PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի քիչ հունգարերենի մասին :)



մարդագայլուկ
02.09.2013, 11:56
Ժողովուրդ, կցանկանայի մի քիչ խոսել հունգարերենի մասին ու ձեզ հետ կիսվել իմ գիտելիքներով :)
Ցավոք ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում հունգարերենը մեծ տարածում չունի և ապրում է այսպես ասած իր հպարտ մեկուսացման մեջ: Չնայած դրան անչափ հետաքրքիր, բարդ ու հարուստ լեզու է և գուցե այս մի քանի տեղեկությունները ձեզ հետաքրքրեն :)

1. Հունգարերենը պատկանում է Ուրալական լեզվաընտանիքի Ուգրա-ֆիննական ճյուղի Ուգրական ենթաճյուղին: Եվրոպական քիչ թե շատ հայտնի լեզուներից մոտ է ֆիններենին ու էստոներենին, որոնք մտնում էն Ֆիննական ենթաճյուղի մեջ:

2. Հունգարացիները իրենց ու իրենց լեզուն կոչում են Magyar (մադյար), իսկ պետությունը` Magyarország: (Մադյարօրսագ)

3. Հունգարերենն օգտագործում է լատինական այբուբենը, դրան գումարած á, é, á, í, ó, ö, ő, ú, ü, ű ձայնավորները, որոնք համարվում են առանձին տառեր և ունեն իրենց յուրահատուկ արտասանությունը:
Ինչպես նաև` zs = ժ, sz = ս, s = շ, c = ց, cs = չ
Եվ այսպես կոչված բարդ տառեր, որոնք կազմվում են y-ին կցվելով - gy=դյ , ly=յ , ty=տյ, ny=նյ:

4. Հունգարերնն ու ֆիններենը առաջին հայացքից միանգամայն տարբեր լեզուներ են, բայց համեմատական լեզվաբանության շնորհիվ կարող ենք մի քանի բացահայտումներ անել:
Օրինակ փորձենք խոնարհել լինել բայը եզակի թվում.

Ֆիններեն – olla
olen
olet
on

հունգարերեն – lenni
vagyok
vagy
van

պրոտո-հունգարերեն
volok
vol(sz)
von

5. Հունգարերենում գոյություն ունի 18 հոլով, որոնցում բացակայում է սեռական հոլովը: Պատկանելիությունը ցույց է տրվում առանձին կառույցի միջոցով:

6. Հունգարերենում ապառնի ժամանակաձևը կազմվում է բռնել fogni բայի օգնությամբ: Օրինակ menni fogok – ես կգնամ:

7. Հունգարերենում գոյություն ունի ձայնավորների ներդաշնակություն, այսինքն բառարմատի ձայնավորը պետք է ներդաշնակ լինի ավելացված վերջածանցի ձայնավորի հետ: Օրինակ nap (օր) բառը հոգնակիի -ok/-ek/-ök վերջավորություններից կստանա -ok-ը քանի որ a-ն ներդաշնակ է o-ի հետ: Այսինքն napok - օրեր:

8. Հունգարերենում բառն արտասանվում է այնպես ինչպե գրված է, անգամ այն դեպքում երբ բաղաձայնը կրկնվում է: Օրինակ itt այստեղ բառի մեջ արտասանում ենք երկար t: Նույնն է նաև ֆիններենում:

9. Հունգարերենում գոյություն ունի որոշ բայերի այսպես ասած «թարսություն»:) Դրանք հիմնականում զգացմունք, զգացողություն արտահայտող բայերն են: Օրինակ` Hiányzol (երկրորդ դեմք) - «Դու կարոտվում ես ինձ» - Ես քեզ կարոտում եմ:

10. Հունգարերենը հայերենի նման կցական լեզու է, այսինքն բառին քերկանական կարգ հաղորդելու համար նրան կցում ենք մասնիկներ: Օրինակ` սեղան-ներ, asztal-ok:

11. Հունգարերենում գրեթե բոլոր բայերը արտահայտվում են իրենց ամենափոքր նրբություններով: Օրինակ հայերեն ճանաչել բայը հունգարերենում ունի տասը համարժեք:

Մի քանի արտահայտություններ

Սկզբի համար տառադարձությունը համ հայերենով կգրեմ, համ տառադարձության նշաններով.

Szia! - Ողջույն / Հաջող ընկերական (սիա([siɒ])
Jó napot kívánok - Բարև ձեզ բառացի – բարի օր եմ մաղթում (յո նապոտ կիվանոկ [joː nɒpot kiːvaːnok])
Hogy vagy? - Ինչպես ես (հոդյ վադյ [hoɟ vɒɟ])
Jó éjszakát! - Բարի գիշեր (յո էյսոկատ [joː eːjsɒka:t])
Jó reggelt! - Բարի լույս (յո ռեգգելտ [joː reɡɡelt])
Jó estét! - Բարի երեկոր (յո էշտեյտ [joː eʃte:t])
Viszontlátásra - Ցտեսություն (վիսոնտլատոշռա [visontla:ta:ʃrɒ])
Viszlát – Ցտեսություն (վիսլատ [visla:t])
Köszönöm – Շնորհակալություն (կյոսոնոմ [køsønøm])
Köszi – ապրես, շնորհակալություն (կյոսի [køsi])
Igen – այո (իգեն )
Nem – ոչ ([I]նեմ [nem])
Bocsánat – ներողություն (բոչանոտ [botʃa:nɒt])
Bocs – ներողություն (բոչ [botʃ])

Ռուֆուս
02.09.2013, 12:15
Szervusz!

Շնորհակալություն թեմայի համար։ Հունգարերենը շատ եմ սիրում, ինձ թվում ա, եթե դրախտում ինչ-որ լեզվով խոսում են, էդ հունգարերենն ա :D

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

StrangeLittleGirl
02.09.2013, 12:59
Köszi
Հունգարերենն իմ լսած լեզուներից երևի ամենասիրունն ա: Եթե դժվար չի, հնչյունները կարո՞ղ ես IPA-ով դնել: Իմ հունգարերենի գիտելիքները սահմանափակվում են մի քանի հայհոյանքով (էդպես ա լինում, երբ հունգարացի համակուրսեցի ես ունենում), մեկ էլ շարահյուսությանը վերաբերող մի քանի դաժան կանոններով, որ տեսականորեն գիտեմ, բայց չգիտեմ, թե ոնց են մարդիկ հաջողացնում կիրառել:

One_Way_Ticket
02.09.2013, 13:05
Ինչքան գիտեմ, gy-ն կարդացվում է ոչ թե դյ, այլ ձյ: Մադյար տարբերակը մեզ երևի ռուսերենից է փոխանցվել, ավելի ճիշտ կլիներ մաձյար ասել: Նույնը վերաբերվում է ö տառին, դրա "յո" տարբերակը կարծում եմ ռուսերենից եք վերցրել, իրենց լեզվում ամենամոտ հնչյունը դա է, սակայն իրականում այն ավելի շատ "ը"-ի է նման: Köszönöm-ը արտասանվում է "կըսընըմ":

StrangeLittleGirl
02.09.2013, 13:10
ö-ն առաջային կլորացված, միջին ձայնավոր ա (հույս ունեմ՝ հայերեն ճիշտ թարգմանեցի), gy-ն էլ գոնե որոշ տեղերում հաստատ գյ ա: Györ քաղաքի անունից եմ ասում: Ահագին պարապել եմ, մինչև կարողացել եմ ճիշտ արտասանել, բայց ինձ ահագին դուր ա գալիս Գյոռ տարբերակը :))

մարդագայլուկ
02.09.2013, 13:36
Ժող ապրեք արձագանքների համար, իրականում էդքան էլ հույս չունեի որ հունգարերենը կհետաքրքրի ինչ-որ մեկին:) Ես էլ եմ շատ սիրում էս լեզուն: Հիմա կփորձեմ IPA-ով դնել հնչյունները :) Ի դեպ, եթե ցանկանում եք կարող եմ ձեզ մի քիչ սովորեցնել հունգարերեն :)
One_Way_Ticket - դե ես մոտավոր գրեցի դյ, որպեսզի հասկանալի լինի: Իրականում ավելի շատ դյ ա քան ձյ կամ ջյ ու չեմ կարծում, որ ռուսերենն այստեղ կապ ունի: Իսկ ö-ն համարյա նույնն ա ինչ-որ գերմաներենում: Ու համաձայն եմ, որ յո-ն էդքան էլ ճիշտ ձևը չէր տառադարձելու, երևի ձեր տարբերակն ավելի մոտ ա :ճ

մարդագայլուկ
02.09.2013, 13:37
ö-ն առաջային կլորացված, միջին ձայնավոր ա (հույս ունեմ՝ հայերեն ճիշտ թարգմանեցի), gy-ն էլ գոնե որոշ տեղերում հաստատ գյ ա: Györ քաղաքի անունից եմ ասում: Ահագին պարապել եմ, մինչև կարողացել եմ ճիշտ արտասանել, բայց ինձ ահագին դուր ա գալիս Գյոռ տարբերակը :))

Իրականում ոչ թե կլորացված, այլ շրթայնացված :)

մարդագայլուկ
02.09.2013, 14:32
Köszi
Հունգարերենն իմ լսած լեզուներից երևի ամենասիրունն ա: Եթե դժվար չի, հնչյունները կարո՞ղ ես IPA-ով դնել: Իմ հունգարերենի գիտելիքները սահմանափակվում են մի քանի հայհոյանքով (էդպես ա լինում, երբ հունգարացի համակուրսեցի ես ունենում), մեկ էլ շարահյուսությանը վերաբերող մի քանի դաժան կանոններով, որ տեսականորեն գիտեմ, բայց չգիտեմ, թե ոնց են մարդիկ հաջողացնում կիրառել:

Էս էլ հնչյունները:

a - [ɒ], á - [aː], b - [b], c - [c]. cs - [tʃ], d - [d], dz - [dz], dzs - [dʒ], e - [ɛ], é - [eː], f - [f], g - [ɡ], gy - [ɟ], h - [h], i - [i], í - [iː], j - [j], k - [k], l - [l], ly - [j], m - [m], n - [n], ny - [ɲ], o - [o], ó - [oː], ö - [ø], ő - [øː], p - [p], r - [r], s - [ʃ], sz - [s], t - [t], ty - [c], u - [u], ú - [uː], ü - [y], ű - [yː], v - [v], z - [z], zs - [ʒ].

դե q, w, x, y-ն էլ չեն օգտագործվում, միայն փախառություններում:)

StrangeLittleGirl
02.09.2013, 18:22
Իրականում ոչ թե կլորացված, այլ շրթայնացված :)

rounded-ը շրթայնացվա՞ծն ա :)) դե չգիտեմ, հայերեն տերմիններից խաբար չեմ:
հա, սովորեցրու, մի քիչ բզբզանք:

մարդագայլուկ
02.09.2013, 18:35
rounded-ը շրթայնացվա՞ծն ա :)) դե չգիտեմ, հայերեն տերմիններից խաբար չեմ:
հա, սովորեցրու, մի քիչ բզբզանք:

Մեծ հաճույքով )) մենակ թե մի հարմար վիրտուալ տարածք ա պետք դրա համար :D

Lanterfant
09.09.2013, 12:17
Ինչ լավ թեմա ես բացել, մարդագայլուկ ջան: Ես 2012-ի ամառվանից Բուդապեշտում եմ ապրում, Կենտրոնական Եվրոպական Համալսարանի սոցիոլոգիայի և ազգագրության ֆակուլտետում սկսեցի իմ թեկնածուական ատենախոսությունը (PhD): Զարմանահրաշ քաղաք է, իսկ շատ եմ սիրում հունգարերենը: Բայց շատ, շատ բարդ լեզու է: Հատկապես քերականությունը հայերենից շատ ավելի դժվար է: Իսկ ճիշտն ասած իզուր եմ համարում ձեր փորձերը հայերեն կամ կիրիլյան տարերով գրել gy, ő, é ձայները, շատ յուրահատուկ են:

Շատ ափսոս, մի տարի Հունգարիայում ապրելուց հետո ես տիրապետում եմ միայն «սրճարանահունգարերենին» ('kérek szépen három korsó sört' - խնդրում եմ երեք կեսլիտրանոց բաժակ գարեջուր), «առևտրականահունգարերենին» ('mennyibe kerül azt?' - ի՞նչ արժե) ու «տրանսպորտահունգարերենին» ('kérem vigyázzanak, az ajtók zárodnak' - զգուշացրեք, դռները փակվում են): :)

մարդագայլուկ
09.09.2013, 19:11
Երանիիի ձեզ :) Երազում եմ Հունգարիայում լինել, հետաքրքիր ա` գոնե էշը ցեխից կհանե՞մ :ճ Լսել եմ Կենտրոնականում լիքը հայ ուսանողներ կան հա՞:)
Ես չգիտեմ էլ ոնց սկսեցի հունգարերեն սովորել, սկզբից ընդանհրապես չէի սիրում: Ֆիններենից հետո անակնկալի էի եկել, շատ ավելի կոպիտ էր իրա ազգակցի համեմատ ու զուր նմանություններ էի ման գալիս :ճճճ Սկզբնական շրջանում ինձ շատ շատ օգնեց Բենեդեկ Ժիգմոնդը (գուցե լսած լինեք նրա մասին) ու հունգարացի ծանոթներիցս մեկը, բայց արդեն որոշ ժամանակ ա որ ինքս ինձ եմ սովորում` երգերով, տեսանյութերով, ֆիլմերով, բանաստեղծություններով:
Էդ տառադարձումները, գիտեմ, բանի նման չեն լինում ոնց էլ փորձում ես: gy-ն ընդանհրապես ոնց որ մի քանի բաղաձայնների խառնուրդ լինի, é-ն էլ երկար e-ի հետ հեչ կապ չունի, չնայած որ անունը երկար e ա:D
օօօ, ձեզ պիտի շնորհակալություն հայտնեմ մի երկու նոր բառեր սովորեցնելու համար :)

մարդագայլուկ
09.09.2013, 19:33
հա ի դեպ, քերականությունից բացի լեքսիկոնն էլ պակաս դժվար չի: Մանավանդ նրբիմաստներ արտահայտելու ժամանակ հայերենի բառերը ուղղակի չեն հերիքում:

Lanterfant
09.09.2013, 21:37
Լսել եմ Կենտրոնականում լիքը հայ ուսանողներ կան հա՞:)

Նայած ում հետ ես համեմատում, որովհետև ուսանողների մեծ մասը Բալկան երկրներից է: Բայց ճիշտ ես, կան բավականին շատ հայեր, գլխավորապես քաղաքականագիտության, միջազգային հարաբերությունների, բիզնեսի ֆակուլտետներում: Սոցիոլոգիայի ու ազգագրության ֆակուլտետի մեջ այս տարի բոլորովին հայեր չկային (ինքս ազգով հայ չեմ :P)


Սկզբնական շրջանում ինձ շատ շատ օգնեց Բենեդեկ Ժիգմոնդը (գուցե լսած լինեք նրա մասին) ու հունգարացի ծանոթներիցս մեկը, բայց արդեն որոշ ժամանակ ա որ ինքս ինձ եմ սովորում` երգերով, տեսանյութերով, ֆիլմերով, բանաստեղծություններով:


Հա, լսել եմ հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի մասին: Իմ հայ ընկերներից մեկի կարծիքով նա հայերից ավելի հայրենասիրական մարդ է, շատ մաքուր հայերեն է խոսում և ամեն մի քաղաքական վիճաբանության մեջ հայի կողմն բարձրաձայն է պաշտպանում: Չեմ ծանոթացել նրա հետ... հետաքրքիր կլիներ, երկու հայախոս օտարներ Հունգարիայում: :D

Շատ ապրես, որ լուրջ ես ուզում հունգարերեն սովորել: Շատ եմ սիրում հունգարական ֆիլմերը, հատկապես «Kontroll»-ն ու «Taxidermia»-ն:

մարդագայլուկ
09.09.2013, 22:03
աաա պարզ ա :))
եթե հայ չեք, ուրեմն ձեր հայերենն էլ Բենեդեկի հայերենին ոչ մի բանով չի զիջում :)
Ահա, ինքը շատ ա սիրում հայերին ու նույնքան էլ վիրավորում ա :ճճճ բայց իմ կարծիքով շատ հավես ու անկեղծ մարդ ա :)
Կարծեմ ինքը ձեր համալսարան շուտ շուտ ա գալիս, հնարավոր ա մի օր ծանոթանաք :ճ
Ձեզ էլ շնորհակալություն: Ֆիլմերը անծանոթ են, բայց կփորձեմ դիտել:
Վերջերս հունգարական ժողովրդական մի քանի երգ եմ հայտնաբերել, բայց ժամանակակիցներին էդքան էլ ծանոթ չեմ: Նոր մտքովս անցավ` եթե լսում եք հունգարական երաժշտություն գուցե կարողանայի՞ք մի երկու բան առաջարկել :ճ

Lanterfant
11.09.2013, 18:41
աաա պարզ ա :))
եթե հայ չեք, ուրեմն ձեր հայերենն էլ Բենեդեկի հայերենին ոչ մի բանով չի զիջում :)

Մերսի բայց հայերենս այնքան էլ լավ չի, կարդալով կարող եմ օրինակ Ակումբում +- 70% հասկանալ առանց խնդրի, բայց շատ դժվարանում եմ խոսակցական հայերենով: :(


Վերջերս հունգարական ժողովրդական մի քանի երգ եմ հայտնաբերել, բայց ժամանակակիցներին էդքան էլ ծանոթ չեմ: Նոր մտքովս անցավ` եթե լսում եք հունգարական երաժշտություն գուցե կարողանայի՞ք մի երկու բան առաջարկել :ճ


Շատ եմ լսել վաթսունականների ու յոթաննասունականների հունգարական ռոքին, օրինակ


http://www.youtube.com/watch?v=WQjNJO18XH4

http://www.youtube.com/watch?v=CHe7O2oaKj0

http://www.youtube.com/watch?v=0ArMpGeWtWA

Ժամանակակիցներից ճիշտն ասած տեղյակ չեմ, լսում եմ միայն ժողովրդական ու գնչուական ազդեցություններով մի քանի երգերին, օրինակ


http://www.youtube.com/watch?v=NP1aNsAA3pU

http://www.youtube.com/watch?v=2dnFsAJutDo

http://www.youtube.com/watch?v=huB9oGiGM7g

մարդագայլուկ
11.09.2013, 22:19
Köszönöm szépen :) :ckck
Իսկ ի՞նչ եք ազգությամբ, եթե իհարկե հարցս շատ անձնական չի :) ուղղակի հետաքրքրեց :)

Lanterfant
25.09.2013, 12:48
Köszönöm szépen :) :ckck
Իսկ ի՞նչ եք ազգությամբ, եթե իհարկե հարցս շատ անձնական չի :) ուղղակի հետաքրքրեց :)

Կներես ուշ պատասխանի համար, ազգությամբ հոլանդացի :)

մարդագայլուկ
28.09.2013, 12:45
Շաատ հետաքրքիր ա :) հայերենդ շատ լավ ա: Գլխի էլ չէի ընկնի, որ հայ չես, եթե ինքդ չասեիր :))