PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը վերագործարկվել է



Chuk
17.09.2013, 17:19
Սիրելի՛ ակումբցիներ,
տեղեկացնեմ, թե ինչ էր տեղի ունեցել, ինչու էր ակումբը մի քանի օր անհասանելի: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հայտնաբերեցինք, որ ակումբը հեք (hack) է արվել: Արագ ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ որևէ ինֆորմացիայի կորուստ չունենք, սակայն տեղադրված ծրագրերը հնարավորություն կարող էին տալ մուտք գործել ֆայլային համակարգ, կատարել ցանկացած տիպի աշխատանքներ, վնասել ինֆորմացիան:

Որոշում կայացրինք մինչև մանրամասն ուսումնասիրությունը պարզապես անջատել ակումբի սերվերը, նման հնարավորությունը չեզոքացնելու համար:

Կար միայն մի բարդություն. ես հաջորդ առավոտյան կանուխ պետք է մեկնեի գործուղման ու որևէ տարբերակ չունեի չգնալու: Դրա համար մի քանի օրով աշխատանքները հետաձգվեցին. ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր էր ինֆորմացիայի հնարավոր արտահոսքից խուսափելը, քան րոպե առաջ ակումբը աշխատացնելը:

Գալուցս հետո արդեն սկսեցինք մանրամասն ուսումնասիրել, թե ինչ է եղել: Ուսումնասիրությունների արդյունքում հեշտորեն գտանք այն բացը, որի օգնությամբ «կոտրվել» էր կայքը: Վերջին օրերին այդ բացի օգտագործմամբ «կոտրվել» են վԲուլլետին համակարգի հիման վրա աշխատող հարյուրավոր կայքեր: Հաքերները գտել էին համակարգի մի բաց, որը թույլատրում է հեշտորեն ստեղծել նոր ադմինիստրատոր, ով կարողանում է որոշակի պարզ գործողություններից հետո մուտք ստանալ ֆայլային համակարգին:

Վստահ պնդելու համար վաղ է, բայց ըստ դիտարկումների կայքը չի եղել թիրախային հարձակման զոհ: Այսինքն բոլորովին նպատակ չի եղել հենց կոնկրետ ակումբին վնասել, պարզապես այդ բացից օգտվելով հարձակվել են վԲուլլետինի համապատասխան վերսիաներով աշխատող տարբեր կայքերի վրա: Հաքերային այն խումբը, որը «ստորագրել էր» ակումբի կոտրելը, վերջին օրերին օրական տասնյակ կայքեր է կոտրել, որոնց ցանկը դեռ ամբողջովին չեմ ուսումնասիրել, բայց կարծես թե այլ հայկական կայքեր դրանցում չկան, ինչը նույնպես հուշում է, որ հարձակումը դժվար թե թիրախային լիներ:

Նորից ըստ դիտարկումների բացի արտաքին տեսքը արագորեն փչացնելուց այլ բան չեն արել, չեն փորձել կայքին այլ վնասներ տալ, օգտագործել կամ տիրանալ առկա ինֆորմացիային:

Այս պահին ես կարծում եմ, որ ամբողջովին չեզոքացրել ենք վտանգը ու հանգիստ կարող ենք նորից շահագործել ակումբը:

Մենք «առիթից օգտվելով» նաև այս օրերին փոխեցինք ակումբի հոստինգը, անցանք նոր հոստինգի, որը, կարծում եմ, պետք է վերացնի վերջերս մեզ հաճախ անհանգստացնող «ակումբի կախվելու» դեպքերը, աշխատի շատ ավելի արագ:

Քանի որ ակումբը ամբողջովին նորից ենք տեղադրել, հնարավոր է, լինեն բացեր, որոնք առաջ կային, հիմա չկան: Օրինակ այս պահին անհասանելի է «Կանոնադրություն» բաժինը, որը շուտով կտեղադրենք: Նման բացեր տեսնելու դեպքում, խնդրում եմ, տեղեկացրեք դրանց մասին թեկուզ հենց այս թեմայում:

Ներողություն եմ խնդրում բոլորիցդ պատճառած անհանգստության, այսքան օր սպասեցնելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր սիրելի Քաղաքացուն՝ Սասունին, անգնահատելի օգնության համար:

StrangeLittleGirl
17.09.2013, 17:22
Ուռա՜, ակումբն էկավ :)

Չուկ, շնորհակալությունները չեն աշխատում, բայց էդ լավ ա :))

Moonwalker
17.09.2013, 17:25
Չուկ, էնքաա՜ն շնորհակալ եմ: Արդեն խեղդվում էի առանց Ակումբի:

Cassiopeia
17.09.2013, 17:25
Չուկին չաշխատեց, քոնն աշխատեց

Chuk
17.09.2013, 17:26
Ուռա՜, ակումբն էկավ :)

Չուկ, շնորհակալությունները չեն աշխատում, բայց էդ լավ ա :))

Շնորհակալություն տեղեկացնելու համար, արդեն աշխատում են, բայց էդ լավ ա :))

StrangeLittleGirl
17.09.2013, 17:26
Չուկին չաշխատեց, քոնն աշխատեց

արդեն աշխատում ա :))

Alphaone
17.09.2013, 17:28
Բաց մեկ՝ շնորհակալել հնարավոր չի :(

Հ.Գ. մինչև սա գրեցի, հնարավոր դառավ :D

Sagittarius
17.09.2013, 17:29
Հազիվ մի հատ կարգին թեմա բացվեց Ակումբում :P

Smokie
17.09.2013, 17:31
Հեհե՜, առաջինը ես տեսա, որ աշխատում ա:))

StrangeLittleGirl
17.09.2013, 17:31
Հազիվ մի հատ կարգին թեմա բացվեց Ակումբում :P
Տրոլի՞նգ :))

Վահե-91
17.09.2013, 17:34
:hi :)) բարիգուն

Անվերնագիր
17.09.2013, 17:41
վերջին անգամ մոստից ասի մտնեմ, տենամ կա՝ կա, չկա քցվեմ, էն էլ.... քցվեցի :))
աբրիք :)

Վահե-91
17.09.2013, 17:42
Լոգին լինելուց հետո, էն որ պիտի ռեդիրեկտ լինի, գրում ա՝ Invalid Redirect URL (http://akumb.am/)

Dayana
17.09.2013, 18:08
Ապրեք, Չուկ, Սաս։ Ակումբի ինչ-որ տեղ գոյություն ունենալու միտքն արդեն տրամադրությունս բարձրացնում ա։

Հ․Գ․ Էդ քաղաքացի Սասնունը որ մեկ-մեկ ակումբ էլ մտներ է, նենց լավ բան կաներ :P

Alphaone
17.09.2013, 18:19
Ապրեք, Չուկ, Սաս։ Ակումբի ինչ-որ տեղ գոյություն ունենալու միտքն արդեն տրամադրությունս բարձրացնում ա։

Հ․Գ․ Էդ քաղաքացի Սասնունը որ մեկ-մեկ ակումբ էլ մտներ է, նենց լավ բան կաներ :P

Իսկականից որ, իր սաղ վարկանիշները Գալին եմ տալիս, գոնե մի երկու անգամ էլ իրեն կտայի :D

armen9494
17.09.2013, 18:28
Էսքանի մեջ ինձ մի բան ա հետաքրքրում՝ ո՞վ էր John-ին վարկանիշ տվել :D

Claudia Mori
17.09.2013, 18:39
Ուռաաաաաա Ակումբիկս:love

Նարե91
17.09.2013, 18:55
Ասեեենք շնորհաավոոոր, ասեեենք շնորհաավոոոր,
մեր ակումբի թազա հոստինգը ասեեեենք շնորհավոոոր :))

Հա մեկ էլ էդ tapatalk-ի հարցը ի՞նչ պիտի լինի:
Ի՞նչ ենք փոխելու :unsure

Vardik!
17.09.2013, 19:11
Իմ մոտ անձնագիրը չի բացում: :(

Smokie
17.09.2013, 19:29
Մտնում եմ թեման, միանգամից մոռանում թե ո՞ր թեման ա՝ կարդում եմ վերջին գրառումը:


Երեխեք, Ակումբը նորմալ չի բացում, գրառումները հատ-հատ չեմ կարող մեջբերել, ընդամենն ասեմ, որ բոլոր տարբերակները սխալ են: :))

Առաջին բառերից արդեն վատանում եմ... «ո՞նց... էլի՞:(» Լավ ա շուտ հիշեցի, թե որ օրվա գրառում ա:hands

Chilly
17.09.2013, 19:33
նո ՖԲ
նո Թվիթ
օնլի Ակումբ :))

My World My Space
17.09.2013, 20:46
Թափաթոքով մտնել չի լինում… :(

John
17.09.2013, 21:09
Էսքանի մեջ ինձ մի բան ա հետաքրքրում՝ ո՞վ էր John-ին վարկանիշ տվել :D

Մեր Sagittarius ախպերն էր վարկանշ տվել, որ առավոտ զարթնեմ՝ տեղեկացում ունենամ... ի՞նչ իմանայինք մենք, որ օրերով մեր սիրելի ԱԿումբի տեղեկացումների փոխարեն ինչ–որ անկապ հրավերներ, էջ հավանելու կամ խաղ խաղալու առաջարկներ ենք ստանալու... Շնորհակալ եմ վարկանիշի համար ;) + Շնորհակալ եմ Չուկին, Քաղաքացուն ու ընդհանրապես ինչ լավ ա, որ կա Ակումբը... ու ինչ լավ ա, որ էս էն դեպքը չի, որ կորցնելուց հետո ես գիտակցում, այլ էն դեպքն ա, որ ժամանակավոր դադարի ժամանակ ես գիտակցում :) )))

Վոլտերա
17.09.2013, 21:31
Ակումբի մեկը, քեզ խելոք ես չէ՞ պահել էս ընթացքում :P
Էս մի բանը լավ հիշիր, քո կյանքում բացի մեզնից ուրիշ ակումբցիներ չպիտի լինեն, եղա՞վ:P
Չուկ :love շնորհակա՜լ եմ

Smokie
17.09.2013, 22:00
Վերևի տվյալները էսպես են

http://s31-temporary-files.radikal.ru/1aee99058e5440fcb0254b2d85e281d5/-88693455.png

Alphaone
17.09.2013, 22:01
Ակումբի մեկը, քեզ խելոք ես չէ՞ պահել էս ընթացքում :P
Էս մի բանը լավ հիշիր, քո կյանքում բացի մեզնից ուրիշ ակումբցիներ չպիտի լինեն, եղա՞վ:P
Չուկ :love շնորհակա՜լ եմ

Մար, էս ոնց որ անեծքի նման հնչեց, ախր մի օր անգամ մենք ենք վետերան լինելու, գոնե շեշտի, որ ինքնակոչ ակումբցիներ չպիտի լինեն :P

Rammstein
17.09.2013, 22:02
Չուկ, իրոք անհամեմատ արագացել ա աշխատանքը: :) :good

Artgeo
17.09.2013, 22:26
Չուկ, իրոք անհամեմատ արագացել ա աշխատանքը: :) :good

Երկարամազը ճիշտ ա ասում, լավ արագ ա աշխատում։

Վոլտերա
17.09.2013, 22:28
Երկարամազը ճիշտ ա ասում, լավ արագ ա աշխատում։

Իսկականից ճիշտ ա ասում, արագացել ա..ծիծիկներդ վկա :}

keyboard
17.09.2013, 22:30
էս ինչ ծիծիկների իզաբիլյա ա ակումբում?:D

Mephistopheles
18.09.2013, 06:19
Հազիվ մի հատ կարգին թեմա բացվեց Ակումբում :P

հեչ մի ասա… գոնե կռիվ ղալմաղալ չկա…

Mephistopheles
18.09.2013, 06:22
վերջը Ակումբը հարություն առավ… ստեղ են ասել Ակումբ հարեավ ի մեռելոց… ձեզի մեզի մեծ ավետիս…

Hda
18.09.2013, 09:19
Նորից ըստ դիտարկումների բացի արտաքին տեսքը արագորեն փչացնելուց այլ բան չեն արել, չեն փորձել կայքին այլ վնասներ տալ, օգտագործել կամ տիրանալ առկա ինֆորմացիային:

ահա հայալեզու լինելու ևս մեկ առավելություն :hands


Մենք «առիթից օգտվելով» նաև այս օրերին փոխեցինք ակումբի հոստինգը, անցանք նոր հոստինգի, որը, կարծում եմ, պետք է վերացնի վերջերս մեզ հաճախ անհանգստացնող «ակումբի կախվելու» դեպքերը, աշխատի [B]շատ ավելի արագ:
հավաստում եմ




Ներողություն եմ խնդրում բոլորիցդ պատճառած անհանգստության, այսքան օր սպասեցնելու համար:
Մենք ենք շնորհակալ: Օբեկտիվ պատճառների համար ներողություն խնդրելու հարկ չկա:


Առանձնահատուկ շնորհակալություն մեր սիրելի Քաղաքացուն՝ Սասունին, անգնահատելի օգնության համար:
Երևի ժամանակն ա Ակումբի Պատվավոր Անդամ կոչում մտցնելու: Թեկնածությունը առաջարկում եմ: Կքննարկենք, դուք էլ հաշվի առնելով որոշում կայացրեք: Պայմանով, որ քվեարկեն միայն մոդերատորները ու բաց:

CactuSoul
18.09.2013, 14:19
Երևի ժամանակն ա Ակումբի Պատվավոր Անդամ կոչում մտցնելու:
Hda ջան, ակումբում պատվավոր անդամի հասկացություն կա, ընդ որում՝ դու էլ ունես էդ կոչումը :))
Ուրիշ բան ա պետք մտածել: Ասենք՝ էն գրողների մրցանակի նման մի բան, մեդալի պես ))

Hda
18.09.2013, 14:29
Hda ջան, ակումբում պատվավոր անդամի հասկացություն կա, ընդ որում՝ դու էլ ունես էդ կոչումը :))
Ուրիշ բան ա պետք մտածել: Ասենք՝ էն գրողների մրցանակի նման մի բան, մեդալի պես ))

հիմա պիտի փորձեմ կրուտիտ լինել :)

Ակումբի Պատվավոր Անդամ՝ ես պարզապես պատվավոր անդամ եմ ակումբում: Կամ էլ ասենք Ակումբի Վաստակավոր Անդամ:
մի խոսքով, մի բան մտածել ա պետք… Կամ, էտ աստղերից բացի՝ կարելիա տարբեր կարգի մեդալներ էլ շնորհել…

keyboard
18.09.2013, 18:31
Արտ, հաճախ եկու անգամ կոգին լինելու կարիք ա լինում, էդ տապաթոք մոքը լավ ա որ կա, բայց էդ խնդիրն էլ ուղղեք էլի, անհարմարա շատ :(

Վահե-91
18.09.2013, 18:33
Արտ, հաճախ եկու անգամ կոգին լինելու կարիք ա լինում
կարիք չկա, էջը թարմացնում ես, լոգին ա լինում :))

Նարե91
18.09.2013, 18:39
Ուխաաայ, կեցցե թափաթոքը :hands

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk 4

keyboard
18.09.2013, 18:41
կարիք չկա, էջը թարմացնում ես, լոգին ա լինում :))

հա էդ հասակացա, բայց չեմ ուզում մի գործողությունը երկու փուլով անեմ, լոգին ես լինում և վերջ, մի հատ էլ էջը թարմացնեմ, մի հատ էլ գնամ ջուր խմեմ գամ մինչև ուղղվի :D

Chuk
19.09.2013, 12:13
Ժող ջան, ուղղակի տեղեկացնեմ, որ երեկվանից արդեն տեղադրված է Tapatalk-ը, իսկ քիչ առաջվանից նաև շտկված է լոգինի խնդիրը:

Chuk
19.09.2013, 22:07
Մոդերատորական. Tapatalk ծրագրով մեքենայորեն ավելացող ստորագրություններին վերաբերող «քննարկումը» ջնջվել է՝ թեմայի հետ առնչություն չունենալու պատճառով: Հաշվի առնելով քննարկումն ու ավելացվող ստորագրության ոչ հայերեն լինելը ստորագրությունների մեքենայորեն տեղադրելու ֆունկցիան tapatalk-ի սերվերից անջատել եմ: Ըստ այդ ծառայության տեղեկատվական հաղորդագրության կատարած փոփոխությունն օգտագործողների մոտ ուժի մեջ կմտնի մինչև 24 ժամվա ընթացքում: Սպասարկող (client) ծրագրերում հնարավոր է, որ կարելի է նորից ավելացնել ստորագրություն, չեմ ստուգել, քանզի հեռախոսիս վրա tapatalk-ը չի աշխատում:

Մոդերատորական գործողությունը կատարել եմ սեփական համակարգչիցս՝ օգտագործելով ակումբի տեխնիկական գործիքներն ու հայատառ ստեղնաշարը: Tapatalk-ի սերվերում փոփոխությունները կատարել եմ ավելի վաղ՝ նորից սեփական համակարգչիցս: Օգտագործում եմ Chrome բրոուզեր: Եղանակը Հայաստանում փոփոխական է, թեթև ամպամած: Ֆլուդային գրառումները կատարել էին տարբեր ակումբցիներ: Տուգանայիններ չեմ բաժանել:

Chuk
19.09.2013, 22:53
Ժող, ակումբի վերագործակցումից հետո ակումբը կախվելու, database error-ներ բերելու, դանդաղ բացվելու կամ այլ՝ վատ աշխատելու դեպքեր նկատե՞լ եք: Եթե հա խնդրում եմ հնարավորինս մանրամասն գրել (ե՞րբ, ի՞նչ պարբերությամբ, ի՞նչ երկարությամբ և այլն):

Rammstein
20.09.2013, 14:33
Ժող, ակումբի վերագործակցումից հետո ակումբը կախվելու, database error-ներ բերելու, դանդաղ բացվելու կամ այլ՝ վատ աշխատելու դեպքեր նկատե՞լ եք: Եթե հա խնդրում եմ հնարավորինս մանրամասն գրել (ե՞րբ, ի՞նչ պարբերությամբ, ի՞նչ երկարությամբ և այլն):

Չգիտեմ` պետքական ինֆո կլինի, թե չէ, բայց էսօր մի պահ, ժամը 11:15-ի մոտ ակումբը մոտս կորավ ու մոտ 1 րոպե հետո նոր եկավ:

Chuk
20.09.2013, 14:40
Չգիտեմ` պետքական ինֆո կլինի, թե չէ, բայց էսօր մի պահ, ժամը 11:15-ի մոտ ակումբը մոտս կորավ ու մոտ 1 րոպե հետո նոր եկավ:
Հա, էդ ես էի :oy :))

Նարե91
20.09.2013, 15:20
Մոդերատորական. Սպասարկող (client) ծրագրերում հնարավոր է, որ կարելի է նորից ավելացնել ստորագրություն, չեմ ստուգել, քանզի հեռախոսիս վրա tapatalk-ը չի աշխատում:


Իսկ իմ windows-ով աշխատող հեռախոսի վրա մինչև ակումբի հոստինգափոխությունը tapatalk-ը աշխատում էր, հիմա login-password գրելուց հետո ինչ-որ error ա տալիս : :think

My World My Space
20.09.2013, 16:20
հիմա պիտի փորձեմ կրուտիտ լինել :)

Ակումբի Պատվավոր Անդամ՝ ես պարզապես պատվավոր անդամ եմ ակումբում: Կամ էլ ասենք Ակումբի Վաստակավոր Անդամ:
մի խոսքով, մի բան մտածել ա պետք… Կամ, էտ աստղերից բացի՝ կարելիա տարբեր կարգի մեդալներ էլ շնորհել…

Ակումբի վաստակավոր անդամից հետո պիտի լինի Ակումբի ժողովրդական անդամ, իսկ Ակումբին մատուցած անգնահատելի և անուրանալի ծառայությունների համար՝ Ակումբի հերոս կոչումը

Sambitbaba
20.09.2013, 18:10
Ակումբի վաստակավոր անդամից հետո պիտի լինի Ակումբի ժողովրդական անդամ, իսկ Ակումբին մատուցած անգնահատելի և անուրանալի ծառայությունների համար՝ Ակումբի հերոս կոչումը

Տարիներ առաջ, դեռևս Լենինգրադում, մեկ ամիս աշխատել եմ ճապոնական "Կաբուկի" թատրոնի հետ (հյուրախաղերը մեր թատրոնում էին անցնում): Իրենց լավագույն դերասանը, ով միայն կնոջ դեր էր կատարում (եթե որևէ մեկը չգտի` ասեմ. "Կաբուկիում" կին դերակատարներ չկան: Եվ մի հետաքրքիր փաստ էլ. այդ թատրոնը ավելի քան հինգ հարյուր տարի առաջ ստեղծել են կանայք` առանց տղամարդկանց:) ), ինչպես նաև երաժիշտներից մեկը, - ունեին Ճապոնիայում տրվող ամենաբարձր կոչումը, որն, ինչպես իրենք ասացին, հատ ու կենտ մարդկանց է տրվել: Այն է. "Ճապոնիայի Ժողովրդական Սեփականություն":

Երևի դա նշանակում է, որ մարդ, ով այնքան բան է արել իր ազգի համար, որ այլևս անիմաստ է գնահատել նրա արժանիքները, - դառնում է իր ազգի սեփականությունը:

Եվ այս իմաստով, օրինակ Չուկը. ճիշտ է, Ակումբն իրենն է, բայց մեր` ակումբցիների համար, մեր առջև, այնքան շատ են նրա արժանիքները, որ այլևս անիմաստ է դրա մասին խոսելը: Ես, օրինակ, հանգիստ խղճով նրան հենց այդպես էլ կկոչեի.

Ակումբ-մոլորակի Համամոլորակային Սեփականություն

Hda
20.09.2013, 20:26
Ակումբի վաստակավոր անդամից հետո պիտի լինի Ակումբի ժողովրդական անդամ, իսկ Ակումբին մատուցած անգնահատելի և անուրանալի ծառայությունների համար՝ Ակումբի հերոս կոչումը

լրիվ լավ ա…
հետո ակումբի վաստակավոր հերոս, ժողովրդական հերոս ու սուպեր հերոս…վ
չէ պարզապես հերոս աստիճաններով-փառքի աստիճանների նման…

keyboard
20.09.2013, 20:51
Ակումբի վաստակավոր անդամից հետո պիտի լինի Ակումբի ժողովրդական անդամ, իսկ Ակումբին մատուցած անգնահատելի և անուրանալի ծառայությունների համար՝ Ակումբի հերոս կոչումը

հա, ես դաժե գիտեմ էդ ով ա լինելու :D



լրիվ լավ ա…
հետո ակումբի վաստակավոր հերոս, ժողովրդական հերոս ու սուպեր հերոս…վ
չէ պարզապես հերոս աստիճաններով-փառքի աստիճանների նման…

հա, հետո էդ ռեյտինգայինով պիտի դիմել ՀՀ նախագահին՝ Մաշտոց,Խորենացի կամ չգիտեմ Սուրբ-Սուրբ կոչման համար…

Ընդ որում շատ կարևոր բանա, որ ինչպես և պետության մեջ, այնպես էլ այստեղ այդ տիտղոսները մեծամասամբ բաժին կհասնեն անարժաններին:

ԱմԷն:B

My World My Space
20.09.2013, 23:03
հա, ես դաժե գիտեմ էդ ով ա լինելու :D


Սսսսսսը՜ս… Չասես, մինչև նոմինացիան հայտարարելը… :D