PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավ դիրքի սերտիֆիկատ (Good standing certificate)



armatura
05.09.2013, 14:39
Հարգելի ակումբցիներ`

Արտերկրում բժշկի արտագնա աշխատանքի համար ինձնից պահանջել են Certificate of Good Standing: Կա այստեղ որևէ մեկը, որ ՀՀ-ում ստացել է նման փաստաթուղթ? Որտեղ դիմել (կրթության և գիտության թե առեղջապահության նախարարություն)? Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել? Ինչ ձևակերպում պետք է ունենա այդ սերտիֆիկատը, որպեսզի պրոբլեմներ չառաջացնի արտերկրում?

StrangeLittleGirl
05.09.2013, 16:01
Առաջին անգամ եմ լսում նման բան: Գուցե հուշես` ո՞ր երկիրն է ուզում, փորձեմ ճշտել, թե դա ինչ է:

armatura
06.09.2013, 09:59
Էսպիսի մի բան է` http://russianmedicalcouncil.org/eng/goodstanding.htm

Պահանջվում է գրեթե բոլոր երկրներում, ինձ այն պետք է արաբական երկներում կամ Իսրաելում աշխատելու համար:

ԿԳ նախարարությունից արդեն պատասխանեցին, որ իրենք այս հարցում կոմպետենտ չեն:

Տրիբուն
06.09.2013, 10:41
Լավ եք թարգմանել, լավ դիրքր սերտիֆիկատ:

Ուրեմն սա ընդամենը վերջին տարիների ընթացքում աշխատանք ունեցած լինելու «սերտիֆիկատ» ա, որը կարա տա ձեր վերջին գործատուն, կամ գործԱտուները: Դա ապացույց ա էն բանի, որ դուք պարապ չեք եղել, անընդհատ պրակտիկա եք ունեցել, ֆորմի մեջ եք:

Դիմեք ձեր գործատուին, կլինիկա, հիվանդանոց, (ոնց հասկացա բժիշկ եք) որը պիտի ուղղակի իրա բլանկով թղթի վրա գրի, որ էս օրից էս օրը աշխատում եք էս ինչ տեղում, էս գործն եք անում, շաբաթը միջինը էսքան վիրահատություն եք անում, էսքան հիվանդ եք ընդունում, բլա բլա բլա: Գումարած, էտ ընթացքում ոչ մի վաը բամ չեք արել, մարդ չեք սպանել, չեք դատվել, տույժի ու պատասխանատվության չեք ենթարկվել: Կարճ ասած մշտական փորձ ունեցող, բարեխիղճ մասնագետ եք: Մենակ ասեք, որ բլանի վերևում letter of reference -ի փոխարեն գրի good standing certificate, ստորագրի, կնքի ու տա ձեզ:

armatura
06.09.2013, 11:02
Ավելի լավ թարգմանություն չգտնվեց, ամեն դեպքում տրված հայերեն փաստաթուղթը նոտարական թարգմանություն է անցնելու: Առայժմ գիտեմ միայն որ նրանում պետք է նշված լինի, որ ՀՀ-ում ԵՊԲՀ դիպլոմը համարժեք է բժշկական պրակտիկայի լիցենզիային և որ վերոհիշյալ սերտիֆիկատն իրավասու է շնորհել Առողջապահության նախարարությունը: Մնում է ճշտել վարչությունը/կաբինետը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, սերտիֆիկատի պատրաստման արժեքն ու ժամկետները:

armatura
09.09.2013, 13:39
Առողջապահության նախարարությունից դեռևս պատասխան չկա: Թարմացնում եմ թեման` ակնկալելով մասնակիցների օգնությունը: