PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնություն ֆլեյտա նվագել սովորողներին

Ուլուանա
27.08.2013, 22:37
Ժող, ուրեմն ուզում եմ ֆլեյտա նվագել սովորել։ Երաժշտական կրթություն ունեմ. երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինն եմ ավարտել։ Այլ գործիքների հետ փորձ ընդհանրապես չունեմ։ Ուղղակի ֆլեյտայի ձայնը շատ եմ սիրում, ու վերջերս նվագել սովորելու միտք առաջացավ մեջս։ Ճիշտն ասած՝ երկու առումով խորհրդի կարիք ունեմ էս պահին. նախ ֆլեյտա առնելու հարցում, մեկ էլ սովորելու։ Ինտերնետում մի քիչ ուսումնասիրեցի ֆլեյտաները, պարզվեց՝ ահագին տարբեր են լինում՝ կախված նաև նրանից, թե ինչ երաժշտություն ես նախատեսում նվագել։ Մի դոլարից մինչև մի քանի հարյուր դոլարանոց ֆլեյտաներ գտա վաճառքում։ Ես հիմնականում էթնիկ մեղեդիներ եմ ուզում նվագել, օրինակ՝ կելտական, հնդկացիական, ինչու՞ չէ՝ նաև հայկական և այլն։ Ուղղակի որ նայում եմ, կարծես թե ամեն ազգի երաժշտության համար կոնկրետ տեսակի ֆլեյտա է խորհուրդ տրվում, մի խոսքով՝ գլուխ չեմ հանում։ Եթե որևէ մեկը քիչ թե շատ տեղեկացված է էս առումով, շնորհակալ կլինեմ ցանկացած ինֆորմացիայի ու խորհրդի համար։ Հա, նաև ասեմ, որ ես մի քանի տասնյակ դոլարի սահմաններում եմ նախատեսում առնել։ Շատ թանկերից հաստատ չեմ ուզում։ Մեկ էլ ասեմ, որ աչքս եղեգից ֆլեյտաների վրա ա։ :D

Սովորելու առումով ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչի՞ց սկսել։ Կնախընտրեի ինքնուրույն սովորել՝ օնլայն կամ ինքնուսույցով, եթե կան էդպիսիք։ Հատուկ դասերի հաճախելու ժամանակ չունեմ։ Իհարկե, կարող եմ որոնումներ անել ինտերնետով, բայց եթե մարդիկ կան, որ տեղյակ են, թող ինձ էլ լուսավորեն, էլ իզուր չչարչարվեմ։ Մի խոսքով՝ ինչով կարող եք՝ օգնեք, շնորհակալ կլինեմ շատ :)։

Հարդ
28.08.2013, 00:14
Ուլուանա ջան ֆլեյտաներին շատ ծանոթ չեմ, բայց մի երկու բան կարամ ասեմ:
Նախ պետք ա փչել սովորես, որովհետև ինքը էն գործիքներից չի որ դնես փչես ու ձայնը գա: Պետք ա շուրթերդ ճիշտ դասավորես ու սովորես հստակ ձայն հանել: Իսկ դա բոլորի մոտ նույն կերպ չի ստացվում: Մեկի մոտ հեշտ, մյուսի մոտ դժվար... հնարավոր ա նաև հիասթափություն:

Ձեռքերի դասավորությունը, մատերի դիրքը կարող ես հեշտ սովորել յութուբում նվագողների նայելով: Իսկ եթե լսողությունդ էնքան լավն ա, որ կարող ես լսածդ երաժշտությունը վերարտադրել, ուրեմն որպես սիրողական նվագող շատ հեշտ կդառնաս, կարևորը կարողանաս լավ ձայն ստանալ:

Ցավոք, գործիքի ընտրության հարցում չեմ կարող օգնել, մենակ կարող եմ նշել որ փողային գործիքների համար Yamaha - ն շատ նորմալ ֆիրմա ա :)

Brian_Boru
11.09.2013, 11:38
Ես հիմնականում էթնիկ մեղեդիներ եմ ուզում նվագել, օրինակ՝ կելտական, հնդկական, ինչու՞ չէ՝ նաև հայկական և այլն։ Ուղղակի որ նայում եմ, կարծես թե ամեն ազգի երաժշտության համար կոնկրետ տեսակի ֆլեյտա է խորհուրդ տրվում, մի խոսքով՝ գլուխ չեմ հանում։ Եթե որևէ մեկը քիչ թե շատ տեղեկացված է էս առումով, շնորհակալ կլինեմ ցանկացած ինֆորմացիայի ու խորհրդի համար։ Հա, նաև ասեմ, որ ես մի քանի տասնյակ դոլարի սահմաններում եմ նախատեսում առնել։ Շատ թանկերից հաստատ չեմ ուզում։ Մեկ էլ ասեմ, որ աչքս եղեգից ֆլեյտաների վրա ա։ :D

Սովորելու առումով ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչի՞ց սկսել։ Կնախընտրեի ինքնուրույն սովորել՝ օնլայն կամ ինքնուսույցով, եթե կան էդպիսիք։ Հատուկ դասերի հաճախելու ժամանակ չունեմ։ Իհարկե, կարող եմ որոնումներ անել ինտերնետով, բայց եթե մարդիկ կան, որ տեղյակ են, թող ինձ էլ լուսավորեն, էլ իզուր չչարչարվեմ։ Մի խոսքով՝ ինչով կարող եք՝ օգնեք, շնորհակալ կլինեմ շատ :)։

Դա իսկապես կախված ա նրանից, թե ինչ երաժշտություն եք ուզում սովորել նվագել:
Եթե կելտական (պայմանավորվենք դա դեռ անվանել իռլանդական), ապա դրա համար լրիվ առանձին՝ Irish flute ա պետք, որը չի օգտագործվում դասականում և իր յուրահատուկ ոճով ա նվագվում՝ ինչպես բոլոր այլ ֆոլկ-գործիքները:

Իսկ ընդհանուր առմամբ, եթե ուզում եք կելտական երաժշտություն սովորել, ավելի լավ ա սկսեք ոչ թե ֆլեյտայից, այլ իռլանդական շվիից, tin whistle-ից: Դա անհամեմատելիորեն ավելի հեշտ գործիք ա, քան ֆլեյտան (իրականում, չափազանց հեշտ) և կոպեկներ արժի: Սովորաբար հենց սրանից են սկսում իռլանդական ֆոլկը սովորել:

Ուլուանա
11.09.2013, 18:13

Հա, գիտեմ, որ իռլանդականի համար հատուկ Irish flute կա, բայց դե չէի ուզենա տենց սահմանափակել։ Իռլանդական շվիի մասին էլ կմտածեմ, շնորհակալ եմ։

Valentina
11.09.2013, 21:47
Դա իսկապես կախված ա նրանից, թե ինչ երաժշտություն եք ուզում սովորել նվագել:
Եթե կելտական (պայմանավորվենք դա դեռ անվանել իռլանդական), ապա դրա համար լրիվ առանձին՝ Irish flute ա պետք, որը չի օգտագործվում դասականում և իր յուրահատուկ ոճով ա նվագվում՝ ինչպես բոլոր այլ ֆոլկ-գործիքները:

Իսկ ընդհանուր առմամբ, եթե ուզում եք կելտական երաժշտություն սովորել, ավելի լավ ա սկսեք ոչ թե ֆլեյտայից, այլ իռլանդական շվիից, tin whistle-ից: Դա անհամեմատելիորեն ավելի հեշտ գործիք ա, քան ֆլեյտան (իրականում, չափազանց հեշտ) և կոպեկներ արժի: Սովորաբար հենց սրանից են սկսում իռլանդական ֆոլկը սովորել:

Ասում եք իռլանական շվի՞ :think
Ինքնուրույն հնարավոր ա դա սովորե՞լ, թե՞ որոշ բազային գիտելիքներ պետք են:

Brian_Boru
12.09.2013, 01:30
Ասում եք իռլանական շվի՞ :think
Ինքնուրույն հնարավոր ա դա սովորե՞լ, թե՞ որոշ բազային գիտելիքներ պետք են:
Շատ հեշտ ա ինքնուրույն սովորել: Լիքը սովորեցնող վիդեոներ, նյութեր, գրքեր ևն կան Ինետում:
Չէ, առանձապես գիտելիքներ պետք չեն: :)