Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Chi՜lly, պապայությո՜ւն )))
CactuSoul
17.09.2013, 19:52
Էն ընթացքում, ինչ մեր մեծ մասը սրտի դողով ու անձկությամբ սպասում էր ակումբի վերաբացմանը(:scen) ու աշխարհում էլ ուրիշ ոչինչ աչքին չէր գալիս, մարդ կար, որ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործեց, ու դարձավ հայր :))
Մուշ ջան, հայտարարում եմ, որ ով չգիտեր՝ իմանա, որ աշխարհում մի Արև էլ ա ավելացել, ու որ գան, լավ-լավ մաղթանքներ գրեն քեզ ու արդեն լիարժեք դարձած ընտանիքիդ :)
Արևին առողջ, անհոգ, արևոտ մանկություն, քեզ ու Գայանեին էլ անընդհատ աճող սեր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով :P
Աչքներդ լո՜ւյս :drinks
Շնորհավորում եմ: Առողջ ու երջանիկ բալիկ մեծանա::)
Շնորհավոր,միշտ միասին ու երջանիկ լինեք: :baby :bux:
Յաաաա՜: Էս ի՜նչ լավ բաներ ենք իմանում:love
Մուշ ջան, ցանկանում եմ որ ձեր հրաշք ընտանիքում երբեք-երբեք արևի ջերմության պակաս չզգացվի::bux: Առողջ, խելոք բալիկ մեծանա՝ հոգատարության կարիք չզգա ու միշտ սիրով լցված լինի բոլոր-բոլորի հանդեպ:good
Արևանուռ
17.09.2013, 20:55
Շնորհավորում եմ, մարդու ամենամեծ հարստությունը երեխան է, շատ բալիկներ եմ ցանկանում:)
Նաիրուհի
17.09.2013, 20:58
Մի հատ էլ էստեղ շնորհավոր, Մուշ: Երջանիկ մանկություն Արևիդ :love
Alphaone
17.09.2013, 21:00
Մի հատ էլ էստեղ շնորհավոր, Մուշ: Երջանիկ մանկություն Արևիդ :love
Չիլլի ջան, էս աղջիկն իմ մտքերը կարդում է, ինձ մնում է միանալը... :))
Շնորհավոր, Աստված պահապան փոքրիկին: :)
Անվերնագիր
17.09.2013, 21:11
Աչքներդ լույս :)
Ուռաաա, մենք արդեն փոքրիկ Չիլիտա ունենք :))
Շնորհավոր Մուշ ջան։
Շնորհավոր Մուշ–ախպեր))) Սիրելի Ակումբցիներիցս jուրաքանչյուրի՝ երեխա ունենալու հետ կապված ավելի ու ավելի եմ երջանկանում. ԼԱՎ հայերը շատանում են ))) Երջանիկ եղեք ախպերո ;)
keyboard
17.09.2013, 21:21
Արաաաաաաաաա~ Մուուուուուուուու~շ մեռնեմ ջանի~ն:love
Չի՜լ, շնորհավո՜ր, երջանիկ մա՜րդ ես :kiss
Շնորհավո՜ր :love
http://8tracks.imgix.net/i/000/222/955/sun-9410.png?fm=jpg&q=65
Մուշ ջան, շնորհավո՜ր, երջանկություն եմ մաղթում երեքիդ էլ :love
Mephistopheles
18.09.2013, 22:53
Շնորհավոր ապեր, պապայությունդ բարով վայելես… էդ երեխեքը օր օրի քաղցրանալու են...
Ուլուանա
18.09.2013, 23:12
Մի հատ էլ էստեղ աչքդ լույս, Մուշ ջան :): Երջանիկ պապայություն քեզ, բալիկին էլ երջանիկ ու առողջ մանկություն :)։
StrangeLittleGirl
19.09.2013, 00:26
Շնորհավոր :)
Աչքներդ լույս, Մուշ ջան:
Առողջ, անուշ, երջանիկ ու քաղցր բալիկ լինի:
Արևի պես քաղցր :)
boooooooom
19.09.2013, 00:47
Ես էլ եմ Շնորհավորում :)
E-la Via
19.09.2013, 11:36
Վերջապես ակումբը թույլ ա տալիս գրառում անել:
Չիլոկ, Պանդա, Եկվոր, Եկվորի տիկին, բոլորիդ աչքը լույս լինի: Թող առողջ, երջանիկ բալիկ լինի:
Թող իր լույս աշխարհ գալու ուրախության նման, միշտ այլ ուրախությունների աղբյուր լինի:
Հ.Գ. Մուշեգն, պապա ես, պապա՜, ուծյու... :)) :drinks
Մուշ ջան, մի հատ էլ էստեղ շնորհավոր :)
Երջանիկ լինեք, երեխուն հավեսով գզեք-մզեք :)
Շնորհակալ եմ ժողովուրդ :)
Դա... ըըըը.... լավ բան ա :)) :love
Մուշ ջան, աչքներդ լույս, եղբայր: Առողջ բալիկ լինի քո արևը, ու ձեզ էլ ավելի երջանկացնի: Պանդային շատ ջերմ շնորհավորանքներ: :*
Արևհատիկ
30.09.2013, 19:45
Մուշ ջան, աչքներդ լույս լինի :love
Արևին էլ պաչիկ - մաչիկ :kiss
Ambrosine
30.09.2013, 22:43
Աչքիցս վրիպել է այս թեման. ինձ ներելի է :)):
Չիլի ջան, աչքդ լույս :): Թող Արևդ շատ երջանիկ երեխա լինի ;):
Ներսես_AM
01.10.2013, 00:10
Ես էլ էի բաց թողել էս թեման։ Շնորհավո՜ր եղբայր։ Աչքներդ լույս լինի՜։ Առողջ ու երջանիկ պստո լինի :) Իմ պստոյի ադաշն ա համարյա :)) Արևներ ենք բազմացնում :))
Շնորհավոր Չիլի ջան, աչքներդ լույս լինի, առողձ բալիկ մեծանա:
CactuSoul
01.10.2013, 02:19
Ես էլ էի բաց թողել էս թեման։ Շնորհավո՜ր եղբայր։ Աչքներդ լույս լինի՜։ Առողջ ու երջանիկ պստո լինի :) Իմ պստոյի ադաշն ա համարյա :)) Արևներ ենք բազմացնում :))
Քո ու Շուշանի պստոյի, Ուլուանայի ու Վազգենի պստոյի, Տիգի ու Հասմիկի պստոյի... Առնվազն 4 պուճուր Արև՝ մի պստիկ ակումբում :):love Չգիտես ինչու զգացողություն ունեմ, որ էլի ունեինք՝ մտքիցս թռել է:
Արևհատիկ
01.10.2013, 22:25
Քո ու Շուշանի պստոյի, Ուլուանայի ու Վազգենի պստոյի, Տիգի ու Հասմիկի պստոյի... Առնվազն 4 պուճուր Արև՝ մի պստիկ ակումբում :):love Չգիտես ինչու զգացողություն ունեմ, որ էլի ունեինք՝ մտքիցս թռել է:
Մեկ էլ ես եմ :oy :))
Ժողովուրդ, Մուշն արդեն «հորս արև», «մորս արև» «ախմախ» արտահայտությունների փոխարեն ասում ա………:love ԻՄ ԱՐԵՎ :)