PDA

Դիտել ողջ տարբերակը : Lanterfant-ի կարճ կտրած մազերով վերադարձը



Lanterfant
25.09.2013, 20:55
Մի քիչ կասկածեցի, բացել այս թեման՝ թե՞ ոչ: Արդեն վաղուց է չեմ այցելել Ակումբ, կամ Հայաստան: Չգիտեմ հիմի արդեն կան ուրիշ ազգությամբ ոչ հայ ակումբցիներ, թե դեռևս մենակն եմ: Եթե արդեն կան նոր օտարերկրյա հայախոս «վիրտուալ ազգագրագետներ», իհարկե շատ հետաքրքիր կլիներ նրանց հետ հանդիպել: :)

Ինչևիցե, բացեցի այս թեման ուղղակի որովհետև ես հոկտեմբերի սկզբից նորից կգամ Հայաստա՜ն: Եթե բյուրոկրատական հարցերով խնդիր չի լինի, մինչև ամռանը կմնամ Երևանում: :hands

Արդեն համարյա չորս տարի է, որ Հոլանդիայից կարճատև գնացի Հայաստան իմ մագիստրատուրայի համար, մի քանի ամսվա ընթացքում հետազոտելու ռաբիզի երևույթն ու հայրենասիրական երաժշտություն: Ամստերդամից տեղափոխվեցի, ու մի տարի է որ սկսեցի «թեկնածուական ատենախոսություն» (PhD) Հունգարիայում, Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի սոցիոլոգիայի ու ազգագրության ֆակուլտետում: Իսկ որոշեցի նորից Հայաստանի մասին գրել՝ այս անգամ Հայաստանի ու սփյուռքի միջև մշակութային հարաբերությունների մասին:

Մի խոսքով, հուսով եմ, նորից ավելի հաճախ Ակումբում կլինեմ: Հայերենս հիմա սահուն վիճակից հեռու է, դե շատ կարևոր է պարապելն ինձ համար: Իսկ հույս ունեմ, նորից կհանդիպենք ակումցիներով Երևանում, սուրջ կամ գարեջուր խմենք, կեֆ անենք: :drinks

Jarre
25.09.2013, 21:15
Բարի վերադարձ lief Lanterfant :)

Անձամբ ես քո վիրտուալ ներկայությանդ շատ կարոտել էի։ Ուրախ եմ, որ այցելելու ես Հայաստան։ Ափսոս ես ուրիշ երկրում եմ ապրում, թե չէ հավեսով կհանդիպեի քեզ հետ :)

StrangeLittleGirl
25.09.2013, 21:27
Welkom terug :) (էդպես ասու՞մ եք, դե գիտես, իմ հոլանդերենը քո հայերենից շատ ավելի վատ ա)
Շատ ուրախ եմ, որ գալիս ես Հայաստան: Հույս ունեմ` կհանդիպենք

CactuSoul
26.09.2013, 00:32
Բարի վերադարձ, Lanterfant :)

Էս անգամ ով որ ինձ մոռացել ա հանդիպման մասին տեղյակ պահել՝ .............. :goblin Ու վստահ եղեք՝ հանուն սրա ես կսովորեմ մի քանի հայհոյանք, խոստանում եմ :D
Ով «չի հիշում», հիշեցնեմ, որ անցյալ անգամ, երբ Lanterfant-ի ծննդյան օրն ինքը Հայաստանում էր լինելու, առաջինը ես էի առաջարկել գնալ մի տեղ՝ միասին նշելու, էն էլ ով ասես գնացել էր, բացի ինձնից, քանի որ ոչ ոք «լայեղ չէր արել» ինձ ասել, որ հանդիպում են անում :beee Հա, մեկ-մեկ ես շատ հիշաչար եմ, տեղն ա ձեզ :pardon
Ռիկ ջան, քեզ նկատի չունեմ, իհարկե, այլ մյուս մասնակիցներին ու հատկապես կազմակերպիչներին, որ հաստատ գիտեին ինձ հետ կապ հաստատելու միջոցները;):

VisTolog
26.09.2013, 11:47
Բարի գալուստ: Դու կարողա չհիշես, բայց ես հո՞ հիշում եմ Տեխասյան գիշերը մի քանի տարի առաջ: :D

Lanterfant
26.09.2013, 19:04
Բարի վերադարձ lief Lanterfant :)

Welkom terug :)

Վա՜յ, ժող ջան, ինչ լավ եք տիրապետում հոլանդերենին: :)


Ով «չի հիշում», հիշեցնեմ, որ անցյալ անգամ, երբ Lanterfant-ի ծննդյան օրն ինքը Հայաստանում էր լինելու, առաջինը ես էի առաջարկել գնալ մի տեղ՝ միասին նշելու, էն էլ ով ասես գնացել էր, բացի ինձնից, քանի որ ոչ ոք «լայեղ չէր արել» ինձ ասել, որ հանդիպում են անում :beee

Էս ինչ տխուր պատմություն ա: վստահ եմ որ շուտ նոր հնարավորություն կգա վերջապես ծանոթանալու: :drinks


Բարի գալուստ: Դու կարողա չհիշես, բայց ես հո՞ հիշում եմ Տեխասյան գիշերը մի քանի տարի առաջ: :D

Տեխասյան հրաշալի գիսերներից հիշում եմ մի քանիսը, հատկապես այն, որ լիքը «բառախաղերով» էինք զբաղգում: Երբ նորից կհանդիպենք, ապա անպայման կհիշեմ: :)