PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծրագրերի ավտոմատ տեղադրում



Վահե-91
05.10.2013, 19:34
Թեմայում կարող եք ստանալ ձեզ հետաքրքրող ծրագրերի ավտոմատ տեղադրման համար անհրաժեշտ հրամանները: Որպես ընդհանուր ինֆորմացիա տեղադրեմ, թե որ ծրագրային փաթեթով ստեղծված տեղակայիչների համար ինչ հիմնական հրամաններ են օգտագործվում.

Windows Installer Service
/quiet - տեղադրման ընթացքում ոչ մի պատուհան չի ցուցադրվի
/passive - կցուցադրվի միայն տեղադրման ընթացքի պատուհանը
/q[n|b|r|f]
n - առանց ինտերֆեյսի
b - հիմնական ինտերֆեյսը
r - կրճատ ինտերֆեյսը
f - լրիվ ինտերֆեյս (լռելյայն)
/norestart - չվերագործարկել համակարգիչը տեղադրելուց հետո
/promptrestart - անհրաժեշտության դեպքում հարցնել վերագործարկելու մասին
/forcerestart - միշտ վերագործարկել համակարգիչը

Inno Setup
/silent - կցուցադրվի միայն տեղադրման ընթացքի պատուհանը
/verysilent - տեղադրման ընթացքում ոչ մի պատուհան չի ցուցադրվի
/nocancel - թաքցնել տեղադրումը կանգնեցնելու կոճակը

Nullsoft Scriptable Install System (NSIS)

/S - ավտոմատ տեղադրում առանց որևէ ինտերֆեյսի

WISE Installer
/s

7-Zip SFX
-y կամ aiX, որտեղ x-ը կարող է լինել 0-9, A-Z, a-z

WinRAR SFX
/S

Վահե-91
13.10.2013, 16:06
MInstAll - Ծրագրերի ավտոմատ տեղադրման համար նախատեսված գրաֆիկական միջավայր: Ձեզ անհրաժեշտ ծրագրերը կարող եք ավտոմատ կերպով տեղադրել մեկ ծրագրի օգնությամբ: Ծրագիրը չունի հայերենի աջակցում, բայց դա, ինձ թվում է, մեծ կորուստ չի :))
MInstAll-ը ստեղծված է փոխարինելու հայտնի (նայած ում համար :))) Windows Post-Install Wizard (http://www.wpiw.net/home.html) (կարճ՝ WPI) փաթեթը: Այն ավելի հարմարավետ և արագագործ է, քան WPI-ը:

http://checkdevice.narod.ru/screenshot_files/minst1.png

http://checkdevice.narod.ru/screenshot_files/minst2.png

Հնարավորությունները՝
Ծրագրերի դասավորում ըստ խմբերի
Մի քանի պրոֆիլների ստեղծում
Տարբեր տեղակայիչների համար անհրաժեշտ հրամանների տեղեկատու
Ծրագրի պատկերակը կարող է վերցնել կամ տեղակայիչից կամ .ico ֆայլից
Ծրագրերի և խմբերի վերադասավորում ըստ ձեր ցանկության
Ծրագրի թաքցված բեռնում
Աշխատանքի երկու ռեժիմ՝ «Տեղադրում» և «Խմբագրում» ("Установка" и "Редактирование")


Բոլոր կարգավորումները պահպանվում են minst.ini ֆայլում: Խմբագրման ռեժիմը արգելելու համար պետք է minst.ini ֆայլում Lock պարամետրի արժեքը դարձնել 1՝


[MInst]
...
Lock=1
...

Ծրագրում օգտագործվող փոփոխականներ՝
{Patch} - Այն պանակի ճանապարհն է, որտեղից գործարկված է MInst.exe-ն (օրինակ D:\MInstall\)
{Root} - մեկ պանակ բարձր {Patch}-ից (իմ բերված օրինակում D:\)
{Disk} - դիսկի տառն է, որտեղից գործարկված է ծրագիրը
{P} - Կախված ՕՀ-ի «կարողությունից» (разрядность, bit depth :D) կարող է ընդունել x86 կամ x64 արժեքները:

Ծրագրի պաշտոնական կայքը՝ http://checkdevice.narod.ru/minst.html

Վահե-91
15.10.2013, 16:28
Երբ ծանոթներիցս մեկն ու մեկը խնդրում է իր համակարգիչը ֆորմատ անել ու զարմանազան ծրագրեր տեղադրել, որոնք ինքը չի օգտագործելու, ուղղակի «էնքան ա որ լինի» սկզբունքով են պետք, ապա ինձնից ահագին ժամանակ ա պահանջվում դրա համար ու ահագին ներվեր` էտ ընթացքում իրանց տված անիմաստ հարցրերին պատասխանելու համար: Այդ իսկ պատճառով, օգտագործելով MInstAll-ը, ես ստեղծել եմ «իմ» ծրագրերի փաթեթը, որն առօրյայում իմ գործը թեթևացնում է, ներվերս էլ չեն լարվում: Ծրագրերի ցուցակը հատ-հատ ձեռքով գրելու փոխարեն ավելի լավ է միանգամից սկրինշոտները տեղադրեմ՝


http://4put.ru/pictures/max/752/2312417.jpg

http://4put.ru/pictures/max/752/2312420.jpg


Աշխատել եմ հնարավորինս շատ օգտագործել պաշտոնական տեղակայիչները: Ամբողջությամբ պաշտոնական տեղակայիչներն օգտագործելը անհնար է, քանի որ դրանցից շատերը հարմարեցված չեն crack-եր կամ patch-եր առանց օգտագործողի միջամտության կիրառելու համար :D
Նման փաթեթներ, բայց հավաքված WPI-ով, ինտերնետում թափված են՝ ձեր ուզած պարունակությամբ, չափերով, ձևերով, գույներով: Բայց էս մեկը հարմարեցված է հենց Հայաստանյան ճանապարհներին (ոնց որ ասվում է Peugeot-ի գովազդում :))): Ոչ մի այլ փաթեթ չեք գտնի, որում պարունակվող ծրագրերը հնարավոր կլինի տեղադրել և՛ ռուսերեն, և՛ անգլերեն լեզուներով: Ուրիշ ոչ մի փաթեթում չեք գտնի KDWIN, հայերեն Layout Windows-ի համար, կամ հայերեն ֆոնտեր պարունակող փաթեթ: Բերված սկրինշոթերում, եթե որևէ ծրագրի լեզուն հնարավոր չէ ընտրել մինչև տեղադրելը, ուրեմն հաստատ հնարավոր է ծրագիրն աշխատացնելուց հետո լեզուն մենյուից փոխել (կամ էլ դրանք ինտերֆեյս չունեցող ծրագրեր կամ ուղղակի հավելումներ են):

Ցանկացած ծրագրի վրա կարող եք աջ քլիկ անել, հետո «Перейти на сайт» ու իմանալ, թե որտեղից եմ տվյալ փաթեթը բեռնել:

Կան որոշ նրբություններ, որոնք պետք է նկատի ունենաք, եթե որոշել եք օգտագործել այս հրաշք փաթեթը :)
1. Քանի որ ֆոնտերը ավտոմատ տեղադրելու համար Microsoft-ը շատ անհարմար ու թերի աշխատող ծրագիր է ստեղծել (fontinst.exe), ես օգտվել եմ ալտերնատիվ տարբերակից (http://code.kliu.org/misc/fontreg/): Հերիք չի FontReg-ը տեղը տեղին գրանցում է իմ տված ֆոնտերը, մի հատ էլ C:\Windows\Fonts պապկայի մեջ եղած, բայց չգրանցված ֆոնտերն էլ է ձեռի հետ գրանցում: Ուղղակի մի թերություն կա՝ աշխատացնելուց հետո պետք է վերագործարկել համակարգիչը: Հակառակ դեպքում որոշ ծրագրեր գործարկելուց կարող եք մահվան կապույտ էկրանին ականատես լինել (BSOD): Այդ իսկ պատճառով լռելյայն «Վերագործարկել» (Перезагрузить) կոճակը նշված է:
2. Փաթեթում ներառված Net Framework-ի տեղադրման սկրիպտն իմ սեփական նախագիծն է: Հիմնականում նման դեպքերում ռուսական ֆորումներից գտած ձեր WPI-ները տեղադրում են ռուսների կողմից հավաքված Net Framework-ներ, որոնց հետ, իմ անձնական փորձից գիտեմ, շատ հաճախ խնդիրներ են առաջանում: Իսկ իմ փաթեթում օգտագործվուն են պաշտոնական՝ microsoft.com կայքից բեռնված փաթեթները: Ի՞նչ է անում իմ կողմից գրված սկրիպտը.
ա) Ստուգում է, թե ի՞նչ օպերացիոն համակարգ է ձեր մոտ տեղադրված:
բ) Եթե տեղադրված է Windows Vista/7, ապա ստուգվում է արդյոք տեղադրված է Framework 4 կամ 4.5: Եթե երկուսից որևէ մեկը տեղադրված չի, ապա կտեղադրվի Framework 4. Framework 4.5 չեմ ընտրել տեղադրելու համար, քանի որ 4-ը աշխատում է հա՛մ XP-ի, հա՛մ Vista/7-ի վրա:
գ) Եթե տեղադրված է Windows XP/XP 64-bit, Server 2003/2003 R2, ապա կստուգվի Framework 3.5-ի ու 4-ի առկայությունը (4.5-ը համատեղելի չի սրանց հետ): Եթե դրանք բացակայում են՝ կտեղադրվեն: Պետք է հաշվի առնել, որ, եթե Windows XP օպերացիոն համակարգում արդեն տեղադրված է Framework 2.0 կամ 3.0, իսկ իմ փաթեթը իր մեջ ներառում է նաև դրանք (բայց ստուգվում է միայն 3.5-ի առկայությունը), ապա տեղադրման ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ: Այդ պատճառով խնդրում եմ ուղղակի կամ առանձին framework 3.5 տեղադրել ձեր համակարգի վրա (իմ փաթեթի մեջ եղածն աշխատացնելուց առաջ), կամ ջնջել 2.0-3.0-ն (2013 թ. է արդեն ավարտին մոտենում):
դ) Եթե տեղադրված է Windows 8/8.1, իսկ համակարգում բացակայում է Framework 2-3.5-ը (որը սրիկայաբար, լռելյայն չի տեղադրվում պաշտոնական փաթեթից օպեր. համակարգը տեղադրելուց), ապա այն կտեղադրվի:
3. Corel-ի փաթեթը տեղադրելուց ստիպողաբար ընտրվում է Net Framework-ի տեղադրումը: Եթե Framework 3-ն ու 4-ը բացակայեն համակարգից, Corel-ի տեղադրման ժամանակ, ապա կանաչ փիղ կտեսնեք, բայց Corel-ը տեղադրված չեք տեսնի: Նաև ենթադրվում է, որ հինավուրց Windows XP-անմանների ու Vista-ի վրա պետք է արդեն տեղադրված լինի Windows Installer 4.5 (http://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=8483)-ը, հակառակ դեպքում նույն կանաչ փիղը...
Corel-ը աշխատացնելուց բացվում է այս ոչ բարոյական առաջարկը՝
http://4put.ru/pictures/max/753/2313418.jpg
Ուղղակի X-ով փակեք: Մի քանի անգամ որ անջատեք-միացնեք ծրագիրը, ներքևում տեղ կլինի նշելու, որ այլևս չբացվի այդ պատուհանը ;)
4. Adobe Photoshop CC-ի Shortcut-երը չկան Start-ում: Ջնջելու համար %programfiles%\Photoshop պապկեն ջնջեք հերիք է:
5. Որպեսզի հայերեն layout-ը հնարավոր լինի տեղադրել Windows XP համակարգի վրա, պետք է այ էս ծիտիկը դրված լինի՝
http://4put.ru/pictures/max/752/2312535.jpg
6. Office 2010-ը տեղադրելուց հետո, չմոռանաք C:\Windows\KMService.exe-ն գցել հակավիրուսի բացառությունների մեջ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ այն սխալմամբ վիրուս ճանաչվի ու ջնջվի հակավիրուսի կողմից: Այդ դեպքում 6 ամիս հետո ձեր օֆիսը չի աշխատի...
7. Փաթեթը տեղադրելու ամբողջ ընթացքում պետք է անջատել հակավիրուսը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար:
8. Նկատի ունեցեք, որ iso ֆայլի պարունակությունը արտաքին կրիչի կամ համակարգչի կոշտ սկավառակի վրա տեղափոխելուց հետո, պետք է ծրագրի ճանապարհը (путь, dir) չպարունակի սիմվոլներ, ռուսական կամ հայկական տառեր, միայն լատինական տառեր պետք է լինեն: Հակառակ դեպքում որոշ ծրագրեր չեն տեղադրվի:

Մնացած կոմպոնոնենտները ուշադրության կարիք չեն զգում (իհարկե պետք չի մոռանալ որ արդեն տեղադրված ծրագրի վրայից նորից տեղադրել չի կարելի :) )

Կարող եք բեռնել այստեղից (http://yadi.sk/d/XBHxltQ3AyLku):
Բեռնելուց հետո անպայման hash-ը ստուգեք, որ խնդիրներ չլինեն՝
CRC32: 9EC4D4B6
MD5: 7A0C28DFBEAB01012CA208A7BF0DBA4A
SHA-1: 91EAE3E86F0C762D03719002E2F296D4D9899005

Որևէ խնդիր առաջանալու դեպքում, առանց քֆրտելու, ջղայինանալու, մտնում եք ստեղ ու գրում խնդրի մասին: Ես շատ արագ կլուծեմ էդ խնդիրը ու դժվար էնպիսի խնդիր լինի, որ 5.6 Gb-ն նորից քաշեք (եթե ֆայլը վնասված չլինի քաշելու ընթացքում)

keyboard
15.10.2013, 17:19
Դրեցի քաշվի, բայց կարելի ա մտածել տոռենտի մասին, Չուկին ասենք ակումբում տոռենտի պադերժկա ապահովի, կարելի ա զարգացնել իմ կարծիքով :think

Վահե-91
15.10.2013, 17:29
Դրեցի քաշվի, բայց կարելի ա մտածել տոռենտի մասին, Չուկին ասենք ակումբում տոռենտի պադերժկա ապահովի, կարելի ա զարգացնել իմ կարծիքով :think
Եթե տոռենտ ես ուզում, հեսա կսարքեմ: Հլը որ մենակ ես ու դու կլինենք, հետո որ էլի մարդ քաշի «ռազգոն» կհավաքենք: Պռոստը որ մինչև գիշեր չքաշեցիր ու կոմպս անջատեցի, լավ չի լինի :))

Բեռնել տոռենտ ֆայլը (http://rghost.ru/private/49381352/b010a59d9bfcc35073be1e9dc2bd0d6b)
Հիմա Բիլայնով եմ, հետո յուքոմով կկպնեմ:

keyboard
15.10.2013, 17:40
Չէ, դրել եմ քաշվում ա, ուղղակի մտքովս անցավ, ես 24/7 աշխատող կոմպեր ունեմ, պրինցիպի կարանք դնենք վրները արագությունը լավ կլինի, եթե տոռենտի ժողովուրդ հավաքվի

Էս ում աչքն էր, կեսից եսիմինչ էռոռ տվեց ու մեռավ, սկսենք նորից :D

Արամ
15.10.2013, 18:48
Հեսա ես էլ կմիանամ: Ապրես, շատ լավ միտք ա: :love

Հ.Գ. Ես վաղը կքաշեմ:
Հ.Գ. 2. Հուսով եմ` դեմ չես ` http://itanalytic.blogspot.com/2013/10/blog-post.html

Վահե-91
16.10.2013, 00:24
Մինչև կհասցնեիք քաշել, Google Chrome-ի նոր տարբերակ դուրս եկավ :D Ոչինչ, 15 օրը մեկ կթարմացնեմ (բնականաբար նենց, որ 5.6 գիգը նորից չքաշեք):
MInst.exe-ն Ավաստը որպես վիրուս ա ճանաչում, կանջատեք դրան օգտագործելուց առաջ:

Վահե-91
28.10.2013, 17:39
Այսօր որոշեցի թարմացնեմ փաթեթը :hi

http://4put.ru/pictures/max/763/2345783.jpg

http://4put.ru/pictures/max/763/2345786.jpg

http://4put.ru/pictures/max/763/2345788.jpg

Թարմացվել են հետևյալ ծրագրերը՝
Aimp - 3.55 RC2 build 1312
Daum PotPlayer - 1.5.40688
Google Chrome - 30.0.1599.101
Internet Download Manager - 6.18.3
Java™ SE Runtime Environment & Java Development Kit - 7 update 45
K-Lite Codec Pack - 10.1.0
Maxthon Cloud Browser - 4.1.3.2000
Nero 2014 - 15.0.03400
Opera - 17.0.1241.53
Uninstall Tool - 3.3.2.5314
uTorrent - 3.3.2.30260
Visual C++ Redistributable

;) Ավելացվել են նոր ծրագրեր՝
Akelpad
avast! 2014 Free Antivirus
AVG 2014 Internet Security
Eset Smart Security 7
Java™ SE Runtime Environment-ը փոխարինվել է Java™ SE Runtime Environment & Java Development Kit-ով

AVG-ի քեյը գործում է մինչև 2018 թվականը, ESS7-ը մշտական TRIAL ռեժիմով է աշխատում, իսկ avast!-ը մինչև 2077 թվականը քեյ ունի:

Նրանք, ովքեր բեռնել են նախքին տարբերակը (http://www.akumb.am/showthread.php/65040-%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BF-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2442541&viewfull=1#post2442541), հեշտությամբ կարող են թարմացնել փաթեթը.
1. Soft.iso ֆայլի պարունակությունը գցում եք որևէ պանակի մեջ (օրինակ՝ D:\Soft):
2. Ջնջում եք հետևյալ ֆայլերը՝
D:\Soft\software\KLCP\klcp1009.exe
D:\Soft\software\KLCP\run.bat
D:\Soft\software\JRE64.exe
D:\Soft\software\nero.exe
3. Soft.rar (https://mega.co.nz/#!A8B0CDbA!d8n8xRuqItFUs0Lblaq_7X5-jbsvpm4aZonKBIXJni0) արխիվի պարունակությունը գցում եք D:\Soft պանակի մեջ՝ համաձայնվելով փախարինել այնտեղ գտնվողները:

Բեռնել ամբողջական փաթեթը (http://yadi.sk/d/UUM9XfnXBj4cm)
MD5: D7F9C031907BA10521046049509CDDE1