PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը, նրա հաճախակի կախվելն ու սպասվելիք բարեփոխումը



Chuk
28.08.2013, 22:15
Սիրելի՛ ակումբցիներ,
ես գիտեմ, որ արդեն շատերդ զզվել եք, որ հաճախ ակումբ մտնելուց տեսնում եք «Database error» հաղորդագրությունը, կամ էլ այն ընդհանրապես չի բացվում: Պատկերացրեք, թե էդ վիճակներից ինչքան եմ զզվել ես:

Խնդրի լուծման համար առաջիկայում նախատեսում ենք հոստինգի փոփոխություն: Արդեն իսկ գնել ենք փորձնական այլ հոստինգ, ակումբի պատճենը տեղադրել դրա վրա ու կատարում ենք փորձարկումներ: Մինչ այժմ կատարած փորձարկումները ոգևորիչ են, հուսով ենք, որ այդ հոստինգին անցնելուց հետո նման հարցերով «զզվելու կարիք» էլ չենք ունենա: Այս մասին ժամանակից առաջ ընկած եմ տեղեկացնում, որպեսզի զինվեք համբերությամբ: Փոփոխությունը կլինի մոտ ապագայում, երբ ամեն ինչ արդեն փորձարկած կլինենք, պատրաստ կլինենք դրան:

Փոփոխման օրը նախապես կհայտարարենք, որովհետև հնարավոր է, որ փոփոխման ժամանակ տեխնիկական պատճառներով ակումբը 1-3 օր անհասանելի լինի:
Շնորհակալության համբերության ու ներողամտության համար: