PDA

Դիտել ողջ տարբերակը : Վճարովի ավտոկայանատեղիներ. օգո՞ւտը



Universe
20.08.2013, 22:32
Ամսի մեկից վճարովի...

Աթեիստ
20.08.2013, 22:43
Ինձ հա մի հարց ա տանջում, ասենք մեկը գլխին չուլկի ա քաշում, գալիս ավտոյիս ապակին ջարդում ա (չուլկի բառի վրա արդեն նախկին պառկովշիկները արդեն դրան կքշեին), մագս առնում, գնում։ Ինձ դրա տեսագրությունն են տալու, մագի տեղը դնե՞մ։
Ո՞ւր են երաշխիքներն ու պարտականությունները։

Ի դեպ, եզերի չակերտները նկատե՞լ եք
https://lh4.googleusercontent.com/-BOkPS_7TULs/UhO6WUXCzMI/AAAAAAAAEAM/1JtJ155Hnfw/w472-h629-no/20130815_125424.jpg

Universe
20.08.2013, 23:18
Ինձ հա մի հարց ա տանջում, ասենք մեկը գլխին չուլկի ա քաշում, գալիս ավտոյիս ապակին ջարդում ա (չուլկի բառի վրա արդեն նախկին պառկովշիկները արդեն դրան կքշեին), մագս առնում, գնում։ Ինձ դրա տեսագրությունն են տալու, մագի տեղը դնե՞մ։
Ո՞ւր են երաշխիքներն ու պարտականությունները։

Ի դեպ, եզերի չակերտները նկատե՞լ եք
https://lh4.googleusercontent.com/-BOkPS_7TULs/UhO6WUXCzMI/AAAAAAAAEAM/1JtJ155Hnfw/w472-h629-no/20130815_125424.jpg


Եզրի չակերտները ո՞րնա...

Տեսագրությունը քեզա տալու որ դու ոստիկանություն դիմես: Իսկ ոստիկանության հետ իրանք նախնական երկու տարբերակ ունեցող պայմանավորվածություն պետքա ունենան: Յա ասեն, ախպեր ջան, որ մեր փարքինգ սիթիյից դիսկ տան ասեն համը դուրսա եկել, սուտի շարժ արեք իբր թե մանենք գալիս, յա էլ կոնկրետ հրահանգ վերևներից...

Մեկել պլակատ տպողի AMU-ն ծաղկաման...

Աթեիստ
20.08.2013, 23:24
Եզրի չակերտները ո՞րնա...
Մեկել պլակատ տպողի AMU-ն ծաղկաման...

Եզրի չէ, եզերի (անասունների)։

Ձայնալար
20.08.2013, 23:54
Եզրի չէ, եզերի (անասունների)։

Արական սեռի, ամորձատված, խոշոր եղջերավոր:

Օգուտը մերը չի, մերը վնասն ա: Փող են կլպում ու շատ ափաշքյարա:

Sagittarius
21.08.2013, 00:10
ինձ հետաքրքիր ա՝ ինչ կազմակրպություն ա սպասարկում, շահույթով ա աշխատում, ով ա տերը, ու հավաքված գումարը ուր ա գնում:

Վահե-91
21.08.2013, 00:16
ինձ հետաքրքիր ա՝ ինչ կազմակրպություն ա սպասարկում, շահույթով ա աշխատում, ով ա տերը, ու հավաքված գումարը ուր ա գնում:
«Փարկինգ սիթի» ա կազմակերպության անունը: Կամ Սամոյինը պիտի լինի (անվանումից ելնելով ավելի հավանական ա :)) ) կամ Սաշիկինը էլի :pardon
Կարծում եմ ոնց որ արագաչափերի դեպքում՝ մի փոքր մասը կգնա պետության բյուջե: Աշխատողներին ընդունում են 1000$ կաշառքով, աշխատավարձը՝ 120000 դրամ: Օրական 8 ժամ աշխատում ես, շաբաթ ու կիրակի հանգիստ ա: :D

Sagittarius
21.08.2013, 00:20
իսկ գաղափարի մասին.

ըստ էության փորձում են զարգացած երկրների մոդելը կիրառել (այդ թվում եվրոպական քաղաքների): Բայց ինչքանով ա նման մեթոդը կիրառելի մի քաղաքում՝ որտեղ
-ավտոների հետ կապված հանցագործությունները շատ բարձր տոկոս են կազմում
-ոստիկանությունը թույլ է աշխատում՝ հանցոգործություններից շատերը չեն բացահայտվում
-բավական ցածր վարձատրվող աշխատուժ է հասանելի

Էլի սխալ խնդիր են «լուծում»՝ սխալ հերթականությամբ:

Vaio
21.08.2013, 00:38
Հարցա ծագում:
Ոնցա ձեռնտու. մուծել միանվագ տարվա համար, թե` քիչ-քիչ, ինչքան կանգնես էնքան մուծես?


Մյուս հարցը:
Փաստորեն սա ինչ-որ ՍՊԸ-ա: Արդյոք ՍՊԸ-ն իրավունք ունի դոստուպ ստանալ ավտոտերերի բազային` պետհամարանիշ/հասցե/հեռախոսահամար.... անձնական տվյալներ...?

Vaio
21.08.2013, 00:39
Եթե ավտոմեքենան այդ կարմիր գծիկավոր դաշտում (վճարովի տեղում) կանգնել է ավտոմեքենայի եզրաչափերի կիսով չափ, կամ, օրինակ, եզրաչափերի կեսից ավելի քիչ չափով... պետք է վճարի, թե ոչ?

Vaio
21.08.2013, 00:44
Էս Parking-ի աբսուրդներից մեկը նաև էնա, որ շատ աշխատավայրերի մոտ գծել են էտ իրանց կարմիր գծիկները ու փաստորեն ստացվումա, որ էտ կարգի տեղերի աշխատողները միշտ պետքա վճարեն աշխատանքի գնալու համար` աշխատավայրի մոտ կայանելու համար, այստեղից էլ հետևություն` տվյալ աշխատակիցները Parking համակարգի վճարելու տարբերակի ընտրության հնարավորություն չունեն. ստիպված պետքա տարվա համար միանգամից մուծեն, որ ամեն օր 500 դրամ չտան:

Ձայնալար
21.08.2013, 00:53
Հարցա ծագում:
Ոնցա ձեռնտու. մուծել միանվագ տարվա համար, թե` քիչ-քիչ, ինչքան կանգնես էնքան մուծես?


Մյուս հարցը:
Փաստորեն սա ինչ-որ ՍՊԸ-ա: Արդյոք ՍՊԸ-ն իրավունք ունի դոստուպ ստանալ ավտոտերերի բազային` պետհամարանիշ/հասցե/հեռախոսահամար.... անձնական տվյալներ...?


Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը «սիրում» է որոշումներ ընդունել` առանց օրենքները հարգելու: Սակայն վճարովի կայանատեղիների վերաբերյալ ավագանու՝ դեկտեմբերին կայացրած որոշումը կուլիմինացիոն է: Թվարկենք դրա հիմնական ապօրինությունները.

1. Անդորրագիր չկա

Այսպիսով, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև, պահանջելու դեպքում, տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»:

Բայց, ի հեճուկս օրենքի, ուղարկված SMS-ի դիմաց վարորդներին ոչ ոք անդորրագիր չի տալիս: Դա ոչ միայն վարորդների իրավունքների և օրենքի խախտում է, այլև պաշտոնյաներին՝ SMS-ներից ստացված գումարները գրպանելու հնարավորություն է տալիս:

2. Րոպեավճարի փոխարեն ժամավճար է

Համաձայն նույն օրենքի 10-րդ հոդվածի՝ եթե վարորդը նախընտրում է ժամավճարի տարբերակը (և ոչ օր/շաբաթ/ամիս/տարի համակարգը), ապա իրենից գանձվում է միայն փաստացի կանգնած րոպեների գումարը:

Այսինքն, եթե մեկ ժամվա կայանման գինը 100 դրամ է, ապա, օրինակ, կես ժամ կանգնելուց պետք է գանձվի 50 դրամ, 1 ժամ և 15 րոպե կանգնելուց` 125 դրամ և այլն (րոպեն 1 դրամ և 67 լումա սակագնով):

Սակայն, խախտելով օրենքը, մեկ ժամվա գումարը գանձվում է կայանված յուրաքանչուր ամբողջ և ոչ ամբողջ ժամվա համար:

3. Տեսախցիկներով տուգանելու իրավունքը միայն Ոստիկանությունն ունի

Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը (հոդված 2, մաս 1, կետ 3):

Այնինչ, Երևանի քաղաքապետարանը, խախտելով օրենքը, որոշել է ապօրինաբար տեղեկություններ հավաքել վարորդների մասին և ապօրինաբար ստացված ապացույցներով տուգանել վարորդներին:

4. Տուգանողը ՍՊԸ է

Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 219.1 հոդվածի, վճարովի կայանատեղիում կայանած և տուրքը չվճարած վարորդին պետք է տուգանի տեղական ինքնակառավարման մարմինը (Երևանի քաղաքապետարանը): Բայց, քաղաքապետարանի չարաբաստիկ որոշման համաձայն, խախտման արձանագրություն կազմողը մասնավոր ընկերություն է:

Այսինքն, ի հեճուկս օրենքի, ինչ-որ մասնավոր կազմակերպություն ստացել է քաղաքացիներին տուգանելու իրավունք:

5. Վարորդների մասին տվյալների բազան տվել են ՍՊԸ-ին

Համաձայն քաղաքապետարանի (ավելի ճիշտ՝ Երևանի ավագանու) որոշման, «լիազորված» մասնավոր ընկերությունը տուգանքներն ուղարկելու է մեքենաների սեփականատերերին: Սակայն որտեղի՞ց մասնավոր ընկերությունը պետք է իմանա, թե որ պետհամարանիշի մեքենայի սեփականատերն ով է:

Ստացվում է, որ, ի հեճուկս սահմանադրության, պետական մարմինները բոլոր մեքենատերերի մասին տեղեկությունները փոխանցել է ինչ-որ մասնավոր ընկերության:

Մեկնաբանություններն ավելորդ են:
http://hetq.am/arm/news/28545/aporinutyunneri-rekordayin-qanak.html

Universe
21.08.2013, 17:31
էսօր իրավաբաններից հարցրել եմ ասել են որ ձեռքումս առկա պառկովկի շտռաֆը իրական փաստարկա իմ կոնֆիդենցիալությունը խախտելու համար...)

Universe
30.08.2013, 16:31
Ես օռանժի բաժանորդ եմ, ու իմ քարտից ՍՄՍ ուղարկել չի լինում էտ համարին:

Vaio
31.08.2013, 20:27
Ես օռանժի բաժանորդ եմ, ու իմ քարտից ՍՄՍ ուղարկել չի լինում էտ համարին:

Օռանժի համարից էտ համարին չի ուղարկում սմս?

Universe
31.08.2013, 21:34
Օռանժի համարից էտ համարին չի ուղարկում սմս?
չէ, իմը դելֆինա ինչա դրանիցա, ու չի գնում, ատչոտա գալիս որ չի հասել

Vaio
17.10.2013, 22:40
SMS-ի միջոցով ոնց կարելիա 1 ամսվա (2000 դրամ) պարկովկի գումարը փակել?

Ներսես_AM
08.08.2014, 02:41
Փաստորեն որ հավես ու ժամանակ ունենաս կարելի ա ազատ ֆռֆռալ :)


https://www.youtube.com/watch?v=uRdeio9vZPs