PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԼՄ



Սահակ
30.03.2006, 20:08
Լավ ես նկատել։ ԱԼՄ-ում այդ բառն իրոք շատ մեծ «հեղինակություն» ու ժողովրդականություն է վայելում...
ԱԼՄ-ը ի՞նչա նշանակում։

Enipra
30.03.2006, 20:36
ԱԼՄ հապավումը բացվում է այսպես՝ այլընտրանքային լրատվական միջոց: Հայաստանում գործող մասնավոր հեռուստաընկերություն է՝ հայտնի իր՝ ինչ-որ տեղ ժողովրդանպաստ գործով, բայց նաև բավական ցածր մակարդակով: :think
Հարցդ կարդալուց հետո աչքերս ակամա ուղղվեցին «Հասցե: Նյու Յորք» տողին, քանի որ ամեն հայաստանաբնակ հայ, եթե նույնիսկ չի դիտել ԱԼՄ, հաստատ լսել է դրա մասին: :)

Ուլուանա
30.03.2006, 20:51
ԱԼՄ-ը ի՞նչա նշանակում։
Հետաքրքիր հարց է... Ո՞նց սահմանեմ...
ԱԼՄ-ը (Այլընտրանքային Լրատվական Միջոց) հայկական հեռուստաալիքներից մեկի անունն է, կարելի է ասել, որ ամենաանմակարդակ, ամենախայտառակ, ամենասկանդալային ու միաժամանակ մեր հասարակության որոշակի շերտի կողմից (հիմնականում շրջանների բնակիչների) ամենամեծ ժողովրդականություն վայելող ալիքներից մեկը, որի տնօրենը կիսագրագետ ու աներևակայելիորեն սահմանափակ մտածողության տեր, ժողովրդի մասին մտահոգված ձևացող, բայց իրականում ժողովրդին իր շահերի համար օգտագործող, ըստ բազմաթիվ ասեկոսեների՝ խիստ կասկածելի ու արատավոր անցյալով, քաղաքականությունից քիչ բան հասկացող մի «քաղաքական գիտությունների թեկնածու» է, որը բնակչության այն նույն շերտի կողմից ընկալվում է որպես «Քրիստոսի երկրորդ մարմնավորում»... :{
Բայց ԱԼՄ-ին մեկ գրառման սահմաններում բացահայտելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ։ Իսկ ընդհանրապես ֆորումներում սովորաբար հատուկ ԱԼՄ-ի մասին առանձին թեմա է բացվում։ Ասածս, իհարկե, չի նշանակում, թե այստեղ էլ պետք է անպայման նման տոպիկ բացել։ Համենայնդեպս, ես մինչև կոկորդս կուշտ եմ Տիգրան Կարապետյանի մասին ամեն տեսակ զրույցներից... Բայց եթե որևէ մեկի մտքով անցնի այդ թեման այս ֆորումում էլ բացել, ուրեմն երևի պետք է... :esim

Ուլուանա
30.03.2006, 21:01
Enpira, գրածդ չէի տեսել, քանի որ հարցը որոշ առումով ինձ էր ուղղված, պատասխանեցի, մի քիչ երկար ստացվեց, այդ ընթացքում դու պատասխանեցիր։ :)
Ճիշտն ասած՝ Սահակի հարցը կարդալուց հետո անմիջապես չընկալեցի հարցի նպատակը, որովհետև սկզբում մտքովս բոլորովին չանցավ, որ Հայաստանում որևէ մեկը կարող է չիմանալ ԱԼՄ-ի մասին, բայց հետո ճիշտ քո ասածի պես հայացքս ուղղվեց դեպի Սահակի հասցեն՝ Նյու Յորք, ու միայն դրանից հետո ամեն ինչ պարզ դարձավ։ :)

Artgeo
31.03.2006, 00:19
ԱԼՄ-ը ի՞նչա նշանակում։
Երջանիկ մարդ :crazy :sulel

kiki
31.03.2006, 00:58
Նախ, ավելացնեմ, որ շատ տարածված սխալ է նաև "իմ հայրիկս" և նման արտահայտությունները: "Իմ" բառը և "ս" վերջավորությունը միևնույն նշանակությունն ունեն: խելագարվում եմ երբ լսում եմ ...
ԱԼՄ??? :) ԱԼՄ-ն պարզապես ռեկորդակիր է այս հարցում :D :hands
Uluana, հոյակապ նկարագրություն էր :) :ok
իմիջիայլոց, կարդալով այդ տողերը ես նույնպես անմիջապես հայացքս ուղղեցի հասցեն՝ Նյու Յորք բառերի վրա ...:roll

Սահակ
31.03.2006, 03:11
Շնորհակալություն ձեր պատասխանների համար։ Ինձ թվում է ես տեսել եմ այդ ալիքը։ Հայաստանում «American Idol» ծրագրի նման մի բան կա, «Հայկական Աստղեր» եթե չեմ սխալվում, էտ ալիքովա գնում չէ՞։

Ուլուանա
31.03.2006, 09:50
Շնորհակալություն ձեր պատասխանների համար։ Ինձ թվում է ես տեսել եմ այդ ալիքը։ Հայաստանում «American Idol» ծրագրի նման մի բան կա, «Հայկական Աստղեր» եթե չեմ սխալվում, էտ ալիքովա գնում չէ՞։
Ինձ թվում է՝ դու շփոթել ես «Հայ Սուպերսթար» նախագծի հետ։ Որքան ինձ հայտնի է, հենց այդ ծրագիրն է «American Idol»-ի հայկական տարբերակը և հեռարձակվում է «Շանթ» ալիքով՝ «Սուպերսթարի օրագիրը» վերնագիով։ Իսկ ԱԼՄ-ի «համապատասխան» ծրագիրը կոչվում է «Երիտասարդ նոր անուններ»։ Եվ ընդհանրապես ԱԼՄ ալիքը շատ մարդիկ նայում են ուղղակի զվարճանալու համար, նույնիսկ քաղաքական թեմաներով հաղորդումները, այսինքն՝ բոլոր այն հաղորդումները, որոնք «զարդարված» են այդ հեռուստաընկերության տնօրենի՝ Տիգրան Կարապետյանի «անզուգական» ներկայությամբ, իսկ նա, մեղմ ասած, թույլ չի տալիս, որ իրեն կարոտեն։ :B

arnix
31.03.2006, 20:04
Իսկ ես դեռ այն ժամանակ, երբ այնտեղ նոր սկսվեցին «համերգները», ուղղակի մտցրեցի այդ ալիքը "ignore list"-ի մեջ, քանի որ ահավոր նյարդայնանում էի, երբ ալիքները փոխելիս հանկարծ տեսնում էի այդ, հմմ, այսպես ասած երգիչներին...

Artgeo
31.03.2006, 20:23
Իսկ ես դեռ այն ժամանակ, երբ այնտեղ նոր սկսվեցին «համերգները», ուղղակի մտցրեցի այդ ալիքը "ignore list"-ի մեջ, քանի որ ահավոր նյարդայնանում էի, երբ ալիքները փոխելիս հանկարծ տեսնում էի այդ, հմմ, այսպես ասած երգիչներին...
Բա տնեցի՞ք

arnix
31.03.2006, 21:04
Բա տնեցի՞ք
Ես «սեփական» հեռուստացույց ունեմ :) Բայց վերջերս ավելի ու ավելի քիչ եմ այն օգտագործում... Դիտելուն արժանի բան համարյա թե չկա, իսկ այդ գովազդները... Այնպես որ՝ ֆիլմերը՝ DVD-ով, վերջին լուրերը՝ ինտերնետով, թեև Հայլուրը որպես կանոն դիտում եմ (և երբեմն CNN):

Koms
31.03.2006, 22:43
հեռուստաալիքներից մեկի անունն է, կարելի է ասել, որ ամենաանմակարդակ, ամենախայտառակ, ամենասկանդալային ու միաժամանակ մեր հասարակության որոշակի շերտի կողմից (հիմնականում շրջանների բնակիչների) ամենամեծ ժողովրդականություն վայելող ալիքներից մեկը, որի տնօրենը կիսագրագետ ու աներևակայելիորեն սահմանափակ մտածողության տեր, ժողովրդի մասին մտահոգված ձևացող, բայց իրականում ժողովրդին իր շահերի համար օգտագործող, ըստ բազմաթիվ ասեկոսեների՝ խիստ կասկածելի ու արատավոր անցյալով, քաղաքականությունից քիչ բան հասկացող մի «քաղաքական գիտությունների թեկնածու» է, որը բնակչության այն նույն շերտի կողմից ընկալվում է որպես «Քրիստոսի երկրորդ մարմնավորում»...
շատ ճիշտ ու դիպուկ նկարագիր, միաժամանակ` ճշմարտացի եւ տխուր նկարագիր` մեր այսօրվա վիճակի վերաբերյալ,

HardRock
06.04.2006, 11:03
Uluana, թեմայից միքիչ շեղվեմ: ԱԼՄ- "այլընտրանքային լրատվական միջոց", բայց քերականորեն ավելի ճիշտ չի - "այլընտրանքային լրատվամիջոց"?:

Ուլուանա
06.04.2006, 17:33
Uluana, թեմայից միքիչ շեղվեմ: ԱԼՄ- "այլընտրանքային լրատվական միջոց", բայց քերականորեն ավելի ճիշտ չի - "այլընտրանքային լրատվամիջոց"?:
Լրիվ համաձայն եմ, դա ես դեռ ԱԼՄ-ի բացվելու հենց սկզբից էի նկատել ու սկզբից էլ ականջիս մի տեսակ լավ չէր հնչում. «այլընտրանքային լրատվամիջոց» տարբերակն, անշուշտ, շատ ավելի բարեհունչ է։ ;) Բայց դե հո մենք չենք ընտրողը... :think

NINOK
08.04.2006, 00:42
ԱԼՄ-ն թյուրիմացություն է.:angry

GEV85
30.07.2006, 12:03
Ինչպես Ասել է Սամվել Բաղդասարյանը իր հումորային երեկոներից մեկում ԱԼՄ-ն դա գյուղական դիսկոտեկ է:hands :hands

Armen2222
30.01.2007, 12:25
ԱԼՄ-անսլուխ լակոտների միություն:D :D

Աբելյան
30.01.2007, 13:32
Եթե չհաշվենք իրանց երաժշտական հաղորդումները, հիմնականում նորմալ ալիք ա:

Angelina
30.01.2007, 14:28
ԴԵ եթե ո՞վ ուզի հեռուստաընկերություն բացի, էլ ինչ ասե՞ս:

Sergey
30.01.2007, 19:23
ԱԼՄ-ն թյուրիմացություն է.:angry

Չէ, մեր իրականությունն է թյուրիմացություն, որում կարող է ԱԼՄ–ն եթեր ունենալ, այն էլ մետրային ալիքով:(

Կարեն ջան
11.02.2007, 18:34
Խղճում եմ Տիգրան Կարապետյանին:

Lilushik
12.02.2007, 13:48
Հայոց լեզվի դասախոսություններից մեկի ընթացքում դասխոսս ասաց,որ ԱԼՄն ունի նաև իր դրական կողմերը,սակայն մեզ համար այդպես էլ առեղծված մնաց,թե որոնք են ԱԼՄի դրական կողմերը...Արդիո՞ք կան դրական կողմեր: :think

smilingangel
12.02.2007, 23:12
Չէ, մեր իրականությունն է թյուրիմացություն, որում կարող է ԱԼՄ–ն եթեր ունենալ, այն էլ մետրային ալիքով:(
ես նույնպես միառժամանակ առաջ խիստ զարմացած էի,թե ինչպես են «դա» հեռարձակում...փորձեցի պարզել անձամբ եթեր գնալը թույլատրող/արգելողի հետ.վերջինս խորը ցավով նշեց,որ կան որոշակի նորմեր,որոնց համապատասխանելու դեպքում ալիքի գործունեությունն արգելել չի ստացվի...հիմա ԱԼՄ-ն այդ նորմերին համապատասխանում է...իսկ նայել թե ոչ՝մեր խնդիրն է...
պիտի խոստովանեմ,որ երբեմն ծիծաղելու համար նայում եմ...իսկ երբեմն ծիծաղս հեչ չի գալիս,երբ տեսնում եմ,թե մի հեռուստացույց տալու համար տարեց մարդկանց ինչպես ե «մեծն կարապետիչը» ծաղրուծանակի առարկա դարձնում...:o :(

Tumbler
15.02.2007, 17:05
ԱԼՄ
Մի խոսքով տյուրիմաստուտյունա.
Մեկել :D :D :D :D :D :D :D :D :D

քաղաքացի
08.03.2007, 12:42
Հենց նոր նայում էի, ճիշտն ասած չկարողացա հասկանալ ինչերեն էին երգում: Եթե քուրդերեն լիներ կասեի, գոնե մարդիկ փոքրամասնտությանն անտարբեր չեն, բայց ախր հե՜չ քուրդերեն չէր: :o
Մի խոսքով նախընտրում եմ ադրբեջանի հանրային ալիքը, որտեղ գոնե Խանլարովա են լսում:

Artgeo
08.03.2007, 13:12
Թեման փակվում է։ Բավ է։