PDA

Դիտել ողջ տարբերակը : Տերմինների աբսուրդային թարգմանություններ

Chuk
06.09.2013, 14:58
Առաջարկում եմ այս թեմայում գրել տարբեր տերմինների այն հայերեն թարգմանությունները, որոնք մենք աբսուրդային ենք համարում: Իհարկե հնարավոր է, որ մեկիս կարծիքով աբսուրդային համարվող թարգմանությունն այլոք լավը համարեն, կամ մենք աբսուրդային համարենք, իսկ հետո մտնի լեզվի մեջ: Բայց նաև կարծում եմ, որ եթե չալարենք ու շնորհակալություններ դնենք գրառումների տակ, դրանով ցույց կտանք, թե քանիսն են համակարծիք տվյալ թարգմանությունն աբսուրդային համարողների հետ:

Chuk
06.09.2013, 15:00
Hacker բառի տարբեր թարգմանություններ էի լսել: Բայց նոր կարդացածս տարբերակը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները :)) Այսպիսով.

Hacker - խուժորդ

Աղբյուր՝ armdict.com (http://www.armdict.com/dictionary/english-armenian/hacker)

Diana99
06.09.2013, 15:46
1)Черепица-կղմինդր
2)плинтус-շրիշակ

Alphaone
06.09.2013, 15:49
1)Черепица-կղմինդր
2)плинтус-շրիշակ

թարսի նման ես երկու թարգանությանն էլ կողմ եմ :D

John
06.09.2013, 15:59
1)Черепица-կղմինդր
2)плинтус-շրիշակ

Դիանա ջան, երևի ուշադիր չես կարդացել, այս թեմայում տերմինների մասին է խոսվում ;)

Alphaone
06.09.2013, 16:01
Դիանա ջան, երևի ուշադիր չես կարդացել, այս թեմայում տերմինների մասին է խոսվում ;)

Ջոն ջան, սրանք շինարարների համար լավ էլ մասնագիտական տերմիններ են :bee

CactuSoul
06.09.2013, 17:13
Բայց «խուժորդն» ինչո՞վ դուրներդ չի եկել :unsure

CactuSoul
06.09.2013, 17:17
Հլա փորձեք նույն կղմինդր կամ շրիշակ բառերին անծանոթ հայացքով նայել. խուժորդն է՞ ավելի աբսուրդային, թե՞ դրանք: Խուժորդի իմաստը քիչ թե շատ հասկանալի է, իսկ կղմինդրն ինչպե՞ս է առաջացել, ինչո՞ւ… ես որ չգիտեմ:

Chuk
06.09.2013, 17:19
Բայց «խուժորդն» ինչո՞վ դուրներդ չի եկել :unsure

Որովհետև հաքերը ոչ պարտադիր է, որ խուժան լինի, ոչ էլ պարտադիր է, որ ինչ-որ տեղ խուժի: Իմաստը չի արտահայտում, արտասանությամբ ծիծաղելի է:

CactuSoul
06.09.2013, 17:28
Որովհետև հաքերը ոչ պարտադիր է, որ խուժան լինի, ոչ էլ պարտադիր է, որ ինչ-որ տեղ խուժի: Իմաստը չի արտահայտում, արտասանությամբ ծիծաղելի է:
Արտասանությամբ ավելի ծիծաղելի չի, քան կղմինդրը, իսկ հաքեր բառի իմաստը ես երևի լավ չեմ հասկանում, որովհետև իմ պատկերացմամբ համապատասխանում է:

Chuk
06.09.2013, 17:30
Արտասանությամբ ավելի ծիծաղելի չի, քան կղմինդրը, իսկ հաքեր բառի իմաստը ես երևի լավ չեմ հասկանում, որովհետև իմ պատկերացմամբ համապատասխանում է:

Անի ջան, հաքերն առաջին հերթին շատ լավ համակարգչային մասնագետն ա, մասնավոր դեպքերում ինքը նաև անօրինական գործեր անողն ա:

Ռուֆուս
06.09.2013, 17:52
Անի ջան, հաքերն առաջին հերթին շատ լավ համակարգչային մասնագետն ա, մասնավոր դեպքերում ինքը նաև անօրինական գործեր անողն ա:

Լրիվ հակառակը, հաքերը սայթ/անվտանգությունը կոտրողն ու անօրինական գործողություն կատարողն է, իսկ լավ մասնագետի իմաստը երկրորդական է։

Խուժորդը չի արտահայտում հաքերի իմաստը, որովհետև հաքերը ոչ թե «խուժում» է, այլ «կոտրում» (to hack - կտրել, կոտրել)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Sagittarius
06.09.2013, 17:56

նեա՝

Hacker is a term that has been used to mean a variety of different things in computing. Depending on the context although, the term could refer to a person in any one of several distinct (but not completely disjointed) communities and subcultures:
People committed to circumvention of computer security. This primarily concerns unauthorized remote computer break-ins via a communication networks such as the Internet (Black hats), but also includes those who debug or fix security problems (White hats), and the morally ambiguous Grey hats. See Hacker (computer security).
A community of enthusiast computer programmers and systems designers, originated in the 1960s around the Massachusetts Institute of Technology's (MIT's) Tech Model Railroad Club (TMRC) and MIT Artificial Intelligence Laboratory.[2] This community is notable for launching the free software movement. The World Wide Web and the Internet itself are also hacker artifacts.[3] The Request for Comments RFC 1392 amplifies this meaning as "[a] person who delights in having an intimate understanding of the internal workings of a system, computers and computer networks in particular." See Hacker (programmer subculture).
The hobbyist home computing community, focusing on hardware in the late 1970s (e.g. the Homebrew Computer Club[4]) and on software (video games,[5] software cracking, the demoscene) in the 1980s/1990s. The community included Steve Jobs, Steve Wozniak, Bill Gates and Paul Allen and created the personal computing industry.[6] See Hacker (hobbyist).

Sagittarius
06.09.2013, 17:58
ամեն դեպքում խուժորդը ախմախ թարգմանություն ա. ինձ մոտ դա ասոցացվում ա խուժան բառի հետ, ու պետկերացնում եմ, թե ուրիշ «տեղ» ա «խուժում»:

Ռուֆուս
06.09.2013, 18:00
In a computer security context a hacker is someone who seeks and exploits weaknesses in a computer system or computer network.

Մեջբերում վիկիից։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Sagittarius
06.09.2013, 18:03
In a computer security context a hacker is someone who seeks and exploits weaknesses in a computer system or computer network.

Մեջբերում վիկիից։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

հա, բայց դա չի նշանակում անպայման անօրինական գործողություններ կատարել:

Chuk
06.09.2013, 18:08
In a computer security context a hacker is someone who seeks and exploits weaknesses in a computer system or computer network.

Մեջբերում վիկիից։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Վիքին սենց հարցերում իմ համար հիմք չի, Ռուֆ ջան ;)

Ռուֆուս
06.09.2013, 19:51
հա, բայց դա չի նշանակում անպայման անօրինական գործողություններ կատարել:

Լավ, ընդունում եմ, որ հարցը ոչ թե օրինական/անօրինականն է, այլ անվտանգությունն ու անվտանգության ծակերը գտնելն ու շահագործելը։ Իսկ հաքերը իր մեջ «փայլուն մասնագետի» իմաստը էքսպլիսիտորեն չի ներառում։

Վիքին սենց հարցերում իմ համար հիմք չի, Ռուֆ ջան ;)

Շատ իզուր, definitionերի հարցով վիկին շատ վստահելի աղբյուր ա, շատ հաճախ ավելի օգտակար քան բառարանները։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

keyboard
06.09.2013, 21:23
штырь -ցցաձող

:D

Նաիրուհի
06.09.2013, 22:54
Կուզենայի խնդրել, որ թեման չվերածվի անիմաստ զվարճանքի աղբյուրի, իսկ դա կանխելու առաջին քայլը կլինի մինչև որևէ թարգմանություն ձեր կարծիքով աբսուրդային որակելը ճշտել դրա «հեղինակներին» կամ գոնե նշել աղբյուրները, ինչպես արել է Չուկն առաջին գրառման մեջ։ Թե չէ զուտ «ղժալու» համար մոգոնված բառերը կներկայացվեն որպես լուրջ հավակնություններ ունեցող թարգմանություն, ու էլի մեջտեղ կգան էն բազմաչարչար երկարախմորածակը, փրփրագմփիկն ու հատակապատարանքային տափակափայտը կամ դրանց ընտանիքի մյուս ներկայացուցիչները։

Հլա փորձեք նույն կղմինդր կամ շրիշակ բառերին անծանոթ հայացքով նայել. խուժորդն է՞ ավելի աբսուրդային, թե՞ դրանք: Խուժորդի իմաստը քիչ թե շատ հասկանալի է, իսկ կղմինդրն ինչպե՞ս է առաջացել, ինչո՞ւ… ես որ չգիտեմ:

Կղմինդրն անբարեհո՞ւնչ է :o Այն նորահնար բառ չէ, և եթե ինչ-որ մեկին ծիծաղելի է թվում, ապա ծիծաղելի է ճիշտ այնքան, ինչքան ցանկացած այլ՝ հունարենից փոխառյալ բառ։

Կղմինդր բառը նշանակում է «աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ խողովակաձև» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի»), ըստ Աճառյանի «Արմատական բառարանի»՝ առաջին անգամ գործածվել է 19-րդ դարում։ Էնպես չի, որ նոր են որոշել черепица-յի հայերեն համարժեքը հորինել, ինչ-որ մեկին էլ դա աբսուրդային է թվում։ Ժամանակի քննությունը բռնած բառ է։

Hda
06.09.2013, 23:01
Անի ջան, հաքերն առաջին հերթին շատ լավ համակարգչային մասնագետն ա, մասնավոր դեպքերում ինքը նաև անօրինական գործեր անողն ա:

ոչ թե համակարգչային շատ լավ մասնագետ, այլ պարզապես համակարգչային անվտանգության մասնագետ
անօրինակն նշելն էլ հեչ տեղին չի: Դատավոր էլ կա, որ անօրինական գործեր ա անում

CactuSoul
07.09.2013, 23:27
to hack - թարգմանաբար նշանակում է կտրել կամ կոտրել, չէ՞: Ուրեմն պիտի hacker-ը թարգմանել որպես «կոտրորդ», կամ նման մի բան: Գրազ կգամ, որ դրան էլ էիք դեմ դուրս գալու: Երևի ուղղակի անսովոր են նոր թարգմանությունները մեր ականջին:

Իսկ կղմինդրը, Լիլ ջան, բոլորովին անբարեհունչ չի, նույնիսկ իմ սիրած բառերից է, բայց պատկերացրու, թե այդ բառը չունեինք ու փորձում էինք թարգմանել, նոր բառ ստեղծել, ու մեկը առաջարկում է՝ «կղմինդր»: Մի բոլ կծիծաղեինք, կարծում եմ, ու կանցնեինք մյուս տարբերակների քննարկմանը: :)

Ինձ, օրինակ, խիստ տարօրինակ ու նույնիսկ անբարեհունչ է թվում «օգտատեր» բառն՝ իբրև user-ի թարգմանություն: Բայց արի ու տես, որ լավ էլ կարողացել է տեղավորվել մեր բառապաշարում:

Chuk
07.09.2013, 23:32
Ինձ, օրինակ, խիստ տարօրինակ ու նույնիսկ անբարեհունչ է թվում «օգտատեր» բառն՝ իբրև user-ի թարգմանություն: Բայց արի ու տես, որ լավ էլ կարողացել է տեղավորվել մեր բառապաշարում:
Պիտի հանենք գործածությունից, որովհետև ապուշագույն ու աբսուրդային թարգմանություն է:

Chuk
07.09.2013, 23:43
to hack - թարգմանաբար նշանակում է կտրել կամ կոտրել, չէ՞: Ուրեմն պիտի hacker-ը թարգմանել որպես «կոտրորդ», կամ նման մի բան: Գրազ կգամ, որ դրան էլ էիք դեմ դուրս գալու: Երևի ուղղակի անսովոր են նոր թարգմանությունները մեր ականջին:
Անի ջան, միայն ականջին սովոր ու չսովոր լինելու հարց չի: Անձամբ իմ համար քո կոտրորդ տարբերակը նույնքան աբսուրդային ա, ինչքան նենգորդն ու խուժորդը: Իհարկե հնարավոր համարում եմ, որ այդ բառերից որևէ մեկը ժամանակի քննությունն ապրի ու մտնի մեր բառապաշար, լրիվ ռեալ ա:

Բայց քանի դեռ չի մտել, թույլ տուր իմ վերաբերմունքը բարձրաձայնել, որովհետև այդ վերաբերմունքի բարձրաձայնումներն էլ են էն ֆակտորներից, որոնք օգնում են լեզվին հասկանալ՝ տվյալ բառը մտնում է իր մեջ, թե ոչ:

Ես կարծում եմ, որ նման տիպի բառերը պետք է թարգմանվեն էնպես, որ կարդալուց հասկանաս, թե ինչի մասին է խոսքը: Երբ ինձ ասում եմ «խուժորդ», իմ մտքի ծերով չի կարող անցնել, որ խոսքը հաքերի մասին է: Եվ հետո խիստ ցանկալի է, որ թարգմանված բառն արտհայտի մայր տերմինի ողջ նրբերանգը, ոչ նենգ, ոչ խուժը, ոչ կոտրելը հաքերի բուն գործառույթը չեն արտահայտում, արտահայտում են իր միայն մի կիրառության նկատմամբ սուբյեկտիվ ընկալումը: Դա ինձ տալիս է հիմք ասելու, որ անհաջող թարգմանություն է: Ու քանի դեռ թարգմանությունն անհաջող է, ես նախընտրում եմ տվյալ տերմինը չթարգմանել, այլ օգտագործել հենց «հաքեր» բառը, ոնց որ ինձ սպանեն չեմ ասի «նիշք», կասեմ «ֆայլ»:

CactuSoul
08.09.2013, 03:06
Ընդհանուր առմամբ համաձայն եմ, Chuk, ուղղակի հենց բուն hacker-ը բառացիորեն կոտրող է նշանակում: Ու սկզբնական իմաստով, իմ հիշելով, ուներ միայն վատ իմաստ. հաքերները տարբեր կայքեր էին կոտրում, բանկային ծրագրերի մեջ թափանցում կամ նման այլ բաներով էին զբաղված: Էդ հետո արդեն բառի իմաստը լայնացավ ու սկսեց դրական բաներ էլ իր մեջ ներառել:
Այսինքն եթե բառը որպես այդպիսին թարգմանենք, միևնույն է՝ չի արտահայտելու այսօրվա ամբողջական իմաստը: Մնում է, որ մի լրիվ նոր բառ հնարվի որպես դրան համարժեք:

Hda
08.09.2013, 11:24
Իհարկե կեղծ հայրենասիրությունը հանգեցնում է աբսուրդային թարգմանությունների: Եթե քննարկում ենք բառի զուտ թարգմանությունը, մի բան է. իմաստայինը լրիվ այլ:
Օրինակ՝ շոֆեր- Chauffeur (une personne dont le métier est de chauffer) զուտ թարգմանությամբ՝ ջերմացնող/տաքացնող մասնագետ/անձ: Ժամանակին հիմնականում օգտագործվել է հնոցապան/կոչեգարի իմաստով: Հիմա հատկապես ոչ ֆրանսիացիներին դժվար է համոզել, որ դա մեքենայի վարորդը չէ: Վարորդ բառը ունեն-conducteur, բայց էտ վարորդը պարտադիր չի, որ ավտոմեքենայի լինի (նավ, գնացք, սայլ.....), բայց էսօր նույնիսկ իրանք մեքենայի վարորդի համար օգտագործում են շոֆեր բառը: Կոչեգարին էլ տարբերակելու համար ստեղծել են օտարալեզու վերջավորությամբ chauffagiste-շոֆաժիստ բառը:
Իմաստային տարբերակը Չուկի ասած ժամանակային փորձության ընթացքում է առաջանում, ու ինչպես նկատում ենք զուտ թարգմանչական տարբերակից կարող է այնպես զգալի տարբերվել, որ մտքովդ էլ չանցնի: Ժամանակին մեքենաների վառելիքը փայտ/ածուխ էր, ու խոդի գցելու համար լրիվ կոչեգարի ֆունկցիաներ պիտի կատարվեր:Բուն վարելը դրա հետ համեմատ խաղ ու պար էր: Տենց էտ մեքենա վարողներին կնքեցին շոֆեր, ինչը մեր օրերում մնաց վարորդի իմաստով:
Հատկապես վերջին տասնամյակներին օտար երկրներում ստեղծված բառերը հայերեն թարգմանել, որ միաժամանակ նաև իմաստը արտահայտի՝ զոռ գործ ա: Կախված կոնտեքստից- պիտի որոշվի-առաջնությունը տալիս ենք բառացի, թե իմաստային թարգմանությանը: Հաճախ ծանոթներիս կոմպերի հետ, որոնց սիստեման ռուսերեն է, խնդիրներ լինելուց, հավատացեք մեծ դժվարություն եմ կրում ռուսերենի մոմենտով:
Լրիվ նորմալ եմ համարում բառի տվյալ պահին իմաստը արտահայտելու համար օգտագործել բնօրինակը:

_Հրաչ_
08.09.2013, 12:25
Ընդհանրապես հաքերն ավելի շուտ բարի մասնագետ ա հանդիսանում, քան թե չար. այսինքն՝ նա գտնում ա ծրագրերի մեջ առկա բացերը, թույլ կողմերը, լուծում կամ օգնում լուծել դրանք: Իսկ մեր պատկերացրած հաքերն իրականում չար քրեքերն ա, որը հենց էդ «խուժան» մասնագետն ա, գտնում ա ծրագրի թույլ կողմերը, ապօրինի եղանակներով ջարդում ծրագրերը, վնաս տալիս, և այլն... Հաքերներին անվանում են «սպիտակ գլխարկավորներ», իսկ քրեքերներին՝ «սև գլխարկավորներ» (սևուսպիտակի իմաստը պարզ ա):

Դրա համար ես էլ եմ դեմ, որ հաքերներին «խուժորդ» անվանեն, կարելի ա մի քիչ ավելի մարդասիրական թարգմանություն մտածել, չնայած որ ինքը ժողովրդի մեջ բացասական իմաստով ա արմատավորված: Բայց ինքն իրանով տենց չի էլ արտահայտում նաև քրեքերի իմաստը: «Խուժորդ»-ն ավելի շատ կարելի ա օգտագործել «հարկային տեսուչ» բառակապակցության փոխարեն, որովհետև իսկը արտահայտում ա բառի իմաստը: :)

Աղբյուր (http://hackers-crackers-the-law.wikidot.com/the-difference-between-hackers-and-crackers)

Chuk
08.09.2013, 13:52
Ընդհանուր առմամբ համաձայն եմ, Chuk, ուղղակի հենց բուն hacker-ը բառացիորեն կոտրող է նշանակում: Ու սկզբնական իմաստով, իմ հիշելով, ուներ միայն վատ իմաստ. հաքերները տարբեր կայքեր էին կոտրում, բանկային ծրագրերի մեջ թափանցում կամ նման այլ բաներով էին զբաղված: Էդ հետո արդեն բառի իմաստը լայնացավ ու սկսեց դրական բաներ էլ իր մեջ ներառել:
Այսինքն եթե բառը որպես այդպիսին թարգմանենք, միևնույն է՝ չի արտահայտելու այսօրվա ամբողջական իմաստը: Մնում է, որ մի լրիվ նոր բառ հնարվի որպես դրան համարժեք:

Անի, մի քիչ վստահ չեմ, որ քո ասածը ճիշտ ա: Եթե կարող ես, դա հղումներով ցույց տուր, հա՞:
Դրան հակառակ ես գիտեի հաքերային ենթամշակույթի մասին, որն առաջացել է 1960-ականներին, հիմա էլ վիքի-ում վերհիշելու համար գտա, կարող ես նայել, հետաքրքիր է՝ http://en.wikipedia.org/wiki/Hacker_(programmer_subculture)

Հիմա դու ասում ես, որ Հրաչի ասած քրեքերներն ավելի շու՞տ են հաքեր ասել: Որ համակարգերի չար նպատակներով կոտրումներ մինչև էդ եղել են, այո (սա էլ ցանկ՝ http://en.wikipedia.org/wiki/Timeline_of_computer_security_hacker_history ), բայց որ իրենց մինչև էդ տրվել է հաքեր անվանումն, ինձ անհայտ փաստ է:

Sagittarius
08.09.2013, 17:28
Ընդհանրապես դեմ եմ համակարգչային տերմիների թարգմանությանը: Ոնց բժշկական տերմիներից շատերի «պապան» լատիներենն կամ հունարենն ա, տենց էլ IT ոլորտինը՝ անգլերենը: Պետք ա մնա անգլերեն, կարող ա շատ-շատ արտասանությունը մի փոքր հայաֆիկացվի, հարմարացվի մեր լեզվին. բայց հակ/ք/եռ/ր/, յուզեր օգտագորզելու մեջ խնդիր չեմ տեսնում: Պատկերացրե՛ք Neuromancer-ը էս կարգի հայերեն թարգմանությամբ :{

Chuk
09.09.2013, 01:02

Ընդհանրապե՞ս: Ինչու՞:

Օրինակ նույն յուզեռը: Հա, օգտատերն ապուշ թարգմանությունա: Բայց ինչու՞ չասենք օգտվող: Չէ՞ որ իմաստն արտահայտում ա, հասկացվում ա ինչի մասին ա, հայերեն բառ ա:

Ինչու՞ ասենք key, չասենք ստեղն, ինչու՞ ասենք քիբորդ, չասենք ստեղնաշար:

Թեկուզ սկզբում անսովոր էր, բայց երբ արդեն դարձել է ճանաչելի, ինչու՞ չասենք համակարգիչ ու համացանց, ասենք քըմփյութեր ու ինթեռնեթ:
Ու սենց լիքը օրինակներ:

Արամ
09.09.2013, 01:39

Օգտվող սարքի, թե՞ յուզեռ սարքի:
Կամ` օգտվողիս գաղտնաբառը փոխել են: Ու տենց լիքը նախադասություններում` հիմարություն ա:

Chuk
09.09.2013, 11:06
Օգտվող սարքի, թե՞ յուզեռ սարքի:
Կամ` օգտվողիս գաղտնաբառը փոխել են: Ու տենց լիքը նախադասություններում` հիմարություն ա:

Սարքի օգտվող:
Կայքի օգտվող:
Համակարգի օգտվող:
Օգտվողի իրավունքներ:
Օգտվողի գաղտնաբառ:
Օգտվողի սահմանափակումներ:
Օգտվողի վերականգնում:
Օգտվողի անուն (մականուն):
Օգտվողի ստորագրություն:
Օգտվողի դերեր:
Օգտվողի...

Այ սա էն դեպքն ա, որ պետք ա կրկնեմ CactuSoul-ի ասածը.

Երևի ուղղակի անսովոր են նոր թարգմանությունները մեր ականջին:

Նման իմաստը արտահայտող, հայերեն հնչողություն ունեցող թարգմանությունների մի ամբողջ շքերթ կա, որոնք սկզբում բոլորին կամ ոմանց խորթ են եղել, իսկ հարմարվելուց հետո դարձել սովորական ու հետո արդեն «հիմարություն» չեն թվացել: Ի դեպ տենց լիքը բառեր նաև ակումբի շնորհիվ են շրջանառության մեջ մտել, չնայած սկզբում նույն ակումբում դրանց դեմ խոսողներ, դրանք հիմարություն համարողներ կային:

Արամէ
06.12.2013, 09:13
Օգտատերի իմաստը ես էլ լավ չեմ հասկանում, եթե իսկապես կա օգտվող բառը։

Օգտատերը կարելի է օգտագործել այն իմաստներում երբ անգլերենում կա owner բառը
ասենք չգիտեմ account owner