PDA

Դիտել ողջ տարբերակը : Տղամարդն ու պայուսակը

Chuk
20.08.2013, 00:59
Կարծեմ երկու տարի առաջ էր, որ կինս՝ Ֆոտոնը, առաջարկեց իմ համար ուսին գցելու պայուսակ առնել: Չնայած մտածում էի, որ որոշ դեպքերում շատ հարմար բան է, բայց քաղաքավարությամբ հրաժարվեցի: Հրաժարվելուս պատճառները մի քանիսն էին.

1. Ոչ ուժեղ, բայց իմ մոտ էլ կար էն՝ որոշ շրջանակներում տարածված կարծրատիպի նստվածքը, որ տենց պայուսակներ մենակ կանայք, աղջիկներն են բռնում,
2. Մտածում էի, որ հազվադեպ է իսկապես հարմար լինելու, իսկ մեծ մասամբ ավելորդ բեռ է,
3. Մտածում էի, որ դրսում «թարս կնայեն»:

Ինչևէ: Դրանից ժամանակ անցավ: Պարբերաբար մտածում էի, որ իզուր եմ նվերից հրաժարվել: Պարբերաբար պետք էր լինում: Բայց երբ հենց հաջորդ օրը պետք չէր լինում, մոռանում էի:

Ուկրաինայում գործուղման ժամանակ ուշադրություն դարձրի, որ տղամարդկանց մեծ մասը նման պայուսակներով է: Իհարկե ստատիստիկաս կարող է սխալ լինել, բայց իմ հաշվարկներով 10-ից 9-ը նման պայուսակով էր: Հավեսի ընկա ու հենց Ուկրաինայում գնեցի նման պայուսակ: Գնելիս մտածում էի, որ հազվադեպ եմ օգտագործելու, այն դեպքերում, երբ մեկից ավելի իրերով, թղթերով (համապատասխան չափի) պետք է դուրս գամ տնից:

Բայց արի ու տես, որ հիմա հազվադեպ եմ առանց պայուսակի տնից դուրս գալիս: Էնպես չի, որ դրանում եղած իրերն ինձ ամեն օր պետք են գալիս, բայց երբ պետք են գալիս, իմ ձեռի տակ են: Ու շատ հարմար է ստացվում, պայուսակն ուսիս ման գալն էլ բնավ անհարմար չէ: Պայուսակի մեջ ինչ ասես չունեմ, սկսած տարբեր տեսակի թղթերից ու գրիչներից, մինչև փաստաթղթեր ու բանալիներ, աշխատանքի նմուշներ, ակնոց մաքրելու կտոր և այլն:

Բայց ինչքան էլ որ նկատում եմ, որ Հայաստանում էլ են ավելանում նման պայուսակներ կրող տղամարդիկ, մեկ է, իմ տպավորությամբ մեծ մասի համար դա անընդունելի ատրիբուտ է:

Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժի՞, որ տղամարդիկ ունենան նման պայուսակներ, թե՞ ոչ:

http://www.plsbag.com/1104/black-nylon-crossbody-bag-boys-messenger-bag.jpg

Ռուֆուս
20.08.2013, 01:08
Իտալացի տղամարդկանցից տասից տասը նման պայուսակներով են ման գալիս՝ տարբեր գույների, չափսերի, մատերիալների։ Երբ ռյուկզակով չեմ լինում, ես էլ եմ պարտադիր էդ պայուսակներիցս մեկը վերցնում, փոքրը հարմար ա հեռախոսը, պլանշետն ու հեռախոսի լիցքավորիչը կրելու համար, մեծն էլ թղթերի ու այլ բաների համար, մեկ մեկ էլ խանութից առևտուր անելուց եմ մեջը բան լցնում։ Համենայն դեպս առանց պայուսակի կամ ռյուկզակի էլ տնից դուրս չեմ գալիս։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Arpine
20.08.2013, 01:12
Ամա՜ն, արժի, անհրաժեշտը մի կողմ, շատ եմ սիրում ♥, կողքից նենց սիրունա ^_^

Sent from my HTC Desire C using Tapatalk 4

Mephistopheles
20.08.2013, 01:13
ես հիմա լիֆչիկով եմ ման գալի… սելֆոնս եմ մեջը դնում, վալետս, գրիչներս, սիգարտներս, զաժիգալկեն… մեկ էլ քյաշ փող…

StrangeLittleGirl
20.08.2013, 01:16
Արտ, անկեղծ ասած, ես նկատել եմ, որ մեր հասարակության մեջ ընդհանրապես ընդունված երևույթ չի, որ տղամարդը պայուսակ ունենա (անկախ նրանից, թե դա ինչ տիպի պայուսակ ա, մենակ սպորտայիններն են մի քիչ ներելի): Ես հիշում եմ, որ դեռ դպրոցում ինչ-որ տարիքից սկսած տղաներն էլ դպրոցական պայուսակ չէին բռնում, անցել էին էն էժանագին սուտի ադիդաս պայուսակներին: Դրանից կարճ ժամանակ անց հրաժարվեցին նաև ադիդասներից, սկսեցին տոպրակներով գալ, իսկ ավելի ուշ՝ մի տետր էին կոլոլում ու դնում շորերի տակ, գրիչն էլ գրպանում, պայուսակով կամ տոպրակով էկողներին էլ մի լավ ձեռ էին առնում:

Ու հիմա էլ որ շուրս նայում եմ (խոսքը Հայաստանի մասին ա), հաճախ նկատում եմ, որ տղաները պայուսակ չունեն: Էդ խնդիրը տարբեր կերպ են լուծում: Մեկ ինչ ունեն-չունեն գրպաններն են լցնում, ինչի արդյունքում շալվարն անդուր կախվում, ծանրանում ա: Մեկ էլ օգտվում են շրջապատի աղջիկների ծառայություններից (ուրիշ բան չհասկանաք :)) ): Քանի՜-քանի՜ անգամ են ինձ խնդրել, որ էս կամ էն իրն իմ պայուսակի մեջ դնեմ: Անկեղծ ասած, ինձ համար ավելի ամոթ ա իրերի ծանրությունը սեփական մարմնի վրա կրելուց ճկռելը կամ ուրիշին խնդրելը, որ այն տեղափոխի, քան պայուսակ կրելը: Ու բնական ա՝ տղամարդուն էլ են օրվա ընթացքում զանազան իրեր պետք լինում, հետևաբար արժե դրանք ինչ-որ բանի մեջ տեղափոխել:

Ինչ վերաբերում ա պայուսակների կոնկրետ տեսակին, ապա պիտի ասեմ, որ չնայած դրանք սիրուն են նայվում, բայց իմ համեստ կարծիքով ամենահարմարը չեն (անկախ սեռից), որովհետև մի քիչ ծանր բաներ տեղափոխելիս ուսն անհավասար ծանրաբեռնվածություն ա կրում, երկար տարածություններ քայլել էլ չի լինում: Էդ տեսակետից ես ռյուկզակների կողմնակից եմ:

Ռուֆուս
20.08.2013, 01:19
Ամեն դեպքում, կարծում եմ էս պայուսակները մոդան պայմանավորված ա պլանշետների տարածման հետ, ստեղ բոլորի պայուսակների մեջ անխտիր պլանշետ կամ փոքր նոթբուք կա

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

keyboard
20.08.2013, 01:51
2004 թվին մոսկվայում էի, մեծամասնությունը կամ այսպես կոչված բարսետկեքով էր, ռյուկզակով կամ պայուսակով` տղեքին նկատի ունեմ:
Եկա հայաստան պատմեցի, սկսեցին ձեռ առնել, որ ռուսները սաղ գոմիկ են, այլասերված են ու ամենավատ ազգն են բլա-բլա-բլա
հիմա, որ նայում եմ Երևանում տրիկոյով տղեքին, մտախում եմ, որ խուլ գյուղերից մեկումմ էլ սրանց մասին են ասում, որ գոմիկ են, բայց դե ոնց տենում ենք 2004-ից տաս տարի հետո նոր Հայասըանը գնում ա գոմիկությանը փոխզիջման:D
Ինձ պետք չի պայուսակ, ինչ ունեմ ավտոյի մեջ ա, բայց երբեմն բլոկնոտս ու նեթը խցկում եմ մի պայուսակի մեջ, երբ բանկ ա բան ա մտնում եմ պետք ա գալիս, համ էլ մի տեսակ իմիջի հարց ա էլի, լուրջ մարդու տպավորություն թողելու համար :D

Հայկօ
20.08.2013, 02:25
Խայտառակ հարմար բան ա :)): Ահագին երկար ես էլ էի հեռու մնում, փոխարենը մե՜ծ-մեծ ու ծա՜նր-ծանր գրպաններով էի ֆռֆռում, հետո ամեն ինչ սկսեց գլխապտույտ արագությամբ լցվել, տռզել, ուռել ու շատանալ, թղթեր-բլոկնոտներ-գրիչներ-հեռախոս-անձեռոցիկ-բանալիներ-թաշկինակ-լիցքավորիչ-ակնոց-ապարատ-սիգարետ-մարնզրթուզիբիլ-բեյջ-լիքըքարտեր-բլաբլաբլա՜... ու տենց ինչ ասես, հլը մի կերպ տեղավորվում էր զանազան ծոցագրպաններում (ու հատ-հատ տեղերը հիշում էի :))), բայց հետո 10" պլանշետ էլ ունեցա, ու էդ արդեն շալվարի հետևի գրպանը խցկել չէր լինի: Մի խոսքով՝ չառա էդ պայուսակը, նվեր ստացա. սև, կաշվե, ուղղահայաց messenger bag ա՝ ուսին գցելու պայուսակ: Սկզբում մի քիչ անսովոր էր՝ համ ֆիզիկապես, համ էլ նենց՝ թիթիզապես, իբր անկապ ա, բան-ման, բայց շատ արագ վարժվեցի: Ամենահետաքրքիրը հիմա էն ա, որ դրան սկսել եմ արդեն վերաբերվել ոչ թե որպես հարմար ու պրակտիկ իրի, այլ որպես նաև սիրուն աքսեսուարի, ասենք՝ ժամացույցի նման, ու ինձ շատ դուր ա գալիս էդ՝ պայուսակով վիճակը: Պլյուս՝ պարզվում ա՝ ահագին տարողունակ բան ա, հաճախ փրկում ա ձեռքիդ մի հատ էլ ավելորդ տոպրակ ունենալուց, առևտրի-բանի ժամանակ, օրինակ, կամ լրիվ հերիքում ա կարճ՝ մի օրով քաղաքից դուրս գնալու համար:

Ստեղ կարևորը հանկարծ «սումկա» չասելն ա, թե չէ սումկայից սումչկա մի տառ ա :)): Պայուսակը լավ ա:

Սենց մի բան ա մոտավորապես (կարող ա՝ մի քիչ ավելի մեծ).

http://i.imgur.com/jOsqmTp.jpg

impression
20.08.2013, 02:40
Հայկ, քո պայուսակը էդ նկարի միջինից չի, քո պայուսակը այլանդակ սիրուն ու սթայլիշ ա, սենց նայում եմ ու սիրտս թուլանում ա էնքան լավն ա: ընդհանրապես սկսել եմ ահավոր սիրել կաշվե պայուսակները, ավելի ճիշտ մի տեսակը՝ messenger bag-ը, ոնց ասեց Հայկոն: էլ չասած, որ պայուսակներով տղաները մի ուրիշ տիպի հաճելի են նայվում :)

Jarre
20.08.2013, 02:52
Ի՜նչ զարմանալու թեմա է.....

Երբ թեման տեսա, ինձ թվաց կատակ ես անում Chuk։ Հավատս չէր գալիս, որ սա լուրջ թեմա է, որովհետև իմ համար նույն բանն էր, ոնց որ ասենք, եթե նասկիի մասին թեմա բացեիր։ Դրա համար էլ շնորհակալություն չդրեցի։

Իսկ հիմա մեկնաբանությունները կարդում եմ ու ապշում, թե ինչքան տարբեր ա մարդկանց ընկալումը։ Բայց ավելի շատ զարմանում եմ իմ հիշողության վրա։ Սկսած 14 տարեկանից ունեցել եմ պայուսակ։ Առավոտից իրիկուն սաղ վրես ղժում էին, որովհետև 90-ականներին «իսկական տղա» հասկացության մեջ չէտ տեղավորվում սումկով արական սեռի ներկայացուցչի կերպարը։

Հետո 2000-ականների սկզբին ես սկսեցի նկատել ինձ համար հետաքրքիր մի երևույթ։ Երբ պայուսակով կենտրոնում էի մանի գալիս ոչ մի ռեպլիկա կամ տարօրինակ հայացք չէի նկատում։ Հենց Պուշկինի այգին հատում էի կամաց-կամաց զգում էի, որ ես արդեն ընկնում եմ ձեռ առնողների զոնա։

Վերջին 5 տարիների ընթացքում Հայկօի ասած messenger bag-ով եմ ման գալիս ու ռյուկզակով։ Շատ հարմար է։

Հենց նոր հիշեցի, որ անգամ Ակումբի հանդիպումներից մի քանիսին պայուսակով եմ եկել :oy

Լավ, բարձրանամ վերև շնորհակալություն հայտնեմ թեմայի համար :P

One_Way_Ticket
20.08.2013, 04:57
Ես պայուսակ չեմ սիրում: Ոչ մի տիպի: Այն ինձ կաշկանդում է, սահմանափակում է իմ շարժումների ազատությունը :)
Իհարկե, երբ Ա կետից Բ կետն եմ գնում ու մի բան պիտի տանեմ, այն ընդունում եմ որպես անխուսափելի չարիք: Ավելի բարդ մարշրուտի դեպքում կփորձեմ այն օպտիմիզացնել այնպես, որ ինչքան հնարավոր է քիչ ժամանակ ու ինչքան հնարավոր է ավելի թեթև բեռ ունենամ: Դրա համար կարող է նույնիսկ երկարացնեմ ճանապարհս կամ հրաժարվեմ ինչ-որ բանից:

Hda
20.08.2013, 10:49
Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժի՞, որ տղամարդիկ ունենան նման պայուսակներ, թե՞ ոչ:

Սեփական մեքենայով շրջագայողներից գրեթե բոլորը չեն ընդունի, իսկ հետիոտնի համար բավականին հարմար տարբերակ է:
Պիվեքը սառը պահում ա? :drinks

ես հիմա լիֆչիկով եմ ման գալի… սելֆոնս եմ մեջը դնում, վալետս, գրիչներս, սիգարտներս, զաժիգալկեն… մեկ էլ քյաշ փող…

Սիլիկոնի գործը փաստորեն տենց լուրջ ա՞ ըտե :)

Ձայնալար
20.08.2013, 11:41
Աաաաաա, Չուկ, բոց թեմա ա: Ուրեմը ասեմ, զզվըմ եմ էդ ձեր սումըչկեքից, ես նախընտրում եմ տնից դուրս գալուց առաջ քսվել ու հետս կոսմետիկա քարշ չտալ :D

Շալվարիս վրա 4 գրպան կա, որ լրիվ հերիքում են հեռախոսի, բանալիի ու դրամապանակի համար: Ընդհանրապես ինչքան շատ տեղ ունես, էնքան շատ զիբիլ ես հետդ քարշ տալիս, եթե մի շաբաթ ճամպրուկով գնաս աշխատանքի, կզգաս, թե ինչքան անհրաժեշտ իրեր կան, որ պետք ա հետդ ման տաս, ու էդ իրերն իրար հետ հազիվ կտեղավորվեն ճամպրուկում ու ճամպրուկը կդառնա անփոխարինելի աքսեսուար :D

Բայց որ աղջկեքն ասում են սեքսի ա սումչկով տղեն, կարող ա ես էլ սկսեմ տոն օրերին կրել՝ միհատ ունեմ նվեր ստացած :))

Անվերնագիր
20.08.2013, 12:55
Ես քյոռփա վախտերից էլ պայուսակ հետս ֆռցրել եմ(բացի դպրոցական վերջին երկու տարիները :)). ֆուբոլային պարապմունքների, դասերի, տուդի-սուդի: Բայց անհրաժեշտությունը ավելի մեծացավ գյոռ բա գյոռ էղաց համալսարնն ընդունվելուց հետո: Քանի որ շաբաթվա մեջ ամենաքիչը մի անգամ Երևան եմ գնում գալիս, messenger bag-ը ինձ համար նեղվածք ա,(չնայած, որ վատիկը չեն): Հիմա պայուսկաս սպորտային ա՝ 49սմ x 19սմ չափսի, լավ լեն բոլ ա, առաջին անհրաժեշտության ապրանքները (ուտելիք, ռիիդեր, զարյադչնիկ, հագուստ, գրքեր,մեկ-մեկ նոութ, զռթ-զիբիլ... :)) ) հանգիստ տեղ ա անում, հլա մի բան էլ լեվի բաների տեղ էլ ա մնում: Կտոր մը մարշուտկեքի մեջ ա նեղություն տալիս, բայց դե թող նեղվողները մտածեն :)):

Լեդի Վարդ
20.08.2013, 12:58
Իմ կարծիքով այդ տիպի պայուսակներ միայն օգտագործում են ընենց մարդիկ ովքեր անընդհատ գործ ունեն թղթերի և նման տիպի առարկաների հետ:Ճիշտն ասած իմ համար չեմ կարող ասել տհաճ բայց բավականին մի տեսակ կնայվի,որ օրինակ իմ պապան տենց պայուսակ կրի:Ինքը ինչ ունի- չունի իր մեքենայի մեջ ա:)

Chuk
20.08.2013, 13:42
Աաաաաա, Չուկ, բոց թեմա ա: Ուրեմը ասեմ, զզվըմ եմ էդ ձեր սումըչկեքից, ես նախընտրում եմ տնից դուրս գալուց առաջ քսվել ու հետս կոսմետիկա քարշ չտալ :D

Շալվարիս վրա 4 գրպան կա, որ լրիվ հերիքում են հեռախոսի, բանալիի ու դրամապանակի համար: Ընդհանրապես ինչքան շատ տեղ ունես, էնքան շատ զիբիլ ես հետդ քարշ տալիս, եթե մի շաբաթ ճամպրուկով գնաս աշխատանքի, կզգաս, թե ինչքան անհրաժեշտ իրեր կան, որ պետք ա հետդ ման տաս, ու էդ իրերն իրար հետ հազիվ կտեղավորվեն ճամպրուկում ու ճամպրուկը կդառնա անփոխարինելի աքսեսուար :D

Բայց որ աղջկեքն ասում են սեքսի ա սումչկով տղեն, կարող ա ես էլ սկսեմ տոն օրերին կրել՝ միհատ ունեմ նվեր ստացած :))

Էս թեման նաև քո կարծրատիպերը կոտրելու համար էր նախատեսված :))

Չէ, Բագ, եթե ճամպրուկով սկսես գործի գնալ, չես սկսի դրան հարմարվել, որովհետև ինքը անհարմար ա բռնելու համար, շատ հազվադեպ կարող ա էնքան իրի կարիք լինի, որքան ճամպրուկն ա տանում:

Գրպանների մասին արդեն խոսվել ա, որ դրանք շատ իրեր լցնելուց կախվում են անճոռնի ձևի, սրան ավելացնենք, որ մանավանդ ամառը դրանցում եղած իրերն անտեղի ու տհաճ քրտնեցնում են, որ նպաստում են շալվարի շուտ վարի գնալուն, ծակվելուն, մանավանդ էդ գործը բանալիներն են լավ անում: Եվ իհարկե ավելացնեմ, որ կան դեպքեր, երբ ուղղակի անհրաժեշտ է էնքան բան ձեռիդ ունենալ, որ շալվարի գրպանները ուղղակի չեն կարող բավարարել, հերիքել: Նման դեպքերի ես մի անգամ չի, որ բախվել եմ, մինչև էդ պայուսակ ունենալը: Ստիպված եմ եղել ուրիշ «ելք գտնել», օրինակ նման իրերն այդ պահին պահել սովորական տոպրակներով, որոնք ձեռքով բռնելը շատ ու շատ ավելի անհարմար, կաշկանդող է, քան հարմար ուսին գցվող պայուսակը, կամ ստիպված եմ եղել հագնել նաև ուրիշ շորեր, ասենք կուրտկա կամ միջակ, որ դրանց լրացուցիչ գրպանները օգտագործեմ և այլն:

Ասում ես, զիբիլ են քաշ տալիս հետները: Լավ, արի հատ-հատ նայենք իմ դեպքը (չնայած խոստովանեմ, որ զիբիլ էլ կա):

Ինձ հազվադեպ չի, որ պետք է լինում հանդիպել այլ հիմնարկների գործընկերներիս ու պատվիրատուներիս, հանդիպման ժամանակ գործը քննարկել ու կատերել նշումներ բլոկնոտի մեջ: Սրա համար ինձ պետք է բլոկնոտ ու գրիչ: Ո՞նց է հարմար, որ ես դրանք ձեռքիս ման գամ, թե՞ ուսիցս կախ:

Ինձ հազվադեպ չի, որ պետք է լինում անձնագիրս, բանկում, հիմնարկներում ու այլուր: Ո՞նց է հարմար, դա դնեմ շալվարիս գրպանը ու ճմրթեմ, ինչպես նախկինում արել եմ, բռնե՞մ ձեռքիս, թե՞ ասենք ամառվա շոգին մի հատ էլ պիջակ հագնեմ ու ծոցագրպանում դնեմ:

Հաճախ ես ցերեկվա ժամերին անում եմ ոչ մեծ իրերի առևտուր (մթերք չէ, տնտեսական, կիրառական, տեխնիկա, ներկեր ու նման բաներ), իսկ տուն գնում եմ շատ ուշ, ասենք երեկոյան մի հատ էլ սրճարանում նստելուց, ֆռֆռալուց հետո: Ո՞նց է հարմար, ես դրանք դասավորեմ ուսիս պայուսակի՞ մեջ, թե՞ մի հատ տոպրակ ձեռիս քարշ գամ:

Հաճախ ես կնքում եմ տարբեր պայմանագրեր: Ո՞նց է հարմար, ես դրանք հարմար դնեմ ուսիս պայուսակի՞ մեջ, թե՞ ձեռքիս բռնած ման գամ:

Լինում է, որ նստում եմ սրճարանում, ու քանի որ հետս գարեջրվողն ուշանում է, պետք է մի բանով զբաղվեմ: Ո՞նց է հարմար, ես նստեմ ու մենակ անցորդների՞ն նայեմ, որը սիրում եմ, խոստովանեմ, թե՞ նաև պայուսակիցս հանեմ թուղթն ու գրիչը ու հաշվարկներ անեմ, երբեմն ստեղծագործեմ:

Իսկ ի՞նչ անեն էն մարդիկ, ովքեր պլանշետ ունեն ու դա կիրառական գործիք է դարձել իրենց համար, պետք է հետները ման տան: Դնեն պայուսակի՞ մեջ, թե ամբողջ ժամանակ ձեռները բռնեն, որտև համապատասխան չափի գրպաններ շալվարները սովորաբար չունեն:

Ու սենց շարունակաբար:

Ես չեմ պատրաստվում իմ ամբողջ ունեցածը հետս քարշ տալ, դրա համար ինձ ճամպրուկ պետք չի: Իսկ էս պայուսակներն արդեն անհրաժեշտություն են դառել:

StrangeLittleGirl
20.08.2013, 13:51
Ձայի հետ ինչ-որ առումով համաձայն եմ, որ մարդիկ հաճախ հետները լիքը զիբիլ են ման տալիս, բայց լինելով մեկը, որը ծնված օրվանից ծանր պայուսակներ ա ման տալիս, շատ լավ գիտեմ ինչն ա զիբիլ, ինչը՝ չէ: Չուկը շատ սիրուն նկարագրեց, թե ինչ անհրաժեշտ իրեր կարա ունենա: Բայց ինքը հլը մինիմալն ա ասել, մարդիկ կան, որ ավելի շատ իրերի կարիք են ունենում: Ու հատկապես էն մարդիկ, որ առավոտ դուրս են գալիս, իրիկունը նոր տուն գնում: Ասենք, մարդ կա, իրա ընդմիջման ուտելիքն էլ ա հետը տանում, մարդ կա սպորտային շորերի կարիք էլ ունի, մարդ կա պարապ ժամանակ գիրք ա կարդում, մարդ կա թերմոսով իրա սուրճն ա տեղափոխում ու տենց լիքը բաներ:

Նարե91
20.08.2013, 13:55
Մենակ կոմպլեքսավորված տղամարդը կարա էս տիպի պայուսակների անհրաժեշտություն զգա, բայց ամաչի ու չօգտագործի: Գործնական մարդկանց պետք ա իրոք, հա թեկուզ ավտոմեքենա ունենալու պարագայում էլ: :esim
Ինձ համար լրիվ նորմալ երևույթ ա, ու փողոցում էլ, որ տեսնում եմ, վատ բան չեմ մտածում, առավելևս`ղզիկի տեղ էլ չեմ դնում : :)) ղզիկները հենց անհրաժեշտություն զգացող, բայց չբռնողներն են: :P

Chuk
20.08.2013, 13:56
մարդ կա սպորտային շորերի կարիք էլ ունի
Շոր ասեցիր, հիշեցի :)) Գլխարկս համարյա ամբողջ ժամանակ պայուսակիս մեջ ա, որտև մի կողմից հոգնել եմ իրան ամբողջ ժամանակ դնելուց, մյուս կողմից ինձ չգիտեմ ճիշտ թե սխալ, բայց բացատրել են, որ դրանից մազերիս թափվելն ավելանում ա: Բայց կան դեպքեր, երբ գլխարկս ուղղակի անհրաժեշտ ա, դրանք արևին դեմ հանդիման գնալու դեպքն ա, երբ կազիրյոկը զգայուն աչքերս պաշտպանում ա արևից, ու անձրևի դեպքը, երբ պաշտպանվում եմ թրջվելուց: Էդ դեպքերում ես ուղղակի պայուսակիցս հանւոմ ու դնում եմ գլխարկը:

Chuk
20.08.2013, 14:15
Հա, ի դեպ, մի բան էլ ավելորդության ու գրպանների բավարարելու մասին: Էսօր մեծ մասս ունենք դրամապանակներ, մի մասինը բարակ ու կոմպակտ, մյուսինը հաստ ու ծավալուն: Ու անձամբ ես առանց դրամապանակի չեմ պատկերացնում, որտև դրանում թղթադրամները զուգարանի ճմռթած թուղթ չեն դառնում, մետաղադրամները էս ու էն անկյունում չեն կորում, ու դրանք հանելը դարձնում երկար որոնումների առիթ (ինչպես գրպանում պահելու դեպքում), բանկային պլաստիկ քարտերը դասավորվում են հարմար, եթե դրամապանակը լավն է, խուսափում են դեֆորմացվելուց, ջարդվելուց:

Բայց արի ու տես, որ ճանաչում եմ մարդկանց, ովքեր դրամապանակը համարում են ավելորդ ատրիբուտ, քանի որ էն ամենը, ինչ կարող ես իրենում պահել, կարող ես պահել նաև գրպանում:

StrangeLittleGirl
20.08.2013, 14:24

Ու ի դեպ, անկախ նրանից փողն ուղղակիորեն գրպանում ա, թե դրամապանակի մեջ ա ու գրպանում, կորցնելու հավանականությունը շատ ավելի մեծ ա, քան եթե պայուսակում ա:

Ձայնալար
20.08.2013, 14:36
Էս թեման նաև քո կարծրատիպերը կոտրելու համար էր նախատեսված :))

Ջարդուփշուր արիր կարծրատիպերս:))

Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար :))))))))))))

Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:

One_Way_Ticket
20.08.2013, 14:38
Ճիշտ է, ես դրամապանակ էլ չունեմ :)) Որովհետև այն գրպանում հարմարավետ չի տեղավորվում: Չնայած մտածում եմ մի բարակ բան այնուամենայնիվ առնել, քարտերի դեֆորմացիայից խուսափելու համար:
Իմ մշտական ուղեկիցներն են միայն` թղթադրամները (շալվարի հետևի աջ գրպան), պլաստիկ քարտը, խանութային ցանցերի բոնուս-քարտը (գրեթե ամեն օր այդ խանութներից մեկից առևտուր եմ անում), հասարակական տրանսպորտի տոմս-քարտը (այս երեքը շալվարի հետևի ձախ գրպան), հեռախոսը (շալվարի դիմացի աջ գրպան), ականջակալերը (շալվարի դիմացի ձախ գրպան), բանալիները (տեղը փոփոխական է, կախված այլ գրպանների առկայությունից): Առաջ հեռախոսի հետ նույն գրպանում նաև մետաղադրամներն էին, բայց Ավստրալիայում դրանցից հրաժարվեցի: Սրանց մետաղադրամները ծանր են :)) Հիմա գրեթե ամենուրեք քարտով եմ վճարում, իսկ երբ ստիպված եմ լինում կանխիկով վճարել ու մետաղադրամ մնացորդ ստանալ, տուն մտնելուն պես լցնում եմ իր արկղը: Առավոտները դրանք օգտագործում եմ հաց գնելիս, բալանսը պլյուս-մինուս պահպանվում է:
Եթե ես հաստատ չգիտեմ, որ ուրիշ ինչ-որ բան ինձ պետք է գալու, ես այն չեմ վերցնի: Հա, լինում է, երբ տեղում պարզվում է, որ ինչ-որ բան եթե մոտս լիներ, լավ կլիներ: Բայց ավելի լավ է երբեմն այդպես պարզվի, քան ամեն անգամ հետս լիքը ավելորդ բան քարշ տամ: Եթե տնից մոտիկ տեղ եմ գնում մի քսան րոպեով, նույնիսկ հեռախոսս չեմ վերցնում (ստեղ ինձ հազարից մեկ են զանգում):

Հիմա կասեք` ինչի՞ համար է այս ամենը: Պատասխանը շատ պարզ է: Ես սիրում եմ քայլել: Ես հաճույք եմ ստանում քայլելուց: Սակայն յուրաքանչյուր լրացուցիչ բեռ իջեցնում է այդ հաճույքի աստիճանը:

Ձայնալար
20.08.2013, 14:39
Հա, ես պարկաֆոբ եմ :D

StrangeLittleGirl
20.08.2013, 14:43
Ջարդուփշուր արիր կարծրատիպերս:))

Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար :))))))))))))

Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:

Ձայ, եթե հարմարության տեսանկյունից ենք նայում, ապա կոնկրետ ինձ համար ռյուկզակը շատ ավելի հարմար ա, երևի շատերի համար էլ, բայց ինչու՞ ես բացառում, որ Չուկի ու այլ տղաների ու աղջիկների համար էլ ուսից կախովին ա հարմար: Ամեն մեկը հարմարության մասին սեփական պատկերացումներն ունի ու սեփական տեղափոխելիք իրերը: Բայց եթե ինձ համեմատաբար քիչ իրեր են պետք լինում, նախընտրում եմ ուսից գցովին, որովհետև ավելի սիրուն ա նայվում, ու եթե ծանր չի, ուսապարկից հարմար ա:

Ի դեպ, ժամացույցի պահով էլ հեչ համաձայն չեմ: :)) Ես հեռախոսս մոռանալու ու տարբեր տեղեր խցկելու սովորություն ունեմ, իսկ ձեռքի ժամացույցը միշտ ձեռքիդ ա: Ի դեպ, սա ասում եմ տասը տարի ձեռքի ժամացույց չունենալուց հետո:

Հա, մեկ էլ կներեք անընդհատ տղաների հետ համեմատվելու համար :D ուղղակի իմ պայուսակում նենց բան չկա, որ միջին վիճակագրական աղջկա պայուսակում կգտնեք, ու ինձ համար պայուսակն իսկապես իրեր տեղափոխելու բան ա, ոչ թե սումչկա :))

StrangeLittleGirl
20.08.2013, 14:44
Հիմա կասեք` ինչի՞ համար է այս ամենը: Պատասխանը շատ պարզ է: Ես սիրում եմ քայլել: Ես հաճույք եմ ստանում քայլելուց: Սակայն յուրաքանչյուր լրացուցիչ բեռ իջեցնում է այդ հաճույքի աստիճանը:
ուսապարկով շատ հարմար ա :P

One_Way_Ticket
20.08.2013, 14:50
ուսապարկով շատ հարմար ա :P
Կարող եմ համաձայնվել, որ այն էապես ավելի հարմար է, քան Հայկի նկարի պայուսակը կամ առավել ևս ձեռքով բռնելու ենթակա պայուսակը: Բայց միևնույնն է` խանգարում է ինձ լիովին "ազատ թռչուն" զգալ :)

Ձայնալար
20.08.2013, 14:50
Ձայ, եթե հարմարության տեսանկյունից ենք նայում, ապա կոնկրետ ինձ համար ռյուկզակը շատ ավելի հարմար ա, երևի շատերի համար էլ, բայց ինչու՞ ես բացառում, որ Չուկի ու այլ տղաների ու աղջիկների համար էլ ուսից կախովին ա հարմար: Ամեն մեկը հարմարության մասին սեփական պատկերացումներն ունի ու սեփական տեղափոխելիք իրերը: Բայց եթե ինձ համեմատաբար քիչ իրեր են պետք լինում, նախընտրում եմ ուսից գցովին, որովհետև ավելի սիրուն ա նայվում, ու եթե ծանր չի, ուսապարկից հարմար ա:

Ի դեպ, ժամացույցի պահով էլ հեչ համաձայն չեմ: :)) Ես հեռախոսս մոռանալու ու տարբեր տեղեր խցկելու սովորություն ունեմ, իսկ ձեռքի ժամացույցը միշտ ձեռքիդ ա: Ի դեպ, սա ասում եմ տասը տարի ձեռքի ժամացույց չունենալուց հետո:

Հա, մեկ էլ կներեք անընդհատ տղաների հետ համեմատվելու համար :D ուղղակի իմ պայուսակում նենց բան չկա, որ միջին վիճակագրական աղջկա պայուսակում կգտնեք, ու ինձ համար պայուսակն իսկապես իրեր տեղափոխելու բան ա, ոչ թե սումչկա :))

Ես չեմ ասում, թե ուսապարկն ավելի հարմար ա, քան Չուկի ու ՀայկՕ-ի սումչկեքը, ես ասում, եմ, որ երբեմն ստիպված եմ լինում կրել ուսապարկ համակարգիչս կամ սպորտային իրերս տեղափոխելու համար: Եթե սումչկայում դրանք տեղավորվեին, դրա մեջ կդնեի, բայց էդ անտերի չափսը նենց ա, որ մենակ մանր բաներ կարաս տեղավորես, որոնք հիմնականում գրպանում էլ են տեղ անում:

Chuk
20.08.2013, 14:51
Ջարդուփշուր արիր կարծրատիպերս:))

Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար :))))))))))))

Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:

Բագ, ախր վստահ եմ է, որ եթե մի կարճ ժամանակ օգտագործես, դու էլ կզգաս որ հարմար ա: Րյուգզագներն ու մեծ պայուսակներն իրենց դերն ու նշանակությունն ունեն, բայց էս իմ նշած բոլոր դեպքերի համար այ իրանք են ավելորդ, որտև չեն արդարացնում չափ-հարմարություն սպասելիքները: Ավելին, էսօրվա վիճակով ես բացարձակ որևէ ձևի դիսկոմֆորտ չեմ զգում: Թեման էլ բացել եմ, որտև հասկացել եմ, որ ժամանակին իմ կանխակալ վերաբերմունքը խայտառակ սխալ էր ու մարդկանց պետք է խորհուրդ տալ:

Ի դեպ, պայուսակների անհրաժեշտությունը նոր չի, որ մարդիկ նկատում են, մանավանդ աշխատող մարդիկ: Թեմայում հնչած մտքին, որ դրա տարածումը կապված ա պլանշետների տարածման հետ, միայն մասամբ եմ համաձայն: Ես լավ հիշում եմ, որ մի 10-15 տարի առաջ հատկապես 40-60 տարեկան տղամարդկանց շրջանում բավական տարածված էր էս տիպի պայուսակները.

http://www.maxwellscottbags.com/thumb_cache/150x150____20090512200707_300_tan_manbag.jpg

Վստահ եմ, որ դրա պատճառը ոչ թե մոդայիկությունն էլ, այլ որտև ձանձրացել էին տոպրակներից, դիպլոմատներից, գրպանները լցնելուց:
Նույն ժամանակներում ավելի ջահելների մոտ տարածված էին էս տիպի պայուսակները.

http://i00.i.aliimg.com/wsphoto/v0/1097217916/Chest-font-b-pack-b-font-font-b-hand-b-font-bag-waist-font-b-pack.jpg

Ասածս էն ա, որ միշտ էլ մարդիկ զգացել են, որ իրենց իրերն ավելի հարմար տեղափոխելու համար պայուսակներ պետք են, միշտ էլ լուծումներ գտել են: Անձամբ ինձ էս երկու նշածս տարբերակները հարմար չեն, հարմար է ուսին գցելունը, բայց որ իրերս կոմպակտ դասավորելու հարմարանք պետք է, կասկածից դուրս է:

Ձայնալար
20.08.2013, 14:57
Էդ վերջինից ես էլ եմ ունեցել փոքր ժամանակ :D Մեկ էլ միհատ էլ կար է մեր ծնողների ջահել ժամանակ որ ձեռքի ափով էին բռնում, չգիտեմ դրա նկարը ոնց գտնեմ :)) Ու էն փաստը, որ դրանք ժամանակի ընթացքում հայտնվել ու անհետացել են, խոսում ա նրա մասին, որ էդ աքսեսուարները ոչ այնքան անհրաժեշտ են, որքան մոդայիկ: Չեմ ասում սկի պետքական չեն…

Ձայնալար
20.08.2013, 14:59

Գտա, այ սրանից (http://s018.radikal.ru/i513/1201/6b/3e70685c4083.jpg)

Chuk
20.08.2013, 15:00
Էդ վերջինից ես էլ եմ ունեցել փոքր ժամանակ :D Մեկ էլ միհատ էլ կար է մեր ծնողների ջահել ժամանակ որ ձեռքի ափով էին բռնում, չգիտեմ դրա նկարը ոնց գտնեմ :)) Ու էն փաստը, որ դրանք ժամանակի ընթացքում հայտնվել ու անհետացել են, խոսում ա նրա մասին, որ էդ աքսեսուարները ոչ այնքան անհրաժեշտ են, որքան մոդայիկ: Չեմ ասում սկի պետքական չեն…

Հենց էդ ա, որ չեն հայտնվել ու անհետացել, այլ էվոլյուցիա են ապրել :))

Լավ, պայուսակս վերցնեմ ու տնից դուրս գամ, իրիկունը եթե ժամանակ ունենաս, զանգի, պիվա խմենք, ու պայուսակիս մեջից մի քանի բան ցույց տամ, գլուխ գովեմ :))

StrangeLittleGirl
20.08.2013, 15:01
Կարող եմ համաձայնվել, որ այն էապես ավելի հարմար է, քան Հայկի նկարի պայուսակը կամ առավել ևս ձեռքով բռնելու ենթակա պայուսակը: Բայց միևնույնն է` խանգարում է ինձ լիովին "ազատ թռչուն" զգալ :)
Դե հա, ութ կիլոյանոց բեռը չես լցնի ուսին գցովի պայուսակի մեջ (նման դաժան փորձ ունեմ, ահավոր անհարմար ա), բայց նկարի պայուսակն էլ էնքան թեթև ա, որ չեմ կարծում՝ զգում ես դրա խանգարող հանգամանք լինելը: Մեկ-մեկ հեծանիվի վրա ա անդուր, որովհետև խանգարում ա ոտքը բարձրացնելուն: Բայց քայլելու՞ց: Ես տենց պայուսակներով նույնիսկ համերգների ժամանակ եմ հասցրել թռվռալ:

Ես չեմ ասում, թե ուսապարկն ավելի հարմար ա, քան Չուկի ու ՀայկՕ-ի սումչկեքը, ես ասում, եմ, որ երբեմն ստիպված եմ լինում կրել ուսապարկ համակարգիչս կամ սպորտային իրերս տեղափոխելու համար: Եթե սումչկայում դրանք տեղավորվեին, դրա մեջ կդնեի, բայց էդ անտերի չափսը նենց ա, որ մենակ մանր բաներ կարաս տեղավորես, որոնք հիմնականում գրպանում էլ են տեղ անում:
Եթե քեզ համար գրպանն ավելի հարմար ա, ուրիշ հարց (բայց փորձե՞լ ես պայուսակով), ամեն մեկն իր հարմարության չափանիշներն ունի: Իմ ներվերը խախտվում են, եթե գրպաններիս մեջ շատ բան ա լինում:Իսկ ինձ համար շատ ա, եթե բանալիներից ու հեռախոսից բացի գրպանումս ուրիշ բան կա:

StrangeLittleGirl
20.08.2013, 15:02
Բագ, ախր վստահ եմ է, որ եթե մի կարճ ժամանակ օգտագործես, դու էլ կզգաս որ հարմար ա: Րյուգզագներն ու մեծ պայուսակներն իրենց դերն ու նշանակությունն ունեն, բայց էս իմ նշած բոլոր դեպքերի համար այ իրանք են ավելորդ, որտև չեն արդարացնում չափ-հարմարություն սպասելիքները: Ավելին, էսօրվա վիճակով ես բացարձակ որևէ ձևի դիսկոմֆորտ չեմ զգում: Թեման էլ բացել եմ, որտև հասկացել եմ, որ ժամանակին իմ կանխակալ վերաբերմունքը խայտառակ սխալ էր ու մարդկանց պետք է խորհուրդ տալ:

Ի դեպ, պայուսակների անհրաժեշտությունը նոր չի, որ մարդիկ նկատում են, մանավանդ աշխատող մարդիկ: Թեմայում հնչած մտքին, որ դրա տարածումը կապված ա պլանշետների տարածման հետ, միայն մասամբ եմ համաձայն: Ես լավ հիշում եմ, որ մի 10-15 տարի առաջ հատկապես 40-60 տարեկան տղամարդկանց շրջանում բավական տարածված էր էս տիպի պայուսակները.

http://www.maxwellscottbags.com/thumb_cache/150x150____20090512200707_300_tan_manbag.jpg

Վստահ եմ, որ դրա պատճառը ոչ թե մոդայիկությունն էլ, այլ որտև ձանձրացել էին տոպրակներից, դիպլոմատներից, գրպանները լցնելուց:
Նույն ժամանակներում ավելի ջահելների մոտ տարածված էին էս տիպի պայուսակները.

http://i00.i.aliimg.com/wsphoto/v0/1097217916/Chest-font-b-pack-b-font-font-b-hand-b-font-bag-waist-font-b-pack.jpg

Ասածս էն ա, որ միշտ էլ մարդիկ զգացել են, որ իրենց իրերն ավելի հարմար տեղափոխելու համար պայուսակներ պետք են, միշտ էլ լուծումներ գտել են: Անձամբ ինձ էս երկու նշածս տարբերակները հարմար չեն, հարմար է ուսին գցելունը, բայց որ իրերս կոմպակտ դասավորելու հարմարանք պետք է, կասկածից դուրս է:
Արտ, բա դիպլոմատները :)) անկեղծ ասած, ինձ թվում ա՝ դրանք բավական անհարմար են, բայց դե լիքը «լուրջ» տղամարդիկ դրանցից բռնում են/էին: Իսկ էդ մեջքին կապելու պայուսակներն անասելի անհարմար են առօրյայում, հատկապես եթե մի քիչ ծանրոտ բան ես դնում մեջը (օրինակ՝ ֆոտոապարատ):

StrangeLittleGirl
20.08.2013, 15:04
Էդ վերջինից ես էլ եմ ունեցել փոքր ժամանակ :D Մեկ էլ միհատ էլ կար է մեր ծնողների ջահել ժամանակ որ ձեռքի ափով էին բռնում, չգիտեմ դրա նկարը ոնց գտնեմ :)) Ու էն փաստը, որ դրանք ժամանակի ընթացքում հայտնվել ու անհետացել են, խոսում ա նրա մասին, որ էդ աքսեսուարները ոչ այնքան անհրաժեշտ են, որքան մոդայիկ: Չեմ ասում սկի պետքական չեն…

Սաղ հարցն էն ա, որ որն անհարմար ա, անհետացել ա, իսկ հարմարները մնացել են: Ուսին գցելու պայուսակներն ու ռյուկզակները Նոյի թվից կան ու չեն անհետանում:

Smokie
20.08.2013, 15:39
Ես շատ եմ սիրում տղամարդկային պայուսակ ու մի օր անպայման կրելու եմ ինձ հետ:love Մի այլ կարգի ոգեւորվեցի թեմայի սկզբում դրված նկարները տեսնելուց հետո: Ի միջի այլոց չէր խանգարի, եթե պուուճուրիկ պայուսակիկ լիներ, դրանք ավելի եմ սիրում: Վերջերս նույնիսկ մազ էր մնացել որ գնեի, բայց էդպես էլ մնաց իր տեղում:
http://www.4shopping.ru/media/coll/2012/07/4573/le-coq-sportif-4573-fall-winter-12-13-0111.jpg
Ամեն ինչ դեռ առջեւում է:aha

Արամ
20.08.2013, 18:25
թղթադրամները (շալվարի հետևի աջ գրպան)
Իսկ մեծ մասամբ, որ փողոցներում ես լինում:

One_Way_Ticket
20.08.2013, 18:29
Իսկ մեծ մասամբ, որ փողոցներում ես լինում:
Եթե ես ճիշտ հասկացա, որ "որ"-ի վրա հարցական նշան պիտի լիներ, ու ակնարկվում էր գրպանագողությունը, ապա երբեք իմ այդ գրպանից փող չեն տարել, բացի այդ ես այնպիսի գումար չեմ պահում, որ եթե հանկարծ տանեն, դրա համար դարդ անեմ:

Գալաթեա
20.08.2013, 23:56
Օրինակ Սասը Նյու-Յորքի Չայնա Թաունից իր համար ֆաՌշ Քիփլինգ առավ, էդ մեսինջեր բեգերից, ( օՌգինալը 100 դոլար էր :D ) ու շատ եմ սիրում, որ գցում ա ուսով: Սեքսի ա նայվում ու իր համար էլ՝ հարմարավետ: Մեկ-մեկ էլ ինձ համար...օրինակ որ Քինդլս չեմ ուզում հետս տանեմ պարի, որ չկորի-մորի հանկարծ, Մեղեդիի հետաշխատանքային ստիկովկի ժամանակ տալիս եմ իրան, որ դնի իր պայուսակի մեջ:
Էղա՞վ, այ Բագի մեկը :P :D

Ձայնալար
21.08.2013, 00:17
Ես ջոգի, սրանք ստից հեքիաթներ են պատմում բլոկնոտ, մլոկնոտ, իբր հարմար ա: Իրականում ջոգել են, որ աղջկեքին դզում ա, տենց տանջվելով ման են գալի: Վաղվանից ես էլ եմ դրանից կախելու ուսիցս :beee

Hda
21.08.2013, 09:33
Էդ վերջինից ես էլ եմ ունեցել փոքր ժամանակ :D Մեկ էլ միհատ էլ կար է մեր ծնողների ջահել ժամանակ որ ձեռքի ափով էին բռնում, չգիտեմ դրա նկարը ոնց գտնեմ :)) Ու էն փաստը, որ դրանք ժամանակի ընթացքում հայտնվել ու անհետացել են, խոսում ա նրա մասին, որ էդ աքսեսուարները ոչ այնքան անհրաժեշտ են, որքան մոդայիկ: Չեմ ասում սկի պետքական չեն…
Բագ ջան, պարզապես պրակտիկ չէին: Ձեռքդ էլի զբաղված էր: Մի տեղ նստելուց էլ ձեռքիցդ հանելու դեպքում մոռանալու հավանականությնուը անհամեմամատ մեծ է, քան ավելի մեծ պայուսակի կամ ուսապարկի դեպքում:
Բա ոնց եք նայում, որ հատկապես ամռանը, ման են գալիս հեռախոսները մշտապես ձեռքում բռնած ու տղաների դեպքում էլ հլա մյուս ձեռքում էլ սիգարետ իրա այրիչով: Մի հատ ջիգյարով բարև տալը մի «հինգ» րոպե տեևում ա…

Տրիբուն
22.08.2013, 01:51
Արդեն քանի տարի ա հատկապես ամառները մշտապես կրում եմ: Մեջը դնում եմ դրամապանակ, փաստաթղթեր (պռավա, տեխպասպոռտ), հեռախոս, մի տուփ ծխախոտ՝ իրա զաժիգալկով, մեքենայի բանալիները: Հիմա էսքան բանը, ամառվա շոգին, գրպաններում ո՞նց տեղավորեմ: Աշնան կեսերից սկսած դադարում եմ կրել, քանի որ պիջակ եմ հագնում (կուռտկա էլի) ու տեղավորում եմ պիջակի գրպաններում: Սիրում եմ մեծ ու փակվող գրպաններով կուռտկեքը:

Mephistopheles
22.08.2013, 05:39
Ես մի հատ սրանից եմ առել ու ամեն ինչ, սիգարետ, դրամապանակ, զաժիգալկա, ավտոյի բանալիներ, ծամոն, սանդվիչ բան-ման սաղ մեջն եմ դնում որ հանգիստ ման գամ… հարմար ա շատ… պայուսակից լավ ա…

շատ հարմար ա (http://www.envynde.com/wp-content/uploads/2013/04/speakeasy_Briefs_2.jpg)

Vardik!
27.08.2013, 01:49
Ես ուզում եմ էս քննարկմանը մեջ ընկնել ու ասել,որ շատ եմ սիրում,երբ տղամարդիկ պայուսակ են ունենում: Կապ չունի ինչ տեսակի ու ինչ ֆիրմայի,կարևորը որ գրպանները չեն լցնում տարատեսակ բաներով: Համ էլ կողքից սիրունա նայվում: :oy

John
27.08.2013, 02:02
մի հատ շատերիդ քաջ հայտնի անեկդոտով սկսեմ գրառումս.
էն որ մի հատ մորուքով դասախոս ա լինում, ուսանողներից մեկը հարցնում ա քնելուց վերմակի տա՞կ եք թողնում, թե՞ վերմակի վրա՝ էս դասախոսը քունը կորցնում ա դրանից հետո...
մի խոսքով՝ մինչև էս թեմայի բացվելը հանգիստ ապրում էի... իսկ հիմա ինչ–որ ծանրացել են գրպաններս, ամեն ինչ չի, որ տեղավորվում ա, կախվում ա շալվարս... :D մտածում եմ պայուսակի ուղղությամբ

Մինա
27.08.2013, 11:10
Ես մի հատ սրանից եմ առել ու ամեն ինչ, սիգարետ, դրամապանակ, զաժիգալկա, ավտոյի բանալիներ, ծամոն, սանդվիչ բան-ման սաղ մեջն եմ դնում որ հանգիստ ման գամ… հարմար ա շատ… պայուսակից լավ ա…

շատ հարմար ա (http://www.envynde.com/wp-content/uploads/2013/04/speakeasy_Briefs_2.jpg)

Վա՜յ, թաղեմ քեզ, Մեֆ:Ես էլ լուրջ լուրջ գնացել հղումով, պայուսակ եմ նայում: :D

Chuk
27.08.2013, 11:11
մի հատ շատերիդ քաջ հայտնի անեկդոտով սկսեմ գրառումս.
էն որ մի հատ մորուքով դասախոս ա լինում, ուսանողներից մեկը հարցնում ա քնելուց վերմակի տա՞կ եք թողնում, թե՞ վերմակի վրա՝ էս դասախոսը քունը կորցնում ա դրանից հետո...
մի խոսքով՝ մինչև էս թեմայի բացվելը հանգիստ ապրում էի... իսկ հիմա ինչ–որ ծանրացել են գրպաններս, ամեն ինչ չի, որ տեղավորվում ա, կախվում ա շալվարս... :D մտածում եմ պայուսակի ուղղությամբ

Թեման ծառայում է իր նպատակին :))

Vardik!
27.08.2013, 11:20
Մի բան ավելացնեմ,տղամարդիկ իրենց գուցե թեթևացած զգան: :) Ի տարբերություն կանանց,տղամարդիկ պայուսակ ընտրելուց ելնում են միայն հարմարությունից ու գնից: Իսկ կանանց դեպքում ընտրությունը երկար է տևում: Բա պիտի սիրուն լինի,զարդարված լինի,գույնը սազի շորի գույնին... Ամեն շոր հագնելուց ուզում ենք պայուսակներն էլ տարբեր լինեն...Տենց տղամարդ չեմ տեսել,որ մի քանի պայուսակ ունենա:

John
27.08.2013, 11:28
Թեման ծառայում է իր նպատակին :))

մանավանդ որ էսօր առավոտյան առաջին անգամ կյանքում հեռախոս կորցրեցի` ընկել է գրպանիցս :D մնում է ուսումնասիրել պայուսակների շուկան ու խորհրդակցել դիզայներիս հետ :D

Հարդ
28.08.2013, 21:34
Ինչ հետաքրքիր թեմա ա բայց :))

Սկզբում թեմայի իմաստը չէի հասկանում, որովհետև 1 - ին կուրսից սկսած պայուսակ օգտագործում եմ (գործիքները տանելու համար): Իսկ երբ կլարնետ էի տանում ընդհանրապես ֆուտլյար պետք ա բռնեի: Երևի մասնագիտությունից ա որ երբեք ամոթ չեմ զգացել պայուսակ օգտագործելուց:
Չնայած որ հարմար ա, նաև անհարմար ա: Մանավանդ երբ ավտոբուսի մեջ կանգնած ես ու հետևովդ անցնում են, ուսիցդ քշում քցում չեն էլ նկատում, ներվ ա խմում :)) Բացի դրանից ինչքան էլ թեթև լինի եթե մի քիչ շատ եմ դրսում մնում սկսում ա ուսս հոգնացնել ներվերիս ազդել, չգիտեմ էս վերջերս նախընտրում եմ ամեն ինչ անել բայց պայուսակ չվերցնել որ ներվերիս չազդի:

Չնայած երևի փոխելու ժամանակն ա, ավելի հարմար կանթով ու ավելի գեղեցիկ որ լինի հաճույքով էլի կօգտագործեմ: Իսկ տարօրինակ հայացքներ երբեք չեմ նկատել, չգիտեմ, որ ասում եք ծանոթ չի ))

հ.գ. Ի դեպ, ո՞րտեղ խորհուրդ կտաք նայեմ:

Jarre
28.08.2013, 21:47
Տենց տղամարդ չեմ տեսել,որ մի քանի պայուսակ ունենա:
Արի ծանոթանանք :P

Համ էլ ես երկար-բարակ եմ պայուսակ ընտրում։ Պիտի համ պրակտիկ լինի, համ էլ շատ սիրուն։ Սիրուն՝ իմ համար։ Հիմնականում ընտրում եմ Samsonite ֆիրմայի պայուսակներ։ Ստեղ գները շատ ադեկվատ են։

Vardik!
30.08.2013, 12:54
Համ էլ ես երկար-բարակ եմ պայուսակ ընտրում։ Պիտի համ պրակտիկ լինի, համ էլ շատ սիրուն։ Սիրուն՝ իմ համար։ Հիմնականում ընտրում եմ Samsonite ֆիրմայի պայուսակներ։ Ստեղ գները շատ ադեկվատ են։

Դե հո չեմ ասում կարելի է քաթանից տոպրակ վերցնել եթե տղամարդ ես: :D ուղղակի կինը ուրիշ պահանջներ ունի պայուսակի նկատմամբ,տղամարդը՝ ուրիշ: Լավ է,որ երկար ես ընտրում: Մի բան որ դուրդ գալիսա ուզում ես երկար օգտագործես:

StrangeLittleGirl
30.08.2013, 14:17
Մի բան ավելացնեմ,տղամարդիկ իրենց գուցե թեթևացած զգան: :) Ի տարբերություն կանանց,տղամարդիկ պայուսակ ընտրելուց ելնում են միայն հարմարությունից ու գնից: Իսկ կանանց դեպքում ընտրությունը երկար է տևում: Բա պիտի սիրուն լինի,զարդարված լինի,գույնը սազի շորի գույնին... Ամեն շոր հագնելուց ուզում ենք պայուսակներն էլ տարբեր լինեն...Տենց տղամարդ չեմ տեսել,որ մի քանի պայուսակ ունենա:

Իմ փոխարեն մի խոսիր :P Ճիշտ ա՝ ես էլ եմ պայուսակ երկար-բարակ ընտրում, բայց զարդարվածությունն ու գույնն ահագին վանող բաներ են, միշտ ընտրում եմ էնպիսի գույն ու ձև, որ հնարավորինս նեյտրալ լինի ու ցանկացած հագուստի հետ կրել հնարավոր լինի: Ինձ համար, ի տարբերություն շատ կանանց, պայուսակը զարդ չի, գործիք ա:

Vardik!
30.08.2013, 14:24

Ես խոսում եմ մեծամասնության մասին: Համ էլ ապրես,որ ճաշակիդ մասին ասացիր: Հետդ ծանոթ չեմ,ինչ իմանամ: ;)