PDA

Դիտել ողջ տարբերակը : Արթուր Քլարք / Arthur C. Clarke



Jarre
23.08.2013, 17:31
ԱՐԹՈՒՐ ՉԱՐԼԶ ՔԼԱՐՔ
(Arthur C. Clarke)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ArthurClarke_zps7de7f428.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ArthurClarke_zps7de7f428.jpg.html)

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծնվել է 1917 թ.-ի դեկտեմբերի 16-ին, մահացել՝ 2008 թ.-ի մարտի 17-ին։

Ո՞վ է Արթուր Քլարքը։


Աշխարհի առաջին արբանյակ գծագրողը
Գիտնական
Նորարար
Փիլիսոփա
Լեզվաբան
Դերասան
Գրող
Գիտաֆանտաստիկ ժանրի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը
Oսկարակիր ֆիլմի սցենարիստ
77 գրքի և 500-ից ավել պատմվածքների և հոդվածների հեղինակ
Տասնյակ մրցանակների դափնեկիր


Իր մասին գրվել են հազարավոր հոդվածներ և նրան են նվիրվել հարուրավոր վեբ կայքեր աշխարհի ամենատարբեր լեզուներով։

Ժամանակակից աշխարհահռչակ երաժիշտներ և երաժշտական խմբեր, ինչպիսիք են՝ Փինք Ֆլոյդը (Pink Floyd), Ժան Միշել Ժառը (Jean Michel Jarre), Ռոջեր Ուոթերսը (Roger Waters) և Դեյվիդ Գիլմորը (David Gilmour) Արթուր Քլարքին և նրա ստեղծագործություններին են նվիրել իրենց ալբոմներից և երաժշտությունից մի քանիսը, ինչպես նաև կազմակերպել են համերգներ և համաշխարհային շրջագայություններ նվիրված իրեն։


Արթուր Քլարքը, Այզեք Ազիմովը (Isaac Asimov) և Ռոբերտ Հեյնլեյնը (Robert Heinlein) համարվում են գիտաֆանտաստիկ ժանրի բոլոր ժամանակների «Մեծ Եռյակը»։

Քննադատներն իր վեպերը համարում են գիտաֆանտաստիկ ժանրի կուլտային ստեղծագործություներ։ Առավել հանրաճանաչներն են՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odissey); «Մանկության ավարտը» (Childgood’s End); «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvou with Rama); «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) և այլն։

Քլարքի գաղափարներն ընկած են տասնյակ ֆանտաստիկ ֆլմերի սյուժեների հիմքում, իսկ 2 ֆիլմ էլ նկարահանվել է իր վեպերի հիման վրա՝ Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» և Պիտեր Հյամսի «2010 թվականի տիեզերական ոդիսականը»։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

13 տարեկանում պատրաստում է իր առաջին աստղադիտակը։
27 տարեկանում գծագրում և նկարագրում է Երկրի մոլորակի առաջին արհեստական արբանյակը։ Դրանից միայն 20 տարի հետո էր, երբ 1965 թ.-ի ապրիլի 6-ին տիեզերք ուղարկվեց առաջին արբանյակը։
51 տարեկանում Սթենլի Կուբրիկի հետ միասին նկարահանում են գիտաֆանտաստիկ ժանրի մինչև այսօր լավագույնը համարվող գեղարվեստական ֆիլմը՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odissey / Космическая одиссея 2001 года), որը առաջադրվեց Օսկար մրցանակի 10 անվանակարգերում, որոնցից շահեց միայն մեկը՝ լավագույն հատուկ էֆեկտներ։ Այս ֆիլմում և համանուն վեպում Արթուր Քլարքը տվեց ինտերնետի, գերհամակարգիչների, iPad-ի և մի քանի հասկացությունների և առարկաների նկարագրություն, որոնք պետք է տարածվեին կամ ստեղծվեին մեր տասնամյակում։
76 տարեկան հասակում, նա ստեղծեց իր սեփական մրցանակը, որը շնորհվում էր գիտության մարդկանց և գիտաֆանտաստիկ ժանրում ստեղծագործողներին


Արթուր Չարլզ Քլարքը դեռ երկար ժամանակ «կբնակվի» իր ընթերցողների սրտերում և մտքերում, իսկ նրա կերտած կերպարները միշտ կջերմացնեն նրանց սրտերը։

Աղբյուր՝
Արթուր Քլարքի հայկական ՖԲ էջ (https://www.facebook.com/pages/Արթուր-Քլարք/200599706623438)

ՀԳ՝ ոգեշնչված Mari Melikyan-ից և մեր մարսաբնակ ակումբցի Alphaone-ից :))

enna
23.08.2013, 17:32
ԱՐԹՈՒՐ ՉԱՐԼԶ ՔԼԱՐՔ
(Arthur C. Clarke)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ArthurClarke_zps7de7f428.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ArthurClarke_zps7de7f428.jpg.html)


Աղբյուր՝
Արթուր Քլարքի հայկական ՖԲ էջ (https://www.facebook.com/pages/Արթուր-Քլարք/200599706623438)Ըմմմ,ֆբ էջը չի բացում ոնց որ:think

Jarre
23.08.2013, 17:33
ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐՔԻ 3 ՕՐԵՆՔՆԵՐԸ

1) Երբ հարգարժան, սակայն արդեն ծերացած գիտնականը պնդում է, որ ինչ որ բան հնարավոր է, ապա նա հավանաբար համարյա թե ճիշտ է։ Իսկ երբ նա պնդում է, որ ինչ որ բան ահնար է, ապա նա հավանաբար սխալվում է։

2) Հնարավորության սահմանները իմանալու միակ ճանապարհը, այդ սահմաններից դուրս գալու քաջություն ունենալն է։

3) Ցանկացած լավ զարգացած տեխնոլոգիա հեշտությամբ կարելի է շփոթել մոգության և կախարդության հետ։

Jarre
23.08.2013, 17:36
Ըմմմ,ֆբ էջը չի բացում ոնց որ:think
Նոր ստուգեցի unpublish էր էղել :(
Երկար ժամանակ ոչ մեկը չէր մտել, դրա համար ավտոմատ փակվել էր։ Հիմա կրկին հրապարակեցի։ Փորձիր տես բացվո՞ւմ է։ Իմ մոտ ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է։

enna
23.08.2013, 17:40
Նոր ստուգեցի unpublish էր էղել :(
Երկար ժամանակ ոչ մեկը չէր մտել, դրա համար ավտոմատ փակվել էր։ Հիմա կրկին հրապարակեցի։ Փորձիր տես բացվո՞ւմ է։ Իմ մոտ ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է։
հիմա ստացվում է:47:oՀիմա իմ էջում լինկը կդնեմ:

Alphaone
23.08.2013, 17:41
Քլարքից եթե բացարձակ անտեղյակ լինեի, մեջբերված երեք միտքը բավական էր, որ մոլի ֆանատ դառնայի:

Jarre
23.08.2013, 17:45
ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐՔԻ ԳՐՔԵՐԸ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1) Գրքերի հայերեն վերնագրերը մեղմ ասած սիրողական և անտաղանդ թարգմանություններ են :))
2) Ներկայացված են ոչ բոլոր գրքերը


1951 «Մարսի ավազները» (The Sands Of Mars / Пески Марса)

1951 «Հետախուզություն երկրի վրա» (The Exploration Of Space)

1951 «Դետը» (The Sentinel)

1952 «Մուտք դեպի տիեզերք» (Prelude To Space / Прелюдия к космосу)

1952 «Երկնքի կղզիները» (Islands In The Sky / Острова в небе)

1953 «Գիշերը չպիտի գա» (Against The Fall Of Night / Против прихода ночи)

1953 «Մանկության ավարտը» (Childhood's End / Конец детства)

1953 «Հետազոտություն Երկրի վրա» (Expedition to Earth / Экспедиция на Землю)

1954 «Խորություն» (The Deep Range / Большая глубина)

1955 «Երկրի լույսը» (Earthlight / Земной свет)

1956 «Քաղաքը և աստղերը» (The City And The Stars / Город и звезды)

1956 «Հասնել Վաղվան» (Reach for Tomorrow)

1957 «Երկնքի հակառակ կողմը» (The Other Side Of the Sky)

1957 «Սպիտակ եղնիկի պատմվածքները» (Tales From the White Hart)

1957 «Լուսինը պատրաստելիս» (The Making Of a Moon)

1959 «Աստղերի Ծովի շրջակայքով» (Across the Sea Of Stars)

1961 «Լուսնափոշին» (A Fall Of Moondust / Лунная пыль)

1961 «Դժվարություններ տիեզերանավի վրա» (The Challenge Of the Spaceship)

1962 «Ապագայի ուրվագծերը» (Profiles of the Future)

1962 «Պատմվածքներ տասը բառով» (Tales Of Ten Worlds)

1963 «Դելֆինների կղզին» (Dolphin Island / Остров дельфинов)

1963 «Գլիսադա. ամեն ինչ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործածվող փորձարարական տեխնոլոգիաների մասին» (Glide Path: To The Heart Of Experimental Technology...In WWII!)

1965 «Մուտք դեպի Մարս» (Prelude To Mars)

1967 «Աստծու 9 միլիարդ անունները» (The Nine Billion Names Of God)

1967 «Ժամանակի զոնդը» (Time Probe)

1968 «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey / Космическая одиссея 2001 года)

1968 «Տիեզերքի խոստումը» (The Promise Of Space)

1968 «Կոմարեի առյուծը» (The Lion Of Comarre)

1969 «Տիեզերքի մասին երազողները» (The Space Dreamers)

1969 «Դժվարություն ծովի վրա» (The Challenge Of the Sea)

1972 «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous With Rama / Свидание с Рамой)

1972 «Արեգակնային քամին» (The Wind From the Sun)

1972 «Ժամանակինը և աստղերինը» (Of Time and Stars)

1973 «Հաշվետվություն Երրորդ մոլորակից և այլ ենթադրություններ» (Report On Planet Three and Other Speculations)

1975 «Գերիշխան Երկիրը» (Imperial Earth / Земля Имперская)

1977 «Տեսարան Սերենդիփից» (The View From Serendip)

1978 «Դրախտի շատրվանները» (The Fountains Of Paradise / Фонтаны рая)

1980 «Ձայներ երկնքից» (Voices From the Sky)

1982 «2010. Երկրորդ ոդիսականը» (2010: Odyssey Two / 2010: Одиссея Два)

1985 «2061. երրորդ ոդիսականը» (2061: Odyssey Three / 2061: Одиссея Три)

1986 «Հեռավոր երկրի երգերը» (The Songs Of Distant Earth / Песни далёкой Земли)

1986 «Արթուր Քլարքի 2019 թվականի հուլիսի 20-ը» (Arthur C Clarke's July 20, 2019)

1987 Venus Prime 1

1987 «Օրորոցը» (Cradle / Колыбель)

1988 Venus Prime 2

1989 Venus Prime 3

1989 «Ռամա 2» (Rama II / Рама II)

1990 Venus Prime 4

1990 Venus Prime 5

1990 «Գիշերվանից այն կողմ» (Beyond The Fall Of Night / По ту сторону ночи)

1990 The Ghost From the Grand Banks / Призрак Великих отмелей

1990 «Երկիր մոլորակի պատմվածքները» (Tales From Planet Earth)

1991 Venus Prime 6

1991 «Ռամայի պարտեզը» (The Garden Of Rama / Сад Рамы)

1992 «Ինչպես էր Երկիրը միաբան «համաշխարհային գյուղի» ժամանակներում» (How the World Was One Beyond the Global Village)

1993 «Ռաման բացահայտված» (Rama Revealed / Рама явленный)

1994 «Աստծո մուրճը» (The Hammer Of God / Молот Бога)

1995 «Օլիմպի ձյունը» (The Snows Of Olympus)

1996 «3001. վերջին ոդիսականը» (3001: The Final Odyssey / 3001: последняя одиссея)

1996 «10 բալ Ռիխտերի սանդղակով» (Richter 10 / 10 баллов по шкале Рихтера)

1998 «Օրորոցը» (Cradle)

1999 «Թրիգերը» (The Trigger)

2000 «Այլ օրերի լույսը» (The Light of Other Days / Свет иных дней)

2001 «Ցանց աշխարհների միջև» (The Web Between The Worlds)

2002 «Կորալների ափը» (The Coast Of Coral)

2003 «Ժամանակի աչքը» (Time's Eye / Око времени)

2005 «Արգեկնային հողմ» (Sunstorm / Солнечная буря)

2005 «Վերջին թեորեմը» (The Last Theorem / Последняя Теорема)

Jarre
23.08.2013, 17:49
ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐՔԻ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

1956
Հյուգոյի մրցանակ «Լավագույն կարճ պատմվածք» անվանակարգում (Hugo Best Short story winner), «Աստղը» (The Star) պատմվածքի համար

1961
Գիտությունը հանրամատչելի դարձնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-Կալինգա Մրցանակ (UNESCO–Kalinga Prize for the Popularization of Science)

1963
Stuart Ballantine Medal

1969
Առաջադրվեց Օսկար մրցանակի՝ «Լավագույն սցենարիս անվանակարգում», «2001 թվականի տիեզերական ոդիսականը գրքի համար»

1973
Նեբուլայի Լավագույն Վեպ Մրցանակ (Nebula Best Novella winner)՝ «Հանդիպում Մեդուզայի հետ» (A Meeting with Medusa) վեպի համար

1974
Ջոն Կեմբելի՝ Լավագույն Վեպ մրցանակ (John W Campbell Memorial Award Best Novel winner)՝ «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous with Rama) վեպի համար

1974
Նեբուլայի Լավագույն Վեպ Մրցանակ (Nebula Best Novella winner)՝ «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous with Rama) վեպի համար

1974
Հյուգոյի մրցանակ «Լավագույն կարճ պատմվածք» անվանակարգում (Hugo Best Short story winner)՝ «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous with Rama) վեպի համար

1980
Նեբուլայի Լավագույն Վեպ Մրցանակ (Nebula Best Novella winner)՝ «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) վեպի համար

1980
Հյուգոյի մրցանակ «Լավագույն վեպ» անվանակարգում (Hugo Best Novel winner), «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) վեպի համար

1989
Անգլիայի Թագուհու կողմից արժանացավ «Ասպետ Բակալավր» (Knight Bachelor) տիտղոսին։ Առողջական խնդիրների պատճառով նա չկարողացավ մեկնել Լոնդոն, ուստի մրցանակը նրան շնորհեց Շրի Լանկայում Միացյալ Թագավորությունների պատվավոր ներկայացուցիչը։

1994
Առաջադրվեց Նոբելյան մրցանակի

2000
Ստացավ «Բրիտանական Մարդասիրական Ասոցիացիայի Պատվավոր Սատար» (Distinguished Supporter of the British Humanist Association) տիտղոսը

2001
«Ապոլլո 13» տիեզերանավի ղեկավարման վահանակը՝ «Odyssey» բառի փորագրմամբ

2003
Արժանացավ Տելուրիդի Տեք. Ֆեստիվալ մրցանակի

2004
«Հեյնլեյն Մրցանակ» (Heinlein Award)

2005
Արժանանում է Շրի Լանկայի քաղաքացիական բարձրագույն մրցանակի, որի անվանումն է՝ «Շրի Լանկայի Հպարտություն» (Sri Lankabhimanya)

Alphaone
23.08.2013, 17:49
Իսկ հղումներ տալ հնարավո՞ր է, ես ուզում եմ գոնե ֆանտաստիկայի թեմաներում ինչ գտնում եմ, հղումները տեղադրել, բայց եթե էսպես համակարգված դրվի, ավելի լավ կլինի, թե չէ խառը դնելու դեպքում կսկսենք իրար կրկնել :)

Jarre
23.08.2013, 17:51
Իսկ հղումներ տալ հնարավո՞ր է, ես ուզում եմ գոնե ֆանտաստիկայի թեմաներում ինչ գտնում եմ, հղումները տեղադրել, բայց եթե էսպես համակարգված դրվի, ավելի լավ կլինի, թե չէ խառը դնելու դեպքում կսկսենք իրար կրկնել :)
Alphaone, գրքերի հղումները նկատի ունե՞ս։

Alphaone
23.08.2013, 17:56
Alphaone, գրքերի հղումները նկատի ունե՞ս։

Ահա :) Ես մի քանի հատ գտա, բայց վստահ չեմ, որ գրքահենական տարբերակներ չեն, դրա համար չդրեցի, որ վիրուս չտարածեմ :)

Jarre
23.08.2013, 17:59
Ահա :) Ես մի քանի հատ գտա, բայց վստահ չեմ, որ գրքահենական տարբերակներ չեն, դրա համար չդրեցի, որ վիրուս չտարածեմ :)
Ես անպայման կդնեմ հղումները։ Բոլոր հղումները կհավաքեմ, մոդերներին կխնդրեմ խմբագրելու հնարավորություն տալ ու հղումները կտեղադրեմ ;)
Շատ ճիշտ ու լավ մտահղացում է։ Մերսի ;)

Jarre
23.08.2013, 18:05
հիմա ստացվում է:47:oՀիմա իմ էջում լինկը կդնեմ:
Քո շնորհիվ արդեն 56 ;)

Hda
23.08.2013, 19:33
Հավանաբար մասնագիտությունիցս ա գալիս: Ավելի շուտ ճանաչել եմ որպես գիտնական
Кларк предложил идею создания системы спутников связи на геостационарных орбитах, которые позволили бы организовать глобальную систему связи. Эта идея впоследствии была реализована и обеспечила создание во второй половине XX века практически всех глобальных систем коммуникации, в том числе Интернета. Геостационарную орбиту также называют орбитой Кларка или поясом Кларка. Впоследствии Кларк на вопрос, почему он не запатентовал изобретение (что было вполне возможно), отвечал, что не верил в возможность реализации подобной системы при своей жизни, а также считал, что подобная идея должна приносить пользу всему человечеству.

В 1954 году Кларк в письме к директору отдела науки американского национального Бюро Погоды Гарри Векслеру предположил, что орбитальные спутники можно будет использовать для предсказания погоды. Идея была поддержана и впоследствии реализована.

Артур Кларк вместе с Уолтером Кронкайтом и Уильямом Ширра вёл прямые телерепортажи об экспедициях на Луну космических кораблей «Аполлон-11», «Аполлон-12» и «Аполлон-15».

Именно Артур Кларк сделал широко известной и популярной идею космического лифта

Jarre
23.08.2013, 20:26
Հավանաբար մասնագիտությունիցս ա գալիս: Ավելի շուտ ճանաչել եմ որպես գիտնական
Кларк предложил идею создания системы спутников связи на геостационарных орбитах, которые позволили бы организовать глобальную систему связи. Эта идея впоследствии была реализована и обеспечила создание во второй половине XX века практически всех глобальных систем коммуникации, в том числе Интернета. Геостационарную орбиту также называют орбитой Кларка или поясом Кларка. Впоследствии Кларк на вопрос, почему он не запатентовал изобретение (что было вполне возможно), отвечал, что не верил в возможность реализации подобной системы при своей жизни, а также считал, что подобная идея должна приносить пользу всему человечеству.

В 1954 году Кларк в письме к директору отдела науки американского национального Бюро Погоды Гарри Векслеру предположил, что орбитальные спутники можно будет использовать для предсказания погоды. Идея была поддержана и впоследствии реализована.

Артур Кларк вместе с Уолтером Кронкайтом и Уильямом Ширра вёл прямые телерепортажи об экспедициях на Луну космических кораблей «Аполлон-11», «Аполлон-12» и «Аполлон-15».

Именно Артур Кларк сделал широко известной и популярной идею космического лифта

Hda ջան, շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկության համար։ Տվածդ հղման մեջ խոսվում է նաև տիեզերական վերելակի մասին։ Ուզում եմ դրա վերաբերյալ մի երկու խոսք ասել։ Տասնամյակներ առաջ դա համարվում էր պարզապես հեքիաթ, իսկ այսօր արդեն կան կոնկրետ նպատակներ կառուցելու նման բան։
Այս «վերելակի» գաղափարը առաջին անգամ հայտնել է ռուս գիտնական Յուրի Արցուտանովը, իսկ Քլարքը իր «Դրախտի շատրվանները» գրքում (իսկ ապագայում նաև իր մյուս ստեղծագործություններում, օրինակ՝ «3001 թվականի տիեզերական ոդիսականը» գրքում) նկարագրել է դա։ Իհարկե գաղափարը ֆանտաստ գրողինը չէր (և դրա համար էլ շատ վիրավորական է, որ Քլարքը մեծ գումարներ աշխատեց այդ գրքից, իսկ Արցուտանովը՝ ով տվել էր դրա գաղափարը, ընդամենը կոպեկներ), սակայն Քլարքը և մնացած գիտաֆանտաստիկ ոճի գրողները, նման հայտնագործությունները, թեորեաները կամ կարծիքները, նեղ մասնագիտական շրջանակից հանում են և մատչելի են դարձնում միլիոնավոր մարդկանց, ովքեր դա չէին հասկանա, եթե իրենց բացատրեին զուտ մասնագիտական լեզվով։ Դրա համար էլ ինձ թվում է, որ այդ գրողները իրոք մեծ գործ են անում ոչ միայն գրական ասպարեզում, այլև՝ գիտական։

Ներսես_AM
23.08.2013, 21:40
27 տարեկանում գծագրում և նկարագրում է Երկրի մոլորակի առաջին արհեստական արբանյակը։ Դրանից միայն 20 տարի հետո էր, երբ 1965 թ.-ի ապրիլի 6-ին տիեզերք ուղարկվեց առաջին արբանյակը։


:' 1957թ., սովե՞տ

Jarre
23.08.2013, 21:57
:' 1957թ., սովե՞տ

Այո՛ ճիշտ ես։ Առաջին արբանյակը՝ Սպուտնիկ 1-ը ռուսները բաց են թողել 1957 թ.-ի հոկտեմբերի 4-ին։
Իմ նշած ամսաթվին՝ 1965 թ, ապրիլի 6, տիեզերք է ուղարկվել կապային արբանյակ՝ Early Bird-ը։

Մերսի սխալը ուղղելու համար։

Jarre
25.08.2013, 01:48
Հայկօ-ի ՖԲ-ի էջից

Արթուր Կլարկ - Կարանտինը

Երկրի վառվող բեկորները դեռ ծածկում էին երկնակամարի կեսը, երբ հարցը Հետաքրքրության Գեներատորից հասավ Կենտրոն.
- Դա իրո՞ք անհրաժեշտ էր: Նրանք, իհարկե, օրգանական ծագում ունեին, բայց չէ՞ որ արդեն հասել էին բանականության երրորդ մակարդակին:
- Մենք այլ ելք չունեինք. մեր նախորդ հինգ միավորներն անհույս վարակվել էին՝ նրանց հետ շփման մեջ մտնելուց հետո:
- Վարակվե՞լ: Ինչո՞վ:
Դանդաղ ձգվում էին միկրովայրկյանները, քանի դեռ Կենտրոնը որսում էր այն հատուկենտ խամրող հիշողությունները, որոնք կարողացել էին անցնել Գրաքննության Դարպասով՝ նախքան ծանր բեռնավորված Հետախուզական Շղթաները կստանային ինքնաոչնչացվելու հրամանը:
- Նրանք բախվել էին մի խնդրի հետ, որն անհնար էր լիարժեքորեն վերլուծել՝ անգամ եթե հաշվեին մինչև Տիեզերքի գոյության վերջը: Եվ չնայած խնդիրը ներառում էր ընդամենը վեց նշան, այն կլանել էր նրանց ողջ գիտակցությունը:
- Ինչպե՞ս կարող է նման բան լինել:
- Մենք չգիտենք և երբեք էլ չպիտի իմանանք: Բայց եթե այդ վեց նշանները երբևէ կրկին բացահայտվեն, բանական համակարգիչների ողջ քաղաքակրթությունը կկործանվի:
- Իսկ ինչպե՞ս կարելի է ճանաչել այդ նշանները:
- Մենք դրա պատասխանն էլ չունենք. միայն դրանց անուններն են հասցրել թափանցել ներս՝ նախքան Գրաքննության Դարպասը կփակվեր: Բնականաբար՝ դրանք ոչինչ չեն նշանակում:
- Եվ այնուամենայնիվ՝ ես պետք է իմանամ այդ անունները:
Գրաքննության շղթաներում լարումը սկսեց աճել, սակայն Դարպասը մնաց բաց.
- Ահա դրանք. արքա, թագուհի, փիղ, ձի, նավակ, զինվոր:

Անվերնագիր
17.09.2013, 22:30
Լուսնափոշին հրաշալի է :love

Sagittarius
29.11.2013, 18:50
Էսօր վերջացրեցի Արթուր Քլարքի՝ իմ կարդացած առաջին ստեղծագործությունը՝ «Քաղաքը և աստղերը» :love Ի՜նչ ծիծիկ երևակայություն ունի: Էս գիրքը լրիվ պատահաբար ձեռքս ընկավ, սրա մասին չէի էլ լսել: Գնացքին էի սպասում կայարանում, սովորության համաձայն մտա գրախանութ, գիտաֆանտաստիկայի բաժինը ուսումնասիրելու, էս գիրքը աչքովս ընկավ, Սըր Քլարքի միակ գիրքն էր, որ ունեին:

Հիմա այլ գրքեր խորհուրդ տվեք, բայց ոչ մեծ (200-300 էջանով): :)

Ռուֆուս
29.11.2013, 18:58
Բըհ, ես էլ ուրախացա թե էլեկտրոնային տարբերակն ունես։ Ժող, ուզում եմ Քլարկի գրքերը ու հատկապես պատմվածքները անգլերեն epub կամ mobi ֆորմատով (ինտիմ չառաջարկել ։))

Էն կռիս Հայկօն գրածներիս չի պատասխանում, խոզ մեռնում ա

Ռուֆուս
11.07.2015, 00:46
Էն որ 2001 A Space Odyssey-ն ամենասիրածս կինոներից մեկն ա, որի ամեն րոպեն պաշտում եմ։ Էն որ մի օր որոշում եմ գիրքը կարդալ ու սիրահարվում եմ գրքի ամեն բառին, չնայած նրան, որ կինոն մեկ ա ավելի լավն ա։ Էն որ հետո որոշում եմ կարդալ 2010-ը ու սիրահարվում եմ գրքի ամեն մի բառին, չնայած, որ 2001-ը ավելի լավն էր։ Էն որ հիմա սկսելու եմ 2061-ը ու չգիտեմ թե ինչ ա լինելու։

Կարճ ասած, Քլարկը աշխարհի լավագույն սայֆայ գրողն ա, LAV? Իր նման երևակայություն, իր նման մտքի թռիչք, իր նման ապագան կանխագուշակելու ունակություն ոչ ոք չի ունեցել։ Վերջակետ։

Space Odyssey-ն վերջացնեմ, անցնելու եմ Ռամային։

Ռուֆուս
11.07.2015, 00:52
Հ.Գ. քիչ ա մնում անունս փոխեմ դարձնոմ David Bowman, տիեզերական սաղմի նկարն էլ դաջեմ սրտիս :)) (առաջնեկիս անունն էլ դնեմ HAL9000)

Jarre
11.07.2015, 04:48
Էն որ 2001 A Space Odyssey-ն ամենասիրածս կինոներից մեկն ա, որի ամեն րոպեն պաշտում եմ։ Էն որ մի օր որոշում եմ գիրքը կարդալ ու սիրահարվում եմ գրքի ամեն բառին, չնայած նրան, որ կինոն մեկ ա ավելի լավն ա։ Էն որ հետո որոշում եմ կարդալ 2010-ը ու սիրահարվում եմ գրքի ամեն մի բառին, չնայած, որ 2001-ը ավելի լավն էր։ Էն որ հիմա սկսելու եմ 2061-ը ու չգիտեմ թե ինչ ա լինելու։

Կարճ ասած, Քլարկը աշխարհի լավագույն սայֆայ գրողն ա, LAV? Իր նման երևակայություն, իր նման մտքի թռիչք, իր նման ապագան կանխագուշակելու ունակություն ոչ ոք չի ունեցել։ Վերջակետ։

Space Odyssey-ն վերջացնեմ, անցնելու եմ Ռամային։



Իսկ Ռամաները, Հայկ..... Էդ մի ուրիշ գլուխգործոց ա։ Իհարկե մեծարգո Հայկօն տանել չի կարում Ռաման, բայց ես երեք անգամ կարդացել եմ :D Ոդիսականները երկու, Ռաման երեք։ Ինձ Ռամայի վերջին հատորները ավելի շատ են դուր գալիս։ Շատ փիլիսոփայական հարցեր է քննարկում ու ճիշտ ձևով։ Մանավանդ կրոնի մոմենտով հետաքրքիր մտքեր կան։

Ռուֆուս
11.07.2015, 13:12
Արթուր, քեզ մտրակի 50 հարված 3001-ը սպոյլ անելու համար :angry

ԻՆՉՈւ՞՞՞ :angry

Jarre
11.07.2015, 19:38
Արթուր, քեզ մտրակի 50 հարված 3001-ը սպոյլ անելու համար :angry

ԻՆՉՈւ՞՞՞ :angry

Դա սպոյլեր չի։ Էդ ամենը գրված է անգլերեն հրատարակության նախաբանում ու կազմի հետևի մասում։
Ու իզուր էլ ջնջել եք գրածներս։ Մարդ գալիս չարչարվում բան ա գրում, իսկ դուք ջնջում եք առանց ճշտելու։ Բեեեե ձեզ......

Ռուֆուս
27.11.2015, 18:01
Չեմ հիշում վերջերս որևէ գիրք տենց լարված ու կլանված կարդայի, ինչպես Քլարկի Rendezvous with Rama-ն: Մանավանդ Ժելյազնուց հետո, ում տենց էլ չկարողացա սիրել:

Մի խոսքով 22-րդ դար, ինչ-որ աստերոիդ մտնում է արեգակնային համակարգ ու հետո գիտնականները պարզում են, որ էս աստերոիդը բնական մարմին չի, այլ այլմոլորակային նավ է ու մի խումբ աստղագնացների է ուղարկում, որպեսզի ուսումնասիրեն Ռաման: Աստղագնացները մտնում են Ռամայի մեջ ու սկսում են ուսումնասիրել այլմոլորակային տարօրինակ նավը, բայց ինչքան շատ են ուսումնասիրում ու ինչքան նոր բաներ են բացահայտում էդքան ավելի շատ հարցեր են առաջանում: Ու գիրքն էդպես էլ վերջանում է, առանց հարցերից շատերին պատասխան տալու:

Ռամայի մյուս մասերը չեմ պատրաստվում կարդալ, ոնց հասկացա դրանք Քլարկը չի գրել Gentry Lee-ն է հեղինակը, իսկ Քլարկն ընդամենը խմբագրել է ու շատ ցածր ռեյտինգներ ունեն: Բայց Rendezvous with Rama-ն իմ համար ամբողջական գիրք էր ու ոչ մի շարունակության կարիք չուներ: 2001-ի հետ միասին Քլարկի ամենասիրածս գրքերի ցանկում հայտնվեց:

Ինչ վերաբերվում է Space Odyssey-ի մյուս մասերին, 2010-ը շատ լավն էր, բայց 2061-ն ու 3001-ը էն աստիճանի վատն էին, որ ավելի լավ ա չգրեր: