PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում



Tig
06.10.2013, 10:06
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել, թե ինչպիսի՞ն են ՏՏ ոլորտի հեռանկարները Հայաստանում: Ի՞նչ հիմքե՞ր, ի՞նչ պոտենցյալ, ի՞նչ նորություններ, ինչ կրթական ու գիտական կենտրոններ և ի՞նչ ձեռնարկություններ կան:

Որպես սկիզբ առաջարկում եմ լսել այս ռադիո հաղորդումը՝
Նախա-Digitec-յան մտորումներ գիտատեխնիկական ինտելիգենցիայի քաղաքական առաքելության մասին (http://lratvakan.am/?p=24787)

Tig
06.10.2013, 10:09
Հեղափոխական կրթական տեխնոլոգիա` «ԴիջիԹեքում» (http://news.am/arm/news/174540.html)
Հոկտեմբեր 05, 2013 | 14:24

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացվում է հեղափոխական կրթական տեխնոլոգիա: «Նաիրի» կոնսորցիումը այսօր` հոկտեմբերի 5-ին ներկայացնում է «Նարիր» լաբորատոր-կրթական համակարգերը, որոնք հեղափոխություն են 6-10-րդ դասարանների աշակերտների համակարգչային ուսուցման, աշխատանքի ուսուցման, ինֆորմատիկայի ուսուցման, ռոբոտաշինության բնագավառում:

Ներդնելով նման լաբեր կրթական հաստատություններում` աշակերտները, ուսանողները հնարավորություն են ունենում մատչելի եւ արագ սովորել ծրագրավորման հիմունքներ, ռոբոտների ծրագրավորում, միկրոէլեկտրոնիկա, եւ ի վերջո սովորում են ստեղծել սեփական ռոբոտներ եւ միկրոէլեկտրոնային սարքեր:

«Նաիրի» լաբերն իրենց մեջ ներառում են «Արաքս» հայկական օպերացիոն համակարգը, «Այգեստան» եւ «Բերձոր» համակարգիչները, եռաչափ տպիչներ, ֆրեզերային կտրիչներ, «Աղուէս» ծրագիրը: Վերջինս ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch ծրագրի մոդիֆիկացված եւ հայաֆիկացված տարբերակն է։ Այն նպաստում է աշակերտների ալգորիթմական եւ լայնածավալ մտածելակերպի զարգացմանը, հետագայում ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը։ Աշակերտները սովորում են գույնի եւ սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում եւ փոփոխականների ու ցուցակների կիրառում։

Ներկայումս «Նաիրի» կոնսորցիումը Հայաստանյան բուհերի հետ ձեռք է բերել կրթական բարեփոխումների մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես «Նաիրի» լաբերի ստեղծումը։ Այդպիսի լաբեր նախատեսվում են տեխնիկական բուհերի համար:

Կոնսորցիումի հիմնադիրներն են` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, «Այբ» կրթական հիմնադրամը, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Սայմոտեկ» ՍՊԸ, «Արաքս» օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը, «Փուլ» ՍՊԸ, «Մասիս ԻՀ» ՍՊԸ, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» Հիմնադրամը:

«ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսը կտեևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:

NEWS.am

Tig
07.11.2013, 16:10
Армянские школьники создают роботов-спасателей и трехмерные принтеры - МИР24 (http://mir24.tv/video_news/8312319/8312220) տեսանյութ

Վահե-91
07.11.2013, 16:20
Армянские школьники создают роботов-спасателей и трехмерные принтеры - МИР24 (http://mir24.tv/video_news/8312319/8312220) տեսանյութ
1.26 րոպեում խաղ էր խաղում էն երեխեն :'

Աթեիստ
07.11.2013, 16:43
1.26 րոպեում խաղ էր խաղում էն երեխեն :'

Իրանց գրած խաղն ա, ծրագրավորում են սովորում «Աղվես» համակարգով։