PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստան-Ադրբեջան պատերազմ



Ֆելո
02.03.2007, 22:16
ի՞նչ էք կարծում. Հայաստան-Ադրբեջան պատերազմը կսկսվի՞, և ե՞րբ. այսինքն մոտակա ժամանակներում, թե... գերտերությունները ինչ դիրք կբռնեն ու եթե սկսվի, "ով կհաղթի"

Նորմարդ
02.03.2007, 22:20
Հաղթելը էլի մենք պիտի հաղթենք, որովհետև մերն է արդարությունը, բայց հարցը նրանում է թե ի՞նչ գնով ձեռք կբերենք այդ հաղթանակը: Եթե այսպես շարունակվի հաղթանակի գինը շատ թանկ է լինելու:

ladyARM
03.03.2007, 03:25
Իմ կարծիքով ադրբեջանցիները երազում են պատերազմի մասին...

Ես դեմ եմ պատերազմի, ավելի խաղաղ ճանապարհներ պետք ա լինեն.....
թե չե դրանից տուժելու է սովորական ժողովուրդը, իսկ մաֆիոզիները ավելի կհարստանան....

Մասսագետ
05.03.2007, 18:29
ձեր կարծիքները ինձ (մեզ) շատ ա հուզում: Խնդրում եմ ակտիվ էղեք

Հեթանոս Հրեշտակ
06.03.2007, 00:17
Իմ կարծիքով դա այն է, ինչ մեզ «ՊԵՏՔ» կլինի մոտակա ժամանակներս, երբ Հայաստանում իրոք կայուն վիճակ ստեղծվի ...

քաղաքացի
06.03.2007, 00:32
Հիմա զինադաթար է: Պետք է այս հարցը շուտ լուծվի և կնքվի հաշտության պայմանագիր, որ երկու երկրները իրաի հետ լավ լինեն: Սա լավ կլինի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար այլ աշխարհի բոլոր մյուս երկրների համար և հատկապես Վրաստանի: Պետք է ցույց տալ, որ անկախ ազգերի կրոնը հայառակ լինելուց, ժողովուրդները 21-րդ դարում իրար հետ լեզու են գտնում:
Պատերազմ չի վերսկսվի (համենայնդեպս ես այդպես եմ ուզում/կարծում)

Հ.Գ. Հուսով եմ չեն լինի այնպիսի մարդիկ ովքեր կուզենային պատերազմը վերսկսել: Ես դա կատարյալ հիմարություն եմ համարում:

TigranM
06.03.2007, 02:49
Աստված չանի, որ երբևէ մեր երկիրը նորից ներքաշվի պատերազմի մեջ:Մեզ հիմա պատերազմ սկսելը ընդանհրապես ձեռընտու չէ, և մենք բացի վնասից ոչինչ չենք ստանա…Իսկ պատերազմը կվերսկսվի հենց այն ակնթարթին, երբ ազերիները համոզված լինեն, որ միանշանակ մեզ կհաղթեն:Հիմա նրանք մեզ վրա հոգեբանական ճնշում են գործադրում, հոխորտալով, որ նավթա դոլարների հաշվին կհզորացնեն իրենց երկիրը և իվիճակի կլինեն ծնկի բերել մեզ:Հիմա ամեն ինչ կախված է մեզնից:Մենք պետք է այնպես անենք, որ մեր զարգացումը բոլոր ասպեկտներով հետ չմնա նրանց զարգացումից:
Մենք դեռ վերջնական հաղթանակ չենք տարել այդ պատերազմում և կարող է չհաղթենք էլ և անպայման չի, որ ազերիները դիմեն զենքի ուժին, որպեսի փոխեն իրերի դասավորությունը:Ցավոք ազերիները չեն պատկանում այնպիսի ժողովուրդների թվին որոնց հետ կարելի է պայմանվորվել ուր մնաց բարեկամանալ:Մենք պետք է ստիպենք նրանց ընդունել մեր պայմանները և դա պարտադիր չի անել զենքի ուժով:
Ոչ մի ժողովուրդ պատերազմից չի շահել:Այս պատերազմն էլ մենք չսկսեցինք այն մեր վզին փաթաթվեց խորհրդային ապա նաև ադրբեջանական իշխանության կողմից:Մենք չափազանց թանկ գին վճարեցինք այդ պատերազմում հաղթանակ տանելու համար:Մենք զոհաբերեցինք մի ամբողջ սերունդ որորանց մեջ էին մեր երկրի ապագա գիտնակաները, բանաստեղծները ու պարզապես նվիրյալ քաղաքացիները, որոնք զոհաբերեցին ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը:Մեր երկրում շատ մայրեր կորցրեցին իրենց զավակներին, կանայք իրենց սիրելիներին, շատ երեխաներ որբ մնացին և չզգացին ծնողական ջերմություն:Այդ հերոս տղաներից շատերը զոհվեցին չուրախանալով իրենց զավակների երջանկությամբ, շատերը գնացին իրենց սրտում տանելով սիրելի էակների նկատմամբ սերը:Հավերժ փառք մեր հերոս ազատամարտիկներին:Եվ այդ ամենը նրանք զոհաբերեցին մեր համար, մեր պետության համար:Նրանք դա արեցին, որ մենք հիմա երջանիկ լինենք:Իսկ մեզնից պահանջվում է մի պարզ բան՝ վառ պահել նրանց հիշատակը, պահպանել նրանց արյամբ ազատագրված հողերը, հոգ տանել նրանց ընտանիքների մասին:Այդ հերոսների ընտանիքները պետք է ոչ մի նյութական կարիք չունենային, լինեին սոցիալապես ապահոված:Եվ ոչ թե նրանց մասին հիշեին ընտրությունից ընտրություն:Իսկ հիամա նրանցից շատերը գտնվում են ծանր սոցիալական վիճակում:Նրանք արժանի չեն այն բանին, որ ինչ որ հաստափոր կաշառակեր չինովնիկ կոպիտ վերաբերվի նրանց հետ, կամ ինչ որ երթուղային տաքսու կիսագրագետ վարորդ կոպտի նարանց:Ահա սա է մեր պետության շնորհակալությունը նրանց կատարած հերոսության համար:Ու ներկայիս երիտասարդը տեսնելով այս ամենը կարող է մտածել, թե արժե արդյոք զոհվել այսպիսի հայրենիքի համր:Արժե զոհաբերել կյանքը այնպիսի մարդկանց համր, որոնք իրենից հետո չեն հոգալու իր ընտանիքի հոգսերը:

Array
06.03.2007, 18:58
ադրբեջանի հաղթանակը,կամ պարտություը պատերազմում կախված է միայն մեզնից,ու իրենց Էտ նավթադոլլարները իրենց փոխարեն չեն կռվելու,եթե մենք հասկանանք ինչի համար ենք կռվելու:Ես էլ եմ կարծում,որ այսօր ադրբեջանը պարաստ չէ պատերազմին, և դժվար մեք սկսենք,սակայն ուղղակի եթե մենք ձեռքներս ծալենք նա շուտով պատրաստ կլինի,և այդ ժամանակ կարծում եմ մեր գործը շատ ավելի կբարդանա:Չնայած էլի կհաղթենք:)

Ավելացվել է 4 րոպե անց

Ահա սա է մեր պետության շնորհակալությունը նրանց կատարած հերոսության համար:Ու ներկայիս երիտասարդը տեսնելով այս ամենը կարող է մտածել, թե արժե արդյոք զոհվել այսպիսի հայրենիքի համր:Արժե զոհաբերել կյանքը այնպիսի մարդկանց համր, որոնք իրենից հետո չեն հոգալու իր ընտանիքի հոգսերը:
Ցավալի է,բայց դա ոչ թե պետության,այլ հենց մեր շնորհակալությունն է

TigranM
07.03.2007, 02:20
ադրբեջանի հաղթանակը,կամ պարտություը պատերազմում կախված է միայն մեզնից,ու իրենց Էտ նավթադոլլարները իրենց փոխարեն չեն կռվելու,եթե մենք հասկանանք ինչի համար ենք կռվելու:Ես էլ եմ կարծում,որ այսօր ադրբեջանը պարաստ չէ պատերազմին, և դժվար մեք սկսենք,սակայն ուղղակի եթե մենք ձեռքներս ծալենք նա շուտով պատրաստ կլինի,և այդ ժամանակ կարծում եմ մեր գործը շատ ավելի կբարդանա:Չնայած էլի կհաղթենք:)

Ավելացվել է 4 րոպե անց

Ցավալի է,բայց դա ոչ թե պետության,այլ հենց մեր շնորհակալությունն է

Ճիշտ է նավթադոլարները իրենց փոխարեն չեն կռվի բայց, այդ գումարներով վարձված պռոֆեսիոնալ վարձկաները դա կանեն մեծ հաճույքով:Ինչպես որ հիմա կռվում են աշխհարի այլ հակամարտող գոտիներում:Եվ եկեք չմոռանանք նաև որ պատերազը բավականին թանկ «հաճույք» է:Կարծում եմ, որ թշնամուն թերագնահատելը դա ամենամեծ սխալն է:Մենք մեր տարած հաղթանակից չպետք է գոռոզանանք և պետք է ավելի ու ավելի հզորացնենք մեր հայրենիքը:Ադրբեջանցիների պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք մեզ թերագնահատում էին:

AMzone
07.03.2007, 03:03
ևս չեմ ցանկանում որ պատերազմ լինի, որովհետև առաջին հերթին չեմ ուզում որ մարդ զոհվի, բայց ինձ թվումա օրերից մի օր կլինի, ինչ հաշտություն էլ որ մենք կնքենք ադրբոջանի հետ, ետրանք աբիժնիկ են ու մեչքից խփող են հաստատ, եթե պատերազմ ել լինի վստահ եմ որ մենք ենք հաղթելու, առաջին հերթին մենք կռվում ենք մեր հողի համար, 2 հայիղ ուժեղ ես երկրագնդի երեսի վրա դեռ ուրիշ ազգ չկա, 3 մեր կողքին Ռուսներն են՛ չգիտեմ ինչքամով կոգնեն, բայց ձեռքերները ծալած չեն նստի, ……
Եթե ադրբոջանը վստահ լիներ որ պատերազմ սկսելով հիմա կհաղթի մեզ, ուրեմնս շուտվանից սքսաց կլիներ, բայց դե գիտի որ կրկին պարտվելու է,

Կարևորը քանակը չի, կարևորը որակնա, որը հայերի մոտ կա…

TigranM
07.03.2007, 03:40
ևս չեմ ցանկանում որ պատերազմ լինի, որովհետև առաջին հերթին չեմ ուզում որ մարդ զոհվի, բայց ինձ թվումա օրերից մի օր կլինի, ինչ հաշտություն էլ որ մենք կնքենք ադրբոջանի հետ, ետրանք աբիժնիկ են ու մեչքից խփող են հաստատ, եթե պատերազմ ել լինի վստահ եմ որ մենք ենք հաղթելու, առաջին հերթին մենք կռվում ենք մեր հողի համար, 2 հայիղ ուժեղ ես երկրագնդի երեսի վրա դեռ ուրիշ ազգ չկա, 3 մեր կողքին Ռուսներն են՛ չգիտեմ ինչքամով կոգնեն, բայց ձեռքերները ծալած չեն նստի, ……
Եթե ադրբոջանը վստահ լիներ որ պատերազմ սկսելով հիմա կհաղթի մեզ, ուրեմնս շուտվանից սքսաց կլիներ, բայց դե գիտի որ կրկին պարտվելու է,

Կարևորը քանակը չի, կարևորը որակնա, որը հայերի մոտ կա…

Մասամբ համաձայն եմ քեզ հետ:Ինչ վերաբերվում է Ռուսներին, ապա նրանց վրա հույս դնել չարժի, մեր միակ հույսը մենք ենք:Հնարավոր է, որ այդ պահին Ռուսատանի շահը այլ բան թելադրի և նա բնականադար կհետևի իր շահին:

AMzone
07.03.2007, 16:33
Մասամբ համաձայն եմ քեզ հետ:Ինչ վերաբերվում է Ռուսներին, ապա նրանց վրա հույս դնել չարժի, մեր միակ հույսը մենք ենք:Հնարավոր է, որ այդ պահին Ռուսատանի շահը այլ բան թելադրի և նա բնականադար կհետևի իր շահին:

լրիվ համաձայն եմ……………………

Array
07.03.2007, 17:17
Ճիշտ է նավթադոլարները իրենց փոխարեն չեն կռվի բայց, այդ գումարներով վարձված պռոֆեսիոնալ վարձկաները դա կանեն մեծ հաճույքով:Ինչպես որ հիմա կռվում են աշխհարի այլ հակամարտող գոտիներում:Եվ եկեք չմոռանանք նաև որ պատերազը բավականին թանկ «հաճույք» է:Կարծում եմ, որ թշնամուն թերագնահատելը դա ամենամեծ սխալն է:Մենք մեր տարած հաղթանակից չպետք է գոռոզանանք և պետք է ավելի ու ավելի հզորացնենք մեր հայրենիքը:Ադրբեջանցիների պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք մեզ թերագնահատում էին:
Չէ,նրանց նավթադոլլարներն անզոր կլինեն,եթե մենք չմոռանանք ինչի համար ենք բանակ գնում,և ինչի համար է պետք կռվել

dvgray
29.10.2007, 23:55
Есть ли выход из тупика в Карабахе?
В.Н. Казимиров – посол, глава посреднической миссии России по Нагорному Карабаху в 1992–1996 гг., заместитель председателя Ассоциации российских дипломатов.

http://www.globalaffairs.ru/numbers/28/8552.html

Շատ հետաքրքիր վերլուծություն է: Ըստ իս արված է բավականին օբեկտիվ, բարեխրխճ և պրոֆեսիոնալ:
Խորհուրդ կտամ համբերատար կարդալ մինչև վերջ, և արտահատել ձեր նկատառումները հոդվածում նշված նյութի և ըստ դրա՝ տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին:

Հ.Գ. Իմ մոտ ստեղծված առաջին տպավորությունը այնպիսին է, որ մերոնք սկսած ամենասկզբից ընդհուպ մինչև հիմա բավականին ճկուն և գրագետ քաղաքականություն են վարել ու վարում այս հարցում :think: Իսկ հոդվածը կարդալուց հետո ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:

Grieg
30.10.2007, 01:11
Եթե Հայաստանը շարունակի պասիվ մոտեցում ցուցաբերել ապա հետևանքները լավ չեն լինի, Մոլա Նասրեդինի մասին մի այսպիսի պատմվածք կա` մի օր նա ճանապարհին հանդիպում է մի շուն, առանց երկար մտածելու նա մի մեծ փայտ է վերցնում /որը չերել փորձում հարձակվել/ և գնում է որ շանը դնգստի , բայց շունը սկսում է տեսնելով նրան ատամաներն է ցույց տալիս և սկսում գռմռալ.. Մոլանել տեսնելով որ վիճակը լավ չի փայտը քցում է մի կողմ ասում է - ինչ է կատակ անել չի կարելի :D նման վիճակում հիմա Հայաստանն է..ուղղակի ատամները ցույց տալու փոխարեն խեղճացած շան տեսք է ընդունել

TigranM
30.10.2007, 10:07
Եթե Հայաստանը շարունակի պասիվ մոտեցում ցուցաբերել ապա հետևանքները լավ չեն լինի, Մոլա Նասրեդինի մասին մի այսպիսի պատմվածք կա` մի օր նա ճանապարհին հանդիպում է մի շուն, առանց երկար մտածելու նա մի մեծ փայտ է վերցնում /որը չերել փորձում հարձակվել/ և գնում է որ շանը դնգստի , բայց շունը սկսում է տեսնելով նրան ատամաներն է ցույց տալիս և սկսում գռմռալ.. Մոլանել տեսնելով որ վիճակը լավ չի փայտը քցում է մի կողմ ասում է - ինչ է կատակ անել չի կարելի :D նման վիճակում հիմա Հայաստանն է..ուղղակի ատամները ցույց տալու փոխարեն խեղճացած շան տեսք է ընդունել

Ինչի ենք խեղճացած շան դեմք ընդունել ո՞ր:think Այսինքն կարելիա ետ հիմարների գլխին մի քանի մեշոկ գաջ լցնել, որպես քիմյական զենք :D

Tig
30.10.2007, 10:25
Իմ կարծիքով չի սկսվի:
Ու էսօր ավելի լուրջ պատերազմի սկսման վտանգ կա, որը պակաս վնաս չի հասցնի մեզ:
Դա Իրանում սպասվող պատերազմն է, պատկերացնում եք, եթե Բուշը իրագործի իր պլանները, ինչ կկատարվի…
Ես չեմ ուզում պատկերացնել::(

Ավելացվել է 2 րոպե անց

Իմ կարծիքով դա այն է, ինչ մեզ «ՊԵՏՔ» կլինի մոտակա ժամանակներս, երբ Հայաստանում իրոք կայուն վիճակ ստեղծվի ...

պատերազմը երբեք պետք չի լինում, այն լինում է պարտադրված…

Smergh
30.10.2007, 10:35
Եթե Հայաստանը շարունակի պասիվ մոտեցում ցուցաբերել ապա հետևանքները լավ չեն լինի... ... նման վիճակում հիմա Հայաստանն է..ուղղակի ատամները ցույց տալու փոխարեն խեղճացած շան տեսք է ընդունել

Հայաստանի արտաքին քաղաքականությունը իսկապես գտնվում է զրոյականից մի փոքր բարձր վիճակում, իսկ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու երկու պարզ պատճառներով:
ա.Ադրբեջանում լավ գիտակցում են, որ մեր գործն արդար է, իսկ արդար կողմը միշտ հաղթանակած է դուրս գալիս:
բ. Տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանական կողմի վայնասունն իսկապես լուրջ հիմքեր ունի, քանի որ այն այսօր խաթարված է: Նրանց են մնացել հայկական Նախիջևանը, Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի շրջանի մի մասը և նրանք կրակն են ընկել այդ ամենի ձեռքն ու չգիտեն ինչ միջոցների դիմեն, դրանք մեզ վերադարձնելու և իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
Չնայած, որ պատերազմը դեռ երբեք ոչ մի ժողովրդի համար լավ չի եղել, սակայն, եթե ինչ ինչ պատճառներով, որոնք ոչ մեկին հայտնի չեն, հանկարծ պատերազմ սկսվի` ես համողված եմ, որ այն կավարտվի Ադրբեջանի լիակատար պարտությամբ և նշված տարածքների վերադարձով, որոնց թվում նաև Գանձակն իր ենթաշրջանով:

Հարգելի ակումբցիներ` եթե ձեզանից որևէ մեկի մոտ իմ այս ասածները հարցեր կառաջացնեն, խնդրում եմ նամակով դիմեք ինձ` պարզաբանումներ ստանալու համար:

Հարգանքով ` ձեր Smergh

Artgeo
30.10.2007, 12:03
ա.Ադրբեջանում լավ գիտակցում են, որ մեր գործն արդար է, իսկ արդար կողմը միշտ հաղթանակած է դուրս գալիս:
բ. Տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանական կողմի վայնասունն իսկապես լուրջ հիմքեր ունի, քանի որ այն այսօր խաթարված է: Նրանց են մնացել հայկական Նախիջևանը, Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի շրջանի մի մասը և նրանք կրակն են ընկել այդ ամենի ձեռքն ու չգիտեն ինչ միջոցների դիմեն, դրանք մեզ վերադարձնելու և իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
Չնայած, որ պատերազմը դեռ երբեք ոչ մի ժողովրդի համար լավ չի եղել, սակայն, եթե ինչ ինչ պատճառներով, որոնք ոչ մեկին հայտնի չեն, հանկարծ պատերազմ սկսվի` ես համողված եմ, որ այն կավարտվի Ադրբեջանի լիակատար պարտությամբ և նշված տարածքների վերադարձով, որոնց թվում նաև Գանձակն իր ենթաշրջանով:

Ֆորումը հենց հասարակայնորեն քննարկելու համար է ըստ այդմ պմ-ով դիմելու անհրաժեշտություն չեմ տեսնում ;)
ա. Իրականությունից կտրված խոսքեր են, Ադրբեջանական որևէ ալիք դիտելու դեպքում այդպես չէրի խոսի: Ի դեպ, կարող ես ինտերնետում որևէ ադրբեջանցու գտնել և խոսել հետները, սովորական, հասարակ քաղաքացիների հետ: Նրանք պատերազմի կողմնակից չեն, սակայն վստահ ու համոզված են, որ բոլոր քո կողմից նշված հողերը ադրբեջանական են: Այս հարցերը բարդ են ու մեծ դիվնագիտական աշխատանք են պահանջում:
բ. սա նույնպես իրականությունից կտրված խոսքեր են: Քո խոսքերից ստացվում է այնպես, որ ադրբեջանցիները ամեն օր ձգտում են խարակիրի անեն, բայց ինչ-որ բան իրենց պահում է: :)

dvgray
30.10.2007, 12:25
:(
ժողովուրդ ջան:
վերջապես ինչ որ մեկը էս հոդվածը կարդացե՞լ է թէ չէ :angry :):

Есть ли выход из тупика в Карабахе?
В.Н. Казимиров – посол, глава посреднической миссии России по Нагорному Карабаху в 1992–1996 гг., заместитель председателя Ассоциации российских дипломатов.

Այստեղ հստակորեն նշված են ըստ Կազիմիրովի՝ հարցի ամենաօպտիմալ լուծման տարբերակը:
Ի՞նչ կարծիք ունեք իր անալիզի, գնահատականների և լուծման առաջարկված տարբերակի վերաբերյալ:

Լէգնա
30.10.2007, 13:07
«Ղարաբաղում խաղաղության պայմանագիր կնքելը գործի կեսն է, գլխավորը այն կատարելն է»

Վլադիմիր Կազիմիրով
1992-96 թթ. Ռուսաստանի միջնորդ առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ Ռուսաստանից համանախագահ, այժմ Ռուս դիվանագետների ընկերակցության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը, հանրագումարի բերելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ կատարված ողջ աշխատանքը եւ ելնելով կողմերի կոշտ դիրքորոշումներից ու իր 12-ամյա փորձից, անվստահություն է հայտնում, որ 2006 թվին այս խնդրում առաջընթաց կգրանցվի։
18-ամյա հակամարտության ընթացքում բացի կարճ, սակայն հստակորեն ձեւակերպված պայմանավորվածություններից՝ ռազմական գործողությունների դադարեցման կամ հրադադարի մասին, որոնք մի քանի անգամ խախտվեցին, կողմերը միայն երեք համաձայնության են հասել.

1992թ. սեպտեմբերի 19-ին Սոչիում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ ստորագրեցին պայմանավորվածություն ռազմական գործողությունները 60 օրով դադարեցնելու մասին (խախտվել է 2 շաբաթում),

1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի ԱԳ Նախարարության միջնորդությամբ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարները բարձրաստիճան ղեկավարների հրահանգով կնքեցին զինադադարի մասին անժամկետ պայմանավորվածություն,

1995թ. փետրվարի 6-ին նույն անձանց կողմից բարձրաստիճան ղեկավարների հրահանգով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի եւ Շվեդիայի համանախագահների միջնորդությամբ կնքվեց պայմանագիր անժամկետ զինադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունների մասին։ Ձեւականորեն սա թեեւ ուժի մեջ է, իրականում, սակայն, չի կատարվում։

Ըստ Կազիմիրովի՝ բանակցային գործընթացում միակ իրական նվաճումը զինադադարի համաձայնագիրն է եւ նրա կատարումը։ Բայց պայմանագրի կնքումը դեռ գործի կեսն է։ Անհրաժեշտ է հասնել դրա անվերապահ կատարմանը եւ թույլ չտալ խախտումներ, որոնք կհանգեցնեն կործանարար հետեւանքների։

Այդուհանդերձ, պայմանագրերի խախտման կամ չկատարման հնարավորությունը չափազանց մեծ է, քանզի կողմերը այդպես էլ միմյանց նկատմամբ փոխզիջումնային քաղաքականություն չորդեգրեցին։

Վ. Կազիմիրովը նշված պայմանագրերից առավել կարեւորում է երրորդի ճակատագիրը` միջադեպերի կարգավորման մասին։

Միջնորդները քաջ գիտակցում էին, թե որքան դժվար է պահպանել զինադադարը Ղարաբաղում առանց համապատասխան միջոցառումների կիրառման (առանց հատման գծի հեռացման եւ լայն գոտու ստեղծման, երբ որոշ տեղերում երկու կողմերի դիրքերը միմյանցից տարանջատված են ընդամենը 100 մետրով, առանց հեռացնելու ծանր սպառազինությունները, առանց միջազգային դիտորդների ներկայության կամ բաժանարար չեզոք ուժերի)։ Նման գործոնների առկայությամբ միջադեպերը գրեթե անխուսափելի էին, անհրաժեշտ էր փոխհամագործակցության հստակ մեխանիզմ։ Եվ փաստաթուղթը, որով հստակեցվեց պատահարների դեպքում կողմերի գործողությունների կարգը, նրանց փոխադարձ օպերատիվ կապը՝ թույլ չտալու համար ցանկացած անկանոն երեւույթ, ամրապնդեց զինադադարի ռեժիմը։Այս փաստաթղթով կողմերը պարտավորվեցին անհապաղ մյուս կողմին գրավոր իրազեկել միջադեպի ստույգ վայրն ու ժամանակը եւ դրա հետեւանքները։ Մյուս կողմը, հետաքննելով տվյալ փաստը կամ վարկածը, պետք է ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում հաղորդեր բարդությունները հաղթահարելու եւ ստատուս քվոյի վերականգնման համար ձեռնարկած միջոցառումների մասին։ Միմյանց հղված հաղորդագրությունների պատճենները անմիջապես պետք է ուղղարկվեին միջնորդներին, որպեսզի վերջիններս շտապ ներգրավվեին գործի մեջ։ Հաղորդակցման ուղիղ կապի մատչելիության համար կողմերը հենց զինադադարի կնքման վայրում միմյանց փոխանցեցին քաղաքակական եւ ռազմական ղեկավարության հատուկ կապի համարները, որոնցով ապահովվում էր 24- ժամյա հերթապահություն։

Քաղաքական մեծ կարեւորություն ունեցող սույն փաստաթղթի դրույթները մշակվել են կողմերի բարձրաստիճան ղեկավարների` Հեյդար Ալիեւի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փետրվարի 3-ին նրանց ներկայացվեցին փաստաթղթի տեքստերը (ռուսերեն եւ անգլերեն), փետրվարի 4-ին պարտավորությունները ստորագրվեցին, իսկ փետրվարի 6-ին անժամկետ զինադադարի պայմանագիրը ուժի մեջ մտավ։

Կազիմիրովի կարծիքով, այս պայմանագիրը կենսական անհրաժեշտություն էր։ Բախման գծում վախճանվում են զինծառայողներ եւ խաղախ բնակչությունը։ Վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը` Անջեյ Կասպրչիկը, որն ամիսը երկու անգամ անց է կացնում մոնիտորինգ այդ գծի վրա, նշեց, որ սպանվածների եւ վիրավորների թիվը 2005թ. աճել է, ինչը նշանակում է, որ պարտավորությունները չեն կատարում։

Զավեշտալին այն է, որ Կասպրչիկը, որը 1997թ.-ից մոնիտորինգներ է անցկացնում, այս փաստաթղթի գոյության մասին իմացավ միայն 2003թ. Կազիմիրովի՝ Բաքվի «Էխո» թերթին տված «Միջնորդները դայկներ չեն» ոչ ծավալուն հոդվածից։ Սույն դեպքից հետո Կազիմիրովը բախման բոլոր կողմերի լրատվամիջոցներում պարբերաբար հիշեցնում է այս պայմանագրի մասին, սակայն՝ ձայն բարբառոյ հանապատի։

2005թ. Երեւանում ՀՀի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակությամբ խորհրդարանական լսումների ընթացքում Կազիմիրովը նշեց, որ չնայած մեծաթիվ միջադեպերին, պարտավորությունները չեն կատարվում։ Ի պատասխան Սերժ Սարգսյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է վերադառնալ պարտավորությունների կատարմանը, եթե ադրբեջանական կողմն էլ այդպես վարվի։ Բաքուն չարձագանքեց։

Նույն պատրաստակամությունն է հայտել նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Դրանից հետո չնայած Կազիմիրովը լրատվամիջոցներում բազմիցս անդրադարձավ այդ խնդրին, Բաքունքար լռություն է պահպանում։

Ըստ Կազիմիրովի՝ հետաքրքիրն այն է, որ կողմերից ոչ մեկը չի հրաժարվել իր պարտավորություններից, չի պահանջել, որպեսզի ինչ-ինչ հավելումներ մտցվեն պայմանագրի մեջ։Բայցեւ նրանցից ոչ մեկը չի մեղադում մյուսին պարտավորությունները չկատարելու մեջ։ Հնարավոր է, որ Բաքվի համար այդ փաստաթուղթը ցանկալի չէ, քանի որ այն ստորագրվել է նաեւ բախման երրորդ կողմի` Լեռնային Ղարաբաղի կողմից։

Կազիմիրովին զարմացնում է նաեւ ԵԱՀԿ-ի անտարբերությունը, որը Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվում է արդեն 14 տարի։ Գործող նախագահի` Դմիտրի Ռուպելի 2006թ. մարտին Երեւան եւ Բաքու կատարելիք այցի կապակցությամբ Կազիմիրովը բաց նամակ է հղել նրան, որտեղ ընդգծել է միջադեպերի խնդրի առկայության եւ կողմերի՝ իրենց պարտավորություններ չկատարելու մասին։ Նշել էր նաեւ ԵԱՀԿ-ի լռության մասին։

Կազիմիրովն այս խնդրի կապակցությամբ առաջարկեց նաեւ իր շվեդ գործընկերոջը` դեսպան Բյուներին, որպես նախկին համանախագահներ, համատեղ ուժերով ներկայացնել այս խնդիրը ԵԱՀԿ կառույցներին եւ կողմերին։ Սակայն դարձյալ որեւէ պատասխան չստացավ։

Կազիմիրովի կարծիքով, այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի արժեք ունեն տվյալ բախման մեջ փաստաթղթերի տակ դրված ստորագրությունները։

Այդ իսկ պատճառով 2006թ. Ղարաբաղյան խնդրում սպասվելիք առաջընթացի հետ Կազիմիրովն հույսեր չի փայփայում, այլ առաջարկում է առաջնորդվել հետեւյալ կարգախոսով.« Կնքելը գործի կեսն է։ Գլխավորը կատարելն է»։

http://zhamanak.com/article/2019/

Ավելացվել է 6 րոպե անց

ԸՍՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ` 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՔՈՒՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ ԿՆՔԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԿՈԼԱՊՍԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Որքան քիչ իմանան ՄԱԿ-ի երկրները «սառեցված հակամարտությունների» մասին, այնքան լավ կլինի նման հարցերը ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել ցանկացողների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Սակայն նա համոզված է, որ Ադրբեջանին դա միայն օգուտ չէ, որ կբերի: Հիմնականում կհնչեն Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կատարելու կոչերը, սակայն ինչպես թաքցնել, որ Ադրբեջանն էլ չի կատարել այդ 4 բանաձեւերի թեկուզ մեկ էական պահանջ, հրադադարից բացի: Այն էլ ոչ միանգամից եւ ոչ լիովին. դադարեցվել են միայն մարտական գործողությունները, ոչ թե ռազմական, ավելանում են միջադեպերը:

Ամենակարեւոր պահանջը՝ դադարեցնել կրակը, հենց Բաքուն չէր կատարում մեկ տարուց ավելի. 1993-94թթ. նա տապալեց 4 պայմանավորվածություններն այդ մասին եւ խաղաղապահ այլ նախաձեռնություններ: Այդ մասին վկայող փաստաթղթեր կան: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն 1993 թ. հոկտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց անմիջապես հետո եւ Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 4 բանաձեւերը չկատարելու պատճառով դադարեց բանաձեւեր ընդունել:

«Իսկ որքան մարդ զոհվեց մեկ տարում, որքանը լքեցին իրենց տները: Այդ շրջանում ընդլայնվեց նաեւ օկուպացիան: Այնտեղ թաքցնում են, թե ինչպես առաջացավ այդ ֆենոմենը, ուժին ապավինելու ո՞ւմ համառ ձգտումն ընդլայնեց այն: Բոլորից շատ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի չկատարման հետեւանքները զգաց Ադրբեջանի ժողովուրդը: Չ՞է որ Բաքուն զինադադար կնքեց ոչ թե բանաձեւերի պատճառով, այլ լիակատար կոլապսի սպառնալիքի առջեւ: Նախկինում այնտեղ երբեք զինադադարի չէին գնում, իսկ 1994 թ. մայիսին հանկարծ իրենք սկսեցին արագացնել այդ գործընթացը:

ՄԱԿ-ի ԳՎ-ում կարող են ջրի երես դուրս գալ նաեւ այլ փաստեր: Այնպես որ վուամականներին Նյու Յորքում հեշտ չի լինելու»,- ընդգծել է Վ. Կազիմիրովը:

Պահոցներից եմ բերում մեջբերումները,ուղղակի կարդալու համար :) ,խորհեք էլ ,դեմ չեմ ;)

Second Chance
30.10.2007, 13:31
Իմ կարծիքով ադրբեջանցիները երազում են պատերազմի մասին...

Ես դեմ եմ պատերազմի, ավելի խաղաղ ճանապարհներ պետք ա լինեն.....
թե չե դրանից տուժելու է սովորական ժողովուրդը, իսկ մաֆիոզիները ավելի կհարստանան....
Համամիտ եմ այս կարծիքի հետ…

Լէգնա
30.10.2007, 13:39
այ սա մի քիչ ուշադիր :)


Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎԻ ՆԱՄԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԻՆ
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ադրբեջանի հասարակայնության մի խումբ ներկայացուցիչներ՝ հանրապետությունում հայտնի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, հայտարարություն են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ առաջարկված՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ, դրանք անվանելով Ադրբեջանի համար ընդունելի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի նամակը, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել հիշյալ գործիչների հայտարարության առթիվ:
«Հուլիսի 28-ի հայտարարությունն ստորագրած Ադրբեջանի հասարակայնության հարգելի ներկայացուցիչներ: Ծանոթացա ձեր հայտարարությանը, որն արտացոլում է ոչ միայն միջնորդական առաջարկությունների քննարկմանը, այլեւ ինչ-որ չափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն խաղաղ կարգավորմանը մասնակից դառնալու Ադրբեջանի հասարակայնության ձգտումը:
Սա նշում եմ խորին գոհունակությամբ, քանզի այստեղ հարկավոր է մեծացնել հասարակության դերը: Որպեսզի հավատաք խոսքերիս անկեղծությանը եւ դրանք չհամարեք տուրք քաղաքավարությանը, ինձ թույլ կտամ վկայակոչել այն պարագան, որ դեռ 2005 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակական կազմակերպություններին եմ դիմել «Ժողովրդական դիվանագիտությանը՝ երկրորդ շնչառություն» բաց նամակով, 2006 թ. նախօրեին կոչ անելով ի վերջո դյուրացնել ԼՂ հակամարտության մեջ կոնկրետ համաձայնությունների ձեռքբերումը:
1. Չեմ չափազանցնի մասնավոր անձի միանվագ կոչի դերը, թեեւ այդ անձն ուղղակիորեն առնչվել է Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը: Բայց արդեն այն ժամանակ՝ 2005 թ. վերջերին, արձագանքներն անհամեմատ շատ եղան, քան կարելի էր ակնկալել: Հայաստանի հասարակայնության մեջ դրանք տարաբնույթ էին («կողմ» կամ «դեմ»): Միանգամայն բնական է, որ հակամարտության հայկական կողմերի անձինք լռություն էին պահպանում: Ամեն ինչ հակառակն էր Ադրբեջանում:
Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքագետները գրեթե չարձագանքեցին: Փոխարենն անսպասելիորեն եւ կտրուկ արձագանքեցին պաշտոնական կարգավիճակ ունեցող անձինք: Ոմանք իմ կոչն անվանեցին սադրիչ, թեեւ դա չափազանց պարզունակ է: Հետաքրքրական է, որ Բաքվում հարկ համարեցին նշել, թե իբր ոչ կառավարական կազմակերպությունները որեւէ դեր չեն խաղում կարգավորման գործում:
Խիստ հատկանշական էին ԱՀ փոխարտգործնախարար Ա. Ազիմովի դատողությունները: Սկզբում հարգանքով ընդգծելով հակամարտությունների լուծման մեջ ժողովրդական դիվանագիտության անվիճելի դերը, նա անմիջապես էլ վիճարկեց այն եւ առաջ քաշեց սահմանափակիչներ (առանձնացնում եմ նրա առավել արտահայտիչ բառերը). «Բայց ժողովրդական դիվանագիտությունը կարող է միայն օժանդակ դեր խաղալ: Որոշակի փուլում այն կարելի է օգտագործել անհրաժեշտ ձեւով»:
Ըստ Ազիմովի, ժողովրդական դիվանագիտությունը պետք է միայն օժանդակի իշխանությունների քայլերին: Անշուշտ, ճիշտ քայլերն արժանի են օժանդակության: Բայց արժե՞ արդյոք, ասենք, համակերպվելով զինվորների եւ խաղաղ բնակիչների կորստյանը, օժանդակել միջադեպերին առնչվող համաձայնագրի անտեսմանը: Իսկ կարո՞ղ է արդյոք ժողովրդական դիվանագիտությունը նախաձեռնողի դեր խաղալ կամ իշխանություններին հուշել, թե ինչպես պետք է ստուգվեն նրանց գործողությունները:
Իշխանությունների կողմից ժողովրդական դիվանագիտության օգտագործման վերաբերյալ Ազիմովի խոսքերում «վարչական հիացմունք» է հնչում: Այսինքն, կարելի է այն օգտագործել կամ չօգտագործել: Ըստ որում՝ միայն որոշակի փուլում. երբ իշխանությունը որոշի եւ հրաման արձակի: Եվ միայն անհրաժեշտ ձեւով: Այլ կերպ ասած, պարոն Ազիմովը ըստ բոլոր հոդվածների, «անվիճելիորեն» մերժում է ժողովրդական դիվանագիտության որեւէ ինքնուրույն գործունեություն: Առկա է ժողովրդավարացման գործընթացում, առհասարակ արդի զարգացման մեջ ոչ կառավարական կազմակերպության եւ քաղաքացիական հասարակության դերի ակնհայտ թյուրըմբռնում: Ազիմովը կուզենար սանձած պահել քաղաքացիական հասարակությունը:
Այս նախաբանից հետո պետք է ընդգծեմ իմ այն վստահությունը, որ Ադրբեջանում այնքան հեղինակավոր կազմակերպություններն ու գործիչներն իրենց հայտարարությունն արել են հոգու եւ բանականության կոչով եւ ոչ թե վերեւների հրահանգով: Այլապես հարկ չէր լինի խորամուխ լինել դրա բովանդակությանը, այնտեղ դրական եւ բացասական կողմեր գտնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի, ադրբեջանցիների եւ հայերի հաշտեցման համար:
...


Ավելացվել է 50 վայրկյան անց
...

2. Կուզենայի համերաշխվել ձեր հայտարարության ելակետային դրույթին. կողմերի խաղաղ համաձայնությունը հնարավոր է լոկ այն դեպքում, եթե հասկանալի դառնա եւ պաշտպանություն գտնի հասարակության լայն խավերում: Բայց հնարավոր է նաեւ նվազ վերամբարձ ձեւակերպում՝ հասկացված է եւ ընդունված: Քանզի հասարակության զգալի մասը կարող է համեմատաբար պասսիվ լինել. ուղղակիորեն չպաշտպանել, բայց նաեւ չընդվզել: Մեր ժամանակներում եւս դա գոյություն ունի բազմաթիվ երկրներում: Ամեն դեպքում հասարակական կարծիքից, տեղեկացվածությունից եւ տրամադրությունից շատ բան է կախված:
Բայց այս երեւույթն ունի նաեւ հակառակ կողմ: Փոխզիջումներին հասարակության անպատրաստ լինելը չի արդարացրել ղեկավարների «երկչոտությունը». դա նրանց թերացումն է եւ ոչ թե ղեկավարելու, այլ սեփական բազկաթոռում նստած մնալու ձգտումը: Համանախագահները, իսկ վերջերս նաեւ «Մեծ ութնյակը» նրանց կոչ արեցին հասարակայնությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Ղեկավարներն առայժմ գրեթե չեն զբաղվել դրանով: Նրանք պետք է ոչ միայն պարզաբանեն վիճելի խնդիրների խաղաղ լուծման առավելությունները, այլեւ անհրաժեշտության դեպքում կարողանան գնալ նաեւ հոսանքին հակառակ, հաղթահարել անհաշտ արմատականների դիմադրությունը: Ամենքը հիշում են դը Գոլի օրինակը Ալժիրի դեպքերի կապակցությամբ:
Մի քանի խոսք ցավալի եւ թերեւս տեխնիկական մի մանրամասնության կապակցությամբ: ԵԱՀԿ մշտական խորհրդին համանախագահների ներկայացրած հաշվետվության եւ նրանց հայտարարությունների տեքստերը լույս են ընծայվել հիմնականում անգլերեն: ԶԼՄ-ներում ռուսերեն թարգմանությունները լի են սխալներով: Մի շարք անճշտություններ են սպրդել նաեւ ձեր հայտարարության մեջ միջնորդների առաջարկությունների շարադրանքում (օրինակ, համանախագահները խոսում են ազատվող բոլոր տարածքների ապառազմականացման մասին, մինչդեռ ձեր հայտարարության հիման վրա կարելի է կարծել, թե դեռ ազատումից առաջ ապառազմականացման ենթակա են Քելբաջարի եւ Լաչինի շրջանները): Քանի որ հայերի եւ ադրբեջանցիների համար առայժմ ավելի մատչելի է ռուսաց լեզուն, իսկ համանախագահները կարեւորում են հասարակայնության դերը կարգավորման գործընթացում, ապա թերեւս արժե տեքստերը հրապարակել ռուսերեն, ինչը դրանք զերծ կպահեր թարգմանական խեղաթյուրումներից:
3. Այժմ՝ ձեր հայտարարության մի շարք դրույթների էության մասին: Դուք միանգամայն իրավացի եք, երբ երկյուղում եք համաձայնագրի նախապատրաստման եւ իրականացման ժամանակ «հիմնական սկզբունքների» ոչ միանշանակ մեկնաբանումից: Հասկացությունների տարտամությունը, անմիանշանակությունը լոկ կձգձգի վեճը («հանրաքվե կամ քվեարկություն» ձեւակերպումը փրկում է ներկայիս համանախագահներին, բայց ծուղակ է նրանց իրավահաջորդների համար):
Կանխելով հայերի միտումնավորությունը, դուք ինքներդ ադրբեջանցիների միտումնավորություն եք մտցնում: Ավա՜ղ, կողմերի կոնյունկտուրային շահերը օբյեկտիվորեն գրեթե չեն համընկնում: Բացի դրանից, այդ ամենն էլ ավելի է խորացվում սուբյեկտիվ գործոնների եւ երկու ժողովուրդների հաշտ ու խաղաղ կյանքի տեւական շահագրգռության ակնհայտ թերագնահատման հետեւանքով:
Այնպես որ միտումնավորության մեջ փոխադարձ մերկացումները գործն առաջ չեն շարժի: Կողմերից յուրաքանչյուրը պետք է որ կենտրոնանար սեփական դիրքորոշման հանգամանալի, հանդարտ եւ ազնիվ հիմնավորման վրա: Նախընտրելի է կենտրոնանալ ոչ թե ձեւական, այլ բովանդակալի փաստարկների վրա: Իհարկե, դա հենց հակամարտող կողմերի եւ միջնորդների գործն է՝ շարադրել փաստարկներ, պարզել դրանց կշիռը: Կնշեմ լոկ այն, ինչ տեսանելի է նաեւ կողքից. ձեր հայտարարության մեջ բարձրացված երկու առանցքային հարցերի առթիվ ինձ ինչը համոզիչ թվաց եւ ինչը՝ ոչ այնքան:
Ա. Արժեքավոր է Լաչինի եւ Քելբաջարի շրջանների առանձնահատկության ըմբռնումը: Միանգամայն հասկանալի է, որ դուք պահանջում եք դրանց ազատումը, թեպետեւ այլ ժամկետներում: Բայց ճի՞շտ է արդյոք այստեղ «անվերապահ» բառը: Կողմերը, հատկապես նման փոխադարձ խոր անվստահության դեպքում, յուրաքանչյուր փուլի դինամիկան ապահովում են միայն հավասարակշռված զիջումներով: Առաջին փուլում զիջումներ անող որեւէ կողմ չի վստահի, որ մյուս կողմը դա կփոխհատուցի երկրորդ փուլում կամ ավելի ուշ: Որեւէ փուլում անհավասարակշռությունը (միայն ստանալը կամ միայն տալը) անհնար է: Քելբաջարի եւ Լաչինի վերադարձը նույնպես «պայմանավորված է» պատասխան զիջումներով: 1993 թ. վերջին երկու բանաձեւերում ՄԱԿ-ի ԱԽ-ն հրաժարվեց իր պահանջների «անվերապահությունից». երեւի հիշում կամ հասկանում եք, թե ինչու:
Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ առանձնահատուկ մոտեցումը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ այնտեղով են անցնում Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդակցության ուղիները: Դրա հետ մեկտեղ դա պայմանավորված է հայերի անվստահությամբ, յուրօրինակ երաշխիքներ ունենալու ձգտմամբ՝ ի դեպ, եթե մյուս կողմը խափանի կողմերի համաձայնությունները:
Դուք չեք վստահում հայերին, բայց նրանք էլ ավելի շատ չեն վստահում ձեզ: Անկեղծ լինենք. կողմերից յուրաքանչյուրը, այդ թվում հայերը, դրա համար հիմնավորումներ կգտնեն: Զինված հակամարտության մեջ կողմերը դաժանություն շատ են արել, բայց Ա. Էլչիբեյը եւ Հ. Ալիեւը ավելի շատ են հույսները դրել ուժի վրա, ավելի հաճախ ձախողելով խաղաղ նախաձեռնությունները, հրադադարները, խախտելով հումանիտար իրավունքը, ներգրավելով վարձկան մոջահեդների եւ այլն:
Եթե չլինեին ուժի այդ պաշտամունքը, մարտերի եւ արյունահեղության դադարեցումից Բաքվի համառ հրաժարումը, հայերն ինչպե՞ս կարող էին գրավել յոթ շրջան: Իսկ եթե հաջողվեր ռազմական գործողություններն անհամեմատ շուտ դադարեցնե՞լ: Պատճառահետեւանքային կապերն անխնա են, եթե նույնիսկ դրանք չեն ճանաչվում: Այստեղից էլ իրադրության կարգավորման եւ մասնավորապես Լաչինի ու Քելբաջարի խրթին հարցերի լուծման դժվարությունները:

Լէգնա
30.10.2007, 13:40
....

Բ. Հայտարարության մեջ պնդում է արվում, թե հակամարտության հետ կապված Ադրբեջանի որեւէ մասի պատկանելությունը «չպետք է կասկածի տակ առնվի»: Ակնհայտորեն ակնարկվում է Լեռնային Ղարաբաղը: Բայց չէ՞ որ հենց դա է հակամարտության էությունը, հակասությունների բուն միջուկը: Գլխավոր վիճելի խնդիրը Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն է Ադրբեջանին, Հայաստանին կամ ինքն իրեն:
Այն բանից, որ կողմերից յուրաքանչյուրը տարածքը համարում է «անվիճելիորեն իրենը», ոչինչ չի փոխվում. վեճը բնավ չի լուծվում եւ չի անհետանում: Կողմերից յուրաքանչյուրը վախենում է թուլացնել իր դիրքերը իրատեսական այն խոստովանությամբ, որ դա վիճելի հարց է: Իրատեսության այդ անկարողությունը հենց առաջացնում է անզիջողականություն, խանգարում վեճի լուծման քաղաքակիրթ միջոցների ընտրությանը:
Այդ վեճն արդեն հայտնի է գրեթե ողջ աշխարհին (բայց ոչ թե կողմերին): Եվ այն անհնար է լուծել հայտարարություններով կամ հմայական խոսքերով, որքան էլ դրանք կտրական հնչեն: Անհրաժեշտ են ուրիշ, բայց խաղաղ միջոցներ:
Կարեւոր է, որ հայտարարության հեղինակները համաձայն են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվե անցկացնելու մեխանիզմին: Բայց «ինչպես դա պահանջում է ադրբեջանական իրավական համակարգը» բառերի հավելումը ոչնչով չի տարբերվում «ո՛չ, նա այնուամենայնիվ անվիճելիորեն մերն է» ձեւակերպումից: Չէ՞ որ հանրաքվեն պետք է որոշի ԼՂ կարգավիճակը եւ բնավ ոչ այն, թե ինչպես է դա ամրագրվելու ԱՀ սահմանադրության մեջ: Նախարար Է. Մամեդովը հասարակական գործիչներից ավելի անկեղծ գտնվեց՝ հանրաքվեն հանգեցրեց հանրային կարծիքի հարցմանը եւ վերջ:
Նման հարգարժան գործիչների եւ հայացքների ժողովրդավարությամբ լայնորեն հայտնի հմուտ քաղաքագետների ինչի՞ն է պետք այդ ինքնախաբեությունը (թեեւ դա միաժամանակ նաեւ խաբեություն է): Հաճախ վկայակոչում են ԱՀ սահմանադրությունը, որը թույլ է տալիս հանրաքվեներ անցկացնել միայն համազգային մասշտաբով: Բայց չէ որ այդ խորամանկությունը շատ բացահայտ է: Հայտարարության հեղինակները որքանո՞վ են համոզված, թե այդ նորման միանգամայն ժողովրդավարական է եւ անաչառ: Ձեզ չի՞ թվում արդյոք, որ այն հիմնական օրենքում գրված է հենց Ղարաբաղի հակամարտության պատճառով, որպեսզի թույլ չտրվի ԼՂ բնակչության կամքի ազատ արտահայտում:
Ասենք, ամեն մի կիրառական հարց էլ գլուխկոտրուկ է: Ո՞վ կանցկացներ համազգային հանրաքվե: ԱՀ սահմանադրությունը չի նախատեսում, որ դա լինի ԵԱՀԿ-ն: Իսկ եթե անցկացնեն Ադրբեջանի իշխանությունները, ապա ինչպե՞ս կձեւակերպեն հարցը կամ հարցերը: Եվ կքվեարկե՞ն արդյոք Ղարաբաղի հայերը (չէ՞ որ ադրբեջանցիներին հանձնարարվեց չքվեարկել 1991 թ. դեկտեմբերի 10-ին): Եվ կարելի՞ է արդյոք ԼՂ կարգավիճակը որոշել առանց նրա բնակչության մեծամասնության մասնակցության:
Ամենքիդ հայտնի է, թե տարածաշրջանների կարգավիճակին նվիրված հանրաքվեներն ինչպես են անցկացվում միանգամայն ժողովրդավարական համարվող երկրներում: Քվեարկում են նրանք, ում դա վերաբերում է ուղղակիորեն, եւ ոչ թե անուղղակիորեն: Իրենց կարգավիճակի առթիվ քվեարկել են միայն Քվեբեկը (եւ ոչ թե ամբողջ Կանադան), Կատալոնիան (եւ ոչ թե ողջ Իսպանիան):
«Հայկական հարցի» շուրջը Բաքվում տիրող իրական մթնոլորտը մոտ ապագայում իդիլիաներ չի խոստանում: Գրեթե բոլոր հայերը փախել են Ադրբեջանից (բացի խառնազգի ընտանիքներից), իշխանությունն արգելում է շփումները հայերի հետ (նույնիսկ հասարակական գծով), ԼՂ-ին հեռացնում է բանակցություններից, ատելություն բորբոքում, իսկ ձեր հայտարարության մեջ առկա են այնպիսի բարեհաճ ձեւակերպումներ, ինչպիսիք են «ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ», «միջհամայնքային երկխոսությունը» եւ այլն: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում, հեշտ չի լինի վերադառնալ «խաղաղ գոյակցությանը»: Ատելություն բորբոքելն ավելի հեշտ է, քան այն հաղթահարելը: Դրան 10-15 տարին էլ չի բավականացնի: Բացի դրանից, ի՞նչ կարիք կա հետաձգել հանրաքվեն մինչեւ ներկայիս նախագահի երկրորդ մանդատի ավարտը: Մի՞թե դա չափանիշ է:
Անշուշտ, ապագայում հարկավոր է երկու ազգերի հաշտեցման ուղին ընտրել հենց այդ հակամարտության հաղթահարման շնորհիվ: Այս առումով անկախ Ա. Ղուկասյանի որեւէ մեկին դուր գալու կամ չգալու հանգամանքից, արժե վճռականորեն պաշտպանել տարածաշրջանում պատմական հաշտության հասնելու վերջերս նրա արած կոչը: Մինչեւ օրս ղեկավարները դեռ չէին համարձակվել հարցն այդպես առաջադրել:
Հիշյալ հարցերի կամ գոնե դրանց մի մասի առթիվ կուզենայի լսել ձեր առավել առարկայական եւ ազատ դատողությունները, որոնք սահմանափակված չլինեին պաշտոնականությամբ: Իհարկե, միջնորդները դեռ շատ բան չեն վերջնամշակել կամ ասել: Կկարողանա՞ն արդյոք ավելի շատ բացահայտել իրենց առաջարկությունները հակամարտող կողմերի նախագծումների հիման վրա, եթե նույնիսկ դրանք չեն համաձայնեցրել: Դա անօգուտ չէր լինի, թեեւ առայժմ հազիվ թե հնարավոր լինի:
Անկախ դրանից արժե շարունակել եւ ընդլայնել խաղաղ կարգավորմանը նվիրված հասարակական քննարկումը: Եվ դրա համար անհրաժեշտ ամենագլխավոր բանը նորին մեծություն Փաստարկն է:

Լէգնա
30.10.2007, 13:41
...

4. Հատկապես կուզենայի նշել հայտարարության հեղինակների ճշտապահությունն այն հարցում, որ իրեն բնավ լավ չի դրսեւորել ԱՀ պաշտոնական ղեկավարությունը, անձամբ պետության ղեկավարը եւ պաշտպանության նախարարը: Ադրբեջանի հասարակայնության ներկայացուցիչները խուսափել են իրենց ղեկավարների 1992-94 թթ. անհաջողությունների համար ռազմական փոխվրեժ լուծելու դատարկ սպառնալիքներից: Այստեղ դժվար թե դա բացատրվի նրանով, որ հասարակական գործիչները չունեն պաշտոնական ներկայացուցիչների լիազորություններ: Ըստ երեւույթին բացատրությունն ուրիշ է. Ադրբեջանի մտավորական ընտրախավը ունի լայն աշխարհայացք, միջազգային շփման փորձ, իրատեսության եւ պատասխանատվության զգացում եւ պատկերացնում է, թե նոր պատերազմն ինչ կբերեր երկու ժողովուրդներին:
Ի դեպ, չգիտես ինչու առայժմ որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել այն բանին, որ Իլհամ Ալիեւի եւ Սաֆար Աբիեւի ձեւով տարբեր, բայց էությամբ միատեսակ կանոնավոր ռազմաշունչ հայտարարությունները ներհակ են ԱՀ սահմանադրության 9-րդ հոդվածին, որտեղ ասված է. «Ադրբեջանի Հանրապետությունը մերժում է պատերազմը որպես մյուս պետությունների անկախության նկատմամբ ոտնձգության միջոց եւ միջազգային հակամարտությունների լուծման եղանակ»:
Բաքուն ընդգծում է Ղարաբաղի հակամարտության հենց միջազգային բնույթը: Նշանակում է, հոդվածը միանգամայն կիրառելի է դրա նկատմամբ: Ի՞նչ է ստացվում: Հանրապետությունը մերժում է պատերազմը, իսկ դրա բարձրաստիճան պաշտոնատար անձինք բնավ չեն մերժում: Նովրուզ Մամեդովը կամ մեկ ուրիշը կարո՞ղ են արդյոք բացատրել սույն հակադրությունը, համոզել, թե այստեղ հակասություն չկա:
Ռեւանշիստական ճարտասանությունը հաճախ վերագրում են ներքաղաքական կարիքներին. իբր ղեկավարությունն ուզում է բարձրացնել ազգի ոգին, հայրենասերի տեսք ունենալ, դրանով իսկ հաստատելով հասարակության մեջ իր առաջատար դիրքը, ընդդիմությանը թույլ չտալ տիրելու նախաձեռնությանը եւ այլն: Սակայն բացասական հետեւանքներն ավելի շատ են: ԱՀ ղեկավարության ռազմաշունչ վարքագիծը հակաարգասավոր է:
Նախ եւ առաջ, շուտով կպարզվի, որ դա պարզապես ժողովրդի խաբեություն է: Բաքվի բանավոր սպառնալիքները չեն ունենա Դեյթոնի ներգործությունը: Առաջիկա տարիներին ոչ ուժերի հարաբերակցությունը, ոչ էլ արտաքին գործոնները թույլ չեն տա խոսքից անցնել գործի եւ կայծակնային պատերազմ սանձազերծել: Իսկ երկարատեւ պատերազմը լիակատար փլուզում է, դրա վնասներն անհաշվելի են երկրի համար:
Երկրորդ, ուժով սպառնալը (նույնիսկ առանց դրա կիրառման) չի շաղկապվում ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի առջեւ, զինադադարի փաստաթղթերում երիտասարդ պետության ստանձնած պարտավորություն-ների հետ: Սպառնալիքները լոկ խարխլում են նրա վարկը միջազգային ընկերակցությունում: Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության վերաբերյալ քանիցս իրեն հասցեագրված արձագանքներէ ստացել թե ազդեցիկ պետություններից եւ թե՛ միջազգային կազմակերպություններից: Հենց վերջերս «Մեծ ութնյակը» կրկնեց հասարակությունը խաղաղության, եւ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչը (էլ չեմ խոսի տարածաշրջանում խոշոր տերությունների հայտնի շահերի մասին):
Երրորդ, ուժային ատավիզմները կարող են դժվարացնել եվրոպական չափանիշների յուրացումը եւ նույնիսկ հակառակ արդյունքը տալ, հասարակության մեջ սրելով թուլության եւ անզորության զգացումը, աղճատելով մատաղ սերունդների հոգեբանությունը: Չորրորդ, բյուջեի հարաճուն ռազմականացումը ենթադրում է միջոցների անարտադրողական օգտագործում, որն արգելակում է բարեկեցության ապահովումը:
ԱՀ ղեկավարության այդ գծի հակաարգասավորությունը նաեւ այն է, որ ուժի դիմելու սպառնալիքները հենց Լեռնային Ղարաբաղի «անվտանգության գոտու» են վերածում հայերի գրաված շրջանները, հայերին հարմար պատրվակ տալիս շփման ներկայիս գիծը պահելու որպես լավ ամրացված բնագիծ, իսկ արտաքին աշխարհին՝ նրանց դիրքորոշման թեկուզ ժամանակավոր եւ մասնակի ըմբռնում: Եթե այդ սպառնալիքները վերանան, միանշանակ կերպով հաստատվեն ուժ չկիրառելու երաշխիքները, ապա հայերը չեն կարողանա շարունակել օկուպացումը, քանզի այդ ժամանակ դա կդառնա լոկ Լեռնային Ղարաբաղի ցանկալի կարգավիճակի կորզման լծակ: Անշուշտ, խոսքը ոչ թե խաղաղասիրություն ձեւացնելու կարճատեւ հնարքի, այլ ուժ կիրառելուց եւ ուժի սպառնալիքից միանգամայն լրջորեն եւ պատասխանատու կերպով հրաժարվելու մասին է:
Եթե ներկայիս ղեկավարներն ուզենային ազնիվ լինել իրենց ժողովրդի առջեւ, ապա օկուպացումը եւ տեղահանվածներին չէին ներկայացնի որպես միայն հայերի խարդավանքների արդյունք: Նաեւ կխոստովանեին, որ ռազմական գործողությունները ձգձգվում են նախորդ ղեկավարների կողմից սեփական ուժերի գերագնահատման հետեւանքով, եւ կփորձեին չկրկնել նրանց սխալները: Բայց մի՞թե դա հնարավոր է, եթե այնտեղ բնավ չգիտեն «ի՞նչ անել» եւ «ո՞վ է մեղավոր» հարցերի պատասխանները: Եվ տալիս են պարզունակ պատասխան: Այստեղ արգելված է պատճառահետեւանքային կապեր փնտրելը:
Եթե Բաքվում ավելի շատ մտահոգվեին մարդասիրական նկատառումներով, ապա հայրենակիցներին չէին նախապատրաստի նոր արյունահեղության, այլ լրջորեն կմտածեին, թե ինչպես կարելի է հարազատ վայրեր վերադարձնել հարյուր-հազարավոր տեղահանվածներին: Ուժով սպառնալուց հրաժարվելը այդ նպատակին հասնելու եւ հուսալի ուղին է:
Բայց ժամանակն է հարցնել, թե այս ամենը ի՞նչ կապ ունի ձեր՝ Ադրբեջանի հասարակայնության ներկայացուցիչների հայտարարության հետ: Համարձակվում եմ պնդել, որ ունի ամենաանմիջական կապ: Վերեւում գոհունակությամբ նշվեց ձեր շրջահայացությունը պատերազմի եւ խաղաղության հարցերում (պաշտոնական Բաքվի չափազանցված սպառնալիքների պայմաններում): Բայց անհնար է միանգամայն շրջանցել «պատերազմ, թե՞ խաղաղություն» արմատական հարցը: Եվ հասարակայնությունը, առավել եւս մտավորական ընտրախավը, այստեղ չի կարող լռել: Իսկ ժողովրդական դիվանագիտությունը կկատարի իր դերը, համարձակվելով իշխանության ղեկին եւ ընդդիմության մեջ գտնվող արմատականներին իրատեսության եւ փոխզիջումների կոչ անել:
Նրանցից շատերին դուր է գալիս հնչեղ, բայց ստահոդ «կան խաղաղությունից էլ կարեւոր բաներ» արտահայտությունը: Նրանք «արդարության» կոչ են անում: Լիբանանում եւ Իսրայելում զոհվածներին եւ գոյատեւողներին հարցրեք, թե որտեղ է արդարությունը: Արդարացի պատերազմներ լինում են չափազանց հազվադեպ՝ միայն այն դեպքում, երբ հակառակորդը բացարձակապես անիրավացի է, ինչպես նացիստները: Իսկ եթե ե՛ւ իրավացի է, ե՛ւ անիրավացի, ապա պատերազմը չի կարող արդարացի լինել. հարկավոր է մտքերը ժողովել վեճերի խաղաղ լուծման համար:
Համոզված եմ, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների, միմյանց ընդառաջ առաջին գործնական քայլերի ապահովումը հնարավոր կդառնա լոկ այն ժամանակ, երբ լիովին բացառեն նոր արյունահեղությունը: Փաթեթային կամ փուլային լուծման կամ դրանց միավորման դեպքում, ինչպես հիմա է առաջարկվում, ամեն ինչին պետք է նախորդի ռազմական գործողությունների որպես վիճելի հարցերի լուծման միջոցի ամենակտրական բացառումը: Հարկավոր է սկսել հենց այստեղից:
Լավ կլիներ, եթե Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակայնությունն արտահայտվեր տվյալ հարցի առթիվ, չշրջանցեր այն: Արտահայտվեր ինքնուրույնաբար, չնայելով վերեւների ցուցումներին: Ավարտեմ ձեր հայտարարության հեղինակներից մեկի՝ Արզու Աբդուլաեւայի ճշմարիտ խոսքերով. «Հակամարտող կողմերից ոչ մեկը մինչեւ օրս չի օգտագործել ժողովրդական դիվանագիտության ամբողջ ներուժը, այնինչ դա ընձեռում է աներեւակայելի մեծ հնարավորություններ»:
Գուցե սխա՞լ տեղից ենք սկսել:
Խորին հարգանքներով՝
• Վ. Կազիմիրով

Լէգնա
30.10.2007, 13:42
Ղարաբաղյան կարգավորման հարցում դժվար թե կարելի է լուրջ տեղաշարժերի հասնել մինչև 2009-2010թթ.




Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուս դիվանագետների միության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։
Նովոստի-Արմենիա. Ինչո՞վ եք բացատրում ղարաբաղյան կարգավորման գործընթացի որոշակի սառեցումը։
Վ. Կազիմիրով. Բևեռային անհամատեղելիությամբ, կողմերի ծայրահեղ դիրքորոշմամբ հակամարտության արմատական վիճահարույց հիմնախնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների, անգամ արտաքին գործերի նախարարների հանդիպումների անխուսափելի դադարով՝ երկու պետությունների ընտրությունների նախաշեմին։ Ավելի ճիշտ, առանձին հանդիպումներ նույնիսկ հնարավոր է կազմակերպել, բայց ինչի՞ համար։ Նշում ստանալու՞։
Նովոստի-Արմենիա. Ձեր կարծիքով հնարավոր է արդյո՞ք ակտիվացնել խաղաղ կարգավորման գործընթացը մինչև Հայաստանի և Ադրբեջանի ընտրությունները։
Վ. Կազիմիրով. Ակնհայտ է, որ մինչև 2009-2010թթ. ղարաբաղյան կարգավորման հարցում դժվար թե հնարավոր լինի լուրջ առաջընթացների հասնել։ Այդ հնարավորությունները բաց են թողնվել դեռևս անցյալ տարի։ 2008թ. առաջին պլան են մղվելու այն խնդիրները, որոնց երկար ժամանակ պատշաճ ուշադրություն չէին դարձնում և նշանակություն չէին տալիս. զինադադարի ամրապնդումը, ռազմական հիստերիաների բացառումը, անիմաստ ռազմատենչական ճառերի և սպառազինության մրցավազքի անթույլատրելիությունը, շփման գծում զինադադարի պահպանումը։
Հակամարտության բոլոր կողմերի անունից դրա խաղաղ, այլ ոչ թե այլ կարգավորման մանդատ ունենալով՝ ԵԱՀԿ-ն պետք է ավելի վճռական և հետևողականորեն ընդդիմանա նրանց, ովքեր բարձր պաշտոններ վարելով՝ «գլուխ են գովում» թե իբր պատրաստ են երկու ժողովուրդներին էլ ներքաշել նոր ողբերգոթւյան մեջ։ Նրանք, ովքեր հաշտության են ձգտել դեռ 13 տարի առաջ, չեն կարող այլ կերպ արձագանքել բրավադայի անպատասխանատու, վնասակար և նույնիսկ վտանգավոր կամայականություններին, ինչպես նաև ԵԱՀԿ անօգնական «հանդուժողականությանը»։ Հիմա նա «շուկայական վեճի» առարկա է դարձրել այն զինադադարը, որին ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի աջակցությամբ։

Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ իրական և արդյուանվետ կարող է դառնալ ճնշումը հակամարտող կողմերի վրա, կամ կարգավորման այս կամ այն տարբերակի պարտադրումը։

Վ. Կազիմիրով. Ճնշումը ոչ միայն թույլատրելի է, այլև պարտադիր, բայց ոչ թե կարգավորման կոնկրետ բանաձևերով՝ այլ միայն հակամարտության լուծման քաղաքական, խաղաղ կարգավորման շահերից ելնելով, առանց այլընտրանքի հնարավորության։ Որոշ մարդիկ քողարկվում են այն հանգամանքով, թե իբր միջնորդները դատավորներ չեն։ Թվում է՝ դա ճիշտ է, բայց միայն ոչ հիմնարար հարցում՝ պետք է արդյո՞ք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով թե թույլ տալ, որպեսզի կողմերը վերսկսեն դրա ուժային լուծման տառապագին փորձերը։ Չէ որ դա կնշանակեր համընդհանուր եվրոպական կազմակերպության առաքելության ձախողում։ Այս մասով միջնորդները պետք է դատեն ողջամիտ և խիստ, քննաադտեն ԵԱՀԿ խաղարարար գործունեության դեմ ցանկացած մարտահրավերները։
Նովոստի-Արմենիա. Ինչու՞մ է կայանում Արևմուտքի կողմից տարածված կոսովյան հիմնախնդրի «եզակիությունը», և ինչու՞ դրա կարագվորման համար կիրառվող սկզբունքները, այդ թվում ազգությունների ինքնորոշման իրավունքը նախատեսող, չեն կարող տարածվել հետխորհրդային տարածքում։
Վ. Կազիմիրով. Ցանկացած հակամարտություն ինչ-որ տեղ յուրահատուկ է և եզակի, բայց մի՞թե դա նշանակում է, որ նմանությունները լիովին բացակայում են։ Չէ որ բոլոր ժամանակակից զինված հակամարտություններում արյուն է թափվում և պահանջվում է գտնել փոխզիջումային խաղաղ լուծում, այնպես չէ՞։ Յուրաքանչյուր դեպքի եզակիությունը նշելով, նրանք պարզապես մարդկանց «գլուխն են արդուկում»։ Յուրաքանչյուր մարդ նույնպես բացառիկ է, բայց նորմերը և օրենքները բոլորի համար նույնն են։ Չէ որ իրականում վեճի առարկան այստեղ հանգում է միևնույն խնդրին՝ կոնկրետ ինչ հանգամանքներում, ներառյալ դարաշրջանը և տարածաշրջանը, ինչպես նաև ինքնորոշման իրավունքը գլուխ են բարձրացնում տվյալ պետության տարածքային ամբողջականության վրա, թե՞ոչ։ Եթե անգամ մնացած բոլոր հարցերում յուրաքանչյուր հակամարտություն յուրովի բացառիկ է։
Ես կարծում եմ, որ չի կարելի բոլոր դեպքերի համար միասնական, նույնատիպ լուծում փնտրել և դատել դրա մասին որպես ինչ-որ ընդհանուր առաջնահերթության՝ ամեն ինչ կախված է առանձնահատկություններից։ Այս կարևորագույն հարցը պարզաբանել ցանակցողներին թույլ տվեք հրավիրել ծանոթանալու «Հելսինկյան երկու սկզբունք և «հակամարտությունների քարտեզ» («Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի երկրորդ համար, մարտ-ապրիլ, 2007թ.) հոդվածի հետ։
Նովոստի-Արմենիա. Դուք ակնկալու՞մ եք, որ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնին անցնելուց հետո պաշտոնական Ստեփանակերտը կփոխի իր վերաբերմունքը ղարաբաղյան կարագվորման հարցում։

Վ. Կազիմիրով. Ռազմավարական փոփոխություններ չեմ սպասում, բայց տակտիկական նյուանսներ կարող է ունենալ ցանկացած ղեկավար՝ իր կառավարական մանդատի իրագործման ընթացքում։
Նովոստի-Արմենիա. Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա կարո՞ղ է ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ամուսնությունը թրքուհի Զեյնա Բարանի հետ։
Վ. Կազիմիրով. Ինչպես հայտնի է, կանայք կարող են տարբեր կերպ ազդեցություն ունենալ։ Ամեն ինչ կախված է ամուսնուց։ Տվյալ դեպքում ԱՄՆ ներկայացուցիչը կարող է ավելի խոցելի լինել հայերի կողմից հնչող մեղադրանքների նկատմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դիրքորոշման հետ կապված։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ավտոմատացում նման գործերում չկա և ավելի լավ է չշտապել՝ այս հարցի շուրջ դատողություններ անելով։

Նովոստի-Արմենիա. Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ հակամարտության գոտում վերսկսեն մարտական գործողությունները, և ինչպիսի՞ն կլինեն նոր պատերազմի հետևանքները։
Վ. Կազիմիրով. Ենթադրում եմ, որ մոտակա տարիներին կողմերից ոչ մեկը մարտի դաշտում չի կարողանա վճռորոշ հաջողությունների հասնել՝ հաշվի առնելով նրանց իրական ուժային հարաբերությունները։ Չէ որ արկածախնդիրների համար իսկական գայթակղություն է հենց արագ հաջողությունը՝ «բլիցկրիգը»։ Երկարաձգվող մարտական գործողությունները վտանգավոր են հենց դրանք նախաձեռնողի համար՝ կռիվը սկսեցիր, իսկ որտե՞ղ է արդյունքը։ Այստեղ չի հաջողվի մեղքը գցել հակամարտող կողմի վրա՝ կողմերի դիրքորոշումները պատերազմի նկատմամբ չափից դուրս հակասական են։ Միջազգային հանրության խստագույն պահանջը կլինի անմիջապես դադարեցնել պատերազմը։ Եվ հենց այդ ժամանակ կսկսվեն խոսակցությունները ճնշման մասին, որը կիրառելի է պատերազմի և խաղաղության նկատմամբ և ավելի լավ է շուտ, քան հետին ամսաթվով, քանի որ կանխարգելիչ բուժումից առավել արդյունավետ է ։ Ամեն դեպքում ուժային ատավիզմին տրվելն այս պարագայում առնվազն անշահավետ է, և միգուցե նաև ինքնասպանություն։ Այս մասին ոչ մեկ անգամ են ասել նաև ԱՄՆ և Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Թեև հնարավոր չէ լիովին բացառել խարդախությունները։ Ակնհայտ է, որ վնասները, զոհերը և փլուզումներն ավելի շատ կլինեին, քան առաջ՝ պայքարի մեջ կմտնեին արդեն ոչ թե կիսապարտիզանական խմբավորումները, այլ լավ զինված ուժերը։ Փախստականների և բռնի տեղահանվածների թիվը չէր նվազի, այլ հակառակը՝ կավելանար։ Եվ ինչ պիտակ էլ որ չտային նախորդ պատերազմին և դրա հետևանքներին, նորը միևնույնն է ավելի անցանկալի է լինելու՝ դա ավելի մասշտաբային անոմալիա է։ Այդ իսկ պատճառով՝ անթույլատրելի։

http://ar.newsarmenia.ru/exclusive/20070914/41735181.html

schuschanik
30.10.2007, 14:17
ա. Իրականությունից կտրված խոսքեր են, Ադրբեջանական որևէ ալիք դիտելու դեպքում այդպես չէրի խոսի: Ի դեպ, կարող ես ինտերնետում որևէ ադրբեջանցու գտնել և խոսել հետները, սովորական, հասարակ քաղաքացիների հետ: Նրանք պատերազմի կողմնակից չեն, սակայն վստահ ու համոզված են, որ բոլոր քո կողմից նշված հողերը ադրբեջանական են: Այս հարցերը բարդ են ու մեծ դիվնագիտական աշխատանք են պահանջում:


Artgeo իսկ ես հակառակ պատկերն եմ տեսնում ադրբեջանական մամուլին պարբերաբար ծանոթանալով. Նրանք արնախում են դարձել, բնականաբար ոգևորվում են իրենց ռազմական բյուջեի աստեղային թվերով.
Դրսում նրանք ավելի ծայրահեղ են դարձել, ուղղակի չեմ ուզում նկարագրել նրանց դեմքի արտահայտությունը , երբ տեղեկանում են որ հայ ես .... աչքերից ուղղակի ատելություն է թափվում....
Բայց ինչ վերաբերվում է պատերազմը վերսկսելուն, խիստ կասկածում եմ , որ Ադրբեջանը նման անմիտ քայլ կատարի , նրանք ձգտում են ինտերգրվել արևմուտքի քաղաքականության մեջ, և ճանապարհի վերջում վառվում է նաև Եվրոմիության անդամակցելու բաղձալի երազանքը... Ադրբեջանը ունի բազմաթիվ կառավարական համաձայնագրեր ԵՄ հետ, Նոր հարեվանության քաղաքականություն ծրագրի շրջանակներում նա պարտավորվում է ապահովել տարածաշրջանի կայունությունը..

Robson
01.11.2007, 00:25
Կարծում եմ Հայկական դիվանագիտությունը ամեն ինչ պետք է անի հզոր տերություններին համոզելու համար Ադրբեջանինին զսպված կարգավիճակում
պահելու համար, քանզի նրանց համար հակամարտության լուծման միակ ռեալ
տարբերակը պատերազմն է: Պարզից ել պարզ է որ ով ել լինի նախագահ ՀՀ-ում
Հայկական տարածքների կամավոր վերադարձը անհնար է :
Դա կլինի Հայաստանի, որպես պետության լրիվ կազմալուծման և կործանման սկիզբը,
այսինքն դա մեր համար կյանքի խնդիր է և ոչ բարեկեցության կամ մեկ այլ;
Մեզ մնում է միայն կառուցել իրոք հզոր և ազատ հասարոկուրթյուն և ռազմական
ուժից բացի լուրջ վերանայել մեր արտաքին քազաքականությունը:
Միայն այս դեպքում հնարավոր է խուսափել պատերազմից, որը մարդկության կողմից ստեղծած չարիքներից մեծագույնն է:

Vishapakah
27.11.2007, 04:51
ԸՍՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՆՇԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Նոյեմբերի 16-ին Բաքվում հրավիրվեց «Թյուրքական պետությունների ու հասարակությունների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» համագումար, որին «Ազգն» անդրադարձել է նոյեմբերի 17-ի համարում` «Ադրբեջանն ու Թուրքմենստանը հիասթափություն են պատճառում Թուրքիային» հոդվածում:

Կարեւորելով թյուրքական պետությունների հավաքի նշանակությունը հայաստանյան իրականության համար` «Տեսակետ» ակումբի երեկվա հյուր, քաղաքական վերլուծաբան Լեւոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ այդ իրադարձության կողքին Հայաստանի արտաքին եւ ներքին կյանքի վրա իրենց ազդեցությունը կունենան նաեւ Թուրքիա-Իրաք-Իրան հարաբերությունները, նաեւ Վրաստանում զարգացող դեպքերը:

Ըստ Մելիք-Շահնազարյանի, թեեւ թյուրքական պետությունները 11-րդ անգամ էին համագումար հրավիրում, բայց առաջին անգամ խոսեցին միասնական պետական կառույց ստեղծելու մասին` ի վերջո հիմնելով թյուրքական պետությունների արտաքին քաղաքականության համակարգող կառույց: Քաղաքական վերլուծաբանի խոսքերով, սա լուրջ քայլ է Հայաստանի եւ հայության դեմ, քանի որ նպատակն է հակահարված տալ հայկական քարոզչությանը, աշխարհին ներկայացնել հայկական պետության, այսպես կոչված, «ոչ իրավական» լինելը:

Համագումարում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է թուրքական տարածք ընկալվող մի շարք քաղաքներ, ըստ Մելիք-Շահնազարյանի, այդ թվում, ասենք, տաջկաբնակ Սամարղանդը, Բուխարան, քրդաբնակ Քիրքուքը, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան` Լեւկոշը: Լեւոն Մելիք-Շահնազարյանի մեկնաբանությամբ, հիշատակված քաղաքներն ավելի շուտ թուրքական ագրեսիայի նշանակետերն են, ընդ որում, ագրեսիա ասելով նկատի պետք է ունենալ մեկուսացումից մինչեւ բնակչության ներխուժմամբ պետական միավորներին թուլացնելու գործողությունները:

Ամեն դեպքում, թյուրքական պետությունների ներկայացուցիչներն այս հավաքում, ըստ Մելիք-Շահնազարյանի, առաջին անգամ հստակ նշեցին իրենց թիրախները` դրանից դուրս թողնելով ռուսաստանյան տարածությունում գտնվող Բաշկիրիան եւ Թաթարստանը:

Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ դրանք չեն ազդի Հայաստանի վրա: Հայերի առնչությամբ Վրաստանում տիրող իրավիճակը նույն գամսախուրդիական-շեւարդնաձեական քաղաքականության շարունակությունն է, որ շարունակվելու մեծ հավանականություն ունի:

Կարս-Ախալքալաքն էլ հերթական քայլն է մեկուսացնելու Հայաստանը տնտեսական նշանակության ճանապարհներից, որին Վրաստանը, քաղաքական վերլուծաբանի կարծիքով, մասնակցելու բարոյական իրավունք չուներ: Մելիք-Շահնազարյանը նշեց, թե ադրբեջանական լրահոսի համաձայն, Կարս-Ախալքալաքի շինարարության համար Վրաստանին տրամադրված 200 մլն դոլար վարկը կարող է չվերադարձվել, եթե վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստները կորուստներ կրեն: Այսինքն, Մելիք-Շահնազարյանի կարծիքով, նշված 200 մլն-ը թաքնված կաշառք է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, որն, ի դեպ, ըստ վերլուծաբանի, ամենայն հավանականությամբ կպահպանի իր նախագահական աթոռը հունվարի 5-ի արտահերթ ընտրություններում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://cpanel.host.am/~azg/?lang=AR&num=2007112402

Vive L'Armenie
08.01.2008, 16:17
Կարծում եմ, որ ադրբեջանն ուղղակի անուղեղ պիտի լինի, որ սկսի այդ պատերազմը, իմանալով, որ Ռուսաստանի ամբողջ ռազմական բազան գտնվում է Հայաստանի սահմանում, և հատկապես Ռուսաստանի վերջին ելույթից հետո, երբ Ռուսաստանի նախագահ՝ Պուտինը հայտարարեց, որ ամեն ինչով, ամեն զենքով կապահովի և կաջակցի Հայաստանին...:ok

ChildOfTheSky
08.01.2008, 16:21
Կարծում եմ, որ ադրբեջանն ուղղակի անուղեղ պիտի լինի, որ սկսի այդ պատերազմը, իմանալով, որ Ռուսաստանի ամբողջ ռազմական բազան գտնվում է Հայաստանի սահմանում, և հատկապես Ռուսաստանի վերջին ելույթից հետո, երբ Ռուսաստանի նախագահ՝ Պուտինը հայտարարեց, որ ամեն ինչով, ամեն զենքով կապահովի և կաջակցի Հայաստանին...:ok
Նույն պատմությունը նախորդ դարասկզբին էր , երբ հայը, հույսը դրել էր ռուսի վրա , վերջում տեսաք , մնացինք մի բուռ հողի վրա : Իսկ պատերազմ որպես այդպիսին դճվար թե լինի , շատ քիչ հնարավոր է միայն գործողություններ Ղարաբաղում : բայց եթե , Աստված չանի , սկսվեց պատերազմ էնտեղ , մեր շանսերը ավելի քիչ են:

Vive L'Armenie
08.01.2008, 16:31
Նույն պատմությունը նախորդ դարասկզբին էր , երբ հայը, հույսը դրել էր ռուսի վրա , վերջում տեսաք , մնացինք մի բուռ հողի վրա : Իսկ պատերազմ որպես այդպիսին դճվար թե լինի , շատ քիչ հնարավոր է միայն գործողություններ Ղարաբաղում : բայց եթե , Աստված չանի , սկսվեց պատերազմ էնտեղ , մեր շանսերը ավելի քիչ են:

Եթե դժվար չէ, նշիր ադրբեջանի հաղթանակի շանսերը...

Ֆելո
08.01.2008, 17:15
Կարծում եմ, որ ադրբեջանն ուղղակի անուղեղ պիտի լինի, որ սկսի այդ պատերազմը, իմանալով, որ Ռուսաստանի ամբողջ ռազմական բազան գտնվում է Հայաստանի սահմանում, և հատկապես Ռուսաստանի վերջին ելույթից հետո, երբ Ռուսաստանի նախագահ՝ Պուտինը հայտարարեց, որ ամեն ինչով, ամեն զենքով կապահովի և կաջակցի Հայաստանին...:ok

ռուսը էս օր սենցա ասում, վաղը լրիվ հակառակ բաննա ասելու.
իսկ պատերազմի համար կարամ ասեմ եթե ադրբեջանը շարունակի զարգացնել իր բանակը և տեխնիկա գնել իսկ հայերը շարունակեն նույն ձևով, ապա հայերի այն համոզմունքը որ մեկ հայը 10 ադրբեջանցի արժի էլ իմաստ չի ունենա. ադրբեջանցու ամեն գնած ռազմական ինքնաթիռը 1000 հայ կարժենա...

Նորմարդ
08.01.2008, 17:23
Եթե դժվար չէ, նշիր ադրբեջանի հաղթանակի շանսերը...
Եթե զուտ փաստերը դիտարկենք ապա Ադրբեջանի հաղթանակը անխուսափելի է լինելու (կրկնում եմ եթե դիտարկենք վերջին տարիների փաստերը):
Հիմա ներկայցնեմ այն փաստերը, որոնք գիտեմ և որոնց հիման վրա կարելի է հանգել այս եզրակացությանը :)
ա) Գաղտնիք չէ, որ ադրբեջանի տնտեսական իրավիճակը միաքանի անգամ ավելի լավ է քան Հայաստանինը:
բ) Ադրբեջանը ավելի հարուստ պետություն է հետևաբար պատերազմլու ավելի նորագույն միջոցներ կարող է կիրառել:
գ) Վերջին տարիներին Ադրբեջանը տենդագին զենք է գնում, ընդ որում միայն նորագույն տիպի զինտեխնիկա, խախտելով անդրկովկասի ռազմական հավասարակշռությունը:

Սա մեր հակառակորդի մասին իսկ հիմա մեր մասին:

ա) Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն հետ է մնում տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից մոզ ուղղակի դուրս են մղում մեր իսկ տարածաշրջանից:
բ) Սա դեռ հերիք չէ մեր կառավարությունը հետևողականորեն մեզ հակառակն է համոզում ինքն էլ աստիճանաբար համոզվելով իր պատմած հեքիաթներին:
գ) Ցավով նշում եմ որ մեր ժողովրդի որոշակի հատվածի մոտ կա առնվազն անհարգալից վերաբերմունք ԼՂՀ նախկին և ներկայիս բնակիչների նկատմամբ:

Սրանք, բոլորը օբյեկտիվ փաստեր են, սակայն կյանքը այնքանով է գեղեցիկ/տգեղ, որ ամեն ինչ որ այնքան պարզ է իրականում այնքան էլ պարզ չէ: Նախորդ տասնամյակի սկզբի պատերազմը ապացուցեց դա: Երկրաշարժից քայքայված, առանց բանակ երկիրը դիմակայում էր իրենից բնակչությամբ, տնտեսությամբ և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող պետության և ոչ միայն դիմակայում այլ հաղթում (http://www.akumb.am/showthread.php?t=8973):
Այսպես եղել է, հավատացեք մենք հաղթել ենք և դեռ էլի կհաղթենք քանի հաղթանակի հավատը չի մարել մեր հոգիներում:

Ավելացվել է 1 րոպե անց

ռուսը էս օր սենցա ասում, վաղը լրիվ հակառակ բաննա ասելու.
իսկ պատերազմի համար կարամ ասեմ եթե ադրբեջանը շարունակի զարգացնել իր բանակը և տեխնիկա գնել իսկ հայերը շարունակեն նույն ձևով, ապա հայերի այն համոզմունքը որ մեկ հայը 10 ադրբեջանցի արժի էլ իմաստ չի ունենա. ադրբեջանցու ամեն գնած ռազմական ինքնաթիռը 1000 հայ կարժենա...
Էդ նույն ինքնաթիռները նրանք առաջ էլ ունեին :)
Նույնիսկ ամենանորագույն ինքնթիռը կարելի է կործանել 2 "Իգլա" տիպի հակաօդային պաշտպանության պարզագույն զենքով :)

Vishapakah
08.01.2008, 18:24
Դե որ «թարս» ենք նստել, ճիշտ ենք խոսում, ես էլ կասեմ: Ադրբեջանական բանակը միշտ էլ ավելի լավն է եղել քան մերը:;) Ի նկատի ունեմ իրենց ֆինանսական հնարավորությունը, բայց իրանք մեզ միշտ էլ պարտվել են, սա էլ իրականության մյուս կողմը: Պատերազմի դեպքում, եթե ոչ մի պետություն այս երկու երկրների հակամարտությանը չխառնվի, մենք միանշանակ հաղտելու ենք: Բաքվում հրաշալի գիտեն, որ իրենց ռազմական հնարավորությունները միշտ էլ ավելի նախընտրելի են եղել, բայց ինչքանով ադրբեջանը հույսը դնելով իր միջոցների վրա, կվտանգի իր զարգացող երկիրը, ինչ որ տարացքի համար, որը նրանցը երբեք էլ չի եղել?:think Ադրբեջանը անգամ Նախիջևանը ոնց որ պետքն է տիրություն չի անում, ուր մնաց ամբողջ երկրի ապահովությունը վտանգի օտարի Արցախի համար:;)

FactorX
08.01.2008, 19:40
ի՞նչ էք կարծում. Հայաստան-Ադրբեջան պատերազմը կսկսվի՞, և ե՞րբ. այսինքն մոտակա ժամանակներում, թե... գերտերությունները ինչ դիրք կբռնեն ու եթե սկսվի, "ով կհաղթի"

Չգիտեմ կսկսվի թե չէ, բայց եթե սկսվի այս անգամ լրիվ ուրիշ պատերազմ կլինի, էդ հաստատ: Հիմա կպատերազմեն ԲԱՆԱԿՆԵՐ, իսկ էն ժամանակ պատերազմում էին, ժողովուրդը: Հուսով եմ մեր բանակը պատրաստ է դրան: (կներեք մանրանալու հավես չկա :))

dvgray
08.01.2008, 20:15
Այսպիսի փոքրիկ տարածքում /5000-50000/ մի նոր պատերազմը իրականում սոսկալի հետևանքներ կունենեա ամբողջ տարածաշրջանի երկրների համար:
Ու վստահ եմ, որ մի քանի ամսից սկի կարևոր էլ չի լինի, թե ով կարող է հաղթել: Այն քանակի զինտեխնիկան, որ կուտակվել է այստեղ, հատկապես Ախալքալակից հանելուց հետո, հիշեցնում է բոմբի վրա ապրելը: Այս պատերազմում հաղթողներ չեն լինի: Սա կլիինի մի մեծ մսաղաց երկու կողմերի համար էլ: Ինչպես եղել է Կերչում, երկրորդ համաշխարհայինի ժամանակ:
էս պետք է նախ և առաջ հասկանան այս տարածքի բնակիչները, և անեն համապատասխան հետևություններ:

Javakhk
09.01.2008, 00:44
Պատերազմից խուսափելու ամենահիմնական կոմպոնենտներից մեկն է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ զարգացումները ճիշտ հասկանալը, եւ այդ ուղղությամբ անտեղի ԶԻՋՈՒՄՆԵՐԻ չգնալը: Մեր ամեն մի զիջում ու հակառակորդի դիրքերի ամեն մի ամրապնդում պակասեցնումեն մեր անվտանգության աստիճանը, քանի հակառակորդը քաջալերվում է ՆՈՐ առաջխաղացումների:

Մասնավորապես, ներկայիս Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ հետընթացը պիտի համարել ՋԱՎԱԽՔՈՒՄ թուրք եւ ազերի ազդեցության հաստատման փորձերը, լինի դա տնտեսական ծրագրերի իրականացման, մեծ հողատարածությունների գնման թե թուրք տարրի ներհոսքի տեսքով…

Եւ դա տեղի է ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների բացահայտ հայտարարությունների ֆոնի վրա… այն մասին, որ իրենք որպես Հայաստանը թուլացնելու մեթոդ ընտրել են մեզ ՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ եւ մեկուսացնելու ուղին:

Սա իրոք պետք է համարել Հայաստանի անվտանգությունը պակասեցնող հանգամանք… Ավելին, այս հարցը Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից թվում է ոչ բավականաչափ խորը հասկացված: Առայժմ այս հարցի շուրջ եղած ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԸ Երեւանում ոմանք փորձում են քողարկել “Վրաստանի ներքին գործերին չխառնվելու”, “հայ-վրաց եղբայրության ավանդույթների” մասին ընդհանուր հայտարարություններով…

Vishapakah
09.01.2008, 16:59
Իմ վերջին գրառմանը ավելացնեմ, որ ադրբեջանին այս պատերազմի վերսկսումը ավելի ձեռնտու չէ, քան մեզ, որովհետև մենք հետ ենք մնացել տարածաշրջանային զարգացումներից և կորցնելու ոչինչ չունենք, իսկ ադրբեջանը կարող է զրկվել տարածաշրջանի դոմինանտը լինելուց, որը հանդիսանում է այսոր հարավ.Կովկասում ի շնորհիվ, իր տնտեսական պոնտենցիալի:


Սա իրոք պետք է համարել Հայաստանի անվտանգությունը պակասեցնող հանգամանք… Ավելին, այս հարցը Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից թվում է ոչ բավականաչափ խորը հասկացված: Առայժմ այս հարցի շուրջ եղած ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԸ Երեւանում ոմանք փորձում են քողարկել “Վրաստանի ներքին գործերին չխառնվելու”, “հայ-վրաց եղբայրության ավանդույթների” մասին ընդհանուր հայտարարություններով…[/i]

Հարգելի Ջավախք, պաշտոնական Հայաստանի պասիվ դիրքորոշումը բոլորիս համար էլ ակնհայտ է, կապված Ջավախքի հետ, ինձ ավելի հետաքրքրում ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Թիֆլիսը կապված Ջավախքի թուրքացման հետ? Բնականաբար պարզ է, որ Թիֆլիսը դեմ չէր լինի Վրաստանի ներսում, բոլոր տարացքները վրացականացմանը, բայց ելնելով դեմոգրաֆիկ տվյալներից, Ջավախքի հայաթափման դեպքում, այդ տարացքը ոչ թե կվարացականցվի, այլ կբնակեցվի արագ տեմպերով բազմացող թյուրքերով և ոչ միայն կշրջափակվի Հայաստանը, այլև Վրաստանը կհայտնվի իսլամական օղակում, եթե նաև հաշվի առնենք Հյուսիսային Կովկասում բնակվող ազգերի սեպարատիստական տրամադրությունները: Ինձ հետաքրքրում է, ինչքանով է այսօր Թիֆլիսը գիտակցում այս վիճակը?

Javakhk
09.01.2008, 20:41
Հարգելի Vishapakah,

Վրաստանի դեմոգրաֆիական վիճակը իսկապես որ շատ վատ է: Էթնիկ ՎՐԱՑԻ գյուղական բնակչությունը Վրաստանում սկսել էր նվազել դեռ խորհրդային վերջին տասնամյակներում: Միաժամանակ ազերիները խորհրդային տարիներին Վրաստանում աճել են ՉՈՐՍ ԱՆԳԱՄ:

Դեմոգրաֆիական հեռանկարներն էլ հուսադրող չեն.
Վրաստանի բնակչությունը / Population of Georgia / Население Грузии:
http://javakhk.net/forum/index.php?showtopic=793

Կոնկրետ Ձեր հարցի կապակցությամբ.

Վրացիները, ինչքան էլ կլանված լինեն Ռուսաստանի հետ իրենց առճակատմամբ, իհարկե չեն ցանկանում Ջավախքի թուրքացումը: Սակայն այդ փաստը մեզ չպիտի հանգստացնի, քանի որ.

1. Որոշ վրացիներ դեմ չէին լինի ունենալ ոչ թէ 95% Հայկական Ջավախք, այլ, ասենք 65% Հայ, 30% թուրք, որեսզի թուրքերը հակակշռեն հայերին: Ուրիշ հարց է, թէ մի երկու տասնամյակում դեմոգրաֆիական բալանսը որ կողմը կթեքվի այդ 30%ից (մանավանդ եթե այդ թուրքերը ստանան Թուրքիայի ու Ադրբեջանի շռայլ օգնությունը):

2. Որոշ վրացիներ լրջորեն հավատում են, որ թուրք-մեսխեթցիների մեջ կան զգալի թվով “թեթեւակի թուրքացած” վրացիներ, որոնց իրենք կկարողանան “դարձի բերել”: Անկախ այն բանից, թե այդ հույսերը հիմնավոր են թե ոչ, այս հանգամանքը ՆՊԱՍՏՈՒՄ է այն բանին, որ վրացիները թույլատրեն թուրք-մեսխեթցիների ներհոսքը Ջավախք (դե, միգուցե այն թուրք-մեսխեթցիների, որոնք մի երկու ոտանավոր կսովորեն վրացերեն):

3. Անկախ այս հարցի հանդեպ վրացիների տրամադրվածությունից, Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը Վրաստանի վրա նկատելիօրեն աճում է: Մի քանի տարիների կտրվածքով դա կարող է այնքան աճել, որ վրացիները չկարողնանան թուրքերին ՄԵՐԺԵԼ այնպիսի հարցերում, որոնցում այսօր դիմադրում են:

Javakhk
09.01.2008, 21:31
Հմմ… չեմ կարողանում գտնել EDIT POST կոճակը, դրա համար էլ առանձին պոստինգով ավելացնում եմ նախորդ հաղորդագրությանը.

Նշված հարցերը շատ կարեւոր են Հայաստանի տարածաշրջանային անվտանգության եւ հայ-ադրբեջանական խաղաղության պահպանման համար, քանի որ պայթյունավտանգ տարածաշրջանում ուժերի բալանսի խախտումը շատ վտանգավոր համգամանք է:

Իսկ Վրաստանի` Թուրքիաից ու Ադրբեջանից կախվածության մեծացումը, կամ Ջավախքում թյուրքական տարրի ներկայության հաստատումը նշված բալանսի լուրջ խախտում է ի վնաս Հայաստանի: