PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնություն կրոնից տուժած անհատներին

Jarre
19.09.2013, 20:58
Առաջարկում եմ այստեղ քննարկենք, թե ինչ գործնական օգնություն կարելի է ցուցաբերել այն մարդկանց, ովքեր տուժել են կրոնից։

երկար ժամանակ հավատացել են, հիմա հասկանում են, որ հավատալու հիմքեր չունեն և չեն կարողանում համակերպվել, որ ապրել են ստի մեջ
չեն կարողանում համակերպվել այն իրականությանը որի մեջ ապրում են
ունեն ցանկություն, սակայն չեն կարողանում ուժ գտնել դուրս գալու կրոնից
չեն կարողանում փոփոխել իրենց «կրոնական մտածողությունը», թեև կարծում են, որ այն իրենց վնասում է
ապրում են խորը հիասթափություն կրոնից, կյանքից և կորցնում են կյանքի իմաստը

ՀԳ՝ ամենամեծ խնդրանքս։ Աղաչում եմ, հասկացեք, որ նման մարդիկ կան և նրանք իսկապես ունեն օգնության կարիք։ Ով դրա մեջ չի եղել դժվար պատկերացնի ցավը, դժվարությունները և երբեմն անելանելի իրավիճակը, որ ունեն նման մարդիկ։ Ուստի խնդրում եմ գրեք միմիայն դրական բաներ։ Թող գոնե այս թեման լինի այն եզակին, երբ բոլորը իրենց ռեսուրսները գործածում են ՕԳՆԵԼՈՒ։ Ոչ թե քֆրտելու, քլնգելու, ինքնահաստատվելու, հումորի անսպառ զգացողությունը ցուցադրելու համար։ Շատ եմ խնդրում, ուղղակի ՕԳՆԵՔ։

Jarre
19.09.2013, 21:00
Մի դեպք է տեղի ունեցել և ցանկանում եմ կիսվել, կարծիք լսել..... Ուղղակի շատ մտերիմ մարդ է։ Իսկ օգնել չեմ կարողանում։ Արդեն միջիցս պայթում եմ անզորությունից։
Առանց անունների եմ գրում։ Ու կարճ կոնկրետ՝ առանց իմ անձնական կարծիքի, առանց անձնական վերաբերմունքս արտահայտելով։ Ուղղակի փաստերը։

Կա մի մարդ ով ինձ ահավոր մտերիմ ա։
Մոտ 8 տարեկանից մոր հետ հաճախել է մի կրոնական համայնքի հանդիպումներին։
Իր խոսքերով հենց այդ կրոնի քարոզչության պատճառով կյանքի միակ կարևոր գործը դարձրել է կրոնական համայնքի շահերը, քարոզչությունը և Աստվածաշունչ սերտելը։ Այդ կրոնի հանդիպումների ժամանակ կանոնավորաբար թեմաներ են եղել, որ բացի Աստվածաշնչից և հոգևոր գրականությունից մնացած բոլոր գրքերը կարող են վնասել մարդու հարաբերությունները Աստծու հետ։ Ուստի այս ինձ ահավոր մտերիմ մարդը բացի Աստվածաշնչից համարյա ուրիշ ոչ մի գիրք չի կարդացել։ Հետևաբար իր տեսակետները կյանքի հանդեպ իմ գնահատմամբ (խոսք էի տվել, որ անձնական վերաբերմունքիս մասին չեմ գրի, բայց թույլ տվեք բացառություն անել) սահմանափակ են։ Ամեն ինչ սև սպիտակ ա։ Կամ լավ, կամ վատ։ Կամ երջանիկ, կամ դժբախտ։
Ութ տարեկանից մինև 28 տարեկան՝ 20 տարի առավոտից իրիկուն զբաղված է եղել էտ կազմակերպության գործերով։
Չորս տարուց ավելի անվճար կատարել է լիաժամ աշխատանքներ այդ համայնքի համար։
Ես միշտ տեսել եմ թե ինքը ինչպես է հատկացրել իր ժամանակը, ուժերը այդ կրոնի մյուս անդամներին օգնելու համար։ Եղել են մարդիկ, որոնք ունեցել են լուրջ խնդիրներ կյանքու ու իրանց համար ինքը շաբաթներով լաց էլ լինում, գործնական օգնություն էր ցույց տալիս, լսում էր ժամերով իրենց։
Նրա բոլոր ընկերները այդ համայնքից էին, քանի որ ըստ Աստվածաշնչի պատվիրանների նրանք չպետք է ընկերություն անեին իրենց կրոնից դուրս այլ մարդու հետ, քանի որ «չար ընկերակցությունները ապականում են բարի բարքերը» (Կորնթացիների Առաջին նամակ 15 գլուխ, խոսք 33)։ Իր ընկերները եղել են միմիայն այդ կրոնի անդամները։
Այդ աղջիկը ամուսնացած էր նույն կրոնական համայանքից մի տղայի հետ, ով ապրում էր նույն ձև, ոնց էտ աղջիկը։
Չնայած այդ ակտիվ կրոնական գործունեությանը նրանք մի քանի տարիների ընթացքում լուրջ կասկածներ են ունենում Աստվածաշնչի, իրենց կազմակերպության և ընդհանրապես կրոնի հանդեպ։
Գալիս է ժամանակ, որ նրանք կայացնում են որոշում թողնել այդ կազմակերպությունը։ Իրենք պնդում են, որ իրենք իրենց համարում են աթեիստ։
Այդ դեպքից հետո իրենց նաև ամուսնալուծվում են։
Այդ կրոնը հիմնվելով Աստվածաշնչի հին և նոր կտակարանների այնպիսի պատվիրանների վրա, ինչպիսիք են «քարկոծելով սպանել անհավատներին»՝ անգամ հարազատ երեխային, ծնողին, կնոջը, ամուսն (Երկրորդ Օրէնք 13 գլուխ, 6-10 համարներ), կամ՝ «վերացրե՛ք չարը ձեր միջից» (Կորնթացիների Առաջին նամակ գլուխ 5, 12, 13 համարներ), կամ՝ «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք), դադարում են շփվել այս աղջկա հետ։ Անգամ չեն բարևում։
Հիմա ինքը ահավոր մեծ օգնության կարիք ունի։ Որովհետև ամուսնալուծվել է, իր բոլոր ընկերները որոնց հետ նա անց է կացրել իր կյանքի 20 տարիները, որոնց ամեն վայրկյան օգնել է, այսօր անգամ չեն բարևում նրան։ Անգամ հարազատներն են նման վերաբերմունք ցուցաբերում։
Իր խոսքերով նա ամբողջովին միայնակ է։ Անդադար խոսում է ինքնասպանության, թմրանյութերի մասին։ Չի կարողանում հարմարվել այս կյանքին։
 Երբեմնի երջանիկ մարդը, ժպիտը երեսից անպակաս մարդը այսօր լացում է առավոտից երեկո։

Ցանկանում եմ նշել, որ այս վիճակի հիմնական պատճառը իր ամուսնալությունն է։ Բայց այս դժվար պահին, երբ ինքը կարիք ունի աջակցության, ոչ մեկը չկա նրա կողքը։ Եվ այդ կտրուկ միայնակության զգացումը նրան ուղղակի վերացնում է, սպանում է, օր օրի ինքը վարի է գնում։

Իսկ նա երիտասարդ ու ահավոր բարի աղջիկ է։ Ես հիմա գրում եմ ու արտասվում......

Ես համ ուզում եմ կիսվել, համ էլ ուզում եմ խնդրել, որ օգնեք ինձ խորհրդով։ Ի՞նչ կարելի անել։

John
19.09.2013, 21:11
Ահավոր բարդ իրավիճակ է... ճիշտն ասած եթե այս թեման չլիներ՝ չէի էլ մտածի, որ նման դեպքեր կան... ինֆորմացիոն տեսանկյունից շնորհակալություն թեմայի համար, մտածելու տեղիք տվեց.. իսկ գործնական խորհուրդ, դժվար թե կարողանամ տալ։ Գուցե արժի համոզել, որ յոգայո՞վ զբաղվի... ես ունեմ ընկերներ, որ ինքնահաստատվելու ու իր տեղը էս կյանքում գտնելու հարցում յոգան շատ էէ հոգնել, թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, չնայած ինքս յոգայից գլուխ չեմ հանում ու չեմ կարող պնդել, որ լավ տարբերակ է
հ.գ.
համ էլ նոր մարդկանց հետ շփվելու հարցն էլ միաժամանակ կլուծվի, չեմ կարծում, թե նրան այլ աչքով նայեն համապարապակիցները

Jarre
19.09.2013, 21:17

Շնորհակալություն, John
Ուրեմն մի առաջարկ արդեն կա՝ զբաղվել յոգայով
Իմ գործընկերուհիներից ոմանք էլ զբաղվում են յոգայով ու ասում, թե ինչքան է օգնում սթրեսից դուրս գալու։ Բայց ես էլ քեզ նման համարյա ոչինչ չգիտեմ։

boooooooom
19.09.2013, 21:32
Եթե կարելի է, ես էլ իմն ասեմ. հեծանիվ քշել սովորեցնել ու թող մասնակցի հեծանվարշավներին /հավատացեք իմ կյանքին դա նոր գույներ տվեց/ : Եթե չունի հեծանիվ, կամ այն գնելու հնարավորություն, կարող ենք դրամահավաք կազմակերպել և գնել այն նրա համար / ես մեծ սիրով կմասնակցեմ/:

Jarre
19.09.2013, 21:47

boooooooom, անչափ շնորհակալ եմ խորհրդիդ և պատրաստակամությանդ համար։ Այդ աղջիկը գումարի հետ ընդհանրապես խնդիր չունի։ Նորմալ աշխատում է։ Ուղղակի ամբողջ գումարը ծախսում է խմիչքի ու վնասակար բաների վրա :(

Փաստորեն հիմա արդեն կա երկու առաջարկ՝
Յոգա
Հեծանիվ վարել

Էս շատ ճիշտ խորհուրդներ են։ Հարկավոր է մի հետաքրքրություն գտնել իր համար և ներգրավել դրա մեջ։

VisTolog
19.09.2013, 21:54
Հասկացա որ «կրոնի» մասին ա խոսքը, բայց չհասկացա թե խի՞ չես նշել որ դայա:

Հենց նման դեպք ընկերներիցս մեկի հետ ա եղել: Ընտանիքը՝ մայրը, հայրը ու քույրերը իրան ինքնասպանության էին հասցրել ու գլուխ գովալ չլինի, որ ասեմ ես եմ իրան վայրկյաններ առաջ հետ պահել ինքնասպանությունից: Ամեն օր, ամեն ժամ զանգում էին, ասում որ ինքը բանի պետք չի, որ իրանց տենց տղա պետք չի... ու երբ որ պատկերացնում եմ էդքան բանը ինձ ասեին, կարողա ես էլ ինչքան սառը դատողություն ունենայի էլ չդիմանայի էդ կարգի ճնշմանը: Էդ մոտ մեկ տարի առաջ էր: Ինքը Երևանից չի, մարզից ա: Հիմա արդեն ստեղ ա մնում, իրա աշխատանքով ապրում: Միակ տարբերությունը քո նշած դեպքից էն ա, որ ինքը հիմա ձևանում ա թե ինքն էլ ա զոմբի, որպեսզի չկտրվի իրա սիրած մարդկանց շփումից:

Իրա էդ կարգի շրջապատի հետ էլ եմ շփվել շատ: Ես էլ էի մտել դերի մեջ: Տպավորություններս՝ 90% տգետ մարդիկ, ովքեր ոնց դու նշեցիր, աստվածաշնչից էն կողմ ոչ մի գիրք չեն ընդունում:

Իմ/ընկերոջս փորձից ելնելով խորհուրդ կտայի էդ աղջկան նոր շրջապատ գտնել, դա կլինի նոր աշխատանք գտնելով կամ ուղղակի ֆբ-ով նոր ծանոթություններ ունենալով: Գտնի նրան, ով կկիսի իրա մտահոգություններն ու դարդերը: Փոքր լիներ, ես հաճույքով իրեն կօգնեի, ճիշտա չգիտեմ քանի տարեկան ա, բայց մի տեսակ էն չի, որ 20 տարեկանը իրենից 10 տարով մեծին խորհուրդներ տա:

Եթե նույնիսկ բանը հասնի էլ իրա ինքնասպանության, մեկ ա, կասեն ինքը շեղվել էր ճիշտ ուղուց ու սատանան նրան ինքնասպանության դրդեց: Ու ըսկի արցունք չեն թափի, որովհետև չորացած ուղեղներով կմտածեն թե էս քանի օրը հարություն ա լինելու:

Mephistopheles
19.09.2013, 21:57
1. բեր ակումբ, թող գրանցվեն…
2. արվեստ, գրականություն, երաժշտություն ճարտարապետություն…
3. կրթություն ստանալ որևէ կրթական հաստատությունուն… համալսարանը ցանկալի …

էս մարդիկ պտի կյանք մտնեն…

գրել եմ Ակումբ քանի որ ստեղ կա էն բանավեճը որ իրանց կարա աստիճանաբար բերի մարդկանց մեջ… ինքը կարա իր որոշումն ու հարցերի պատասխանները գտնել… ինքնուրույն… ընկերներ էլ կգտնի…

4. հումոր… մոռացել էի

Jarre
19.09.2013, 21:58
Հասկացա որ «կրոնի» մասին ա խոսքը, բայց չհասկացա թե խի՞ չես նշել որ դայա:

Հենց նման դեպք ընկերներիցս մեկի հետ ա եղել: Ընտանիքը՝ մայրը, հայրը ու քույրերը իրան ինքնասպանության էին հասցրել ու գլուխ գովալ չլինի, որ ասեմ ես եմ իրան վայրկյաններ առաջ հետ պահել ինքնասպանությունից: Ամեն օր, ամեն ժամ զանգում էին, ասում որ ինքը բանի պետք չի, որ իրանց տենց տղա պետք չի... ու երբ որ պատկերացնում եմ էդքան բանը ինձ ասեին, կարողա ես էլ ինչքան սառը դատողություն ունենայի էլ չդիմանայի էդ կարգի ճնշմանը: Էդ մոտ մեկ տարի առաջ էր: Ինքը Երևանից չի, մարզից ա: Հիմա արդեն ստեղ ա մնում, իրա աշխատանքով ապրում: Միակ տարբերությունը քո նշած դեպքից էն ա, որ ինքը հիմա ձևանում ա թե ինքն էլ ա զոմբի, որպեսզի չկտրվի իրա սիրած մարդկանց շփումից:

Իրա էդ կարգի շրջապատի հետ էլ եմ շփվել շատ: Ես էլ էի մտել դերի մեջ: Տպավորություններս՝ 90% տգետ մարդիկ, ովքեր ոնց դու նշեցիր, աստվածաշնչից էն կողմ ոչ մի գիրք չեն ընդունում:

Իմ/ընկերոջս փորձից ելնելով խորհուրդ կտայի էդ աղջկան նոր շրջապատ գտնել, դա կլինի նոր աշխատանք գտնելով կամ ուղղակի ֆբ-ով նոր ծանոթություններ ունենալով: Գտնի նրան, ով կկիսի իրա մտահոգություններն ու դարդերը: Փոքր լիներ, ես հաճույքով իրեն կօգնեի, ճիշտա չգիտեմ քանի տարեկան ա, բայց մի տեսակ էն չի, որ 20 տարեկանը իրենից 10 տարով մեծին խորհուրդներ տա:

Եթե նույնիսկ բանը հասնի էլ իրա ինքնասպանության, մեկ ա, կասեն ինքը շեղվել էր ճիշտ ուղուց ու սատանան նրան ինքնասպանության դրդեց: Ու ըսկի արցունք չեն թափի, որովհետև չորացած ուղեղներով կմտածեն թե էս քանի օրը հարություն ա լինելու:

Վիստ ջան, այո՛, դու ճիշտ ես կռահել, թե որ կազմակերպության մասին է խոսքը։ Ես միտումնավոր չնշեցի դա, որ թեման չշեղվի էտ կրոնի վրա։ Ուղղակի ինքը ռեալ օգնության կարիք ունի։ Ու դու շատ լավ խորհուրդ տվեցիր։

Փաստորեն հիմա արդեն ունենք հետևյալը՝
1) գտնել իր համար նոր հետաքրքրություններ (հեծանվաարշավ, յոգա և այլն) և օգնել, որ իր ազատ ժամանակը տենց անցկացնի
2) գտնել նոր ընկերներ նոր շրջապատ։

Ես անկեղծ շնորհակալ եմ բոլոր գրառումներ անողներից։ Ով կարա թող գրի, խնդրում եմ։ Չեմ ուզում չափազանցնել, բայց իսկապես կյանքի ու մահվան հարց է։ Գրե՛ք։ Շատ շնորհակալ կլինեմ։

Mephistopheles
19.09.2013, 21:59
… մեկ էլ մի բան… ոչ ոք իրան չի կարա ամուսնալուծի եթե ինքը չի ուզում… էդ իրան ասա, կամ բեր ստեղ ես կասեմ…

եթե ուզում ա ամուսնացած մնալ՝ պտի մնա… fuck'm…

իրան պետք ա իրա իրավունքներն ու ազատություները ցույց տալ…

Alphaone
19.09.2013, 22:09
Մի ժամանակ եկեղեցասեր երիտասարդաց միություն ունեինք թեմին կից: Ավելի ճիշտ հիմա էլ կա, ուղղակի ես էլ էնտեղ չեմ: Ժամանակին ոչ թե ուղղակի անդամ էի, այլ՝ ակտիվիստներից մեկն էի, շարժիչ ուժերից, քանի անգամ կազմակերպել եմ՝ եկեղեցուց օրհնած ջուր ու մոմ ենք տարել, բաժանել մարդկանց:

Հետո իմ հիասթափությունը եկեղեցուց եղավ, ոչ թե կրոնից: Դեռ էնքան լավ չեմ ճանաչում ոչ ինքս ինձ, ոչ իմ շուրջ գտնվող աշխարհը, որ միանշանակ ընդունեմ կամ մերժեմ Աստծո գոյությունը, բայց այս թեմայում դա չէ էականը: Էականն էն է, որ երբ վերջնական դադարեցի միություն գնալուց, եկեղեցի գնալուց էլ գերադասում եմ գնալ դեռ 11-րդ դարի չգործող եկեղեցիներ, իմ հին ընկերներն ինձ վրա խաչ չքաշեցին: Մինչև հիմա էլ մարդիկ կան, ում հետ մեր աշխարհայացքը իրականում երկրացու ու այլմոլորակայինի տարբերություններ է կրում, բայց նման մարդկանց վրա ես կարող եմ հենվել, ինչպես իրենք ինձ վրա, երբ կարիք լինի: Դրա համար էլ ուղեղումս չի տեղավորվում, թե ոնց կարելի է մարդուն մենակ թողնել, ինչ կարգի աննորմալ կրոնախև պիտի լինեն, որ լիքը դիմացինին օգնելու աստվածաշնչյան դրույթներ անտեսեն ու մի քանի կետի վրա հենվելով մարդու վրա խաչ քաշեն: Ախր նույն Աստվածաշնչի մեջ, նույն հին ու նոր կտակարանների մեջ ահռելի քանակի իրար հակասող բաներ կան ու եթե անգամ մոլի հավատացյալ են, չեն կարող ասել վերջ, դու էլ մեր ընկերը չես, քանի որ էս, էս կետերը սենց են ասում, լիքը ուրիշ կետեր էլ լրիվ հակառակն են ասում: :(

Հիմա նայում եմ, որ մարդու կորուստներն են՝
1. 20 տարվա կյանք
2. ընտանիք
3. իր գրեթե ողջ կյանքում ստեղծված միջավայր

դրան գումարվել է փախուստը, տվյալ դեպքում՝ խմիչք, գումարվել են սուիցիդալ մտքերը... ու մտածում եմ ո՞նց կարող են յոգան կամ հեծանիվը օգնել: Ախր եթե վաղը կանգնես ու մարդուն ասես, գնա յոգայի, ինքը լավագույն դեպքում քաղաքավարի կմերժի, պիտի իր կյանքի բացերը լցնես, իր ներսում հիմա ահեռլի դատարկություն է, պիտի այդ դատարկությունը լցնես իսկ միանգամից դա չի լինում: :( Կարելի է իրականում լավ գրքեր/ֆիլմերով մի քիչ ցրել հիմիկվա վիճակից, հետո նոր յոգա կամ հեծանվարշավի առաջարկ անել: Ինձ կյանքում մի քանի անգամ լրիվ մենակ թողել են, մենակ գրքերն են փրկել, առանց գրքերի հիմա ես կամ հարբեցող, կամ թմրամոլ կամ էլ արդեն ինքնասպան եղած դիակ կլինեի...

Mephistopheles
19.09.2013, 22:10
Ժառ, իրան ասա որ ինքը շատ ուժեղ մարդ ա, որ կարողացել ա ճշմարտությունը տեսնի ու իրա "սովորություններից" հետ կանգնի… դա ամենակարևոր քայն ա որ ինքն արել ա… ամեն ինչ իրա ձեռքում ա ու ինքն ա որոշում…

Jarre
19.09.2013, 22:10
… մեկ էլ մի բան… ոչ ոք իրան չի կարա ամուսնալուծի եթե ինքը չի ուզում… էդ իրան ասա, կամ բեր ստեղ ես կասեմ…

եթե ուզում ա ամուսնացած մնալ՝ պտի մնա… fuck'm…

իրան պետք ա իրա իրավունքներն ու ազատություները ցույց տալ…

Մեֆ, շատ լավ միտք ա ցույց տալ ու բացատրել իրա իրավունքները։ Որովհետև հիմա ինքը լրիվ ձեռքերը թուլացած վիճակում ա։ Մերսի խորհրդի համար։
Փաստորեն մինչև հիմա հնչեցին հետևյալ տարբերակները։
1) գտնել իր համար նոր հետաքրքրություններ և օգնել, որ իր ազատ ժամանակը տենց անցկացնի

յոգա
հեծանվաարշավ
Ակումբի քննարկումներին մասնակցել
արվեստով հետաքրքրվել
ես այստեղ կավելացնեմ գրականություն կարդալ։ Գրքերում էնքան նման դեպքեր կան, երբ կյանքում դժվարություններ են լինում, բայց մարդիկ հաղթահարում են։
և այլն

2) կրթություն ստանալ
3) գտնել նոր ընկերներ, մտնել նոր շրջապատ
4) ցույց տալ և բացատրել իր իրավունքները, շահերը
5) ցույց տալ, որ ինքը շատ ուժեղ մարդ է ու որ ամեն ինչ իր ձեռքերում է

Էրեխեք ջան, եթե էլի ինչ որ մտահղացում կա գրեք, խնդրում եմ։ Վստահ եղեք, որ ցանկացած տառը իմ համար կարևոր է։ Գուցե ձեր կարծիքը ձեզ թվա անարժեք, փոքր մի բան, բայց իմ համար ամեն ինչը էս թեմայի վերաբերյալ արժեքավոր է և շատ կարևոր։ Եթե դժվար չի գրեք։

Mephistopheles
19.09.2013, 22:16

Հիմա նայում եմ, որ մարդու կորուստներն են՝
1. 20 տարվա կյանք
2. ընտանիք
3. իր գրեթե ողջ կյանքում ստեղծված միջավայր

ի...

1. 20 տարվա կյանքը կորած չի… դա ճանաչողության շրջան ա եղել մարդու համար… դա նշանակում ա որ ինքը աճող, զարգացող, փոփոխվող անձնավորություն ա… էն փորձառությունը որ նա ունի, երևի ես չունեմ…

2. էդ ընտանիքն իրան կարա կործանման տանի ու դա նա հասկացել ա… կկորցնի "ընտանիքը" կգտնի կյանքը, հենց նույն աստծո պարգևած…

3. էդ միջավայրը ստեղծված չի եղել… պարտադրված ա եղել…

Mephistopheles
19.09.2013, 22:18
… չմոռանաս ասել որ շատ մարդիկ կան որ իր օգնության ու փորձի կարիքն ունեն… որ ինքը շատ կարևոր ու պետքական մարդ ա…

իսկականից… ինքն ունի մի բան որ մենք չունենք…

Mephistopheles
19.09.2013, 22:20
… հա, մեկ էլ ասա որ սեքսն օքեյ ա… աստծո տված բարիք ա…

Alphaone
19.09.2013, 22:26
1. 20 տարվա կյանքը կորած չի… դա ճանաչողության շրջան ա եղել մարդու համար… դա նշանակում ա որ ինքը աճող, զարգացող, փոփոխվող անձնավորություն ա… էն փորձառությունը որ նա ունի, երևի ես չունեմ…

2. էդ ընտանիքն իրան կարա կործանման տանի ու դա նա հասկացել ա… կկորցնի "ընտանիքը" կգտնի կյանքը, հենց նույն աստծո պարգևած…

3. էդ միջավայրը ստեղծված չի եղել… պարտադրված ա եղել…

Մեֆ, ես գտնում եմ, որ ինքը փրկվել ա էդ ամենից հեռանալով, բայց էս պահին փաստացի ինքը իր 20 տարվա կյանքից իր ամբողջ միջավայրով ու ընտանիքով հանդերձ զրկված ա, իր մոտ էդ հոգեվիճակն ա, ես կորուստ ասելով իր կորստի զգացողությունը նկատի ունեմ, եթե հիմա նման մարդու անկախ ամեն ինչից ասենք էդ կորուստ չի, ինքն էդ հազիվ թե ընդունի

Jarre
19.09.2013, 22:32

Լրիվ համաձայն եմ։
Հարկավոր է բացատրել, որ դա կորած չի, վերջ չի, այլ շարունակություն է։ Որ դա կյանքի մի մասն է։ Սա շատ ճիշտ միտք եմ համարում։

… չմոռանաս ասել որ շատ մարդիկ կան որ իր օգնության ու փորձի կարիքն ունեն… որ ինքը շատ կարևոր ու պետքական մարդ ա…

իսկականից… ինքն ունի մի բան որ մենք չունենք…
Փաստորեն պետք է նաև ցույց տալ, որ ինքը կարող է օգնել ուրիշներին և որ ինքը ունի մի բան ինչ չունեն ուրիշները՝ փորձ այս բնագավառում։ Եվ քանի-քանի իր պես մարդկանց կարող է օգնել։

Mephistopheles
19.09.2013, 22:32
Մեֆ, ես գտնում եմ, որ ինքը փրկվել ա էդ ամենից հեռանալով, բայց էս պահին փաստացի ինքը իր 20 տարվա կյանքից իր ամբողջ միջավայրով ու ընտանիքով հանդերձ զրկված ա, իր մոտ էդ հոգեվիճակն ա, ես կորուստ ասելով իր կորստի զգացողությունը նկատի ունեմ, եթե հիմա նման մարդու անկախ ամեն ինչից ասենք էդ կորուստ չի, ինքն էդ հազիվ թե ընդունի

այ հենց էդ "կորստի զգացողությունն" ա որ պետք ա փոխարնինվի գտնելու զգացողությամբ… եթե դա չեղավ՝ չի լինի… հետ կգնա…

Mephistopheles
19.09.2013, 22:34
Լրիվ համաձայն եմ։
Հարկավոր է բացատրել, որ դա կորած չի, վերջ չի, այլ շարունակություն է։ Որ դա կյանքի մի մասն է։ Սա շատ ճիշտ միտք եմ համարում։

Փաստորեն պետք է նաև ցույց տալ, որ ինքը կարող է օգնել ուրիշներին և որ ինքը ունի մի բան ինչ չունեն ուրիշները՝ փորձ այս բնագավառում։ Եվ քանի-քանի իր պես մարդկանց կարող է օգնել։

այո, է ինչ որ նա գիտի և ունի, մենք չունենք… նա ավելի լավ ա հասկանում էդ մարդկանց… մենք երբեմն անզգուշաբար էդ մարդկանց հետ ենք մղում դեպի ելման դիրքեր…

Ուլուանա
19.09.2013, 22:37
Ի դեպ, կրթություն ստանալը շատ լավ միտք է։ Ես, իհարկե, էդպիսի իրավիճակում չեմ եղել, բայց ԱՄՆ գալուց հետո ինձ ահագին դեպրեսված ու անպիտան էի զգում, անլիարժեքության բարդույթս էլ, որ տեղից կար, լրիվ ինձ ուտում էր, ու էդ ժամանակ ամուսինս ինձ համոզեց (ընդ որում՝ մեծ դժվարությամբ), որ էստեղ նորից սկսեմ սովորել ու նոր մասնագիտություն ստանամ։ Երևանում Բրյուսովն ավարտելուց հետո ես ընդհանրապես որևէ տեղ նորից սովորելու նվազագույն ցանկություն անգամ չունեի, ու երբեք մտքովս չէր անցնի, որ երբևէ նորից կարող է ինչ–որ տեղ ընդունվեմ ու սովորեմ։ Բայց ընդունվելուց հետո շատ շնորհակալ եմ ամուսնուս, որ ինձ համոզեց էդ քայլին դիմել, որովհետև նախ իմ էստեղի միապաղաղ կյանքում ահագին հետաքրքրություն մտավ, հատկապես որ ոլորտն էլ իմ սրտով էր, բացի դրանից, որ ոչ պակաս կարևոր է, ինքնագնահատականս կտրուկ բարձրացավ, իմ մեջ ահագին նոր որակներ բացահայտեցի, հասկացա, որ շատ ավելիին եմ ընդունակ, քան կարծում էի, մի խոսքով՝ ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի։ Ինձ թվում է՝ տվյալ աղջկա համար էլ կարող է նմանատիպ դեր խաղալ ուսումը։ Կարծում եմ՝ պետք է փորձել։

Մի բան էլ ավելացնեմ. Մեֆը նշել էր արվեստ, դու էլ ամփոփելիս գրել ես՝ արվեստով հետաքրքրվել։ Չգիտեմ՝ Մեֆը կոնկրետ ինչ է նկատի ունեցել՝ ուղղակի հետաքրքրվել, թե զբաղվել, բայց ես խորհուրդ կտայի բացի դիտորդի դերում հետաքրքրվելուց, նաև անձամբ որևէ ստեղծագործական աշխատանքով զբաղվել՝ լինի դա ինչ–որ խմբակ հաճախելու ձևով, թե տանը ինքնուրույն, ամեն դեպքում ստեղծագործական աշխատանքն ահագին իմաստ է հաղորդում կյանքին։ Սա իմ անձնական փորձից եմ ասում, բայց համոզված եմ, որ գոնե մի քիչ գեղեցիկի զգացում ունեցող ցանկացած մարդու համար էլ կգործի։ Իսկ հենց նման հոգեվիճակում գտնվող մարդկանց դեպքում, ասում են, հատկապես ձեռքի աշխատանքն է շատ օգտակար, այսինքն՝ համ ստեղծագործական, համ էլ ձեռքի աշխատանք։

Mephistopheles
19.09.2013, 22:43

լավ, բա խի՞ ես մեզ սաղիս մեջքով շուռ եկել…

Mephistopheles
19.09.2013, 22:45
Ժող, մի ջղայնացեք, էլի, որ սենց անընդհատ ամփոփում եմ գրածները։
Ուղղակի կարծոմ եմ, որ սենց միանգամից բոլոր խորհուրդները երևում են ու կոնսպեկտի պես մի բան է դառնում։ Ուրեմն մինչև հիմա հնչած խորհուրդներն են։

1) գտնել իր համար նոր հետաքրքրություններ և օգնել, որ իր ազատ ժամանակը տենց անցկացնի

յոգա
հեծանվաարշավ
Ակումբի քննարկումներին մասնակցել
արվեստով հետաքրքրվել
ես այստեղ կավելացնեմ գրականություն կարդալ։ Գրքերում էնքան նման դեպքեր կան, երբ կյանքում դժվարություններ են լինում, բայց մարդիկ հաղթահարում են։
և այլն

2) կրթություն ստանալ
3) գտնել նոր ընկերներ, մտնել նոր շրջապատ
4) ցույց տալ և բացատրել իր իրավունքները, շահերը
5) ցույց տալ, որ ինքը շատ ուժեղ մարդ է ու որ ամեն ինչ իր ձեռքերում է
6) բացատրել, որ այդ կրոնի մեջ անցկացրած իր անցյալը դա կորուստ չի։ Որ իր հիմիկվա վիճակը վերջ չի, այլ շարունակություն է։ Որ դա կյանքի մի մասն է։
7) ինքն ունի մի բան, ինչ մենք չունենք՝ փորձ։ Ջանալ այնպես անել, որ ինքը դա գնահատի։
8) քաջալերել օգնել ուրիշներին, ովքեր նման վիճակում են գտնվում։ Ինքը ունի մի բան ինչ չունեն ուրիշները՝ փորձ այս բնագավառում։ Եվ քանի-քանի իր պես մարդկանց կարող է օգնել։
9) ասել, որ սեքսը մեղք չի՝ Աստծու տված բարիքն է :)) Ծիծաղելի կարող է հնչել, բայց ես այս մտքի հետ էլ եմ համաձայն։ Էտ խեղճ մարդիկ իրանց ամբողջ կյանքում անգամ ուտելու ցանկություն ունենալուց են իրանց մեղադրել, որ շատակեր են, իսկ Աստվածաշունչը դեմ է շատակերությանը։ Ռիչարդ Դոքինզը այս տարի (եթե չեմ սխալվում) կազմակերպել էր ակցիա Լոնդոնում։ Քաղաքային ավտոբուսների վրա գրված էր՝ Առանց խղճի խայթի զբաղվեք սեքսով՝ Աստված չկա

ՀԳ՝ որ էս բոլոր կետերը անընդատ չկրկնեմ, այսուհետև խորհուրդ հնչելուց հետո ես ուղղակի կնջնջեմ հին գրառումս, կավելացնեմ նոր կետերը ու ավելացրածը կտեղադրեմ։ Դրա շնորհիվ անիմաստ կրկնողություն չի լինի։

է, է, է, է,… մի րոպե… ոչ թե չկա այլ սեքսը աստծո ստեղծած ա… սենց սկսենք հետո նոր կասենք չկա…

Mephistopheles
19.09.2013, 22:47
մի բան էլ… պետք չի էդ մարդուն "փրկել"… պետք ա ուղղակի ընդունել իրան, ոնց որ մեզանից մեկը… մենք իրան չենք փրկում, ինքն ա իրան փրկում…

Jarre
19.09.2013, 22:56
… մեկ էլ մի բան… ոչ ոք իրան չի կարա ամուսնալուծի եթե ինքը չի ուզում… էդ իրան ասա, կամ բեր ստեղ ես կասեմ…

եթե ուզում ա ամուսնացած մնալ՝ պտի մնա… fuck'm…

իրան պետք ա իրա իրավունքներն ու ազատություները ցույց տալ…
Մեֆ, նոր հասկացա, որ գրառմանս մեջ սխալ եմ թույլ տվել։ Իրենց ոչ մեկը չի ամուսնալուծում։ Իրա ամուսինն ա որոշել ամուսնալուծվի։ Ու թեև իրա համար ահավոր դժվար ա եղել, բայց հանուն ամուսնու բարօրության անգամ էտ քայլին ա գնացել ու համաձայնվել է ամուսնալուծվել։

Mephistopheles
19.09.2013, 22:58

երեխաներ ունե՞ն…

Գալաթեա
19.09.2013, 22:59
Արդեն լիքը լավ խորհուրդներ հնչեցին, եթե գոնե կեսն անի՝ ահագին լավ կլինի իրեն:
Իմ կողմից կառաջարկեմ, որ գրի, Արթուր ջան: Կապ չունի՝ կարողանում ա գրել, չի կարողանում: Թող հենց իր ապրածն ու ապրումները գրի առնի, առանց որևէ բան թաքցնելու:
Եթե չի ուզում հետո դա կարդալ, կամ ուրիշները կարդան, թող գրելուց հետո վառի (կամ տպի ու վառի), իր աչքով տեսնի ոնց ա ոչնչանում իր կյանքի ցավոտ շրջանը:

Ու եթե իր նախկինի հետ չի ուզում վերամիավորվել, թող հնարավորինս շատ շփվի կրոնից հեռու կամ դրան ադեկվատ վերաբերող մարդկանց հետ, որ մեկին գտնի, սիրահարվի, կյանքը գույներ ստանա:
Ու մի քիչ էլ առողջ ցինիզմ ձեռք բերի, հենց թեկուզ իր ապրած կյանքի ու սխալների հանդեպ:
Շատ ա օգնում

Jarre
19.09.2013, 23:07
երեխաներ ունե՞ն…
Չէ, չունեն։

Գալաթեա
19.09.2013, 23:07
Օրինակ իր մոտ ժպիտ առաջացնելու համար կարող ես իրեն ասել, (եթե իհարկե էս խորհուրդ տալու պահերը մանրամասն ներկայացնելու ես իրեն), որ մենք սենց խելոք դեմքերով խելոք խորհուրդներ էինք տալիս, իսկ դու պարտաճանաչ պարտիականի պես հնգամյակը չորս տարում-ի նման գործողությունների պլան էիր կազմում ու ամեն անգամ թարմացնում, որ հանկարծ բան բաց չթողնես :)

Mephistopheles
19.09.2013, 23:10
Չէ, չունեն։

նօ փռաբլեմ…

Mephistopheles
19.09.2013, 23:10
Չամիչից ու Դիվից հեռու պահել…

Jarre
19.09.2013, 23:11
Օրինակ իր մոտ ժպիտ առաջացնելու համար կարող ես իրեն ասել, (եթե իհարկե էս խորհուրդ տալու պահերը մանրամասն ներկայացնելու ես իրեն), որ մենք սենց խելոք դեմքերով խելոք խորհուրդներ էինք տալիս, իսկ դու պարտաճանաչ պարտիականի պես հնգամյակը չորս տարում-ի նման գործողությունների պլան էիր կազմում ու ամեն անգամ թարմացնում, որ հանկարծ բան բաց չթողնես :)

:)
Անպայման ներկայացնելու եմ։ Ու նույնիսկ մտածում եմ հղումը տալ էս թեմայի։

Ինքը շատ էմոցիոնալ է։ Նոր իր հետ հեռախոսով խոսեցի։ Մի թեթև պատմեցի էս թեմայի մասին միանգամից տրամադրությունը բարձրացավ։ Ինքը հիմա օտար երկրում է։ Բայց շատ-շատ է սիրում Հայաստանը և հայերին։ Հենց ասեցի համ ուրախացավ համ հուզվեց, որ իրեն չճանաչող մարդիկ ժամանակ են հատկացնում ինչ որ բան գրելու։

Ինքը ուժեղ մարդ է։ Ուղղակի պետք է էս սկզբի սթրեսը հաղթահարի։ Հետո ամեն ինչ լավ կլինի։ Իրան լավ ճանաչելով տենց եմ կարծում։ Ավելի ճիշտ վստահ եմ։

Mephistopheles
19.09.2013, 23:15

սիրուն ա՞…

boooooooom
20.09.2013, 00:41
Եթե մարդ պրոբլեմ ունի, պետք է առաջին հերթին նրա պրոբլեմը համեմատես ուրիշների ավելի մեծ պրոբլեմների հետ և ցույց տաս, որ իրանը պրոբլեմիկ է, որ չարժէ մտահոգվել: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց խղճում են: Պետք չի նրան շեղել իր վիճակից, ավելի լավ է ծանր վիճակից հանել ավելորդությունները և վիճակը միանգամից մի քանի անգամ կթեթևանա:

Jarre
20.09.2013, 00:51
Մինչև հիմա հնչած խորհուրդները.

1) գտնել իր համար նոր հետաքրքրություններ և օգնել, որ իր ազատ ժամանակը տենց անցկացնի

յոգա
հեծանվաարշավ
Ակումբի քննարկումներին մասնակցել
արվեստով զբաղվել, կատարել ձեռքի աշխատանքներ
ես այստեղ կավելացնեմ գրականություն կարդալ։ Գրքերում էնքան նման դեպքեր կան, երբ կյանքում դժվարություններ են լինում, բայց մարդիկ հաղթահարում են։
և այլն

2) կրթություն ստանալ
3) գտնել նոր ընկերներ, մտնել նոր շրջապատ
4) ցույց տալ և բացատրել իր իրավունքները, շահերը
5) ցույց տալ, որ ինքը շատ ուժեղ մարդ է ու որ ամեն ինչ իր ձեռքերում է
6) բացատրել, որ այդ կրոնի մեջ անցկացրած իր անցյալը դա կորուստ չի։ Որ իր հիմիկվա վիճակը վերջ չի, այլ շարունակություն է։ Որ դա կյանքի մի մասն է։
7) ինքն ունի մի բան, ինչ մենք չունենք՝ փորձ։ Ջանալ այնպես անել, որ ինքը դա գնահատի։
8) քաջալերել օգնել ուրիշներին, ովքեր նման վիճակում են գտնվում։ Ինքը ունի մի բան ինչ չունեն ուրիշները՝ փորձ այս բնագավառում։ Եվ քանի-քանի իր պես մարդկանց կարող է օգնել։
9) ասել, որ սեքսը մեղք չի՝ Աստծու տված բարիքն է Ծիծաղելի կարող է հնչել, բայց ես այս մտքի հետ էլ եմ համաձայն։ Էտ խեղճ մարդիկ իրանց ամբողջ կյանքում անգամ ուտելու ցանկություն ունենալուց են իրանց մեղադրել, որ շատակեր են, իսկ Աստվածաշունչը դեմ է շատակերությանը։ Ռիչարդ Դոքինզը այս տարի (եթե չեմ սխալվում) կազմակերպել էր ակցիա Լոնդոնում։ Քաղաքային ավտոբուսների վրա գրված էր՝ Առանց խղճի խայթի զբաղվեք սեքսով՝ Աստված չկա
10) Գրել։ Կապ չունի՝ կարողանում ա գրել, չի կարողանում: Թող հենց իր ապրածն ու ապրումները գրի առնի, առանց որևէ՝ բան թաքցնելու:
Եթե չի ուզում հետո դա կարդալ, կամ ուրիշները կարդան, թող գրելուց հետո վառի (կամ տպի ու վառի), իր աչքով տեսնի ոնց ա ոչնչանում իր կյանքի ցավոտ շրջանը:
11) եթե իր նախկինի հետ չի ուզում վերամիավորվել, թող հնարավորինս շատ շփվի կրոնից հեռու կամ դրան ադեկվատ վերաբերող մարդկանց հետ, որ մեկին գտնի, սիրահարվի, կյանքը գույներ ստանա:
12) թող առողջ ցինիզմ ձեռք բերի, հենց թեկուզ իր ապրած կյանքի ու սխալների հանդեպ
13) հոգեբանի դիմել
14) պետք է առաջին հերթին նրա պրոբլեմը համեմատես ուրիշների ավելի մեծ պրոբլեմների հետ և ցույց տաս, որ իրանը պրոբլեմիկ է, որ չարժէ մտահոգվել
15) ցույց տալ, որ նա մեզանից մեկն է։ Պետք չէ խղճալ։ Մարդիկ չեն սիրում, երբ իրենց խղճում են:
16) պետք չի նրան շեղել իր վիճակից, ավելի լավ է ծանր վիճակից հանել ավելորդությունները և վիճակը միանգամից մի քանի անգամ կթեթևանա:

erexa
20.09.2013, 01:15
Մի երկու խորհուրդ էլ ես ավելացնեմ: Ժամանակին քնելն ու արթնանալը շատ կարևոր եմ համարում այս հոգեվիճակում, լավ սնվելը նույնպես: Խորհուրդ չէի տա նստի ու սկսի իր կյանքի ու ապրումների մասին բաներ գրել, էդ իրա վիճակը կարա ավելի բարդացնի: Կյանքի մասին գրքեր կարդալ՝ նույնպես խորհուրդ չէի տա: Ինքնասպան լինելու միտքը պետք ա հնարավորինս ցրել ու զբաղվել իր սիրած զբաղմունքներով: Խորհուրդ կտայի լողով զբաղվել, վազել, հաճելի թեթև երաժշտություն լսել, հաճելի ֆիլմ դիտել: Շտապ ծանոթանալ ակումբցիներից մեկի հետ, մենակ չմնալու համար: :) Իսկ եթե ոչինչ չի օգնում, անպայման դիմել հոգեբանի:

Անվերնագիր
20.09.2013, 01:17
9-րդ կետն էլ կատարի հերիք ա, կամ կարող է միանալ «Նոր քաղաքական մշակույթ (http://www.aravot.am/2013/09/17/386472/)» կուսակցությանը, ««Հայոց արծիվներ»»-ն էլ վատ տարբերակ չի: Հայ աղջկան/տղային վայել չէ՛ կրոնից տուժած անհատ լինել (բռթվես դու՝ բլոգնյուզ) :

Mephistopheles
20.09.2013, 05:31
որպես առաջին կետ պետք ա էդ մարդուն բերես Ակումբ ու գրանցես… դրանից հետո մնացած բաները կլինեն…

Չամիչ
20.09.2013, 14:37
Ցանկացած փորձություն մարդուն կամ կոտրում է, կամ դարձնում է ավելի ուժեղ: Ամեն ինչ կախված է մարդու որոշումից, մարդը ինքն է ընտրում: Որոշեցիր, որ տվյալ իրավիճակը քեզ դարձնում է ավելի իմաստուն, ավելի ամուր, ավելի խիզախ՝ էտպես էլ կլինի: Նաեւ մարդը ինքն է որոշում թե տվյալ իրավիճակին ինչ գնահատական տա, կա գնահատման երկու տարբերակ, կամ իրավիճակը ընկալում ես որպես դժբախտություն, որպես պատիժ, կամ՝ որպես փորձություն, որից պետք է համապատասխան դասեր քաղել: Ինչպես ասում են՝ спасение утопающего дело рук самого утопающего, գլխավոր օգնականը քեզ համար, ցանկացած իրավիճակում, հենց ինքդ ես:

Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ասված խոսքը կարող է հրաշքներ գործել: Ժամանակին ինձ համար փրկության օղակ դարձավ հետեւյալ խոսքը՝

Ты не есть то что происходит, ты есть то пространство где это происходит.
Դու այն չես ինչ տեղի է ունենում, դու այն տարածությունն ես, որտեղ դա տեղի է ունենում:

Պարզի ափերդ, մոտեցրու իրար, այն ինչ տեղի է ունենում փորձիր մտովի փոքրացնել եւ տեղավորել ափերիդ մեջ, ընդունիր դրա գոյության իրավունքը, թույլ տուր, որ այն գոյություն ունենա, իսկ հետո աշխատիր զգալ հասկանալ թե տվյալ իրավիճակը ինչ տեսք ունի, հնարավոր է այն նման լինի ինչ որ վախեցնող գազանի, կամ ինչ որ հրեշավոր վհուկի, փորձիր մտովի վերափոխել, պատկերացրու, որ վհուկը կամ գազանը կերպարանափոխվում են եւ վերածվում են ինչ որ հաճելի մի բանի: Վհուկի վախեցնող դեմքը վերափոխվում է աննկարագրելի գեղեցկություն ունեցող մի ծաղկի, գործի դիր երեւակայությունդ, ստեղծագործական ողջ կարողությունդ, զգա, որ դու ես տերը քո աշխարհի, իսկ հետո փորձիր սիրել այն ամենը ինչ որ կա քո աշխարհում իսկ հետո բաց թող, թող իր համար գոյություն ունենա:

Դու ես նկարում քո աշխարհը

StrangeLittleGirl
20.09.2013, 14:56
Մի խորհուրդ էլ: Թող փորձի postcrossing (http://postcrossing.com)-ով զբաղվել: Բացիկ գրել-ստանալն օգնում ա մենակ չզգալուն:

Դեկադա
20.09.2013, 23:37
Արթ թող խոսի / թեկուզ քո հետ/:Թող պատմի իր զգացածի, մտածմունքների մասին: Երբ մարդը ունի զրուցակից ու լսող ինքը իրեն բավականին պիտանի ա զգում:Դու պիտի կարենաս պարզապես իրեն <տեղ հասցնես> որ առաջին հերթին ինքն ա իրեն էտ վիճակից հանելու:Դժվար ա բայց հաստատ ըլնող ա: Մարդը սթրես ա տանում էտքան տարվա կյանքը զրո ա դառել գումարած ամուսնալուծվել ա, պարզա որ պիտի նման քայլերի մասին մտածի: Ամեն օր 10 րոպե մարզանք անի, եթե կարա լողի գնա / ջուրը սթրեսից հանում ա/: Շատ քայլում ա, հիանում բնությունով: Թող կողքերը նայի:Երբ տեսնի որ ավելի դժբախտ մարդիկ կան ու նրանք ապրում են իր կարգավիճակը նույնիսկ ծիծաղելի կթվա: Պիտի սկսել գիտակցությունից բայց մարմինն էլ դրան պիտի օգնի: Եթե կարողանա թեկուզ փոքր քայլերով սեփական մտքերը կանտռալիռովատ անի /հայերեն չգիտեմ ոնց ա կոչվում/ շատ լավ կլինի: Սովորաբար նման դեպքերում հարազատներն են օգնողի դերում լինում, բայց քանի որ իր դեպքում անհնար ա պիտի պարզապես մարդուն <հասկացնել> որ նույնիսկ հարազատների օգնելու դեպքում ամեն ինչ իր ձեռքերում ա: Հենց հասկացավ որ ինքն ա իր ՏԵՐԸ սաղ կկարգավորվի: Արթ մի քիչ դժվար ա, բայց անհնարին բան չկա:

... սեփական փորձից եմ ասում / իհարկե ոչ էտ բնագավառից/

Mephistopheles
20.09.2013, 23:46

ես մի քիչ դեմ եմ էս տեսակի փիլիսոփայությանը, բայց եթե աշխատում ա, թող անի… իմը զուտ անձնական՝ նեղ տեսանկյուն ա… ես որ տեսնում եմ որ իմ կողքինները դժբախտ են դրանից ինձ ավելի հեշտ չի լինում…

StrangeLittleGirl
20.09.2013, 23:48
ես մի քիչ դեմ եմ էս տեսակի փիլիսոփայությանը, բայց եթե աշխատում ա, թող անի… իմը զուտ անձնական՝ նեղ տեսանկյուն ա… ես որ տեսնում եմ որ իմ կողքինները դժբախտ են դրանից ինձ ավելի հեշտ չի լինում…

Էս պահի հետ ես էլ եմ համաձայն: Ես որ ստից պատճառով դեպրեսվում եմ, ինձ բնավ չեն մխիթարում Աֆրիկայի սոված որբերը: Ուր մնաց եթե լուրջ պատճառ ունենայի դեպրեսվելու:

Alphaone
20.09.2013, 23:50
ես մի քիչ դեմ եմ էս տեսակի փիլիսոփայությանը, բայց եթե աշխատում ա, թող անի… իմը զուտ անձնական՝ նեղ տեսանկյուն ա… ես որ տեսնում եմ որ իմ կողքինները դժբախտ են դրանից ինձ ավելի հեշտ չի լինում…

ես էլ խելոք խելոք ձեն չէի հանում, մտածում էի դեռ էդքան խելոք չեմ, կարող ա մի բան չեմ հասկանում, ելույթ չունենամ, բայց չէ, Մեֆ, էս երկրորդ անգամն ա, որ հետդ համամիտ եմ, դաժե չգիտեմ, ես եմ ավելի վատը դարձել, թե դու ավելի լավը :D

Mephistopheles
20.09.2013, 23:51

խելոքանում ես… կատակ եմ անում, թարթիչներիցս չկախվեք…

Jarre
26.10.2013, 22:33
Հայաստանում կա՞ կազմակերպություն կամ ինչ որ կառույց, որի նպատակն է օգնել կրոնից տուժած անհատներին։

Mephistopheles
26.10.2013, 23:44
Հայաստանում կա՞ կազմակերպություն կամ ինչ որ կառույց, որի նպատակն է օգնել կրոնից տուժած անհատներին։

Ժառ ապեր, հլա մտածի… կարող ա՞ տենց բան լինի… չես տեսնու՞մ էն տերտերները ոնց են լրբությունները դրել… պատական մակարդակով…

կա… Ակումբն ա, իար բոլոր անդամներով… հավատացյալ ու անհավատ անդամներով…

Jarre
27.10.2013, 01:37

Մեֆ ջան, Ակումբը կա ու սա հրաշալի տեղ ա, որտեղ մարդ կարա լիքը գաղափարների հետ ծանոթանա, պադդերժկա ստանա, ինքնապահպանման բնազդը ավելի ուժեղացնի :)) և այլն։ Ես դա ընդունում եմ։

Բայց կան մարդիկ, որոնց պրոֆեսիոնալ օգնություն ա պետք։ Ու ավելի շատ էտ օգնությունը ոչ թե հոգեբանական ա, այլ գաղափարական։ Էտ մարդիկ տարիների ընթացքում իրանց ուղեղում ստեղծել են մի աշխարհ, արժեքային համակարգ, որը կրոնից հետո դուրս գալուց սաղ կյանքում որպես բագաժ մնում ա հետդ։ Ոչ թե հիշողությանդ մեջ, այլ մտածելակերպիդ հետ։ Մարդիկ թողնում են կրոնը, բայց մինչև մահ մնում են հավատացյալ, անգամ եթե համոզված են, որ աթեիստ են, կամ որ կրոնի ազդեցությունից դուրս են եկել։ Ու տենց մարդկանց կարելի է օգնել։

Ես էտ հարցը տվեցի, որովհետև Հայաստանում կա Ամարյանը իրա աղանդից տուժածների վերականգնողական կենտրոնով, էտ երիտասարդների լիգան և այլն։ Բայց դրանք իրականում նույն կրոնն ա։ Իրանք մարդկանց ավելի վնաս են հասցնու։ Որովհետև իրանց ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ ՄԱՐԴՆ Ա, ԱՅԼ ԿՐՈՆԸ։ Տվյալ դեպքում ՀԱԵ-ն։ Իրանք թքած ունեն մարդու վրա, իրանց պետք ա հերթական հիմքը ու առիթը մյուս կրոնների վրա ցեխ շպրտելու համար։ Ու էս առումով իրանք անբարոյական են իմ համար։ Պարզապես պոռնիկներ։ Էն բարեգործների պես, որ մի հատ հաց են նվեր առնում սովից մեռնող ընտանիքի համար ու մի շաբաթ հեռուստացույցի էկրաններում իրանց էտ «բարեգործությունն են» ցույց տալիս։

Իսկ մարդիկ ովքեր կրոնից դուրս են գալիս, բայց չեն կարողանում ձերբազատվել կրոնի ազդեցությունից, կարիք ունեն պրոֆեսոնալների օգնության, որոնց նպատակն ա ՄԱՐԴԸ, ոչ թե մի այլ կրոն։ Այ տենց մարդիկ կօգնեն։ Ու ես ԱՄՆ-ում ու եվրոպայում գտել եմ մի քանի կազմակերպություններ, որոնք բաղկացած են աթեիստ մասնագետներից։ Կապնվել եմ մի քանի մարդկանց հետ, ովքեր դիմել են իրանց օգնությանը ու արդյունքները ինձ շատ տպավորել են։

Ուղղակի շատ կուզենամ Հայաստանում էլ նման կազմակերպություն լինի։ Որի նպատակը ոչ թե կրոնը կլինի՝ ՀԱԵ-ն, այլ ՄԱՐԴԸ։ Որոնք կօգնեն մարդուն, ոչ թե կօգտագործեն իրանց նպատակին հասնելու համար։

Տենց հույ կա՞, որ Հայաստանում նման բան հնարավոր ա հիմնվի։

Mephistopheles
27.10.2013, 04:14

Ժառ ջան, ներկա պայմաններում, Հայաստանում նման բան իմ կարծիքով հնարավոր չի, որովհետև նախ եկեղեցին դե ֆակտո անջատված չի պետությունից և երկրորդ հասարակության մեջ դեռ կրոնն ունի հասարակական նշանակություն… անգամ մարդիկ որոնք չեն հավատում միևնույնն ա եկեղեցու հետ ոչ միայն առնչվում են այլև պահպանում են քրիստոնեությունը/կրոնը որպես որպես ինքնություն հանդիսացող գաղափարը…

…դրան էլ գումարած կրթությունն առայժմ էն մակարդակին չի որ մարդու միջից կրոնի գաղափարը դուրս մղի…

սա բավականին բարդ խնդիր ա ու դրան էլ որ գումարում ես իշխանությունների ու եկեղեցու ծայրահեղ կոռումպացված լինելը, հավանականությունը որ նման կազմակերպություն հնարավոր ա ստեղծել, հավասարվում ա 0.00000000000001-ի…

ես ինչու նշեցի Ակումբը, որովհետև ստեղ կա դիսկուսիա, քննարկումներ, բանավեճեր ու դա առողջ ա, մինչդեռ ռեալում դա գոյապայքար ա, քեզ ձգտում են ոչնչացնել…

Ակումբը կարա դառնա էն հիմքը որ մարդիկ շատանան ու դուրս գան ռեալ… էդ կողմից ակումբային հանդիպումներն ինչքան շատ լինի էնքան լավ…

Ձայնալար
27.10.2013, 13:52
Կրոնից, տուժած չէ, կրոնական ֆանատիզմից տուժած: Թեմայի վերնագիրը «անարդար ա»: Մոլորակի բնակչության մեծ մասը ինչ-որ կրոնի հետևորդ են ու դրանցից միայն փոքր տոկոս կազմող ֆանատիկներն են նման խնդիրների առաջ կանգնում: Կոնկրետ մեր իրականության մեջ ֆանատիզմը հատուկ ա աղանդներին կամ դրանցից մի քանիսին:

Հա, ինչ էի ասում, տենց խոցելի վիճակում գտնվող մարդուն իմ կարծիքով պետք ա պարզապես զբաղացնել, ցրել մտքերը, քիչ-քիչ վերադարձնել բնականոն աշխարհիկ կյանք: Ու ոչ աթեիզմ ա պետք գլուխները մտցնել ոչ էլ որևէ հավատք, թող խելքը գլուխը հավաքի, հետո ինքն իրան գտնի:

Rhayader
28.10.2013, 16:59
Մի դեպք է տեղի ունեցել և ցանկանում եմ կիսվել, կարծիք լսել..... Ուղղակի շատ մտերիմ մարդ է։ Իսկ օգնել չեմ կարողանում։ Արդեն միջիցս պայթում եմ անզորությունից։
Առանց անունների եմ գրում։ Ու կարճ կոնկրետ՝ առանց իմ անձնական կարծիքի, առանց անձնական վերաբերմունքս արտահայտելով։ Ուղղակի փաստերը։

Կա մի մարդ ով ինձ ահավոր մտերիմ ա։
Մոտ 8 տարեկանից մոր հետ հաճախել է մի կրոնական համայնքի հանդիպումներին։
Իր խոսքերով հենց այդ կրոնի քարոզչության պատճառով կյանքի միակ կարևոր գործը դարձրել է կրոնական համայնքի շահերը, քարոզչությունը և Աստվածաշունչ սերտելը։ Այդ կրոնի հանդիպումների ժամանակ կանոնավորաբար թեմաներ են եղել, որ բացի Աստվածաշնչից և հոգևոր գրականությունից մնացած բոլոր գրքերը կարող են վնասել մարդու հարաբերությունները Աստծու հետ։ Ուստի այս ինձ ահավոր մտերիմ մարդը բացի Աստվածաշնչից համարյա ուրիշ ոչ մի գիրք չի կարդացել։ Հետևաբար իր տեսակետները կյանքի հանդեպ իմ գնահատմամբ (խոսք էի տվել, որ անձնական վերաբերմունքիս մասին չեմ գրի, բայց թույլ տվեք բացառություն անել) սահմանափակ են։ Ամեն ինչ սև սպիտակ ա։ Կամ լավ, կամ վատ։ Կամ երջանիկ, կամ դժբախտ։
Ութ տարեկանից մինև 28 տարեկան՝ 20 տարի առավոտից իրիկուն զբաղված է եղել էտ կազմակերպության գործերով։
Չորս տարուց ավելի անվճար կատարել է լիաժամ աշխատանքներ այդ համայնքի համար։
Ես միշտ տեսել եմ թե ինքը ինչպես է հատկացրել իր ժամանակը, ուժերը այդ կրոնի մյուս անդամներին օգնելու համար։ Եղել են մարդիկ, որոնք ունեցել են լուրջ խնդիրներ կյանքու ու իրանց համար ինքը շաբաթներով լաց էլ լինում, գործնական օգնություն էր ցույց տալիս, լսում էր ժամերով իրենց։
Նրա բոլոր ընկերները այդ համայնքից էին, քանի որ ըստ Աստվածաշնչի պատվիրանների նրանք չպետք է ընկերություն անեին իրենց կրոնից դուրս այլ մարդու հետ, քանի որ «չար ընկերակցությունները ապականում են բարի բարքերը» (Կորնթացիների Առաջին նամակ 15 գլուխ, խոսք 33)։ Իր ընկերները եղել են միմիայն այդ կրոնի անդամները։
Այդ աղջիկը ամուսնացած էր նույն կրոնական համայանքից մի տղայի հետ, ով ապրում էր նույն ձև, ոնց էտ աղջիկը։
Չնայած այդ ակտիվ կրոնական գործունեությանը նրանք մի քանի տարիների ընթացքում լուրջ կասկածներ են ունենում Աստվածաշնչի, իրենց կազմակերպության և ընդհանրապես կրոնի հանդեպ։
Գալիս է ժամանակ, որ նրանք կայացնում են որոշում թողնել այդ կազմակերպությունը։ Իրենք պնդում են, որ իրենք իրենց համարում են աթեիստ։
Այդ դեպքից հետո իրենց նաև ամուսնալուծվում են։
Այդ կրոնը հիմնվելով Աստվածաշնչի հին և նոր կտակարանների այնպիսի պատվիրանների վրա, ինչպիսիք են «քարկոծելով սպանել անհավատներին»՝ անգամ հարազատ երեխային, ծնողին, կնոջը, ամուսն (Երկրորդ Օրէնք 13 գլուխ, 6-10 համարներ), կամ՝ «վերացրե՛ք չարը ձեր միջից» (Կորնթացիների Առաջին նամակ գլուխ 5, 12, 13 համարներ), կամ՝ «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք), դադարում են շփվել այս աղջկա հետ։ Անգամ չեն բարևում։
Հիմա ինքը ահավոր մեծ օգնության կարիք ունի։ Որովհետև ամուսնալուծվել է, իր բոլոր ընկերները որոնց հետ նա անց է կացրել իր կյանքի 20 տարիները, որոնց ամեն վայրկյան օգնել է, այսօր անգամ չեն բարևում նրան։ Անգամ հարազատներն են նման վերաբերմունք ցուցաբերում։
Իր խոսքերով նա ամբողջովին միայնակ է։ Անդադար խոսում է ինքնասպանության, թմրանյութերի մասին։ Չի կարողանում հարմարվել այս կյանքին։
 Երբեմնի երջանիկ մարդը, ժպիտը երեսից անպակաս մարդը այսօր լացում է առավոտից երեկո։

Ցանկանում եմ նշել, որ այս վիճակի հիմնական պատճառը իր ամուսնալությունն է։ Բայց այս դժվար պահին, երբ ինքը կարիք ունի աջակցության, ոչ մեկը չկա նրա կողքը։ Եվ այդ կտրուկ միայնակության զգացումը նրան ուղղակի վերացնում է, սպանում է, օր օրի ինքը վարի է գնում։

Իսկ նա երիտասարդ ու ահավոր բարի աղջիկ է։ Ես հիմա գրում եմ ու արտասվում......

Ես համ ուզում եմ կիսվել, համ էլ ուզում եմ խնդրել, որ օգնեք ինձ խորհրդով։ Ի՞նչ կարելի անել։

Նորմալ հոգեբան կամ լավ ընկեր՝ հասարակությանը վերաինտեգրվելու նպատակով: Երաժշտություն, կինո, կյանքի ուրախություններ, որոնցից զրկված է եղել: Թող տեսնի կրոնից դուրս գալու նաև դրական կողմերը: Նորմալ մարդկանց հետ շփվել:

Rhayader
28.10.2013, 17:04
Կրոնից, տուժած չէ, կրոնական ֆանատիզմից տուժած:
Դու հենց նոր սեփական կրոնին իրոք հավատացող բոլոր մարդկանց ֆանատիկ անվանեցիր:

Թեմայի վերնագիրը «անարդար ա»: Մոլորակի բնակչության մեծ մասը ինչ-որ կրոնի հետևորդ են ու դրանցից միայն փոքր տոկոս կազմող ֆանատիկներն են նման խնդիրների առաջ կանգնում:
Ցանկացած մահմեդական թող իրեն աթեիստ հայտարարի, ու նայիր համայնքի ռեակցիային: Թե՞ բոլոր մահմեդականները ֆանատիկ են:

Կոնկրետ մեր իրականության մեջ ֆանատիզմը հատուկ ա աղանդներին կամ դրանցից մի քանիսին:
Ու առաքելական եկեղեցուն, եթե քո չափանիշով նայենք, ընդ որում՝ ավելի մեծ չափով: Ինչպես նաև թեոսոֆիային, էլի նույն չափանիշով, եզդիներին, մահմեդականներին ու ում ասես: Ասողիկը վկա:

Alphaone
28.10.2013, 18:01
կրոնն ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող շատ լավ գործիք ա եղել, միշտ: Երբ հին մարդուն բացատրել են՝ կովդ մորթես, ուտես, հաջորդ տարի սոված կմնաս, կամ եթե մտնես ջուրը կոկորդիլոսը քեզ կուտի, չեն լսել, բայց երբ ասել ես, որ եթե կովդ ուտես, դու սրբապղծություն կանես ու մեծն նեղոսի պատիժը կթափվի քո ընտանիքի գլխին, էդ ժամանակ ենթարկվել են, էնպես որ կրոնը որպես էդպիսին արտակարգ լավ բան ա էն մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր փաստարկներն ականջի հետև են գցում, բայց կրոնը չպիտի վնասի, հենց սկսեց վնասել, ինքը դառնում ա ֆանատիզմ ու էդ առումով Ձայնալարի հետ համամիտ եմ, որ թեման ոչ թե կրոնից տուժածներին պիտի վերնագրվեր, այլ՝ կրոնական ֆանատիզմից տուժածներին...

Rhayader
28.10.2013, 18:31
Ալլահ :( ինչքան պրիմիտիվ ես դու ամեն ինչ պատկերացնում:

Alphaone
28.10.2013, 18:34
Ալլահ :( ինչքան պրիմիտիվ ես դու ամեն ինչ պատկերացնում:

երբեմն ամեն ինչ իրականում ահավոր պրիմիտիվ ա ու կարիք չկա արհեստական բարդացնել, բայց էս գրածիս պրիմիտիվության հետ համամիտ եմ, որ նորից կարդացի գրածս, առանց իրոնիայի չկարողացա մոտենալ... :))

Ձայնալար
28.10.2013, 21:40
Դու հենց նոր սեփական կրոնին իրոք հավատացող բոլոր մարդկանց ֆանատիկ անվանեցիր:

Ցանկացած մահմեդական թող իրեն աթեիստ հայտարարի, ու նայիր համայնքի ռեակցիային: Թե՞ բոլոր մահմեդականները ֆանատիկ են:

Ու առաքելական եկեղեցուն, եթե քո չափանիշով նայենք, ընդ որում՝ ավելի մեծ չափով: Ինչպես նաև թեոսոֆիային, էլի նույն չափանիշով, եզդիներին, մահմեդականներին ու ում ասես: Ասողիկը վկա:

Իրոք հավատացողն էն ա, որ բացի Աստվածաշնչից ուրիշ գիրք չի կարդում ու մենակ իրան համապատասխան խմբի մարդկանց հե՞տ ա շփվում :esim

Ես մահմեդականների հետ շփվել եմ ոչ մահմեդական պետություններում, մեջները հավատացյալներ էլ են եղել, աթեիստներ էլ ու բոլորն էլ ադեկվատ մարդիկ են եղել: Եթե շատ մահմեդական (բռնա)պետություններում մարդիկ թաքցնում են իրենց հայացքները դա դեռ չի նշանակում, որ բոլորը ֆանատիկ են:

Ասողիկը ֆանատիկ չի, ասողիկը դեբիլիկ ա: Իմ չափանիշը ո՞րն ա:

Mephistopheles
28.10.2013, 22:39
կրոնն ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող շատ լավ գործիք ա եղել, միշտ: Երբ հին մարդուն բացատրել են՝ կովդ մորթես, ուտես, հաջորդ տարի սոված կմնաս, կամ եթե մտնես ջուրը կոկորդիլոսը քեզ կուտի, չեն լսել, բայց երբ ասել ես, որ եթե կովդ ուտես, դու սրբապղծություն կանես ու մեծն նեղոսի պատիժը կթափվի քո ընտանիքի գլխին, էդ ժամանակ ենթարկվել են, էնպես որ կրոնը որպես էդպիսին արտակարգ լավ բան ա էն մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր փաստարկներն ականջի հետև են գցում, բայց կրոնը չպիտի վնասի, հենց սկսեց վնասել, ինքը դառնում ա ֆանատիզմ ու էդ առումով Ձայնալարի հետ համամիտ եմ, որ թեման ոչ թե կրոնից տուժածներին պիտի վերնագրվեր, այլ՝ կրոնական ֆանատիզմից տուժածներին...

իսկականի՞ց… կրոնը մարդկանց մեջ գոյություն չունեցող տարբերություն ա դնում… արհեստականորեն… ու եթե քո ասած կովերից ու կոկոդիլոսներից որ մի քիչ էն կողմ գնաս, կտեսնես որ ամբողջ հասարակական պրոբլոմների ու պատերազմների հիմքը կրոնական հողի վրա ա եղել… կրոնն ակտիվ օգտագործվել ա մարդկանց պատերազմի մղելու ու մեկը մեկւն մորթելու համար…

Alphaone
28.10.2013, 22:53

Մեֆ, էս գրառումն արել եմ բարձր ջերմությամբ ու հիմա էլ էդ պահից հեչ լավ չեմ, կրոնի տված վնասները շատ լավ տեսնում ու հասկանում եմ, ինչպես նաև կրոնի տված օգուտները, լիքը բարոյական նորմեր կան, որ պահպանվում են ոչ թե էթիկայի, օրենքների կամ արժեհամակարգի շնորհիվ, այլ՝ հենց կրոնի, էստեղ բարոյականություն ասելով տղամարդ կին հարաբերությունները նկատի չունեմ, էդ ուղղությամբ չտանես, լավ... բայց ինչ ասում եք ճիշտ ա, համաձայն եմ, քանի որ հիմա բանավիճելու ոչ ուժ, ոչ ուղեղ, ոչ էլ ցանկություն չունեմ...

Արամ
28.10.2013, 23:39

Մեֆ, բայց խի ես դու հասկանում, որ կարգավորելը միայն դրական ուղղությամբ ա լինում, չե՞ս կարա կարագավորես դեպի վատ ուղղության :P

Jarre
29.10.2013, 03:24
Կրոնից, տուժած չէ, կրոնական ֆանատիզմից տուժած: Թեմայի վերնագիրը «անարդար ա»: Մոլորակի բնակչության մեծ մասը ինչ-որ կրոնի հետևորդ են ու դրանցից միայն փոքր տոկոս կազմող ֆանատիկներն են նման խնդիրների առաջ կանգնում: Կոնկրետ մեր իրականության մեջ ֆանատիզմը հատուկ ա աղանդներին կամ դրանցից մի քանիսին:

Հա, ինչ էի ասում, տենց խոցելի վիճակում գտնվող մարդուն իմ կարծիքով պետք ա պարզապես զբաղացնել, ցրել մտքերը, քիչ-քիչ վերադարձնել բնականոն աշխարհիկ կյանք: Ու ոչ աթեիզմ ա պետք գլուխները մտցնել ոչ էլ որևէ հավատք, թող խելքը գլուխը հավաքի, հետո ինքն իրան գտնի:

Ձայնալար ջան, գիտե՞ս ինչի եմ գրել կրոնից տուժած։
Որովհետև ես կարծում եմ, որ կրոնը իր ցանկացած դրսևորումով վնասում ա մարդու ուղեղը։
Օրինակ.
* ոչնչացնում ա անալիտիկ մտածելակերպը
* մարդկանց մեջ արմատավորում ա արիստոտելյան աշխարահայացքը ըստ որի ամեն ինչ բաժանվում ա լավի վատի, սևի սպիտակի, չարի բարու
* առաջացնում է մարդկանց մեջ իմունիտետ կասկածների ու հարցերի հանդեպ
* ստիպում ա կատարել արարքներ, որոնց իմաստը չես հասկանում։ Վառ օրինակ նույն կրոնական ծագում ունեցող տոները։ Էնքան են արմատավորված, որ անգամ աթեիստ մարդն ա դրանք տոնում։ Իսկ դա անմջիականորեն կրոնի ազդեցություն ա, որովհետև ծագումը կրոնականն ա, հիմնել ա կրոնը

Եվ այլ կետեր։ Գիտեմ, որ մանավանդ վերջին նշածս կետը էնքան էլ միանշանակ չի ու կարելի ա լիքը քննադատել, բայց կարծում եմ, որ ընդհանուր միտքս պարզ էր։ Դրա համար եմ գրել կրոնից ու ոչ թե կրոնական ֆանատիզմ և այլն։

Mephistopheles
29.10.2013, 04:35
Մեֆ, էս գրառումն արել եմ բարձր ջերմությամբ ու հիմա էլ էդ պահից հեչ լավ չեմ, կրոնի տված վնասները շատ լավ տեսնում ու հասկանում եմ, ինչպես նաև կրոնի տված օգուտները, լիքը բարոյական նորմեր կան, որ պահպանվում են ոչ թե էթիկայի, օրենքների կամ արժեհամակարգի շնորհիվ, այլ՝ հենց կրոնի, էստեղ բարոյականություն ասելով տղամարդ կին հարաբերությունները նկատի չունեմ, էդ ուղղությամբ չտանես, լավ... բայց ինչ ասում եք ճիշտ ա, համաձայն եմ, քանի որ հիմա բանավիճելու ոչ ուժ, ոչ ուղեղ, ոչ էլ ցանկություն չունեմ...

Ալֆա ջան, դե մի հատ ասպիրին խմի ու ինձ ասա թե էդ ի՞նչ բարոյական նորմեր ու արժեհամակարգ ա պահպանել որ չգիտենք… մի հատ ասա…

Jarre
29.10.2013, 17:07
կրոնն ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող շատ լավ գործիք ա եղել, միշտ: Երբ հին մարդուն բացատրել են՝ կովդ մորթես, ուտես, հաջորդ տարի սոված կմնաս, կամ եթե մտնես ջուրը կոկորդիլոսը քեզ կուտի, չեն լսել, բայց երբ ասել ես, որ եթե կովդ ուտես, դու սրբապղծություն կանես ու մեծն նեղոսի պատիժը կթափվի քո ընտանիքի գլխին, էդ ժամանակ ենթարկվել են, էնպես որ կրոնը որպես էդպիսին արտակարգ լավ բան ա էն մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր փաստարկներն ականջի հետև են գցում, բայց կրոնը չպիտի վնասի, հենց սկսեց վնասել, ինքը դառնում ա ֆանատիզմ ու էդ առումով Ձայնալարի հետ համամիտ եմ, որ թեման ոչ թե կրոնից տուժածներին պիտի վերնագրվեր, այլ՝ կրոնական ֆանատիզմից տուժածներին...

Ալֆա, ընդհակառակը կրոնը ոչնչացրել ա բարոյականությունը։ Ուզում ե՞ս փաստեր։ Տե՛ս։ Արի վերցնենք միայն քրիստոնեությունը իրա Աստվածաշնչով։
* Չստելը բարոյական նորմ ա՞։ Վստահ եմ, որ կպատասխանես այո, որովհետև գրված է. «16Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր» Ելք 20։16։ Հիմա արի նայենք, թե ոնց ա Աստվածաշունչը պահպանել էտ բարոյական նորմը.
Էս մտքերը կարդալով, խնդրում եմ խորհիր, թե ի՞նչ արարքների պիտի մղվի էս հատվածները ուսումնասիրող ու դրանց հավատացող մարդը.

Ծննդոց 12։10-13
«10Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում։ 11Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ 12Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն, 13կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։

Յեսու 2։3-6
«3Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց, որ Ռահաբին ասի. «Գիշերը քեզ մօտ եկած եւ տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետեւ եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ 4Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինձ մօտ մարդիկ մտան, բայց ես չգիտէի, թէ որտեղից են։ 5Առաւօտեան աղջամուղջին, դարպասները փակուելու ժամանակ՝ այդ մարդիկ դուրս եկան, եւ չգիտեմ, թէ ո՛ւր գնացին։ Շուտ հետապնդեցէ՛ք նրանց, գուցէ հասնէք»։ 6Իսկ ինքը նրանց հանեց կտուրը եւ թաքցրեց վուշի խուրձերի տակ, որ դիզել էր կտուրի վրայ»։

Էս մարդիկ նույնիսկ պարգևատրվեցին իրենց ստի համար :o
Ու էս ամենը հեչ։ Հենց ինքը բարձրյալ սուրբը տե՛ս թե ոնց ա վարվում։

3 Թագավորներ 22։23
«23Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»։

Երեմիա 4։10
«10Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ «Խաղաղութիւն պիտի լինի ձեզ», մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել»։

Իսկ ստեղ Աստված ուղղակի կայիֆավատա լինում ստելով մարդկանց ու իրա ստի արդյունքում մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։
Դատավորներ 20։18-26
«18Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ 19Տէրն ասաց. «Յուդան թող լինի առաջնորդը»։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։ 20Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։ 21Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին տապալեցին։ 22Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։ 23Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբօր՝ Բենիամինի ցեղի դէմ»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք նրանց դէմ»։ 24Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։ 25Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։ Սրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։ 26Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ»։

Ու ես ստի հետ կապված կարամ լինքը այլ համարներ բերեմ։
Հիմա դու ինձ ասա, Ալֆա։ Ո՞նց ա սա պապհանում բարոյականությունը։ Ո՞ւր ա ստեղ բարոյականություն։
Մարդը կարդում ա ու մի տեղ գրած ա, որ սուտը մեղք ա, իսկ տասնյակ այլ պարագաներում հենց Աստված ա ստում, խրախուսում սուտը և դրդում ստի։ Հիմա ասա, բա սա ձեռառնոցի չի՞։ Սա հարձակում չի՞ բարոյականության վրա։ Սա հարձակում է բարոյականության դեմ, քանի որ ԴՐԴՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՍՏԵԼ՝ չստելու քողի տակ։

Էս նույն խաբեբաների մեթոդն ա։ Որ իրանք առավոտից իրիկուն քարոզում են ինչ որ մի բանի դեմ ու հենց իրենք են դա անում ու մարդիկ ում ասես կասկածում են, բացի էտ քարոզողից, որովհետև իրանք ստեղծում են իմիջ, որ դա կյանքի ու մահու հարց ա իրանց համար, ու իրանք ավելի շուտ կմեռնեն, քան սուտ կխոսան։ Բայց իրականում իրանք անբարոյական ստախոսներ են։ Ու սա ես կրոնի ու կրոնականների մասին եմ ասում։

* Սեռական բարոյականությունը, բարոյականություն ա՞։ Վստահ եմ, որ կպատասխանես այո՛, քանի որ Աստվածաշնչում հազարավոր համարներ կան բարոյականության էս տեսակի մասին։ Հիմա նայի, թե ոնց ա նույն Աստվածաշունչը խեղում էտ հասկացությունը։
3 Թագավորներ 1։1-4
«Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։ 2Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»։ 3Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։ 4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան»։

Հա, բայց մոռացա ասեմ, որ բարոյականության այս անկյունաքարերից մեկը տենց էլ «չմերձեցաւ նրան»։ Բայց հիմա պատկերացրու, որ ես կամ դու նման բան անեինք ու վերջում ասեինք, որ չենք մերձեցել, Աստված մեզ ի՞նչ կաներ։ Հում-հում կուտեր, չէ՞։ Ու երևի էսօրվա հայ առաքելական եկեղեցու պոռնկությամբ զբաղվով տեր-տերները ու կաթոլիկ պեդոֆիլները հենց նման համարներով են արդարացում գտնում Աստծու առաջ։ Ու դա սա համարում ես բարոյականություն հահե՞լ։ Սա հարձակում է բարոյականության դեմ։

Ու կարամ բերեմ տասնյակ աստվածաշնչյան համարներ, որտեղ Աստված դրդում է ազգամիջյան պատերազմների, կրոնական ատելության, ահաբեկչության, երեխաների և կանանց անօրինական սպանության..... Ու հիմա նայիր քրիստոնեությունը, նայիր նույն քո հայ առաքելական եկեղեցուն ու տե՛ս, որ իրանք տառ առ տառ հավատարմորեն կատարում են Աստծու ասածները։

Աստվածաշնչի էջերում Աստված սպանում ա, իսկ Աստվածաշունչը խրախուսում ա ընդօրինակել Աստծուն։ Դա ուղղակի ահավոր ա։ Սա մարդկության ու բարոյականության ոչնչացում, Ալֆ։

Հենց էս պատճառով ա, որ ես թեմայի վերնագիրը դրել եմ կրոնից տուժած, որովհետև անգամ ոչ ֆանատիկ մարդը վնասում ա իր մտածելակերպը երբ սկսում է մի քիչ լուրջ ընդունել Աստվածաշունչը։ Ու անգամ եթե ֆանատիկ չես, մեկ ա մտածելակերպդ փչանում ա։ Ու դա ուղղելը շատ դժվար ա երբեմն, որովհետև ձևավորվում ա մտածելակերպի շաբլոն։ Իսկ դա մարդկանց մեծամասնությունը ոչ նկատում ա, ոչ էլ առավել ևս հանում իր միջից։

Alphaone
29.10.2013, 19:58
Ժող, ես ինքս միլիոն անգամ ասել եմ, թե ինչ ահավոր հասկասական բաներ կան Աստվածաշնչում ու հատկապես հին կտակարանում Ժառի բերած ղժժերի փաստերն ահավոր շատ են, բայց ի սկզբանե կրոնը (էդ թվում բազմաստվածությունը) եղել է գործիք, հիմա իմ ընկերուհին կացինով արձան ա քանդակում, որ շունչդ կտրվում ա հիացմունքից, մի ադրբեջանցի էլ դրանով քնած մարդ ա սպանում, էդտեղ կիրառողն ա մեղավոր, ոչ թե գործիքը: Ես դեռ նոր եմ թեման ուսումնասիրում, դրա համար ծանրակշիռ փաստարկներ բերել չեմ կարող, թեև ոչ էլ իրականում ուզում եմ, ես ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, իսկ ձեզ իմ կարծիքը պարտադրել չեմ ուզում, ընդհակառակը, ավելի լավ, որ տարբեր եք մտածում, կկարողանամ ռեֆլեքսիա անել, կողքից նայել: Հիմա թեմայի վերնագիրը՝ կոնկրետ ես կրոնից հեռացել եմ, մեր եկեղեցասեր երիտասարդական միության ամենաակտիվ անդամներից էի, ուղղակի թողեցի, դուրս եկա, բայց չեմ հալածվել: Մեր մարզում հոգևորականներ կան, որ ինձ համար մեծատառով մարդ են ու ես իրենցով մինչև կյանքիս վերջ կհիանամ, եթե անգամ վաղը մոլլա դառնան, ես կրոնն ու մարդկանց չեմ նույնացնում, մեկ, ես դեռ ինքս էլ չգիտեմ հավատում եմ Աստծուն, թե ոչ, բայց որ ինչքան խելոքանում եմ, ինչքան բան եմ սովորում, էնքան ինչ-որ ահավոր բարդ տիեզերական ծրագիր եմ տեսնում, որ պատահականություններով չէր կարող գոյանալ, բայց կարող ա ավելի խելոքանամ, տեսնեմ լավ էլ կարող էր... Ամբողջ ասածս էն ա, որ ես կրոնը վատ բան չեմ համարում, կրոնի հողի վրա առաջացած մոլեռանդությունն եմ վատ բան համարում, քանի որ լիքը մարդիկ եմ ճանաչում, որ ամենավերջին սրիկան կլիենին, եթե իրականում հավատացյալ չլիենին ու կրոնական վախերն իրենց լիքը բաներից ետ չպահեին...

Jarre
29.10.2013, 20:41
Ալֆ ջան, կրոնն ու դանակը տարբեր բաներ են։ Դանակը կտրող գործիք ա, իսկ ի՞նչ ա կրոնը։ Կրոնը ստի վրա հիմնված գաղափարախոսություն է մարդկանց ղեկավարելու համար։ Հիմա կան մարդիկ որ մի քիչ մարդկային են դա անում և կան մարդիկ ովքեր կռիսավարի են դա անում։ Բայց կրոնը ինքն իր էությամբ սուտ ա ու հորինվածք։

Իսկ ինչ վերաբերում ա «բարի» լինելուն, որովհետև կրոնավոր են, ապա ես դա բաժանում եմ երկու մասին.

1) մարդիկ ովքեր կրոնի պատճառով բարոյական են, բայց որ կրոնը չլիներ հաճույքով կանեին էն ամենը ինչ չի կարելի։ Քո մեկնաբանության մեջ դու հաստատում ես իմ կրկնած միտքը՝ ԿՐՈՆԸ ՈՍՏԻԿԱՆ Է։
2) մարդիկ ովքեր բարոյական են ՉՆԱՅԱԾ կրոնի ճնշումներին։ Էս տիպի մարդկանց մեջ մտնում են նրանք, ովքեր երբեք կրոնը վեր չեն դասում ՄԱՐԴՈՒՑ։ Սրանց մեջ մտնում են էն առաքելականները, ովքեր չնայած պրոպագանդային այլ կրոնի պատկանող հայի մեջ ՄԱՐԴ են տեսնում, ոչ թե ԱՂԱՆԴԱՎՈՐ։ Ալֆա, էտ կրոնի՞ շնորհիվ ա, որ իրանք տենց են։ Պատասխանը ակնհայտ ա՝ ոչ։ Էտ կրոնի ծնունդներն են Խաչիկ Ասրյանը, Գոռ Թամազյանը, փիղը, Ալթունյանը, ՄԵԼ-ը և նմանատիպ այլ երևույթներ։ Բայց կան մարդիկ ովքեր էնքան ուժեղ են, որ թույլ չեն տալիս ԿՐՈՆԻ ՎԱՏ ՄԹՆՈԼՈՐՏԸ ազդի իրանց վրա։

Ու դու հարգում ես ոչ թե ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ այլ ՄԱՐԴՈՒՆ։ Որովհետև իրանք տենց են իրանց մարդկային տեսակի պատճառով, ոչ թե կրոնի։ Դրա համար ես նշում, որ դաժը մուսուլման դառնա մեկա կսիրես իրան։ Որովհետև ինքը տենց մարդ ա։ Ու կրոնը ավելի շատ խանգարող ա ստեղ, ոչ թե օգնող։

Mephistopheles
29.10.2013, 21:35

Ալֆա ջան, դու բացարձակապես սխալ հիմքերի վրա ես գնահատում կրոնի դերը… դու տես ինչքան պատերազմենր ու անմարդկային սպանություններ ա եղել կրոնի պատճառով և հրահրմամբ և տես քանի՞ հանցագործ ա ուղղվել կրոնի պատճառով… ուղղվածներից մեկը իմ մորական տատի հարևան Եղիկն էր… հանցագործի մեկը որ կյանքի վերջում գտավ աստծուն… իսկ հանցագործություններից մեկն էլ 9/11-ը 5000 մարդ մահացավ… մնացածները չեմ ասում…

իրականում դու շատ վատ բան ես ասում… դու մարդուն վատ արարք չանելու համար օգտագործում ես նրա տգիտությունը, այսինքն խաբում ես որ մի անտեսանելի պապիկ իրան կպատժի եթե չարություն անի… այսինքն դու հենվում ես մարդու տգիտության վրա դրանով խրախուսելով տգիտությունը… մինչդեռ կարելի էր մարդու ինտելեկտն ու բանականությունը բորբոքել զարգացնել… մարդու վատ հատկությունների վրա հիմնված լավ արարքը մնում ա վատ…

ես թախանձագին խնդրել էի քեզնից՝ աղաչել էի որ ինձ բարոյականության մի օրինակ բերեիր որի կրողը կրոնն ա… դու համառորեն չբերեցիր… մի հատ էլ եմ խնդրում…

Mephistopheles
29.10.2013, 21:37
Ալֆ ջան, կրոնն ու դանակը տարբեր բաներ են։ Դանակը կտրող գործիք ա, իսկ ի՞նչ ա կրոնը։ Կրոնը ստի վրա հիմնված գաղափարախոսություն է մարդկանց ղեկավարելու համար։ Հիմա կան մարդիկ որ մի քիչ մարդկային են դա անում և կան մարդիկ ովքեր կռիսավարի են դա անում։ Բայց կրոնը ինքն իր էությամբ սուտ ա ու հորինվածք։

Իսկ ինչ վերաբերում ա «բարի» լինելուն, որովհետև կրոնավոր են, ապա ես դա բաժանում եմ երկու մասին.

1) մարդիկ ովքեր կրոնի պատճառով բարոյական են, բայց որ կրոնը չլիներ հաճույքով կանեին էն ամենը ինչ չի կարելի։ Քո մեկնաբանության մեջ դու հաստատում ես իմ կրկնած միտքը՝ ԿՐՈՆԸ ՈՍՏԻԿԱՆ Է։
2) մարդիկ ովքեր բարոյական են ՉՆԱՅԱԾ կրոնի ճնշումներին։ Էս տիպի մարդկանց մեջ մտնում են նրանք, ովքեր երբեք կրոնը վեր չեն դասում ՄԱՐԴՈՒՑ։ Սրանց մեջ մտնում են էն առաքելականները, ովքեր չնայած պրոպագանդային այլ կրոնի պատկանող հայի մեջ ՄԱՐԴ են տեսնում, ոչ թե ԱՂԱՆԴԱՎՈՐ։ Ալֆա, էտ կրոնի՞ շնորհիվ ա, որ իրանք տենց են։ Պատասխանը ակնհայտ ա՝ ոչ։ Էտ կրոնի ծնունդներն են Խաչիկ Ասրյանը, Գոռ Թամազյանը, փիղը, Ալթունյանը, ՄԵԼ-ը և նմանատիպ այլ երևույթներ։ Բայց կան մարդիկ ովքեր էնքան ուժեղ են, որ թույլ չեն տալիս ԿՐՈՆԻ ՎԱՏ ՄԹՆՈԼՈՐՏԸ ազդի իրանց վրա։

Ու դու հարգում ես ոչ թե ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ այլ ՄԱՐԴՈՒՆ։ Որովհետև իրանք տենց են իրանց մարդկային տեսակի պատճառով, ոչ թե կրոնի։ Դրա համար ես նշում, որ դաժը մուսուլման դառնա մեկա կսիրես իրան։ Որովհետև ինքը տենց մարդ ա։ Ու կրոնը ավելի շատ խանգարող ա ստեղ, ոչ թե օգնող։

անտեսանելի ապրանք են ծախում վրեդ… 2000 տարի ա ծախում են ու հլա պահանջարկը կա… ու վճարում են դրա համար…

Rhayader
29.10.2013, 22:07
Իրոք հավատացողն էն ա, որ բացի Աստվածաշնչից ուրիշ գիրք չի կարդում ու մենակ իրան համապատասխան խմբի մարդկանց հե՞տ ա շփվում :esim

Ես մահմեդականների հետ շփվել եմ ոչ մահմեդական պետություններում, մեջները հավատացյալներ էլ են եղել, աթեիստներ էլ ու բոլորն էլ ադեկվատ մարդիկ են եղել: Եթե շատ մահմեդական (բռնա)պետություններում մարդիկ թաքցնում են իրենց հայացքները դա դեռ չի նշանակում, որ բոլորը ֆանատիկ են:

Ասողիկը ֆանատիկ չի, ասողիկը դեբիլիկ ա: Իմ չափանիշը ո՞րն ա:

Իրոք հավատացյալն էն մարդն ա, որ սեփական կրոնին իրոք հավատում ա: Ներառյալ Ժառի երկրորդ գրառման միջի

«Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք)
կանոնն, օրինակ:

Rhayader
29.10.2013, 22:11
Իրոք հավատացողն էն ա, որ բացի Աստվածաշնչից ուրիշ գիրք չի կարդում ու մենակ իրան համապատասխան խմբի մարդկանց հե՞տ ա շփվում :esim

Ես մահմեդականների հետ շփվել եմ ոչ մահմեդական պետություններում, մեջները հավատացյալներ էլ են եղել, աթեիստներ էլ ու բոլորն էլ ադեկվատ մարդիկ են եղել: Եթե շատ մահմեդական (բռնա)պետություններում մարդիկ թաքցնում են իրենց հայացքները դա դեռ չի նշանակում, որ բոլորը ֆանատիկ են:

Ասողիկը ֆանատիկ չի, ասողիկը դեբիլիկ ա: Իմ չափանիշը ո՞րն ա:

Անկախ ամեն ինչից, մահմեդականն, անկախ նրանից, թե որ պետության մեջ ա ապրում, մահվան վտանգի առաջ ա կանգնած, եթե իրա երեխան բացահայտ հավատից հրաժարվի: Կամ եթե տեսնի, կամ լսի, թե ոնց են Մոհամմադին ու Ալլահին վիրավորում ու վիրավորողին չսպանի, ու դրա մասին իմանան: Ես հաստատ մահմեդականների հետ ավելի շատ եմ շփվել, էլի:

Mephistopheles
30.10.2013, 06:07
Կրոնից, տուժած չէ, կրոնական ֆանատիզմից տուժած: Թեմայի վերնագիրը «անարդար ա»: Մոլորակի բնակչության մեծ մասը ինչ-որ կրոնի հետևորդ են ու դրանցից միայն փոքր տոկոս կազմող ֆանատիկներն են նման խնդիրների առաջ կանգնում: Կոնկրետ մեր իրականության մեջ ֆանատիզմը հատուկ ա աղանդներին կամ դրանցից մի քանիսին:

Հա, ինչ էի ասում, տենց խոցելի վիճակում գտնվող մարդուն իմ կարծիքով պետք ա պարզապես զբաղացնել, ցրել մտքերը, քիչ-քիչ վերադարձնել բնականոն աշխարհիկ կյանք: Ու ոչ աթեիզմ ա պետք գլուխները մտցնել ոչ էլ որևէ հավատք, թող խելքը գլուխը հավաքի, հետո ինքն իրան գտնի:

Շատ հետաբքրքիր բան ա ասում մեր վոկալ ախպերը… փաստորեն ֆանատն էն ա որ լրիվ հավատում ա ավետարանին ու բառ առ բառ կատարում ա, բայց ով որ ֆանատ չի, էնքան էլ չի հավատում, այսինքն պահպանակ ա օգտագործում, սեքսը հավեսի համար ա անում նաև, հայհոյում ա, արաղ ա խմում… մի խոսքով լուրջ չի ընդունում աստծո գորությունը… ծիպա fuck that ես իմ կայկֆին մեկ ա նայելու եմ… դե էտ եղավ կրո՞ն, տենց հավատացյալ ա՞ լինում… էդ մարվդիկ հավատացյալներ չեն, իրանց մոտ հավատքը սովորություն ա, տրադիցիայի պես բան, էդ մարդկանցից ոչ մեկն իրա հույսը աստծո վրա չի դնում… կրոնին հետևելը նշանակում ա քո դատողմություններն էդ պրիզմայի միջով են արվում…

Rhayader
30.10.2013, 20:55

Ինքը հավատալուց էլ ա պահպանակով հավատում էլի :D