PDA

Դիտել ողջ տարբերակը : Այզեկ Ազիմով (Isaac Asimov)



Alphaone
22.08.2013, 22:44
Ազիմովն օրիգինալ գրող է, անգամ ծննդյան տարեթիվն է օրիգինալ: ԽՍՀՄ-ում ծնված լինելով(համաձայն փաստաթղթերի՝ 2 հունվարի 1920թ.)` ինչպես Ազիմովն է արտահայտվում, իրեն ճամպրուկով ԱՄՆ տարան: Արդեն ԱՄՆ-ում 5-ամյա Ազիմովը դպրոց է գնում: Քանի որ դե յուրե պիտի 6 տարեկանում գնար, ապագա ֆանտաստի ծննդյան տարեթիվը ֆանտաստիկ կերպով դառնում է 1919թ. սեպտեմբերի 7, թեև չար լեզուներն ասում են, որ սա փոքրիկ Այզեկի մայրը՝ Աննա Ռաքել Բերման-Ազիմովն է կազմակերպել:
1935թ.-ին 15-ամյա Այզեկն ավարտում է դպրոցն ու ընդունվում Seth Low Junior College: Բարեբախտաբար, նրան վիճակված չէր իրավաբան դառնալ, մեկ տարի անց քոլեջը փակվում է: Ազիմովը դառնում է քիմիկոս: Ասպիրանտուրայի ու պրակտիկ աշխատանքի միջև ընտրությունը կանգ է առնում աշխատանքի վրա և Այզեկն, ով արդեն ընդունվել էր ասպիրանտուրա, մեկնում է Ֆիլադելֆիա, ուր նրա գործընկերն է դառնում մեկ այլ ֆանտաստ գրող՝ Ռոբերտ Հայնլայնը (Robert A. Heinlein):

Հիմա մի կողմ եմ դնում չոր փաստերն ու անցնում ռոմանտիկային: 22-ամյա Այզեկը Վալենտինի օրը կույր ժամադրության է գնում ու հանդիպում իր ապագա կնոջը՝ Գերտրուդային: Նույն 1942-ին էլ նրանք ամուսնանում են: Այս ամուսնությունից ծնվում են նրանց որդին՝ Դեվիդը և դուստրը՝ Ռոբին Ջոանը:

Գրեթե բոլոր տղամարդկանց կենսագրություններում էլ կա այդ մեկ-երկու տարին՝ բանակը: Բանակից հետո Այզեկը շարունակում է կրթությունը: Հետո գալիս է ստանդրատ դասախոսական կենսագրություն՝ հերթով ավելի ու ավելի մեծ գիտական կոչումներ, բայց Ազիմովը որպես բիոքիմիկ չէ, որ կայանում է:

Դեռ 11 տարեկան Այզեկը գրում է փոքրիկ քաղաքում ապրող տղաների արկածների մասին: Հավատա՞նք նախախնամությանը: Լավ, չենք հավատում, ուղղակի հանգամանքների բերումով իր հորինվածքն Ազիմովը պատմում է ընկերներից մեկին ու վերջինս խնդրում է գիրքը, որտեղից Ազիմովը դա կարդացել է: Նա էլ նստում ու սկսում է գրել այդ գիրքը՝ այս ժամանակ էլ գտակցելով, որ ինքը ցանկանում է և կարող է դառնալ գրող: Թեև ութ գլուխ գրելուց հետո Այզեկը իր գիրքը կիսատ է թողնում:

Marooned Off Vesta՝ Ազիմովի առաջին հրապարակված գործը, որ լույս է տեսնում 1939թ.-ին Amazing Stories ամսագրում:

Այդուհետ հերթով լույս են տեսնում Ազիմովի գործերը: Նրան մեծ հռչակ է բերում՝ «Եվ եղավ խավար» պատմվածքը: Հայտնի են նրա շարքերը ռոբոտների մասին, ուր նրա առաջին անգամ կիրառած որոշ բառեր մինչ օրս գործածվում են գիտական ու խոսակցական անգլերենում:

Արժի՞ ասել, որ Ազիմովը կնոջից բաժանվեց: Ինչևէ, 1970 թ.-ին նա ևս մեկ անգամ ընտանիք կազմեց, բայց ի տարբերություն առաջին ամուսնության, այս ամուսնությունից երեխաներ չծնվեցին:

1992թ-ի ապրիլի 6-ին Ազիմովը հեռացավ աշխարհից: Դեռ 1983թ.-ին սրտի վիրահատության ժամանակ նա վարակվել էր ՄԻԱՎ-ով, ինչն աստիճանաբար սպանեց նրան տարիների ընթացքում:

Կան ֆանտաստներ, ում բոլորը սիրում են, Ազիմովը նրանց թվին չի պատկանում, շատերին եմ ճանաչում, որ Ազիմովին ուղղակի լուրջ չեն մոտենում որպես գրող :(, բայց ինձ համար Ազիմովը լավագույն ֆանտաստներից է:

Հ.Գ. Մարի՜, շնորհակալություն գաղափարի համար :)

Վոլտերա
22.08.2013, 22:50
Ինձնից առաջ անցար :cry ինչ վատն ես

Freeman
22.08.2013, 23:01
Կան ֆանտաստներ, ում բոլորը սիրում են, Ազիմովը նրանց թվին չի պատկանում, շատերին եմ ճանաչում, որ Ազիմովին ուղղակի լուրջ չեն մոտենում որպես գրող :(, բայց ինձ համար Ազիմովը լավագույն ֆանտաստներից է:


«Ես, Ռոբոտս» շարքը,«մասնագիտությունը», էն երազների սարքի մասին գործերը իմ համար որ գլուխգործոց են, անհնար ա իրան չսիրելը :)

Jarre
22.08.2013, 23:07
Alphaone և Mari Melikyan , էս ինչ գիտաֆանտաստիկ ռմբակոծություն եք սկսել :))

Խնդրում եմ Արթուր Քլարքի ու Ռոբերտ Հայնլայնի մասին չբացեք թեմա։ Դրա հեղինակային իրավունքը միայն ես ունեմ :)) :love

Alphaone
22.08.2013, 23:12
Ինձնից առաջ անցար :cry ինչ վատն ես

Վամպս, դու էլ ինձ լրացրու, գիտես, որ ոնց էլ լինի, լիքը բան բաց թողած կլինեմ :kiss

Alphaone
22.08.2013, 23:14
«Ես, Ռոբոտս» շարքը,«մասնագիտությունը», էն երազների սարքի մասին գործերը իմ համար որ գլուխգործոց են, անհնար ա իրան չսիրելը :)

Ֆրիման, դու էս պահից հայտարարվում ես ինձ հարազատ հոգի, ախր ՀԵՆՑ ԷՆ գործերը նշեցիր... :kiss :oy

Վոլտերա
22.08.2013, 23:15
Ֆրիման, դու էս պահից հայտարարվում ես ինձ հարազատ հոգի, ախր ՀԵՆՑ ԷՆ գործերը նծեցիր... :kiss :oy

Ստօպ, Ֆրիմանն իմ հարազատ հոգին է, դու քո Մարսից հոգիներ ճարի :angry

impression
22.08.2013, 23:17
արա այ ճտեր, էս ինչ լավն եք :love

Freeman
22.08.2013, 23:19
Ֆրիման, դու էս պահից հայտարարվում ես ինձ հարազատ հոգի, ախր ՀԵՆՑ ԷՆ գործերը նշեցիր... :kiss :oy


Ստօպ, Ֆրիմանն իմ հարազատ հոգին է, դու քո Մարսից հոգիներ ճարի :angry

Ես այլմոլորակայինի ու բլրակցու հարազատ հոգին ե՞մ :)) փաստորեն որ վաղը աշխարհի վերջը եղավ, մեկդ ինձ կփրկի :)

Ես գիտեի որ դուք լավ ճաշակ ունեք, գնալով համոզվում եմ )

Alphaone
23.08.2013, 00:00
Ստօպ, Ֆրիմանն իմ հարազատ հոգին է, դու քո Մարսից հոգիներ ճարի :angry

Մար, դե որ տենց ա, Ռուբիին եմ տանում :P

Վոլտերա
23.08.2013, 00:01
Մար, դե որ տենց ա, Ռուբիին եմ տանում :P

Ռուբին էլ ա իմը:P

Alphaone
23.08.2013, 17:44
Իմ ամենասիրած պատմվածքներից մեկը: Ի դեպ, Ազիմովը գլխավոր հերսոսին իր բնավորությունն է տվել ու ի դեպ, գլխավոր հերոս ասելով՝ գիտնականին նկատի ունեմ, ոչ թե հանցագործին: :) Լավ, անոնսն արեցի, տեղադրեմ հղումը, սորրի, որ ռուսերեն է:

http://www.lib.ru/FOUNDATION/thingbel.txt