PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը



Chuk
10.09.2013, 00:21
Սիրելի՛ ակումբցիներ,
ուզում ենք ակտիվացնել ֆեյսբուքում ակումբի էջը: Եթե դուք դեռ չեք լայքել այն, կարող եք անել: Շուտով հստակ կորոշենք այդ էջի քաղաքականությունը, բայց հավանաբար դրանով պարբերաբար ձեզ կներկայացնենք հին ու լավ գրառումները, հաճելի հուշերը, հետաքրքիր մարդկանց հետաքրքիր մտքերը, ինչպես նաև նոր ու ակտուալ թեմաները, քննարկումները: Շնորհակալություն ակումբի Կարապետին՝ այդ էջը մեզ տրամադրելու համար:

http://facebook.com/akumb.am

Sagittarius
10.09.2013, 03:10
Դու՞ էլ, Բրուտոս :))

Chuk
10.09.2013, 10:06
Դու՞ էլ, Բրուտոս :))

Այո, ճիշտ է՝ ուշացած:
Այսօր ֆեյսբուքը հրաշալի միջոց է մի կողմից հին ակումբցիներին հիշեցնելու ակումբի գոյության մասին, մյուս կողմից նոր ֆեյսբուքցիների բերելու ակումբ: Կկարողանա էջը դրա համար ծառայել, թե ոչ, ցույց կտա ժամանակը :)

keyboard
10.09.2013, 10:26
Բա ե՞րբ ենք ակումբը փակում տեղափոխվենք ֆեյսբուք. հոսթինգը ձրի, ռեկլամը անպակաս, դե ֆորումների ժամանակը վաղուց անցել ա էլի

Հ.Գ. :[

Chuk
10.09.2013, 10:35
Բա ե՞րբ ենք ակումբը փակում տեղափոխվենք ֆեյսբուք. հոսթինգը ձրի, ռեկլամը անպակաս, դե ֆորումների ժամանակը վաղուց անցել ա էլի

Հ.Գ. :[

Կարդա նախորդ գրառումը: Ֆեյսբուքյան էջը ոչ թե ակումբն էնտեղ տեղափոխելու համար, այլ ֆեյսբուքի օգնությամբ ակումբն ակտիվացնելու: Տարբերությունը ֆունդամենտալ ա:

Kuk
10.09.2013, 23:11
Ովքեր էնքան էլ ծանոթ չեն ֆեյսբուքի ֆունկցիաներին կամ ավելի կոնկրետ ֆեյսբուքի էջերի հետ կապված ֆունկցիաներին, ասեմ, որ երկար ժամանակ ա նորից գործում ա էն ֆունկցիան, որի միջոցով իրենց ընկերներին էջ կարող են հրավիրել բոլորը (ահագին ժամանակ հանել էին, մենակ ադմինը/ադմիններն էին կարողանում դա անել): Ասածս ինչ ա՝ կարող եք հրավիրել ձեր ընկերներին: Հա մեկ էլ, էջը խմբի նման չի, որ ում ուզես վերցնես ու քցես մեջը, մարդը ներվայնանա. էջի դեպքում հրավիրում ես, էդ մարդուն ընդամենը մի հատ տեղեկացում ա գնում (նոթիֆիքեյշն), եթե ուզում ա տեսնել էջի թարմացումները, լայքում ա, չի ուզում, չի լայքում. ներվայնացնող ու համը հանող բան չկա: