PDA

Դիտել ողջ տարբերակը : յախք



Արամ
24.09.2013, 08:34
Վերջը կյանքը ինձ ստիպես, սենց հիմար անկյուն ունենամ: Հա, յա՛խք, ախր ես չեմ սիրում խոսալ, գրել, բայց հիմա, հիմա ստիպված եմ: Ուղեղիս hard disk–ը ամբողջությամբ լցվել է, ու քանի որ ինձ արտաքին կրիչ է պետք` այն դատարկելու համար, դիմում եմ քո օգնությանը: Հա՛, հենց քո, դու կկարդաս, կհիշես, և երբ ինձ պետք լինի քեզնից կվերցնեմ: Ոմանք երևի նկատել են, ոմանք երևի չէ, ես ակումբային կերպար, որպես այդպիսին չունեմ, որը միակ հնարավորությունը կլիներ ինձ ճանաչելու: Ես ուզում եմ, քեզ ծանոթացնեմ իմ հետ: Ի՞մ, չէ՛, ես ընդամենը ինձ օղակի մեջ պահող շերտն եմ, նրա հետ, այ ինքն է ես-ը: Մի քիչ պատմեմ իմ մասին:

Երբ, փոքր էի ծնողներս ինձ ստիպողաբար երաժշտական դպրոց տարան: Ստիպված գնում էի, հիշում եմ, ամենալավ աշակերտն էի, նույնիսկ տարեվերջյան համերգին, ես ու «մեծ»-ն ուսուծիչս իրար հետ նվագեցինք, բոլորը զարմացել էին: Սա էր սկիզբը իմ եսասիրության:

Հետո մի 3 տարի գնացի գիմնաստիկայի: Երկու բան եմ հիշում:
1. Որտեղ որ պարապում էինք զուգարան չկար: Խի՞ եմ հիշում: Դե պատկերացրե՛ք...հա՛,հա՛:
2. Էլի ինչ նոր «պրյոմ» սովորում էինք առաջինը ես էի անում, որը էլի գումարվեց իմ եսասիրությանը:

Հետո, գնացի կարատեի, դե մի քանի վատ դեպք եմ հիշում, որ վերջացել էին կապուտ աչքերով, հիասթափությամբ, բայց հիմա արդյունքը աչքերիս առաջ ա, 3 ոսկե գավաթ: Հա, ու էս ել գնաց իմ եսասիրության բաժակը:

Ուֆ, 1 դասարան եմ: Հա՛մ գրել գիտեմ, հա՛մ կարդալ, հա՛մ բազմապատկման աղուսյակը: Ուֆ ի՞նչքան էին սիրում ինձ ուսուցիչներս:
Ու սենց ամեն տարի, +10 * x իմ եսասիրությանը:

Ու սենց 17 տարի ինձ փչացնելով մեծացա: Դառա մեծամիտ, գլուխգովան, եսասեր երիտասարդ:
Չնայած նրան, որ 17 տարեկան էի, ու դե երևի հասկանալի պատճառներով շատ «ընկերներ» ունեի, բայց ցանկացած բան, նույնիսկ էն ամենափոքր բանը, որ ինձ անհանգստացնում էր ոչ մեկի չէի ասում, իմ մասին ոչ մեկ, ոչ մի բան չգիտեր, նույնիսկ ծնողներիս, չգիտեին իրենց Արամ-ի ես-ին:

Հա, գնացի մաթեմատիկա ու ֆիզիկա պարապելու: Մաթեմատիկա պարապում էի Թումանյան ազգանունով ՄԵԾԱՏԱՌ-ով ՄԱՐԴՈՒ, հետո դասախոսի մոտ: Ինքը ամբողջ Դավթաշենով հայտնի էր, որպես խիստ ու բարձրակարգ մասնագետ: Շատ չմանրանամ, որովհետև սրա մասին խոսալուց էլի ուզում եմ ասեմ, յախք, բայց առաջինն էի, ու մինչև հիմա, ով իրա մոտ պարապում ա, իմ մասին անպայման մի բան պատմում ա:
Մաթեմատիկայի քնությունը 2-րդ թեստայինն էր` մի անասունություն, մի եզություն: Ով տեսել ա էդ թեստերը, ինձ կհասկանա: Դե քնություններս տվեցի ու ընդունվեցի անվճար ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Ու հա, էդ եսասեր մարդը, վերջը, սիրահարվեց: Չեմ պատմելու դրա մասին, բայց այդ աղջիկը մինչև հիմա ըներուհիս ա, ապրի ինքը, որ իմ նմանին դիմանում ա: Համ էլ քանի առիթ կա, կներես, որ այ այ, ինչ ասեմ, այ սենցն եմ` շատ եմ քեզ տանջում:

Ուֆ էդ եսասիրության պատճառ էր նաև իմ արտաքինը: Հա է, ախր շատ եմ ինձ սիրում:

Ու ստեղից սկսումա մեծամիտ Արամ-ի արկածները:

Ընդունվել եմ, ճիշտ ա չգիտեմ խի, բայց եսասիրությանս բաժակը դրանից չի լցվել ու արդյունքում, չեմ գնում դասի, ստե-ընդե, քաղաքում, մի օր սրա հետ, մի օր նրա հետ և հայդա Արամիկ` դուրս մնացիր համալսարանից բացակաների պատճառով:
Հիմա դուրս եմ մնացել, բայց ծնողներիս չեմ ասել: Ի՞նչ անեմ: Դե առաջին կիսամյակից եմ դուրս մնացել, Փետրվար ամիսն ա, որոշում եմ ամեն օր էլի «յանի դասի գնալ», հաջորդ տարի նորից ընդունվել: Այդպես էլ անում եմ: Հաջորդ տարի նորից ընդունվում, ԵՊՀ-ի մաթեմատիկա բաժինը, նորից անվճար, ու ու դուրս մնում, նորից առաջին կիսամյակից:

Ժամանակն ա գալիս, ծնողներին ամեն ինչ ասելու: Ամեն ինչը, ո՞րն ա: Որ վաղը գնում եմ բանակ: Հեհ, բանակի մասին երևի կպատմեմ մի օր:

Բանակից եկել եմ ես...

Չէ, այսօր այսքանը: Սպասենք տենանք էսքան ազատված տեղը երբ ա լցվում, որ նորից դատարկեմ:

Արամ
25.09.2013, 18:36
Գիտե՞ս, ի՞նչ հույսեր ունեին իմ հետ: Ես պետքա պրոֆեսոր/դոկտոր դառնաի, իսկ հիմա, վաղը պետք ա գնամ ընդունելության քննության, կյանքումս 3-րդ անգամ: Ո՞վ կպատկերացներ: Հիմա, մինիմումը պետք ա 2-րդ համալսարանը ընդունվեի, բայց նույնիսկ 1-ին կուրս չեմ: Ո՞վ էր մեղավոր: Ու՞մ մեղարդեմ: Ի՞նձ: Հեշտ ա ինձ մեաղդրելը: Հա՛, շատ հեշտ ա: Մեկին ասեք մեղադրեմ էլի:

Պատկերացնում ես, վաղը ռուսերենի թելադրության եմ: Բայց տառ անգամ չեմ պարապել: Չէ, չէ, էդքան խելոք չեմ, չեմ էլ կարում նորմալ թելադրություն գրեմ: Խի՞: Էլի ի՞նձ մեղադրեմ: Հա ախր, որ մեղադրեմ արդյունքը, որն ա լինելու:

Ես չեմ բողոքում: Լու՛րջ, չեմ բողոքում: Հիմա էլ, որ գրում եմ ժպտում եմ: Հա, չեմ պատկերացնում ի՞նչ պետք ա լինի, որ բողոքեմ: Սովորել եմ, երևի ամեն ինչին թեթև նայել: Լա՞վ ա: Բա են բաներին որ պետք ա իսկականից լուրջ նայեմ: Դրանց էլ եմ ախր թեթև նայում:

Դե, ոնց որ ասում են, նե պուխա, նե պեռա: Տենամ, որ ես անգամ չընդունվեմ, ինչով պետքա զբաղվեմ:

Հետաքրքիր բան ա կյանքը:
Երբ ամեն ինչին (բառիս բուն իմաստով` ամեն ինչին) հասնելու պոտենցիալը ունես, բայց ոչ մեկ չի բրդում, որ պոտենցիալդ ձևափոխվի կինետիկի, իսկ երբ պոտենցիալ չունես, մեկը ենքանա բրդում, որ դառնում ա կինետիկ:

Արամ
26.09.2013, 23:53
Ժամը 3:30 քննության էի:
Մտնում եմ լսարան ու զարմանքի մի ալիք բզում ա աչքիս: Սև, սպիտակ, սառոշկա, կոշիկ, գալստուկ...: Է՞ս ինչ են հագել: Ի՞նչ ա կատարվում: Կարո՞ղ ա սխալվել եմ: Դեռ լսարան չմտած հարցնում եմ.
- Այստե՞ղ է ռուսերենի քննությունը:
Լսարանի մյուս ծայրից լսվում է, կնոջ լենինյան ձայնը.
- Да, заходите.
Մոտիկանում եմ «ուսուցչի սեղանին»:
- Паспорт принес?
- Այո, բերել եմ, ահա՛:
Ջինսիս հետևի գրպանից հանում եմ անձնագիրս ու ուղղում կնոջը:
Վերջինս մի քանի անգամ ինձ և անձնագրի լուսանկարին համեմատեց և ասաց.
- Это вы?
Այ ստեղ ես չդիմացա: Հերիք չի, ես` մեծն Արամը, եկել եմ ձեր «փալաս» համալսարանը ընդունվեմ, մի հատ էլ կասկածում եք, որ ուրիշի անձնագրով եմ եկել:
- Չէ, ես չեմ, ձեռքիս տակ ինչ ընկել ա վերցրել եմ:
- Подождите секунду.
Երևի հասկանալով, որ ուղղակի troll-ում եմ, կանչեց էն աղջնակին, որ գործերն էր ընդունում: Ամենայն հավանականությամբ, գործերս տալուց, այդ աղջկա աչքից չէի վրիպել, ու լավ հիշում էր ինձ, ասեց, որ խնդիր չկա:
- Извините, но реально вы изменились.
- Ոչինչ, բանակի հետևանքներն ա:
- А почему вы на армянском отвечаете.
- Դե, որովհետև հայ եմ:
- Вы же пришли на экзамен по русскому языку.
- Խի, որ մաթեմատիկայի քննության գաի, պետք ա՞ թվերով խոսաի:
- Не болтай, содись там.
Այստեղ արկածներս վերջացան, թելադրությունը ոնց որ թե լավ եմ գրել, չգիտեմ, համենայն դեպս երևի մի 8-9 հատ սխալ եմ արել, որը ընդունվելու համար նորմալ ա: Ապրենք, տեսնենք ինչ ենք դառնում: :)

Արամ
27.09.2013, 01:52
Քանի որ խոսք եմ տվել, մի քիչ բանակից պատմեմ: Երևի անվանենք սա` ՄԱՍ 1:

Մի վարկյան պատկերացրեք: Տղա, որ բոլորի հույսերը, երազանքները, սպասումները ջուրն էր քցել, տղա, որ չնայած այդքան մարդու վիշտ էր պատճառել մեկ ա, ուրախ էր, տղա, որ ուղղակի իրա լավն ու վատը չի հասկանում, չի փորձում իր կյանքը կառուցել, այլ ուղղակի սպասում ա «կյանք»-ը ինչ խնդիրներ կառաջադրի:

Ըհըն, հիմա էդ տղեն նստել ա ավտոբուսը, հա էն սպիտակները, էն որ «ՊԱԶԻԿ» են ասում:
Նույն սեռին պատկանող մնացած էակները խառնված` ու՞ր ենք գնում, Ղարաբաղ ա՞, դեմքով նստած են:
Երբ Երևանից դուրս եկանք, ՌՈ-ի աշխատակիցը մի հայտարարություն արեց, որ բոլորը ուրախացան, սկսեցին փաթաթվել իրար` ոնց որ 100 տարվա ընկերներ լինեին, Էն էլ մոռացել էին, որ հեսա զորամաս հասնեն` իրար միս են ուտելու: Գուշակեցի՞ր: Հա՛:
- Տղեք լավ տեղ եք գնում, Ղարաբաղ չի:
Իսկ էն տղեն մտքում մտածում էր, փաստորեն մոտեցող խնդիրները կրճատվեցին, ափսոս:
Շարունակում ենք «ուրախալի» հայտարարությունները.
- Տղեք, ով ուզում ա տուն զանգի, թող գա 1000 դրամ տա ու ծնգցնի:
Վա՛յ ես քու մարդ ասողի: Թեկուզ անվճար լիներ` մեկ ա չէի զանգելու:
Էլ էդ «պազիկ»-ից բան չեմ հիշում, ամենայն հավանակնությամբ քնել եմ:

Ու հա՛, ես երբեք չեմ զղջացել ինչի հետևանքով եմ բանակ գնացել, ինչ արել եմ, լա՛վ եմ արել:

Ստեղ մի քիչ անդուր պատմություն պետք ա լիներ, ոնց ենք տեղ հասնում, ոնց ենք 1 օր «տաբուրետկ»-եքին քնած մնում և այլն:

2-3 ամսվա ծառայող եմ:
Հիմա շարային ստուգատես ա, ստուգում են հակագազերը: Առաջին անգամ էի հակագազ տեսնում: Ճիշտ ա օրենքով ինձ պետքա դրա հետ ծանոթացրած լինեին, բայց առհա, մեր դասակի հրամանատարի տնգլ-ին չէր: Հիմա մի հատ փոխգնդապետ ա եկել, ասում ա հակագազը պատյանից հանի: Հանում եմ: Սաաաաաղ սև, այսինքն ոչ թե սև, այլ մուր:
- Էս ինչ ա հակագազիդ վիճակը:
- Հա ես ինչ անեմ, առաջին անգամ եմ տեսնում:
- Ո՞նց ինչ անես, *****, էդ հակագազը ամեն հինգշաբթի պետք ա մաքրես:
- Պարոն փոխգնդապետ ես մեղք չունեմ, ինձ չեն տվել, որ մաքրեմ, չե՛մ մաքրել և իդեպ, ես ճիշտ ա չեմ համարձակվի բարձրաձայն Ձեզ վիրավորեմ, բայց մտքիս կարողությունները անսահմանափակ են:
- չէ մի վարկյան ստեղ ուղղակի խոսք չի, ստեղ, ոնց էն նշում ինչ-որ ձայները, հա երևի սե՞նց`
«չըլըմփ»
Ուխայ, ինչ համով չափալախ կերա էդ օրը, ու ինքս ինձ որոշեցի, որ էդ չափալախներից պետք ա շատ ուտեմ, լավն են:
Բայց քանի որ էդ չափալախները վաստակելու համար պետք ա հիմք լինի, ես խո՞մ հիմար չեմ, որոշեցի կարդամ 3 հատ գիրք`
- Շարային կանոնադրություն
- Կարգապահական կանոնագիրք
- Մեկ էլ ոնց որ Պահակային և կայազորային կանոնադրություն էր, չեմ հիշում
Օրենքները հրամանատարների երեսին շփցնելուց` լավ պատճառ չկա:
Բայց արի ու տես, որ չափալախներիս ցուցակը, ոնց որ չի շատանում:
Բա ինչ որ ձև պետք ա մուռ հանեին: Ուզում ես մուռ հանես, շատացրա պատասխանատվությունը: Հա՛, ինձ շնորհեցին, կրտսեր սերժանտ զինվորական կոչումը:

Շարունակելի:

Արամ
28.09.2013, 02:14
15.06.2012
«Կալպեկ» մարտական հենակետ:
Հեռավորությունը հակառակորդից ` 850մ:
Տեղանքը ` անտառ` 1,6 մ խտությամբ:

-Արաաաաաաամ, Արաաաաամ
Զզվում եմ, որ ինձ քնից հանում են:
-Արա, զառթնի, ուժե լույս ա, էսոր որսի ենք մոռացել ես:
Մի պահ կադր-կադր պատկերացրեցի, ոնց ենք հոգնած, տանջված ` թևերներս թափ տալով հետ գալու, բայց հետո վեր կացա ու որոշեցի ինձ հակառակը ապացուցեմ:
Որոշեցինք բարձրանալ դիտակետ, տեսնենք տղեքը, ոնց են, հետո նոր գնանք որսի:
Մարդա մի պահեստատուփ վերցրեցինք, լիցքավորեցինք զենքը, դրեցինք պահպանակին:
....
-Բարլուս տղեք, նորմա՞լ ա:
-Հա:
-Վարդազարյան, լսի, ես ու Գև-ը գնում ենք որսի, որ Կիրակոսյանը արթնանա, կասես, որ իրիկուն կգանք:
Կիրակոսյանը մեր հենակետի ավագն էր:
....
Անտառում կողմնորոշվելու գերագույն մեթոդ էի հայտնաբերել: Գնում ենք աջ, հիմա ներքև, այսինքն հետ գալուց պետք ա գանք ձախ ու վերև:
Բայց եղանակային պայմանները, թույլ չտվեցին իրագործեմ սեփական GPS-ս:
Մառախուղ, ահավոր մառախուղ, 1 մետր դիմացդ չես տեսնում: Ճիշտ ա խելամիտ կլիներ կանգնել տեղում ու հետո երբ վերջանար` նոր շարունակել, բայց չէ, ես դե շատ խելոք եմ, սկսեցինք գնալ ձախ ու վերև: Գնում, գնում, գնում ենք, բայց ոչ ծանոթ ծառի ենք հանդիպում, ոչ ծանոթ քարի, ոչ էլ ձեն-ձուն կա: Մեկ էլ, հոպ, եսիմինչ ձայներ եմ լսում:
-Գև, լսա՞ր
-Չէ, ի՞նչ պետք ա լսեի......-Հա,հա, արա էս ինչա, վայ մաման ****, արա էս հայերեն չի
- Հա էլի իսկականից հայերեն չի, արա նեուժելի....չէ, ձև չկա...
- Հա, հա Արամ, ք*ք-ի մեջ ենք:
Երկուսս քարացել կանգնել ենք, չգիտենք ինչ անենք:
- Չէ, Գև, սենց չի լինի, պիտի մի բան անենք:
- Սուս արա, վեր ընգի տեղդ ինչ պիտի անես:
- Ախպեր նայի, ամենայն հավանակնությամբ շրջանցել ենք բլուրը ու ընկել իրանց տարացք, հավանականությունը շատ մեծ ա, որ մեզ առաջինը կգտնեն ու կսպանեն: Նայի, մոտներս 60 պատրոն կա, համ էլ քանի որ իրանք չեն սպասի, որ ինչ որ մեկը կհարձակվի, մի 7-8 հոգու միանգամից կսպանենք, մնացածի երևի հանգստի ժամը կլինի, մինչև արթնան եսկոմ-ենկոմ դրանց էլ կսպանենք, քել վսյո գնում ենք...
-արաաա, բա որ մեզ խփեն
-Դե պալյուբոմը, եթե չգնացինք, մեզ խփելու են, համ էլ հերոսի կոչում կտան, ես մանկուց երազել եմ մի բանով առանձնանամ, ուրիշը լինեմ, սրանից հարմար առիթ չկա, գնացինք...
-Չէ, ես չեմ գալիս:
-Ի՞նչ արա, չե՞ս գալիս, հե՛չ էլ գաս, քաքլան:
Ու սենց ոգևորված, դուխս հելե ինձ ուտումա, էդ ժամանակ մենակով վաշտ վարի կտաի: Գլուխս տնգած առաջ եմ գնում, հասնում եմ թեքության գագաթի հենց ներքևը: Գագաթին, հավանական հակառակորդն էր:
Պահի տակ ուղեղս սկսում ա տնեցիքիս, ընկերուհուս, ինձ հարազատ մարդկանց մասին մտածել, հասկանում եմ, որ սենց շարունակվի հետ եմ գնալու, չեմ թողում որ երկար մտածեմ ու առաջ եմ նետվում: Ու....

- Արաաաամ, Գևոոոոոոոոոր, ու՞ր եք:
- Արաաաամ:
- Գրոոոոր:

Զենքս քցում եմ գետին, ու ցույց եմ տալիս Վարդազարյանին իմ անմկան ձեռքերի ուժը...:

Արամ
30.09.2013, 05:02
Ուզում եմ Ձեզ մի խմբի մասին պատմել, որը տարբեր անվանումներ ունի` սերժանտներ, լավեր, լավ տղեք, յախշիներ, իսկ իմ համար բ*զեր(այսուհետ Բ):
Իրականում ես էդ Բ-երի մեջ էի, բայց իրանց մեջ չէի:

Ինձ հետազոտելու տարիների ընթացքում պարզեցի, որ ցանկացած միջավայրում, ես իմ տեղը կգտնեմ` հա՛մ քյառթու եմ, հա՛մ ջենթելմեն, հա՛մ ռոկեռ, հա՛մ մաթեմատիկոս, հա՛մ ռոմանտիկ և այլն: Իմ այս «շնորհ»-ը օգտագործելով հայտնվել էի Բ-երի մեջ: Ի՞նչու էի հայտնվել, որովհետև գիտակցում էի, որ շատ թույլ եմ մենակով ինչ-որ բան անելու համար, դրա համար ընտերցի «սեկրետնիյ ագենտ» տարբերակը:

Հա, մի քիչ Բ-երի մասին: Բ-երը «կանոնագիրք» ունեն, ու ամեն իրան հարգող Բ պետք ա հետևի էդ կանոնագրքին
1. Բ-ն տալի-առնում ա մենակ Բ-երի հետ
2. Բ-ն քիչ ա խնդում, միշտ լուրջ ա:
3. Բ-ն ներքին կարգով սպաների համար բ-յություն ա անում:
4. Բ-ն ավելի շատ սպաների հետ ա շփվում քանի զինվորների, քան ուրիշ Բ-երի:
5. Բ-ն հեռախոսով բազառ անելու հմտություններ պետք ա ունենա:
6. Բ-ի մոտ միշտ սիգարետ ու փող պետք ա լինի:
6-րդ կետի հակառակն էլ ա գործում, ում մոտ միշտ սիգարետ ու փող կա, ինքը դառնում ա կրտսեր Բ:
Սրանք կարևորագույններն են:

Ուֆ, չեմ պատմում, ես իմ փոխարեն ամաչում եմ:

Արամ
30.09.2013, 23:41
Մտնում եմ Սլավոնական համալսարանի դեկանատ:
Հա, դեկանատում են, երիտասարդ աղջիկն էր, որ «опознать» արեց ինձ քննության ժամանկ:
- Բարև Ձեզ:
- Здравствуйте, вы наверно Кочарян Арам:
Հոպլյա, անուն-ազգանունս էլ արդեն գիտեն: Սենց մտքերիս մեջ լողում եմ, ջան արա, հասկանում եք, ի՞նչ լավն եմ, երկու օր եմ եկել ստեղ, ու արդեն անուն ազգանունս գիտեն, վայելքս երկար չի տևում.
- Вы провалили экзамен.
1 վարկյան մտածում եմ, հա չեմ ստացել, հա ինչ անեմ, մի քիչ` շատ քիչ տխրում ու.
- Ну и славо Богу.
- О, экзамен вам в пользу пошел, вы уже на русском разговаривайте.
- Ահա, շոնրհակալություն:
Թեքվում եմ, որ գնամ, բայց.

Ռուսերեն, եսիմինչ երկար-բարակ բան ասեց, որից հասկացա, որ, քանի որ բանակից եմ եկել, շանս են տալիս, որ մաթեմ-ֆիզիկան էլ հանձնեմ, ու եթե դրական ստանամ` կընդունեն:

Ես սենց բաներից վատ եմ զգում, շատ վատ: Չեմ սիրում, էտ «ադալժենի» կոչվածը: Թքած համալսարանի վրա, որոշեցի ես, ուզում էի ասեի, որ իրանց «ադալժենի»-ն պահեն դրան սպասողների համար, բայց`

Սպիտակ
-Ո՞վ եմ ես, 3-4 տարի ա իմ ծնողներին, իմ հարազատներին, ոչ մի բանով չեմ ուրախացրել, միշտ իմ «պրինցիպների»` դե ավելի ճիշտ ասաց` հիմարությունների հետևից եմ գնացել, թքած եմ ունեցել ամեն ինչի վրա, ՍՏՈՊ, երևի ժամանակն ա մեծանալու:
Սև
- Թքած սրանց վրա, ով են սրանք, ես ամենախելոքն եմ, թքած սրանք չեն ընդունի, չեմ սովորի համալսարանում, իմ հեչ պետքն էլ չի:
Սպիտակ
-Լավ, ճիշտ ես ասում, բայց այս անգամ հետ ենք կանգնում, ու զիջում ենք:
Արամ.
- Շնորհակալություն, հակառակ դեպքում, իմ նման ուսանող էինք կորցնելու:
- Да уж, 2 слово на русском не можешь сказать.
- Ո՞վ ասեց կարում եմ:
- Ну и:
- Пошла ... (դե այդքան աներես չէի, որ շարունակեի)
- Вот видишь, не можешь.

Բոլ-բոլ ծիծաղեցինք, հետո ճշտեցի մաթեմի քննոթյան օրը ու գնացի:

Արամ
03.10.2013, 02:34
Ծնողներս պատմում են`
4-6 տարեկան էի, են որ սկսում ա` «Մամ էս եմ ուզում, պապ էս էլ եմ ուզում»-երի շքերթը: Մերոնք անհանգստացել էին, ախր ես ոչ մի բան չէի ուզում: Ինչ տալիս էին, դրանով էլ խաղում էի, ինչ ունեի դրանով էլ ուրախանում էի: Չգիտեմ դա ինչքանով ա ազդել հիմիվկա «ես»-ի վրա, բայց որ մերոնց հարցնում եմ հիշում եք, որ գոնե ինչ որ բան ուզած լինեմ, որ առնեք ինձ, ասում են` չէ:

Կամ աղոտ հիշում եմ կամ էլ երևակայությունս ա իմ մեջ սենց հիշողություն կառուցել`
Որ ինչ որ բան էի տեսնում, որ իմ դուրը գալիս էր, չէի ասում ուզում եմ, ճիշտ ա ուզում էի ասեի, բայց մտածում էի, որ դա լավ բան չի:

Ինձ հեռախոս էի ուզում գնեմ: Բայց դե ինքնասիրությունս ինձ թույլ չէր տա տենցիքին ասեմ, որ փող տան հեռախոս առնեմ: Եքա` 20 տարեկան էշ եմ, ինձ փող տալու ժամանակները վաղուց անցել ա: Գործի ընդունվելու հարցազրույցների մեջ էի` այսինքն աշխատանք էլ չունեի:

Ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց list.am-ում հայտարարություն դնեմ, որ համակարգիչներ եմ format անում: Դե դրեցի ու մոռացա:

Հաջորդ օրը զանգում են, հասցեն ասում ու կանչում, որպեսզի իրենց համակարգիչը format անեմ:

Դուռը բացեց 40, 45-ին մոտ մի կին: Ահավոր խնամված` հարդարված մազերով, մանուշակագույն ներկած եղունգներով, ջինսով և մանուշակագույն` կարճաթև վերնաշապիկով:
-Բարև Ձեզ:
-Բարև, հա՛ երևի դու եկել ես համակարգիչը ուղղելու՞:
-Այո: - Ինչքան հիշում եմ, ստեղ ձենս ահավոր խառնված ա իրար, շշմել էի էդ կոնջ հաք ու կապից:
-Ներս անցիր, մի՛ ամաչիր:
Անտիկվար ժպտացի ու ներս անցա, ինձ ցույց տվեց համակարգչի տեղը: Ես հույս ունեի, որ ինձ հանգիստ կթողեն` ես իմ գործով զբաղվեմ: Էն ել`
- Սուրճ կխմե՞ս:
- Վայ, շնորհակալ եմ, բայց չեմ ուզում:
- Քաղցր թե՞ դառը:
- Չե, իսկականից, շնորհակալ եմ, բայց չեմ ուզում:
- Դե երիտասարդ ես, երևի, քաղցր կխմես:
Մի քիչ ուղեղս կախումա, չեմ հասկանում ինչ ա կատարվում: Բայց էլի շրջվում եմ, սկսկում եմ համակարգչի մեջ բզբզալ: Երևի մի 5-6 րոպե հետո, սուրճը բերեց:
-Ծխում ե՞ս:
-Այո:
Թե խի էր հարցնում ծխում ես, որ պիտի գնար մոխրամանը բերեր ու նստեր կողքս ծխեր:
Ծխեց վերջացրեց ու դուրս եկավ սենյակից: (բայց մոխրամանը թողեց)
Արդեն վերջնական ծրագրերն էին տեղադրում, երբ, նորից ներս մտավ մրգերով լի սկուտեղը ձեռքին:
- Անչափ շնորհակալ եմ, բայց ես արդեն վերջացրեցի:
- Դե միրգ կեր մինչև գնամ պայուսակիցս գումարը հանեմ, ի՞նչքան էր:
- Դե, հասկանում եք, այսօր անվճար էր, շնորհակալություն:
Ու քայլում եմ դեպի դուռը:

Ստեղ անհետաքրքիր չեմ ու չումեր ա սկսում, վերջը էլի չեմ վերցնում գումարը ու գնում:

Ասածս ինչ ա, ես չեմ կարում փող աշխատեմ:

Արամ
03.10.2013, 22:09
24.09.2013
Իմ կյանքը, իմ հրաշքը, իմ ամենինչը 21 տարեկան ա դառնում:

Լիլիթիկիս ծնունդին ուզում էի ինչ որ օրիգնիալ բան մտածել: Վերջը մտածեցի-մտածեցի որոշեցի վիդեո նկարեմ: Բայց ի՞նչ սցենարով, ո՞նց, տենց էլ չկարողացա պլանավորեմ: Հաջորդ օրը ընկերոջս հետ վերցրեցինք տեսախցիկը ու հայդա քաղաք, ինչ ստացվի-ստացվի պրինցիպով: Ու ահա թե ինչ ա ստացվել` (դե բնականաբար շատ մասեր խմագրել եմ` անձնական համարելով)

http://www.youtube.com/watch?v=p3CrPN5dPKc

Արամ
04.10.2013, 16:38
- Տղա ջան, ի՞նչի ես այստեղ, դասի չե՞ս:
- Չէ՛, ես այստեղ չեմ սովորում, եկել եմ մաթեմատիկայի քննության:
- Հաա, պարզ է, 12:20 238 լսարանում կլինես:
- Եղավ:

Հասկանում եմ, որ մտածում են բանակից եկածներն են հիմա դիմում, բայց դե է՞դ մակարդակի խնդիրներ:
3 հատ խնդիր ա տալիս դասախոսը, խնդիրը, որն ա, վարժությունիկ, մինչև մնացածին էլ դրա նմանները տալիս ա, ես լուծում եմ`
- Վերջացրեցի:
- Ապա, տենամ:
Աչքի տակով գրածներս նայեց.
- Ապրես, 8, ազատ ես:
- Ի՞նչ:
- Ասում եմ, ապրես, 8, կարող ես գնալ:
- Ի՞նչ 8, ես 8 չեմ ուզում:
- Բա ի՞նչ ես ուզում:
- Քսան եմ ուզում:
Ծիծաղում ա...
Տետրս վերցնում ա, «յանի» բարդ պարամետրով անհավասարում ա տալիս.
- Լուծի, տեսնեմ:

5 րոպե հետո...
-Լուծեցի:
Էլի աչքի տակով նայեց: Մի 2-3 հատ էլ վարժություններ տվեց, ածանցյալով, սահմանով...
Էլի շատ արագ լուծեցի.
- Լավ մի հատ տարածաչափության խնդիր եմ տալիս, եթե լուծես 20 կդնեմ:
Խնդիրը իսկականից բարդ էր, չէի հանդիպել նմանատիպ խնդրի: Մի կես ժամ տանջվեցի.
-Տղա ջան արի քեզ 15 դնեմ գնա, մեկ ա կընդունվես:
- Չէ, ես չեմ ուզում 15, դա իմ համար վիրավորական ա:
Բոլորը արդեն իրենց «վաստակած» 8-երը ստացել ու գնացել էին, իսկ ես դեռ մտածում էի...ու....
-ԼՈՒԾԵՑԻ - բարձր գոռում եմ: Ու հասկանալով, որ շատ բարձր եմ գոռացել, սկսեցի ծիծաղել:
Նայեց, նայեց, նայեց, արդեն կասկածում էի, որ սխալ եմ գրել
-Այո, ճիշտ ես գրել:

Հաջորդ լսարանում Ֆիզիկայիս քննությունն էր, հատ-հատ էին մտնում:
- Բարև Ձեզ:
- Բարև, անուն ազգանունդ ասա:
- Քոչարյան Արամ:
- Արամ ի՞նչ գնահատական ես ուզում:
– Դե, երևի մի 15:
- Լավ, 8 եմ նշանակում, գնա:
- Վայ, չեմ ուզում ես Ձեր 8-ը, պետք չի նշանակեք, ես ուզում, ես ստանամ:
- Լավ, сам напросился.
Տետրիս մեջ 4 հատ խնդիր ու 10 հատ տեսական հարց ա գրում: Խնդիրները լուծում եմ, տեսական հարցերից էլ 6-ին պատասխանում:
- Ապրես, 15 էիր ուզում չէ՞:
- Այո:
- Դե ազատ ես:
- Մի վարկյան, ես ստացա չէ՞:
- Այո, դու ստացար:

Քննության արդյուքները ձեռքս մտնում եմ դեկանատ`
- Էս ա, քննությանս արդյունքները:
- Я правильно сделала, когда «узнала» вас на экзамене по русскому. (Էդ ինքն էր, որ ճանաչեց, ինձ ու ասաց, որ պասպրտիս մեջի տղեն ես եմ)
- Շնորհակալ եմ:
- Нужно запомнить вашу Фамилию.
- Դե, բարդ չի, շնորհակալ եմ, հաջողություն:

3-րդ անգամ 1-ին կուրսեցի եմ, տեսնենք հիմա ի՞նչ ա ստացվում:

Արամ
09.10.2013, 02:13
Ընկերոջս հետ գնում եմ, համալսարանի հետ պայմանագիր կնքելու: Մտնում եմ, մեզ քաջ հայտնի դեկանատը:
- Բարև Ձեզ:
Ճիշտ ա, հայոց լեզուն հիմա ինձ թույլ չի տա նկարագրեմ, թե էդ աղջիկը գլխով ինչ շարժում արեց, բայց ես արդյունքնում հասկացա, որ ինքն էլ ա բարևում: Իսկ դա ես չեմ սիրում, տենց լիներ ես էլ կմտնեի գլխով եսիմինչ կանեի, խի՞ եմ ասում, բարև ձեզ: Սուս ու փուս կանգնել եմ, էս մեր հերոսուհին էլ նայում ա վրես ժպտում:
- Ես եկել եմ, որ պայմանագիրը կազմենք:
- Подажди я позаву тебя.

Դուրս եմ գալիս, ու մտածում. «Ի՞նչ լավ ա, արդեն դու-ի ա անցել, այ քեզի բան, որ մտնեմ մի քանի անգամ էլ «пошла ...» ասեմ, հետս երևի «зайчик»-ով խոսա:» Սպասում եմ, բայց ոչ մեկ ինձ չի կանչում:

- Ճիշտ եմ գուշակել, որ կանչե՞լ եք:
Էս աղջիկը գլխի շարժումների մասնագետ ա:
Հետևիցս ընկերս ա մտնում:
- Группа поддержки?
- Չէ, Ձեր լեզուն թարգմանելու համար ա:
Սկսում ա ինչ որ թղթեր լրացնել, հետո քննությանս արդյունքներն ա բերում: Վերցնում եմ ռուսերենիս թելադրությունը....հիշում եք որ ասում էի, 6-7 հատ սխալ, մի հատ 2 բաց էի թողել 26 հատ սխալ:
- Կարելի ա, էս թելադրությունը վերցնեմ:
- А что, на память?
- Չէ, որ հենց տխրեմ, նայեմ ուրախանամ:
Էլի «գլխում» ա ու հասկանում եմ, որ չի կարելի: Աչքովս ընկնում ա, որ մաթեմս 15 ա նշանակած, այ քեզի բան.
- Էս խի ա մաթեմս 15, պիտի 20 լիներ:
- Ну наверно у тебя мозгов нехватило.
- Համով ե՞մ:
- Что?
- Ինչ չտո, համով եմ, որ էդքան կծում ե՞ս:
- Ну ладно, давай паспорт.

Ոպշմ, էս աղջիկը նեռվերիս վրա ազդում ա, ոնց որ ինադու ուզենա ինձ «բշտի»: Ասա, ես քեզ ի՞նչ եմ արել:
Մաթեմիս 15-ը մի կողմից, էսի մյուս կողմից:

Վերջում ստորագրում եմ.
- Поздравляю, вы теперь студент РАУ.
- Ինձ պետք չի, Ձեզ շնորհավորեք:

Ես ոնց հասկանում եմ, էս РАУ-ն էլա իմ մոտ գնալու մեկանգամյա օգտագործման համալսարան:

Արամ
11.10.2013, 00:57
Եկեք սահմանենք չափման միավոր ` մարդ:
Որպես Էտալոն կարելի է վերցնել Ադամին, կամ Գևորին, կամ ով ուզում ա լինի: Ուղղակի հարմարության համար վերցնենք Ադամին: Բնութագրենք Ադամ մարդու հատկությունները, որոնք բաժանվում են 2 խմբի ` ֆիզիկական և հոգեկան:
Ֆիզիկական
Կարողանում է շարժել վերջույթները, իրանը, երեսի մկանները և այլն:
Հոգեկան
Կարո՞ղ ես բնութագրել: Զգացմունքներ ու՞նի, թե չէ: Ի՞նչ է զգացմունքը: Վախ, սեր, ատելություն և այլն: Իսկ ի՞նչ են սրանք: Սրանք ուղղակի մարդու կողմից ստեղծված` որոշակի ստանդարտ իրավիճակներում վարքի կանոններ են:

Պատկերացրու, Ադամը, որ Առյուծ տեսներ, պետք ա վախենա՞ր: Այո՞: Ինչու՞ պետք ա վախենար, ախր ինքը չգիտի, որ առյուծը իրան կկծի, վնաս կտա, ուրեմն չէր վախենա, մինչև չգիտակցեր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ երբ վերջիվերջո գիտակցեց, ստեղծվեց վախ «զգացմունք»-ը, որը կա, բայց իրականում չկա: Այսինքն յուրաքնաչյուր հաջորդ առյուծի հետ հանդիպման ժամանակ Ադամը «կվախենա»: Նման տրամաբանությամբ կարելի է հերքել, բոլոր զգացմունքների գոյությունը, դրանց նյութականացումը:

Այսինքն մեր մեջ զգացմունքներ չեն առաջանում, մենք ենք դրանք մեր մեջ ստեղծում, հիմնվելով մեզ «սրսկած» ստանդարտներից:
Ո՞վ ա սրսկում: Պարտադիր չի էս հարցին պատասխանենք, կամա թե ակամա, մենք սրսկվում ենք արտաքին աշխարհի տարբեր գործոններից:
Մարդ, որին փակ սև սենյակում մեծացրած լինեն, չի իմանա ինչ ա վախը, ինչ ա սերը, ինչ ա ատելությունը: Նրան պետք ա շփվի արտաքին աշխարհի հետ, սրսկվի ու սկսի իր գիտակցության մեջ ստեղծել սեփական սուբյեկտիվ աշխարհը, որում կկարողանա ապրել:

Ամեն մեկս էլ ապրում ենք մեր սուբյեկտիվ աշխարհում, մեզ հասու չի կյանքը տեսենել օբյեկտիվ: Հասու չի՞…: Չէ, սխալվեցի, ոչ թե հասու չի, այլ կյանքը, որպես այդպիսին` օբյեկտիվ, գոյություն չունի: Կյանքը աշխարհի բոլոր մարդկանց սուբյեկտիվ պատկերացումների պրոեկցիան է: Կյանքը x,y կորդինատային համակարգն է: Մենք գտնվում ենք (x,y) կետում, որտեղ 3-րդ հարթության մեջ կառուցում ենք մեր աշխարհը, որտեղ պետք է ապրենք: Իսկ x,y առանցնքները, որոնք հենց կյանքն են, ուղղակի գոյոթյուն չունեն 3-րդ հարթությունում:

Բարդ չի չէ՞: Բա, ինչու ենք բարդացնում: Մենք ենք մեր կյանքի, մեր աշխրահի ստեղծողը, ուրիշ ոչ մեկ, հիմա որտեղ ես եմ ապրում` իմ աշխարհը, ես եմ ստեղծել, քոնն էլ դու, իմ ու քո աշխարհների պրոեկցիան x,y առանցքների վրա, որոշ տեղեր համընկնում ա, որոշ տեղեր` ոչ:

Ասածս ի՞նչ ա: Ճիշտն ասեմ, ես էլ չգիտեմ խի եմ էսքանը գրել:
Հենց հիմա սեղմել եմ «Ցույց տալ գրառումը» կոճակը, ու հրաժարվում եմ այն տեղադրել, բայց դե քանի որ մեկ ուրիշ անգամ կալարեմ...

Արամ
20.10.2013, 01:08
Ազնիվ խոսք, երևի մի երկու էջ բան եմ գրել, բայց էս ամենինչը ջնջում եմ ու ընդամենը`
յախք:

Արամ
23.10.2013, 15:39
Չնայած իմ վատ կողմերին, բայց ես ստորության կամ տականքության ընդունակ չեմ:

Այ, երկուսը միասին, կարելի ա փորձել:

Արամ
27.10.2013, 12:04
Վզիցս մոտովորապես այ էս նշանով վզնոց ա քցած: Բանակում եմ եղել, որ նվեր եմ ստացել ու մինչև օրս չեմ հանել: Ինքը իմ համար ուղղակի հիշողություն ա: Նայում եմ իրան, ու ինչ ինքն ա տեսել, վերհիշում եմ:
https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQZvCooGHYs7wCNvhUVlCoZoAvtFSiZqpFJPRLhLVwA1XN4Y2W6

- Արամ, դու քրիստոնյա ե՞ս:
Մտքումս մտածում եմ, էս ո՞վ էր, ավելի դեբիլ հարց դժվար թե մտածեր անգլերենի դասի ժամանակ:
- Չէ, հեթանոս եմ:
Փաստորեն շատ բարձր եմ ասում, ու բոլորը սենց ապուշ կտրած վրես են նայում, ու անգլերենի դասախոսը.
- Really?
- Հա՛, հեթանոս եմ, ի՞նչ կա դրա մեջ, խի՞ եք զարմանում, դուք քրիստոնյա եք` ես հեթանոս:
- Aram, are you kidding?
- Չէ, վայ, նայեք, ու՞մ վզից հիմա խաչ կա քցած:
7 հատ «իմ»-երի շարան լսեցի: Փաստորեն 12-ից 7-ի մոտ խաչ կա:
- Լավ, հիմա ձեզնից, ով կարա ինձ Քրիստոսի 8 պատվիրանները ասի:
Անգլերենի դասախոսի, մեկ էլ մի երկու հոգու դեմքից հասկացա, որ իրանք իրոք գիտեն քանի պատվիրան կան, բայց որոշեցին իմ հետ «խաղալ»
Ու մնացած 5 հոգին, ինձ Քրիստոսի 8 պատվիրանները ասեցին:
- Հիմա, հասկացա՞ք:
- Խի՞ եք, էդ խաչը քցել, իսկ ես խաչ չեմ քցում, ես Զեվս-ի նշանն եմ քցում, ու ինքս եմ որոշում իրա պատվիրանները ու երբեք չեմ սխալվում: Հիմա ավելի լավ ա հեթանոս լինեմ, քան թե Ձեր նման քրիստոնյա, երեխեք ախր 8 հատ պատվիրան չի, 10 ա:
Մեր «խելոք» քրիստոնյաներից մեկը.
- Էդ ինչ կապ ունի, ես հավատում եմ իրան, հիմա ինչ կարևորա ինքը քանի հատ պատվիրան ա գրել, քանի հատ չի գրել, ես իրան եմ հավատում:
- Ո՞նց ինչ կապ ունի, եթե դու Քրիստոսին ես հավատում, ուրեմն պետք ա Քրիստոսին ընդունես ոնց ինքը կա, իսկ ինքը, ո՞նց կա, ո՞նց ա մեզ հասել, իրա ուսմունքներով, պատվիրաններով, խորհուրդներով, արգելքներով, իսկ էդ ամենինչը ամբողջանում ա իրա մեջ, ինքը առանց դրանց ոչմիբանա, հիմա եթե դու էն ինչից ինքը կազմված ա չգիտես, այսինքն իրա-ն կառուցելուց, մի քանի քար չես դրել, ինքը կփլուզվի, ավելին միգուցե դու չկարողնաս նրան մինչև վերջ կառուցել....
- Guys, stop It, we are in English lesson, can you discuss it in English?
- Oh, thank you, but I will shut up...

Արամ
29.10.2013, 01:25
Եկել եմ, որ մի հատ էլ յախքեմ․․․
Ես շատ փող չեմ ծախսում, առավել ևս, եթե իմ աշխատածը չի։ Դասի գնալուց 1300 դրամ եմ վերցնում, հիմնականում էդ 1000-ը հաջորդ օրվան ա գնում, 200 դրամ ճանապարհածախս, հարյուր դրամ էլ կոֆեի փող։ Հա ասածս ինչա, սովորական օր էր, էլի 1300 դրամը գրպանս գնացի դասի։

Իջա երթուղայինից ու սկսեցի քայլել դեպի համալսարան։ Մի հատ կին ա ինձ մոտենում․
- Տղա ջան խնդրում եմ, երեխաս հիվանդ ա, փող տու դեղեր գնեմ։
- Խնդրեմ մորքուր ջան:
Տալիս եմ 200 դրամանոց-ս։

-200 դրամ


Դասերս վերջանում են, որոշում եմ, ոտով տուն գնամ, համ էլ 1000-ը կպահեմ, վաղը պապայից էլ փող չեմ ուզի, ու էդ ժամանակ հեռախոսս զնգում ա․
- Ար, բարլուս, ո՞նց ես։
- Լավ, ախպեր, տուն եմ գնում, դու ասա։
- Ախպեր քել հելնենք մի քիչ ֆռանք էլի, մի երկու բան կա խոսալու։
- Օքեյ, ուր գամ։
- Օպերա։
- Լավ։

Տենց մինչև հասնում եմ կանգառ, ճանապարհին մի մուրացկան ա նստած։ Կներեք ինձ, բայց ես, որ նայում եմ ոնց են մարդիկ անտարբեր իրանց կողքով անցնում, լուրջ, ուզում եմ կացնահարեմ դրանց, գոնե թող մի հայացք շպրտեն էդ մուրացկանի վրա, մարդ ա մարդ, հետո ինչ, որ հիմա ընդե վերընգած ա, իսկ դրանք սիրուն շորիկներով քայլում են։ Կանգնել եմ, նայում եմ, նայում․․․1,2,3,4....ոչ մեկ, մարդիկ խնդրում եմ մի քիչ բարի եղեք։ Էդ տեսարանը ենքան ա վրես ազդում, որ կողքի կրպակից ծամոն եմ գնում, 100 դրամ տալիս մուրացկանին, մի քանի վարկյան ժպտում, ու շարունակում ճանապարհս։

-100 դրամ



Հիմա ընկերոջս հետ քայլում եմ, ու էդ ընթացքում հասցնում եմ 2 մուրացկանի օգնել։

-200 դրամ

Երբ բանը հասնում է 3-րդին, ընկերս ձեռքս հետ ա քաշում․
-Ի՞նչ ես անում արա։
-Չե՞ս տեսնում, մուրացկանին փող եմ տալիս։
- Խի՞, խոմ դու դեբիլ չես, սրանք քեզնից շատ փող ունեն։
- Հա բայց ինձ չի հետաքրքրում ինձնից շատ փող ունեն, թե քիչ, ես չեմ տալիս, որ իրանց փողը շատանա։
- Արա դրանք էդ փողով գնալու են արաղ առնեն լակեն, հետո էլի գան փող հավաքեն։
- Հասկացա, մտածում ես չգիտեմ էդքանը, հարցը դրանում չի, քեզնից շատ փող ունեն, թե քիչ ունեն, ինչ են անելու էդ փողը, իսկականից երեխու համար դեղ են առնելու, թե վիագռա են առնելու գնան ծտերի հատ կայֆավատ լինեն, հարցը դրանում չի։ Ես, ոնց եմ էդ փողը տալիս, կարևորը դա ա։ Ես տալիս եմ, որ օգնեմ, տալիս եմ, որ իրանք լավ զգան իրանց, որ ես լավ զգամ ինձ, կարևորը են ա ես ինչ մտադրությամբ եմ այն տալիս, հիմա իրանք ինչ կանեն, ոնց կանեն, էդ ինձ չի հետաքրքրում, կարևորը իմ մտադրությունն ա, իմ միտքը։
- Ապեր դու վարի ես գնում․․․։

Օպերայից ոտով վերադառնում եմ տուն, քանի որ արդեն <պրինցիպ> էր ցույց տալը, որ էդ փողը ոչմիբանա, համեմատած են զգացմունքի հետ, երբ զգում ես ինչ որ մեկին օգնելուց։

Պապ փող կտա՞ս․․․։

Էդ վերջավոր քանակով մինուսները իմ հոգում ձևափոխվում են անվերջ քանակով պլյուսների։

Արամ
30.10.2013, 00:52
Էսօր մի հատ աղջիկ ա ֆեյսբուքով ինձ գրել.
- Խնդրում եմ, օգնիր, Սարգիս Գրիգորյանի հետ բարիշեմ:
Այ քեզի, բան: Սարգիսն իմ մանկության ընկերնա: Մեծամասամբ իրա քայլերը ես ընդունում եմ, բայց 1 բան կա, որ չեմ ընդունեմ ու չեմ էլ ընդունի: Ինքը կարա աղջկա հետ խոսա, զգացմունքների հետ խաղա, իրա հետ սեքս անի ու մոռանա իրա մասին ու վերջ: Էդ իրա խղճի վրա չի էլ ազդում: Ճիշտ ա աղջիկններն էլ աղջիկ լինեն, բայց մեկ ա մարդ են, մարդկանց հետ տենց չեն վերաբերվում:

- Էլ չեմ կարա առանց իրա:
- Ո՞նց չես կարա առանց իրա:
- Հա էլ օդը չի հերիքում:
- Խի՞ ինքը օդի բալոն ա:

Որոշում եմ, որ էս աղջկան պիտի խելքի բերեմ: Վստահ լինելով, որ դա իմ մոտ կստացվի: Էն էլ հեսա կտեսնեք, ինչ ա ինձ մոտ ստացվում.

- Չէ, ուղղակի ես առանց իրա չեմ կարում:
- Ի՞նչ, փորձե՞լ ես ինքնասպան լինես:
- Լինելը, էլ ոնց ա լինում:
- Արդեն, եղել ե՞ս:
- Արամ, խնդրում եմ օգնիր ինձ:
- Ի՞նչով օգնեմ:
- Օգնի, բարիշեմ:
- Սիրում ե՞ս իրան:
- Հա, սիրում եմ:
- Բայց գիտես, որ ինքը քո նկատմամբ զգացմունք չունի, ինքը ընդամենը օգտագործել ա քեզ:
- Հա, ես ուզում եմ բարիշեմ, գիտեմ:
- Որ բարիշեցիր, ի՞նչ, ի՞նչնա փոխվելու:
- Ապրելու եմ:
- Ինչնա դրա ապրել, որ գիտակցում ես, որ մեկը քեզ օգտագործում ա:
- Թքած:
- Աղջիկ ջան, դու հիմար ե՞ս: Ոնց ես պատկերացնում ապագադ: Մեծանաս, իրա փալասը լինես: Էդ ա կյանքիդ նպատակը: Դրա համար ես ծնվել:
- Չգիտեմ ինչի համար եմ ծնվել, բայց առանց իրա չեմ կարում:
- Դու, քո ծնողներին չե՞ս հարգում, ծնողներդ քեզ մեծացրել են, որ ինչ որ մեկի փալասը դառնաս...:
- Ես իրա հետ եմ ուզում անցկացնեմ մնացած կյանքս...:

Ստեղ չէ, ներվերս էլ չի դիմանում: Ախր ինչ ա էս աղջկա հետ կատարվում: Տոլի իմ ընկերնա ահավոր ստոր արարած տոլի էս աղջիկը հոգեկան հիվանդ ա:

- Կյանքումդ, երևի սիրած չկաս, դրա համար ինձ չես հասկանում:
- Ի՞նչ սիրելու մասինա խոսքը, դու ինքնասիրություն ունե՞ս, ի՞նչ սիրել...ինքը քեզ ոտքերի տակ ա քցում, դու դեռ շարունակում ես իրան սիրել...:
- Արամ, իմացի, եթե օգնես, կյանքս կփրկես:
- Ոչ թե կփրկեմ, այլ կյանքդ կխորտակեմ: Հասկանում ես, եթե որոշել ես որ պետք ա փալաս լինես, ավելի լավ ա գնա քեզ հենց հիմա սպանի:
- Օգնի, խնդրում եմ, նենց արա բարիշենք:

- Արամ, ես ինձ գնում եմ քցեմ:
- Մոստի վրա եմ:
- Հա դե քցում ես քցի, ինձ խի ես դրա մասին ասում:
- Ես չեմ կարա առանց իրա:
- Անի, լսի մի բան խնդրեմ կանե՞ս:
- Ասա:
- Որ քցվես օդի մեջից ինձ նամակ ուղարկի, հա՞:

Ու սենց մոտավորապես մի 100 նամակ:

- Բա ես ի՞նչ անեմ առանց իրա: Ու՞մ սիրեմ:
- Ի՞նչ պարտադիր ա մեկին սիրես: Ապրի, ապագադ կառուցի, մինչև կհանդիպես մեկին, որ քո հետույքի համար քեզ չի սիրի, այլ բնավորության, չնայած որ չփոխվես, դժվար քեզ մեկը սիրի, դրա համար հենց էսօրվանից, որոշի ու սկսի կյանքդ նորից կառուցել:
- Հա, Արամ ճիշտ ես ասում, սպասի քեզ Friend տամ հա...:

Սկզբում մտածում էի, դե երևի աղջիկ ա, խորհուրդի կարիք ունենա կգրի ես էլ կօգնեմ:

- Հեռախոսիդ համարը կասես, մի քիչ հեռախոսով իրար հետ խոսանք:
- Դու հիմար ե՞ս, քաքը ընգա, որ որոշեցի քեզ օգնեմ:
- Դու լավնես, դու իրանից էլ լավն ես...ես ուզում եմ քեզ մոտիկից ճանաչեմ:

Չեմ հասկանում, ազնիվ խոսք, ես որ միշտ ուզում եմ մարդու մեջ լավը գնտեմ, չեմ կարում սրա մեջ գտնեմ: Չի ստացվում:

- Անի չափը անցնում ես...:

Չգիտեմ, էս աղջկա ապագան հետագայում, ոնց կլինի: Բայց ոնց էլ լինի ես ինձ մեղավոր չեմ զգա: Ես օգնության ձեռք մեկնել եմ: Մեղքը իրա վզին: Առաջին անգամ կյանքումս ստիպված եղա ինչ որ մեկին block անել:

Արամ
31.10.2013, 21:59
Էն պահը, երբ հասկանում ես, որ դու, են մարդը, որ բոլորը քեզ սիրում են, բոլորի համար հետաքրքիր ես, ու ինչ լավն ես, իրա համեմատ ուղղակի ոչնչություն ես։ Լուրջ ցավոտ ա։
Չես լացում, բայց արցունքներդ գնում են․․․հասկանում ես, թե ինչքան անզոր ես ինքդ քո նկատմամբ:

Արամ
06.11.2013, 10:14
Էլի եմ յախքում ` ինձնից:
Միգուցե ես իսկականից հոգեկան հիվանդ եմ...միգուցե սրանք իսկականից շեղումներ են:
Երեկվանից տեղս չեմ գտնում: Մի րոպե չեմ քնել:
Ախր, ո՞նց կարա մարդ ինքը իրան մեղադրի, որ իր արյան ռեզուսը դրական ա: Չգիտեմ, մարդը, ոնց կարա, կամ չի կարա, բայց ես ինձ մեղադրում եմ: Խի՞, ինձ չեն հասկանում արա:

մամա.
- Այ տղա ջան, քո հետ ի՞նչ ա կատարվում, ի՞նչ ա եղել:
- Մամ, խի ա իմ արյունը դրական այլ ոչ բացասական, խի՞:
- Արամ ջան գժվե՞լ ես:

Հա գժվել եմ: Հիվանդ եմ ես, ծիծաղեք իմ վրա, քարկոծեք, ի՞նչ անեմ:

պապա.
- Արամ, ճանաչում ես, ծնո՞ղներին:
- Չէ պապ, ուրդուց ճանաչեմ:
- Բա տղա ջան, գիտես աշխարհում ինչքան բան ա լինում, որ ամեն մեկից տենց լինես, ու՞ր պիտի հասնես:
- Հա, պապ, ինչքանը իմանամ, ենքանից էլ տենց եմ լինելու...:

ընկեր.
- Արա քանի գնում ա քեզ չեմ հասկանում:
- Հեչելիս հասկանաս:
- Արա դու ինչ մեղք ունես, որ քեզ վատ ես զգում:
- Ո՞նց ինչ մեղք ունեմ, դրական ա...:
- Դու դեբիլ ես:
- Հա, եղավ:
- Արա, որ հիմա ինչ որ մեկին աչք պետք լինի, աչքդ կհանե՞ս կտաս:
- Հա արա, կտամ, չտվողի ....:

Չեմ պատկերացնում, մեկին, որ կհասկանա, ես հիմա ինչ եմ զգում: Էսքան անզոր, ես ինձ երբևէ չեմ զգացել....էսքան անպետք...:

Փոքրի՛կ, երդվում եմ, թեկուզ սիրտս քեզ պետք լինի կհանեմ կտամ:

Արամ
07.11.2013, 16:11
Միլիոնավոր մինուսների սարսափը ընդամնեը -1-ն է: =>* Մի թերությունը կարող է թերությունների բազմությունն առավելություն սարքել:


=>* սրանից հետևում է, որ

սրբագրիչ` MWMS :)

Արամ
08.11.2013, 19:53
trying to յախք, again
Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն:
Դաս 1:
(ճիշտ ա ինքը մենակ ռուսերեն ա խոսում, բայց ավելի լավ է հայերեն գրեմ)
- Դուք....ո՞նց ասեմ, որ չվիրավորվեք: Դուք իմ առարկան չեք հասկանա: Ո՞վ ա հասկանում, որ դուք էլ հասկանաք: Ոչ էլ սովորում են, ու հաստատ դուք բացառություն չեք: Հոգնել եմ Ձեր նման ուսանողներից, ու ես որոշել եմ...
- Հլա մի վարկյան, կներեք էլի, Դուք մեզ ճանաչու՞մ եք: Որպես ի՞նչ եք, մեզ ասում: Այ հիմա, իսկականից ցանկություն չկա Ձեր առարկան սորվորելու:
Խամ էր էս դասախոսս, չէր սպասում նման արձագանքի, մի երկու րոպե սուս ու փուս կանգնեց.
- Այ, իմ ասածն էլ հենց դա է, մեկ ա չեք սովորելու....բլա...բլա...բլա
Ստեղ էլ չեմ հիշում, ինչ էր խոսում, մտքումս կինո էր գնում`
- Вы не солдаты, вы кусок говна, говно должно говорить громче...

Ընդամենը 7-8 դաս-ով ամբողջ առաջին կիսամյակի կուրսը վերջացրեց: Ու ասենք, իրա «դոկտոռսկի տնգլին» չէր, մենք կսովորենք, չենք սովորի, հասկանում ենք` չենք հասկանում, ինքը ոտը դրել էր գազին: Հարց էիր տալիս, ընգնում քաքը.
- Բա, բա տեսնում էս, հետո էլ ասում ես, դուք ուրիշ եք, բա սենց հարց կտա՞ն: Այ որ լեկցիաներս կարդացած լինեիր, սենց հարց չէիր տա...:
Ու սենց շարունակ...:

Մոդուլից մի օր առաջ:
Իմ մտքերում:
- Արա էս ով ա է վապշե, որ սրա առարկան ես չհասկանամ, հլա սպասի, սպասի ես սովորեմ, նայի սրան ինչ եմ անելու...:
23:00
Դեռ մտածում եմ, ու 23անց 01 որոշում, որ չէ իսկականից արդեն ուշ ա, պետք ա սովորել:
Ամբողջ գիշեր չեմ քնում` սովորում եմ, առավոտ գնում մոդուլի:

- Բարև Ձեզ, ինչպես գիտեք, այսօր պետք է մոդուլ գրենք, դե ես մեկ է իմաստ չեմ տեսնում, բայց օրենքը ստիպում է:
- Հա իսկականից, ի՞նչ իմաստ կա, միանգամից 0 դրեք գնանք:
- Մեծ սիրով, բայց պարտավոր եմ:

Վերցնում եմ տոմսս` Գաուսի մեթոդ, Կրամեռի կանոն, տեղափոխություններ:
40 րոպե անց:
- Դե վերցրեք:
Տոմսս դնում եմ տետրի մեջ, փակում տետրս ու ուղղում դասախոսսիս:
- Ու, ի՞նչ:
- Դե չի ստացվել, ի՞նչ անեմ, Դուք էիք ասում, որ չենք կարող սովորել:

Հաջորդ դասին:
- Պողոսյան Պողոս` 25,
- Պետրոսյան Պետրոս` 15
- Սարգսյան Սարգիս ` 0
- Քոչարյան Արամ` 0:
- Ի՞նչ որ մեկը դժգոհ է իրա գնահատականից:
- Ոչ, - միաձայն պատասխանեցինք մենք:
- Ո՞նց, Արամ, դու դժգոհ չե՞ս:
- Ո՛չ, պարոն Գալստայն, իմ դուրը իմ գնահատականը գալիս է, արտագրել եմ ու բռնվել:
(դե ինքը խնդիրները տվել էր, որոնք որ պետք ա լինեն քննությանը)
- Այ քեզի բան, ու դու դրա մասին այսպես բարձրաձայն ասում ես:
- Հա, ընկեր Գալստյան, մոռացա ասեմ, ինձ մի քանի խնդիր տվեք, գամ գրատախտակին արտագրեմ էլի...:

....
Մինչև օրս, էդ դասախոսը ամաչում ա աչքերիս մեջ նայի: Ու հա, վաղը սրանից արդեն քննության եմ: Ու էլի սպասում եմ 23անց 01-ին:

Արամ
10.11.2013, 03:30
Փակում եմ աչքերս: Ցաք ու ցրիվ եղած գույների պատերազմում հաղթանակած կանաչը լցնում է գիտակցությունս` տեղափոխելով հեռու ինձանից, ինձ պատող բազմակի շերտերից: Թարմության մի ալիք հարվածեց մարմնիս՝ ստիպելով բացել աչքերս ու շոշափել շուրջս խտացած կյանքի բջիջները: Կանգնել էի ժայռի գլխին և վերևից հիանում էի իմ արարած աշխարհով: Կանաչ խոտը, որ գրավել էր այդ յուրօրինակ տարածությունը, օրորվում էր քամուց՝ մերթընդմերթ դիպչելով ոտնաթաթերիս: Ներքևում մի բան դղրդաց: Ինչպե՞ս: Իմ արարած աշխարհը ինձ չի ենթարկվում: Ներքևից բարձրացող անհասկանելի քարերից հյուսված աշտարակը կանգնեց իմ առջև՝ ազդարարելով իր առավելությունը իմ նկատմամբ: Պետք չէ թերագնահատել ինձ, աշտարա՛կ: Ախր, դու իմ տարածքում ես, ինձնով ես դու ստեղծվել: Աշտարակին պատկանող ցանկացած բջիջ ինձ է ենթարկվում: Նախ և առաջ կտրեցի նրա գագաթը, ու արդեն ես էի իրեն վերևից նայում: Բայց դա ինձ հերիք չէր, որոշեցի ձևափոխել իրեն: Սկսեցի փորձեր կատարել: Հետաքրքիր էր ստացվում: Վերջնականապես հոգնելով իմ նոր խաղալիքից՝ որոշեցի ամբողջությամբ քանդել այն, տապալել գետնին, պատժել իրեն ինձնից վերև դասող այդ ստոր արարածին:Հեռու-հեռվում` ներքևում, երևում էին աշտարակից պոկված, բայց իրենց հանգրվանը չգտած կյանքի բեկորները: Ամեն ինչ խառնվեց իրար: Ու՞ր է խոտը: Վերացավ ամեն ինչ: Մի վարկյան, խնդրում եմ: Ու՞ր եմ ես: Կանաչը զիջեց իր տեղը, և նորից սկսվեց գույների պատերազմը:Ուզում եմ աչքերս բացեմ` չեն բացվում:

Արամ
14.11.2013, 20:51
Էսոր թռիփըլ յախք եմ անում...

#1 յախք
Առավոտ որոշում եմ ոտքով գնամ համալսարան, բայց ճանապարհին միտքս փոխում եմ, ու կանգնեցնում ինձ մոտիկացող երթուղայինը: Դե քանի որ կանգառում չէի կանգնեցրել, բայց վարորդը կանգնել էր, երբ մտա երթուղային ասեցի.
- Շնորհակալություն:
Արա էդ էր որ, սկսավ, աջից, ձախից խառնվել են իրար ու սենց զարմացած ինձ են նայում...յանի ո՞վ ես դու, բա քաղաքական տրանսպորտում տենց բառեր օգտագործում են...
- Կներեք, ուզում էի ասեի մեռսի:
Ու դավայ ուրախ ավտոբուս մինչև Սլավոնական: Հետաքրքիր ա չէ՞: Մարդկանց բարիությունը ժաժ տալու համար ընդամենը միասին ծիծաղալ ա պետք:

#2 յախք
Սլավոնական համալսարան մտնելու համար պետք է «կառտչկա» ունենաս: Էն մետրոյի նման ա, պահում ես «ստուգող լազերի» մոտ (սե՞նց են ասում) կանաչ լույս ա վառվում ու անցնում ես: Ես էլ ալարում եմ հա գրպանիցս հանեմ, դնում եմ շալվարիս հետևի գրպանը, գնում մոտիկ, տուտուզս մոտեցնում լազերին, ու անցնում: Հա ի՞նչ: Ուղղակի էսօր մի խումբ աղջիկների ուշադրության կենտրոնում էի....եքա ղժացին վրես...:

#3 յախք
Հայերենի դաս:
Էս Հայոցիս դասախոսը խփնված ա: Էնքան տնային ա տալիս, որ մեկ-մեկ սկսում եմ կասկածել, հաստա՞տ մաթեմատիկայի ուղղությամբ եմ սովորում: Վերջը ասածս ինչ ա, մի 15 հատ բառ ա տվել, որոնցով նախադասություն պետք ա կազմենք: Ես որ հաստատ էդքան չեմ կազմի` դրա համար հին մեթոդի եմ դիմում` մի քանի բառով մի հատ եմ կազմում ու ահա ինչ ա ստացվում:

երբեմն, անխաբ, թպրտալ, թրմփոց, խորամանկ, ոսկեծուփ
Երբեմն, իրեն անխաբ համարող, ոսկեծուփ պոչով աղվեսը, այնպես է սկսում թփրտալ հասարակ թրմփոցից, որ սկսում ես կասկածել նրա խորամանկության վրա:
Հա, ի՞նչ:

Արամ
22.11.2013, 18:06
աբստռակտ յախքեր...

յախք #1
Հայերենիս դասերը հետաքրքիր են անցնում:

Կազմել շարադրություն հետևյալ բառերով`
արտագաղթ, գաղթօջախ, խառնաշփոթ, արտասուք, դրդապատճառ, վաղորդյան, այդօրինակ, ընդհանուր, խորդուբորդ, նյարդայնանալ

Նապաստակի վերադարձը
(շարադրություն)
Անտառից արտագաղթած նապաստակը` արտասունքը աչքերին, հեռու-հեռուներում գաղթօջախ էր փնտրում: Ճանապարհը շատ էր հոգնեցրել նապաստակին և նա ուժասպառ` ընկավ կանաչ խոտի գիրկը և վաղորդյան ցոլի զինվորիկները հարձակվեցին նրա մարամնին և նոր շունչ հաղորդեցին: Նրա գլխում խառնաշփոթ էր, այդօրինակ ապրումներ նա երբևէ չէր ունեցել: Եվ նորից նապաստակի ուղեղը ուղարկեց իր նյարդային ազդակները, որոնք նորից պետք է խառնեին նրա գիտակցությունը, բայց այս անգամ դրանք մոլորվեցին գիտակցության խորդուբորդ ճանապարհին և վերջապես ընդհանուր հանգստություն հաստատվեց նապաստակի գլխում: Մոռանալով իր հեռանալու դրդապատճառը` նապաստակը կանգնեց և ուղղեց իր քայլերը դեպի հայրենի անտառը:

Ինչի՞ ա դասախոսս ինձ խելագառված համարում:

յախք #2
Բայց սա հասարակ յախք չի:
- Պապ, Դավթաշենից Բանգլադեշի եկեղեցի, ի՞նչով ու ինչքան ժամանկում կհասնեմ:
- 35-ով մի ժամում կհասնես:
Ժամը 2անց 40 էր ես էլ 4-ին պայմանավորված էի: Դե, որ պապան ասեց 1 ժամում` ես էլ դրան զապաս 20 րոպե գումարեցի ու դուրս եկա:
30 րոպե հետո եկեղեցու դիմաց կանգնած զանգում եմ պապաին.
- Պաաաաաաաաաաապ, էս մի ժամը ստե ինչ պիտի անեմ....:
- Հա քեզ ով էր ասում շուտ դուս գաս:
- Պապ դե ասիր 1 ժամում` ես էլ զապաս 20 րոպե գումարեցի ու դուրս եկա:
- Տղա ջան ես քո զապասը արդեն գումարել էի...:
Ի՞նչ անես էդ 50 րոպեն, որոշեցի եկեղեցի մտնող դուրս եկողներին հետազոտեմ: Շատ հետաքրքիր բաներ պարզեցի իմ համար, բայց այ էս մեկը.
եկեղեցուց դուրս ա գալիս (զադնիյով) մի հատ կին` երեխու հետ: Դե երեխեն զադնիյով չի դուրս գալիս ու էս կինը երեխու ականջը բռնում ոլորում ա, ֆռցնում ու իրա հետ զադնիյով հանում: Այ ես քո բերանի խոռոչում չուպա-չուպս տեղադրեմ, այ անասուն, որպես ի՞նչ: Այ էսի յախք չի, սրան անվանում չկա...:

յախք #3-#4
Էրեկ ծխախոտի դեմ էինք պայքարում:
Ծխող անցորդներից ծխախոտը վերցնում` քաղցրավենիք էինք տալիս:

Ուրեմն սենց մոխրամանա-բաժակներ ունեինք, որ սիգարետը մեջը պիտի քցեին: Հիմա մեր երեխեքից մեկը տենց բաժակը ձեռքին մոտիկացել ա մեկին. էսի պորտմանը բացեց մեջից 1000 դրամ հանեց ուզում ա քցի մեջը: Ասում ենք. «Չէ-չէ, Ձեր ձեռքի ծխախոտը քցեք»: Ինքն էլ բա. «Չէէէէէէ, չէէէէէ չեմ քցելու...» ու թողեց փախավ: Այ քեզի բան...:

Մոտիկացել եմ մի 17-18 տարեկան լակոտի:
- Այսօր ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է և ես քեզ առաջարկում եմ ծխախոտդ քցես այստեղ և ես քեզ քաղցրավենիք կտամ:
Ձեռքի ծխախոտն էլ ծխախոտ լիներ, մեր լեզվով ասած վրեն մի երկու ծուխ էր մնացել:
- Չէ, չեմ քցելու, չէ:
- Ապեր էդ ինչա 2-3 ծուխ ա, էդ ծխես ի՞նչ ա լինելու, քցի թող գնա...:
- Չէ, չէ` չեմ քցում...
Այ քեզի բան #2 ...:

Հետևություն:
Վերևում նկարագրված մարդկանց դասին(ծխողներ) չպատկանելու համար, կարելի ա ծխելը թողնել:

Արամ
29.11.2013, 15:02
Այսօր աշխատանքի ընդունվելու համար պետք է հարցազրույցի գնաի:

Հասա համալսարան պարզվեց, որ մեր կուրսեցու ծնունդն ա. ես ու ընկերս գնացինք տորթ առանք ու գնացինք բուֆետ ` նշելու: (ամեն մեկիս մոտ մնաց տուն հասնելու փողը:) [փակագիծ2] էլ չասեմ խի ամբողջ կուրսից մենակ ես ու ընկերս գնացինք...յախք[/փակագիծ2]

Նույն ընկերոջս հետ կանգառ ենք գնում(1 ժամից պետք է հրապարակում լինեմ, բայց դեռ պետք ա տուն մտնեմ). ճանապարհին ինձնից լավ հագնված մի հատ կին ա մոտիկանում ինձ` ինչ որ դեղ ա ցույց տալիս.
- Տղա ջան խնդրում եմ, էս դեղից պետք է առնեմ, բայց 100 դրամ պակասում է:
- Կներեք, բայց չունեմ: Մոտս` 100 դրամ ա մնացել` տուն պետք է գնամ:
Մի քիչ քայլեցինք ներքև` կանգնած խոսում ենք, բայց իմ ուշադրությունը լռիվ էն կինն ա, ու որ ոչ մեկ իրան էդ 100 դրամը չի տալիս: Չես պատկերացնի ինչ էր հետս կատարվում, ինձ էնքան անպետք էի զգում, էդ վարկյանին` ոտից գլուխ ինձնից զզվում էի: Չդիմացա, գնացի տվեցի 100 դրամը: Հետ եկա ու ընկերս.
- Արա, ոնց ես տուն գնալու...
- Ոտով ^_^:
Ոպշմ էլի «ստանդարտ» խոսակցություն, խի՞, ի՞նչի համար և այլն: Վերջը մինչև էս խոսակցությունը շարունակվում էր էդ կինը մտավ դեղատուն ու ես ինձ կրկնակի լավ զգացի, որ գոնե չեմ խափվել:

Արդեն կես ժամ էր մնացել, երբ հասել էի Դավթաշենի Yerevan City-ի մոտ:
Փողոցի նստարաններից մեկին մի հատ տատիկ էր նստած` բավականին մեծ ցելաֆոնները կողքին: Անիծեցի իմ բնավորությունը ու ինձ շլանգի տեղ դնելով անցա նրա կողքով, բայց էլի չկարողացա գնամ...: Շրջվեցի, ասեցի գոնե մի 5 րոպե սպասեմ` մեկը կլինի, որ կօգնի տատիկին, ես էլ կգնամ իմ հարցազրույցին: Էն էլ ոչ մեկ չմոտիկացավ...:
-Բարև Ձեզ, ի՞նչ որ բանով կարող եմ օգնել...:

Տատիկը լրիվ մեր տան հակառակ կողմն էր ապրում` Դավթաշեն գյուղում...:

- Տղա ջան դու երևի հավատացյալ ես, որ եսքան բարի ես ու օգնում ես ինձ:
- Չէ տատի ջան, ես աստվածներին չեմ հավատում` անհավատ եմ:
- Բալա ջան չի կարա տենց բան լինի...
- Հա Տատի ջան կարա, տեսա՞ր քանի հատ հավատացյալ կողքովդ անցավ...
Արա ինչ կայֆ զգացողություն ա, երբ տենում ես դու` քո ջահել հասակում, ամբողջ կյանք տեսած կնոջը ուրախացնում ես, ստիպում ես որ նա ժպտա...երևի սրա համար են մարդիկ ապրում:

Ժամը 14:00: Տուն եմ մտնում, բայց արդեն պետք է հրապարկում լինեի. էս աշխատանքն էլ սենց կորավ:
Ու էս գրառումը անելուց հիշում եմ `

...սենց երևի մի օր կնայեմ հայելուն ու ինձ չեմ տեսնի, որովհետև վերածվում եմ ուրիշների մասնիկներից բաղկացած գոյության...

Արամ
03.12.2013, 11:25
յախք 1
Պետք ա խաղալիք մեքենա գնեի:
City-յում կանգնել եմ էդ խաղալիքների ստենդի (հա՞ տենց են ասում) առջև, նայում եմ, մեկ էլ ներքևը` գետնին, մի հատ մեծ մեքենա նկատեցի: Ինչ լավն էր...մեծ` ամորտիզատրներով, պուլտով, լույսերով, բացովի դռներով....48000 դրամ: Անիծեցի ինձ, դրանից 10 անգամ էժանը գնեցի ու դուրս եկա...:
Տենաս մի օր կգա, որ էս գրածս կկարդամ, կգնամ City, էդ 48000 դրամանոց մեքենան կգնեմ ու առաջին պատահած բալիկին կտամ:

յախք 2
Մեկ-մեկ կարոտում եմ իմ քյառթու տեսակին: Լավ էր էլի` ոչ մեկին բանի տեղ չէի դնում, ինձ ծանր էի պահում, ոչ մեկին չէի նվիրվում: Իսկ հիմա՞: Ի՞նչ եմ դառել հիմա. ամեն 2-րդին ամբողջ սրտով նվիրվում եմ` իրանց հետ հավասար ուրախանում, տխրում: Ու ամենացավալին են ա, որ կարոտում եմ: Չգիտեմ. նեղվում եմ, որ հակառակ վերաբերմունքը չեմ ստանում, բայց ո՞վ ա մեղավոր, իհարկե ես, ասա ով ա քեզ ստիպում էդքան միամիտ, պարզ ու նվիրվող լինես: Յախք, վերջերս հայտնաբերել եմ, որ ցանկացած մարդու մեջ միշտ ուզում եմ լավը գտնեմ, որ իրան սիրեմ, խի՞, չգիտեմ, բայց հաստատ տենց ա: Ուզում եմ էլի քյառթու լինեմ, ուզում եմ իմ տնգլին չլինի` ոչ մեկ...: Մեկ ա սենց էլ եմ մենակ, նենց էլ եմ մենակ լինելու: Միշտ ինչ որ մեկի հետ զրուցելուց/շփվելուց դիմացինս ա թելադրում շփման կանոնները` ես հարմարվում, այնպես անում, որ դիմացինիս հաճելի լինի, խի՞, ժամանակին պոխույ էր` ես ոնց ուզում տենց էլ խոսում էի, թքած թե դիմացինին ինչ կլինի...:
Բայց սա ընդամենը զառացանք ա, ընդամենը հոգեկանի ցանկությունը, որը երբևէ իրականություն չի դառնա, որովհետև ես իմ էս տեսակն եմ սիրում...չգիտեմ խի, բայց ես ինձ սենց եմ տեսնում, ինձ սենց հարմար ա, իմ իրականը` ցուցադրականից չի տարբերվում:
Նույնիսկ հիմա եմ նեղվում, որ էս կարդալուց ինչքան մարդ ա իր վրա վերցնելու, չէ, սիրելիներս, ոչ մեկիդ նկատի չունեմ, ուղղակի մտքերս են:
Շտո-տո ղզիկացա, կներեք` չդիմացա...:

Արամ
07.12.2013, 00:18
Էսօր պետք ա գնաի ԵՊՀ, որոշեցի քանի քաղաք եմ իջնում գնամ մարդամեկին էլ տեսնեմ: Ինքը գործի տեղը շատ ա սովածանում. մի հատ կիտ-կատ տանեմ` չսովածանա ընգերս: Էն էլ խելոքս, էսօր գործի չէր եկել ու ես` քոռ ու փոշման, որոշեցի հետ գնամ տուն:
Փողոցում մի հատ հրաշք բալիկի եմ նկատում (մոր հետ էր), հրաշքը ո՞րն ա, մի հատ արևի կտոր` բռնես-ուտես: Ու հիշում եմ կիտ-կատը, որը մնացել էր գրպանումս:
Մոտիկանում եմ բալիկի մայրիկին.
-Բարև Ձեզ, թույլ կտա՞ք Ձեր բալիկին քաղցրավենիք հյուրասիրեմ:
- Վայ, չէ-չէ, էդ ի՞նչ ակցիա ա:
- Ի՞նչ ակցիա, ուղղակի ուզում եմ Ձեր բալիկին քաղցրավենիք հյուրասիրեմ` հրաշք ա:
- Չէ, չէ պետք չի, շնորհակալություն:
- Վայ, ինձ տվել են, ուղղակի ես չեմ սիրում շոկոլադ, դրա համար ուզում եմ, որ անիմաստ չկորի:
- Լավ տվեք, շնորհակալություն:
Տվեցի բալիկին, արա ինչ կայֆ էր, նենց ուրախացավ...հազար եմ ասել, հազար մեկ էլ եմ ասում, մենակ էդ պահերը վայելելու համար կարելի ա ապրել:

Հա ու էսի յախք ա, ոչ թե բալիկի մայրն ա յախք, այլ էն երևույթը, որ մարդկանց ուղեղում չի տեղավորվում, որ ուղղակի կարելի ա լավություն անել, ուղղակի նվեր անել, ուղղակի լավը ցանկանալ ու ենթագիտակցորեն մտածում են. «որտե՞ղ ա ուզում մեզ քցած լինի»:

Արամ
09.12.2013, 23:30
Կյանքում մի փորձի ինչ որ մեկին թերագնահատես: Երբեմն կյանքիս գնով, երբեմն շատ ծանր, երբեմն ուղղակի առօրյա «պատահարներով» ապացուցված արտահայտություն ա: Ժամանակին դիմացինիս թերագնահատելու պատճառով շատ եմ քաքել իմ փայ բոռշի մեջ, բայց ուրախ եմ, որ հիմա ոչ մեկին` կտրականապես ոչ մեկին, չեմ թերագնահատում: Բոլոր մարդիկ էլ լավն են, չկան վատերը: Ընդամենը ոմանք քեզ հարազատ են, ոմանք տհաճ, ոմանց էլ ուզում ես էն բանից անել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ իրանք վատն են:

Աշխարհի էն ամենա-ամենա դաժան բաները լավ նպատակներով են արվել, չի եղել մեկը, որ ասի, վսյո ես գնում եմ վատ բան անելու, իմ արածը վատ բան ա, ամեն ինչն էլ իր նպատակնա ունեցել, ու բարի նպատակը, ուղղակի ընտրված մեթոդներն են սխալ եղել: Սխա՞լ, չէ սխալ չեն եղել ուղղակի սահմանված իրականությունից շեղված են եղել: Մի քիչ սխալ բան եմ ասում, դժվար ա էս ամեն ինչը ընդունելը, բայց գրեթե բոլորի մոտ կյանքի մասին շատ վատ պատկերացում է, այն որ կյանքը դաժան է և այլն և այլն, ես տենց չեմ մտածում, կյանքը դաժան չի, կյանքը բարդ չի, կյանքը պարզից էլ պարզ է, ես դեռ կյանքից պարզ բան չեմ տեսել: Մենք ենք, որ այն բարդացնում ենք, ու քանի գնում է, պարզեցնելու փոխարեն էլ ավելի շատ պատճառներ ենք գնտում այն բարդացնելու:

Հասարակ մաթեմատիկա. ես գրում եմ x = 1, ի՞նչ ա սա նշանկում, նշանակում ա, որ իքսը հավասր ա մեկ, բայց չէ, չէ մենք չենք կարա էսքան հեշտ ամեն ինչ ընդունենք, խի ա x, այլ ոչ թե y, չէ խի y, պիտի z լինի, չէ վապշետը պետքա հայերեն տառ լինի, խի՞ ա հավասարի նշանը սենց, ու վապշե, ո՞վ ա ասել որ իքսը հավասար ա մեկ....սրանով ենք զբաղված մարդիկ, էս ա մեր կյանքը, իսկ ընդամենը պետք էր հասկանալ, որ մեր անհայտը ունի 1 արժեքը...վերջ:

Խնդրում եմ, հերիք է ինձ ասեք, որ կյանքս վարի եմ տալիս, եթե ես Ձեր նման չեմ պարում, դա դեռ չի նշանակում, որ ես Ձեզնից լավ չեմ ապրում, եթե դուք աշխատում եք, սովորում եք, ես չեմ աշխատում, չեմ սովորում, դա դեռ չի նշանակում, որ ինձնից լավն եք: Կներեք, բայց ես ասում ե՞մ, որ Դուք ճիշտ չեք անում, չէ՛, չեմ ասում, որովհետև յուրաքանչյուրիդ ընդունում եմ այնպես ինչպես կաք: Ձեր ամբողջությունն ա հենց, որ Ձեզ կատարելություն ա տալիս: Խնդրում եմ, ընդունեք ինձ ինչպես ես կամ, պետք չի իմ կողքից ինձ պոչեր ավելացնենք: Ես հպարտ եմ, որ Ձեր լեզվով ասած կյանքս վարի եմ տվել ու շարունակում եմ վարի տալ, ես դրանից ինձ լավ եմ զգում: Ապրում եմ, որ ինձ լավ զգամ:

Յախք...

Հ.Գ. Կներեք, եթե ինչ որ մեկին էս վերևիս գրառումով վիրավորեցի: Ոչ մեկին ուղղված չէին խոսքերս, ուղղակի ինձ էլ հասկացեք, 21 տարի գլխիս ավետարան են կարդում, մի տեղ չգրե՞մ:

Արամ
13.12.2013, 07:45
բանակային յախք կամ չափից դուրս «խելոքություն»

-Քոչարյանին կանչեք ստե, Քոչարյանին կանչեք ստե - գորգռում ա մեր գումարտակի շտաբի պետը:
Ու՞րա Քոչարյանը, Քոչարյանը իրա կայֆերով դուրսը ծխումա, մեկ էլ աջից, ձախից լցվեցվին վրես, բա թե շտաբի պետը «բիսիտ» եղած քեզ ա ման գալիս: Պարոն մայորը մեր գումարտակի, ես կասեի նույնիսկ գնդի մառոզն էր: Իրա անունը շշուկով էին տալիս և այլն և այլն...: Բայց դե ինքը ինձ երես էր տվել, ինձ բան չէր ասում, որովհետև քիչ թե շատ ստացված զինվոր էի ու մեր գումարտակի միակ հերթապահն էի, որ անգիր գիտեր բոլոր զինանոցների պարունակությունը: Նույնիսկ հիմա եմ հիշում: Հա ասածս ինչ ա, գնացի մոտը:
- Քոչարյան, էն ոչխարները 5-րդ վաշտի զինանոցը լրիվ քաք մեջ են արել, գնա թափով դրանք դզի, թե չէ դրանց աֆիցեռակազմին...
- Եղավ պարոն մայոր:
- Արա, ով ինչ ուզում ա ասի, մինչև ըտե չպրծնես, ոչ մի տեղ չգնաս:
- Լսում եմ:
5-րդ վաշտի զինանոցը առաջին հարկում ա: Ոպշմ իսկականից սաղ վարի էին տվել, ոչ մի բան հանձման-ընդունման մատյանում ճիշտ չէր գրած, ես էլ հատ-հատ հաշվում էի` լրացնում մատյանում: Մեկ էլ խոմ դղրդոց չի գալիս, ու գռռռռռ սաղ վերևից վազելով իջնում են, ու էդ աստիճաների դմդմփոցից, սաղ շարժվում ա իրար: Բայց դե իրականում էդ դմդմփոցից չի շարժվում: Իրանում երկրաշարժ ա եղել ու մեր մոտ ահավոր զգացվել ա` դրա համար սաղ վազելով իջնում են, ես էլ կարծում եմ իրանց վազելուց ա սաղ դղրդում : Հա՛, էնքան անջատված էի, որ չեմ էլ զգացել: Տենց մի քանի վարկյան հետո գումարտակում մարդ չկար, մենակ ես էի իմ զինանոցում հաշվարկս անում, դե գիտեմ յանի տագնապ-մագնապ ա, պարոն մայորն էլ ասելա, որ ուրիշ ոչ մի բան չանեմ:
Հա, իմ համար հաշվում եմ, մեկ էլ մեր գումարտակի հրամանատարը շնչակտուր մտնում ա զինանոց.(ամենայն հավանականությամբ, մտել է գումարտակ, որ տեսնի խոմ մարդ չի մնացել)
- Արաաաաաաա, ի՞նչ ես անում ստեղ:
- Ո՞նց ինչ եմ անում, զինանոցն եմ հաշվում:
- Արա դու լրիվ տվել քեզ անցել ես, ի՞նչ զինանոց, թափով ռադդ քաշի դուրս:
- Կներեք պարոն փոխգնդապետ, բայց պարոն մայորը հրաման ա տվել, որ մինչև ստեղ չավարտեմ, ոչ մեկի չենթարկվեմ:
- Արա հիմար ես դու, արա, սաղ քանդվավ, գումարտակս քանդվավ դու ստե զենք ես հաշվում:
- Ո՞նց քանդվավ, ի՞նչնա քանդվել:
Ու քայլելով գնում եմ դռան մոտ, որ յանի ցույց տամ, որ գումարտակին բան չի եղել, արա էն էլ ինչ տեսնեմ: Պատերը ճաքճքած, գետինը փոշի, նկար-մկար ընկած գետին...:
- Պարոն փոխգնդապետ, սրանք իսկականից վայրենի են, նենց էլ վազելով իջել են, որ սաղ պատերը ճաքել ա, կարծում եմ, որ պետք է տագնապով դուրս գալու պլանը փոխել, այսինքն պետք է առանձին-առանձին` վաշտ-վաշտ, իջնեն, որ հետագայում սենց բաներ էլ չլինի:
Ինչքան հիմար էի զգում ինձ, կարծում էի, որ խելոք բան եմ ասել, բայց էս հրամանատարս ծիծաղում ա չի կարում ուշքի գա...:
Տենց էշցած վայելում եմ հրամանտարիս ծիծաղը, մեկ էլ նորից դղրդոց, հիմա ո՞վ էր, ախր գումարտակում մարդ չկա, այ ստեղ խելոք Արամս հասկացավ, որ երկրաշարժա եղել, արագ փակեց զինանոցը ու դուրս թռավ...:

Ու հա, հետո էտ տենց էլ մնաց պատմության մեջ: Միշտ օրինակ էր բերում, ասում էր, որ զինվորը պետք է իրա նման լինի, երկրաշարժի ժամանակ զենք հաշվելուց սատկի:

Արամ
15.12.2013, 04:07
բանակային յախք կամ վախի հետևանքները

Պոստերում մի հատ ահավոր մթնոլորտ ա: Հենց մեկը սկսում է վախենալ, ավտոմատ էդ վախը բոլորի վրա տարածվում ա: Դրա համար միշտ պոստում վախս ցույց չէի տալիս, որ հանակարծ խուճապ չսկսվի: Հետներս մի հատ պայմանագրային սերժանտ էր պոստ(հենակետ) բարձրացել: Դե ինքը պաշտոնով ու կոչումով 2-րդ մարդն էր էդ պոստում, բոլորս իրան պետք է ենթարկվեինք: Բայց վայ էդ ենթարկվելուն: Էս հարիֆիս առաջին անգամն էր. վախից մեղմ ասած քաքում էր տակը: Բլինդաժից(էտ գետնատնակնա, որտեղ քնում ենք) դուրս չէր գալիս: Քո համար ո՞նց ա, դաժը գիշերը զենքով էր քնում: Ու հա էս պատմության ամենակարևոր մասը, ինքը` մենակով, կյանքում 7-ից հետո` երբ մութ էր, զուգարան չէր գնում: Զուգարանն էլ բլինդաժից, մոտովորապես մի 15-20 մետր հեռու էր: Միշտ բոդրուշիներին վերցնում էր հետը նոր գնում:
(Բոդրուշին էտ էն մարդն ա, որ գիշերը արթուն է մնում, որ պետք եղած ժամանակ մնացածին արթնացնի)

Ես ու ընկերս բոդրուշի ենք` ներսում(էդ արթուն հերթափոխ ա կոչվում): Ոպշմ, նստած նարդի ենք խաղում: Էս Նարեկի(պայմանագրային սերժանտի) պիպին էլ բռնել ա.
- Արա՛մ, ապօ քել է, քել մի հատ հելնենք դուրսը ֆռֆռանք, տենանք ի՞նչ կա:
- Ախպեր չէ, նառդի եմ խաղում, հավես չկա:
- Արա դե թարգի է, տղա չե՞ս, վախում ե՞ս, քել է, քել հելնենք մի հատ տենանք ինչ կա չկա:
Դե ես գիտեմ ինչի համարա դուրս կանչում:
- Արա ընգեր նորմալա էլի, հեռու գնա, թո խաղ ենք խաղում:
էս ջոգումա, որ ես անհույս եմ` ֆռում ա ընկերոջս.
- Ռուբ, դե քել ախպեր, քել դու հետս արի, էսի բեզդելնիկի մեկնա:
Ստե էլ չեմ դիմանում.
- Արա դե ի՞նչա, էլի չիշիկդ եկել ա՞:
- Հա դե, բա ձեռ պետքա առնեք էլի, լավա ապեր պետք չի, պոխույ մենակս կեթամ, բանի տեղ դրեցինք էլի ձեզ...
Ու սենց մրթմրթալով դուխը հավաքեց ու դուրս եկավ բլինդաժից: Մենք էլի շարունակում ենք զառ գցել, բայց հետաքրքրությունս ինձ սպանում ա, տենաս էդ ի՞նչ եղավ:
Հելա տեղիցս, գնացի դուռը մի քիչ բացեցի` էնքան որ կարողանամ նայել: Արա ի՞նչ տեսնեմ, էս Նարեկս, դռան կողքը կանգնել ա, մի հատ շիշ ա վերցրել` վախվորած աջ ու ձախ ա նայում ու շվցնում մեջը: Ես պայքարում եմ ծիծաղիս դեմ, իսկ էդ ընթացքում, մեր հերոսը մի շիշը վերջացրեց, (կես լիտրանոց) փակեց, շպրտեց անտառի մեջ անցավ մյուսին: Էլ չդիմացա, դուռը սենց արագ բացեցի ու.
- Նաաաաաաաաարեեեեեեկ:
Հեհ էդ տեսնել էր պետք, հիմա չգիտի ի՞նչ անի, գործիքը պահի, շիշը շպրտի, թե վրի կաթկթածները թապ տա...:
Արագ-արագ բոլոր վերը թվարված գործողությունները արեց ու հայդա հետևիցս վացելու...: Ճիշտ ա, որ արդեն հոգնեցինք ու կանգ առանք, սահմանափակվեցինք նրանով, որ ոչ մեկի չեմ ասի: Ու չասեցի, մինչև էս պահը:

Յա՛խք, էս էլ Ձեր բարի Արամը...:

Արամ
23.12.2013, 23:46
մինիյախք

Գնում եմ հարցազրույցի` ծրագրավորման ընկերություն: Էս հարցազրույց վերցնողը նայում, նայում է ռեզյումես ու.
- Դու ԵՊՀ-ի կիրառական ես սովորե՞լ:
- Այո, սովորելը որն է, ընդունվել եմ հետո դուրս մնացել:
- Հա, փաստորեն դու Սարգսյան Վահագին կճանաչես, նույն թվականին եք ընդունվել:
Հա, ես Սարգսյան Վահագին ճանաչում եմ, իմ կուրսից ա եղել: Վահագը լավ տղա էր, բայց դե, ո՛չ մաթեմն էր իրանը, ո՛չ էլ ծրագրավորումը: Մտածեցի, երևի ինքն էլ ա էս աշխատանքի համար դիմել, էս մարդն էլ հարցնումա, որ իմանա ոնց ա սովորել:
- Հա ճանաչում եմ, շատ խելացի տղա է, մեր խմբում ամենալավ ծրագրավորում իմացողներից էր:
- Ի՞նչ:
- Հա, շատ լավ էր սովորում:
- Տղա ջան, Վահագը իմ տղան է: Ու ինքը լավ ծրագրավորում գիտի՞:
- Դե, ես կարծեցի, որ ինքն էլ ա էս աշխատանքի համար դիմել դրա համար տենց ասեցի:
յախք արա....ուզում էի, որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ, յախք:
Հետո բլա-բլա-բլաներ լիքը...վերջում էլ.
- Դրական պատասխանի դեպքում ես Ձեզ կզանգահարեմ:

Հա ու 3-4 ժամ հետո զանգեցին, ասեցին, որ 1 ամիս փորձաշրջանով ընդունել են: Հինգշաբթի օրվանից աշխատանքի եմ:

Արամ
20.01.2014, 23:50
յախք is returning

«Ես մեղավոր չեմ» արտահայտությունը սուտ է: Սուտ է, չհավատա՛ք: Ինչը մեր հետ պատահում է, թե՛ լավ և թե՛ վատ մեղավորը մենք ենք: Երբ անձնական կյանքում խնդիրներ չունեի, փոխարենը հարուր տեսակ խնդիր ունեի` աշխատանք չունեի, չէի սովորում, զբաղմունք չունեի: Հիմա գրեթե հակառակնա, համ սովորում եմ, հա՛մ աշխատում, բայց անձնական կյանքս լրիվ քարուքանդ ա եղել: Չէ կներեք, սխալ ասեցի, ոչ թե քարուքանդ ա եղել, այլ քարուքանդ եմ արել: Բայց ոչինչ, չեմ հիասթափվում, հաստատ էս էլ կվերակառուցեմ: Ես վստահ եմ: Էս ժամանակաշրջանում շատ մարդկանց եմ ցավ պատճառել/հիասթափեցրել, գիտեմ որ կներեսը շատ քիչ ա, բայց ուրիշ չգիտեմ ի՞նչ կարող եմ ասել: Կներեք: Ես կուղղեմ:

Մի հատ ծրագրավորական յախք

-Նայեք, Ձեզ մի հատ առաջադրանք եմ տալիս, 3 րոպե ժամանակ ունեք, ծրագիր գրեք, որ փող է աշխատում:
Գործընկերենս, մի քանի բան խզբզեցին, փոփոխական են սարքել, որ անվերջ ++ ա անում ու սրա նման լիքը բաներ: Եկավ, իմ կոդը բացեց`

LIKE "Serj"
FUNCTION PUBLIC sashik(x/2) (LIKE-ը ժառանգելն է)

Ուրիշ չգիտեմ ինչ պատմեմ....տեսնում եք էս էլ աշխատանքը, սաղ կյանքիս «հետաքրքիր» պահերը վերացել են:

Հա հիշեցի...ընկերս զանգում է.
-Արամ, էս Վահիկը մի հատ նոթբուք ա բերել, hard disk-ը փոխել են 500 GB-նոց են դրել, բայց 120 ա ցույց տալիս:
-Հետո՞
-Մի հատ արի մեր տուն, տես կարաս դզես:
Ոպշմ գնում նայում եմ, տարել կոմպը ֆորմատ անել ա տվել, մենակ C-ի համար partition են սարքել, են մնացածը unlocated է, թափով երկրորդն էլ սարքեցի` ուղղվեց: Տենց ձեռի հետ կոմպը նայեցի, ոչ դրայվեր էր դրած, ոչ մի գործ արած չէր վրեն, տուպը ֆորմատ էին արել տվել ձեռը: Ու իմ էշացման գագաթնակետը եղավ, երբ իմացա, որ դրա համար 10000 դրամ է տվել: Ու հա, ես կազմակերպությունն էլ կասեմ, կասե՛մ, գնացեք գրողի ծոցը, չհասկացող մարդկանցից փող աշխատող` դրամի ստրուկներ: (Rich Computers): Ու հա, պաշտոնապես հայտարարում եմ, յուրաքանչյուր ցանկացող, եթե ուզում է իրա համակարգիչը ֆորմատ անել ու պետք է ինչ որ «կազմակերպության» տա գումարով անեն, նամակ է գրում ինձ ակումբով կամ ֆեյսբուքով (https://www.facebook.com/aram.ko4aryan) ու ես անվճար կանեմ: Ուղղակի միայն կիրակի կարող եմ անել, մեկ էլ, եթե համակարգիչը կարողանաք բերել ինձ մոտ:

Արամ
09.02.2014, 00:59
յախք արա

Հիվանդ են բոլորը` հիվանդ...:
Հարգելի հիվանդներ, կյանքը «աչոկ» հավաքելու հերթական խաղը չի, կյանքը Ձեր ԱյՓադի AngryBirds-ը չի, որ ինչքան շատ ամրոց քանդեք, ենքան շատ աչոկ կունենաք: Ֆու՛ ընդ Ձեզ: Ի՞նչ ա տենց չի: Տենց ա, ո՞նց տենց չի, երբ ինչ որ մեկի նկատմամբ սխալ ես անում, աջ ու ձախ իրենց թանկացնում են, իրենց ծանր պահում ու եթե էդ մարդը քո համար թանկ ա, ուզած չուզած թույլ ես տալիս, որ քո «ամրոցը» քանդի, որպեսզի «աչոկ» հավաքի:
Էդ խի ի՞նչ ա լինում որ, եթե ինչ որ մեկը իմ նկատմամբ սխալվում ա` պատերազմ չեմ սարքում, կամ շատ դեպքերում նույնիսկ չեմ էլ ասում, որ էս-էս քայլիցդ նեղվել եմ` սխալ էր, ինչի՞ համար ասեմ, որ ինքը իրան վատ զգա ու ստիպված լինի ներեղություն խնդրել, հա՞, հա՞, դե բա կասես հա, որովհետև էդ ճիշտ ա՞, խի՞ ա ճիշտ որ, ես իրա արածից եմ վատ զգացել` ուրեմն թող ինքն էլ վատ զգա: Հա՛, ճի՛շտ ես, դու էլ ես AngryBirds խաղում:
Խի՞ էլի, մեկդ բացատրեք, խի՞....խի՞ են չնչին բաներից պատերազմ սարքում, խի՞ են մտածում, որ իրանք միշտ քեզնից խելոք ու ճիշտ են....ես գիտեմ....գիտեմ...ես տուպոյ եմ, որովհետև իմ մոտ Angry Birds-ը չի բացում...:

Նառոդնայա Մուդռոսծ`
Եթե դիմացինդ Angry Birds ա խաղում, ու ցանկանում ա քո ամրոցը քանդել, որ աչոկ հավաքի, սուս մնա` իրա մոտ Angry Birds-ի Trial version ա:

Արամ
07.04.2014, 00:57
Կատարել գրառում ուրիշ նպատակով էի սեղմել։ Ուզում էի մի քիչ ինձանից յախքեմ, մի քիչ ղզիկանամ, էն էլ շտո-տը "տղամարդկություն"-ս անհարմար պահի զարթնեց։ Դրա համար երեկ հետս պատահած մի հատ դեպք պատմեմ։

Մազերս չէի կտրում՝ դզում էր տենց անճոռնի ֆռֆռալը։
Մի բան գիտեի էլի, որ չէի կտրում․․․

Երեկ գնացի վարսավիրանոց, էն էլ իմ վարսավիրը զբաղված էր, ես էլ ահավոր վռազ էի, որոշեցի ուրիշ տեղ փորձեմ։
- Բարև Ձեզ, Դուք տղամարդու մազ կտրում ե՞ք։
- Հա ազիզ, արի ներս․․․
Վարսավիրանոցի շեմին դիմավորեց ինձ մի հատ "բայեվոյ" կնիգ։

Վարսավիրանոցում ուրիշ հաճախորդ չունեին, մենակ ես էի։ Ոպշմ, սուս ու փուս հետևում եմ, ոնց են էս իմ սիրուն անճոռնի մազերը կտրում, մեկ էլ սրանց ընգերուհին ա մտնում վարսավիրանոց։
Հմի սկսել են արա, եսիմինչ սերիալներից են խոսում, եսիմինչ ոսկիներից, եսիմինչ բիժուներից․․․նեռվերս խախտվում ա իրար, մեկ էլ էդ թազա եկած ընգերուհին կոխքս կանգնել ա ու իմ մազերը կտրող աղջկան ասում ա․
- Աղջի հլա նայի սենց լավ ա՞
- Հա ազիզ ցենտրա
Դեռ չեմ ջոգում ինչի մասին են խոսում էլի, որպես մաքուր, հայ՝ ազնվարյուն կույս տղամարդ չեմ նայում էլի սրանց վրա
- Դե մի ռազմեր փոքր եմ վերցե, սպանում ա չէ՞
Բլին արա էս ի՞նչ ա խոսում, գլուխս բարձրացրի վերև․ ի՞նչ տեսնեմ, էս դեբիլս կրծքերը ձեռքերով բռնել ա, աջ ու ձախ ա տանում, վերև ներքև ու "վարսավիրիս" կողմից գնահատական սպասում․
- Կներեք, ոչի՞նչ որ ես ստեղ եմ։
- Հա, հա ոչինիչ բան չկա։
- Ի՞նչը ոչինչ բան չկա։
- Հա դե, խո՞մ աղջիկ չես, որ ամաչում ես, ի՞նչ ա եղել որ, ջահել տղա ես էլի․․․
- Հա՞, հիմա որ հելնեմ կախ տված ման գամ դուրդ կգա՞
- Ուրիշ էլ ի՞նչ անշնորքություն կարաիր ասեիր։
- Ուրիշ ոչինչ։
Ի՜նչ կայֆ էր, ի՜նչ լռություն էր սրանից հետո վարսավիրանոցում․․․

Վերջը ասածս ինչա, մազերս կտրեց, գլուխս լվացի ու յախք արա էդ ի՞նչ էր արել․․․
Մի հատ լավ խոսք կա է․․․

Էսօր ստիպված գնացի իմ վարսավիրիր մոտ․․․։

Յախք ընդ ձեզ․․․

Արամ
12.04.2014, 16:21
Ես չեմ սիրում մարդկանոց, ովքեր կարողանում են ապրել, քանզի նրանց առաքելությունը հասարակությունը լճացնել է։ Ես սիրում են նրանց, ովքեր չգիտեն ապրել, քանզի նրանք, մեռնող են, ոչ թե մեռած։
-կիսաՆիցշե

Մի հատ հետաքրքիր բան եմ նկատել։ Ասենք, երբ ինչ որ հարցի շուրջ զրուցում/վիճում ես ու ասենք մի հատ խելացի միտք ես արտահայտում, որը իրականում գոնե ուշադրության արժանի ա, նենց տպավորություն չի գործում, ինչ ասենք, օրինակ՝
-Եղբայր Աստված կա։
-Չէ չի կարա լինի, չգիտե՞ս, Նիցշեն ասել ա, որ բոլոր աստվածները մեռել են․․․
Վսյո էս դոգմա էր, քանի որ Նիցշեն ա ասել, էլ ի՞նչ խոսանք։
Ի՞նչ ա մարդիկ, մտածում եք, ձեր ներկան մի 3000 տարի առաջ արդեն ապրե՞լ են։
Մտածում ե՞ք, որ դուք էդքան պարզ եք, որ ի՞նչ որ մեկը ձեզ կարար <<կանխագուշակեր>>։

Բայց մի պահ փորձեք մտածել, թե ի՞նչ եք ուզում։
Ուզում եք աշխատանքի ընդունվել, ուզում եք մի 500 հազար փող աշխատել, ընտանիք ունենալ, տղա մեծացնել․․․
Կարճ ասած՝ երջանկություն։

Ես էլ եմ ուզում, ո՞վ չի ուզում։ Բայց ինչու՞ եք էդ ամենինչը նախապես գծված սցենարով անում։

Տղես պիտի ծրագրավորղ դառնա, ծրագրավորողները շատ են փող ստանում։
Աղջիկս պիտի բժիշտ դառնա, բժիշկները շատ են փող ստանում։
․․․
Այ տղա, չե՞ս ամուսնանում, ամուսնանալուդ վախտն ա։
Աղջիկ ջան տունը մնացիր։
․․․
Օրինակ, մի հատ աղջիկ հոյակապ երգում ա չէ՞։
Բայց չէ ի՞նչ երգել աղջիկ ջան, դու պետք ա գնաս կենսաբան դառնաս, գնա կենսաբանություն սովորի, ի՞նչ երգել, էդ շուբիզնեսից ինչքան հեռու ենքան լավ։
Կամ․․․
Հա լավ ի՞նչ նկարել, ես նկարելով չեմ կարա նորմալ փող աշխատեմ, գնամ հաշվապահ դառնամ․․․և այլն և այլն։

Ասածս ի՞նչ ա, հա՛, ես 17 տարեկանի ուղեղ ունեմ ու հա՛, բոլորդ էլ տենց ժամանակին մտած եք․ վախեցել եք արտահայտվել ու թողել եք, որ հասարակությունը էդ ամենինչը սպանի ձեր մեջ։

Չեմ ժխտում, որ կարող ա ժամանկի ընթացքում իմ մեջ էլ սպանի։ Բայց ես զենքերս վայր չեմ դնի, որովհետև չունեմ ^_^

․․․յախք արա, էլի Ղզիկ mode-_-

Արամ
15.04.2014, 00:02
-կիսաՆիցշե

Ես շատ արագ եմ փոխվում։ Իմ այսօրը հասկասում է երեկվան։ Ինչպես երեխաններն են ուզում մեծերի մոտ իրենց "ուժը" ցույց տան, այնպես էլ ես եմ հաճախ թռնում աստիճանների վրայով ու բաց թողնում դրանց․․․բայց ցավոք այդ աստիճաններից ոչ մեկը ինձ չի ներում։
Ես միայնակ եմ վերևում։
Ամեն բաց թողնված աստիճանի վրա մնացել է հոգուս մի կտոր։
Ու՞մ եմ պետք ես վերևում, երբ ես ես չեմ այստեղ։
Ում եմ պետք ես այստեղ, եթե ինչը որ վերևում է մագնիսի նման ձգվում է ներքև՝ իր մնացորդներին․․․։
Օ՛, գիտեմ, մեծն կիսաԶառատուստրա, ամբողջ բարդությունը հենց այստեղ է, որ վերևի կտորը պետք է ավելի մեծ լինի, չէ՞ որ մեծը փոքրին է ձգում, ոչ թե հակառակը։
Ու ինչի՞ համար եմ ես։ Որ միայնակ վայելե՞մ իմ կատարելությունը։
Թու՛ ես տենց կատարելության վրա։

Ու հիմա ասա ինձ կիսաԶառատուստրա, արդյո՞ք դա է ճշմարտությունը, արդյո՞ք սա է վերևը, որտեղ ոչ մեկ չկա։

կիսաԶառատուստրան լռեց․ նա չգիտեր երիտասարդի հարցերի պատասխանը ու հեռացավ այնտեղ, ուր ծառն էր լեռան վրա։

․․․յախք Նիցշե։

Արամ
27.04.2014, 00:42
Էն որ ասում են տաս տարի առաջ, առաջին ասոցիացիաները մոտդ 90-ականներն են առաջացնում, ու հետո նոր հասկանում ես, գրողը տանի, որ 90-ականները մինիմում 15 տարի առաջ էին: Էն ժամանակ նոր ձևավորվող ուղեղդ անընդհատ ինֆորմացիայի պակաս էր ունենում ու ինտերնետ չկար էդ բացը լցնելու համար: Ինչքան էիր կարդում, էլ հանրագիտարաններ, հաստ ու ծանր գրքեր, թերթեր ու ամսագրեր, ուզածդ գիրքը ճարելու համար հարևանների բարեկամների անձնական ու հանրային գրադարաններն էիր քրքրում, իսկ հիմա բացում ես ինտերնետն ու հոպ, ուզածդ ճարում ես:Էն ժամանակ երաժշտությունը սահմանափակվում էր լենտով կասետներով ու ռադիոյով: Ռադիոյի dj-ների ձայներն անգիր գիտեիր, իսկ սիրածդ երգչի կամ խմբի կասետն էնքան էիր լսել, որ կասետների լենտերը մաշվել էին, արդեն գիտեիր ինչքան պիտի առաջ կամ հետ տայիր քո սիրած երգը գտնելու համար: Երաժշտությունն էն ժամանակ ուրիշ ձևի էիր ընկալում ու գնահատում, այլ ոչ թե հիմիկվա պես, երբ ինչ երգ ուզում ես, մտնում ես ինտերնետ ու լսում:Էն ժամանակ լուսանկարներն ուրիշ ձևի էիր ընկալում: Մի լենտը 24 կամ 36 կադր էր ընդամենը բավականացնում ու պիտի համոզված լինեիր, որ ամեն կադրը ստացվեր, արդյունքում ստացվում էին խմբակային գրեթե նույն պոզաներով լուսանկարներ: Էդ նկարները տպում հավաքում էիր ալբոմների մեջ ու ինչ-որ տեղ հյուր գնալուց, դիմացդ էին դնում ալբոմները ու ստիպում նայել: Իսկ հիմա մտնում ես Ֆեյսբուք շուրջբոլորդ պռոշները հավաքած դաքֆեյսներ են ու կոշիկների նկարներ։

Էն որ կարդում էս էս վերևի գրածը, հասկանում ես, որ տաս տարի առաջ սկի չես գիտակցել, որ ապրում ես, ուր մնացած ինքնազարգացման մասին մտածեիր։ Ու ասենք նենց չի էլի որ կոնկրետ 10 տարին էր դեր խաղում, մտածում ես, ինչքան ապուշ եմ եղել, որ եքա 21 տարեկան եմ, նոր եմ իմ զարգացման մասին մտածում։ Ու ամեն էս տողով, ամեն բառով սկսում էս նորից ու նորից վայելել էն պահերը, որոնց իրականում ուշադրություն չես դարձրել, նորից ու նորից փորձում ես գնահատել անգնահատելին։ Իսկականից անգնահատելին։
Հիշում եմ, որ պապաս ծնունդիս Rammshtein-ի Rosnerot ալբոմն էր նիվրել, 2006 թվականին, արյա էն ի՜նչ էր․․․աչքիս լույսի պես պահում էի էդ դիսկը․․․․իմ համար մի մեծ հարստություն էր։ Ընկերոջս հետ մի 10 տեղ copy էինք արել էդ դիսկը, որ հանկարծ "փչանա" զապաս ունենանք։ Ու ի՜նչ բերկրանք էր պատճառում էդ ալբոմի ցանկացած երգը, խփնվել կարելի ա, կարա՞ս էդ ամենինչը հիմիկվա յութուբում "հեշտ ու հանգիստ" գտածդ երգի հետ համեմատես․․․
Մի անգամ էդ անտեր Զառատուստրաին մեջբերել եմ, բայց թույլ տվեք մի անգամ էլ էդ էշությունը անեմ ուղղակի շատ դիպուկ ա․․․
Կյանքի աստիճանները բարձրանալուց պետք ա հատ-հատ, ամեն աստիճանին յուրովի ու ուշադրությամբ վերաբերվել ու եթե էդ աստիճաններից ինչ որ մեկին բաց թողես, էդ աստիճանը հետո քեզ հիշելու ա։
Ու իրոք, կարծում եմ, որ էդ մեր "դանդաղ" զարգացումը հլը մի բան էլ օգուտ ա եղել․․․հիմա շատ են բաց թողնում աստիճանները․․․․թռնում են դրանց վրայով, թռնում "վերևները", բայց դե․․․․մոռանում ենք էլի․․․․ավազե ժամացույցի երկու տարանների արանքը ինչքան լեն ա, ենքան ավազը ավելի արագ ա վերևից թափվում։ Բա իհարկե, դեբիլ իմաստությունը իմ գրառումից անպակաս էր։

Հա մոռացա ասեմ, զզվում եմ արա, յա՛խք։

Արամ
19.07.2014, 16:07
վերջաՅախք

Յախք ջան, աբյեր, շնորհակալ եմ քեզանից։ Քո շնորհիվ ես կարողացա ինքս իմ հետ աձին-աձին մտել ու վերջապես ինչ որ չափով հաղթել ինձ։ Շնորհակալ եմ յախքս կարդացողներից, շնորհակալ եմ, որ որոշ գրածներս գնահատում էիք, որոշները քննադատում, որոշներն էլ քաքի տեղ չէիք դնում, էդ ամեն ինչը ինձ օգնում էր։ Ապրե՛ք։

Ակումբի մոտիկներիցս շատրեը հարցնում էինք խի՞ էլ չես յախքում։ Ու ես հա հիշում եմ Շինոին, էն որ ասում էր ցանկանում եմ, որ էլ յախքելու բան չունես։ Ու իսկականից չունեմ էլ յախքելու բան։

Բայց ոչ թե չունեմ յախքելու բան, այլ այն ինչ էն ժամանակ յախքելու էր, հիմա իրականության մաս ա։

Ու չմոռանալով, որ ես նույն 17 տարեկան գլուխգովանն եմ, ասեմ, թե ինչի հասա յախքումս առաջին գրառումը կատարելու օրվանից մինչև հիմա։ Ինքնակամ համալսարանից դուրս եմ եկել։ Մենակս ծրագրավորում եմ սովորել և ընդունվել աշխատանքի։ Աշխատանքիս տեղը վապշե բոց էր․․․սաղ աչքերը չռում էին, երբ իմանում էին, որ ես ոչ մի տեղ չեմ սովորել/ավարատել։ Հիմա էլ աշխատանքիս վայրում էն "ամենախելոքներից" եմ։ Ու էդ ահավոր ինձ դզում ա։ Հիմա արդեն նորմալ աշխատավարձ եմ ստանում, ամբողջությամբ ինձ կարողանում եմ պահել, հլը մի բան էլ ծնողներիս եմ օգնում։ Ու էս ամենինչը մի կողմ, ես իմ շրջապատի գրեթե բոլոր մարդկանց ապացուցեցի, որ դիպլոմը, համալսարան ընդունվելը, բլա, բլա ոչ մի բան էլ չարժի, եթե մարդ ուզում ա մի բան անի, ուրեմն հաստատ կանի։

Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, յախքս, քեզնից էլ եմ շնորհակալ։

Արամ
24.12.2022, 20:15
յախք 1
Պետք ա խաղալիք մեքենա գնեի:
City-յում կանգնել եմ էդ խաղալիքների ստենդի (հա՞ տենց են ասում) առջև, նայում եմ, մեկ էլ ներքևը` գետնին, մի հատ մեծ մեքենա նկատեցի: Ինչ լավն էր...մեծ` ամորտիզատրներով, պուլտով, լույսերով, բացովի դռներով....48000 դրամ: Անիծեցի ինձ, դրանից 10 անգամ էժանը գնեցի ու դուրս եկա...:
Տենաս մի օր կգա, որ էս գրածս կկարդամ, կգնամ City, էդ 48000 դրամանոց մեքենան կգնեմ ու առաջին պատահած բալիկին կտամ:


9 տարի հետո. այսօր` արել եմ :)