PDA

Դիտել ողջ տարբերակը : Գործի դիր ինտելեկտդ

Milen
10.09.2013, 18:04
Գործի դրե՛ք ձեր ինտելեկտը
Այստեղ գրում ենք հարց և փորձում գործի դնել ինտելեկտը և պատասխանել:
Կանոնները
1.Հարցը պետք է լինի պարզ ձևակերպված, բայց ոչ պրիմիտիվ, պետք է ունենա ճշգրիտ պատասխան և չլինի վիճարկելի:
2.Պասատխանը Google-ից նայելը արգելվում է, հակառակ դեպքում սպառնում է տուգանք:
3. Պատասխանողը գրում է հաջորդ հարցը:
4.Եթե հարցը գրողը 24 ժամվա ընթացքում չի արձագանքում պատասխանների քննարկումներին, ապա հարցը փոխվում է մեկ ուրիշի կողմից:
5.Ամենաշատ հաղթած մարդը կհամարվի ամենաինտելեկտուալը:
Հուշումները խրախուսելի են, հարցը գրելիս համարակալել:

Նարե91
10.09.2013, 18:06
Չեմ պատկերացնում` ոնց պիտի պարզվի գուգլված ա պատասխանը, թե չէ: :esim

Milen
10.09.2013, 18:10
Չեմ պատկերացնում` ոնց պիտի պարզվի գուգլված ա պատասխանը, թե չէ: :esim

Նարե ջան կարևորը էն չի, որ պատկերացնենք, որ գուգլված լինի կերեվա, հավատա:

Sagittarius
10.09.2013, 18:11
Գործի դրե՛ք ձեր ինտելեկտը…

Հարց 1. Ո՞նց եք իմանալու, որ պատասխանը գուգլում է նայվել:
Հարց 2. Ո՞նց եք «տուգանելու»:

հ.գ. հինգերորդ կետը սպանեց

Milen
10.09.2013, 18:14
Դրանք կողմնակի բաներ են: Տուգանքը կլինի հակառակը i.e կհամարվի ամենա անինտելեկտը::P Էկեք սկսենք կերեվա : Մեկնումեկդ մի հատ հետաքրքիր հարց դրեք ես էլ եմ մտածում: Կարևորը զարգացնող հարցեր լինեն, որ մի բան սովորենք իրարից, աշխարհից:

Վոլտերա
10.09.2013, 18:50
Հարց. WTF? :{
գուգլել չկա

Milen
10.09.2013, 18:52
Հարց 1. Մի անգամ այս հայտնի գրողը գրազ եկավ, որ կգրի հուզիչ պատմվածք ՝ օտագործելով ընդհամենը վեց բառ: Նրան լուրջ չընունեցին: Նա վերցրեց ձեռքի տակ եղած անձեռոցիկը, գրեց վեց բառ և փոխանցեց: Բոլորը ցնցված էին:Դա իսկապես աշխարհի ամենահուզիչ պատմվածքն էր, որ կարելի էր ստանալ ընդհամենը վեց բառ միացնելով: Ո՞ ր գրողի մասին է խոսքը:
Հուշում - այդ վեց բառերը անգլերեն լեզվով են:

Վոլտերա
10.09.2013, 18:53

Հիմա որ ես էս հարցի պատասխանը չգիտեմ, ուրեմն դեբիլ ե՞մ :think

Milen
10.09.2013, 18:54
Հիմա որ ես էս հարցի պատասխանը չգիտեմ, ուրեմն դեբիլ ե՞մ :think
Չէ, կարող ա գրողն ա դեբիլ:(

Sagittarius
10.09.2013, 19:08
Հարց 1. Մի անգամ այս հայտնի գրողը գրազ եկավ, որ կգրի հուզիչ պատմվածք ՝ օտագործելով ընդհամենը վեց բառ: Նրան լուրջ չընունեցին: Նա վերցրեց ձեռքի տակ եղած անձեռոցիկը, գրեց վեց բառ և փոխանցեց: Բոլորը ցնցված էին:Դա իսկապես աշխարհի ամենահուզիչ պատմվածքն էր, որ կարելի էր ստանալ ընդհամենը վեց բառ միացնելով: Ո՞ ր գրողի մասին է խոսքը:
Հուշում - այդ վեց բառերը անգլերեն լեզվով են:

Milen ջան, աչքիս պատրաստվում ես կանոններդ խախտել՝

Գործի դրե՛ք ձեր ինտելեկտը
Այստեղ գրում ենք հարց և փորձում գործի դնել ինտելեկտը և պատասխանել:
Կանոնները
1.Հարցը պետք է լինի պարզ ձևակերպված, բայց ոչ պրիմիտիվ, պետք է ունենա ճշգրիտ պատասխան և չլինի վիճարկելի:
2.Պասատխանը Google-ից նայելը արգելվում է, հակառակ դեպքում սպառնում է տուգանք:
3. Պատասխանողը գրում է հաջորդ հարցը:
4.Եթե հարցը գրողը 24 ժամվա ընթացքում չի արձագանքում պատասխանների քննարկումներին, ապա հարցը փոխվում է մեկ ուրիշի կողմից:
5.Ամենաշատ հաղթած մարդը կհամարվի ամենաինտելեկտուալը:
Հուշումները խրախուսելի են, հարցը գրելիս համարակալել:

Sagittarius
10.09.2013, 19:13
լավ փորձեմ կռահել՝ «Still a better love story than Twilight» :P

Նարե91
10.09.2013, 19:13
Հարց 1. Մի անգամ այս հայտնի գրողը գրազ եկավ, որ կգրի հուզիչ պատմվածք ՝ օտագործելով ընդհամենը վեց բառ: Նրան լուրջ չընունեցին: Նա վերցրեց ձեռքի տակ եղած անձեռոցիկը, գրեց վեց բառ և փոխանցեց: Բոլորը ցնցված էին:Դա իսկապես աշխարհի ամենահուզիչ պատմվածքն էր, որ կարելի էր ստանալ ընդհամենը վեց բառ միացնելով: Ո՞ ր գրողի մասին է խոսքը:
Հուշում - այդ վեց բառերը անգլերեն լեզվով են:
Milen, գրողն էլ դեբիլ չի, բայց վատ չէր լինի, եթե ընդամենը բարի ճիշտ գրությունն իմանար:

Milen
10.09.2013, 19:18
Milen, գրողն էլ դեբիլ չի, բայց վատ չէր լինի, եթե ընդամենը բարի ճիշտ գրությունն իմանար:

Բառի - երևի ուզում էիր գրեիր: Պատկերացրու դու էլ լավ ուղղագրություն գիտես ինքն էլ ուղղակի ստացվում ա մարդ ես էլի: ;)

Milen
10.09.2013, 19:20
լավ փորձեմ կռահել՝ «Still a better love story than Twilight» :P

Milen ջան, աչքիս պատրաստվում ես կանոններդ խախտել՝
Վիճարկելի չի: հայտնի պատմվածք ա հայերեն էլ ա վեց բառ:
Հուշում - "For Sale, Baby Shoes, Never Worn."
« Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն:»

enna
10.09.2013, 20:00
Վիճարկելի չի: հայտնի պատմվածք ա հայերեն էլ ա վեց բառ:
Հուշում - "For Sale, Baby Shoes, Never Worn."
« Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն:»
Հեմինգուեյ :blin

Milen
10.09.2013, 20:02
Հեմինգուեյ :blin

Ճիշտ ա: Հիմա դու պետք ա հարց գրես:

enna
10.09.2013, 20:06
Ո՞ր թիվն է հաջորդում հետևյալ թվերին՝ 25,24,22,19,15

Milen
10.09.2013, 20:19
Ո՞ր թիվն է հաջորդում հետևյալ թվերին՝ 25,24,22,19,15
25-1=24
24-2=22
22-3=19
19-4=15
15-5=10
Պատասխան ՝ 10 :think ???????/

Milen
10.09.2013, 20:41
ճիշտ էր?

Milen
10.09.2013, 22:22
Ո՞րն է թափվող ջրի քանակով ամենահզոր ջրվեժը աշխարհում:
Հուշում - Այն ամենաբարձր ջրվեժը չէ աշխարհում և գտնվում է Հյուսիսային Ամերիկայում:

Փոքրիկ շրջմոլիկ
11.09.2013, 00:25
Ո՞րն է թափվող ջրի քանակով ամենահզոր ջրվեժը աշխարհում:
Հուշում - Այն ամենաբարձր ջրվեժը չէ աշխարհում և գտնվում է Հյուսիսային Ամերիկայում:

Նիագարան?

Rammstein
11.09.2013, 01:06
Մոդերատորական. Թեման փակվում է, քանի որ թեմայի պահանջը այնքան էլ կոռեկտ չէ (մասնավորապես կոռեկտ չէ ինչ-որ թեմայում տրված պատասխանների արդյունքով որեւէ մեկի ինտելեկտը չափելը): Ու որ ավելի կարեւոր է, նման թեմա Ակումբում արդեն կա, այն գտնվում է այստեղ (http://www.akumb.am/showthread.php/1441):