PDA

Դիտել ողջ տարբերակը : Claudia Mori



CactuSoul
25.09.2013, 19:08
Բարի իրիկուն, ժողովուրդ ջան:))
Նախ լցրեք բաժակները, հետո նոր ասեմ՝ ինչու եմ բացել էս թեման… Բոլորը լցրեցի՞ն: Դե լավ ա, ուրեմն ասեմ:)).

Ժողովուրդ ջան, էսօր մեր միակ ու անկրկնելի, մեր պուպուշ, մեր սիրուն Կարինեն պսակվեց:love

Կար ջան, մի բարձի ծերանաք, անընդհատ աճող փոխադարձ սեր ձեզ, էնքան մեծ երջանկություն, որ քո երազած կամ պատկերացրածին գերազանցի, ու մի տուն լի՜քը պստոներ:love



Ժող ջան, դե հիմա հերթով ամեն մեկդ ձեր սրտի ուզածն ասեք Կարինեին ու խմենք:
:drinks


Հ.Գ.
Նաիրուհուն մի հատ էս զմայլիկից՝ :P կներես :dance

Jarre
25.09.2013, 19:14
Կարինե ջան, քեզ ցանկանում եմ ներդաշնակություն և երջանկություն։ Չգիտեմ էլ թե երջանկությունը ինչ ա։ Ուղղակի ուզում եմ, որ դու ինքդ քեզ լավ, բավարարված և ուրախ զգաս քո ամուսնական կյանքից։ Որ էտ հարաբերությունները էնտուզիազմ հաղորդեն քո ամբողջ կյանքին։ Շնորհավոր :flower

_Հրաչ_
25.09.2013, 19:24
Շնորհավորում եմ, երջանիկ լինեք: :)

Cassiopeia
25.09.2013, 19:36
Կարինե ջան, էս ինչ լավ նորություն էր, որ իմացա։
Քեզ անսպառ երջանկություն ու կրքոտ սեր։ Ու թող ձեր սերն էնքան շատ լինի, որ ձեր երկուսի համար չափից դուրս լինի ու այդ սիրուց բալիկներ ծնվեն։

Վահե-91
25.09.2013, 19:40
:) Շնորհվորում եմ, երջանկություն եմ ցանկանում:

Նաիրուհի
25.09.2013, 20:02
Անի ։անգռը
Կարո՜ւշս :kiss
շնորհավորում եմ։ Լիքը մարդ, էդ թվում՝ ես, շատ-շատ ենք սպասել էսօրվան։ Քեզ մենակ կարող եմ մաղթել, որ էնքան երջանիկ լինես Ամրամի հետ, ինչքան պիտի լինի քեզ նման հրաշալի մարդը։

Մի քիչ տխուր եմ, որ գնում ես, բայց քեզ ճանաչելով գիտեմ, որ հաստատ ժամանակավոր է։
Սպասում եմ, թե երբ եք արդեն ընտանիքով վերջնականապես հայրենիք վերադառնալու։

Քեզ շատ-շատ-շատ եմ սիրում, արդեն Ամրամին էլ, որովհետև ինքը կարողացել է քեզ գնահատել և երջանկացնել։ Երջանիկ եղիր, հրաշք Կարինես։ :love

Արամ
25.09.2013, 20:20
Շնորհավորում եմ :)

armen9494
25.09.2013, 20:25
Մի բարձի ծերանաք:)

E-la Via
25.09.2013, 20:34
Մի ամսվա մեջ երկրորդ սիրելիս (http://www.akumb.am/showthread.php/6345-%D4%BB%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6/page25?highlight=%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AE+%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8) է ամուսնանում: Դեռ չպսակված էն երկու սիրելի՝ ձեզ տեսնեմ ;):

Կարին ջան,քանի անգամ ու ինչ ձև էլ քեզ շնորհավորեմ, մեկ է չեմ կարողանալու բառերով արտահայտել, թե քեզ ամբողջ սրտով ինչ եմ ցանկանում: Նամակով գրածներիս միայն ավելացնեմ, որ այ էստեղի ցանկություններդ (http://www.akumb.am/showthread.php/61596-%D4%BC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D4%BB%D5%B8%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF) չեմ մոռացել:
Երջանիկ եղեք, ջանս, ու թող ձեր երջանիկությունից լույս աշխարհ գան երազածդ զույգ ճստոները:

Քեզ շատ եմ սիրում ու ևս մեկ անգամ շնորհավորում :rose:rose:rose: :love:

John
25.09.2013, 20:42
Շնորհավորում եմ))) Երջանկություն Ձեզ աշխարհի ցանկացած կետում ու ցանկացած իրավիճակում։ Միասին, հաստատուն քայլերով հաղթահարեք դեպի լիարժեք երջանկության հասնելու հետաքրքիր ճանապարհը։

Նարե91
25.09.2013, 20:53
Շնորհավորում եմ, Կարինե ջան, օրիգինալ ակումբցի ու պարզապես լավ մարդ ջան: :kiss
Շատ-շատ ուրախ եմ քեզ համար:;)
Ձեր նորաստեղծ ընտանիքի առագաստը թող որ այնքան ամուր լինի, որ նույնիսկ ուժեղ փոթորիկների դեպքում էլ անսասան մնա:

Ուլուանա
25.09.2013, 21:12
Շնորհավորում եմ, Կարինե ջան :)։ Երջանիկ լինես, միշտ սիրով ու ջերմությամբ շրջապատված։ Փոխըմբռնում ու ներդաշնակություն եմ մաղթում ձեր նորաստեղծ ընտանիքին :)։ Պաչիկներ։

Smokie
25.09.2013, 21:25
Յաա՜, ի՜նչ լավ նորություուn:love

Կարինե ջան երջանկություն ձեզ, սեր, համերաշխություն ու քեզ պես տաղանդավոր, խելացի, գեղեցիկ երեխաներ: Դու արժանի ես լավագույնին:flower:rose

StrangeLittleGirl
25.09.2013, 21:33
Կարինե ջաաաան, ջեեեերմ շնորհավորանքներս :) Մաղթում եմ, որ միշտ էնքան երջանիկ լինես, ինչքան էսօր էիր կամ նույնիսկ դրանից ավելի: Քեզ ահավոր շատ եմ սիրում, պաչիկներ քեզ: Հույս ունեմ` Հայաստան հաճախ կգաս:

Alphaone
25.09.2013, 22:44
Շնորհավոր Կարինե ջան, ակումբցիներ կան, որ ինձ համար մեր երկրի տերն են, դու էլ ես էդ ակումբցիներից: Ուրախ եմ, որ երջանիկ ես, բայց տխուր, որ գնում ես, շուտ-շուտ արի, երկիրն անտեր չթողես: Գրկում եմ....

ivy
25.09.2013, 23:47
Կարինե ջան, շնորհավոր։ Մի բարձի ծերանաք։

Թե ինչի սենց տխրեցի…

Skeptic
25.09.2013, 23:57
Շնորհավոր, Կարինե ջան, անսահման երջանկություն ձեզ: :)

Գալաթեա
26.09.2013, 00:16
Կար ջան, շնորհավոր, սիրունս :)
Էսօրվա պես երջանիկ ու սիրով լիքը լինես միշտ:
Շատ եմ քեզ սիրում :)

Rammstein
26.09.2013, 00:26
Կարինե ջան, սրտանց շնորհավորում եմ: Միշտ երջանիկ լինեք: :) :drinks

erexa
26.09.2013, 01:29
Ես էլ եմ շնորհավորում պուպուշ աղջիկ: :) Երջանկություն քեզ: :flower

impression
26.09.2013, 03:10
Կար ջան, շնորհավոր, լավ մարդ :)
ուզում եմ, որ դու շատ երջանիկ լինես, ուղիղ էնքան երջանիկ, ինչքան որ բարի ես
ու շատ ներողություն եմ խնդրում, որ չկարողացա գալ...

ՇՆՈՐՀԱՎՈՐ :) :*

Vardik!
26.09.2013, 08:02
Շնորհավորում եմ: Ձեզ փոխադարձ սեր ու հավատարմություն եմ ցանկանում: :rose:rose:rose

Sambitbaba
26.09.2013, 08:41
:loveԱմենայն, անսահման բարիքներ և մեծ-մեծ երջանկյություն, Կարինե ջան...:love:love:love

Agni
26.09.2013, 10:32
Կա՜ր... շնորհավոոո՜ր... երջանիկ լինե՜ք...:love

keyboard
26.09.2013, 10:59
Շնորհավոր, բայց Գայուշիս համար կանֆետ եմ ուզում :D

Dayana
26.09.2013, 13:08
Շնորհավո՜ր :dance

Claudia Mori
30.09.2013, 08:50
Իմ պուպուշ Ակումբիկ, շատ շնորհակալ եմ քո գոյության եւ շնորհավորանքների համար: Անչափ ուրախ էի տեսնել Ձեզ եկեղեցում ու ինձ ավելի ամուր եւ վստահ էի զգում, որովհետեւ շրջապատված էի այդքան ընկերներով: Իմ ապագա պլաները չեն փոխվել ու դրա մեջ Հայաստանը մտնում է շատ մեծ ու հավես տոկոսով, ապագայում այնպես, որ սպասեք նոր ու հավես անակընկալների: Նկարները դեռ չեմ վերցրել, սպասեք:D Սիրում եմ Ձեզ:love

Chilly
30.09.2013, 09:45
Վախ աման, էս ում ԸՆԿԵՐՈՋ լավ առիթն ա :love
Շնորհավո՜ր Կարինե ջան, երջանիկ ու գոհ լինես, մնացած ամեն ինչը դրա մեջ ա մտնում...
Դու արժանի ես թոթոլ երջանկության :kiss

Հայկօ
30.09.2013, 11:03
Երջանիկ եղիր, Կարինե ջան, ու միշտ գնահատված ու սիրված։ Քեզ իսկական, մեծ, ամեն ինչ ընդգրկող ու պայմանավորող երջանկություն եմ ուղղակի մաղթում, միշտ, ամեն պահի. մնացածը էնքան հեշտ ա ստացվում, երբ էդ կա։ Ու սիրուն ապրեք էս սիրուն կյանքը՝ արդեն իրար հետ :):

My World My Space
30.09.2013, 19:05
Օ՜, Կարինըչկա՜, քեզ պես աղջիկ ըսկի չկա, շնորհավո՜ր։ Սիրում եմ քո տեսակը. մեզ քո տեսակը շատ ա պետք, ուստի մեր պապական ավանդույթով մաղթում եմ, որ յոթ որդով սեղան նստեք… հաջողություն Ձեզ էդ խիստ պատասխանատու գործում։
Ողջ լեր…

Արևհատիկ
30.09.2013, 19:46
Կարինե ջան, շնորհավորում եմ: Երջանիկ եղիր :love

einnA
01.10.2013, 00:21
Կարինե ջան, շնորհավորում եմ :flower
կյանքիդ էս նոր փուլում գտիր էն ամենը, ինչ որ քեզ պակասում էր ու լիարժեք զգա կյանքի մենակ վառ գույները :)