PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոքի բոլոր սիրահարներին



Երվանդ
02.03.2007, 13:38
Աննոտացիա Հաղորդման ստեղծագոծական խումբը, Բրիտանական Ֆիլմերի փառատոնի շրջանակներում ներկայացնում է՝

Բրիտանական Լեգենդար Ռոքի Տեսաերեկոներ։

Մարտի 7–31, ամեն չորեքշաբթի և շաբաթ՝ ԱվանԳարդ Ֆոլկ Ակումբում ժամը 18:00 տեղի է ունենալու Բրիտանական Լեգենդար Ռոք խմբերի համերգների ձսյնագրությունների, նրանց մասնակցությամբ երաժշտական ֆիլմերի և Ռոք Օպերաների ցուցադրություններ։ Ծրագրի նպատակն է հանդիսատեսին ծանոթացնել Բրիտանական բացառիկ Ռոք մշակույթին, ինչպես նաև հարմարավետ դահլիճում՝ ձեր սիրած ըմպելիքը խմելով՝ մեծ էկրանի վրա՝ որակյալ ձայնային տեխնիկայով վայելել Երաժշտական բացառիկ Արվեստի նմուշներ։

Տոմսի արժեքն է 500 դրամ

Ավելացվել է 4 րոպե անց
1 օր նվիրված է լինելու Բիթլզ, խմբին ցուցադրվելու է առաջին ռոք օպերան ու սենց շարունակ, վաղը www.ara.am-ում կդնեմ կոնկրետ ծրագիրը, իսկ ավելի մանրամասն ինֆորմացիաի համար կարող եք զանգահարել 56-14-97 հեռախոսահամարով, ժամը 15:00-ից հետո:

PoeT
02.03.2007, 15:28
Հաճելի նորություն էր, կաշխատեմ մի 2 անգամ երևամ

Երվանդ
06.03.2007, 12:56
Մարտի 7-ի ցուցադրությունը Բիթլզներ-ին է նվիրված:

CactuSoul
06.03.2007, 13:11
Իիի՜իի, բա պիտի Pink Floyd լիներ:( … Alan Parker-ի "The Wall"-ը:cry2 …

Երվանդ
06.03.2007, 13:31
Իիի՜իի, բա պիտի Pink Floyd լիներ:( … Alan Parker-ի "The Wall"-ը:cry2 …

Ճիշտա դու ճիշտ ես ես եմ խառնել իրար, Բիթլզները մյուս չորեքշաբթի են:

CactuSoul
06.03.2007, 13:48
Վա՜խ, ի՜նչ լավ ա:love …

Հեթանոս Հրեշտակ
06.03.2007, 16:46
Հիմա երբ ու ի՞նչ ա լինելու ...

HardRock
06.03.2007, 16:56
Ժող. դե եկեք ակումբի ռոքերներով պայմանավորվենք. մի լավ խմբի ցուցադրման ժամանակ, հավաքվենք: Համ էլ եթե ծանոթ չենք`օրինակի համար շատերի հետ ես ծանոթ ես չեմ, կծանոթանանք:

Tumbler
06.03.2007, 17:55
ՀառդՌոքը ճիշտ բանա ասում. Եկեք մի տեղ հանդիպենք ու գնանք. Մի հատ հարց. Ավանգարդ ֆոլկ կլաբը, որտեղա. մոտովորապես որ ասեք ես արդեն կհիշեմ.

Երվանդ
06.03.2007, 18:18
ՀառդՌոքը ճիշտ բանա ասում. Եկեք մի տեղ հանդիպենք ու գնանք. Մի հատ հարց. Ավանգարդ ֆոլկ կլաբը, որտեղա. մոտովորապես որ ասեք ես արդեն կհիշեմ.

Պուշկինի 3Ա, Ժուռնալիստների Միության շենքի տակ, Աբովյանից երբ թեքվում ու գնում ենք դեպի Սախարովի հրապարակ , աջի վրայա ընկնում, Սախարովի հրապարակ չհասած:

Tumbler
06.03.2007, 18:47
Լրիվ ինքնա. Կարանք մի օր, որ մի քանի հոգու հարմար լինի, հավաքվենք Մոսկվա կինոթատրոնի դիմաց ու խոսալով իջնենք ընտեղ.Ինչ կասեք՞.

Kita
06.03.2007, 19:55
հիմա վաղը մեկնումեկը գալու է մերոնցից...
ես որ շատ եմ ուզում գալ, առավել ևս, որ իմ սիրելի խումբն է լինելու:)

PoeT
06.03.2007, 20:02
Եկեք վաղը գնանք :)

Հեթանոս Հրեշտակ
06.03.2007, 20:27
Ես հաստատ չեմ կարող երեվալ, մնացածը դուք գիտեք :P

HardRock
07.03.2007, 10:39
Հիմա այսօր ժամը 18:00 որ խմբի մասինա՞:

Kita
07.03.2007, 10:53
Հիմա այսօր ժամը 18:00 որ խմբի մասինա՞:

Pink Floyd

HardRock
07.03.2007, 11:50
Ես գալիս եմ: Էլ ովա գալիս: Որտեղ ենք պայմանավորվում ու ժամը քանիասին:

HardRock
07.03.2007, 15:10
Երևումա այսօրվա վրա էլ չենք հասցնի պայմանավորվենք, շաբաթ ինչա՞, շաբաթ օրվա վրա այսօրվանից պայմանավորվենք:

PoeT
07.03.2007, 15:29
Hard Rock դու այսօր ենտեղ ես լինելու՞

Tumbler
07.03.2007, 15:39
Ժող ինձ կներեք, բայց էսոր ես պաս.:(
Պռոբլեմներ ունեմ:cry
Բայց էս ուրբաթ օրվանից պիտի որ սաղ դզվի. Հաստատ կգամ.

HardRock
07.03.2007, 16:45
Հա, ժամը 17:45-18:00 կլինեմ: այդ կլուբի դեմը:

Երվանդ
08.03.2007, 15:47
Ժող երեկ ոնց էր՞՞ դուրներտ եկավ՞

HardRock
09.03.2007, 11:54
Ես գնացել էի, ոչինչ լավ էր, բայց ավելի լավ կլիներ ընենց բան ցույց տային, որ քիչ նայած լինեինք: Շաբաթ օր Զեփփելինի ֆիլմին եմ գնալու, գալացող կա՞:

CactuSoul
09.03.2007, 13:31
Ես գնացել էի, ոչինչ լավ էր ....
Փաստորեն եկել էիր: Kita-ն էլ հարցնում էր՝ HardRock-ը եկել ա, թե չէ, էն էլ ես էլ իրա նման, քեզ չէի ճանաչում…

Հա, մի բան ինձ դուր չեկավ (հուսով եմ կուղղեն մյուս ցուցադրությունների ժամանակ). ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանի վրա ֆոնի պես Hai-FM-ի լոգոն էր երևում:think …

HardRock
09.03.2007, 14:49
Հա ճիշտն ասած ասել էի 18:00-ին ակումբի դեմը կլինեմ, բայց մի քիչ ուշացա ու միանգամից ներս մտա: Հաստատ իրար տեսած էլ կլինենք, դահլիճը փոքրա, ես նախավերջին շարքերում էի նտսած: Եկեք Շաբաթ օրը իրոք դրսում, ակումբի դեմը հանդիպենք, ժամը 17:40-18:00:

դիտողության մասին :D , հա մեկել էդ էկրանի պաստառը ծռմռված էր ու էֆֆեքտներ էր տալիս :D

Երվանդ
09.03.2007, 15:01
Փաստորեն եկել էիր: Kita-ն էլ հարցնում էր՝ HardRock-ը եկել ա, թե չէ, էն էլ ես էլ իրա նման, քեզ չէի ճանաչում…

Հա, մի բան ինձ դուր չեկավ (հուսով եմ կուղղեն մյուս ցուցադրությունների ժամանակ). ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանի վրա ֆոնի պես Hai-FM-ի լոգոն էր երևում:think …
Լոգոն չի երևա մյուս ցուցադրությանը:)

Ավելացվել է 1 րոպե անց



դիտողության մասին :D , հա մեկել էդ էկրանի պաստառը ծռմռված էր ու էֆֆեքտներ էր տալիս :D

Չեմ նկատել էտ պահը , կուղղենք:)

CactuSoul
09.03.2007, 15:08
Եկեք Շաբաթ օրը իրոք դրսում, ակումբի դեմը հանդիպենք, ժամը 17:40-18:00:
Ես վստահ չեմ, որ կհաջողվի գալ, չնայած շատ եմ ուզում: Դրա համար էլ կոնկրետ չեմ կարող հիմա պայմանավորվել:

դիտողության մասին :D , հա մեկել էդ էկրանի պաստառը ծռմռված էր ու էֆֆեքտներ էր տալիս :D
Ու հենց էդ էֆֆեկտներն էին, որ փչացնում էին ֆիլմի էֆֆեկտը: Չնայած, մյուս կողմից էլ, էդ էֆֆեկտներն էդքան չկային, որ ֆիլմի էֆֆեկտը փչացնեին:love …

Tumbler
09.03.2007, 15:09
Փաստորեն վաղը ժամը ութին՞. Երեվի հեթե ստացվի կգամ.

HardRock
09.03.2007, 17:07
Փաստորեն վաղը ժամը ութին՞. Երեվի հեթե ստացվի կգամ.
Ութի՞ն, չէ 18:00-ին:
Zevs666, ինչքան հասկացա կազմակերպիչներից ես, եթե կարաք նոր բաներ ցույց տվեք, կամ քիչ ցուցադրած, օրինակ մի վախտ առաջ Iron Maiden համերգներն էին ցույց տալիս, կամ Deep Purple-ի 74թ. Քալիֆորնիայի համերգը, չնայած ասեմ Led Zeppelin-ի համերգ-ֆիլմն էլ լավը կլինի, ես որ չեմ տեսել:

Kita
09.03.2007, 18:11
Ութի՞ն, չէ 18:00-ին:
Zevs666, ինչքան հասկացա կազմակերպիչներից ես, եթե կարաք նոր բաներ ցույց տվեք, կամ քիչ ցուցադրած, օրինակ մի վախտ առաջ Iron Maiden համերգներն էին ցույց տալիս, կամ Deep Purple-ի 74թ. Քալիֆորնիայի համերգը, չնայած ասեմ Led Zeppelin-ի համերգ-ֆիլմն էլ լավը կլինի, ես որ չեմ տեսել:

ես էլ միայն լսել եմ և չեմ տեսել...
շատ կուզենայի գալ, բայց չեմ կարող:(
Deep Purple-ը չեմ ուզում...երկու անգամ տեսել եմ...:P
չնայած Pink Floyd-ը շատ եմ նայել, բայց դե իրանց շատ եմ սիրում ու հիմա դա ինձ մոտ է...
բայց ես յոթին եմ եկել... ու ես էլ վերջի շարքը կարծեմ նստեցի... կեղքս ինչ-որ երկու տղա էին...
բայց դե ամսի28-ին էլի Pink Floyd կա..էտ հաստատ կգամ և երևի մնացացին էլ կգամ, բացի այս շաբաթից:(

Հեթանոս Հրեշտակ
09.03.2007, 18:13
բայց դե ամսի28-ին էլի Pink Floyd կա..էտ հաստատ կգամ և երևի մնացացին էլ կգամ, բացի այս շաբաթից:(

Ո՞ր մեկը, այսինքն կոնկրետ ի՞նչ է լինելու

Tumbler
09.03.2007, 18:17
Չջոկի. Metallica չի լինելու՞:(

Kita
09.03.2007, 18:37
Չջոկի. Metallica չի լինելու՞:(

ոչ, չի լինելու... ինչու՞ Metallica-ն անգլիական խումբ է, ամերիկյան է...
գրված էր ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ռոքի տեսաերեկոններ...:)

Ավելացվել է 2 րոպե անց

Ո՞ր մեկը, այսինքն կոնկրետ ի՞նչ է լինելու

Liva at Pompey

Երվանդ
14.03.2007, 15:27
Էսօր մարդ կա որ գալու է Բիթլզ վայելելու՞:) , հա ի միջի այլոց, ցուցադրությունների կազմակերպիչների մոտ ցանկություն կա մյուս ամիս ևս, նյութեր ներկայացնելու, եթե ինչ որ առաջարկներ կան(որ խմբին կցանկանայիք դիտել) կարող եք ստեղ գրել, կքննարկվի:

Highordy
14.03.2007, 23:03
Էսօր մարդ կա որ գալու է Բիթլզ վայելելու՞:) , հա ի միջի այլոց, ցուցադրությունների կազմակերպիչների մոտ ցանկություն կա մյուս ամիս ևս, նյութեր ներկայացնելու, եթե ինչ որ առաջարկներ կան(որ խմբին կցանկանայիք դիտել) կարող եք ստեղ գրել, կքննարկվի:

DEEP PURPLE
WHITESNAKE
RAINBOW

PoeT
14.03.2007, 23:37
Դուրս չեկավ։ Շատ անկապ ֆիլմեր էին, վերջինը նույնիսկ չնայեցինք՝ դուրս եկանք։

Guns N' Roses
Ac/Dc
Aerosmith

Ուղղակի շատ հետաքրքիր կլիներ, այս խմբերի մասին ֆիլմեր դիտելը։

HardRock
15.03.2007, 11:49
Highordy և PoeT թվարկածներին հավանություն տալով ավելացնեմ իմ կողմից, Black Sabbath, Iron Maiden, Def Leppard:

CactuSoul
15.03.2007, 12:28
Դուրս չեկավ։ Շատ անկապ ֆիլմեր էին, վերջինը նույնիսկ չնայեցինք՝ դուրս եկանք։
Փաստորեն դուք էլ չդիմացաք, հա:think :D …

Իսկ ինչ վերաբերում ա նրան, թե որ խմբերին կուզեի տեսնել «Ավանգարդում», ապա շատերը կան: Իհարկե, առաջին հերթին շատ կուզեի լեգենդներին տեսնել, նրանց, ովքեր դրել են իսկական՝ դասական rock-ի հիմքը, սակայն նաև մեծ հաճույքով կդիտեի ժամանակակից խմբերին, մասնավորապես Muse, Placebo, Starsailor (էս մեկը դժվար թե ճարվի, դե բայց) և այլն:

Highordy
15.03.2007, 21:21
Ներողություն եմ խնդրում՝ գուցե ճիշտ տեղում չեմ գրում, բայց ռոքի սիրահարներին տխուր լուր ունեմ հայտնելու. Երեկ տեղեկություն ստացանք, որ Լոս Անջելըսում մահացել է ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑ խմբի առաջին կիթառիստ Վարուժան Ուղուրլյանը:

Մեկ անգամ ևս ներողություն, որ հայտարարությունս ոչ բոլորովին է իր տեղում և, գուցե լուրը գուժելով որևէ մեկի տրամադրությունը փչացրեցի…

HardRock
27.03.2007, 09:52
հա ի միջի այլոց, ցուցադրությունների կազմակերպիչների մոտ ցանկություն կա մյուս ամիս ևս, նյութեր ներկայացնելու, եթե ինչ որ առաջարկներ կան(որ խմբին կցանկանայիք դիտել) կարող եք ստեղ գրել, կքննարկվի:

Ervand, հիմա ո՞նց ապրիլին էլ ֆիլմերի ցուցադրություններ կլինեն, ու ի՞նչ են ցուցադրվելու:

Highordy
30.03.2007, 11:04
Ժողովուրդ,

Էս, ապրիլի 13-ին տեղի ունենալիք Ռոք-Ֆեստ-ից ո՞վ ա խաբար: Ո՞րտեղ ա կայանալու:

Մերսի

Երվանդ
30.03.2007, 11:11
Ervand, հիմա ո՞նց ապրիլին էլ ֆիլմերի ցուցադրություններ կլինեն, ու ի՞նչ են ցուցադրվելու:

Տենց նախնական մտադրություն կար, բայց 100 տոկոսանոց բան չի, կախվածա հովանավորներից, մի 2-3 օրից կերևա:

CactuSoul
30.03.2007, 11:55
Ժողովուրդ,

Էս, ապրիլի 13-ին տեղի ունենալիք Ռոք-Ֆեստ-ից ո՞վ ա խաբար: Ո՞րտեղ ա կայանալու:

Մերսի
Կարծում եմ՝ նույնիսկ արժեր առանձին թեմա բացել սրա համար:think …



ՀՀ Կենտրոնական Բանկը ներկայացնում է
«Ռոքը և դրամը»
ռոք փառատոնը:

Մարտի 13-ին, ժամը 19:00-ին, Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնում:
Մասնակցում են.
* Eva
* Strive
* Bambir
* Vostan Hayoc
* King's Cross
* Alter Ego-ն էլ պիտի լիներ, բայց կարծեմ «փոշմանել» են, չեն նվագելու:
Ու հնարավոր ա, որ ինչ-որ խմբի մոռացած լինեմ նշել, կներեք: Ու լավ կլինի մի հատ էլ ժամը ճշտել, քանի որ ես ընդամենը հիշողության վրա հիմնվելով եմ սա գրում:oy :

քաղաքացի
30.03.2007, 12:05
Ես չգիտեմ ո՞ր խմբին ես մոռացել, բայց հաստատ գիտեմ, որ ամսաթիվը սխալ ես գրել: :lol

CactuSoul
30.03.2007, 12:24
Ես չգիտեմ ո՞ր խմբին ես մոռացել, բայց հաստատ գիտեմ, որ ամսաթիվը սխալ ես գրել: :lol
Վայ:oy
sorry…
Ապրիլի 13-ին
:oy :) :oy

Երվանդ
09.04.2007, 15:54
Ապրիլի 13-ին ովա գալիս Ռոք-ի ժող՞ ,գրեք էլի ստեղ՝ ով որ հաստատ գալու է:

Wisper
09.04.2007, 16:16
Իսկ տոմսը ի՞նչքանա ամոթ չլինի հարցնեմ :oy

Երվանդ
09.04.2007, 16:25
Եսել չգիտեմ:( , գրեք ժողովուրդ տոմսի գինն էլ գրեք

Highordy
12.04.2007, 09:14
Եսել չգիտեմ:( , գրեք ժողովուրդ տոմսի գինն էլ գրեք

Զանգել եմ դրամարկղ.

Նստելու տեղեր՝ AMD 2 500
Օթյակ՝ AMD 2 000
Կանգնած՝ AMD 1 000

otar
12.04.2007, 11:34
մինչև 8-րդ կարգ 2500 դրամ
8-ից վերև 2000 դրամ
կանգնելու համար չգիտեմ ճիշտն ասած :)

Amaru
12.04.2007, 13:00
Ես հաստատ լինելու եմ, տոմսն առել եմ :)

Երվանդ
12.04.2007, 13:42
Ժամը քանիսինա սկսում ՞

Amaru
12.04.2007, 13:45
Ժամը յոթին :)

Երվանդ
12.04.2007, 15:22
Ժամը յոթին :)

Շնորհակալություն:)

Amaru
12.04.2007, 19:10
Ուրեմն Դուք էլ եք լինելու՞ :) Բա ո՞վ ա ուրիշ գալու, հը՞ ժողովուրդ :)

Highordy
13.04.2007, 12:03
Ժող, իմացեք, որ էսօրվա ֆեստիվալից հետո մոտ օրերս անց է կացվելու նաև "Կիթառ Ֆեստ"…:hands

Թե որտեղ և երբ - առայժմ չեմ կարող ասել: Հենց իմանամ՝ կգրեմ :ok

Highordy
13.04.2007, 15:16
Ուրեմն Դուք էլ եք լինելու՞ :) Բա ո՞վ ա ուրիշ գալու, հը՞ ժողովուրդ :)

Ես էլ եմ գալու:

Արամ
13.04.2007, 16:00
Երբ? Որտեղ? ԻՆձ ել ասեք?

PoeT
14.04.2007, 00:49
Լավ էր։ Շուտվանից այսքան չէի թռվռացել։

Amaru
14.04.2007, 10:55
Ուհու, կայֆ էր :)

Timbaka
14.04.2007, 15:16
Ներկա էղածներից որևէ մեկը կարո՞ղ ա ասել, թե ինչ էր նշանակում «Ռոքը և դրամը»: Ի՞նչ ի նկատի ունեին կազմակերպիչները նման կարգախոսով:

հետաքրքիր ա ...

otar
17.04.2007, 19:12
դե քանի որ փարատոնը ցենտռաբանկն էր կազմակերպել...
դե հետո էլ ասում էին թե ինչքան լավ ա ունենալ սեփական փողը չե որ դա ազատություն անկախություն դե տենց էլի

Armeno
17.04.2007, 22:40
Նրանք այսպես մեկնաբանեցին.
Աշխարհի բոլոր ռոկ խմբերը հարուստ են,իսկ հայաստանի ռոկչիստները նույնիսկ Ձայնագրվելու գումար չունեն,և այդ համերգը կազմակերպված էր նրանց կարիքները հոգալու համար

Highordy
18.04.2007, 19:44
Ժող ջան,

Վաղը ու մյուս օրը նույն տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու GUITAR FEST.

Ռոքի սիրահարներին տեղեկացնում եմ, որ Ռոքի բաժինը լինելու է ուրբաթ օրը:

Hartd Rock, եթե դեռևս ուզում ես, որ ծանոթացնեմ Արթուր Մարգարյանի հետ՝ խնդրեմ, կարող ես ինձ հետ կապվել: Հաճույքով խոսքիս տերը կլինեմ :)

StrangeLittleGirl
18.04.2007, 19:49
Գա՞մ :think

Highordy
18.04.2007, 20:01
Գա՞մ :think

«Բուսի Դո»-յում (սամուրայների պատվո կանոնագրքում) գրված էր՝

«Եթե կյանքում առերեսվես այնպիսի մի վիճակի, երբ ստիպված կլինես ընտրություն կատարել մահվան և կյանքի միջև, ապա ընտրիր մահը, քանի որ արդեն կասկածել ես…» :think

Ընտրիր մահը՝ արի :)

StrangeLittleGirl
18.04.2007, 20:08
Լավ, որ ժամն էլ ասեք, էդ ժամանակ հաստատ կասեմ՝ կարող եմ գալ, թե ոչ:

Highordy
18.04.2007, 20:23
Լավ, որ ժամն էլ ասեք, էդ ժամանակ հաստատ կասեմ՝ կարող եմ գալ, թե ոչ:


Մի 40 րոպե առաջ կատարողներից մեկի հետ էի խոսում, բայց մոռացա ժամը հարցնեմ: Դե, երևի էլի ժամը 19:00, ինչպես անցյալ անգամ: Համենայնդեպս տոմսերի վրա գրված կլինի:

Ինքս չեմ կարող չգալ՝ իրավունք չունեմ… Տղաս ու աղջիկս (մանավանդ տղաս) պահանջում են: Ստիպված եմ լինելու էդ մի փորձանքն էլ ապրել (կարելի է կարծել, որ բոլորովին չեմ ուզում գնալ, ուղղակի ստիպված եմ :D :D :D ):

StrangeLittleGirl
18.04.2007, 20:26
Իսկ ինչու՞ չեք ուզում գալ:
Եթե 7-ին լինի, դժվար հասցնեմ :(
Բայց լավ ասացիք, զանգեմ հորս:
Է՜հ, վաղու՜ց նրա հետ ռոք համերգ չեմ գնացել:

Highordy
18.04.2007, 20:38
Իսկ ինչու՞ չեք ուզում գալ:


Իսկ ինչու՞ «չեք» բառը մեծատառով Չեք գրում… Հը՞ :tease :this

StrangeLittleGirl
18.04.2007, 20:40
Արդեն շատ ենք օֆֆտոպում, բայց ձեր հարցին պետք է պատասխանեմ: Մի անգամ արդեն ասել եմ, չէ՞, որ էդ դիմելաձևը չեմ սիրում: Փոքրատառով գրելով ես իմ վերաբերմունքն եմ ցույց տալիս:

Highordy
18.04.2007, 21:01
Արդեն շատ ենք օֆֆտոպում, բայց ձեր հարցին պետք է պատասխանեմ: Մի անգամ արդեն ասել եմ, չէ՞, որ էդ դիմելաձևը չեմ սիրում: Փոքրատառով գրելով ես իմ վերաբերմունքն եմ ցույց տալիս:

Մի հատ էլ օֆֆթոպեմ ու պրծ…:D

Բյուր ջան, ախր ես կատակ եմ անում, ախր «չեք» բառը երբեք մեծատառով չի գրվում… :D

StrangeLittleGirl
18.04.2007, 21:09
Շատ պետքս ա, էդ մի բանը քանի որ երբեք չեմ օգտագործում, ուշադրություն չեմ էլ դարձրել :D

PoeT
18.04.2007, 21:39
Ժամը 19։00 ին է սկսվում։

HardRock
19.04.2007, 08:55
եթե դեռևս ուզում ես, որ ծանոթացնեմ Արթուր Մարգարյանի հետ՝ խնդրեմ, կարող ես ինձ հետ կապվել: Հաճույքով խոսքիս տերը կլինեմ :)
Մի քիչ զբաղված եմ, բայց կաշխատեմ: Իսկ հնարավոր է՞ հենց վաղը տոմս առնել, թե կարողա էլ չլինի:

HardRock
19.04.2007, 13:04
Highordy ափսոս բայց, պարզվեց, որ վաղը լիքը գործեր ունեմ, մնաց մի ուրշ անգամ:

StrangeLittleGirl
20.04.2007, 21:46
Ես մտածում էի, որ եթե հետս որևէ մեկը գա, անպայման կգամ: Բայց հանկարծ բոլորը հրաժարվեցին, ես էլ ինադու մեն-մենակ գնացի: Դե լիքը ծանոթ դեմքեր տեսա, այդ թվում՝ Ակումբի անդամներ (Intel, Highordy): Ի դեպ, Highordy, ես Ձեզ տեսա. առաջին շարքում էիք: Ընդմիջմանն էլ մի պահ տեսա, բայց հեռախոսով խոսում էի: Երբ վերջացրեցի, արդեն չկայիք:
Հա՜, մեկ էլ Տիմբակայի հետ եմ ծանոթացել :P
Իսկ համերգը միջինոտ էր: Դե լիցքաթափվել էր պետք ինձ, ուրիշ ոչինչ:

Timbaka
20.04.2007, 22:07
Հա՜, մեկ էլ Տիմբակայի հետ եմ ծանոթացել :P

Էէէէէհ, Բյուրա՜կն, Բյուրա՜կն… դու ակումբից ոչինչ չես թաքցնում:secret

Մի փոքրիիիկ offtop :oy