PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Բարի գալուստ աշխարհ, Ավետիս :love



Նաիրուհի
28.09.2013, 23:55
Ակո՜ւմբ, աչքներս լո՜ւյս, մեր ադմինաց ադմին Չուկն ու իր գեղեցկուհի Ֆոտոնը քիչ առաջ պապա ու մամա դարձան:yahoo

Մեր Ավետիսը 48 սմ բոյով, 2.55 կգ քաշով պստո է, բայց էնքան մեծ ուրախություն է բերել հետը...

Արտ ջան, Ջուլյա ջան, շնորհավորում եմ։ Առողջ բալիկ լինի, անհոգ ու երջանիկ մեծանա, պապայի գործը շարունակի :)) Էնքան ուրախ եմ, որ բառեր չեմ գտնում զգացածս արտահայտելու։

Շնորհավոր համ էլ մեզ, որ սրտատրոփ սպասում էինք էս օրվան։ Մի քիչ մեծանա՝ գզելու ենք :love

Բարի գալուստ աշխարհ, պուճո՜ւր։

Չո՜ւկ, նշելու ենք :drinks

keyboard
28.09.2013, 23:59
Ասում եմ չէ, Լիլ, մարդ ճար ունենա քեզ էնքան վարկանիշ տա, որ աստղները մոնիտրոից դուրս գան:

Էս ինչ լավ լուրեր ես բերում դու մեզ:

Աչքներս լույս լինի, առողջ բալիկ մեծանա, ինչ որ իրա պապան ու մանան իրանից սպասում են դրա հազարապատիկը լինի:

Լավա, խմածս առանց առիթ չի լինի :ok

Ռուֆուս
29.09.2013, 00:02
Արտ, Ջուլ, շնորհավո՜ր, աչքներդ լույս: :erexa

Թող առողջ բալիկ լինի ու մեծանա էն Հայաստանում, որը որ իր պապան ու մաման կուզենային ունենալ:

Մենակ խոստացեք, որ Ավետիսը գարեջրի համին կծանոթանա միայն կրծքի կաթից կտրվելուց հետո :))

Alphaone
29.09.2013, 00:03
Էնքան եմ ուրախացել, որ բառեր չեմ գտնում, էնպես որ դեռ էլի եմ շնորհավորելո՜ւ...

Ուլուանա
29.09.2013, 00:07
Ուռա՜ :yahoo :yahoo :yahoo։

Արտ, Ջուլ, աչքներդ լու՜յս, գրկում եմ երկուսիդ էլ :love։

Էհ, մտքերս խառնվում են... Չգիտեմ՝ ինչ ասեմ... Մնացածը՝ առանձին :))։

StrangeLittleGirl
29.09.2013, 00:07
Արտակ ու Ջուլյա ջաաաան, լիիիիիքը շնորհավոր ձեզ :) թող առողջ ու ակումբի նման գյուտեր անող բալիկ մեծանա :)

Նաիրուհի
29.09.2013, 00:13
Էս էլ մեր պուճուր հրեշտակը :love Ուտելի՜ք :nyam

http://i.imgur.com/OG75vrI.jpg

Աբելյան
29.09.2013, 00:17
Աչքդ լույս ախպեր: Ցանկանում եմ տղեդ ամեն ինչով քեզ քաշի::)

Rammstein
29.09.2013, 00:26
Արրրրյյյաաա՜… :yahoo
Արտ, Ջուլյ, աչքներդ լույս: Վերջապե՜ս…
:love

Պատկերացնում եմ` ինչ հրաշք բալիկ ա մեծանալու երկու հրաշալի անձնավորությունների բալիկը:
Ջուլյա ջան, Չուկ ջան, անչափ ուրախ եմ… :):love:love

CactuSoul
29.09.2013, 00:28
Ախչի Լի՜լ, էս դու ո՞նց ես միշտ ամեն ինչից սենց խաբար :)) Նախանձում եմ, բա որ աչքս կպնի՞, տնաշեն, մեղք չե՞ս :))

Արտ ջան, Ջուլիա ջան, մի այլ կարգի շնորհավոր :love Ես էլ եմ քիչմ հարբած, նենց որ ամեն ինչ առաջին հերթին զգայական պլան ա գնում, միտք ձևակերպելու կարողություններս տեղի են տալիս…
Արտառոց երեխա ա լինելու Ավետիսը, վստահ եմ, ըտենց մամայի ու պապայի խառնուրդը պատկերացնում եմ՝ ինչ կլինի…
Աչքներդ լույս, այսինքն՝ աչքներս լույս, բոլորիս, ակումբի արքայազնն ա ծնվել :))
Առողջ, հաջողակ, կենսախինդ, բախտավոր, ու վերջապես՝ երջանիկ մարդ լինի :roll Չնայած չեմ կասկածում, որ տենց էլ լինելու ա, բայց դե որպես մաղթանք ասելն էլ մի ուրիշ կայֆ ա :))
Էխ, մի խոսքով :))
Բա հենց էս պահին ակումբի հանդիպման չլինեի՞նք սաղով, խմեինք կենացը :)))))
:yahoo
Ցավը տանե՜մ :kiss
:drinks

E-la Via
29.09.2013, 00:29
Արտակ ջան, Ջուլիա ջան աչքներդ լույս լինի:
Ավետիս ջան, քեզ էլ բարի գալուստ մեր խելառ աշխարհ: Բախտդ բերել է, հրաշք ծնողներ ունես: Դու էլ առողջ ու երջանիկ մեծանաս ու միշտ նրանց համար ուրախության աղբյուր լինես :):

Skeptic
29.09.2013, 00:35
Աչքներդ լույս, շնորհավորում եմ Ավետիսի ավետիսի կապակցությամբ :)
Թող մեր ՖոտոնՉուկը առողջ ու երջանիկ բալիկ մեծանա :)

laro
29.09.2013, 00:39
Սրտանց շնորհավորում եմ Չուկ և Ֆոտոն ջաներ :)) Պստո ջան բարի գալուստ, առողջ լինես ու երջանիկ :)

Աթեիստ
29.09.2013, 00:47
Արտակ ջան, Ջուլիա ջան, մեր կողմից էլ լիքը շնորհավորանքներ, ինչ որ զուգադիպությամբ ես էլ եմ հիմա խմած, ես լուրն էլ լրիվ լրացրեց օրվա ուրախությունը։ Ապրեք դուք, սաղիղ աչքն էլ լույս, ձեզ էլ մաղթում եմ ամեն օր վայելել էդ երեխու ամեն օրվա հերթական նորությունը (չնայած բացահայտ փաստը երևի չեն մաղթում ։) )


Հ.Գ.
Լիլիթ, քեզ էլ հատուկ շնորհակալություն :drinks

Rhayader
29.09.2013, 00:56
Ստեղ էլ շնորհավորեմ :) ապրեք, երեխեք: Համոզված եմ՝ շատ լավ ծնողներ կլինեք պուճուրի համար:

Vardik!
29.09.2013, 00:58
Ուխխխ,էս ինչ լավ նորություն էր...:love :dance

Շնորհավորում եմ,անչափ ուրախ եմ: Թող առողջ ու երջանիկ բալիկ մեծանա,նենց,որ ինքը ձեզնով,դուք էլ իրանով հպարտանաք: :erexa:baby

Սրտանց ուրախ եմ,սրտանց շնորհավորում եմ... :drinks

Ambrosine
29.09.2013, 01:21
Աչքներդ լույս :drinks:
Ես խմած չեմ, բայց ի սրտե ուրախ եմ ձեր համար :)):
Ավետիսն էլ թող խաղաղ երկրում մեծանա` անհոգ ու սիրով շրջապատված :):

Վահե-91
29.09.2013, 01:21
Սրտանց շնորհավորում եմ, ձեր պես մարդիկ ինչքան շատ լինեն, էնքան լավ :))

Yevuk
29.09.2013, 02:23
Արտակ ջա՜ն, Ջուլյա ջա՜ն, շնորհավորում եմ պստիկի ծնվելու կապակցությամբ: Թող հաջողակ ու ամենակարևորը երջանիկ մեծանա: :)

Գալաթեա
29.09.2013, 03:24
Արտ...Ջուլ...
Մինչև հիմա ուրախությունից տեղս չեմ գտնում, էներգիաս էնքան ա, որ ստեղից Կվարիատի ոտով կգնամ, առանց Խըդըր Մըդըրների օգնության ճամփին :D
Նենց կայֆ էր, որ ընտանիքիցդ հետո առաջինը մենք քեզ գրկեցինք, Արտ, չես պատկերացնի` ինչ էր էդ ինձ համար :)
Գիտեմ՝ Սասին ինչ ես ասել :mimi... որ խմած-ճաքած եմ... Արտ լավ էլի, բա քո ճանաչած Գալին երկու հատ սամբուկան, մի հատ պիվան ու մի բաժակ քո ճտի պատվին խմած շամպագնեն ինչ պետք ա աներ :D
Հա, հարբած էի, բայց ուրախությունից, Արտ, ցավդ տանեմ... պապա ջան :)

Ավետիս, ջան, համով պստո, մեր ապագա գզելիք, մեռնեմ սրտին, երջանիկ, առողջ բալիկ լինես, մաքուր ու լիարժեք մանկական մանկություն ունենաս, պուճուրս...

Ջուլ ջան, շուտ ապաքինվես, սիրուն, գաս տուն, որ ամբողջ սրտով պուճուրիդ վայելես:

Երջանիկ եմ... :)

Mephistopheles
29.09.2013, 04:50
ոնց որ ասում են, հաճույքի մասերն անցան… եկան անքուն գիշերների, մազերը գզգզված գործի գնալու, կոշիկները թարս հագնելու, նասկիները խառնելու, շալվարի կոճակները չկոճկած տնից դուրս գալու, դայփեր փոխելու, մանկական դմբո երգեր երգելու,դմբո անհամար հարցերին ստիպված պատասխանելու դարաշրջանը… ես անկեղծորեն քեզ ցավակցումեմ…

… հա մոռացա ասեմ, Ավոն վրեդ շռելու ա, քաքելու ա, հետ ա տալու ու դու ոչ մի բան չես կարանալու անես ու ասես,որտև ինքը դա անելու ա անմեղ, խոշոր՝ զեյթունի պես խոշոր աչքերով երեսիդ նայելով…

երջանկություն քեզ Չուկ ջան, Ավետիսով երջանկանաս… Ավետիսն իմ իդեալն ա որտև ինքը քեզ անելու ա էն ինչ ես երազում եմ ու չեմ կարում…

Չուկ ապեր, էս երեխից քաղցր բան չկա… վայելի ամեն վայրյանը… դրանք հետ չեն գալու… ուէդ երեխին նայելով կհասկանաս թե ժամանակն ինչ շուտ ա անցնում…

Մեֆիստոֆելը մեռնի Ավետիսի ջանին…


http://www.youtube.com/watch?v=jTsU_xoNyMY

Sambitbaba
29.09.2013, 04:57
Ջերմ շնորհավորանքներ, երեխեք ջան, աչքներդ լու՛՛՛յս...
Առողջ ու երջանիկ բալիկ թող լինի, և ծնողներն էլ գլից անպակաս:
Աթեիստը ճիշտ է, ձեր Ավետիսը շատ լավ լուրեր է բերել ձեզ, աշխատեք լսել ու հասկանալ...:bux::bux::bux:

Ruby Rue
29.09.2013, 05:00
Վու՜յ...:love
Շնորհավո՜ր Ակումբի արքայազնի ծնունդը: :love

John
29.09.2013, 11:43
Ջա՜ն ))) Արտակ ու Ջուլյա ջաներ, ձեզ շնորհավորում եմ Ավետիսի ծննդյան առթիվ, Ավետիս ջան, քեզ էլ շնորհավորում եմ, որ սենց լավ ընտանիքում ես ծնվել ու երջանիկ մանկությունը քեզ համար ապահովված է: Էնքան ուրախ եմ ձեզ համար, բոլորիս համար, որ մի լավ բալիկ էլ ավելացավ մեր երկրում: Երջանիկ եղեք հարազատներս :)

Moonwalker
29.09.2013, 11:56
Ժող, էս պուճուր հրաշքը մի տեսակ ոնց որ ողջ ակումբի երեխեն լինի... Լուրջ, ես մի քանի ժամվա մեջ երևի բոլորը հասցրել են սիրել իրան::love
Երեկվա անհավես իրիկունս ոնց լուսավորեց բայց էն նկարը, գնում-գալիս` նայում եմ::))
Աչքներդ լույս Ֆոտոն ջան, Չուկ ջան, անամպ մանկություն ձեր հրաշքին, հուսանք մեր ապագա ակումբցուն: :aha

Իիինչ լավն ա բայց Ֆոտոնչուկի անունը... Ավետիս: :love

_Հրաչ_
29.09.2013, 12:04
Շնորհավորում եմ:
Ավետիսը թող կյանքում միշտ ավետիսներ բերի ձեր ընտանիքին: :)

Smokie
29.09.2013, 12:12
Օօօ՜, ինչպիսի ԱՎԵՏԻԻ՜Ս:love

Երջանիկներ ջան, թող ձեր դեմքից ժպիտը երբեք-երբեք չխամրի: Միշտ այդքան սիրված լինեք: Ուրախ, անհոգ մանկություն ձեր բալիկին::clap

Ներսես_AM
29.09.2013, 12:44
Արա՜: Շնորհավո՜ր Չուկ ու Ֆոտոն ջան: Երջանիկ ու առողջ մեծանա, ձեզ էլ էլ ավելի երջանկացնի: :)
Չուկ, ոնց որ ասում են, «վելքամ թու դը քլաբ»:

Նարե91
29.09.2013, 14:20
Էս ի~նչ բարի լուր էր :)
Միանում եմ վերևում գրված բոլոր շնորհավորական խոսքերին:
Իր անունի պես բարի ու պայծառ մանկություն եմ մաղթում փոքրիկին: :love

Dayana
29.09.2013, 14:34
արյա՜ :dance
շնորհավո՜ր, Արտ, Ջուլ, շատ-շատ-շատ երջանիկ, առողջ, անուշ պստիկ լինի ու ձեզ էլ ավելի երջանկացնի :*

Dayana
29.09.2013, 14:36
Էս էլ մեր պուճուր հրեշտակը :love Ուտելի՜ք :nyam

http://i.imgur.com/OG75vrI.jpg

Լավ եմ արել, նկարով եմ մեջբերել:
Էս ի՜նչ ուտելիք ա: Ա՜, երբ եմ գալու մի հատ գզեմ :nyam

Sagittarius
29.09.2013, 14:38
Փոքրիկ Չուկիկ ջան, առողջ, երջանիկ բալիկ լինես :)

Meme
29.09.2013, 14:54
վախ կրակա՜:love
Չուկ, ֆոտոն աչքներդ, աչնքերս լույս, առողջ բալիկ, հաջողակ ու լուսավոր ճանապարհ ձեր փոքրիկին...
մի տեսակ ուրախաությունիցս հուզվեցի, շատ անուշ բալիկա՜:oy

Լուսաբեր
29.09.2013, 14:55
Երեկվանից ներքին մի՜ ուրախություն եմ զգում էս լուրից:

Անհոգ ու խաղաղ մանկություն պստոին, ձեզ էլ մեծ համբերություն, զինվեք համբերությամբ, գժանոց կայֆ օրերը սկսվեցին ձեր ընտանիքում))
Ջուլյային մի հատ պինդ գրկիկ ու պաչիկ :flower

Տրիբուն
29.09.2013, 14:58
Չուկիտո ջան, ախպերս, ուրեմն վաղվանից քնում ես ձախ կողքի վրա, այնպես, որ բարձը լրիվ փակի ձախ ականջդ: Աջ ձեռքի ցուցամատով պլոտնի փակում ես աջ ականջդ: Օգնում ա, ընկեր, հինգ տարվա փորձիցս եմ ասում:

Ախպերո ջան, հորով-մորով մեծանա, առողջ տղա լինի, քո պես թող սիրուն չլինի, բայց քո չափ ու քեզանից շատ խելք ու շնորք ունենա:

Նուշություն
29.09.2013, 16:16
Բարի գալուստ մամայի ու պապայի աշխարհ, ձագու՜կ :)

Ուլուանա
29.09.2013, 16:44
Էս նկարով դեռ դժվար ա ասել, բայց առաջին տպավորությամբ ոնց որ թե Ջուլյային ա նման, համենայնդեպս, աչքերը :)։ Ընթացքում կերևա։

Հ.Գ. Ավետիս անունն առանձնապես չէի սիրում, բայց էս մի օրվա մեջ նենց սկսեցի սիրել :love։

Անվերնագիր
29.09.2013, 17:18
Հորով-մորով մեծանա,ու կարևորը առողջ տղա լինի :)

Չամիչ
29.09.2013, 19:14
Այ քեզ հրաաաաշք, էս քանի օրվա մեջ ինչքան բալիկ ծնվեց, երեւի բոլոր երեխաները ուզում են կշեռքի նշանի տակ ծնվել: Ի դեպ, կշեռք տղաները ամենանվիրվածն են, կանանց կողմից շատ սիրված են, եղբայրներիցս երեքը կշեռք են:) Էնպես որ, Չուկ ջան շնորհավորում եմ կրկնակի: Չմոռանամ, մաղթում եմ, որ Ավետիսը ապրի հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում::bux::bux:

Mephistopheles
29.09.2013, 19:39
Չուկ ջան, քեզ հաստատ հիմա ժամանակ ա պետք… զբաղված ես լինելու… կարամ օգնեմ ապեր… կարամ քո մոդերատորությունը ԻՄ վրա վերցնեմ մինչև Ավետիսը գոնե մի քսանհինգ տարեկան դառնա…

…ինձ վստահում ես, չէ՞…

Վոլտերա
29.09.2013, 20:18
Չու՜կ, երջանիկ պապայություն :love
Պաչիկներ պստոյին :kiss

Լեո
29.09.2013, 21:03
Շնորհավորում եմ, Չուկ ջան, Ֆոտոն ջան :)

Ջուզեպե Բալզամո
29.09.2013, 21:34
Չուկ ու Ֆոտոն ջաններ, շնորհավոր... աչքներդ լույս: Կյանքներդ իմաստավորվեց :) Առողջ ու բախտավոր բալա լինի, ձեր ուրախությունն ու ապրելիք քաղցրությունը: Խաղաղություն ձեզ...

ARMbrain
29.09.2013, 23:26
Մի տեսակ չեմ կարողանում գրել, չգիտեմ ինչ խոսքերով գրեմ :roll

Երջանիկ լինեք ՉՈՒԿ ջան, ուրախ զվարթ փոքրիկ լինի, ու ամենա կարևորը ծնողները գլխից անպակաս :drinks


http://s13.rimg.info/e720c363be773dd3186ee01b0f54d98c.gif

Peace
30.09.2013, 00:17
Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր: Առողջ ու բախտավոր: :)

LisBeth
30.09.2013, 11:42
Եթե սենց անմեղ. փոքրիկ արարածներին սիրելու համար պատճառներ են պետք, ուրեմն Ավետիսին սիրելու համար ես բոլորից մեկ հատ պատճառ ավել ունեմ։ Հետո, եթե հարմար լինի իրա ականջին կասեմ։ Չուկ, Ֆոտոն աչքներդ լույս, սենց լավ պահեր էլի ունենաք, էնքան ինչքան ինքներդ կուզեք։ Սա էն շարունակական երջանկություններից ա, սկզբում վախենում ես գրկես, հետո արդեն առանց դրա չես կարա։

Այբ
30.09.2013, 14:31
Շնորհավորում եմ:
Առողջ, երջանիկ բալիկ մեծանա::)

Ժունդիայի
30.09.2013, 16:28
Երեխեն ծնվավ և հայտնվեցավ: Մեզ բոլորիս էլ մեծ Ավետիս:
Բարի գալուստ ճուտո ջան::love

Jarre
30.09.2013, 17:34
Ջուլիետա ջան, Արտակ ջան, սրտանց շնորհավորում եմ :)
Աչքներդ լույս լինի։

Այ Չուկ ջան, ՖԲ-ում նենց անամոթաբար գրել էիր «Իմ ու Ջուլիետայի Ավետիսը ծնվեց», նենց տպավորություն էր, որ սաղ ցավերը դու ես քաշել։ Պիտի գրես Ջուլիետայի և իմ :D :D :D


… հա մոռացա ասեմ, Ավոն վրեդ շռելու ա, քաքելու ա, հետ ա տալու ու դու ոչ մի բան չես կարանալու անես ու ասես,որտև ինքը դա անելու ա անմեղ, խոշոր՝ զեյթունի պես խոշոր աչքերով երեսիդ նայելով…

երջանկություն քեզ Չուկ ջան, Ավետիսով երջանկանաս… Ավետիսն իմ իդեալն ա որտև ինքը քեզ անելու ա էն ինչ ես երազում եմ ու չեմ կարում…

Մեֆ ջան, դու էլ իմ իդեալն ես, որովհետև ոնց Զադորնովն ա ասում՝ «он говорит то, что думаем мы все, но посадят его» :D :D

Էրեխեք ջան մեկ անգամ ևս շնորհավոր

My World My Space
30.09.2013, 18:57
Ես էլ էս էրկու օր ա թեման աչքովս ա ընգնում, մտածում եմ էս ի՞նչ ավետիսի մոմենտ ա, հետո ջոգի, որ Ավետիս ա… :))

Ծնողնե՛ր աչքներդ լույս։ Ստեղ են ասել մեզ և ձեզ մեծ Ավետիս… :) երջանիկ Մարդ լինի Ավետիսը։

Արևհատիկ
30.09.2013, 19:48
Էս ակումբում ինչքա՜ն լավ նորություններ կան :love
Աչքներդ լույս լինի Չուկ ջան, Ֆոտոն ջան: Ֆոտոնչուկին էլ անհոգ մանկություն :kiss

einnA
01.10.2013, 00:23
շնորհավոր, մամա ու պապա :)

կյանքներդ լի լինի նման ավետիսներով

Chuk
01.10.2013, 13:05
Ժողովուրդ ջան, շնորհակալությունս հայտնելու համար խոսքեր չեմ կարողանում գտնել:
Մենակ ասեմ, որ արդեն ինձ լիարժեք պապա եմ զգում, դրա համար ինձ երկու բան էր պետք, որ պստոս վրաս չիշիկ անի՝ արեց, որ գրկումս խախանդ քնի՝ քնեց :)

Ես, Ջուլն ու Ավետիսը շատ շնորհակալ ենք բոլոր-բոլոր ջերմ խոսքերի համար :) Գիշերն իրանց մոտ էի մնացել, հեռախոսով կարդում էի բարեմաղթանքները, Ջուլի տրամադրությունն իմի նման բարձրանում էր ու ոգևորվում էր, իսկ Ավետիսը խելոք ու ուշադիր հայացքով, հանգիստ լսում էր :)

Ապրեք բոլորդ: Շնորհակալ եմ, որ Ձեր նման մարդիկ կան, ովքեր էս ուրախ օրերին կիսում են մեր ուրախությունը :)

Ձեր կենացը :drinks

VisTolog
01.10.2013, 16:10
Բարի գալուստ պստո: Դու դեռ էս թեման էլ կկարդաս: :))

Միանում եմ բոլոր շնորհավորանքներին: :)

Chuk
02.10.2013, 14:13
Վերջ, եկանք տուն :)

http://img18.imageshack.us/img18/7898/uj0h.jpg

Cassiopeia
02.10.2013, 14:16
Հըլը դեմքի ժպիտը։ Ինչ անուշ բալիկ ա:love

Գալաթեա
02.10.2013, 16:53
Արտ, էս նկարում քեզ ա նման :love Էն, որ լուրջ դեմքով խոխմա ես անում ու սենց քթիդ տակ թաքուն ժպտում ես, է՞, այ էդ ժպիտից ա ժպտում :)

Ուլուանա
02.10.2013, 18:02
Արտ, էս նկարում քեզ ա նման :love Էն, որ լուրջ դեմքով խոխմա ես անում ու սենց քթիդ տակ թաքուն ժպտում ես, է՞, այ էդ ժպիտից ա ժպտում :)
Վա՜յ, ես էլ լրիվ նույն բանը մտածեցի, հենց տեսա :))։

Շատ պուպուշն ա :love։

Claudia Mori
04.10.2013, 14:18
Վախ աման էս ինչ հավես բան է եղել ժողովուրդ ջան, Չուկ ու Ջուլ ջաներ շատ ուրախ եմ Ձեր ու մեր համար, թող առողջ բալիկ լինի, պապայի ու մամայի պես հրաշք :kiss

ivy
04.10.2013, 16:57
Վա՜յ, մի քանի օր Ակումբում չես լինում, նոր մարդիկ են հասցնում ծնվել :))

Շնորհավո՜ր Չուկ ջան, Ֆոտոն ջան, էս ինչ լավ լուր էր :)
Մե՜ծ երջանկություն եմ մաղթում երեքիդ էլ։ Փոքրիկ Ավետիսն էլ թող առողջ բալիկ մեծանա։
Վայելեք ձեր մամայություն-պապայություն-բալիկությունը :kiss

Smokie
04.10.2013, 17:06
Ավետիս Հարությունյան: Լավ ա հնչում:roll

Ըստ երևույթին պուճուրը զատիկներ սիրելու ա:hands

Alphaone
04.10.2013, 17:23
Երևանի դասարանում Ավետիս ունեինք, ամենաշատն իր հետ եմ կռիվ արել, բայց հիմա, քսան տարի անց հասկանում եմ, որ դասարանում ամենաշատն իրեն էի սիրում, ու երևի էդ պստիկ չարաճճիի կերպարն է պատճառը, թե հենց անվան նշանակությունը (կրոնական տեսանկյունից չէ, իմաստային), որ էդ անունը շատ եմ սիրում, հիվանդագին շատ: Դրա համար էլ հենց պստոյի անունը կարդացի, էլ առանց նկարը տեսնելու արդեն սիրում էի:
Հետո պստոյի ծնողները, ո՞նց կարելի է էդ ընտանիքում ծնված պստոյին չսիրել, եթե էդ պստոյի ծնողներին էդքան սիրում ես :)
Չուկի ընտանիքի մասին գրառումները կարդալիս լա՜յն, երջանիկ, երևի նաև ապուշ ժպիտով ժպտում էի, համարյա ոնց որ հիմա, այս գրառումն անելիս: Ես չգիտեի, որ շուտով ակումբի ժառանգ ենք ունենալու, դրա համար էլ նորությունը կարդացի ու ուրախությունից էնքան շատ ասելիք կուտակվեց, որ չիմացա անգամ ինչից սկսել: Թե ինչեր եմ բարեմաղթում փոքրիկին, հիմա էլ հնարավոր չի շարադրել, քանի որ զգացմունքները բառերից շատ են, իսկ էն, որ իսկական գրողը միշտ բառեր է գտնում, սուտ է, երբեմն ուղղակի զգում ես ու զգացողությունը բառերով չի արտահայտվում միայն, արտահայտվում է երաժշտությամբ, գույներով, խորը զգացմունքից սկսած մինչև թեթև հուզական թրթիռով...
Չուկ, Ֆոտոն (երկուսիդ անունն էլ գիտեմ, բայց ակումբային կեղծանունները, հատկեպս Ֆոտոնը, մի տեսակ ուրիշ, վերերկրային, այլմոլորակայինոտ ու հարազատ են, դրա համար էլ էսպես կդիմեմ :oy ) շնորհավորելը միայն քիչ է, աչքներդ լույսն էլ, առանց իմ ասելու էլ լույս է... տանը լավ կոնյակ ունեմ, գնում-գալիս, նայում էի, ձեռքս չէր գնում, որ առանց առիթ բացեի: Պստոյի ծնունդն առիթ էր, բացեցի: Հիմա ուղղակի գրկում եմ երկուսիդ էլ ու խմում ձեր ընտանիքի կենացը: Շնորհակալ եմ, որ կաք, գտել եք իրար ու ընտանիք եք: Ձեր նման մարդկանց շնորհիվ է, որ ես հավատում եմ ապագային, մարդկայնությանն ու երջանկությանը:

Կենացդ, պստո ;)

Ֆոտոն
08.10.2013, 22:27
Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: :) Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ լիցքեր եք պարգևել: Արտակն ինձ համար բարձրաձայն կարդում էր առոգանությամբ գրառում առ գրառում: Մի քանիսը նույնիսկ մի քանի անգամ է կարդացել::))

Էս էլ մենք դուրս գրվելիս:

http://img855.imageshack.us/img855/1815/yi5j.jpg


http://img837.imageshack.us/img837/3254/l3yo.jpg

Mephistopheles
08.10.2013, 22:51
Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: :) Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ լիցքեր եք պարգևել: Արտակն ինձ համար բարձրաձայն կարդում էր առոգանությամբ գրառում առ գրառում: Մի քանիսը նույնիսկ մի քանի անգամ է կարդացել::))

Էս էլ մենք դուրս գրվելիս:

http://img855.imageshack.us/img855/1815/yi5j.jpg


http://img837.imageshack.us/img837/3254/l3yo.jpg

Չուկ, էս ի՞նչ դուռում ա ձեռդ…

Chuk
09.10.2013, 00:05
Չուկ, էս ի՞նչ դուռում ա ձեռդ…
Ուտելիքս ա, Մեֆ :)

Գալաթեա
09.10.2013, 00:10
Ուտեմ ես դրա թաթիկները...
Պատկերացնում եմ՝ ինչ համով ա :)

Mephistopheles
09.10.2013, 00:19
Ուտելիքս ա, Մեֆ :)

էս քո պերերիվն ա՞… լանչը՞… Չուկ հավեսի ես գցում…

Ariadna
09.10.2013, 10:13
Երանի ձեզ, որ ամեն օր իրան տեսնում եք ու սիրում, համ գիտեմ, թե ինչքան դժվար ա էդ սկզբում, որ բռնելուց էլ ես մեկ-մեկ վախենում, համ էլ էնքան մի ուրիշ ձևի լավն են լինում ու էնքան շուտ են մեծանում, որ հետո անվերջ կարոտում ես էս վիճակին ու տեսքին, էլ չեմ ասում հոտին :love