Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ագռավը



Alphaone
05.10.2013, 16:04
Մենք նորից բարձրացել էինք ու նստել տանիքին: Պայմանավորվել էինք, որ այս անգամ ես եմ ագռավը, դու՝ սև կատուն: Բայց հերթական անգամ դու եղար ագռավը, ես եղա վհուկը: Կամացուկ թառեցիր ուսիս ու սկսեցիր բամբասել հյուսիսային քամուց: Հարավային քամին խուտուտ տվեց փետուրներդ, դու ծիծաղեցիր ու շարունակեցիր ինչ-որ բան պատմել ձյունամրրիկների մասին: Ամբողջ ասածդ չէի լսում, միայն կցկտուր բառեր էի որսում՝ փորձելով դրանք ընդհանուր սյուժեին միացնել: Ուղղակի հաճելի էր այդպես նստել տանիքին, լսել քո կռռոցն ու նայել գիշերին:
- Լսո՞ւմ ես:
- Ըհը:
- Չես լսում, երազում ես, - հերթական անգամ կռռացիր, ագռա՛վ, ու թռար անորոշ ուղղությամբ:
Շոշափելով գտա ցախավելն ու թռա քո հետևից:
Ինձ գտան տանիքի տակ, ամբողջովին ջախջախված, մեռած ու սառը՝ աչքերս վաղուց չքված լիալուսնին:
- Ասում էի, չէ, պետք է ագռավը ես լինեմ, կբացեի թևերս ու… Գիտեիր, որ ես այդպես էլ ցախավելով թռչել չսովորեցի:
- Լավ, այս գիշեր դու եղիր ագռավը:
- Ուշ է, այս գիշեր ես ուրվականը կլինեմ:
- Պայմանավորվեցինք:

Alphaone
05.10.2013, 23:22
Գալիս, սուսուփուս նայում, գնում եք :( գոնե որ քլնգում եք, զգում եմ՝ վատը չի, բայց էս, էս, էս թերություններն ունի, իսկ էսպես էնպիսի զգացողություն ունեմ, որ սկի քլունգի էլ արժանի չի :pardon

ivy
06.10.2013, 01:26
Հավեսն էր, Ալֆ :)

Alphaone
06.10.2013, 01:31
Հավեսն էր, Ալֆ :)

:kiss

էստեղ մի թեմա եմ բարձրացրել, էնքան կարևոր ա ինձ համար՝ մարդիկ էստեղ տեսնում են էն, ինչ ուզել եմ ասել, թե չէ, դրա համար եմ նվնվում, որ ձեն-ձուն չկա :)

ivy
06.10.2013, 01:33
Չգիտեմ՝ ասածդ տեսնում ենք, թե չէ, բայց շատ հավես կարդացվեց, սաղ գրածդ աչքիս առաջ եկավ ու հետաքրքիր հարաբերություններ նկարվեցին: Եթե սաղ փոխաբերությունները հատիկ-հատիկ շուռ տանք, երևի կհասնենք դրածդ իմաստին :)

StrangeLittleGirl
06.10.2013, 01:34
:kiss

էստեղ մի թեմա եմ բարձրացրել, էնքան կարևոր ա ինձ համար՝ մարդիկ էստեղ տեսնում են էն, ինչ ուզել եմ ասել, թե չէ, դրա համար եմ նվնվում, որ ձեն-ձուն չկա :)

Ալֆ, չգիտեմ` ինչ էիր ուզում ասել, բայց շատ լավն էր: :love երկու անգամ կարդացի

Գալաթեա
06.10.2013, 01:35
Ես էլ շատ հավեսով կարդացի:
Click անող գործ էր: Էն որ կարդում ես՝ մի բան click ա լինում մեջդ:

Mephistopheles
06.10.2013, 03:51
Ասելիք չունեմ… էլի կկարդա, կմտածեմ