PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

Էջեր : 1 2 [3]

Վոլտերա
06.09.2013, 17:30
Ուշադրություն: Հայտարարվում են հեղինակների անունները

1. <<Փրկիչը>>- Չուկ
2. Լռություն, լռություն, լռությո՜ւն... -Alphaone
3. 60 վայրկյան-Enna Adoly
4. Դատարկ տարա- Enna Adoly
5. Սեռաքաղց- Չուկ
6. Նոկտյուրն- Skeptic
7. Ցուցահանդես- Alphaone
8. Իմ Պենելոպեն- Alphaone
9. Գնելը- Baltazar
10. Տժվժիկ & Co.- Ivy
11. Թափանցիկ- Enna Adoly
12. Չուշանաս- Ivy
13. Անծանոթ սեր-Արփինե Հովսեփյան
14. Ցավը - Արևանուռ
15. Նանե- Արևանուռ
16. Զրուցակիցը- Նարե91
17. Կրկնվող պատմություն - John
18. «Ռոմանտիկ» Խորենացին - Այբ
19. Կախարդը- Անվերնագիր
20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
21. Մարսյան տենդը- Alphaone

John
06.09.2013, 17:33
Շնորհավոր Սկեպտ-ախպեր ;)

StrangeLittleGirl
06.09.2013, 17:39
Աաա, Skeptic-ին շնորհավոր :))
Ռիփին էլ շնորհավոր տժվժիկի համար: Հլա նայի է, նենց էլ քննադատել էր իրա գործը :)) Չմասնակցողիս տեսեք:

Ու մի առանձին պաչիկ Ալֆային, մի հատ էլ Մարիին մրցույթը կազմակերպելու համար:

Չուկ, Սեռաքաղցի համար էլ ապրես :) Ի դեպ, գործիդ մասին շատ ճիշտ քոմենթ էիր արել:

Շինարար
06.09.2013, 17:47
Շնորհավորում եմ բոլորիդ: Մի քիչ զարմացա, որ Սկեպտն ա Նոկտյուրնի հեղինակը, որովհետև ինձ թվաց՝ ավելի շուտ դրսից հայացքով ա գրված, արդեն ասել եմ, որ համաձայն չեմ հեղինակի մոտեցմանը, բայց իմ կարծիքով շատ լավ էր գրված, ես էդպես էլ չկարողացա բառախեղդ տեսնել էդ գործում: Այվի ջան, դու էլ կեցցես: Փաստորեն ինքդ քեզ հետ կիսում ես երկրորդ ու երրորդ տեղերը, բռավո:flower
Այբ, հավեսն էր, ապրես, արդեն ասել եմ:
Չուկ, դու էլ ապրես շատ: Նաև քեզ ու Մեֆին շնորհակալություն հետաքրքիր բանավեճի համար, էս թեմաները ամենաշատը նման զրույցների համար եմ նաև սիրում, թեկուզ ոչ մեկիդ հետ համաձայն չլինեմ, իրոք շատ հետաքրքիր էր հետևել ձեր զրույցին:

Մարի ջան:flower եվ բոլոր-բոլոր:flower

Նաև մոռացա ասեմ, որ Իմփրեշընի, Հայկօի, Բյուրի, Չուկի՝ կարդալու կարևորության մասին բոլոր ասածների տակ ստորագրում եմ, ու ոչ միայն գրողի համար, այլ նաև նկարչի, քանդակագործի, պարողի, դերասանի, ցանկացած ստեղծագործ աշխատանք կատարողի, բա որ քաղաքապետերը կարդային, ինչ լավ կլիներ, բա վարչապետերը, նախագահները, ու հենց գեղարվեստական: Գիրք կարդացող, պոեզիա սիրող, ոտանավոր անգիր իմացող մարդը իր կարդացած ամեն տողի, անգիր իմացած ամեն ոտանավորի հետ մի քիչ ավելի լուսավոր ա դառնում՝ հոգով ու մտքով:

Chuk
06.09.2013, 17:49
Եկել ա հաշիվ պահանջելու ժամանակը. էն ովքե՞ր էին ասում, որ «Սեռաքաղցի» հեղինակն աղջիկ ա :angry

:))

Chuk
06.09.2013, 17:52
Skeptic ջան, շնորհավոր: Ես իսկապես չէի ուզի որ էդ գործը հաղթի, բայց իմ կարծիքն ի՞նչ ա մյուսների կարծիքների մոտ :)
Եթե հավանել են, քվեարկել են, ուրեմն լավն ա: Ջանդամ թե ես էդքան էլ չեմ հավանել:

Այվի ջան, քեզ էլ շնորհավոր: Քո վրա ընդհանրապես չէի կասկածում, որտև ինձ թվում էր, թե չես մասնակցելու:

Մարի ջան, շատ ապրես: Շնորհակալություն լավ մրցույթի համար: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին էլ:

Chuk
06.09.2013, 17:59
Ժող, էս նկարներն էլ ուզում եմ դնել որպես պատկերազարդում «փրկիչի» համար: Ես կարծում եմ, լրիվ անկեղծ, որ երկու գործերս էլ թույլ էին: Բայց նաև կարծում էի, որ «Փրկիչը» պետք է ավելի ձայն հավաքեր, քան Սեռաքաղցը: Ուրիշ հարց, որ իմ կարծիքով երկուսն էլ չէին հավակնելու հաղթելու:

Բայց երևի չէի կարողացել էնպես գրել, որ ասելիքս հասանելի լինի: Ամեն դեպքում երկու բառով ասեմ. իր հիմնական մեսսիջը դեռ չբացահայտված ժամանակ գրել էի, վերջին էջերում է, իսկ զուտ առարկայական իր համար հիմք է հանդիսացել իմ ու Ջուլի վրա սագի հարձակումը, երբ ինքը մեզնից վտանգ զգաց ու որոշեց պաշտպանել մյուս սագերին.

Երբ հեռվում էինք, հանգիստ զբոսնում էին, ես էլ իրենց նկարում էի.
http://oi43.tinypic.com/1y7m84.jpg

Բայց մոտենալուն պես մարտական դիրք բռնեց.
http://oi44.tinypic.com/24y7qbr.jpg

Բուն հարձակման պահը չեմ նկարել, քանի որ փախնում էի ու փորձում պաշտպանել Ջուլին, որովհետև հիմնական թիրախն ինքն էր, իսկ կծոտվելու հավես չկար:
Բայց էդ պահին մտքերս լրիվ ուրիշ տեղ էին, դժվար ա բացատրել, բայց մի այլ կարգի սկսեցի սիրել ու հարգել էդ սագին, իրա թասիբը, իրա տղամարդկությունը: Ու սա հիմք ծառայեց մնացածը գրելու համար:

Ես գուցե հետագայում էս պատմությունն ավելի լավ կգրեմ, որտև ասելիք ունեմ, որը, փաստորեն, չեմ կարողացել տեղ հասցնել:

John
06.09.2013, 18:15
Եկել ա հաշիվ պահանջելու ժամանակը. էն ովքե՞ր էին ասում, որ «Սեռաքաղցի» հեղինակն աղջիկ ա :angry

:))

հեղինակի՝ իգական սեռից լինելուն չեմ կասկածում (եթե սխալվում եմ, ներող ախպերս :D )

:oy Քեզնից որ հաստատ չէի սպասում Չուկ ախպեր ;)

StrangeLittleGirl
06.09.2013, 18:17
Հովսեփ, վերջը կասե՞ս ինչ էիր ուզում ապացուցել (սա պրովոկացիա չի, զուտ հետաքրքրասիրություն ա)

LisBeth
06.09.2013, 18:19
Վայ, էս պրծաավ: Սկեպտիկ շնորհավոր, ես չեմ քվեարկել քո տարբերակի օգտին որովհետև շատ էի ուզում տժվժիկը հաղթի:

Այվի :)

Ալֆային հատուկ մերսի իր ջանասիրության ու հավեսի համար, ուղղակի ես քո ժանրից հեռու եմ, դրա համար կարծիք չեմ ասել:

Չուկ եթե կարելի ա մի հատ սեռաքաղցի նկարն էլ դիր, ես տենց էլ չեմ տեսել էդ նկարը, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:

Անվերնագիր :) էլ ինչ ասեմ այ ախպեր, դու քեզ շուտ պալիտ արիր, մերսի ուրախ տարբերակի համար, չեմ քվեարկել, նույն պատճառով:

Մարի դու ամենալավ մոդերն ես:

Skeptic
06.09.2013, 18:26
:hi

Ասեմ, որ անսահմանափակ
սահմանափակումներիս
պատճառով առաջին արձակ
ստեղծագործությունս գրելու վրա
ծախսել եմ երկու ժամ
(կեսգիշերից հետո), որից կես ժամը' խմբագրելու ու ~3500
սիմվոլ պարունակող նախնական
տեքստը հնարավորինս
կրճատելու վրա: Հնարավոր ա'
դրա համար էլ երևանյան
մարշրուտկաների նման խցկված- լխճված ա դարձել, չնայած չեմ
կարծում, որ մի քիչ շատ
աշխատելու դեպքում վերջնական
արդյունքը խիստ կտարբերվեր:
Ինչևէ, շնորհակալություն եմ
հայտնում բոլոր պատմվածքների, կարծիքների, կոնստրուկտիվ
քննադատությունների,
արդար քլունգների (որոնց ձոնել
եմ "Ասքս")
համար, ու, իհարկե, հատկապես շնորհակալ եմ Մարիին: :)

Մյուս անգամ կաշխատեմ ավելի լավ գրել: :unsure

Mephistopheles
06.09.2013, 18:41

Արա՞, այ մունդառ… դու փաստորեն բլինդաժներում նստած կարմրազգեստ փարթամակուրծք աղջիկների մասին ես մտածու՞մ… էվոլյուցիա, գենդեր… չէմիչէ իրադրությունը եգիպտոսում և մալիում… տենց ե՞ս ծառայում…

շնորհավոր ապեր, մալադեց… ձախ ոտով գրելով ու խմբագրելով Բյուրին հաղթեցիր…

LisBeth
06.09.2013, 18:43
Շնորհավոր Սկեպտիկ, չեմ քվեարկել որովհետև շատ էի ուզում տժվժիկը հաղթի: Այվի :)

Ալֆային հատուկ մերսի, ջանասիրության համար, կարծիք չեմ ասել, որովհետև, դե իմը չի տիեզերքը էլի:

John
06.09.2013, 18:44
17. «Կրկնվող պատմություն» ՝ երազանքի ու իրականության ծայրահեղություն: «փիսի՜կ...», բայց եթե զզվելի էր գիշերը, ինչու՞ «Ճանապարհին ևս մեկ անգամ վերապրեց կրքոտ ու երկարատև համբույրը»
Արևանուռ ջան, որ խնդրեմ կբացատրե՞ս, թե որտե՞ղից ես ենթադրել, որ գիշերը զզվելի էր...մութ մնաց էդ պահը

17. Կրկնվող պատմություն - Իսկ շուրթերն ինչու՞ էին արյունոտ...

Այ էս պահին մոտավոր, տենց հաճույքի գագաթնակետին, կծել էր ինքն իր շուրթ(եր)ը :D ամեն դեպքում տենց եմ պատկերացրել գրելուց

հասցրեց վայելել անհագ սիրո ևս մեկ ակնթարթ

«Կրկնվող պատմություն»
Վերնագիրը մտածում էի՝ էն էր նշանակում, որ հաճախ կրկնվող, ծանոթ թեմա է, բայց հիմա մտածում եմ՝ գուցե էն էր նշանակում, որ պատմությունը հենց էդ կնոջ կյանքում էր ամեն օր կամ համարյա ամեն օր կրկնվում: Ի դեպ ահագին հաջող շարադրված գործ ա:

Ճիշտ է վերջին պահին եմ որոշել վերնագիրը, բայց ենթատեքստը էս էր մոտավոր

Հովսեփ, վերջը կասե՞ս ինչ էիր ուզում ապացուցել (սա պրովոկացիա չի, զուտ հետաքրքրասիրություն ա)
նպատակներիս մասին գրել էի առանձին գրառումով, իսկ ապացուցել... չեմ հիշում որ ինչ-որ բան ապացուցելու միտք ունենամ, սխա՞լ ես հիշում երևի :think

սենց՝ ոչինչ չասող պատմվածքի մասին առանձնապես գրելու բան էլ չկա... ընթացքը մի կերպ «ուտվում» էր, բայց վերջը հույս ունեի էդքան անկապ չի լինի։
դե կներես էլի :B

Շնորհակալ եմ նաև մյուս բոլորին կարծիքների, քննարկումների, մասնակցելու, կազմակերպելու համար:

Իսկ որ միայն Արէա-ն հավանեց, էդ մտածելու տեղիք է տալիս, կմտածեմ :) ամեն դեպքում լավ է, որ գոնե մեկը կա, ով հասկացել ու գնահատել է գրածս :)

LisBeth
06.09.2013, 18:46
Չուկ եթե կարելի ա սեռաքաղցի նկարն էլ դիր էլի, ես տենց էլ չեմ տեսել դա, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:

Մարի դու ամենալավ մոդերն ես ;)

Դավիթ
06.09.2013, 18:48
Շնորհավորում եմ հաղթող հեղինակներին:

Այվ ջան, էլի ասեմ, լավն էր տժվժիկը, էլ մի::)

Արևանուռը 14-ի հեղինակն ա: Այ քեզ բան, երբեք չէի մտածի:

John
06.09.2013, 18:50
Չուկ եթե կարելի ա սեռաքաղցի նկարն էլ դիր էլի, ես տենց էլ չեմ տեսել դա, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:

Մարի դու ամենալավ մոդերն ես ;)

ավելի բարձր որակով բան չճարեցի... առաջին նկարում նույն ոստիկանն է
5595755958

Alphaone
06.09.2013, 19:02
Վայ, էս պրծաավ: Սկեպտիկ շնորհավոր, ես չեմ քվեարկել քո տարբերակի օգտին որովհետև շատ էի ուզում տժվժիկը հաղթի:

Այվի :)

Ալֆային հատուկ մերսի իր ջանասիրության ու հավեսի համար, ուղղակի ես քո ժանրից հեռու եմ, դրա համար կարծիք չեմ ասել:

Չուկ եթե կարելի ա մի հատ սեռաքաղցի նկարն էլ դիր, ես տենց էլ չեմ տեսել էդ նկարը, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:

Անվերնագիր :) էլ ինչ ասեմ այ ախպեր, դու քեզ շուտ պալիտ արիր, մերսի ուրախ տարբերակի համար, չեմ քվեարկել, նույն պատճառով:

Մարի դու ամենալավ մոդերն ես:

Լիզ, ինձ ոչ թե պախվալա, այլ՝ թուքումուր, քանի որ ընդհանրապես չեմ աշխատել, խզբզել, ուղարկել եմ, Ցուցահանդեսն էի ուզում մշակել, էն էլ չհասցրեցի, հիմա էն մեկնաբանությունս կդնեմ, որ մրցույթի 2-րդ օրն եմ գրել ու Մարիին ուղարկել, որ ալիբի լինի :D

Alphaone
06.09.2013, 19:03
Մեկնաբանություններ
1. Առաջին անգամ երբ կարդացի, մի տեսակ անկապ ու անորոշ զգացողություն էր, հեչ դուր չեկավ: Բայց էսօր որ կարդացի, թեև աննորմալություն ա, բայց համով աննորմալություն ա, լա՜յն ժպտացի: Լավն էր:
2. Էս գործը հենց էսքանն ա ու իմ լավագույն գործերից ա, ինչքան ուզում եք, մի հավանեք, կարևորը՝ ես հավանում եմ, ինքը հինգ էջից էկել հասել ա էս վիճակին, այ այդքան մշակել եմ ու մրցույթի համար չեմ գրել, ասելիքի համար եմ գրել, ու լիքը իրականում գրականությունից հասկացող ու ինձ համար հեղինակություն հանդիսացող մարդիկ ևս հավանել են, էնպես որ :բեեեե
3. Լավն էր, պատմելու ոճը շատ դուր եկավ, բայց պատմելիքը չէ, կարճ պատմվածք իհկ չի նշանակում ռառ արած վեպ, որ վերապատմում է լիքը ռառ չարած վեպեր:
4. Իրականում էս ինձ դուր եկավ, վթար, առանձնանալ, ինչ-որ մոլորակում հայտնվել, ուր չգիտես էլ ընտանիքդ կենդանի մնաց, թե գնա՜ց: Իրականում էստեղ ես գլուխ պահել տեսնում եմ, եթե հեղինակը մի քիչ մշակեր, մրցույթի իմ ֆավորիտներից կդառնա, էսպես չի դառնա:
5. Լիքը ծիծաղել եմ, բայց գեղարվեստական արժեքը մինուս ա:
6. Սկիզբը վանեց, եթե երկար գործ լիներ, մինչև վերջ չէի կարդա ու հաստատ շատ բան բաց կթողեի: Ապրի հեղինակը, էլի նույն անմշակության խնդիրն էստեղ էլ եմ տեսնում, բայց ես իմ լիքը գործեր մրցույթից հետո են մշակվել ու սկսել ինձ դուր գալ, ոչ մի բան կորած չէ 
7. Էս լավ գործ ա, ահավոր անմշակ ա, բայց լավն ա, համ էլ էս ես չեմ գրել, գրել են լիալուսինը, կես շիշ մարտինին, գրիպի վիրուներն ու մուսան: Ապրեն իրենք, չկարողացա ոնց պետք էր մշակել, վռազ ուղարկեցի, վերջը շատ շտապեցի, ընդհանուր կոնտեքստից արհեստականորեն առանձնացավ ու լրագրողական նկարագրությունները վերջում ուղղակի սրտխառնոց են առաջացնում, բայց սկիզբն ու ասելիքը լավն են, անպայման կմշակեմ:
8. Էս մեկը թրոլլինգ էր, լուրջ չմոտենաք: գաղափարը ծնվեց, երբ ծանոթներիցս մեկն ասեց, որ կինը պիտի Պենելոպեի նման լինի(ինքն էնքան էր խոպաններում կորել, կինը թողել, հեռացել էր), ես էլ կատաղեցի՝ ոնց թե՞, նստի՞, սպասի՞, ես կգնայի, կգտնեի, կվերադարձնեի Ոդիսևսին ու թող Պոսեյդոնը բախտը փորձեր, կանգներ ճանապարհիս :D… Բայց դե էդ ամենը տղայի տեսանկյունից վերապատմելուն տաղանդս չհերիքեց:
9. Սկիզբը որ կարդացի, մի տեսակ ուրիշ ուղղությամբ գնացի, մտածեցի, թե տղա-աղջիկ ռազբոռկախառը գործ է: Ո՜նց ուրախացա, որ էդպես չի: Մի քիչ ջահել ա թվում հեղինակը, բիձուկի աչքերով աշխարհը տեսնելու համար, բայց ոչինչ, գործը դրանից չի տուժում, սիրեցի բիձուկին ու իր թոռնիկին:
10. Հետո ինչ, որ վերջում ահագին ծիծաղել եմ, դրանից գործն առանց զզվելի տեսարանների ու ավելորդ գռեհիկության չդառավ: Էս որպես անեկդոտ շատ լավն ա, բայց որպես գրականություն չեմ ընդունի:
11. Էս գործը նստվածք թողեց, ծանր նստվածք, բայց ինձ դուր կգար, եթե արհեստական չլիներ: Հեղինակից պիտի ներողություն խնդրեմ, որ չեմ կարող բացատրել, թե հատկապես ինչն էր արհեստական մթնոլորտ ստեղծում, քանի որ մի քանի անգամ կարդալուց հետո էլ պատճառը չգտա, թեև հենց սկզբից գրավել էր ու հաճույքով էի կարդում:
12. Ես էս գործն ու գործի ասելիքը չհասկացա: Գուցե փոսթգրիպային վիճակի արդյունքն է, չգիտեմ, ուղեղս լավ չի աշխատում, բայց քանի որ մյուսները հասկացել եմ, էս չհասկանալը վերագրում եմ հենց գործին:
13. Էս գործն ինձ համար սարսափ ժանրից է, չէի ուզի մի օր իմ ճահճից հեռանալու պահին գիտակցել, որ սկսել եմ այն սիրել: Ընդհանուր լավն էր, բայց էլի էն չէր: Անկախ ամեն ինչից՝ տպավորեց:
14. Դուր չեկավ: Չեմ սիրում նման գործեր:
15. Նանեն լավն էր, ինձ դուր եկավ, բայց դե էլի թույլ էր: Ես մի քանի տարի հետո ես չեմ հիշի ու ցանկանամ վերընթերցել:
16. Սեր, ռոմանտիկա, մեռած սիրեցյալ: Ես էդպես էլ էս տարիքին չհասա, միանգամից մանկությունից ընկա ծերություն, դրա համար նման գործերը ոչ հասկանում եմ, ոչ հավանում:
17. Ա՜, էլի իմ ժանրը չի, կարող ա էս էլ, նախորդն էլ հրաշալի գործեր են, ուղղակի ես չեմ հասկանում, բայց իրոք, իմը չէր:
18. Հիմա ծիծաղե՞մ, թե լացե՞մ: Էստեղ բավական խորը սոցիալական հարց կա բարձացված՝ մարդիկ ասում են սովորելու հնարավորություն չունեի, անգրագետ մնացի, բայց դիպլոմ ունենալն ու կրթված լինելը նույնը չի, ինչպես որ նույնը չի վերջինիս բացակայության դեպքում անկիրթ լինելը: Էս գործը շատ կարճ ու շատ հում ա, խնդիրը ցույց տալու համար, բայց որ հեղինակը խնդրին անդրադարձել ա, ապրի, ուղղակի ես չեմ պատկերացնում, որ հնարավոր լինի մի էջով ամեն ինչ հաղորդել:
19. Ֆո՜ւ, ինձ դուր չեկավ էս վուդու-մուդուիստը
20. Ճանճն իրականում շատ խորը գործ էր, թեթև առաջ էր գնում, էնքան թեթև, որ պահի տակ տափակ էր թվում, բայց էսօր ևս մեկ անգամ կարդացի ու լիքը բան հասկացա: Ապրի հեղինակը:
21. Այվի ջան, էս ինքնակենսագրական է, վերջում էսպես էլ կլինի, բայց էս մրցույթի չէի ուզում ուղարկել, կարդացի, մարս որ հայտն ուղարկելու վերջին օրն է: Ու տարօրինակ զուգատիպությամբ մրցույթին նյութ ուղարկելու վերջին օրն էր, արդյունքում իմ ամենալավ գործը՝ Սիգարը, որ պիտի ուղարկեի, էդպես էլ չմշակեցի ու ոչ էլ մարս գնալու հայտն ուղարկեցի: Արդյունքում նստեցի ու սկսեցի դարդ անել, շատ խորը դարդ ու ինձանից բացի ոչ մեկի չէի կարող մեղադրել: Միմիայն ես: Դրեցի, մի շնչով գրեցի, հետո Սիգարի փոխարեն առանց նայելու էս քոփի փեյսթ արեցի Մարիին: Իսկ ավելի ուշ, երբ Մարին էլ կասկածեց, որ նման բան կարող եմ մրցույթի ուղարկել, հարցերց՝ էս պաշտոնակա՞ն, արդեն վստահեցի նախախնամությանն ու ասացի՝ հա: :D

Mephistopheles
06.09.2013, 19:21
Արևանուռին մալադեց… ուղղակի արժեր երևույթին ա ելի ուշադիր, բազմակողմանի ու տարբեր տեսանկյուններից նալել… միանշանակ չլինի, է՞լի… Բավականի բարդ թեմա ա դա…

Դավիթ
06.09.2013, 19:24
Արևանուռին մալադեց… ուղղակի արժեր երևույթին ա ելի ուշադիր, բազմակողմանի ու տարբեր տեսանկյուններից նալել… միանշանակ չլինի, է՞լի… Բավականի բարդ թեմա ա դա…

Ես էդքան չէի խորանա::)

Բայց մի բանն ա խրախուսում էս երկրի ծանր պայմաններում, որ մեջ դեռ ապրում է էքզեբիշիոնիստ գազանը::)

Դավիթ
06.09.2013, 19:27
.....

Mephistopheles
06.09.2013, 19:36
Ես էդքան չէի խորանա::)

Բայց մի բանն ա խրախուսում էս երկրի ծանր պայմաններում, որ մեջ դեռ ապրում է էքզեբիշիոնիստ գազանը::)

խորանալ ինկատի չունեմ Ռաֆիկ ձաձայի տեսանկյունից… ստեղ մի մարդու մեջ խտացված տարբեր ինքնություններն են… կին, մարդ, լովեր, մայր… սրանք նույն մարդու մեջ են ու հարմոնիայի մեջ են, բայց հենց դրսից մոտենում ես, դրանք դառնում են հակասություններ…

Դավիթ
06.09.2013, 19:42

Եսիմ, հիմա մայրն էլ իրավունք ունի սիրվի: Ո՞րն ա հակասությունը կնոջ դեպքում, բացի նրանից, որ անտակտ մեկին ա ընտրել որպես սիրեկան:

ivy
06.09.2013, 19:52
Սկեպտիկ, շնորհավո՜ր: Գրածդ չէի հավանել, բայց ուրախացա, որ քո անունը տեսա. ուրիշ մարդ էի սպասում :)
Մերսի բոլորին կարծիքների ու քննարկումների համար, հավես էր:

Լիզբեթ :P

Mephistopheles
06.09.2013, 19:53
Եսիմ, հիմա մայրն էլ իրավունք ունի սիրվի: Ո՞րն ա հակասությունը կնոջ դեպքում, բացի նրանից, որ անտակտ մեկին ա ընտրել որպես սիրեկան:

Մայրն ամեն ինչի իրավունք էլ ունի, էդ բոլոր ասպեկտները մի մարդու մեջ ա, բայց երեխան դա ուրիշ ձև ա տեսնում, մայրն ուրիշ, Ռաֆիկ ձաձան՝ ուրիշ… ու սրանք իրար հետ կոնֆլիկտի մեջ են…

Իհարկե Ռաֆիկ ձաձայի արածն անտակտություն ա… չենք ասում ջեբից մառոժնի հաներ տար երեխին, բայց մյուս կողմից էլ… Արևանռանը որ խնդրենք, էդ մասը կփոխի, չէ՞ Արևանուռ…

Արևանուռ
06.09.2013, 19:59
Արևանուռին մալադեց… ուղղակի արժեր երևույթին ա ելի ուշադիր, բազմակողմանի ու տարբեր տեսանկյուններից նալել… միանշանակ չլինի, է՞լի… Բավականի բարդ թեմա ա դա…

Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».
- Մի՛ արա մամայիիիս...
- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...
Սեղմած բռունցքներով արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ, մտքում հորը պատմելով, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»:

Օրեր անց News.am-ը գուժում էր. «....մանրամասներ դաժան սպանությունից...» :
........................................
պատմվածքը պիտի լիներ այսպիսին, բայց ուղարկելուց առաջ ինքս ինձ ընդվզեցի ու հանեցի ընդգծված նախադաասությունները: Ասեմ ինչու: Սա պատմություն է մի շատ դաժան (http://news.am/arm/news/163476.html) իրողության հիման վրա, այսպիսի բան չի եղել, ես այն հնարել եմ, իմ ու այդ կնոջը ճանաչողների մեջ հավաքված մաղձը մեղմելու՝ «գոնե արած լիներ»: Իսկ Հակոբիկիը. սա էլ պատժաձև է այդ երեխային, քանի որ ամենուր կրկնում է, պապաս լավ էլ արել ա, որ մորթելա...»

Մեջս հավաքված էր ցավը, դրա համար էլ այսպես վերնագրել եմ:Ներեցեք,

Շնորհակալ եմ , Mephistopheles, Դուք, իհարկե, այլ կերպ էիք նայում այս գործին, կարելի է և այդպես հասցնել ընթերցողին, կարելի է մտածել

Արևանուռ
06.09.2013, 20:06
Արևանուռ ջան, որ խնդրեմ կբացատրե՞ս, թե որտե՞ղից ես ենթադրել, որ գիշերը զզվելի էր...մութ մնաց էդ պահը

«մարդանման մսազանգվածի՝ մահճակալից դուրս կախված փորին» - այս խոսքերից ես մի տեսակ զզվանք զգացի, կարծում եմ քո հերոսուհին էլ: Մանավանդ կրկնվող երազուն լուսաբացների ու էլի կրկնվող պարտադրված գիշերների հակադրությունում

Smokie
06.09.2013, 20:15
Գաաաա՜գ, շնորհավոր եղբաայր:bux:Ապրես:good
Այվի դու դաժան մարդ ես:)) Քեզ էլ եմ շնորհավորում :vayreni Կներես՝ շատ ուշ հասկացա, որ երկրորդ պատմվածքիդ էլ էր պետք բրդել երկրորդ տեղ
Պարոն Չու՞կ, ուրիշ օյին չունե՞իք խաղալու:)) Անսպասելի էր ու զվարճալի:hands Համ էլ, որ Մեֆը «Քաղաքական հումոր»ում մարգարեություններ ա անում ի՞նչ մի վրա ես տալիս:)) Շնորհավոր
Անվերնագիր ջան քեզ էլ եմ սրտանց շնորհավորում:aha
Ալֆա ջան, ասել եմ չէ՞, որ Պենելոպեն ու Ցուցահանդեսը լաա՜վն էին:) Շատ ապրես: Ոնց տեսնում ենք` չդիմացար էլի առանց քո հայրենիքի:))
Ա՞յբ: ատմվածքդ շատ լավ էր ստացվել: Հարգանքներս:hi
Կեցցե Արեւանուռը, բրավո-բրավո-բրավո:clap
Baltazar ջան կենացդ:russianՔեզ մաղթում եմ ակումբային ակտիվություն
Enna-ն էլ հենց հիմա՞ պիտի գնար: Լավ ա, որ ինքն էլ էր մասնակցել:
Իմ շատ սիրելի Նարե դու ինչի՞ ես ասում, որ վատ գրող ես:flower
Ուզում եմ նաւե շնորհավորել մրցույթին մասնակցած 2 ոչ ակումբցի աղջիկներին: Շատ gեղեցիկ գործեր էին ներկայացրել:aha
Jooohnny, էդ դու՞ էիր կրկնել պատմությունը: Մալադեցֆ:));)
Ու ընդհանրապես, հալալ ա ձեր շեֆին:))
Մարի ջան դու շարունակում ես ապացուցել, որ հզոր դեմք ես:kiss Քո մոդեռությունը... ուղղակի խոսքեր չունեմ: Հարգում եմ քեզ կարմիր պուճուր:rose

Mephistopheles
06.09.2013, 20:22
Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».
- Մի՛ արա մամայիիիս...
- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...
Սեղմած բռունցքներով արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ, մտքում հորը պատմելով, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»:

Օրեր անց News.am-ը գուժում էր. «....մանրամասներ դաժան սպանությունից...» :
........................................
պատմվածքը պիտի լիներ այսպիսին, բայց ուղարկելուց առաջ ինքս ինձ ընդվզեցի ու հանեցի ընդգծված նախադաասությունները: Ասեմ ինչու: Սա պատմություն է մի շատ դաժան (http://news.am/arm/news/163476.html) իրողության հիման վրա, այսպիսի բան չի եղել, ես այն հնարել եմ, իմ ու այդ կնոջը ճանաչողների մեջ հավաքված մաղձը մեղմելու՝ «գոնե արած լիներ»: Իսկ Հակոբիկիը. սա էլ պատժաձև է այդ երեխային, քանի որ ամենուր կրկնում է, պապաս լավ էլ արել ա, որ մորթելա...»

Մեջս հավաքված էր ցավը, դրա համար էլ այսպես վերնագրել եմ:Ներեցեք,

Շնորհակալ եմ , Mephistopheles, Դուք, իհարկե, այլ կերպ էիք նայում այս գործին, կարելի է և այդպես հասցնել ընթերցողին, կարելի է մտածել

Արևանուռ ջան, եթե պատմությունը շարադրվեր այնպես ինչպես այն իրականում եղել ա, դրա մեջ գրավիչ շատ բան չէր լինի… կլիներ սովորական մի պատմություն…

LisBeth
06.09.2013, 20:31
Էս դաբլ եմ արել? Լավա Անվերնագրի մասը չկրկնեցի, ինքը մնաց միակն ու օրիգինալը :))

Smokie
06.09.2013, 21:21
Էս անգամ էլ քննարկումներից հետ մնացի ու լիիի՜քը մեկնաբանություններ բաց թողեցի... դեռեւս:)

Mephistopheles
06.09.2013, 21:24
Արևանուռ ջան, եթե պատմությունը շարադրվեր այնպես ինչպես այն իրականում եղել ա, դրա մեջ գրավիչ շատ բան չէր լինի… կլիներ սովորական մի պատմություն…

ի դեպ էն օրը նորությունները նայում էի (երեկ) մի հատ նորություն էր որ Վանաձորում մեկը կնոջը կացնահարել ա, հարսին ու տենց… դրանից հետո էլ Անդրանիկ Մարգարյանի մասին էր, ավելի ճիշտ հոր մասին որ ուզեցել էր ինքնասպան լինել…

Վոլտերա
06.09.2013, 22:18
Սկեպտ եղբայր, շնորհավոր:) Հենց սկզբից էլ սիրել եմ էդ գործը:
Անվո, կարճ ասած :kiss Այ ցանցառ, լավ էլ մինչև վերջ կարողացար պահել գիծը;)
Չուկ :love Շնորհակալություն ամեն ինչի համար
Բոլոր մասնակիցներին պաչիկներ :kiss
Սմոք, քեզ առանձնահատուկ :)) :oy
Մեֆ, ապրես, կարոտել էի քլունգներդ
Այվ, դեմք ես դու :))
Էննա, պստոս, դու շարունակիր գրելը: Ապրես որակով գործերի համար
Baltazar, մեր ակումբի քլունգներից շատ մի նեղվի :))
Ջո՞ն, այ մուննաթի՞կ, հերիք դժգոհես ամեն ինչից
Ալֆուշիկ http://s.rimg.info/d13799bbe252800d204d112bd76e1309.gif (http://smayliki.ru/smilie-52938663.html)
Բոլորիցդ շատ շնորհակալ եմ, բոլորիդ շատ սիրում եմ :P

StrangeLittleGirl
07.09.2013, 01:02
շնորհավոր ապեր, մալադեց… ձախ ոտով գրելով ու խմբագրելով Բյուրին հաղթեցիր…
Մեֆ, արդեն ք*քի համը հանում ես

Լիզ, ինձ ոչ թե պախվալա, այլ՝ թուքումուր, քանի որ ընդհանրապես չեմ աշխատել, խզբզել, ուղարկել եմ, Ցուցահանդեսն էի ուզում մշակել, էն էլ չհասցրեցի, հիմա էն մեկնաբանությունս կդնեմ, որ մրցույթի 2-րդ օրն եմ գրել ու Մարիին ուղարկել, որ ալիբի լինի :D
Ալֆ, կլնի՞ դու ամեն մրցույթից հետո քեզ թուքումուր տալու փոխարեն մրցույթից առաջ նորմալ աշխատես: Պենելոպեն կարայիր շատ լավը սարքեիր: Ճիշտ ա` մեկ ա չէր հաղթի (բայց դա բնավ չէր նշանակի, որ ամենալավն ա), բայց գոնե թեթև սրտով փիառ կանեի գործդ:

Mephistopheles
07.09.2013, 01:41
Մեֆ, արդեն ք*քի համը հանում ես

Ալֆ, կլնի՞ դու ամեն մրցույթից հետո քեզ թուքումուր տալու փոխարեն մրցույթից առաջ նորմալ աշխատես: Պենելոպեն կարայիր շատ լավը սարքեիր: Ճիշտ ա` մեկ ա չէր հաղթի (բայց դա բնավ չէր նշանակի, որ ամենալավն ա), բայց գոնե թեթև սրտով փիառ կանեի գործդ:

Հեչ հավես չես Բյուր… հեչ… բորինգ ես… գրողը տենց բորինգ չի լինի…

Դավիթ
07.09.2013, 02:18
Ես հասկացա էն , որ ինչքան քիչ գրված լինի, Մեֆին ավելի բազմակողմանի ու հետաքրքիր կթվա: Մեր մեջ ասած, առանց Արևանուռին վիրավորելու, էդ գործը չի ձգի ոչ մի տեղ: էլ չփնտրենք զարգացումներ, բազմակողմանի անկյուններ...

Mephistopheles
07.09.2013, 02:28

էդքան էլ ճիշտ չես հասկացել Դավ, ինչքար սըջեստիվ, տարբեր տեսակետ ու կոնտրովերսիալ, էնքան հետաքրքիր… կարան երկար գրեն… ցավի մեջ էդ տեսա, բայց պարզվեց ինքն ուրիշ բան ա տեսել… ես սխալվել եմ՝ չեմ տեսել…

Skeptic
07.09.2013, 08:06
Արա՞, այ մունդառ… դու փաստորեն բլինդաժներում նստած կարմրազգեստ փարթամակուրծք աղջիկների մասին ես մտածու՞մ… էվոլյուցիա, գենդեր… չէմիչէ իրադրությունը եգիպտոսում և մալիում… տենց ե՞ս ծառայում…
Հենց էդ ա' բլինդաժում ընդհանրապես չեմ ծառայել, թե չէ կարող ա ավելի համոզիչ գրեի: :unsure

շնորհավոր ապեր, մալադեց… ձախ ոտով գրելով ու խմբագրելով Բյուրին հաղթեցիր…
Լավ էլի, Մեֆ, էն Կարթագենի պա՞հն ա մոտդ: :)) Ուղղակի մուսայիս մոտ սեռաքաղց էր առաջացել, ես էլ հագեցրի, իսկ Ակումբի կայացած ու փորձառու գրողներին "հաղթելու" ամբիցիաներ չունեի: :pardon

Հ.Գ. Բայց էդ ձախ ոտքի մասին կինոն վերջն ա, Դեյ-Լյուիսը սբանում ա, արժի նորից նայել: :love

Mephistopheles
07.09.2013, 08:14
Հենց էդ ա' բլինդաժում ընդհանրապես չեմ ծառայել, թե չէ կարող ա ավելի համոզիչ գրեի: :unsure

Լավ էլի, Մեֆ, էն Կարթագենի պա՞հն ա մոտդ: :)) Ուղղակի մուսայիս մոտ սեռաքաղց էր առաջացել, ես էլ հագեցրի, իսկ Ակումբի կայացած ու փորձառու գրողներին "հաղթելու" ամբիցիաներ չունեի: :pardon

Հ.Գ. Բայց էդ ձախ ոտքի մասին կինոն վերջն ա, Դեյ-Լյուիսը սբանում ա, արժի նորից նայել: :love

Ապեր տենց մի ասա… սաղ ստաժավերներին նոկաուտ ես արել, սենց ջարդները տվել ես, մարմինները քաշես տվել փողոցներով, հետո վրեքները ման ես եկել, վեդրոյով ջուր ես լցրել որ ուշքի գան հետո էլի ե.ս ծեծել էնքան որ որի վրա չկարանան կանգնեն… հետո սաղին հավաքել ես դրել ես ուսիդ տարել տեղածորին քցել որ մի քիչ հանգստանան որ հետո էլի ջարդները տաս… պատկերացնում եմ որ բլինդաժում ծառայած լինեիր իրանց օրն ինչ էր լինելու…

ապեր ցեղասպանել ես… կոտորածն մանկաց… մի հատ մեեծ ռետինով սաղին ջնջել ես… խայտառակ ես արել… ամոթ ստաժավիկներին…

Դավիթ
07.09.2013, 08:19
ՈՒ էդ ամեն ինչով հանդերձ, Մեֆը նորից չի քվեարկել::)

Mephistopheles
07.09.2013, 08:40
ՈՒ էդ ամեն ինչով հանդերձ, Մեֆը նորից չի քվեարկել::)

չեմ քննարկե՞լ… վա՞յ… մոռացել եմ…

Դավիթ
07.09.2013, 08:44
չեմ քննարկե՞լ… վա՞յ… մոռացել եմ…

Ոչինչ ապեր, մյուս անգամ չես քվեարկի::)

Mephistopheles
07.09.2013, 08:46
Ոչինչ ապեր, մյուս անգամ չես քվեարկի::)

Ֆսյո էլ չեմ քվեարկելու… քվես ծախելու եմ… աճուրդի եմ հանելու…

Դավիթ
07.09.2013, 08:53
Իսկ լուրջ, հեղինակների համար մի քիչ վիրավորական ա, երբ քննարկումների ժամանակ մի փոքր դրվագի մասին կարող ես մի էջ գրել, բայց ձայնդ չես ուզում տալ մի գործի: Հիմա կասես` պրոցեսն ա քեզ հետաքրքրում և այլն, բայց քվեարկելն էլ մի մասն ա էդ պրոցեսի:

Mephistopheles
07.09.2013, 09:05

Դավ ջան, որ գործը որ հետաքրքրում ա ու ասելիք ունեմ էն կարամ քննարկեմ… եթե զոռովից քննարկեմ կեղծ կլինի… ստից բաներ որ գրեմ ավելի վիրավորական կլինի, Դավ ջան…

քվեարկելն էլ, դե, տրադիցիոն չեմ քվեարկում…

Mephistopheles
07.09.2013, 09:16
Մի րոպե Դավ, ես մի անգամ քվեարկել եմ…

Chuk
07.09.2013, 09:51
Չուկ եթե կարելի ա սեռաքաղցի նկարն էլ դիր էլի, ես տենց էլ չեմ տեսել դա, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:

Մարի դու ամենալավ մոդերն ես ;)

ավելի բարձր որակով բան չճարեցի... առաջին նկարում նույն ոստիկանն է
5595755958

LisBeth, որպեսզի պարզ լինի, որ էդ կադրը «պատահական» կադր չի, որ ոչ թե ինչ-որ ուրիշ բան է եղել, որը նկարում համբուրելու տպավորություն է թողել, տեղադրեմ էն տեսահոլովակը, որից այդ կադրը հանվել է.

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=lU4FzKmn77Q#t=581

Նայեք 09:45-ից՝ մի քանի վայրկյան:

Էս տեսահոլովակը նայելուց հետո էլ առաջարկում եմ կարդալ մի քանի հոգու մեկնաբանություններ:

Մեկնաբանող առաջին. Վալերի Օսիպյան, Երևանի փոխոստիկանապետն է: Ըստ նրա, այս կադրերը պետք է մեկնաբանել այլ կերպ.

Օսիպյանը հերքեց` նշելով, որ լուսանկարը և տեսահոլովակն այլ կերպ են մեկնաբանվել, ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան. տվյալ ոստիկանը պատճառաբանել է, թե իր ուսադիրն էր ուղղում:
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/armenia_society_209474.html)

Մեկնաբանող երկրորդ. Շուշան Պետրոսյան, առաջ հայտնի էր իբրև երգչուհի, ասում են, թե հիմա էլ է երգում, բայց այժմ պատգամավոր է, զբաղվում է «քաղաքականությունամբ», իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչն է.

Ինչու՞ եք դա վատ գնահատում, համբույրի մեջ վատ բան կա՞, ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտոց
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/social/2013/08/29/shushan-petrosyan)

Մեկնաբանող երրրորդ. իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ.

Համբույր…անցուդարձ…նյութ չունենալով՝ փորձում եք սկանդալային երեւույթներ ստեղծել, դուք տեսե՞լ եք, որ համբուրել է: Քո խոսելու պահին, որ ես լավ օպերատոր լինեմ, քեզ նկարեմ, կայքերում գցեմ, պատկերացրու կամ ինչ այլանդակ տեսք կունենաս, կամ հակառակը: Ուրեմն դուք մտածում եք՝ ոստիկանությանը էլ բան չի մնացել, պիտի համբուրե՞ր: Այսինքն, նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրո՞ւմ է
Աղբյուր՝ Առավոտ (http://www.aravot.am/2013/09/03/282654/)

Ու իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների նման մեկնաբանություններ կան էլի ու էլի: Իսկ հիմա իր՝ ոստիկանի մեկնաբանությունը.

Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետեւից բռնել ու հետ եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետեւից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան: Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի
Աղբյուր՝ Առավոտ (http://www.aravot.am/2013/08/29/280891/)

Ու այ էսքանը ցույց տալուց հետո հռետորական հարց ունեմ նրանց, ովքեր համարում են, որ ոստիկանի մասին վատ բան չպետք է գրվի: Բա ի՞նչ անենք, կու՞լ տանք իրանց բացահայտ ցինիզմը, իրանց՝ քաղաքացուն էշի տեղ դնելը:

Alphaone
07.09.2013, 09:59
Ժող, սորիի թեմայից դուրս գրառման համար, բայց ես չգիտեի, որ փսիխոզով տառապողներին ոստիկանությունում աշխատանքի են ընդունում, թեև լուրջ կասկածներ ունեի :D

Դավիթ
07.09.2013, 10:07
Մի րոպե Դավ, ես մի անգամ քվեարկել եմ…

Ես քննարկումների մասին չեմ խոսում:

Mephistopheles
07.09.2013, 10:12
Ես քննարկումների մասին չեմ խոսում:

Դավ, գրել եմ "քվեարկել եմ"… իսկականից…

LisBeth
07.09.2013, 10:51
Որ համբույրը եղել ա դա կասկածից դուրս ա: Էդ աղջկա ռեակցիան մի տեսակ տարօրինակ ա, համենայն դեպս տեսանյութից տենց տպավորություն ա: Բայց էս լրիվ հերքոցները հաստատում են փաստը:

Ինչ վերաբերվում ա հռետորական հարցին, կարծեմ Հայաստանում խոսքի ազատություն ա, որոշ դեպքերում ֆիկտիվ, իսկ էս հարցում ով ինչ ուզում ա էն էլ ասում ա ոստիկանի մասին: Ես էլ մնում եմ իմ նախնական կարծիքին, որ սեռաքաղցը չհասունացած մարդու մասին ա: Ամեն դեպքում ես իր օգտին չէի քվեարկի, եթե նույնիսկ իմանայի էս ամենը, ու հեղինակի մասին սխալ կարծիք չկազմեի: Գործից անտեղյակ մարդու համար չի երևում ինչի դեմ ես դու տենց ընդվզել: Հերոսի նկարագրությունը լրիվ ուրիշ տեղ ա տանում: Արդեն պատրաստ մատուցվում ա, թե ես ինչ պետք ա զգամ հերոս հանդեպ, հեղինակի անձնական դիրքորոշումը միանգամից աչքի ա ընկնում, ես ինքս չեմ գալիս էդ եզրակացությանը: Այսինքն ինձ որպես ընթերցողի բան չի մնում, բացի կարդալուց ու նման երևույթից զզվելուց: Ինչքան հասկանում եմ քո նպատակը հենց դա էլ եղել ա:

Vardik!
07.09.2013, 19:18
Աչքիս կարևորը բաց եմ թողել՝ 2 օր ակումբում չեմ եղել: Լավ է,գոնե հասցրել էի քվեարկել: Բայց ես անհամբեր սպասում էի,թե երբ են բացահայտելու գրողների անունները: Ալֆա,Ալֆուշա ջան,գիտեի,որ մասնակիցների թվում ես,բայց չգիտեի,չէի պատկերացնում,թե որը կլինի գրածդ: Մարսյան տենդի վրա էի կասկածում: Բայց ինչ եմ ուզում ասել.գրածներդ վատը չեն,բայց քեզնից ավելի լուրջ բան էի սպասում: Հիշու՞մ ես,վեցերորդ դասարանում ես ու դու մեր գրածների տետրերը փոխանակեցինք՝ ընթերցելու: Ուզում եմ,մաղթում եմ,որ էն ժամանակվա նման գրես: Նկատի ունեմ թեմաները,լիքը լավատեսությունը,կենսախինդությունը... ,Դու ավելի լավ կարող ես,հավատա: :) ;)

Alphaone
07.09.2013, 19:25

Ինձ արդեն քրեորեն պատժելի հանցանք կատարած ամբաստանյալ եմ զգում, որ գիտակցում ա իր մեղքը, չեմ կարողանում հիշել քեզ, Վարդիկ ջան, դպրոցիս գրածերն էլ չկան, ամեն ինչ վառել եմ, դպրոցական տարիներս էլ հետը, էս տաս տարում հազարավոր մարդկանց եմ հանդիպել, անունները, դեպքերն էնքան շատ են, որ մոտս քաոս է, անգամ դասարանցիներիցց մի քանիսին մենակ ընդհանուր նկարներից եմ հիշում, ծերացել եմ :( Էլ առաջվանը չեմ, ոչ առաջվա նման անկաշկանդ եմ սանձարձակության աստիճան, ոչ առաջվա նման անհույս լավատես եմ, ոչ էլ առաջվա նման խելոք ու տաղանդավոր, լճացել, դարձել եմ էն ժամանակվա իմ եսի ստվերը, եթե գրածներս հիծում ես, կտեսնես, որ սրանք էն ժամանակվա գործերիս շունն էլ չեն: :D Ինչևէ, շնորհակալ եմ, որ հիշեցրիր էն ժամանակները, կներես, որ չեմ կարողանում հիշել :(

Vardik!
07.09.2013, 19:56

Ի՞նչ կա քրեական: Ներելու ոչինչ չկա: Գիտե՞ս ինչ կանենք: Երբ վերջապես Հայաստան գամ,նորից կծանոթանանք: ;) Ես ձեր տունն էլ եմ հիշում,քույրիկիդ էլ,հայրիկիդ էլ... Գրածներիցդ լավ հիշում եմ Պեգասի մասին գրածդ՝ արձակից,իսկ չափածոից սիրուն աչքեի մասին մի բան: :D Կներես,տարիների հետ կոնկրետ տողերը մոռացել եմ,բայց նենց լավ էիր գրել:
Գրածներդ մի ջնջի,պահի թաքուն մի տեղ:Հետո կկարդաս ու կտեսնես՝ ժամանակի ընթացքում առաջ շարժվե՞լ ես: