PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրանսիական զվարճապատումներ.



Փոքրիկ շրջմոլիկ
10.09.2013, 22:13
Մի երիտասարդ շատ է ուզում ամուսնանալ մի շատ գեղեցիկ հրեուհու հետ: Ամուսնության թույլտվություն ստանալու համար նա դիմում է թաղամասի ռաբինին.
- Ես կուզենայի հրեա դառնալ, որ իրավունք ունենամ ամուսնանալ իմ սիրած էակի հետ:
Ռաբինը պատասխանում է.
- Սիրելի բարեկամ, դա այդքան էլ հեշտ չէ: Նախ՝ ես պետք է իմանամ, թե դու ունե՞ս հրեական մտածողություն: Հիմա քեզ մի փոքրիկ խնդիր կառաջադրեմ՝ տեսնենք ո՞նց ես մտածում: երկու հրեա տանիքին զբոսնելիս ընկնում են ծխնելույզը: Մեկն այնտեղից լրիվ մաքուր է դուրս գալիս, մյուսը՝ ամբողջովին սևացած: Նրանցից ո՞րը պետք է լվացվի:
- Բնականաբար՝ մրոտվածը:
- Ամենևնին էլ այդպես չէ: Նրանք նայում են իրար, և մաքուր մնացածը մտածելով, թե ինքն էլ է դիմացինի պես մրոտվել, գնում է լվացվելու: Այնպես որ, դուք շատ հեռու եք հրեական մտածողությունից: Բայց ես ձեզ մեկ ուրիշ հարց էլ կտամ: Տանիքին զբոսնող երկու հրեա ընկնում են ծխնելույզը: Մեկն այնտեղից լրիվ մաքուր է դուրս գալիս, մյուսը՝ ամբողջովին սևացած: Նրանցից ո՞րը կգնա լվացվելու:
- Դե դուք հենց նոր ասացիք՝ մաքուր մնացածը:
- Ամենևնին: Ինչո՞ւ եք մաքուր մնացածին ուղարկում լվացվելու, երբ նա ամենևին չի մրոտվել: Դա տրամաբանական չէ: Պետք է լվացվի նա, ով մրոտվել է: ես կարծում եմ, որ մերը դառնալու համար դուք պետք է զարգացնեք ձեր տրամաբանությունը: Այնուամենայնիվ, հիմա ես ձեզ երրորդ հարցը կտամ. տանիքին զբոսնող երկու հրեա ընկնում են ծխնելույզը: Մեկը լրիվ մաքուր է դուրս գալիս, մյուսը՝ սևացած: Նրանցից ո՞րը պետք է լվացվի:
- Երկուսն էլ պետք է լվացվեն- պատասխանում է երիտասարդը:
- Ամենևին էլ այդպես չէ: Իմաստ չունի, որ երկուսն էլ գնան լվացվելու, երբ աշխատանքն ավարտված չէ, որովհետև նորից կմրոտվեն: Ուրեմն՝ ոչ մեկն էլ չի լվացվի: Ես կարծում եմ, որ դուք շատ հեռու եք հրեական մտածողությունից:
- Բայց դուք երեք անգամ նույն հարց տվեցիք, իսկ պատասխանները՝ խիստ իրարամերժ,- նեղսրտեց երիտասարդը:
- Այդպես է, բարեկամս: Այդպիսին է հրեայի մտածողությունը: Ավելին, իմացած եղիր, որ հրեաները երբեք տանիքին չեն զբոսնի, և դուք անմիջապես պետք է գլխի ընկնեիք, որ իմ ասածն անտրամաբանական է:

Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 00:46
Բրիտանացի երեք բարձրաշխարհիկ տիկնայք Կալկաթային մերձակա դաստակերտներից մեկի պարտեզում թեյ էին խմում: Հանկարծ թփերի միջից մի գորիլա է դուրս պրծնում, գիրկն է առնում տիկնանցից մեկին և մտնում է անտառի խորքը: Կանայք մի փոքր ճնշվում են, ապա շարունակում են թեյախմությունը: Քիչ անց նրանցից մեկը մյուսին նեղսրտած ասում է.
- Չգիտեմ, համաձայն եք ինձ հետ, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե որ արժանիքի համար գորիլան նրան ընտրեց:

Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 01:03
Անգլիացի մի հարուստ բուրժուա կնոջ հետ դուրս է գալիս թատրոնից: Տաքսու կանգառում նրանցից առաջ մեկն է, որը շրջվում է, մոտենում նրանց և շատ քաղաքավարի ասում.
- Ես տաքսին զիջում եմ ձեզ, ես չեմ շտապում և կարող եմ հաջորդը նստել:
- Շատ շնորհակալություն, պարոն,- ասում է կինը,- մենք շոյված ենք:
- Դա ինձ համար հաճելի է,- պատասխանում է երիտասարդը ժպտալով,- կարո՞ղ եմ ձեզանից կրակ խնդրել, լուցկիս մոտս չէ:
- Շատ եմ ցավում,- ասում է ամուսինը,- ես նույնպես չունեմ: Բայց նորից շնորհակալություն՝ շնորհի համար:
Հայտնվելով մեքենայում, կինը հանդիմանում է ամուսնուն.
- Վիլյամ, ես ձեզ չեմ հասկանում: Մի՞թե չէր կարելի կրակ տալ այդպիսի պատրաստակամ երիտասարդին: Ես լավ գիտեմ, որ ձեզ մոտ լուցկի կա:
- Մարի,- պատասխանում է ամուսինը,- ձեր գլխում խելք չկա: Եթե ես նրան կրակ տայի, մենք խոսակցության մեջ կներքաշվեինք: Բնականաբար, մենք կբարեկամանայինք, հավանաբար նույն տաքսին կնստեինք և հասնելով տուն՝ ստիպված կլինեինք հրավիրել նրան մի բաժակ բան խմել: Քանի որ մեր դուստ Էվելինան այդ ժամին քնած չի լինում, անհրաժեշտ կլիներ նրանց ծանոթացնել: Իսկ դու գիտես, որ Էվելինը շատ զգացմունքային է: Ես կարծում եմ, որ նա կսիրահարվեր այդ ջենտլմենին: Հետո, մի քանի ամիս անց, այդ երիտասարդը կխնդրեր Էվելինի ձեռքը: Մի քիչ մտածիր, Մարի, մի՞թե կարելի է, որ ես իմ աղջկան տամ մեկին, որը գրպանում նույնիսկ լուցկի չունի:

Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 23:14
Ամերիկացի մի մեծահարուստ այցելում է Հռոմի պապին և մեկ միլիոն դոլար է առաջարկում նրան՝ պայմանով, որ տերունական աղոթքի մեջ մտցվի «Տո՛ւր մեզ մեր հանապազօրյա կոկա- կոլան» արտահայտությունը: Պապը, բնականաբար, մերժում է բայց մեծահարուստն այնքան է համառում, որ պահակախումբը ստիպված է լինում միջամտել և, ուժ գործադրելով, պնդերես այցելուին գրեթե դուրս է նետում պապի ընդունարանից: Մեծահարուստը կաղին տալով հեռանում է՝ քթի տակ մրթմրթալով.
- Հացը մեր հանապազօրյա... հացը մեր հանապազօրյա.... Տեսնես հացթուխները նրան ինչքա՞ն են տվել:

Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 23:22
Ռասայական խտրականության տարիներին ԱՄՆ-ի բնակավայրերից մեկում մի արդյունաբերող Կադիլակով արագ անցնում է նեգրական դպրոցի մոտով և վրաերթի է ենթարկում բազմաթիվ երեխաների, որոնք նոր էին դուրս եկել դպրոցից: Հայտնվում է ոստիկանը և վարորդին հարցնում.
- Ի՞նչ արագությամբ էին քայլում երեխաները, երբ բախվեցին ձեր մեքենային:

keyboard
12.09.2013, 23:30
Ռասայական խտրականության տարիներին ԱՄՆ-ի բնակավայրերից մեկում մի արդյունաբերող Կադիլակով արագ անցնում է նեգրական դպրոցի մոտով և վրաերթի է ենթարկում բազմաթիվ երեխաների, որոնք նոր էին դուրս եկել դպրոցից: Հայտնվում է ոստիկանը և վարորդին հարցնում.
- Ի՞նչ արագությամբ էին քայլում երեխաները, երբ բախվեցին ձեր մեքենային:

Մի հատ թեմա ունենք ակումբում՝ սև հումոր ա կարծեմ, էս ավելի շատ ընդեղին կսազեր համ նեգրներն են սև համ էլ հումորը, բայց դե լավն էր, վարկանիշ մը իմ կողմեն

Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 23:36
Մի հատ թեմա ունենք ակումբում՝ սև հումոր ա կարծեմ, էս ավելի շատ ընդեղին կսազեր համ նեգրներն են սև համ էլ հումորը, բայց դե լավն էր, վարկանիշ մը իմ կողմեն

Ուզում էի ենտեղ դնել, բայց փոշմանեցի: Ոչինչ, «Սև հումորի» համար էլ նյութեր ունեմ :)

Փոքրիկ շրջմոլիկ
18.09.2013, 22:27
Մեկը խոստովանահորն ասում է.
- Հայր սուրբ, կարծում եմ, ես շատ օրինակելի վարքի տեր եմ. չեմ խմում, դրսում չեմ թափառում, ոչ մի կնոջ հետ սեր չեմ անում; Իմիջիայլոց, ես նրանց վրա հայացք անգամ չեմ գցում: Ամեն օր երեկոյան ժամը 8-ին պառկում եմ քնելու և ամեն կիրակի աղոթք եմ անում:
- Այո, համաձայն եմ, բայց այդ կենսակերպդ հիմնովին կփոխվի, երբ այս խցից դուրս գաս,- ասում է բանտի հոգևորականը:

Փոքրիկ շրջմոլիկ
25.09.2013, 23:10
Դուք` ֆրանսիացիներդ,- ասում է մի բրիտանացի լորդ,- անքաղաքավարի եք, աննրբանկատ: Օրինակ` երբ դուք անզգուշորեն մտնում եք լողասրահ, որտեղ մերկ կին կա, ծածկում եք դուռը` արտաբերելով` ներողություն, տիկին:
- Իսկ ի՞նչ պետք է ասել կամ անել:
- Պետք է ծածկել դուռը և ասել` ներողություն, պարոն: