Դիտել ողջ տարբերակը : Ես ունեմ կախվածություն....
Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 00:39
Եկեք գրենք մեր կախվածությունների մասին :B
Սկսեմ.
Ես ունեմ կախվածություն ակնոցից:((Օպտիկական` իհարկե)
Ես ունեմ կախվածություն հեռախոսից (երբ մոտս չի լինում, ինչ ասես մտքովս չի անցնում)
Հ.Գ. նման թեմա չկա չէ՞ :oy
Հիմա որ գրեմ կախվածություն ունեմ ակումբից, էն մոդեռ ձյան կգա ու գրառումս կտեղափոխի Հիվանդացա՞ր, վույ աման, ակումբո՞վ (http://www.akumb.am/showthread.php/25149-%D5%80%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%81%D5%A1%D5%9E%D6%80-%D5%BE%D5%B8%D6%82%D5%B5-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%B8%D5%9E%D5%BE%D6%89?p=2427762) թեմա
Ու որ ասեմ կախվածություն ունեմ նաև ակումբցիներից, Բյուրը կգա, ինձ հակադեպրեսիվներ կնշանակի, կասի քո մեջ ագրեսիվ ու մութ ուժեր կան ու կտանի Դիլիջանի հոգեբուժարան, չէ՞
Դրա համար համեստորեն կլռեմ :diablo
Լուրջ կախվածություն ունեմ երաժշտությունից:
Սարսափ ֆիլմերից (շաբաթական գոնե երկու հատ պիտի նայեմ)
Մսից: Ահավոր մսակեր եմ (եթե էդ օրը տանը միս չի լինում, ստիպված տնեցիքինն եմ ուտում)
Ու մեկ էլ գրքերից:love
Ես կախվածություն ունեմ ջրից, ավելի շուտ մասիվի ջրից: Մարդիկ կան, որ ջուրը փոխարինում են թեյով, հյութերով, ես էտպես չեմ կարող: Ոչ մի բան չի կարող փոխարինել մասիվի սառը ջրին:
Կախվածություն ունեմ մրգից, առանց միրգ չեմ կարող:
Կախվածություն ունեմ Գեղարդից, եթե տարին գոնե մի երկու երեք անգամ չգնամ մոտս լոմկա է սկսվում::(
Կախվածություն ունեմ Սեւանից: Պիտի պարտադիր գնամ Սեւանի ջրում օծվեմ:
Կախածություն ունեմ Գյումրիից, գյումրեցիներից, գյումրվա բառբառից:
Մի խոսքով լուրջ կախվածություն ունեմ Հայաստանից:
Կախվածություն ունեմ Լարիսա Գուզեեվայից: <<Давай поженимся>> հաղորդումը հենց նրան տեսնելու եւ լսելու համար եմ նայում:
Կախվածություն ունեմ երաժշտությունից, հատկապես ակումբային:oy
StrangeLittleGirl
12.09.2013, 12:58
Բայց ես համաձայն եմ Սագիտարիուսի հետ: Չնայած եթե որպես կենցաղային տերմին օգտագործում եք կախվածություն բառը, օգտագործեք ինչքան ուզում եք, բայց զգուշացնում եմ, որ իրականում կախվածությունն էն չի, ինչ դուք եք կարծում:
Էսի լավ թեմայա, սաղ անկեղծ–անկեղծ գրում են ինչից կախվածություն ունեն։ Մի հատ էլ ես գրեմ։ Երկու օր ա ահավոր կախվածության մեջ եմ մի երգից, իրա տակտը, նոտաները, խոսքերը։ Սկզբում զգացմունքների տարափ էր, հիմա ոչինչ չի ասում, դոզան շատացնում եմ, օգուտ չկա, առանց իրա էլ մատներս դողում են, ներսս ամեն ինչ ցնցումների մեջ ա ընկնում։ Բայց սա էլ երկար չի տևելու, նշանակում ա հեչ էլ կախվածություն չի՞։ Օֆ, եսիմ, բարդ թեմայա։
Mephistopheles
12.09.2013, 21:12
ես կասեի որ հարցն էստեղ "կապվածություն" և "կախվածություն" հասկացությունների մեջ ա… "կախվածությունը" լուրջ բան ա… հիվանդության աստիճանի ու կարա կյանքիդ ընթացքի վրա ազդի… կապվածությունն ավելի մեղմ ա, բայց կարա վերածվի կախվածության…
Եկեք գրենք մեր կախվածությունների մասին :B
Սկսեմ.
Ես ունեմ կախվածություն ակնոցից:((Օպտիկական` իհարկե)
Ես ունեմ կախվածություն հեռախոսից (երբ մոտս չի լինում, ինչ ասես մտքովս չի անցնում)
Հ.Գ. նման թեմա չկա չէ՞ :oy
մի հետաքրիքր դեպք պատահեց վերջերս, կապված օպտիկական ակնոցի հետ: իմ երիտասարդ կանադաբնակ բարեկամներից մեկին առաջին անգամ տեսա ակնոցով, իրենց տանը: Ապրելու տեղը շեշտում եմ, որտև ստեղ զուտ բիզնես նկատառումներով ակնաբույժ կոչեցյալները աշխատում են բոլորին մի ակնոց "կպցնել": Դրսում նա երբևէ չէր հագնում: Երկար փորձարկումերից հետո պարզեցինք, որ ակնաբույժը իրեն գրել էր 0-ական ակնոց: Պատճառը ենթադրեցինք այն է, այդ երիտասարդը համարում էր, որ լավ չի տեսնում- երեխա ժամանակից իրեն դա են ներշնչել, ու բժիշկի մոտ ոչ մի ցանկություն չկար կլիենտ կորցնելու:
Ինքը ասում էր, որ տանը իրեն կամֆերտինի չի զգում, եթե ակնոցը հագին չէ, իսկ դուրսը իրեն ակնոց պետք չէ:
Դա ինձ շատ հետաքրիքրեց, քանի որ համարում էի որ ըտենց բան չի կարա լինի: դա ինչ որ ֆենոմենալ բան ա: բայց կարդալով քո ասածն էլ, հակված եմ կարծել, որ իրականում դա կախվածություն է, որից ազատվել կարելի է միայն հոգեբանական միջոցներով: Ու ավելի լավ է ինքնուրույն, առանց բժիշկ-հոգեբանի: Թե չէ հետո մեծ է ռիսկի տոկոսը, որ դո բերի ավելի վատ կախվածության: Այս անգամ կախված լինել բժիշկ-հոգեբանից
Alphaone
12.09.2013, 21:20
Ես կախվածություն ունեմ
Թեմայից դուրս բոլոր գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա
ահեղ դատաստանից...
Ես կախվածություն ունեմ
ահեղ դատաստանից...
Դժվար տենց հեշտ պրծնենք
Alphaone
12.09.2013, 21:24
Մար, մեջբերումդ կարդացի, վախեցա՝ ես կախվածություն ունեմ ահեղ դատաստանից :D աղանդավորական շունչ ունի :D
Ուլուանա
12.09.2013, 21:28
Եթե ես ճիշտ եմ հասկանում «կախվածություն» բառի իմաստը, ապա թեմայում նշված «կախվածություններից» ոչ մեկն էլ իրականում կախվածություն չի, մասնավորապես էն ամենը, ինչ անհրաժեշտ ա մարդու նորմալ, առողջ կենսագործունեության համար, չի կարող կախվածություն համարվել, իսկ կախվածություն ա մարդու նորմալ, առողջ կենսագործունեության համար ոչ անհրաժեշտ էն ամենը, ինչի բացակայության դեպքում խախտվում ա էդ կենսագործունեությունը՝ մարդը ֆիզիկական կամ հոգեկան դիսկոմֆորտի մեջ ա ընկնում։ Հետևաբար ինչ–որ հաղորդման, ակնոցի կամ երգի նկատմամբ ունեցած վերաբերմունքը կամ դրանց հետ ունեցած հարաբերությունը, ինչքան էլ լուրջ լինեն, միևնույն ա, կախվածություն չես անվանի, դրանք կա՛մ անհրաժեշտություն են, կա՛մ էլ ուղղակի հաճույք, նախասիրություն, սիրած զբաղմունք, եթե, իհարկե, նկատի չունեք, որ դրանց բացակայությունից, ասենք, ուրիշ բանով չեք կարողանում զբաղվել, ներվային ցնցումների մեջ եք ընկնում, կամ վատանում ա ինքնազգացողությունը և այլն, ինչը նույնպես տեսականորեն հնարավոր, բայց խիստ անհավանական տարբերակ ա, իմ համեստ կարծիքով։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ ներկայումս ես համարյա կախվածություն չունեմ։ Ֆիզիկական կախվածություն ընդհանրապես չունեմ։ Իսկ հոգեբանական առումով միակ կախվածությունս կոնկրետ մարդիկ են, որոնց մի ձեռքի մատների վրա կարելի ա հաշվել։
Ուղղակի որոշ բաներ մի քիչ դժվարանում եմ ասել՝ կախվածություն են, թե չէ, որովհետև դրանց՝ նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ համարվել–չհամարվելն էլ միանշանակ չի երևի, օրինակ՝ արվեստը, ընդհանրապես ստեղծագործականությունը։ Կոնկրետ կախվածություն չունեմ էդ առումով, այսինքն՝ կոնկրետ երգից, նկարից կամ արվեստագետից կամ կոնկրետ ոլորտում ստեղծագործելուց, ուղղակի ստեղծագործական ոլորտն ընդհանուր առմամբ կարծես իմ նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բան ա՝ թե՛ որպես դիտորդի, թե՛ որպես մասնակցի, առանց դրա անլիարժեքության, դիսկոմֆորտի զգացողություն եմ ունենում։
Մար, մեջբերումդ կարդացի, վախեցա՝ ես կախվածություն ունեմ ահեղ դատաստանից :D աղանդավորական շունչ ունի :D
Ալֆ http://smayls.ru/data/smiles/smayliki-molitva-12.gif (http://pozdravitel.ru/smajliki/)
ես ահավոր կախվածություն ունեի ծխախոտից:նույնիսկ մտածում էի, որ մեռնելուց առաջ խայտառակ եմ լինելու, քանի որ բաբիռոզը բերանս ա լիելու ու չկարնան հանեն :( :D
Փառք Աստծո : փրկվա: բավականին պատահաբար... պառկեցի հիվանդանոց, ու արգելված էին ինձ շարժվել:
հետո, երբ տեսա, որ երկու օր անընդմեջ չեմ ծխել, լրիվ մոռացա հիվանդության մասին, ավելին շատ ուրախ էի որ ըտենց հիվանդություն եմ ունեցել
հիմա դա արդեն անցիալ ժամանակ է, ու
կորչի սիգարետը :)
հիմա նոր կախվածությու ունեմ, որը ասում են որ լավ կախվածություն ա:
կախված եմ սպորտային պարապմունքներից: Եվ մասնավորապես, վազքից: եթե տարիներ առաջ մեկը ինձ ասեր, որ հնարավոր ա կախված լինել վազքից, ապա մինիմում կմտածեի թե "գիժ" ա:D:
այնպես որ, կախվածությունները շատ են:
...
անգամ աթլետիկ կենտրենի լողարանում, որտեղ մի 50 հատ դուշ կա իրար կողք կողքի, մի դասախոս գիտեմ, որ պետք է անպայման հենց "իր" ցնցուղի տակ լողանա, անկախ դրանից որ լիքը ազատ ցնցուղ կա, ու եթե իր դուշը զբաղված է լինում, մլուլ է տալիս մինչև ազատվի հենց էտ դուշը:
Բարի իրիկուն,ինչ եք խեղճ աղջկա բացած թեման աղավաղում... Լավ էլ թեմայա: Ու ամբողջ հարցը նրանումա,որ նույնիսկ թեմայի վերնագիրը կարդալով մարդ սկսումա հիշել իրա կախվածությունները: Քաջություն ունե՞ս դրանք բոլորի դեմ բացելու,կարո՞ղ ես ինքդ քեզ խոստովանել ընդհանրապես,որ կախված ես ինչ-որ բանից կամ մեկից...
Ես առաջ մեծ կախվածություն ունեի սուրճից...Էնքան էի սուրճ խմում,որ արդեն հաց ուտելու տեղ չէր մնում:Համ էլ,որ չէի խմում,մի տեսակ ինձ շշմած էի զգում: :) Ու տենց հասա անքնության ու որոշեցի խելքի գալ: Հիմա չունեմ էդ կախվածությունը:
Բայց տարիներ անց մեկին փոխարինեց մյուսը-հեռախոսը: Ինձ հաճախ չեն զանգում,ես էլ հաճախ չեմ զանգում,բայց եթե հեռախոսը աչքիս առաջ չէ,պանիկայա սկսվում...
Մի հատ էլ կախվածություն գիտեմ,էն մեկից երևի բոլորս ունենք: Քաջության հարց չէ,բայց մի քիչ ավելի ուշ կասեմ: :)
Ուլուանա
12.09.2013, 21:56
Մոդերատորական. հիշեցնում եմ, որ թեմայի անիմաստ կամ իմաստալից լինելը չպետք է քննարկվի։ Թեմայի գոյության իրավունքը քննարկող, ինչպես նաև ծաղրական, վիրավորական և անլուրջ գրառումները ջնջվել են համապատասխան հետևանքներով։ Նաև հիշեցնեմ, որ թեման գտնվում է «Ժամանց», ոչ թե «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում, հետևաբար կախվածության մասին լուրջ վերլուծությունների չի հավակնում, ընդամենը ակնկալվում է նշել կոնկրետ կախվածություններ, ինչը, սակայն, թեման անլրջացնելու և զվարճանքի վայրի վերածելու առիթ չպիտի լինի։
Բարի ժամանց։
Alphaone
12.09.2013, 22:48
Ժողովուրդ, ես մի ժամանակ չէի հասկանում ինչ է ասել՝ կախվածություն ի-նետից, բայց ինչ չեմ աշխատում, մոտս արդեն այնքան է խորացել, որ մտահոգիչ է: Ահավոր քիչ եմ ի-նետով շփվում, բայց օրը 12 ժամ առնվազն համակարգչի դիմաց եմ. տարբեր կայքեր նայել, անընդհատ անպետքական ինֆորմացիայով լցնել ուղեղս, որ հաջորդ օրն իսկ մոռանում եմ: Ծայրահեղ դեպքում օնլայն խաղեր: Հիմա մտածում եմ ու լուրջ վախենում. բթացնող կախվածություն է :(
վարկանիշային կախվածություն եմ ունենում ժամանակ առ ժամանակ... մի 5 տարի առաջ ահավոր աշխատում էի էդ ուղղությամբ, 46րդ տեղից բարձրացա 5րդ, հետո երկու տարի դադար տվեցի, հետ եկա տեսնեմ 89րդ... հիմա էլի վերելքի ժամանակաշրջան է, բայց դե դժվար է առաջ գնալ արդեն, երբ որ 30յակ ես մտնում))) տենց որոշեցի անջատեմ իրան, որ շատ չմտածեմ էդ մասին: Ու ավելի շատ կենտրոնանամ վարկանիշային քոմմենթների վրա, որոնք երբեմն այնքա~ն լավն են :love Հիմա տենց ժամանակի ընթացքում զգացի, որ արդեն էդ քոմենթներից կախվածություն ունեմ )))
Ժողովուրդ, ես մի ժամանակ չէի հասկանում ինչ է ասել՝ կախվածություն ի-նետից, բայց ինչ չեմ աշխատում, մոտս արդեն այնքան է խորացել, որ մտահոգիչ է: Ահավոր քիչ եմ ի-նետով շփվում, բայց օրը 12 ժամ առնվազն համակարգչի դիմաց եմ. տարբեր կայքեր նայել, անընդհատ անպետքական ինֆորմացիայով լցնել ուղեղս, որ հաջորդ օրն իսկ մոռանում եմ: Ծայրահեղ դեպքում օնլայն խաղեր: Հիմա մտածում եմ ու լուրջ վախենում. բթացնող կախվածություն է :(
կարող ա թեմայից դուրս դիտվի, բայց և այնպես, երկու օր առաջ շատ հետաքրքիր ռեպորտաժ տեսա ես թեմայով:
նույնիսկ մտքիս կա էս ընտանիքին գտնեմ ու եթե մոտիկ են ապրում գնամ իրանց ճակատները համբուրեմ, որ բառիս բուն իմաստով փրկում են իրեն երեխաներին :)
իսկ դուք կարող՞ եք այսպես
http://ru.euronews.com/2013/09/10/turning-back-the-clock-life-in-1980s-canada/
Stranger_Friend
06.12.2013, 01:42
Ինձ միշտ համոզում էի որ չունեմ, բայց արդեն սկսել եմ ընդունել, որ համակարգչից, հեռախոսից ու նմանատիկ տեխնիկայից կախվածություն ունեմ: Ինտերնետը այդքան էլ կապ չունի: Կարող է ուղղակի հեռախոսը վերցնեմ և անիմաստ ետ ու առաջ տանեմ էջերը, պատրաստ եմ համակարգչով ինձ չհետաքրքրող խաղ խաղալ, քան ուրիշ հետաքրքիր գործով զբաղվել էկրնից հեռու...
Արդեն քիչ քիչ սկսել եմ ինձ վրա աշխատել, չգիտեմ որքանով կկարողանամ դուրս գալ այս կախվածությունից...
E-la Via
06.12.2013, 13:19
Թմրանյութերից, խմիչքից, ծխախոտից ու սեքսից:
Claudia Mori
06.12.2013, 13:34
Թմրանյութերից, խմիչքից, ծխախոտից ու սեքսից:
:)) Կարոտել եմ անկախ ամեն ինչից
կախվածություն ունեմ պահերից, ակնթարթներից: Ընդհանուր կախվածություն ունեմ ամեն ինչից, հատկապես զգացմունքներից ու զգացումներից:
Թմրանյութերից, խմիչքից, ծխախոտից ու սեքսից:
մի խաբի, դու ծխելը թարգել ես վաղուց :))
E-la Via
06.12.2013, 17:14
:)) Կարոտել եմ անկախ ամեն ինչից
Մենակ ակումբում ա հնարավոր նման բան. մարդն ինչ մոլորության մեջ կարա թաղված լինի, բայց իրեն շարունակեն սիրեն ու կարոտեն:
Կար :love:
մի խաբի, դու ծխելը թարգել ես վաղուց :))
Չիլոկ, բա կախվածության կայֆն էլ էդ ա. հա պայքարում ես, հա վերադառնում, թարգում ու նորից սկսում:
Հո ամեն մեկը չի կարողանում քո նման չիփսամոլության թարգը տա :):
Արա իսկականից, ժողովուրդ, ես փիս կախվածություն ունեմ Doritos չիպսերից:
Բայց ԿԱՊՈՒՅՏ տուփով :P, ավելի շուտ՝ չիլի :))
Արևհատիկ
06.12.2013, 19:12
Ես համակարգչից ու ինտերնետից լուրջ կախվածություն ունեցել եմ մի քանի տարի առաջ, բայց ինքս ինձ վրա ահագին աշխատանքներ տանելուց հետո, բուժվել եմ:
Դեռևս մեկ շաբաթ առաջ մտածում էի, թե ոչ մի բանից կախվածություն չունեմ, մինչև մի օր մոռացա ու առանց ականջօղերի գնացի գործի:} Էդ ինչ վատ էի ինձ զգում, հասել էի գրասենյակ ոչ մի գործ չէի կարողանում անեմ, սկի չէի կարողանում տեղս նստեմ, որ հլը մի հատ էլ գործ անեմ :scare: Էնքան մոլորված տեղից տեղ գնացի, գործընկերուհիներիցս մեկը իր ականջօղերը հանեց, տվեց ինձ :kiss
Ականջողերով ես ինձ ինքնավստահ եմ զգում :love
վայ, էս ինչ լավ թեմայա
ասեմ ասեմ....
1. օծանելիքից- լուրջ կախվածություն ունեմ, որ ինչքան ունենամ, մեկա քիչա:love խելագար...
2. չիպսերից, - աղի կրեկերներից - ընդհանուր առմամբ զիբիլա մամայի ասելով, բայց ես իրան սիրըմ եմ :nyam
3. շոկոլադից, - ամեն գույնի, ամեն տեսակի, չափի, ձևի, հասակի՜...մեր տունը որ չի լինում միկրոինֆակտս պատրաստա, շատ լինելուց էլ եմ վատանում....:oy չտես
ոնց որ, էլ չեմ հիշում, որ հիշեմ կգամ ;)
Երաժշտությունից: :ckck
Նորություն էր չէ՞:)):D
մոռացա ասել, Սմոկը հիշացրեց, ես կախվածություն ունեմ ականջակալներից, ավելի կոնկրետ իրենց մեջ հնչող երաժշտությունից, նամանավանդ երբ դրսում քայլում եմ, երթուղայինում, անգամ տանը գործ անելիս ես պիտի երգ լսեմ, առանց դրա գժվում եմ...
Փոքրիկ շրջմոլիկ
06.12.2013, 19:47
Ես կապվածություն (http://www.akumb.am/showthread.php/64948-%D4%B5%D5%BD-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2436140&viewfull=1#post2436140) ունեմ բժշկական իրերից :} ու ընդհանարպես են ամենից, ինչը կապված ա բժշկության հետ.
Մի տարի առաջ էս իկականից կախվածություն էր դառնում մոտս: Են աստիճանի էր, որ դիտավորյալ ինձ ուզում էի մեքենայի տակ քցեի՝ հիվանդանոցում պառկելու համար, տենց էլ չստացվեց բայց.
Չնայած հիմա էլ ոչինչ, դեմ չեմ լինի հիվանդանոցում պառկելուն, իսկ վիրահատվելուն ընդհանրապես :love
Միշտ հետս սիրել եմ դեղատուփ ման տալ, իսկ սենյակումս ամենալավ ու ապահով տեղը նույնպես դեղերինս ա: Իմ մոտ դեղորայք գնելը նույնն ա, ինչ «շոփինգամոլի» համար գնումների դուրս գալը:D: Ցուցակս հավաքում եմ, թե ինչ պիտի առնեմ ու դուրս եմ գալիս գնումների :love Սկզբից շրջում եմ դեղատներով, հետո ամեն մեկից մի բան առնում եմ ու ուրախ ուրախ գնում եմ տուն, հետո էլ գնումներս քանդում, նայում եմ, խնամքով դասավորում դեղատուփերում :)
չնայած մի բան ա վատ, էս կապվածության պատճառով շատ եմ դեղ խմում, լրիվ անիմաստ: Մարդկանց համար դեղ խմելը պատիժ ա, ինձ համար ուրախություն: Էս ցուրտ եղանակներին կարող ա հեչ էլ մրսած չլինեմ, բայց մրսածության դեմ դեղ խմեմ, կամ մի քիչ գլուխս ցավում ա ուրախությունից վազում եմ դեղ խմելու :}
Հ.Գ. կարող ա՞ էս գրառումս հոգեբանական օգնության բաժին տեղափոխեմ:think
Կախվածություն ունեմ երաժշտություն լսելուց (պարտադիր նաուշնիկներով եմ երաժշտություն լսում)...Երբ չեմ պարապում՝ տներն եմ հավաքում, սուրճ եմ դնում, մի խոսքով՝ ինչ անում եմ, բացի դասերս սովորելու ժամանակ, պիտի անպայման նաուշնիկներով երաժշտություն լսեմ: Էնքան է եղել, որ նաուշնիկները ականջներիս քնել եմ:
Կախվածություն ունեմ լավ մարդկանցից::love
Stranger_Friend
09.01.2014, 21:18
Ինձ միշտ համոզում էի որ չունեմ, բայց արդեն սկսել եմ ընդունել, որ համակարգչից, հեռախոսից ու նմանատիկ տեխնիկայից կախվածություն ունեմ: Ինտերնետը այդքան էլ կապ չունի: Կարող է ուղղակի հեռախոսը վերցնեմ և անիմաստ ետ ու առաջ տանեմ էջերը, պատրաստ եմ համակարգչով ինձ չհետաքրքրող խաղ խաղալ, քան ուրիշ հետաքրքիր գործով զբաղվել էկրնից հեռու...
Արդեն քիչ քիչ սկսել եմ ինձ վրա աշխատել, չգիտեմ որքանով կկարողանամ դուրս գալ այս կախվածությունից...
Ամեն դեպքում ոնց մտածում եմ ինչ որ մեկից ինչ որ բանով ակամա կախված լինելը ավելի վատ է, քան կամովի համակարգչից կախված լինելը...
Two-Face
09.01.2014, 23:11
Օնլայն խաղերից: :crazy
Ցանկացած պատշաճ մարդուց ես կախվածություն ունեմ;)
Յոհաննես
03.06.2014, 17:43
Ներկա պահին ակումբից
Սեմուչկայից::nyam
Լրիվ նարկոտիկ ա::D 2011 թվից սեմուչկայադուլ էի հայտարարել որոշակի նպատակներով, էս տարի տեսա, որ չի օգնում, որոշեցի իզուր տեղը չզրկել ինձ էդ հաճույքից ու հիմա ոչ թե սեմուչկան ինձանից պրծում չունի, այլ հակառակը, ե՛ս եմ դարձել իր գերին, ամեն օր ինձ հիշացնում ա իր մասին ու բռերով վայելում եմ::))
շաուրմյաու (կարող ա սոված չլինեի, սա չգրեի առաջին հերթին, չնայած․․․)
կիթառ նվագել (մի ամիս մոտս չէր երեխես, արդեն շունչս կտրում էր)
ֆեյսբուք (յաաաաա՜խք)
ուշ ժամերին շատ ուտել
ժամանակ վատնել
սեփական մտքերից սարսափել
ժամերով հայելու մեջ նայել
մարդկանցից ( ավելի շուտ մի հոգուց ),
ֆիլմերից ,
սիրելի սերիալներից ,
օտվյորտկայից (համը կապ չունի ) ,
արդեն ակումբից ,
ֆեյսբուքից ,
ապուշ չիպսերից
և այլն