PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ՝ վիրտուալ տարածքից դուրս

Էջեր : [1] 2

Վոլտերա
06.10.2013, 20:35
Իմ շատ սիրելի ակումբցիներ, կամ մեր լեզվով ասած ժողովու՜րդ, վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտարարվող մրցույթի պլանները կտրուկ փոխվեցին: Հաջորդ մրցույթը լինելու է թեմատիկ, թեման՝ Պատահական ծանոթություն, բայց սա դեռ ամենը չէ: Այս անգամվա մրցույթը հովանավորում է ձեզ շատ հայտնի Process փաբը: Մրցույթի պայմանները բնավ չեն փոխվում՝ քվեարկություն, քննարկումներ, փակ հեղինակներ, պատմվածքի ֆորմատ, սակայն ամենավերջին՝ հեղինակների բացահայտվելու պահը տեղի է ունենալու ոչ թե վիրտուալ տարածքում, այլ հենց հովանավորող փաբում, այն է՝ Process-ում: Պատմվածքները պետք է ուղարկեք մինչև հաջորդ կիրակի օրվա ավարտը՝ 24:00: Պատմվածքները կտեղադրվեն երկուշաբթի երեկոյան, քվեարկությունը կտևի հինգ օր՝ մինչև շաբաթ օրվա երկրորդ կեսը: Այնուհետև բոլոր հեղինակները շաբաթ օրը՝ 19.10.13 պետք է գան Process փաբ: Հավաքվելուց հետո ես կհայտարարեմ մրցույթի հեղինակներին: Այնուհետև յուրաքանչյուրը բարձրաձայն պետք է ընթերցի իր գործը, իսկ հաղթողին կտրամադրեն նվերներ՝ Process փաբի կողմից: Ի դեպ այդ օրը կարող են գալ նաև մրցույթին չմասնակցած ակումբցիները: Այսինքն հաշվեք դա որպես ակումբային մեծ հանդիպում:)

Հիշեցնեմ, որ ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM):

StrangeLittleGirl
06.10.2013, 20:38
Վաաաախ, էս ինչ կայֆ ա :)
դժվար մասնակցեմ, բայց մեծ հաճույքով կհետևեմ:

impression
06.10.2013, 20:45
Որպես Պրոցեսս փաբի մենեջեր, մի բան էլ իմ կողմից ավելացնեմ :))
եթե ստացվի էնպես, որ հաղթի ոչ հայաստանաբնակ ակումբցի, ապա խոստանում եմ կազմակերպել սկայպ հանդիպում, ու հաղթողին կկարողանանք տեսնել պրոյեկտորի ու կոմպի օգնությամբ, շնորհավորել և այլն: իսկ դե իրենց մրցանակն էլ կարող են հանձնել հայաստանաբնակ իրենց մտերիմներին, այսինքն, օրինակ, եթե ivy-ն հաղթի, ապա մրցանակը ո՞ւմն ա, ճիշտ ա, ԻՄԸ :P

Mephistopheles
06.10.2013, 20:48
շատ լավն ա, ափսոս չենք կարող մասնակցել կամ քննարկել…

LisBeth
06.10.2013, 20:49
էս ինչ խաբար ա՞, մրցույթի պայմաններից առնվազն մեկը ինձ համար անհնարին ա, մեկի հետ էլ ժամանակային խնդիրներ կան։ Ես էլ դիդորդի դերում կլինեմ էս անգամ։ Վիրտուալ դիտորդի։

Չափածոն ինչ եղավ բա, ես էլ մեռած մուսայիս վերակենդանացնելու էքսպերիմենտ էի սկսել։ Աշուն, տերև, մեգ ու մշուշ, հմայում էի նրան անօգուտ։

Արէա
06.10.2013, 20:50
Միանգամից ասեք ցրում եք էլի։

LisBeth
06.10.2013, 20:50
շատ լավն ա, ափսոս չենք կարող մասնակցել կամ քննարկել…

էլ ի՞նչն ա լավ

Վոլտերա
06.10.2013, 20:51
Ժող, չափածոն էլ հաջորդ անգամ: Ամեն ինչ էլ կհասցնենք :)

impression
06.10.2013, 20:53
բայց վիրտուալ քննարկումներին ի՞նչն ա խանգարում որ

Mephistopheles
06.10.2013, 20:53
էլ ի՞նչն ա լավ

Դե հո մենակ ինձնով չի՞… շատ հավես կանցնի բայց…

impression
06.10.2013, 20:56
կաշխատեմ անպայման էնպես անել, որ էդ օրը կարողանանք livestream-ով Process-ում կատարվող հեղինակների բացահայտումն ու մրցանակաբաշխությունը օնլայն հեռարձակել, որ բոլորդ կարողանաք տեսնել :)

LisBeth
06.10.2013, 20:56
Դե հո մենակ ինձնով չի՞… շատ հավես կանցնի բայց…

իհարկե մենակ քեզնով չի, ես ընդհանրապես էի ասում :)

Ուլուանա
06.10.2013, 20:58
Այնուհետև յուրաքանչյուրը բարձրաձայն պետք է ընթերցի իր գործը, իսկ հաղթողին կտրամադրեն նվերներ՝ Process փաբի կողմից
Վայ, մամա ջան... :scare Սարսափ :D։ Ինչ լավ ա՝ էդտեղ չեմ. բարձրաձայն կարդալ, էն էլ սեփական գործը՝ բացառիկ դիսկոմֆորտ։ Հուսով եմ՝ պարտադիր պայման չի։ Թե՞ չկարդալու դեպքում նվերը չեն տալու :))։

ivy
06.10.2013, 21:00
Թիթիզ բաներ եք մոգոնել, ամեն դեպքում ես կուզենայի, որ վերջում հեղինակների բացվելը օնլայն լիներ, էստեղ :)

ivy
06.10.2013, 21:01
Վայ, մամա ջան... :scare Սարսափ :D։ Ինչ լավ ա՝ էդտեղ չեմ. բարձրաձայն կարդալ, էն էլ սեփական գործը՝ բացառիկ դիսկոմֆորտ։ Հուսով եմ՝ պարտադիր պայման չի։ Թե՞ չկարդալու դեպքում նվերը չեն տալու :))։

Դու պիտի մասնակցես ու սկայպով կարդաս :))

Վոլտերա
06.10.2013, 21:01
Վայ, մամա ջան... :scare Սարսափ :D։ Ինչ լավ ա՝ էդտեղ չեմ. բարձրաձայն կարդալ, էն էլ սեփական գործը՝ բացառիկ դիսկոմֆորտ։ Հուսով եմ՝ պարտադիր պայման չի։ Թե՞ չկարդալու դեպքում նվերը չեն տալու :))։

Չկարդացողը ոչ միայն նվերը չի ստանալու, այլև երեք շաբաթ անվճար աշխատելու է Պրոցեսում :P Մինչև գիշեր

Mephistopheles
06.10.2013, 21:01
իհարկե մենակ քեզնով չի, ես ընդհանրապես էի ասում :)

Դրա համարել ասում եմ լավն Ա… մի տեսակ ֆիզիկսկան բան կա որ գնահատում եմ…

Alphaone
06.10.2013, 21:06
Հաջորդ շաբաթ 3 քննություն ունեմ, եթե հասցնեմ գրել, անպայման կմասնակցեմ, թե չէ, կաշխատեմ գոնե որպես զատ ունկնդիր ներկա լինել

StrangeLittleGirl
06.10.2013, 21:07
Հաջորդ շաբաթ 3 քննություն ունեմ, եթե հասցնեմ գրել, անպայման կմասնակցեմ, թե չէ, կաշխատեմ գոնե որպես զատ ունկնդիր ներկա լինել

վերջին վայրկյանին չթողնես :angry
սա վերաբերում ա նաև քննություններիդ :D

LisBeth
06.10.2013, 21:08
Դրա համարել ասում եմ լավն Ա… մի տեսակ ֆիզիկսկան բան կա որ գնահատում եմ…

օհ նո, յու նոու, դեթ`ս նաթ ֆոր մի, ամ ին

Այնուհետև յուրաքանչյուրը բարձրաձայն պետք է ընթերցի իր գործը

պատասխան :)

Alphaone
06.10.2013, 21:08
վերջին վայրկյանին չթողնես :angry
սա վերաբերում ա նաև քննություններիդ :D

Վաղվա քննության համար դեռ 200 էջ պիտի կարդամ, վերջին վայրկյանն ա, էլի, չեմ կարդացել :(

LisBeth
06.10.2013, 21:12
վերջին վայրկյանին չթողնես :angry
սա վերաբերում ա նաև քննություններիդ :D

Բյուր մասնակցի էլի ես օնլայն կհետևեմ ոնց ես դու կարդում

StrangeLittleGirl
06.10.2013, 21:13
Բյուր մասնակցի էլի ես օնլայն կհետևեմ ոնց ես դու կարդում

ներվ չկա :(

Alphaone
06.10.2013, 21:14
ներվ չկա :(
Բյուր, էս անգամ մենակ ես կիմանամ, թե որն ա քո գործը, մեկ էլ Մարին, արխային մասնակցի :)

LisBeth
06.10.2013, 21:17
ներվ չկա :(

ներվի դեղ օգտագործի

impression
06.10.2013, 21:17
բայց իմ կարծիքով բարձր կարդալը սեփական գործը շատ լավ միտք ա, մի քիչ ավելի պատասխանատու կմոտենանք մեր գրածին, որտև ոչ թե գրելու ենք, ուղարկենք, որ հետո կարդացողները ցնդեն մեր ձեռը, այլ մենք ինքներս պետք ա դա կարդանք ուրիշների մոտ ;)
լուրջ ա էլի էս անգամ, կայֆ ա, վաղուց արդեն լրջանալու ժամանակն ա

Mephistopheles
06.10.2013, 21:18
օհ նո, յու նոու, դեթ`ս նաթ ֆոր մի, ամ ին

պատասխան :)
Ի՞ն… մասնակցում ե՞ս…

Mephistopheles
06.10.2013, 21:20
Ամեն ինչն էլ լավ ա… մասնակցեք… կարդալն էլ դուրս եկավ…

ivy
06.10.2013, 21:22
Ամեն ինչն էլ լավ ա… մասնակցեք… կարդալն էլ դուրս եկավ…

Վերջ մասնակցում ենք :)
Չգիտեմ ոնց ուզում եք ապահովեք,ես իմ գրածը պիտի Պրոցեսով մեկ կարդամ :))

Ուլուանա
06.10.2013, 21:24
բայց իմ կարծիքով բարձր կարդալը սեփական գործը շատ լավ միտք ա, մի քիչ ավելի պատասխանատու կմոտենանք մեր գրածին, որտև ոչ թե գրելու ենք, ուղարկենք, որ հետո կարդացողները ցնդեն մեր ձեռը, այլ մենք ինքներս պետք ա դա կարդանք ուրիշների մոտ ;)
լուրջ ա էլի էս անգամ, կայֆ ա, վաղուց արդեն լրջանալու ժամանակն ա
Ճիշտն ասած՝ սեփական գործը բարձրաձայն կարդալու ու լրջանալու միջև կապ առանձնապես չեմ տեսնում։ Միգուցե իսկապես «ցնդացնող» հեղինակներին կարելի ա տենց պատժի ենթարկել՝ սեփական զառանցանքները կարդալ տալով, բայց ինձ չի թվում, որ, օրինակ, ես իմ որևէ գրածով արժանացել եմ կամ երբևէ կարող ա արժանանամ նման պատժի :D։ Առաջարկում եմ մրցույթից հետո բոլոր նրանց, ում գրածների վերաբերյալ լուրջ ու համատարած դժգոհություններ են հնչել՝ ծանր կարդացվող, անգրագետ ու անտաղանդ գրված լինելու պատճառով, հավաքել նշված վայրում ու մարդա մի քանի անգամ կարդալ տալ սեփական անտաղանդությունը :D։ Թե չէ՝ անմեղ մարդկանց չարժե տենց կկտանքների ենթարկել։

LisBeth
06.10.2013, 21:27
Ի՞ն… մասնակցում ե՞ս…

մենակ եթե վստահ լինեմ որ դու էլ ես էնտեղ լինելու, լսողների մեջ, տենց տառապանքի քչերն են արժանի

դու մասնակցի, սփյուռքահայերը բլբուլի ձայն ունեն

impression
06.10.2013, 21:27
Ուլու ջան, դու հիմա աուդիտորիայից վախ ունես, բայց դա չի նշանակում, որ մյուսներն էլ ունեն, կարող ա լիքը մարդ կա՝ անհամբեր սպասում ա, թե երբ ա «Պրոցեսով մեկ իր գրածը կարդալու» :))
ու համ էլ պարտադիր պայման չի գրածը կարդալը, կկարդան նրանք, ովքեր կուզեն, իսկ ովքեր չեն ուզի, կստիպենք :D

LisBeth
06.10.2013, 21:28
բայց իմ կարծիքով բարձր կարդալը սեփական գործը շատ լավ միտք ա, մի քիչ ավելի պատասխանատու կմոտենանք մեր գրածին, որտև ոչ թե գրելու ենք, ուղարկենք, որ հետո կարդացողները ցնդեն մեր ձեռը, այլ մենք ինքներս պետք ա դա կարդանք ուրիշների մոտ ;)
լուրջ ա էլի էս անգամ, կայֆ ա, վաղուց արդեն լրջանալու ժամանակն ա

Իմփրեշն կարդացողները սենց թե նենց ցնդելու են, թող մի հատ էլ լսեն ու ցնդեն չէ՞ :)

StrangeLittleGirl
06.10.2013, 21:30
ժող, ծավալի սահմանափկում դրեք, քանի շուտ ա :D

LisBeth
06.10.2013, 21:31
ժող, ծավալի սահմանափկում դրեք, քանի շուտ ա :D

ես արդեն վեպ էի գրում, ինչի՞...

StrangeLittleGirl
06.10.2013, 21:32
ես արդեն վեպ էի գրում, ինչի՞...

յա, գոնե գրած ա, որ պատմվածք պետք ա լինի :P

Mephistopheles
06.10.2013, 21:36
մենակ եթե վստահ լինեմ որ դու էլ ես էնտեղ լինելու, լսողների մեջ, տենց տառապանքի քչերն են արժանի

դու մասնակցի, սփյուռքահայերը բլբուլի ձայն ունեն

ես յություբով կլսեմ, եթե դնեք… գրելուց էԼ լավ չեմ… թե չէ կմասնակցեի… համ էլ ձենս լավը չի… երգեցիկ չի

LisBeth
06.10.2013, 21:37
յա, գոնե գրած ա, որ պատմվածք պետք ա լինի :P

Կարելի ա պատմվածքի տակ սաղցնել, գնա։ Կարճ արեք էլի գոնե, Մարի՛։

LisBeth
06.10.2013, 21:39
ես յություբով կլսեմ, եթե դնեք… գրելուց էԼ լավ չեմ… թե չէ կմասնակցեի… համ էլ ձենս լավը չի… երգեցիկ չի

էլ մի արդարացի, էն քիփլիկ շրջազգեստով կնոջ պատմությունը մշակի ուղարկի, նախկինում հրապարակվածի մասին էլ խոսք չկա։ Կարդալուց դեմքիդ կտեսնենք զգացմունքներիդ արտացոլանքը, հետաքրքիր կլինի։

Ուլուանա
06.10.2013, 21:40
Ուլու ջան, դու հիմա աուդիտորիայից վախ ունես, բայց դա չի նշանակում, որ մյուսներն էլ ունեն, կարող ա լիքը մարդ կա՝ անհամբեր սպասում ա, թե երբ ա «Պրոցեսով մեկ իր գրածը կարդալու» :))
ու համ էլ պարտադիր պայման չի գրածը կարդալը, կկարդան նրանք, ովքեր կուզեն, իսկ ովքեր չեն ուզի, կստիպենք :D
:)) Լիլ, ստեղ մենակ աուդիտորիայից վախը չի, բարձրաձայն կարդալու բուն պրոցեսն ա նաև տհաճ։ Մեր մեջ ասած՝ նաև լսելը :D։ Հատկապես հեղինակները սովորաբար իրանց գրածները լավ չեն կարդում :D։ Հիմա ի՞նչ, գնամ էն թեմայում գրե՞մ՝ մենակ ե՞ս եմ, որ չեմ սիրում գրածս բարձրաձայն կարդալ։ :D
Համենայնդեպս, ինչքան ուրիշներին տեսել եմ իրանց գրածը կարդալիս, միշտ նենց տպավորություն եմ ունեցել, որ դիսկոմֆորտի մեջ են։

Դե լավ, թեթև տարեք. ես, մեկ ա, ոչ մասնակցելու եմ, ոչ էլ կարդալու։ Ձեզ բարի ընթերցումներ :)։

StrangeLittleGirl
06.10.2013, 21:41
Չգիտեմ` ով ոնց, բայց Հայկօն իրա թարգմանածը շատ էլ լավ կարդաց :) թող մյուսները հաստատեն ասածս

LisBeth
06.10.2013, 21:42
Չգիտեմ` ով ոնց, բայց Հայկօն իրա թարգմանածը շատ էլ լավ կարդաց :) թող մյուսները հաստատեն ասածս

սրա օնլայնը չկա՞, նայենք որ հաստատենք։

StrangeLittleGirl
06.10.2013, 21:44
սրա օնլայնը չկա՞, նայենք որ հաստատենք։

Գալ, Նաիրուհի, Իմպո, Ամառույ, էկեք, հաստատեք

Ուլուանա
06.10.2013, 21:49
Չգիտեմ` ով ոնց, բայց Հայկօն իրա թարգմանածը շատ էլ լավ կարդաց :) թող մյուսները հաստատեն ասածս
Մի քանի օր առաջ պատահաբար էդ վիդեոն աչքովս ընկավ, լսեցի, բայց ես մնում եմ նույն կարծիքին։ Ոչ թե ինքը լավ չէր կարդում, այլ, չգիտեմ, ինչ–որ բան էն չի էդ սեփական գրածը բարձրաձայն կարդալու մեջ, ինչ ուզում եք՝ ասեք։

ivy
06.10.2013, 21:51
Ժող, բայց եթե լուրջ, ո՞վ հավես ունի էդքան գործ լսելու: Գոնե մենակ հաղթողը կարդա, էն էլ եթե ուզում ա:

Մեկ էլ թեման որտեղի՞ց ծնվեց՝ «Պատահական ծանոթություն»:
Դե չափածո անեինք, գոնե կարդալը քիչ կլիներ :))

StrangeLittleGirl
06.10.2013, 21:53

աաաա, չափածո :D պատկերացնու՞մ ես էդ գարուն-ծաղիկը նենց կրքոտ-սեքսոտ ձենով Պրոցեսի ծխերի մեջ :D
բայց բարձրաձայն կարդալուն հեչ էլ դեմ չեմ: ի՞նչ կա դրա մեջ որ:

Ուլուանա, եթե կարելի, ա կարո՞ղ ես հղումով կիսվել։

Հեսա բոլորն իրանց չաթային խոսակցությունները քոփի–փեյսթ են անելու, հլը ու՞ր ես :D։ Ժող, քոփի–փեյսթ անելու դեպքում գոնե տրանսլիտները հայատառ կդարձնեք, նոր, հա՞ :D։

StrangeLittleGirl
06.10.2013, 21:56
Հեսա բոլորն իրանց չաթային խոսակցությունները քոփի–փեյսթ են անելու, հլը ու՞ր ես :D։ Ժող, քոփի–փեյսթ անելու դեպքում գոնե տրանսլիտները հայատառ կդարձնեք, նոր, հա՞ :D։

ինչի պատահական ծանոթությունը մենակ չաթու՞մ ա լինում :D
ես օրինակ միանգամից պատկերացրի Պրոցեսի բարի մոտ դարդոտած նստած մեկին, Լիլն էլ բարի հետևից խոսացնում ա, որ էդ դարդոտն ուշքի գա: էդ էլ ձեզ պատահական ծանոթություն

Ուլուանա
06.10.2013, 21:57
Ուլուանա, եթե կարելի, ա կարո՞ղ ես հղումով կիսվել։
https://www.facebook.com/photo.php?v=575165905864677&set=t.100003106042535&type=3&theater

ivy
06.10.2013, 21:57
աաաա, չափածո :D պատկերացնու՞մ ես էդ գարուն-ծաղիկը նենց կրքոտ-սեքսոտ ձենով Պրոցեսի ծխերի մեջ :D
բայց բարձրաձայն կարդալուն հեչ էլ դեմ չեմ: ի՞նչ կա դրա մեջ որ:

Բյուր, բայց ինչի անպայման ծաղիկ-գարուն, էդ պահը չեմ հասկանում:
Դու հեչ ժամանակակից չափածո չե՞ս կարդացել. լավ էլ կգնա ծխերի մեջ :))

Ուլուանա
06.10.2013, 21:58
ինչի պատահական ծանոթությունը մենակ չաթու՞մ ա լինում :D
ես օրինակ միանգամից պատկերացրի Պրոցեսի բարի մոտ դարդոտած նստած մեկին, Լիլն էլ բարի հետևից խոսացնում ա, որ էդ դարդոտն ուշքի գա: էդ էլ ձեզ պատահական ծանոթություն
Չէ, բնականաբար, բայց չաթինը հեշտ ա, էլի. պատրաստի տեքստ ա, մնում ա ընդամենը քոփի–փեյսթ անել և ուղարկել :))։

StrangeLittleGirl
06.10.2013, 22:02
Բյուր, բայց ինչի անպայման ծաղիկ-գարուն, էդ պահը չեմ հասկանում:
Դու հեչ ժամանակակից չափածո չե՞ս կարդացել. լավ էլ կգնա ծխերի մեջ :))
դա էլ մի ուրիշ ծայրահեղություն ա

Չէ, բնականաբար, բայց չաթինը հեշտ ա, էլի. պատրաստի տեքստ ա, մնում ա ընդամենը քոփի–փեյսթ անել և ուղարկել :))։
ես յարիս նամակներն եմ քոփի-փեյսթ անելու :D ոչ հայերեն կլինի, չէ՞ :D

Mephistopheles
06.10.2013, 22:12
էլ մի արդարացի, էն քիփլիկ շրջազգեստով կնոջ պատմությունը մշակի ուղարկի, նախկինում հրապարակվածի մասին էլ խոսք չկա։ Կարդալուց դեմքիդ կտեսնենք զգացմունքներիդ արտացոլանքը, հետաքրքիր կլինի։

Օքեյ… մի պայմանով… Բյուրն էլ ա մասնակցեւմ ու իրա գրածը կարդում ա գլուխկոնծի տված, իրա էն պօստ արած նկարի դիրքով… էն որ ակումբցիների լուսանկարների թեմայում ա դրել… էդ նկարից հետե ես Բյուրին մենակ տենց եմ պատկերացնում…

StrangeLittleGirl
06.10.2013, 22:13

պրոբլեմ չկա: ուզու՞մ ես ձեռներիս վրա կանգնած էլ կկարդամ

Mephistopheles
06.10.2013, 22:20
պրոբլեմ չկա: ուզու՞մ ես ձեռներիս վրա կանգնած էլ կկարդամ

չէ, մենակ էմ պոզայով…

StrangeLittleGirl
06.10.2013, 22:21
չէ, մենակ էմ պոզայով…

ոնց ասես:

Mephistopheles
06.10.2013, 22:23
Բյուր, գրելու ես, չէ՞…

Մասնսկցում են բոլորը… ով դրսում ա թող վիդեո անի ուղարկի… հետո սաղ իրար կպցրեք ու դրեք յություբ…

StrangeLittleGirl
06.10.2013, 22:24
Բյուր, գրելու ես, չէ՞…

Մասնսկցում են բոլորը… ով դրսում ա թող վիդեո անի ուղարկի… հետո սաղ իրար կպցրեք ու դրեք յություբ…

եթե նենց թեմա տաս, որ առաջին բառից չզռռա ես եմ, կմասնակցեմ: թե չէ զահլա չունեմ

LisBeth
06.10.2013, 22:27
եթե նենց թեմա տաս, որ առաջին բառից չզռռա ես եմ, կմասնակցեմ: թե չէ զահլա չունեմ

տենց թեմա չկա, մեկ ա գրողը դու ես։ և հետո ինչի՞ ես խուսափում քո ինքնատիպությունից, թող զռռա, դու գրի քո ուզածը։

LisBeth
06.10.2013, 22:28
https://www.facebook.com/photo.php?v=575165905864677&set=t.100003106042535&type=3&theater

Ես ճիշտն ասած մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում... կարամ նկարագրեմ, եթե ցանկացող եղնի, բայց չեմ կարծում :)

StrangeLittleGirl
06.10.2013, 22:29
տենց թեմա չկա, մեկ ա գրողը դու ես։ և հետո ինչի՞ ես խուսափում քո ինքնատիպությունից, թող զռռա, դու գրի քո ուզածը։

չէ, տենց չոր ա լինում, ակումբցիքը չեն հուզվում, քիթը չեն սրբում կարդալուց հետո

ivy
06.10.2013, 22:29
Ես ճիշտն ասած մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում... կարամ նկարագրեմ, եթե ցանկացող եղնի, բայց չեմ կարծում :)

Ինչ ձև էիր պատկերացնում :)

Ուլուանա
06.10.2013, 22:30
Ես ճիշտն ասած մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում... կարամ նկարագրեմ, եթե ցանկացող եղնի, բայց չեմ կարծում :)
Ի՞նչն էիր ուրիշ ձև պատկերացնում, Հայկօի ձա՞յնը, առոգանությու՞նը, թե՞ կարդալու պայմանները :))։ Մանրամասնի, ցանկացող կա։

Mephistopheles
06.10.2013, 22:31
եթե նենց թեմա տաս, որ առաջին բառից չզռռա ես եմ, կմասնակցեմ: թե չէ զահլա չունեմ

Բյուր, շատ սխալ մարդուց ես թեմա ուզում… բայց դե հո թեմայով չե՞ն ջոկելու…

StrangeLittleGirl
06.10.2013, 22:31
Բյուր, շատ սխալ մարդուց ես թեմա ուզում… բայց դե հո թեմայով չե՞ն ջոկելու…

բա էլ ինչո՞վ

LisBeth
06.10.2013, 22:33
չէ, տենց չոր ա լինում, ակումբցիքը չեն հուզվում, քիթը չեն սրբում կարդալուց հետո

չեմ կարա հակաճառեմ, ուղղակի դու քո առաջնային նպատակի մասին հիշի, դու ուզում ես ասես, պատմես, ցույց տաս, ոչ թե գրես են ինչ ակումբցիք են ուզում, ինչից նրանք են հուզվում, իմ կարծիքով։

StrangeLittleGirl
06.10.2013, 22:34

է տենց էլ վերջին տեղեր եմ ընկնում, անկապ ներվայնանում եմ: ինձ պե՞տք ա

Սամ-Քլայն
06.10.2013, 22:45
:D Հիանալիա...

LisBeth
06.10.2013, 22:52
Ի՞նչն էիր ուրիշ ձև պատկերացնում, Հայկօի ձա՞յնը, առոգանությու՞նը, թե՞ կարդալու պայմանները :))։ Մանրամասնի, ցանկացող կա։

Ինչ ձև էիր պատկերացնում :)

բազմաթիվ հայտերի շնորհիվ կմանրամասնեմ։ Հայկօն նստած ա, հարմար, մի ձեռքին սիգարետը, որից ծուխը բարձրանում ա, բայց նա չի ծխում, նա լարված չի, հանգիստ ու անշտապ կարդում ա, որովհետև ինքը ուզում ա կարդա, ոչ թե որովհետև իրանից սպասում են։ Սահուն, ոչ թե արագ, ամեն մի նախադասության իմաստը տեղ ա հասնում, ժխորը թեթև ա, ֆոնային, նրա ձայնը լսվում ա հստակ, ու նա կարդում ա ավելի զգացմունքային, հետզհետե ոգևորվելով ու..." և դուրս եկավ արևը" հնչում ա կատարյալ լռության մեջ (մի քիչ կար), բայց ժխորը չի վերսկսվում, որովհետև բոլորը շունչները պահել են։ Ձայնի համար բան չեմ ասում, ստեղ սպասելիքներ չեմ ունեցել(բայց լավն էր)։

Ամեն դեպքում մերսի իրան։ Ուլուանա ջան քեզ էլ մերսի։

Chuk
06.10.2013, 22:55
Շատ լավ ա :)
Իսկ զեղչի պահն ի՞նչ եղավ :))

Ուլուանա
06.10.2013, 22:59

Քեզ էլ շնորհակալություն պատկերացումդ ներկայացնելու համար, բայց ինձ թվում ա՝ քո ասածը շատ անիրական ա. տենց ուղղակի չէր կարող լինել :)։

LisBeth
06.10.2013, 22:59
Շատ լավ ա :)
Իսկ չեղչի պահն ի՞նչ եղավ :))

հըմ :think

LisBeth
06.10.2013, 23:01
Քեզ էլ շնորհակալություն պատկերացումդ ներկայացնելու համար, բայց ինձ թվում ա՝ քո ասածը շատ անիրական ա. տենց ուղղակի չէր կարող լինել :)։

կարող էր... կարող ա։

Ուլուանա
06.10.2013, 23:02
կարող էր... կարող ա։
Նկատի ունեմ՝ ոչ թե ընդհանրապես, այլ նշված պայմաններում։

Chuk
06.10.2013, 23:04
հըմ :think
Վա՜յ :)) զեղչ պետք է լիներ, արդեն ուղղեցի :)

Mephistopheles
06.10.2013, 23:05
բա էլ ինչո՞վ

Այ սենց բան պտի չհարցնեիր…

LisBeth
06.10.2013, 23:06
Վա՜յ :)) զեղչ պետք է լիներ, արդեն ուղղեցի :)

դա ամեն ինչ փոխում ա Չուկ, զեղչը երեքից ավելի հայտի դեպքում ա գործում, եթե դա ինկատի ունեիր :)

Սամ-Քլայն
06.10.2013, 23:10
Ես էլ կմասնակցեմ մեծ հաճույքով: Իսկ ի՞նչ չափի պիտի լինի պատմվածքը...

Alphaone
06.10.2013, 23:10
:D Հիանալիա...

Քլայն, մասնակցելո՞ւ ես (ոչինչ, չէ, որ միանգամից դու-ի անցա :oy)

Alphaone
06.10.2013, 23:11
ես էլ իսկական լոռեցու անեկդոտներ բաժին եմ հասել, մինչև մի բան գրում եմ, արդեն դեպքերն էնքան են զարգացած լինում, որ գրածս մեղմ ասած դադարում ա արդիական լինել :D

StrangeLittleGirl
06.10.2013, 23:11
Քլայն, մասնակցելո՞ւ ես (ոչինչ, չէ, որ միանգամից դու-ի անցա :oy)

անչափահասի հետ ո՞վ ա դուքով խոսում :D

Արէա
06.10.2013, 23:12
անչափահասի հետ ո՞վ ա դուքով խոսում :D

Ես, հաճախ։

Alphaone
06.10.2013, 23:12
անչափահասի հետ ո՞վ ա դուքով խոսում :D

ես, բայց ակումբի անչափահասները ոնց որ տան երեխա լինեն, հեչ չի ստացվում հետները դուքով խոսել :))

E-la Via
06.10.2013, 23:15
Ժող, հետաքրքրասերիս մեկնումեկը կասի, թե ՛՛Պատահական ծանոթություն՛՛ թեման ո՞նց ընտրվեց:
Մեկ էլ կասե՞ք՝ ցանկացած ծանոթություն էսպես, թե էնպես պատահականություն չէ:

StrangeLittleGirl
06.10.2013, 23:16
Ժող, հետաքրքրասերիս մեկնումեկը կասի, թե ՛՛Պատահական ծանոթություն՛՛ թեման ո՞նց ընտրվեց:
Մեկ էլ կասե՞ք՝ ցանկացած ծանոթություն էսպես, թե էնպես պատահականություն չէ:

չէ, էն որ ֆեյսբուքում մեկը suggest ա անում երկու հոգու, դա արդեն պատահական չի :D
ես պատկերացնում եմ, որ պրոցեսի մթնոլորտն ա դրդել նման թեմայի

Սամ-Քլայն
06.10.2013, 23:23
Քլայն, մասնակցելո՞ւ ես (ոչինչ, չէ, որ միանգամից դու-ի անցա :oy)
Հաա, կփորձեմ ))

Սամ-Քլայն
06.10.2013, 23:25
անչափահասի հետ ո՞վ ա դուքով խոսում :D

Իմ դասախոսները.....

Նաիրուհի
06.10.2013, 23:26
Գալ, Նաիրուհի, Իմպո, Ամառույ, էկեք, հաստատեք

Չգիտեմ՝ ով ոնց էր պատկերացնում կամ ինչ տպավորություններ ստացավ Հայկի կարդալուց, բայց ես էնտեղ էի ու, խոստովանեմ, մեծ ակնկալիքներով չէի գնացել, որովհետև չէի պատկերացնում Հայկին կարդալիս։

Մենակ մի բան կասեմ. երբ պատմվածքի թարգմանությունը կարդացի Ակումբում, ամենամեծ զգացումս հիացմունքն էր, թե ինչպես է Հայկն զգում լեզուն, իսկ էնտեղ, երբ լսում էի, շունչս կտրվում էր, նենց էի ազդվել, որ վերջում համարյա լաց էի լինում...

Chuk
06.10.2013, 23:26
Ֆորումներում սովորաբար բոլորն էլ իրար հետ դու-ով են խոսում՝ անկախ տարիքից :) Բայց սրա մասին չէի ուզում գրեի:

Հա, ի՞նչ էի ասում: Առաջարկում եմ, որ եթե ոմանք հրաժարվեն իրենց տարբերակը ընթերցել, այդ տարբերակներն ընթերցի Մարին :)

StrangeLittleGirl
06.10.2013, 23:28
Ախր դու-դուքի կանոններից մեկն էն ա, որ եթե դիմացինն անչափահաս ա, դուով ես խոսում: Չնայած եսի՞մ, հայերենի համար կարծեմ տենց կանոններ չկան, ում ոնց հարմար ա:

CactuSoul
06.10.2013, 23:28
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ «Պրոցեսում» հեղինակներին ու հաղթողին ներկայացելուց հետո ակումբի համապատասխան թեմայում էլ են անունները նշվելու: Թե՞ ով վիրտուալ է հետևում, իր համար էդպես էլ գաղտնիք պիտի մնա :}

Mephistopheles
06.10.2013, 23:29
ժող կարա՞ք վերջ տաք էս "դուք"-երին… Քլայնն ակումբցի ա… վերջ…

StrangeLittleGirl
06.10.2013, 23:29
Ժող, մի հատ էլ հարց բարձրացնեմ էլի: Հայտարարության մեջ նաև Մարիի մեյլի հասցեն ա գրվել, այսինքն` կարելի՞ ա ակումբցի չլինելով մասնակցել:

Mephistopheles
06.10.2013, 23:32
ժողովուրդ… կարդալը շատ դժվար բան ա… շատ… իսկ լավ կարդալը՝ մասնագիտություն…

Mephistopheles
06.10.2013, 23:34
Ախր դու-դուքի կանոններից մեկն էն ա, որ եթե դիմացինն անչափահաս ա, դուով ես խոսում: Չնայած եսի՞մ, հայերենի համար կարծեմ տենց կանոններ չկան, ում ոնց հարմար ա:

Բյուր, աստծուն "դու"–ով են դիմում… օքեյ ա… բիգ դիլ մի սարքի…

Սամ-Քլայն
06.10.2013, 23:36
Ոչինչ Մեֆ,ինձ միշտ էլ ամեն տեղ դժվար են ընդունել :roll

Alphaone
06.10.2013, 23:38
Ոչինչ Մեֆ,ինձ միշտ էլ ամեն տեղ դժվար են ընդունել :roll

թե ես սրանից հետո դուք-ով չդիմեմ, որ դժվար ընդունել ա, թող դժվար ընդունել լինի :D

StrangeLittleGirl
06.10.2013, 23:41
Բյուր, աստծուն "դու"–ով են դիմում… օքեյ ա… բիգ դիլ մի սարքի…

Մեֆ, ես բիգ դիլ չեմ սարքում :D Ալֆն էր հարցնում ոչինչ, որ դուով ա դիմում: Թե չէ որ ինձ մնա, ամենաճշտով լեզուն անգլերենն ա, որ էդ պրոբլեմը վաղուց լուծել ա:
Ինչ վերաբերում ա Աստծուն, նայած լեզու: Հոլանդերենում դուքով են դիմում, էն դեպքում, երբ հոլանդացիք էնքան ոչ ֆորմալ են, որ քիչ ա մնում` իրանց դասախոսներին էլ դուով դիմեն:

Սամ-Քլայն
06.10.2013, 23:42
Վերջին հաշվով, դիմեք ոնց ձեզ հարմար կլինի ;)
Ես անկեղծ ասեմ, շատ շատ շատ եմ սիրում, երբ ինձ ասում եք Քլայն, թեև Քլայն մասնիկը հանել եմ իմ անունից

Mephistopheles
06.10.2013, 23:46
Մեֆ, ես բիգ դիլ չեմ սարքում :D Ալֆն էր հարցնում ոչինչ, որ դուով ա դիմում: Թե չէ որ ինձ մնա, ամենաճշտով լեզուն անգլերենն ա, որ էդ պրոբլեմը վաղուց լուծել ա:
Ինչ վերաբերում ա Աստծուն, նայած լեզու: Հոլանդերենում դուքով են դիմում, էն դեպքում, երբ հոլանդացիք էնքան ոչ ֆորմալ են, որ քիչ ա մնում` իրանց դասախոսներին էլ դուով դիմեն:
Բյուր, ստեղ հոլանդերեն չենք խոսում, օքե՞յ…
բայց հասկացա ասածդ…

Սամ-Քլայն
07.10.2013, 00:04
Ժող, իսկ հնարավոր ա՞ պատմվածքը Պատմել... որ ավելի բնական լինի:

StrangeLittleGirl
07.10.2013, 00:06
Ժող, իսկ հնարավոր ա՞ պատմվածքը Պատմել... որ ավելի բնական լինի:

բա ուրիշ ի՞նչ են անում պատմվածքը :'

ivy
07.10.2013, 00:07
բա ուրիշ ի՞նչ են անում պատմվածքը :'

Նկատի ունի կարդալու փոխարեն պատմել։

StrangeLittleGirl
07.10.2013, 00:08
Նկատի ունի կարդալու փոխարեն պատմել։

Աաաա, չէ, պարտադիր պետք ա կարդալ: Առանց ինտոնացիան փոխելու, առանց ստորակետ-վերջակետ տեսնելու, առանց հայացքը թղթից կտրելու:

Ուլուանա
07.10.2013, 00:09
Աաաա, չէ, պարտադիր պետք ա կարդալ: Առանց ինտոնացիան փոխելու, առանց ստորակետ-վերջակետ տեսնելու, առանց հայացքը թղթից կտրելու:
Իյա, մի հատ էլ ասա՝ առանց թուքը կուլ տալու, մի շնչով։

Սամ-Քլայն
07.10.2013, 00:10
Հասկացաաաք ~ !

Սամ-Քլայն
07.10.2013, 00:11
Դե իմ տեղը ուրիշը լիներ, հաստատ տենց կաներ:
Քանի որ գրողը ես եմ, հաստատ տենց չեմ անի:

StrangeLittleGirl
07.10.2013, 00:13
Իյա, մի հատ էլ ասա՝ առանց թուքը կուլ տալու, մի շնչով։

ըհը, էդ էլ: :))

Սամ-Քլայն
07.10.2013, 00:14
դուք մասնակցելու ե՞ք

Շինարար
07.10.2013, 00:51
Ժող, եթե իմ մասնակությունը հաճելի չի, ես կարող եմ ուղղակի գնալ :}

Սամ, ավատարում դո՞ւ ես:

Սամ-Քլայն
07.10.2013, 00:52
Սամ, ավատարում դո՞ւ ես:
Հա, ես եմ

Շինարար
07.10.2013, 00:53
Հա, ես եմ

Քանի՞ տարեկան ես:

Սամ-Քլայն
07.10.2013, 00:54
Քանի՞ տարեկան ես:

Հոկտեմբերի 15–ին կդառնամ 17 տ.

Շինարար
07.10.2013, 00:58
Հոկտեմբերի 15–ին կդառնամ 17 տ.

Հլա տես է, կեցցես :)) Բայց հույս չունենաս, թե ինչ ա 17 տարեկան ես, ստեղ հետդ մեղմ են լինելու, նենց որ բարի գալուստ :)

Սամ-Քլայն
07.10.2013, 01:00
Ես արդեն զգում եմ դա... մերսի ))

ivy
07.10.2013, 19:58
Ժողովուրդ մասնակցելու ե՞ք, թե փաբային պահերը բոլորին հետ պահեցին :think

Mephistopheles
07.10.2013, 20:23
փաբը լավն ա… գրողը պտի կարանա իրա գրածը կարդա… էսի լավ առաջ կգցի ձեզ… արեք…

ivy
07.10.2013, 20:39
Ինձ մենակ էն դուր չի գալիս, որ բոլոր նվերները միայն առաջին տեղ գրավողին են տալու, ընդհանրապես էս Մարին ինչ եկել ա, երկրորդ, երրորդ տեղ գրավածներին շան տեղ չեն դնում :beee
:))

ivy
07.10.2013, 20:48
Ես էլ արդեն երկրորդ տեղից առաջ չեմ ձգում, տարիքս էն չի, ջահելները տալիս անցնում են, էն բմբուլս էլ անվերադարձ փիդրեցին… Չէ, չկա երջանկություն էս կյանքում :cry

Mephistopheles
07.10.2013, 20:55
Ես էլ արդեն երկրորդ տեղից առաջ չեմ ձգում, տարիքս էն չի, ջահելները տալիս անցնում են, էն բմբուլս էլ անվերադարձ փիդրեցին… Չէ, չկա երջանկություն էս կյանքում :cry

Հա, Այվի ջան… ճիշտ ա… բաըց էդ ի՞նչ բմբուլ ա,է՞, որ անընդհատ ասում ես…

ivy
07.10.2013, 20:59
Հա, Այվի ջան… ճիշտ ա… բաըց էդ ի՞նչ բմբուլ ա,է՞, որ անընդհատ ասում ես…

Էհ, Մեֆ ջան, մի հարցրու, ծոռներիս առաջ պարծենալու միակ բանն էր, էն էլ տարան։

impression
07.10.2013, 21:09
Ակումբցիների համար այդ օրը կգործեն ՃԿՈՒՆ զեղչեր :D
ես արդեն ոնց հնարավոր ա չարաշահում եմ իմ պաշտոնը :))

Mephistopheles
07.10.2013, 21:09
Էհ, Մեֆ ջան, մի հարցրու, ծոռներիս առաջ պարծենալու միակ բանն էր, էն էլ տարան։

էդ ո՞վ ա տարել… այ որ փաբում կարդաս գործդ, վիդեոն էլ դնես ստեղ նայենք, էն ժամանակ մի հատ բմբուլ ես կտամ…

Հայկօի կարդացածը լսեցի…

Mephistopheles
07.10.2013, 21:10
Ակումբցիների համար այդ օրը կգործեն ՃԿՈՒՆ զեղչեր :D
ես արդեն ոնց հնարավոր ա չարաշահում եմ իմ պաշտոնը :))

չեն գնահատում, էլի…

ivy
07.10.2013, 21:18
էդ ո՞վ ա տարել… այ որ փաբում կարդաս գործդ, վիդեոն էլ դնես ստեղ նայենք, էն ժամանակ մի հատ բմբուլ ես կտամ…

Վեր կենամ գամ Երևա՞ն :think

Chuk
07.10.2013, 22:16
Ակումբցիների համար այդ օրը կգործեն ՃԿՈՒՆ զեղչեր :D
ես արդեն ոնց հնարավոր ա չարաշահում եմ իմ պաշտոնը :))

Այ սա ուրիշ, թե չէ երեկվանից մտածում էի՝ ո՞նց անեմ, որ հաղթեմ :))
Հիմա եթե անգամ չմասնակցեմ, մեկ ա գալու եմ :D

StrangeLittleGirl
07.10.2013, 22:29
Ժողովուրդ մասնակցելու ե՞ք, թե փաբային պահերը բոլորին հետ պահեցին :think

ես մենակ կարդալու եմ, չեմ մասնակցելու:

impression
08.10.2013, 00:50
Վեր կենամ գամ Երևա՞ն :think

հա... կգա՞ս :)

ivy
08.10.2013, 00:51
հա... կգա՞ս :)

Նոր տարուն :)

impression
08.10.2013, 00:53
մի հրաշալի նոր տարի ա սպասվում, դու մենակ թե արի ;)

StrangeLittleGirl
09.10.2013, 16:02
տնաշեններ, էս ի՞նչ թեմա եք ընտրել :( մի տողից առաջ չի գնում:
բայց ես ուզում եմ իմ գործը Պրոցեսում կարդալ, գրողը տանի :cry

John
09.10.2013, 16:08
տնաշեններ, էս ի՞նչ թեմա եք ընտրել :( մի տողից առաջ չի գնում:
բայց ես ուզում եմ իմ գործը Պրոցեսում կարդալ, գրողը տանի :cry

կա տենց բան... դժվար է էս թեմայով օրիգինալ, հետաքրքիր ու չծամծմված սյուժեով պատմվածք գրել

StrangeLittleGirl
09.10.2013, 16:12
կա տենց բան... դժվար է էս թեմայով օրիգինալ, հետաքրքիր ու չծամծմված սյուժեով պատմվածք գրել

էլ մի ասա

Alphaone
09.10.2013, 16:43
ես արդեն մի քսան գաղափար ուղարկել եմ Սերիալ մակագրությամբ աղբարկղը :(

StrangeLittleGirl
09.10.2013, 16:58
ես արդեն մի քսան գաղափար ուղարկել եմ Սերիալ մակագրությամբ աղբարկղը :(

ես էդ սերիալներից մեկը հիմա գրում եմ :D

StrangeLittleGirl
09.10.2013, 17:07
գրեցի արդեն :))
սպասեք քննադատությունների ցուցակը կազմեմ, նոր ուղարկեմ :D

Alphaone
09.10.2013, 17:08
Այվիի թատերական փողոցը լրիվ էս թեմային համապատասխանում ա ու սերիալ չի :))

StrangeLittleGirl
09.10.2013, 17:09
Այվիի թատերական փողոցը լրիվ էս թեմային համապատասխանում ա ու սերիալ չի :))

հա, ճիշտ ա :D
դե իմ ուժը մենակ սերիալին պատեց

Արէա
09.10.2013, 17:17
Այվիի թատերական փողոցը լրիվ էս թեմային համապատասխանում ա ու սերիալ չի :))

Հա, էդ հզոր ա: Կարդացեք (http://www.akumb.am/showthread.php/62975-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80?p=2342435&viewfull=1#post2342435): Սենց են գրում:

Alphaone
09.10.2013, 17:19
Արեա ջան, Այվիին էդ գործով եմ ճանաչել, սիրահարվել :oy

Պիրիտ
10.10.2013, 11:48
բարեւ, քաղաքացիներ, մի հատ մրահոն ակտիվիստկա կա, նենց եմ ուզում գրեմ իրա մասին, որ համ հաղթեմ, համ էլ մինչև կույրաղիքը սիրահարվի ինձ պատմվածքը աչքերով ուտելու ժամանակ, ինչ խորհուրդ կտաք

StrangeLittleGirl
10.10.2013, 11:57

գրի :)) համ էլ հլը պմ արա, տեսնեմ էդ ով ա :D

Պիրիտ
10.10.2013, 12:15
գրի :)) համ էլ հլը պմ արա, տեսնեմ էդ ով ա :D

Բյուր, ես ասում եմ մի միտք տուր, ոչ մի հավես իդեա միտքս չի գալիս ձևավորման, կառուցվածքի, ոճի հետ կապված, որտեղ պմ գրեմ? ստեղ էլ կարամ?

StrangeLittleGirl
10.10.2013, 12:20
Բյուր, ես ասում եմ մի միտք տուր, ոչ մի հավես իդեա միտքս չի գալիս ձևավորման, կառուցվածքի, ոճի հետ կապված, որտեղ պմ գրեմ? ստեղ էլ կարամ?

մեկը լիներ, ինձ միտք տար: մի բան գրեցի, դուրս էկավ, էրեկ գիշերը նորից կարդացի, դուրս չեկավ: դե ոնց հասկանում եմ, էս մրցույթում սաղ սիրաքստիկ բաներ են լինել: ուրիշ թեմայով դժվար ա ակումբցիներին լացացնել:
կարաս ֆբ-ով գրես:

ivy
13.10.2013, 12:28
Ինչ կա չկա էս կողմերում :)

StrangeLittleGirl
13.10.2013, 12:40
Մարին չկա :( քար լռություն

Վոլտերա
13.10.2013, 15:49
Ժող, հեչ գրում ե՞ք

StrangeLittleGirl
13.10.2013, 16:01
Ժող, հեչ գրում ե՞ք

ես քեզ բան եմ ուղարկել :angry

Վոլտերա
13.10.2013, 16:02
ես քեզ բան եմ ուղարկել :angry

Ի՞նչ :8

StrangeLittleGirl
13.10.2013, 16:09
Ի՞նչ :8

պատմվածք, ի՞նչ: գուցե մեյլդ ստուգե՞ս

Վոլտերա
13.10.2013, 16:10
պատմվածք, ի՞նչ: գուցե մեյլդ ստուգե՞ս

Տեսա արդեն

Սամ-Քլայն
13.10.2013, 17:02
Ահա, ես էլ եմ ուղարկել...

StrangeLittleGirl
13.10.2013, 17:03
Ահա, ես էլ եմ ուղարկել...

սա դառնալու ա փակ անուններով բաց մրցույթ :D

Վոլտերա
13.10.2013, 17:04
Ընդամենը երեք գործ եմ ստացել

Սամ-Քլայն
13.10.2013, 17:07
Անհամբեր հրապարակմանն եմ սպասում ))

Alphaone
13.10.2013, 17:10
Էս անգամ ես պաս, չհասցրեցի, գաղափարն էն էր, որ մեկն ամբողջ կյանքում հանցագործ ա փնտրում, ոստիկանությունից դուրս ա գալիս, արդեն բիձուկ ինչ-որ ուրիշ բիձուկի հետ նստարանին խոսում, պարզում, որ իր ամբողջ կյանքում փնտրած ու չգտած հանցագործն էր ու հայտնաբերում, որ ինքը խորապես թքած ունի էդ փաստի վրա, առանց ներկայանալու շարունակում է հետաքրքիր ծերունական զրույցը :D

Վոլտերա
13.10.2013, 17:18

Կարող էր լավ գործ լինել, իզուր չգրեցիր

Վոլտերա
13.10.2013, 17:19
Անհամբեր հրապարակմանն եմ սպասում ))

Մինչև երկուշաբթի երեկոյան ստիպված ես սպասել :)

StrangeLittleGirl
13.10.2013, 17:19
Էս անգամ ես պաս, չհասցրեցի, գաղափարն էն էր, որ մեկն ամբողջ կյանքում հանցագործ ա փնտրում, ոստիկանությունից դուրս ա գալիս, արդեն բիձուկ ինչ-որ ուրիշ բիձուկի հետ նստարանին խոսում, պարզում, որ իր ամբողջ կյանքում փնտրած ու չգտած հանցագործն էր ու հայտնաբերում, որ ինքը խորապես թքած ունի էդ փաստի վրա, առանց ներկայանալու շարունակում է հետաքրքիր ծերունական զրույցը :D

դեռ ժամանակ ունես :P

Alphaone
13.10.2013, 17:21
Կարող էր լավ գործ լինել, իզուր չգրեցիր

մինչև ամսի 18 խառն եմ, դրանից հետո արտամրցութային կգրեմ, սկզբի 5 նախադասությունը վերջն են, հետո տուֆտալոգիա ա, ժամանակ ա պետք, որ մշակվի ու ներվեր, ես էլ հիմա որ մեկից, ոչ մյուսից չունեմ :(

StrangeLittleGirl
13.10.2013, 17:21
մինչև ամսի 18 խառն եմ, դրանից հետո արտամրցութային կգրեմ, սկզբի 5 նախադասությունը վերջն են, հետո տուֆտալոգիա ա, ժամանակ ա պետք, որ մշակվի ու ներվեր, ես էլ հիմա որ մեկից, ոչ մյուսից չունեմ :(

վեցուկես ժամ դեռ ունես :P

Վոլտերա
13.10.2013, 17:21
Ոչինչ, մենք երեք գործով էլ մրցույթ կանենք :P

StrangeLittleGirl
13.10.2013, 17:22
Ոչինչ, մենք երեք գործով էլ մրցույթ կանենք :P

մի մոռացի, որ վերջին րոպեներին են սաղ ուղարկում :)

Արէա
13.10.2013, 17:28
Էս անգամ ես պաս, չհասցրեցի, գաղափարն էն էր, որ մեկն ամբողջ կյանքում հանցագործ ա փնտրում, ոստիկանությունից դուրս ա գալիս, արդեն բիձուկ ինչ-որ ուրիշ բիձուկի հետ նստարանին խոսում, պարզում, որ իր ամբողջ կյանքում փնտրած ու չգտած հանցագործն էր ու հայտնաբերում, որ ինքը խորապես թքած ունի էդ փաստի վրա, առանց ներկայանալու շարունակում է հետաքրքիր ծերունական զրույցը :D

Կարևոր չի թե ինչ էիր գրելու, կարևոր ա թե ոնց էիր գրելու դա Ալֆա ջան։
Էդ նույն պատմությունը եթե ես գրեմ, վառելու բան կստացվի, մեկ ուրիշի դեպքում գլուխգործոց կդառնա։
Իմ կարծիքով սյուժեն բոլորովին էլ ամենակարևոր գործոնը չի հաջող գործ ստեղծելու համար։
Բյուր ջան, սա քեզ էլ եմ ասում, դու հաճախ ես հիշատակում թե ակումբցիներին (իմա մարդկանց, ընթերցողներին) էս թեման դուր կգար, սա դուր չէր գա, էս կլացացներ (հիմնականում հեգնանքով ես ասում սա, ոչինչ), էս մեկը չէր լացացնի։
Չէ, «լացացնող» «չլացացնողը» սյուժեի հետ քիչ կապ ունի, կարևոր ա թե դու ոնց ես պատմում, ոնց ես ներկայացնում էն ինչ կառուցել ես մտքումդ։
Մենակ սյուժեով ոչինչ չի ստացվի։

StrangeLittleGirl
13.10.2013, 17:30

Հա, Արէա ջան, ճիշտ ես ասում, կարևոր ա` ոնց ա կառուցած: Կարևոր ա, որ չլացելու թեման նենց ներկայացվի, որ լացացնի:

Alphaone
13.10.2013, 17:31
վեցուկես ժամ դեռ ունես :P

Չունեմ, Բյուր, վաղը քննության եմ, 500 էջանոց գրքից դեռ 5 էջ եմ կարդացել, անտերը գոնե հայերեն լիներ, ես էդ ռուսերենն անգլերենից դժվար եմ հասկանում :(

Alphaone
13.10.2013, 17:34
Կարևոր չի թե ինչ էիր գրելու, կարևոր ա թե ոնց էիր գրելու դա Ալֆա ջան։
Էդ նույն պատմությունը եթե ես գրեմ, վառելու բան կստացվի, մեկ ուրիշի դեպքում գլուխգործոց կդառնա։
Իմ կարծիքով սյուժեն բոլորովին էլ ամենակարևոր գործոնը չի հաջող գործ ստեղծելու համար։
Բյուր ջան, սա քեզ էլ եմ ասում, դու հաճախ ես հիշատակում թե ակումբցիներին (իմա մարդկանց, ընթերցողներին) էս թեման դուր կգար, սա դուր չէր գա, էս կլացացներ (հիմնականում հեգնանքով ես ասում սա, ոչինչ), էս մեկը չէր լացացնի։
Չէ, «լացացնող» «չլացացնողը» սյուժեի հետ քիչ կապ ունի, կարևոր ա թե դու ոնց ես պատմում, ոնց ես ներկայացնում էն ինչ կառուցել ես մտքումդ։
Մենակ սյուժեով ոչինչ չի ստացվի։

Արեա ջան, էս գրառումից հետո էլի գրառում ունեմ, որտեղ ասում ա, որ սկզբի 5 նախադասությունը վերջն են, հետո տուֆտալոգիա, լավ բան հաստատ կստացվի, քանի որ թեմային ծանոթ եմ, մեկ, իրականում նյութը զգում եմ, երկու, իսկ գաղափարը թափելուներից չեմ համարում, երեք: :P Բայց լավ բան ստանալու համար հոգեվիճակ-մուսա ա հարկավոր ու աշխատանք-ժամանակ, դրա համար էլ չեմ գրում, ուղարկեմ, որ իրականում գաղափարը չհարամեմ :)

Արէա
13.10.2013, 17:37
Հա, Արէա ջան, ճիշտ ես ասում, կարևոր ա` ոնց ա կառուցած: Կարևոր ա, որ չլացելու թեման նենց ներկայացվի, որ լացացնի:

Նայած թե դու ինչ ես հասկանում էդ լացել ասելով, կարաս փորձես վերանաս քո ստեղծած, քո համար ցածր, էժանագին համարվող ստերեոտիպներից, փորձես գտնել հաջողված գործերի գաղտնիքները, ու շուտով դու էլ հաջողության կհասնես, կարաս բոլոր լավ գործերը բնորոշես էժանագին, լացացնող, պրիմիտիվ ու շարունակես էնպես ոնց որ մինչև հիմա, դու ես որոշողը, բայց էլ չբողոքես որ գործերդ հաջողություն չեն ունենում։
Էս ա։

StrangeLittleGirl
13.10.2013, 17:43

Արէա, էս մրցույթին ուղարկելիք գործս գրելու առաջին երեք օրը մտածել եմ, թե ոնց գրեմ` ակումբցիներին դուր գա, իսկ հաջորդ երեք օրը գրել եմ էն, ինչ ուզել եմ, ու թքած, թե ակումբցիներին դուր կգա: Իմ կարծիքով, շատ ավելի կարևոր ա ինքս ինձ հավատարիմ մնալը, քան «հաջողության» հասնելը: Խնդրեմ, էս տարվա Նոբելյան մրցանակակրի գործերն եմ կարդում: Թափելու բան ամենադասական իմաստով, բայց մարդը հաջողություն ունի: Ես տենց հաջողություն չեմ ուզում:

Alphaone
13.10.2013, 17:46
Արեա ջան, համ էլ ես հնդկական կինոյից քանի անգամ լացել եմ, բայց դրանց 0.01 տոկոսն եմ արվեստի գործ համարում... Լիքը մարդիկ գիտեմ, որ ինտելեկտի հետ լուրջ խնդիրներ չունեն, բայց կարող են սերիալ նայել ու լացել, բայց հազար սերիալից մեկը կարող է ինձ դուր գալ, ասենք գահերի խաղը՝ էս էլ իբր թարգմանում եմ, էլի :D

Արէա
13.10.2013, 18:01

Ես ե՞րբ եմ ասել, որ լավ գործը պիտի լացելու լինի, ես ե՞րբ եմ ասել էս գործը ակումբցիներին դուր կգա, որովհետև լացելու ա։ Ես եթե անգամ տենց էլ մտածեմ կյանքում ինձ թույլ չեմ տա էսքան մեծ թվով մարդկանց տենց անիմաստ վիրավորեմ։
Եթե մեծ թվով խելացի ու ճաշակով մարդիկ հավանում են մի բան, որը ես պրիմիտիվ եմ համարում, ավելի հավանական ա որ իմ հետ ինչ-որ բան էն չի, քան էդ բոլոր մարդկանց։

John
13.10.2013, 18:08
Էս անգամ ես պաս, չհասցրեցի, գաղափարն էն էր, որ մեկն ամբողջ կյանքում հանցագործ ա փնտրում, ոստիկանությունից դուրս ա գալիս, արդեն բիձուկ ինչ-որ ուրիշ բիձուկի հետ նստարանին խոսում, պարզում, որ իր ամբողջ կյանքում փնտրած ու չգտած հանցագործն էր ու հայտնաբերում, որ ինքը խորապես թքած ունի էդ փաստի վրա, առանց ներկայանալու շարունակում է հետաքրքիր ծերունական զրույցը :D
Դե որ Ալֆան ասեց իր մտքում պտտվող սյուժեն, ես էլ իմը կասեմ, որը պատմվածք չդարձնելու հիմնական պատճառը սյուժեն զարգացնելու հետ էր կապված. չէի ուզում շատ պրիմիտիվ ու շաբլոն պատմվածք ստացվի, իսկ ավելի լուրջ բան գրելու համար չստացվեց տրամադրվել ու տարբերակներ գտնել.

ադրբեջանցի տղու մասին էի ուզում գրել, նկարագրել ինչ կա–չկա Ադրբեջանում, հետո բանակ գնար էդ տղեն, բախտի բերմամբ թե պատահմամբ նենց զորամասում ծառայեր, որ դիրքերում փոխադարձ հրաձգություն չկա ԼՂՀ–ի ՊԲ–ի հետ, նույնիսկ մեկ–մեկ ախպերություն–ընգերություն, սահման անցնել, իրար հետ զրուցել, մտերմանալ, հատկապես մի հայ տղու հետ ախպերանալ, հետո մի օր նամակ ստանալ պապից, ով մահամերձ էր, ու, խնդրում էր էս Ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո անպայման գնալ Հայաստան, գտնել իր հորն ու եղբորը, ովքեր էդ խաղը տարիներին Հայաստան էին եկել, իսկ ինքը մոր մոտ էր մնացել, տենց էդ նամակը պատմել հայ ընկերոջը ու այդտեղ պատահաբար ծանոթանային արդեն որպես ախպերներ :D

հ.գ.
որ վատ գրեի՝ սերիալ կդառնար, որ լավ գրեի՝ սիրուն պատմվածք, բայց դե համ էլ բազաս էն չի տենց լուրջ թեմայով գրելու համար՝ ադրբեջանական բանակում տիրող բարքերից, իրանց սովորոթյուններից տեղյակ չեմ, նենց որ սիրուն պատմվածք ստանալու հավանականությունը զրոյին մոտ էր...

Alphaone
13.10.2013, 18:10
Ես ե՞րբ եմ ասել, որ լավ գործը պիտի լացելու լինի, ես ե՞րբ եմ ասել էս գործը ակումբցիներին դուր կգա, որովհետև լացելու ա։ Ես եթե անգամ տենց էլ մտածեմ կյանքում ինձ թույլ չեմ տա էսքան մեծ թվով մարդկանց տենց անիմաստ վիրավորեմ։
Եթե մեծ թվով խելացի ու ճաշակով մարդիկ հավանում են մի բան, որը ես պրիմիտիվ եմ համարում, ավելի հավանական ա որ իմ հետ ինչ-որ բան էն չի, քան էդ բոլոր մարդկանց։

ես էլ ինչպես միշտ ամեն բան սխալ եմ հասկանում, ավելի լավ ա մինչև քննաշրջանի վերջ անցնեմ ջրի հատակը, թե չէ ոչ ակումբի քննարկումներին եմ մարդավարի մասնակցում, ոչ էլ քննություններիս մարդավարի պատրաստվում :D

LisBeth
13.10.2013, 19:15
Ժող, հեչ գրում ե՞ք

Մարի եթե խոստանաս որ կարդացող կգտնես կամ ինքդ կկարդաս, հենց հիմա մի հատ "գործ" եմ գրելու ուղարկեմ։

ivy
13.10.2013, 19:23
Լիզ, կարդացող հաստատ կա, ես Բյուրի գործին էլ եմ հետաքրքրությամբ սպասում, քոնն էլ հավեսով կկարդամ։ Ընդհանրապես, բոլորինը։

ivy
13.10.2013, 19:27
Մարի, մրցույթը մեկ ա վաղն ա սկսում, որ մտքներովս անցնի գիշերը մի բան գրել, կարելի՞ ա վաղը ուղարկել:

LisBeth
13.10.2013, 19:29
Լիզ, կարդացող հաստատ կա, ես Բյուրի գործին էլ եմ հետաքրքրությամբ սպասում, քոնն էլ հավեսով կկարդամ։ Ընդհանրապես, բոլորինը։

էդ բառը հավեսովը չի հաստատ, բայց կկարդաս, եթե կարողանաս։ Շատ հուզիչ բան եմ ուզում գրեմ, փշաքաղվելու :D

LisBeth
13.10.2013, 19:30
Մարի, մրցույթը մեկ ա վաղն ա սկսում, որ մտքներովս անցնի գիշերը մի բան գրել, կարելի՞ ա վաղը ուղարկել:

Ըհը, ճիշտ ա։ Դու էլ գրի, այ հավեսովը դա կլինի իսկականից։

Mephistopheles
13.10.2013, 20:04
Արեա ջան, համ էլ ես հնդկական կինոյից քանի անգամ լացել եմ, բայց դրանց 0.01 տոկոսն եմ արվեստի գործ համարում... Լիքը մարդիկ գիտեմ, որ ինտելեկտի հետ լուրջ խնդիրներ չունեն, բայց կարող են սերիալ նայել ու լացել, բայց հազար սերիալից մեկը կարող է ինձ դուր գալ, ասենք գահերի խաղը՝ էս էլ իբր թարգմանում եմ, էլի :D

Դու հնդկական կինոյից լացում ե՞ս… կարա՞ս մի հատ վիդեոյի վրա տեսագրես նայենք…

Mephistopheles
13.10.2013, 20:07
Երկուհարյուր նիշ ա չէ՞ սահմանը…

Ուլուանա
13.10.2013, 20:13
Դու հնդկական կինոյից լացում ե՞ս… կարա՞ս մի հատ վիդեոյի վրա տեսագրես նայենք…
Ինչի՞, Մեֆ, ուզում ես վիդեոն որպես ոգեշնչում օգտագործես, մի բան գրե՞ս :))։

LisBeth
13.10.2013, 20:13
Երկուհարյուր նիշ ա չէ՞ սահմանը…

անսահման ա։ Ուզում եմ բաց լինի բայց, իմ տարբերակը ինձ մատնելու ա

Mephistopheles
13.10.2013, 20:26
Ինչի՞, Մեֆ, ուզում ես վիդեոն որպես ոգեշնչում օգտագործես, մի բան գրե՞ս :))։

էս ինչ լավ գաղափար էր… համոզված եմ որ լացելուն զուգահեռ համ էլ խոսում ա … "հլա դրան տես, տականք…" կամ "հլը տես երեխուն ինչ ա անում… անխիղճ…" … էս կարգի բաներ…

առաջարկում եմ հաջորդ մրցույթը սենց անենք…

Շինարար
13.10.2013, 20:32
Արէա, էս մրցույթին ուղարկելիք գործս գրելու առաջին երեք օրը մտածել եմ, թե ոնց գրեմ` ակումբցիներին դուր գա, իսկ հաջորդ երեք օրը գրել եմ էն, ինչ ուզել եմ, ու թքած, թե ակումբցիներին դուր կգա: Իմ կարծիքով, շատ ավելի կարևոր ա ինքս ինձ հավատարիմ մնալը, քան «հաջողության» հասնելը: Խնդրեմ, էս տարվա Նոբելյան մրցանակակրի գործերն եմ կարդում: Թափելու բան ամենադասական իմաստով, բայց մարդը հաջողություն ունի: Ես տենց հաջողություն չեմ ուզում:

Մի խոսքով, ոչինչ, որ չենք կարդացել:))

Mephistopheles
13.10.2013, 20:36
Ես մի հատ գրել եմ… չգիտեմ, ուղարկեմ թե չէ… որ ուղարկեմ քննարկումներին չեմ կարա մասնակցեմ…

LisBeth
13.10.2013, 20:41

Մեֆ արի տարբերակս պմ անեմ խմբագրի էլի, մեկ ա դու չես քվեարկում, զապրետ էլ չկա։ թե չէ էլի սխալ մխալ դնելու եմ ուղարկեմ։ Համ էլ միանգամից կասես արժի ուղարկել տենց բան, թե չէ։ Կասկածանքների մեջ եմ։

Մեֆ, իսկ մեկը մեկին ի՞նչ ա խանգարում:

Mephistopheles
13.10.2013, 20:47

Լիզ, ուրիշ կարգին մարդ չգտա՞ր ուղարկես… ես որ խմբագրեմ վանշե քվե չես ստանա… եթե նկատել ես իմ հավանած գործերը մրցույթում տեղ չեն գրավում…

համ էլ խմբագրել չգիտեմ…

…համ էլ վրես մի ղժա…

Mephistopheles
13.10.2013, 20:49
Մեֆ, իսկ մեկը մեկին ի՞նչ ա խանգարում:

…ախր չեմ կարա համ եղունգներս կրծեմ, համ էլ գրեմ…

LisBeth
13.10.2013, 20:52
Լիզ, ուրիշ կարգին մարդ չգտա՞ր ուղարկես… ես որ խմբագրեմ վանշե քվե չես ստանա… եթե նկատել ես իմ հավանած գործերը մրցույթում տեղ չեն գրավում…

համ էլ խմբագրել չգիտեմ…

…համ էլ վրես մի ղժա…

չեմ ուզում, կարգին մարդիկ հոգեբանական տրավմա կստանան։ Սենց թե նենց քվե չի ունենալու։ Դու էլ դժվար հավանես, ուղղակի կողքից հայացքի կարիք ունեմ, քեզնից բացի ոչ ոք էլ չունեմ... ազնիվ խոսք չեմ ղժում

E-la Via
13.10.2013, 20:54
…ախր չեմ կարա համ եղունգներս կրծեմ, համ էլ գրեմ…

Եթե չես կարող, ուրեմն անձամբ ես նախընտրում եմ էս անգամ Մեֆի գրած պատմվածքը կարդալ, քան վերլուծությունները:
Հետաքրքիր կլինի:

Alphaone
13.10.2013, 21:01
Դու հնդկական կինոյից լացում ե՞ս… կարա՞ս մի հատ վիդեոյի վրա տեսագրես նայենք…

Չէ, Մեֆ, չեմ կարա, լացելու տարիքս անցել ա :D

LisBeth
13.10.2013, 21:03
Չէ, Մեֆ, չեմ կարա, լացելու տարիքս անցել ա :D

մի մարդ ով ամեն մի հեղինակի ասում ա լացացրիր :D

Mephistopheles
13.10.2013, 21:04
չեմ ուզում, կարգին մարդիկ հոգեբանական տրավմա կստանան։ Սենց թե նենց քվե չի ունենալու։ Դու էլ դժվար հավանես, ուղղակի կողքից հայացքի կարիք ունեմ, քեզնից բացի ոչ ոք էլ չունեմ... ազնիվ խոսք չեմ ղժում

Լիզ փլիզ… դրանից քեզ ոչ մի օգուտ հաստատ չի լինի… ցանկալի ա որ մասնագետը կարդա… սխալ-մխալ, ավել-պակաս բաներ ասեմ կարող ա վնասեմ… մի բան ա քննարկումնրի ժամանակ կարծիք հայտնելը, մի այլ բան խմբագրելը… ես գրական տեխնոլոգիաներին չեմ տիրապետում, Լիզ…

…ինձնից բացի ոչ ոք չունե՞ս…

Alphaone
13.10.2013, 21:06
մի մարդ ով ամեն մի հեղինակի ասում ա լացացրիր :D

Չէ, Լիզ, ամեն մեկին չէ, մենակ նրանց, ովքեր մի իրականում թաչինգ նյութ են տալիս, հետո էլ ես գրականության հարցում տեղով սուբյեկտիվություն եմ, անընդհատ ծանոթ իրավիճակների հետ ակամա զուգահեռներ եմ տանում, կարող ա գործը բացարձակ ոչ մեկի չհուզի, բայց ինձ լացացնի, բայց հնդկական կինոն արդեն չէ, էդ մի լեվելն անցել եմ...

Mephistopheles
13.10.2013, 21:07
Եթե չես կարող, ուրեմն անձամբ ես նախընտրում եմ էս անգամ Մեֆի գրած պատմվածքը կարդալ, քան վերլուծությունները:
Հետաքրքիր կլինի:

Դու, երևում ա ատամ ունես վրաս… պատկերացնում եմ ինչ հավեսով ինձ պատեպատ կտաս…

…Էլ, ես հեչ մի տեղ քե գործի մասին բան-ման գրած կա՞մ…

LisBeth
13.10.2013, 21:08
Լիզ փլիզ… դրանից քեզ ոչ մի օգուտ հաստատ չի լինի… ցանկալի ա որ մասնագետը կարդա… սխալ-մխալ, ավել-պակաս բաներ ասեմ կարող ա վնասեմ… մի բան ա քննարկումնրի ժամանակ կարծիք հայտնելը, մի այլ բան խմբագրելը… ես գրական տեխնոլոգիաներին չեմ տիրապետում, Լիզ…

…ինձնից բացի ոչ ոք չունե՞ս…

չէ :cry մթոմ քեզ շատ ունեմ... հենա ատկազ ես գալիս

LisBeth
13.10.2013, 21:09
Դու, երևում ա ատամ ունես վրաս… պատկերացնում եմ ինչ հավեսով ինձ պատեպատ կտաս…

…Էլ, ես հեչ մի տեղ քե գործի մասին բան-ման գրած կա՞մ…

ինչի ինքն էլ ա գրո՞ւմ։ E-la Via դե ուրեմ դու էլ մասնակցի

Mephistopheles
13.10.2013, 21:10
Չէ, Մեֆ, չեմ կարա, լացելու տարիքս անցել ա :D

Ափսոս…

Ուլուանա
13.10.2013, 21:10
Չէ, Լիզ, ամեն մեկին չէ, մենակ նրանց, ովքեր մի իրականում թաչինգ նյութ են տալիս, հետո էլ ես գրականության հարցում տեղով սուբյեկտիվություն եմ, անընդհատ ծանոթ իրավիճակների հետ ակամա զուգահեռներ եմ տանում, կարող ա գործը բացարձակ ոչ մեկի չհուզի, բայց ինձ լացացնի, բայց հնդկական կինոն արդեն չէ, էդ մի լեվելն անցել եմ...
Ալֆուշ, բայց դու իրոք մեկ–մեկ նենց բաների մեջ ես լացելիք գտնում, որ նույնիսկ ես, որ իմ ճանաչած ամենալացկան ու ամենահեշտ հուզվող մարդն եմ, անկեղծորեն զարմանում եմ :))։

Mephistopheles
13.10.2013, 21:13
չէ :cry մթոմ քեզ շատ ունեմ... հենա ատկազ ես գալիս

Լիզ… Ռեյ Չարլզին ինչքան էլ սիրեմ, իրա քշած ավտոյի մեջ չեմ ուզի լինել…

Alphaone
13.10.2013, 21:14
Ալֆուշ, բայց դու իրոք մեկ–մեկ նենց բաների մեջ ես լացելիք գտնում, որ նույնիսկ ես, որ իմ ճանաչած ամենալացկան ու ամենահեշտ հուզվող մարդն եմ, անկեղծորեն զարմանում եմ :))։

Ան, ասենք էկոավանը հեչ լացելու չէր, բայց ինքն իմ կյանքի լիքը դեպքեր ինձ հիշեցրեց, որ ինձ համար լացելու էր, կամ ասենք Չուկի օրորոց սարքելու նկարի մեջ քո համար բացարձակ լացելու բան չպիտի լիներ, ընդհակառակը ջերմ հուզմունք կառաջացներ, բայց ես զզվելի բնավորություն ունեմ զուգահեռներ տանելու ու հենց գործը կարդում եմ, անցյալի դիտավորյալ կողպված ինչ-որ ֆայլ միանգամից գալիս ա դեսքթոփ ու լացացնում...

E-la Via
13.10.2013, 21:17
Դու, երևում ա ատամ ունես վրաս… պատկերացնում եմ ինչ հավեսով ինձ պատեպատ կտաս…

…Էլ, ես հեչ մի տեղ քե գործի մասին բան-ման գրած կա՞մ…

Ես ստեղծագործական մրցույթներին էն խելոք սուսփուս հետևողներից եմ: Բացի էդ էլ կյանքիս մեջ երկու պատմվածքատիպ բան եմ գրել , դրանք էլ դու ոչ կարդացել ես, ոչ կարծիք հայտնել: Ոնց հասկանում ես, վրեդ ատամ ունենալու պատճառ չուենեմ:
Ուղղակի հետաքրքիր ա տեսնել Մեֆ քննադատ-վերլուծաբանին ստեղծագործողի մորթու մեջ…

Ուլուանա
13.10.2013, 21:17
Ան, ասենք էկոավանը հեչ լացելու չէր, բայց ինքն իմ կյանքի լիքը դեպքեր ինձ հիշեցրեց, որ ինձ համար լացելու էր, կամ ասենք Չուկի օրորոց սարքելու նկարի մեջ քո համար բացարձակ լացելու բան չպիտի լիներ, ընդհակառակը ջերմ հուզմունք կառաջացներ, բայց ես զզվելի բնավորություն ունեմ զուգահեռներ տանելու ու հենց գործը կարդում եմ, անցյալի դիտավորյալ կողպված ինչ-որ ֆայլ միանգամից գալիս ա դեսքթոփ ու լացացնում...
Ճիշտ հասկացա՞, որ դու անընդհատ լացելով ման ես գալիս :))։

Mephistopheles
13.10.2013, 21:18
ժող, ես մի հատ պատմություն/սյուժե ունեմ… էս մրցուկթից հետո դնեմ ստեղ ԴՐԱ բրա պատմվածք գրեք՝ մրցույթ… իրական կյանքիցս…

հը՞…

Mephistopheles
13.10.2013, 21:25
Ես ստեղծագործական մրցույթներին էն խելոք սուսփուս հետևողներից եմ: Բացի էդ էլ կյանքիս մեջ երկու պատմվածքատիպ բան եմ գրել , դրանք էլ դու ոչ կարդացել ես, ոչ կարծիք հայտնել: Ոնց հասկանում ես, վրեդ ատամ ունենալու պատճառ չուենեմ:
Ուղղակի հետաքրքիր ա տեսնել Մեֆ քննադատ-վերլուծաբանին ստեղծագործողի մորթու մեջ…

Էլ… մանդր-մունդր ունեմ գրած մանրապատումներում ու օրագրում… մի հատ էլ սիրային թեմայում ունեմ ԳՐԱծ…

էդքանից ավել չկամ Էլ ջան… հավեսով սիրելով եմ գրել, բակց դե էն չի…

Alphaone
13.10.2013, 21:28
Ճիշտ հասկացա՞, որ դու անընդհատ լացելով ման ես գալիս :))։

Ինչ մոտս էս դեպրեսիոն, հիվանդ, սենսիտիվ շրջանն ա, հա, բայց ժամանակին դարձել էի իմ ճանաչած ամենաանզգայունակ կերպարը, հիմա էդ ժամանակ ճնշած բոլոր զգացմունքներն առիթավորվել են :D Մյուս կողմից էլ անկայուն վիճակ ա, եթե լացում եմ, չի նշանակում, որ կես րոպե հետո ինչ-որ բանի վրա լիաթոք չեմ ծիծաղի :)

Mephistopheles
13.10.2013, 22:08

Բա ասում էիր լացելու տարքիդ անցել ա…

Alphaone
13.10.2013, 22:21
Բա ասում էիր լացելու տարքիդ անցել ա…

հնդկական կինոյի վրա լացելու տարիքն անցել ա, բայց եթե ուզում ես ինձ լացելուց տեսնես, նո պրոբլեմ, հենց հաջորդ անգամ լացեցի, կհիշեմ, կնկարեմ :D

E-la Via
13.10.2013, 22:23
ինչի ինքն էլ ա գրո՞ւմ։ E-la Via դե ուրեմ դու էլ մասնակցի

Լիզ ջան, հիմա մի քիչ ուշ չի՞ :)

Mephistopheles
13.10.2013, 22:25
հնդկական կինոյի վրա լացելու տարիքն անցել ա, բայց եթե ուզում ես ինձ լացելուց տեսնես, նո պրոբլեմ, հենց հաջորդ անգամ լացեցի, կհիշեմ, կնկարեմ :D

վիդեո… վիդեո… ձենով…

LisBeth
13.10.2013, 22:27
Լիզ ջան, հիմա մի քիչ ուշ չի՞ :)

Չէ ինչն ա ուշ, որ ուզես կհասցնես։ ես էլ հլը չեմ ուղարկել...

գնամ քոռ քոռ ձախս քաշեմ, էս մաշնեն մի տեղանոց ա ինչպես միշտ

Սամ-Քլայն
13.10.2013, 22:27
Էս մրցույթն ու պատմությունն իրենց երգն ունեն արդեն իմ հիշողության մեջ:
Ինքը դեռ չի եկել, բայց արդեն տպավորվելա հիշողությանս մեջ ~

LisBeth
13.10.2013, 22:32

Մենակ Լիլիթ Պիպոյան չլնի սաղ հեչ :), կներես էլի խառնվելու համար։

Ուզում եմ քեզ էս մրցույթի ուղարկածդ կարդալուց տեսնեմ, արտահայտիչ շարժուձև ունես, խարիզմայա ինչ ա։ Մի խոսքով հաջողություն քեզ։

Mephistopheles
13.10.2013, 22:32
Չէ ինչն ա ուշ, որ ուզես կհասցնես։ ես էլ հլը չեմ ուղարկել...

գնամ քոռ քոռ ձախս քաշեմ, էս մաշնեն մի տեղանոց ա ինչպես միշտ

ձա՞խ… Բրիտանիաում ե՞ս թե Ավստրալիա…

Սամ-Քլայն
13.10.2013, 22:33
Մենակ Լիլիթ Պիպոյան չլնի սաղ հեչ :), կներես էլի խառնվելու համար։

Ուզում եմ քեզ էս մրցույթի ուղարկածդ կարդալուց տեսնեմ, արտահայտիչ շարժուձև ունես, խարիզմայա ինչ ա։ Մի խոսքով հաջողություն քեզ։

Չէ, էս անգամ Լիլիթը չի, էս անգամ Ես եմ... :) Չեմ կարդալու...

Mephistopheles
13.10.2013, 22:34
ժող, էս մեկը կարդալով ա, չէ՞… վիդեոն կդնեք, ռէ՞…

LisBeth
13.10.2013, 22:34
ձա՞խ… Բրիտանիաում ե՞ս թե Ավստրալիա…

Ես քոռ եմ ինչ տարբերությում ուր եմ, ձախ եմ ուզում ձախ եմ քաշում քեզ ինչ, դու մեջը չես էղնելու մեկ ա

StrangeLittleGirl
13.10.2013, 22:35
Ես ե՞րբ եմ ասել, որ լավ գործը պիտի լացելու լինի, ես ե՞րբ եմ ասել էս գործը ակումբցիներին դուր կգա, որովհետև լացելու ա։ Ես եթե անգամ տենց էլ մտածեմ կյանքում ինձ թույլ չեմ տա էսքան մեծ թվով մարդկանց տենց անիմաստ վիրավորեմ։
Եթե մեծ թվով խելացի ու ճաշակով մարդիկ հավանում են մի բան, որը ես պրիմիտիվ եմ համարում, ավելի հավանական ա որ իմ հետ ինչ-որ բան էն չի, քան էդ բոլոր մարդկանց։
Դու չես ասել, որ լացելու պիտի լինի, բայց քեզ ու շատ ակումբցիների հիմնականում լացելու գործերն են դուր գալիս: Ինչ արած, դա ձեր նախընտրությունն ա, ձեր ճաշակն ա, ուզում ես` վիրավորանք համարի:
Դեռ մի շաբաթ առաջ ես նստած գլուխ էի ջարդում, թե ոնց մի գործ գրեմ, որ հենց Արէան, հա, հենց Արէան դրա օգտին քվեարկի: Հետո մտածեցի` ինձ պե՞տք ա: Արէան ինձ անընդհատ ուղղակի կամ անուղղակի կերպով հասկացնում ա, որ ես գրել չգիտեմ, ֆլան-ֆստան, բայց ինձ պե՞տք ա իրան ապացուցել, որ գրել գիտեմ: Ես ապացուցելու ոչինչ չունեմ, ես ունեմ իմ ընթերցողների ստաբիլ զանգվածը, որը գուցե մեծամասնություն չի կազմում, որպեսզի մրցույթներում հաղթեմ, բայց կայուն կերպով քվեարկում ա իմ օգտին: Ու դա երևի ամենալավ ձեռքբերումն ա: Եթե Արէան կամ ինչ-որ ուրիշ զանգված գտնում ա, որ գրել չգիտեմ, դա բացարձակապես իմ խնդիրը չի:

Mephistopheles
13.10.2013, 22:38
Չէ, էս անգամ Լիլիթը չի, էս անգամ Ես եմ... :) Չեմ կարդալու...

եթե էս մրցեւյթի վիդեոն չդնեք, ես դարդից էլ Ակումբ չեմ մտնի… Ուլուանայի պես կկազմաքանդվեմ…

LisBeth
13.10.2013, 22:40
Sorry… I didn't know it was that sensitive…

բա՞ էս ողբացող սմայլիկը որ դրել էի:cry, թե ուզում ես վիդեո դնեմ, ուր հոնգուր հոնգուր եմ անում մի ժամ ու մարդիկ դրա վրա էլ ստեղծագործեն

Mephistopheles
13.10.2013, 22:41
Դու չես ասել, որ լացելու պիտի լինի, բայց քեզ ու շատ ակումբցիների հիմնականում լացելու գործերն են դուր գալիս: Ինչ արած, դա ձեր նախընտրությունն ա, ձեր ճաշակն ա, ուզում ես` վիրավորանք համարի:
Դեռ մի շաբաթ առաջ ես նստած գլուխ էի ջարդում, թե ոնց մի գործ գրեմ, որ հենց Արէան, հա, հենց Արէան դրա օգտին քվեարկի: Հետո մտածեցի` ինձ պե՞տք ա: Արէան ինձ անընդհատ ուղղակի կամ անուղղակի կերպով հասկացնում ա, որ ես գրել չգիտեմ, ֆլան-ֆստան, բայց ինձ պե՞տք ա իրան ապացուցել, որ գրել գիտեմ: Ես ապացուցելու ոչինչ չունեմ, ես ունեմ իմ ընթերցողների ստաբիլ զանգվածը, որը գուցե մեծամասնություն չի կազմում, որպեսզի մրցույթներում հաղթեմ, բայց կայուն կերպով քվեարկում ա իմ օգտին: Ու դա երևի ամենալավ ձեռքբերումն ա: Եթե Արէան կամ ինչ-որ ուրիշ զանգված գտնում ա, որ գրել չգիտեմ, դա բացարձակապես իմ խնդիրը չի:

…և՛ այո, և՛ ոչ…

E-la Via
13.10.2013, 22:42
Չէ ինչն ա ուշ, որ ուզես կհասցնես։ ես էլ հլը չեմ ուղարկել...

գնամ քոռ քոռ ձախս քաշեմ, էս մաշնեն մի տեղանոց ա ինչպես միշտ

Չէ՜, իմը գրելը չի, այլ կարդալը:
Բայց քեզ էլ, մյուս մասնակիցներին էլ հաջողություն :):

Mephistopheles
13.10.2013, 22:44
բա՞ էս ողբացող սմայլիկը որ դրել էի:cry, թե ուզում ես վիդեո դնեմ, ուր հոնգուր հոնգուր եմ անում մի ժամ ու մարդիկ դրա վրա էլ ստեղծագործեն

չէ… սմայլիկ չեմ ուզում… իսկականն եմ ուզում… վիդեոյի վրա… ուզում եմ կարդաք, ոչ թե կացեք…

…բայց խի՞ ես ասում "քոռ եմ…"

LisBeth
13.10.2013, 22:45
Չէ՜, իմը գրելը չի, այլ կարդալը:
Բայց քեզ էլ, մյուս մասնակիցներին էլ հաջողություն :):

մերսի, հուսով եմ հաջորդ անգամ կմտափոխվես ու կմասնակցես, մի հատ բոմբ անտիուտոպիկ գործով :)

StrangeLittleGirl
13.10.2013, 22:45
…և՛ այո, և՛ ոչ…

հը՞

LisBeth
13.10.2013, 22:47
չէ… սմայլիկ չեմ ուզում… իսկականն եմ ուզում… վիդեոյի վրա… ուզում եմ կարդաք, ոչ թե կացեք…

…բայց խի՞ ես ասում "քոռ եմ…"

էնքան լացի քոռացա, ձայնս էլ կտրվեց, ձենով էի լացում

Mephistopheles
13.10.2013, 22:47
հը՞

Համ ճԻշտ ես ասում, համ էլ՝ սխալ…

StrangeLittleGirl
13.10.2013, 22:49
Համ ճԻշտ ես ասում, համ էլ՝ սխալ…

փակագծերը բաց

Mephistopheles
13.10.2013, 22:49
էնքան լացի քոռացա, ձայնս էլ կտրվեց, ձենով էի լացում

լացողն Ալֆան չէ՞ր… դու ավելի ուրիշ տեսակի զգայուն ես… կարծում եմ…

LisBeth
13.10.2013, 22:50
Համ ճԻշտ ես ասում, համ էլ՝ սխալ…

ճիշը ա ասում, սխալ ձևով :think

Mephistopheles
13.10.2013, 22:53
փակագծերը բաց

ընդհանուր եթե նայենք, առանց մասնավորեցնելու ու դեմքերի, ապա ճիշտ ես ասում, բայց երբ որ քվեարկողի ու կարդացողի ինքնությունն ես հաշվի առնում, ապա միանշանակ չի…

կարճ ասած… նայած ով ա կարդացողն ու քվեարկողը… որակը…

Արևանուռ
13.10.2013, 23:00
Չէ, էս անգամ Լիլիթը չի, էս անգամ Ես եմ... :) Չեմ կարդալու...

կկարդաս, ու ո՛չ միայն քո գրածը

StrangeLittleGirl
13.10.2013, 23:05
ընդհանուր եթե նայենք, առանց մասնավորեցնելու ու դեմքերի, ապա ճիշտ ես ասում, բայց երբ որ քվեարկողի ու կարդացողի ինքնությունն ես հաշվի առնում, ապա միանշանակ չի…

կարճ ասած… նայած ով ա կարդացողն ու քվեարկողը… որակը…

լավ, արի անունները հանենք ;) դեմ չեմ

Mephistopheles
13.10.2013, 23:15
լավ, արի անունները հանենք ;) դեմ չեմ

ցավն էն ա որ անունները չենք կարող հանել… չենք կարեղ ձևացնել թե չգիտենք…

StrangeLittleGirl
13.10.2013, 23:17
ցավն էն ա որ անունները չենք կարող հանել… չենք կարեղ ձևացնել թե չգիտենք…

Մեֆ, լավ, մի հատ անուն ա, որովհետև էդ անունով մարդը կոնկրետ գրառում էր արել, որին կոնկրետ պատասխանել էի:

Mephistopheles
13.10.2013, 23:27

էդ ո՞վ ա… ես ավելի ընդհանուր էի ասում… մեր դեպքում քվեարկողներն ու ընթերցողները հայտնի են ու քո ասածը պետք ա հենց էս դեպքի շրջանակներում նայվի…

մի խոսքով… դու գիտես ովքեր են քո կարդացողներն ու հավանողները… հարցն էն ա թե քեզ գոհացնում ա՞ էդ ընթերցողն ու քվեարկողը թե՞ ոչ… դրանից էլ կախված դու կորոշես փոխվել, թե ոչ…

եթե սաբջեկտից շեղվեցի, սօրի…

Սամ-Քլայն
13.10.2013, 23:27
Ժող, տարօրինակ կհնչի, բայց ես ինձ երգիչ եմ զգում

Alphaone
13.10.2013, 23:29
ժՈՂ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿՀՆՉԻ, ԲԱՅՑ ԵՍ ԻՆՁ ԵՐԳԻՉ ԵՄ ԶԳՈՒՄ

Քլայն ջան, էստեղ մարդ կա, իրեն մարսեցի է զգում, երգիչ զգալը հեչ էլ տարօրինակ չի :D

Սամ-Քլայն
13.10.2013, 23:33
Քլայն ջան, էստեղ մարդ կա, իրեն մարսեցի է զգում, երգիչ զգալը հեչ էլ տարօրինակ չի :D

:D Նենց տպավորությունա, ոնց որ մենահամերգս լինի էդ օրը :))

Mephistopheles
13.10.2013, 23:35

Իսկ պար կարող ա՞ լինի…

Մի մտածի, ընթացքում կատարողներ կհայտնվեն :))

Սամ-Քլայն
13.10.2013, 23:36
Իսկ պար կարող ա՞ լինի…

Հուսով եմ` չես ծաղրում : Չէ... բայց երգեր լինելու են (ոչ իմ կատարմամբ.): Ես գենետիկ բաղաձայն եմ:

Alphaone
13.10.2013, 23:38
Իսկ պար կարող ա՞ լինի…

ես լացելուց մի հատ փափուկ խաղալիք գրկած կպարեմ, Մեֆ :P

StrangeLittleGirl
13.10.2013, 23:39
էդ ո՞վ ա… ես ավելի ընդհանուր էի ասում… մեր դեպքում քվեարկողներն ու ընթերցողները հայտնի են ու քո ասածը պետք ա հենց էս դեպքի շրջանակներում նայվի…

մի խոսքով… դու գիտես ովքեր են քո կարդացողներն ու հավանողները… հարցն էն ա թե քեզ գոհացնում ա՞ էդ ընթերցողն ու քվեարկողը թե՞ ոչ… դրանից էլ կախված դու կորոշես փոխվել, թե ոչ…

եթե սաբջեկտից շեղվեցի, սօրի…

Մեֆ, մինչև նախորդ մրցույթի ավարտը չէր գոհացնում, բայց որ երկար մտածեցի, սկսեցի գցել-բռնել, զգալ, որ սկսում եմ մտածել ոչ թե իմ ուզածը գրելու, այլ ուրիշներին գոհացնելու ուղղությամբ, հասկացա, որ չէ, ամեն դեպքում ինձ գոհացնում ա, թե ովքեր են ինձ ընթերցում կամ իմ օգտին քվեարկում: Վերջացան ընթերցողներին հարմարվելու փորձերս: Էս անգամ ոտից գլուխ գրել եմ էն, ինչ իմ սրտով էր: Ու եթե նույնիսկ զրո ձայն հավաքեմ, ինձ բացարձակապես չի հուզում. զատո գրելուց մի այլ կարգի հաճույք եմ ստացել (բայց վստահ եմ, որ զրոյի վրա չեմ լռվի... ու նույնքան վստահ եմ, որ չեմ հաղթի):

Վոլտերա
13.10.2013, 23:41
Մարի եթե խոստանաս որ կարդացող կգտնես կամ ինքդ կկարդաս, հենց հիմա մի հատ "գործ" եմ գրելու ուղարկեմ։

Եթե հեղինակները չուզեն կամ հնարավորություն չունենան կարդալու, ես կկարդամ :)

StrangeLittleGirl
13.10.2013, 23:43
Մարի, կարո՞ղ ա մինչև վաղը իրիկվա յան չսպասենք, հենց էսօր էլ դնես գործերը:

Mephistopheles
13.10.2013, 23:46
Հուսով եմ` չես ծաղրում : Չէ... բայց երգեր լինելու են (ոչ իմ կատարմամբ.): Ես գենետիկ բաղաձայն եմ:

չեմ ծաղրում… եթե երգեիր, պտի շարժվեիր… իսկ դրա համար տարածություն ա պետք…

Սամ-Քլայն
13.10.2013, 23:47
չէ, չեմ երգի. բայց երաժշտություն կլինի...