PDA

Դիտել ողջ տարբերակը : Քավոր



Chilly
30.09.2013, 09:42
Երեկ մի շատ մոտիկ մարդուց առաջարկ ստացա՝ լինել իր հարսանիքի քավորը: Ճիշտն ասած մի քիչ վախում եմ:
էնքան էլ լավ չեմ պատկերացնում ինչ ասել ա լինել քավոր, պարտականությունները, իրավունքները, խորհուրդը...: Ինձ թվում ա՝ մեծ պատասխանատվություն կա դրա մեջ: Կիսվեք ստեղ քավորությունից ժող, հլը մի ամիս ունեմ հասկանալու համար, թե ինչի մեջ եմ մտնում :)

Chilly
27.10.2013, 17:42
Եկա ասեմ, որ հետաքրքիր բան ա քավորությունը :)
Ու քավորությունը եկեղեցում խաչ բռնելով չի ավարտվում, նոր ա սկսում ծնվել, իր մեջ պատասխանատվություն ա ներառում աղունիկների հետագա կյանքի հանդեպ, հաճելի բան ա, մանավանդ երբ մոտ ընկերոջդ քավորն ես ու տարիների ընկերությունը վերաիմաստավորվել ա դրանով: Մի խոսքով, լավ բան ա :)

Արամ
27.10.2013, 17:43
Մի հատ իրանց պարտականությունները կասե՞ս :)

Chilly
27.10.2013, 18:06
Պարտականությունները գուգլում շատ են, բայց ավելի շատ ըստ ադաթների, իսկ ես ինձ էնքան էլ շատ ադաթներով ապրող մարդ չեմ համարում, իմ բանաձևը պարզ ա. ինձանից կախված ամեն ինչ անել զույգի համատեղ կյանքը հեշտացնելու համար :))