PDA

Դիտել ողջ տարբերակը : Քոուլուն Պարսպապատ Քաղաք/ Kowloon Walled City



Sagittarius
21.09.2013, 05:08
Լրիվ պատահաբար այսօր ինտերնետում գտա մի հին հոդված այս «հրաշք» քաղաք-թաղամասի մասին: Աշխարհի ամենախիտ բնակեցված վայրը՝ Քոուլուն Պարսպապատ Քաղաքը, որը ուներ 50000 բնակչություն, հիշեցնում է դիստոպիան, սիբերպանկ ստեղծագործությունների ապագայի քաղաքները, օրինակ՝ Գոթըմ Սիթին Բեթմենում, կամ Լոս Անջելեսը Բլեյդ Ռաններում:

Հոնգ Կոնգում գտնվող այս թաղամասը բարեբախտաբար կամ ցավոք արդեն ավելի քան քսան տարի ա գոյություն չունի: Սակայն թաղամասում հինգ տարի ապրած կանադացի լուսանկարիչ Greg Girard-ի ու Ian Lamboth-ի լուսանկարների շարքը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսին էր կյանքը «պարիսպներից» այն կողմ՝

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-0-12EF340A000005DC-165_964x736.jpg

Քաղաքը հիմնականում հայտնի էր թմրանյութերի ու հանցագործությունների շնորհիվ, սակայն նրա 50000 բնակչության մեծ մասը ապրում էր խաղաղ կյանքով՝ մինչև թաղամասի քանդումը իննսունականների սկզբին

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-0-12EF342A000005DC-818_964x770.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-0-12EF32BB000005DC-209_964x618.jpg

Փոստատար Միր Լուին ստիպված էր անընդհատ գլխարկ կրել, որպեսզի գլուխը պաշտպաներ խողովակներից թափվող կաթիլներից:

«Չնայած վտանգավոր ու անարխիկ արտաքինին, այն գործում էր ու հիմնականում գործում էր լավ» Girard

Երկորրդ Համաշխարհայինից հետո քաղաքի բնակչությունը սկսեց կտրուկ աճել, այն միանգամից դրախտավայր դարձավ հանցագործների և թմրամոլների համար: Մինչև 1974 ընդհանրապես ողք քաղաքը վերահսկվում էր Չինական Թրիադներ մաֆիայի կողմից:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF32E2000005DC-109_964x622.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF32F6000005DC-713_964x620.jpg

Տանիքների շատերի համար հանդիսանում էին փրկություն առաջին հարկերի անպատուհան բնակարանների կատարյալ մթությունից ու ծանր օդից:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF32A4000005DC-199_964x620.jpg

1993 թվականին քաղաքի պայթեցման ժամանակ Ջեկի Չանի ֆիլմերից մեկն է նկարահանվել այս վայրում:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF332E000005DC-237_964x616.jpg

քաղաքի բնակիչներից մեկը իր բողոքն է արտահայտում ցածր փոխատուցման դեմ, երբ ոստիկանները սկսում են թաղամասի «մաքրման» աշխատանքները:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3293000005DC-755_964x618.jpg

Քաղաքում սննդի արտադրություն ունեցող շատերը չէին ժխտում, որ քաղաք էին տեղափոխվել ցածր վարձի ու կառավարության առողջապահական ու սանիտար ստուգումներից խուսափելու համար:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3239000005DC-294_964x624.jpg

Հյուրասենյակ, ննջասենյակ, աշխատանքի վայր, երեխանների խաղահրապարակ՝ ամենը մեկ տեղում:

Հասարակական տներ, կազինոներ, կոկաինի և օփիումի բներ: Սննդի առևտուրը իրականացնում էր առանց սանիտար վերահսկողության: Եվ այս ամենի մեջ շատ ընտանիքներ ապրում էին համերաշխ, իսկ երեխաները խաղում էին տանքիների վրա:

Երբ իննսունականների սկզբնին թաղամասը ապամոնտաժելու որոշում կայացվեց, բկաչիներից շատերը չէին ցանկանում լքել իրենց բնակարանները: Ընդհանուր առմամբ 33000 տնտեսության հատկացվեց 2,7 մլրդ-ի փոխատուցում:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF314C000005DC-57_964x619.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3138000005DC-187_964x628.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3A4A000005DC-992_964x616.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3ABA000005DC-428_964x580.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3420000005DC-42_964x471.jpg

Քաղաքի բոլոր 300 փոխկապակցված շինությունները կառուցվել էին առանց որևէ ճարտարապետական միջամտության:

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF321E000005DC-81_964x604.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3235000005DC-95_964x623.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2012/05/05/article-2139914-12EF3370000005DC-213_964x630.jpg

Ցերեկային լույսը գրեթե չէր դիպչում Լո Յան փողոցի վրա 1951 թվականին կառուցված Թին Հաու տաճարին:

Սկզբնաղբյուր՝ http://www.dailymail.co.uk/news/article-2139914/A-rare-insight-Kowloon-Walled-City.html

Mephistopheles
21.09.2013, 05:10
Կատաղած ա… շատ լավն ա Սագ… ապրես… մերսի ապեր… բայց ճարտարապետական միջամտություն վսյո տակի կա, ուղղակի ճամանակի ընթացքում անլեգալ շինությունները "գրավել են"… սա ուղղակի չի կարա առանց սկզբնական նախագծման լինի…

Sagittarius
21.09.2013, 05:44
Եվ թե ինչպիսին է այն հիմա՝

http://media.tumblr.com/tumblr_l5rw6aefmZ1qz4ssl.png

Mephistopheles
21.09.2013, 05:55
Եվ թե ինչպիսին է այն հիմա՝

http://media.tumblr.com/tumblr_l5rw6aefmZ1qz4ssl.png

երևի մենակ կանեփ ու կակաչ ա աճում…

Mephistopheles
21.09.2013, 05:56
բայց շատ ազդեցիկ ա, գիտե՞ս… անգամ ոգևորիչ…