կփրկի ինձ, երբ ընկնեմ անդունդի եզրից։ Իսկ ես վազում եմ․․․

Սուիցիդային մտքերը վերջերս հաճախ են սկսել պարուրել ինձ։ Ես դրանցից փորձում եմ փախչել՝ տրվելով բազմապիսի հաճույքների, որոնց հնարավորությունը ես ունեմ։ Իրականում ես չեմ երազել հարուստ դառնալու մասին։ Խոտի դեզի վրա պառկած՝ ես պատկերացնում էի, թե ինչպես եմ ստեղծագործում միջերկրական ծովի ափին, հարևան Մարոյի հետ։ Ես երազում էի գրող դառնալ, դրա համար էլ ընդունվեցի ԵՊՀ-ի բանասիրական բաժինը։ Հիմա իմ խզբզոցները միայն ես եմ կարդում։ Նախընտրում եմ չափածոն, որովհետև այն ավելի հնչեղ է ու էմոցիոնալ, բայց հիմա, քանի որ գրում եմ ուղղակի գրելու և ինձ խեղդող մտքերը թղթին տալու և խորը շունչ քաշելու համար, շարադրում եմ արձակ՝ առանց մտածելու գեղեցիկ այլաբանությունների, դիպուկ համեմատությունների և այլ գեղարվեստական հնարքների։

Ես ուզում եմ հեծանիվով գնալ աշխատանքի։ Մի կողմ թողնել հասարակական կյանքը, տեքստեր գրել ռոք-խմբի համար, հաշիշ ծխել ու խաղաղություն քարոզել։ Կամ էլ փոստատար դառնալ ու ամեն օր մարդկանց նամակներ տանել, նրանց ջերմ ժպտալ և բաիր օր մաղթել, ինչպես մաղթում են Սամոյի սուպերմարկետի աշխատակիցները։ Փոքր էլեկտրական մեքենայով շրջել Երևանով ու ճանաչել մարդկանց, երբեմն թաքուն կարդալ նրանց նամակները։ Կամ վերջապես կարևոր հանդիպման գնալիս անկարգելով (պարաշյուտ) ցատկել ինքնաթիռից, ընկնել ծովը, փրկվել ալիքների օգնությամբ ու Պոսեյդոնի բեղերից կախվելով հասնել անմարդաբնակ մի կղզի, ուր ես Ռոբինզոնի կյանք կվարեի։ Չնայած այս ոսկե վանդակում միայնակ նստած՝ ինձ հաճախ թվում է, թե հենց Ռոբինզոնն եմ, որ կամ։ Մի խոսքով՝ նախագահի աշխատանքը այնքան էլ հետաքրքիր չէ ինձ համար։

Փակում եմ պատուհանը ու մի կերպ գտնելով բջջային հեռախոսը սեղանի վրա՝ հրամայում եմ անվտանգության ծառայության պետին, որ ցրի շենքի առջև հավաքված երկուհարյուր հոգուն, որոնց իրականում կարոտելու եմ և որոնց այստեղ բերելու համար ես ինքս էի դիտմամբ հերթական հիմարությունն արել։ Գիտեի՝ նրանք ինձ չեն ների և զայրույթն աչքերին կգան ինձ հյուր՝ չհասկանալվ, որ լցնում են իմ միայնակ հոգու փառակալած անկյունները։ Բայց ես ծեր եմ, և նրանց գոռգոռոցներից գլոուխս սկսվում է ցավալ ու ազատել խղճի զսպաշապիկը։ Նա սկսում է հետապնդել ինձ, ու ես վազում եմ։ Ես վազում եմ ներքև ճանապարհին հանելով սև զգեստս, որ շատ ավելի ճնշող է, քան սև սուրճն առանց շաքարի։ "Սերժիկ, հեռացի՛ր, Սերժիկ, հեռացի՜ր", կարմիրբերետավորները քաշքշում են ազատ երիտասարդներին ու փորձում մտցնել ոստիկանական մեքենան, իսկ ես վազում եմ, վազում ձայներից հեռու՝ Բաղրամյանն ի վար։ վազում եմ դեպի ելակի դաշտերը։ Վազում եմ ու հետ չեմ նայում։ Ես հեռանում եմ, բայց դա ոչ ոք չի նկատում։

Հայկօ
08.10.2013, 02:23
Ես ուզում եմ ՀՀԿ գրվել :cry: Գրողը տանի քեզ, Սերժիկ, ես արդեն սիրում եմ քեզ անմնացորդ սիրով՝ այնպես, ինչպես դու ես ծածուկ սիրում ինձ, և ուզում եմ, որ ի նշան քո այդ սիրո վայր դնես լիազորություններդ ու քո բոլոր գերմանացի ընկերների հետ հանդերձ ընդմիշտ հեռանաս դեպի ցուրտ ու մութ վայրեր: Խոստանում եմ, որ անկեղծ լաց կլինեմ հետևիցդ և ամիսը մեկ անգամ անձամբ զանգվածային անկարգություն կանեմ Բաղրամյան 26-ի դիմաց՝ որպես հիշատակի տուրք:

ivy
08.10.2013, 02:36
Լրիվ վերջն էր, մի հատ կարդացեք :))

Jarre
08.10.2013, 02:42
Պիրիտ, բարի գալո՛ւստ Ակումբ և շնորհակալություն էս անակնկալի համար։ Հետաքրքիր ես կառուցել շատ։ Շնորհակալություն։ Հավանեցի։

ivy
08.10.2013, 02:43
Էս կարդալուց պատկերացնում ես Սերժին՝ իրա էն մի տեսակ կիսադիլխոր հայացքով, ու քանդվում :D


Ես ուզում եմ հեծանիվով գնալ աշխատանքի։ Մի կողմ թողնել հասարակական կյանքը, տեքստեր գրել ռոք-խմբի համար, հաշիշ ծխել ու խաղաղություն քարոզել։ Կամ էլ փոստատար դառնալ ու ամեն օր մարդկանց նամակներ տանել, նրանց ջերմ ժպտալ և բաիր օր մաղթել, ինչպես մաղթում են Սամոյի սուպերմարկետի աշխատակիցները։ Փոքր էլեկտրական մեքենայով շրջել Երևանով ու ճանաչել մարդկանց, երբեմն թաքուն կարդալ նրանց նամակները։


Փակում եմ պատուհանը ու մի կերպ գտնելով բջջային հեռախոսը սեղանի վրա՝ հրամայում եմ անվտանգության ծառայության պետին, որ ցրի շենքի առջև հավաքված երկուհարյուր հոգուն, որոնց իրականում կարոտելու եմ և որոնց այստեղ բերելու համար ես ինքս էի դիտմամբ հերթական հիմարությունն արել։ Գիտեի՝ նրանք ինձ չեն ների և զայրույթն աչքերին կգան ինձ հյուր՝ չհասկանալվ, որ լցնում են իմ միայնակ հոգու փառակալած անկյունները։

:D

impression
08.10.2013, 02:45
ընդ որում կարդալիս փորձեք Սերիժի ձայնով կարդալ, մեռնելու բան ա :D

Jarre
08.10.2013, 02:53
Ժող, իսկ իմ կարծիքով սա տրագեդիայի նկարագրություն է։ Շատ հավես ա։ Իմ համար բացի հետաքրքիր լինելուց նաև շատ ուսանելի է, քանի որ ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ շատ հեշտ ա հարցին միակողմանի նայել ու կյանքը բաժանել սևի ու սպիտակի։ Չգիտեմ, գուցե հեղինակը հումորային ա համարում իր ստեղծագործությունը, բայց ես տենց չեմ համարում։

ivy
08.10.2013, 02:54
Ժող, իսկ իմ կարծիքով սա տրագեդիայի նկարագրություն է։ Շատ հավես ա։ Իմ համար բացի հետաքրքիր լինելուց նաև շատ ուսանելի է, քանի որ ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ շատ հեշտ ա հարցին միակողմանի նայել ու կյանքը բաժանել սևի ու սպիտակի։ Չգիտեմ, գուցե հեղինակը հումորային ա համարում իր ստեղծագործությունը, բայց ես տենց չեմ համարում։

Տրագիկոմեդիա ա, Ժառ:

Jarre
08.10.2013, 02:56
Տրագիկոմեդիա ա, Ժառ:
Հա, ivy ջան, շատ ճիշտ ես։ Լրիվ տրագիկոմեդիա ա։

Գալաթեա
08.10.2013, 03:04
Պիր, դու դեմք ես :)
Իսկ Catcher in the Rye-ի պուճուրիկ հատվածի համար քեզ հատուկ սպասիբ :)

ivy
08.10.2013, 03:05
Վերջին նախադասությունը շատ լավն ա.


Ես հեռանում եմ, բայց դա ոչ ոք չի նկատում։

StrangeLittleGirl
08.10.2013, 12:01
Դեմք ես :)) բարի գալուստ ակումբ: Հույս ունեմ` մրցույթներին էլ կերևաս:

Arpine
08.10.2013, 13:43
Ես սերժիկին սիրում եմ :cry




Ժառ, համաձայն եմ քո հետ :)

Պիրիտ
08.10.2013, 19:12
իմփրեշն, լավ միտք է, ապրես;ճ

Պիրիտ
08.10.2013, 19:13
շնորհակալ եմ լավ խոսքերի համար իմ սիրուն քաղաքացիներ

Գալաթեա
08.10.2013, 19:13
լավ միտք է, ապրես;ճ

Մեկդ էս տղին սովորացրեք` ոնց ա պետք մեջբերել գրառումը, որ իմանանք ում ա դիմում :D

ivy
08.10.2013, 19:15
Մեկդ էս տղին սովորացրեք` ոնց ա պետք մեջբերել գրառումը, որ իմանանք ում ա դիմում :D

Սենց ավելի կայֆ ա, մարդ մտածում ա ինքն իր պատմվածքին ա գրել :))

Պիրիտ
08.10.2013, 19:17
Այվի, ապրես, որ նկատեցիր

Պիրիտ
08.10.2013, 19:18
Պիր, դու դեմք ես :)
Իսկ Catcher in the Rye-ի պուճուրիկ հատվածի համար քեզ հատուկ սպասիբ :)
քեզ էլ սպասիբ, որ նկատեցիր իրան ու հուշեցիր մեջբերելու տեղը

ivy
08.10.2013, 19:18
Այվի, ապրես, որ նկատեցիր

Ինչը նկատեցի, Պիրիտ ջան :)

Պիրիտ
08.10.2013, 19:24
Ժող, իսկ իմ կարծիքով սա տրագեդիայի նկարագրություն է։ Շատ հավես ա։ Իմ համար բացի հետաքրքիր լինելուց նաև շատ ուսանելի է, քանի որ ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ շատ հեշտ ա հարցին միակողմանի նայել ու կյանքը բաժանել սևի ու սպիտակի։ Չգիտեմ, գուցե հեղինակը հումորային ա համարում իր ստեղծագործությունը, բայց ես տենց չեմ համարում։
շնորհակալ եմ
հա, հումորային տարրերը շատ են, բայց հիմնականում փորձել եմ նկարագրել իմ երևակայության սերժին, մտնել իրա մեջ, վատ նախագահ լինել.. իրականում ուրիշի անունից գրելը այդաքն էլ հեշտ բան չէ, ինձ համար օրինակ ավելի դժվար է, քան ներկայացման մեջ խաղալը

Պիրիտ
08.10.2013, 19:25
Սենց ավելի կայֆ ա, մարդ մտածում ա ինքն իր պատմվածքին ա գրել :))
վերջին նախադասությունը

Պիրիտ
08.10.2013, 19:26
Ես ուզում եմ ՀՀԿ գրվել :cry: Գրողը տանի քեզ, Սերժիկ, ես արդեն սիրում եմ քեզ անմնացորդ սիրով՝ այնպես, ինչպես դու ես ծածուկ սիրում ինձ, և ուզում եմ, որ ի նշան քո այդ սիրո վայր դնես լիազորություններդ ու քո բոլոր գերմանացի ընկերների հետ հանդերձ ընդմիշտ հեռանաս դեպի ցուրտ ու մութ վայրեր: Խոստանում եմ, որ անկեղծ լաց կլինեմ հետևիցդ և ամիսը մեկ անգամ անձամբ զանգվածային անկարգություն կանեմ Բաղրամյան 26-ի դիմաց՝ որպես հիշատակի տուրք:
հեհ:ճ Ֆելեքյան, դու էն մարդկանցից մեկն ես ում համար գրացվեցի ակումբում

Գալաթեա
08.10.2013, 19:29
Կլօրը հո մեջը չի ուռելու՜՜՜ :))